Վասն գաղափարակեղծման տվայտանքների հոգեվարքի…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Ամեն մի նախընտրական գործընթաց բացահայտում է մի նոր «ազգայնական» սինաբանություն: Առաջ ազգային էին հանդես գալիս եւ բավարարվում այդքանով, երբ խիստ ժողովրդավար երեւալու տարիներն էին: Սակայն այսօր ազգայինը քիչ են համարում (հենց ազգային երեւալու համար) եւ ազգայնական շղարշի տակ են թաքնվում, անգամ ազգափրկիչ են հանդես գալիս…

…Ազգը ունի բնորոշիչներ որ պետք է ոչ միայն թվարկել, այլ՝ ապրել հենց այդ չափանիշներով : Ազգայնականությունը, ինչպես յուրաքանչյուր գաղափարախոսություն (անգամ արհեստածին), նաեւ կենսակերպ  է թելադրում եւ, հետեւելով մարդու կենսագրությանը, կարելի է հասկանալ նրա իրական գաղափարաբանությունը, առհասարակ կենսափիլիսոփայության չափորոշիչները…

…Արդյո՞ք հազարամյակներ ապրած ազգը նոր պիտի խոսեր իր ինքնությունից ու դեռ որոներ այնԻհարկե ո՛չ, սակայն մեր ազգի գենետիկ ծածկագիրն այնքան ապահով է, որ հազարամյակներ անց հայը մնացել է ամենակայուն գենետիկ արարածը եւ ցայսօր ունի ամենամիատարր պետությունը…

Շատերն էլ զարմանում են՝ այդ ինչպե՞ս է, որ կա ազգ, բայց չկա ազգային գաղափարախոսություն (նույնն է թե՝ ինքնություն), կամ եթե կա ազգ, որն ունի պետականություն, ապա ի՞նչ իմաստ կա (վերա)ստեղծելու ազգային գաղափարախոսությունը, քանզի պետական ծրագրերն արդեն ազգային գաղափարներ եւ ծրագրեր են: Այս խնդրին մանրամասն չանդրադառնալու համար նշենք, որ անհարկի խառնում են ազգ եւ ժողովուրդ բնական եզրերը, հայրենիք, պետություն, նույնիսկ իշխանություն հասկացությունները:  

Սակայն, բացարձակապես տարբեր են ազգային եւ ժողովրդական հիմնախնդիրները եւ հայրենիքի ու պետության գործառույթները, իսկ ինչ մնում է ազգային եւ պետական նպատակներին, ապա դրանք կարող են եւ չհամընկնել, նույնիսկ՝ հակադրվել, եթե պետությունն առաջնորդվում է ոչ ազգային նպատակներով, բնույթով ազգային չէ եւ վարչակառավարման համակարգով օտարահպատակ է ու օտարից սնուցվող: Այնպես որ, հնարավոր է, որ սեփական պետությունում բնիկ ազգը ապրի ապազգային միջավայրում: Դա հիմա էլ հեռու չէ մեզանից

Բայց դառնանք բուն թեմային եւ նշենք այն պատճառները, որոնք, մեր կարծիքով, կպարզաբանեն, թե ինչու մեզանում չկա հստակ եւ համընդհանուր ընդունելի ձեւակերպված սահմանում հայի ազգային ինքնության վերաբերյալ: Դրանք են՝

  1. Հազարարամյակների գրավոր պատմության եւ հոգեւոր-մշակութային շինությունների ոչնչացումը:
  2. Արժեքային համակարգի աղճատումը:
  3. Ազգային պետականության երկարամյա կորուստը:
  4. Հայի առաքելության չգիտակցումը:

Իհարկե, կարելի է թվարկել էլի պատճառներ, բայց վստահ եմ, դրանք բոլորն էլ կարող են դիտարկվել նաեւ որպես հետեւանքներ ու կտեղավորվեն նշածս պատճառներում: Թվարկածս բոլոր պատճառները ինչ-որ ձեւով նույնպես շաղկապված են պատճառա-հետեւանքային կապով, ինչն էլ կփորձենք ներկայացնել: Որից էլ կբխեցնենք ազգային ինքնության մեր պատկերացումները:

Իսկ Ազգի սահմանման անհրաժեշտ բնորոշիչներն են՝

  1. Ծագում (Ծին-Գեն):
  2. Բնօրրան (Հայրենիք):
  3. Լեզու:
  4. Առաքինություն:
  5. Հավատ:
  6. Մշակույթ:
  7. Ինքնություն:
  8. Էություն:
  9. Առաքելություն:

Սրանք բոլորն էլ առանձին-առանձին անդրադարձի կարիք ունեն, իսկ ամենակարեւորները առաջին եւ վերջին բնորոշիչներն են, որոնց ճանաչումով էլ պայմանավորված է մնացյալի գիտակցումը: Ծագումը՝ սկիզբն է, Առաքելությունը՝ վերջը, եւ Նոր ՍկիզբըՀավերժությունը: Այս գիտակցումն էլ նախապայմանն է Արարչական Առանցքը հասկանալու համար

…Իսկ այսօր դեռ ապազգային տարրն է վխտում ամենուր, օրինակելի երեւույթներ են ընկալվում ամբոխավարն ու ամբոխը, հասարակ-ության առաջատար լինելը եւ հատուկ-ություններին ոչնչացման տանելը…

Հայաստանի 3-րդ Հանրապետությունում օրինակելի է ընկալվում ասենք՝ Խոսրով Հարությունյանի անձը: Նա անհողդոդդ ապազգային կոմունիստական-համայնավարական համակարգի նվիրյալ էր, Հայաստանի անկախությանն ընդդիմացող սովետական մարդ, անհավատ ու աստվածամերժ սոցիալիստ: Ապա ՀՀՇ-ական ազգային-դեմոկրատ դարձավ, մեր երկրի ինքնորոշման առաջամարտիկ, կապիտալիստ ազատական: Հետո՝ քրիստոնյա-ժողովրդավար էր, գործում էր Աստծուն ու ժողովրդին ծառայելով… Ապա հանրապետական պահպանողական դարձավ, եվրոպական արժեքների կրող… Այդ ընթացքում փորձելով դառնալ նաեւ ցեղակրոն-ազգայնական հայորդի, որը դեռ ճանապարհ կունենար ը Արորդի դառնալու… Ինչեւէ, կյանքը շարունակվում է, դիմակահանդեեսը նույնպես…

Իսկ այդ դիմակահանդեսին միանում են նաեւ այլ կուսակցականներ, հատկապես ընտրությունների ժամանակ, որ անգամ ազգայնականության եւ ազգայնամոլության տարբերակումները չգիտեն…- www.hayary.org

https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn – Արմենուհի Մելքոնյան, ՀԱՄ առաջնորդի մամուլի խոսնակ, ՀԱՄ պաշտոնական կայքի – www.hayary.orgգլխավոր խմբագիր

https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։