Դեկտեմբեր 10-ը Արցախի Ինքնորոշման` պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրն է – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Բազմիցս նշել եմ, որ Հայ Արիական Միաբանությունը, որպես համազգային քաղաքական կառույց տարիներ առաջ ճանաչել է Արցախի իրավական եւ փաստացի վերամիավորումը Հայաստանի Հանրապետության հետ, հաշվի առնելով հայության Երկնային ու Երկրային իրավունքները այդ առումով:

Արցախը՝ բնական, պատմական, իրավական եւ այլ իրողություններով պայմանավորված, այդ ամենը նաեւ հայկական զինուժի ռազմական ազատագրական հաջողություններով վերահաստատած, եղել է, կա ու մնալու է հայության Արարչատուր Հայրենիքը՝ Բնատարածքը՝ Բնօրրանը:

Դա ապացուցելու համար վկաներ են ոչ միայն հայոց, այլեւ միջազգային պատմագրությունը, աշխարհագրությունն ու քարտեզագրությունը, որոնց հիմնավորմամբ՝ Հայկական Լեռնաշխարհը միայն հայերիս Բնօրանն է, եւ միայն հայերս ենք Հայկական Լեռնաշխարհի Բնիկները

Բայց, այնուամենայնիվ, նկատի առնելով միջազգային ասպարեզում Արցախի անկախության ճանաչման առկա հանգամանքը եւ մեր հայրենիքի ու ազգակիցների մի հատվածի անվտանգության կարեւորությունը, Հայ Արիական Միաբանությունը նախանձախնդիր է արցախահայության այսօրվա իրավիճակի եւ իրողությունների գնահատմանը՝ նաեւ՛ որպես հայկական երկրորդ անկախ պետության…  

Տարիներ առաջ ճանաչելով 1988թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Խորհրդային Հայաստանին վերամիավորվելու որոշումը, որը ճանաչվել էր ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի կողմից, Հայ Արիական Միաբանությունը կոչ էր հղել Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի հայ քաղաքական, հանրային, հայրենակցական, մշակութային, բարեգործական եւ այլ ուժերի՝ առանձին որոշումներով ճանաչելու Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը Մայր-Երկրին՝ Հայաստանին: Հայ արիների կարծիքով նման հարյուրավոր որոշումները ինքնաբերաբար հիմք կհանդիսանային ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային հանրության որոշումների կայացման համար՝ ճանաչելու երկու հայկական պետությունների վերամիավորումը: Նման դեպքեր եղել են ինչպես Բեռլինի պատի ոչնչացման ժամանակ, այնպես էլ Եվրոպայում բուն Գերմանիա-ների, կամ էլ Ասիայում՝ Եմեն-ների վերամիավորման ժամանակ

Հաշվի առնելով միջազգային հանրության կողմից Արցախի անկախության ճանաչման, ապա Հայաստանին վերամիավորվելու հանգամանքը, Հայ Արիական Միաբանությունը շնորհավորում է Արցախի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ, քանի որ այս Գլխավոր Օրենսգիրքը պետության օրինականության խորհրդանիշներից մեկն է (դրոշի, զինանշանի, օրհներգիհետ միասին), որը շատ կարեւոր է յուրաքանչյուր պետության կայացման ու առաջընթացի ճանապարհին:

Արցախահայությունն այս առումով եւս արտահայտել է իր կամքը՝ միջազգային ընդունաված չափանիշներին համապատասխան պետություն ունենալու եւ աշխարհում իր տեղն ու դիրքը ամրագրելու համարԱրցախի Հանրապետության Սահմանադրությունը ճանաչում է նաեւ Արցախյան պատերազմի ընթացքում ազատագրված տարածքների ամբողջականությունը, միասնական Արցախի գոյությունը, ուստի ոչ միայն իրավական փաստաթուղթ է ներքին կյանքի համար որպես հիմնարար օրենքների ժողովածու, այլեւ վճռականություն արտահայտող փաստաթուղթ է՝ արտաքին ասպարեզում անզիջում պայքար ծավալելու համար:

Հայ Արիական Միաբանությունը Արցախի Ինքնորոշման օրվա` պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորում է Արցախի իշխանություններին ու ժողովրդին եւ հայտնում, որ պատրաստ է կանգնել հայկական երկրամասի կողքին (ինչպես եղել է 1988թ.-ից ցայսօր), եթե ներքին կամ արտաքին թուրքերի կողմից վտանգվի արցախահայության իրավունքները

Արցախի վերամիավորումը Հայաստանին առաջին քարն է՝ Միացյալ Հայաստանի վերակերտման ճանաօաևհին…- www.hayary.org 

- https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn – Արմենուհի Մելքոնյան, ՀԱՄ առաջնորդի մամուլի խոսնակ, ՀԱՄ պաշտոնական կայքի –www.hayary.org գլխավոր խմբագիր
https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։