Երբ ա՛յն Կեսն է, որ այլեւս չես փնտրելու…- Շնորհավոր ծնունդդ՝ Արմենուհի: (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Յուրաքանչյուրն իր Կեսն ունի Տիեզերքում:

Արարչական է, երբ Արական ու Ի(Է)գական միաձուլմամբ է առջեւում բացվում Ակունքն Ամենայնի, Արարհետը՝ Արարչի Հետքը…

ԱրԷգԱկ-ը Արաիկան եւ Ի(Է)գական Ակունքների միաձուլման ամենավառ օրինակն է, որ ցույց է տալիս այն զորության աստիճանը, որը կարող են ունենալ Սիրող Զույգերը… Խոսքը չափերի մասին չէ, ԱրԷգԱկ-ը իր չափերով այլ խնդիր է լուծում Տիեզերքում: Խոսքը՝ Միաձուլված Կեսերի մարմնական, մտավոր ու հոգեւոր զորությունների տիեզերահաս աճի մասին է:

Արարչականն ու Աստվածայինը ընկալելու, ավելին՝ այդ ամենի հետ հարաբերվելու համար բացառիկ է Միաձուլված Կեսերի դերը: Ինչպես Սիսն ու Մասիսն են միասնաբար ծառայում որպես Տիեզերական Ազդակների Ալեհավաք ու Ալեցիր Կայաններ, այնպես էլ Իգական եւ Արական Բնական Կեսերի օգնությամբ է կարգավորվում Երկիր-Երկինք Արարչահաղորդ Կապը՝ Իգականը որպես Ալեհավաք, իսկ Արականը՝ Ալեցիր Կայաններ են ծառայում, Արարչի եւ Աստվածների Խոսքը Մարդուն փոխանցելու, նաեւ Մարդու Խոսքը Վերին Էություններին հասցնելու համար…

Առանց ԱրԷգ Միաձուլված Կեսերի համակարգի չի կարող ամբողջական լինել Մարդու եւ Աստվածների, Մարդու եւ Արարչի Կապը… 

Սերը, Ազատությունը եւ Արդարադատությունը այն կարեւոր Երրորդությունն են կազմում, որ պիտի ամրագրվի Մարմին-Միտք-Հոգի Երրորդությամբ առաջնորդվող Արարածի մոտ:

Սերը Տիեզերքի Միջուկն է, Ազատությունը Սիրո դրսեւորման գործառույթը, իսկ արդարադատությունը՝ ազատության սփռման երաշխավորն է…

Այստեղ կա նաեւ ուժի կիրառման անհրաժեշտությունը, որը նշյալ Երրորդության հարատեւման գրավականն է: Ուժը Եռանկյունը Քառանկյան է վերածում՝ դարձնելով Բնական Փակ Համակարգ… Այդ ուժը գործելով Սիրո ազդեցության ոլորտում՝ լինում է Արարիչ Ուժ, Սիրո բացառման պարագայում՝ դառնում է Ավերիչ Ուժ…

Արարչի կամոք յուրաքանչյուրի Կեսը, որ միակն է, նույնպես ազատ է իր տեղաշարժի (ժամանակի եւ տարածության) մեջ, ինչպես ազատ է Արարչածին Ամեն Բան:

Ուստի, հնարավոր է քո Կեսը այս աշխարհում չէ դեռ, կարող է նաեւ չգալ, նրան կարող ես հանդիպել այն աշխարհում՝ հոգու աշխարհում… Ավելին՝ գուցե այնտեղ էլ չհանդիպես… եւ Առաքելության իրականացման ճանապարհին՝ հաջորդ երկրային կյանքում հանդիպես նրան… Եվ որ ավելի դաժան է, գուցե Կեսիդ առհասարակ չհանդիպես:

Նաեւ Կեսերի՝ իրենց տեսակի Առաքելությունների գիտակցման մեջ է միմյանց փնտրելու-գտնելու հաջողության գրավականը:

…Շուրջ 15 տարի է գտել եմ իմ Կեսին, ում հետ Մարմնական, Մտավոր եւ Հոգեւոր Երրորդության մեջ է հայտնաբերվել Կեսը լինելու ճշմարտությունը… Մեր Կեսերի Միաձուլման առաջին իսկ պահից գործել է նաեւ Ալեհավաք-Ալեցիր Կայանը… Ավելին՝ տեսլականների ու տեսիլքմերի մի վառ ժամանակաշրջան է բացվենազգացական եւ Բնախոսական ոլորտներում երեւակվել է մեր՝ Միաձուլված Կեսերի համատեղ ու հարատեւ կյանքի ընթացքը… Մեր այլ կյանքերի Առաքելության անընդհատությունը՝ շարունակականությունը…

Մարդկային կյանքը Երկրում ունի իր սահմանափակ թվագրությունը, իսկ Երկնքում այն ունի այլ հաշվարկներ, որը կարող է ուշաթափվելու աստիճանի հասցնել, երբ իրականում իմացվի Հոգու Տարիքը…

Մեր համատեղ ու հարատեւ ընթացքը շարունակվում է այսօր, եւ մենք արդեն գիտենք, որ այն շարունակվելու է նաեւ Երկնքում… Հետո՝ հետոն կերեւա…

Շնորհավոր ծնունդդ՝ իմ Բնատուր Կես, որ ամբողջացանք նաեւ այս կյանքում եւ ամբողջացրեցինք մեր Առաքելությունն ու Նպատակները…

Փա՛ռք Արարչին, որ Անմահ Հոգի է կերտել եւ Հրաշքների Տիեզերաաշխարհներ ստեղծել:

Փա՛ռք Հայ Աստվածներին, որ Իրենց Զարմից ենք սերում…

Փա՛ռք Հայ Տեսակին, որ Բնիկն է Տիեզերական բոլոր Աշխարհների…- www.hayary.org

29.11.2018թ.

http://www.hayary.org/wph/?p=2223Արմենուհի Արտավազդի Մելքոնյան

http://www.hayary.org/wph/?p=33Արմեն Վանի Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

* * *

https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn – Արմենուհի Մելքոնյան, ՀԱՄ առաջնորդի մամուլի խոսնակ, ՀԱՄ պաշտոնական կայքի – www.hayary.org գլխավոր խմբագիր

https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։