Վասն վարակի ի հայտ գալու կամ «բոզի տղա» վիրուսի մասին…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Քաղաքական վիրուսներ շատ կան, բայց այս մեկը այնպիսին է, որ բացահայտման տարաբնույթ փուլեր է անցնում: Այդ վիրուսը գրգռվում է հատկապես ազգահրաժարումի եւ հայրենադավության հիվանդագին դրսեւորումների ժամանակ…

Դիցուկ, այս նախընտրական ժամանակահատվածում սկսեց գործել այդ ներմուծված վիրուսի «խառնել Արցախի անդորրը» թարախապալարը…

Կրկին արտաքին գումարներ են ներդրվել Արցախի խնդիրը խառնելու, ազատագրված տարածքները նորեն զավթիչներին հանձնելու, հայության համախմբումն ու Հայաստանի վերակերտման քայլերը կասեցնելու համար: Այս վիրուսի դեպքում չի գործում «կռված տղա» եւ «չկռված տղա» կամ «բանակից փախած տղա» եւ նման այլ ձեւակերպումները: Չի գործում, քանի որ նշյալ վիրուսի բացահայտված անունն է «բոզի տղա»…

Իսկ բոզի տղա լինելու համար, ընդամենը գրգռվում է այդ վիրուսի արտաքին ազդեցության դաշտը, որ գրգռում են ինչպես փողի, փողաբեր գործի (նաեւ պաշտոն տալու) կամ թանկարժեք ամենատարբեր նվերների միջոցով… Արտաքին գրգռվածությունը միանգամից ի հայտ է բերում «բոզի տղա» վիրուսի ներքին թուլությունը, ինչը շատ արագ գործածվում է օտարների կողմից:

Ես շատ «կռված տղա» ընկերներ եմ ունեցել, որ կռվի դաշտում իրապես նվիրյալ տղաներ էին, քաջ կռվող… Բայց երբ զինադադար հաստատվեց, այդ տղաներից ոմանք դարձան այս կամ այն հաստավզի ու թալանչու թիկնապահը եւ սկսեցին հալածել այն ժողովրդին, ում համար կյանք էին դնում, արյուն թափում մի քանի տարի շարունակ…  

«Հետպատերազմյան բարդույթ» ասվածը կար իհարկե այդ ժամանակներում, բայց ոչ բոլորի մոտ, հատկապես բացակայում էր իրապես կամավորականների շրջանում, որոնցից շատերը հրաժարվեցին նաեւ պետական օգնություններից՝ տան սպասարկման վարձերի զեղջման կամ զիջման, նաեւ այլ հարցերում…  Կամավորականը իր կամոք է դարձել «կռվող տղա»… Նա որեւէ մեկից որեւիցե պահանջ չի ունեցել… Այլ բան է, որ պետությունն ինքը պիտի տեղ տար, գնահատեր նման կամավորականներին, ովքեր նույն կերպ կծառայեին երկրին նաեւ խաղաղ պայմաններում…

Դրա համար անհասկանալի էր նույն կամավորականներից ոմանց «մուննաթ» գալը, երբ պատճառաբանում էին, թե իրենք գնացել-կռվել եմ եւ կարող են իրավունքներ ճոճել… Սա փողով կռվողի, վարձու զինվորականի հոգեբանություն է, եթե իհարկե, իր հասանելիքը չեն տվել: Երբ այսպիսիները իսկապես դարձան փողով կռվողներ, երբ անցան օրինական կամ անօրեն ծառայության այս կամ այն թալանչու մոտ՝ այդպես էլ չհասկացան, որ «բոզի տղա» վիրուսը արդեն թափանցել է իրենց ներսը…

Հստակեցնենք, որ «բոզի տղա» վիրուսը  տարիք կամ պաշտոն, էգ, թե որձ չի ճանաչում, ներքին գիտակցության, մակարդակի խնդիր է: Այս վիրուսը ավելի ԼԳԲՏ-ական է դառնում երբ դրանով վարակվում են «չկռված տղաները», որ իրավիճակի բերումով իրենց դնում են «էն կինոյի տղու տեղը»…

Բարեբախտաբար ազգը ունի աղբահավաք ներքին գործառույթ, որ ինքնամաքրումն է եւ վստահ եմ, որ մոտ ապագայում ազգի մտավոր ու հոգեւոր սնունդը բնականին (արհեստականից ազատված) ավելի կմոտենա եւ ջրի երես դուրս եկող արտաթորանքը առողջ սննդի դեպքում՝ կպակասի՝ լավ մարսողության դեպքում…

Այսինքն՝ ազգային պետության (ոչ հանրային պետության՝ հանրապետության) պարագյում «բոզի տղա» մարդկային կեղտը պակասելով կանհետանա… 

Ազգը եւ Հայրենիքը սակարկության կամ անմակարդակ համեմատությունների «թեմա» չեն, դրանք Արարչածին երեւույթներ են եւ Աստվածային շնորհներով են օճտված… - www.hayary.org

https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn – Արմենուհի Մելքոնյան, ՀԱՄ առաջնորդի մամուլի խոսնակ, ՀԱՄ պաշտոնական կայքի – www.hayary.orgգլխավոր խմբագիր

https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։