Վասն ինքնահավանության բացահայտման եւ ականապատված իրականության վտանգազերծման…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Երբ Նիկոլ Փաշինյանի կողքինները, որոնք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամ «Իմ քայլը» նախընտրական դաշինքի անդամներ են հիշատակվում, այդպիսով՝ կառավարության ու խորհրդարանի մեջ կամ կողքերն են պտտվում … եւ ամպագոռգոռ հայտարարում, թե իրենք պոռնոառեւտրի, սեռական սանձարձակությունների ու թմրանյութերի ազատ կիրառման, ազգային ինքնության ոչնչացման, թշնամիների հետ հանձնվելու աստիճանի բարեկամացման ու նման բաների պաշտպաններ են … մի պահ քեզ թվում է կա՛մ ուղեղի խցանում է մոտդ, կա՛մ անբացատրելիորեն հայտնվել ու բնակվում ես Վրաստանում:

Հետո, երբ հավելում են, եթե ժողովուրդը դեմ է՝ թող չընտրի իրենց, վերհիշում ես, որ դեռ հայի հայրենիք Հայաստանում ես, պարզապես մրսել ես ու ու թավշյա սրտխառնոց ունես մի քիչ…

Այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը ամիսներ առաջ հայտնվեց ճիշտ պահին ճիշտ վայրում, այլեւս հստակ է: Պարզ է նաեւ, որ նախկին իշխանություններից հոգնած ու տանջված ժողովրդական զանգվածները նրան պիտի ձեռքերի վրա բերեին բուրգի գագաթ, որտեղից հեռացել էր նախկին բուրգավարը…

Այդ ժողովրդական զանգվածները այսօր էլ ինչ անում են, անում են Նիկոլ Փաշինյանի համար … ոչ նրա թիմի, որը կազմված է անհասկանալի եւ անհույս երեւույթներից:  

Եվ այն, ինչ ասում են այդ երեւույթները, ոչ մի կապ չունի իրականության հետ, նրանք գիտեն, որ Նիկոլ Փաշինյանի անվան տակ կարող են հոխորտալ, ու դա անում են առավելագույնս բարձրաձայն, իբր իրենք էլ կան, իրենք էլ նշանակություն ունեն…

Պոռնոառեւտրի, սեռական սանձարձակությունների ու թմրանյութերի ազատ կիրառման, ազգային ինքնության ոչնչացման, թշնամիների հետ հանձնվելու աստիճանի բարեկամացման ու նման բաների պաշտպանները հույս ունեն, որ շուտով կհայտնվեն գործադիր կամ օրենսդիր մարմիններում եւ այն ամենն ինչ ասել են (օտարների վարձահատույց լինելու պայմաններով)՝ կներկայացնեն որպես ժողովրդի համաձայնության նշան:

Ինչպես ասում են՝ ժողովրդի անունից ժողովրդի դեմ:

Իսկ իրականում սրանք այն ներդրված ականներն են, որ պայթելու են հենց Նիկոլ Փաշինյանի դեմ, երբ ներքին կամ արտաքին դժվարություններն սկսեն ի հայտ գալ… Ինչը երկար սպասեցնել չի տալու:- www.hayary.org 

https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn – Արմենուհի Մելքոնյան, ՀԱՄ առաջնորդի մամուլի խոսնակ, ՀԱՄ պաշտոնական կայքի – www.hayary.orgգլխավոր խմբագիր

https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։