Վասն սրից ընկնելու հիշողության…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Արցախյան Ազատամարտը եղել ու մնում է հայության պատմության վերջին ժամանակների ամենափառապանծ հաղթաշրջանը, երբ հարյուրամյակներ անց, բազում մարդկային եւ հողային կորուստներից հետո հայությունը կարողացավ վերանվաճել իր հայրենիքի մի մասը, ազատագրել իր հալածյալ ազգի մի հատվածը եւս… Որոշակիորեն հագեցնելով անկախության կորստի ծարավը…

Արցախյան Ազատամարտը դարձել ու մնում է Հայրենիք-Սփյուռք միասնության պորտալարը… Դարձել է Միացյալ Հայաստանի վերակերտման հիմնաքարը… Ազգահավաքի եւ Հողահավաքի տեսլականը:

Արցախյան Ազատամարտը տվել է ազգային հերոսացման աննկարագրելի օրինակներ, հազարավոր հայորդիներ են նվիրել իրենց կյանքը Հայրենիքի այդ հատվածի ազատագրմանը, հազարավոր հայորդիներ էլ վիրավորվել են, կես-մարմին մնացել անգամ… Հազարավոր հայորդիներ էլ հաղթահարելով սովն ու անարդարությունները՝ պահել են պատերազմի թիկունքը…

Արցախյան Ազատամարտն իր արժեւորմամբ ցայսօր անհամեմատելի է ոչ միայն արտաքին քաղաքական հաջողությունների ասպարեզում, այլեւ՝ ներքին կյանքի ամենահաջողված ոլորտների գնահատականներում…

…………………………………………………………….

Բայց կան փորձեր աղավաղելու վերոնշյալ իրողությունները: Դրանք փորձեր էլ կմնան, անյկախ այն հանգամանքից, թե ով է փորձ անողը… հեղափոխական, թե խեղափոխական, նախկին ազատամարտիկ, թե ներկա ազատախեղ… կամ մեկ այլ տխմար ու տգետ…  

Արցախյան Ազատամարտի դեմ մեղանչողները նման են ազգի վրա ա՛յն սուր բարձրացնողներին, որ հետո իրենք պիտի ընկնեն սրից…

Հետռու՛ մնացեք ազգապղծությունից եւ հայրենադավությունից…- www.hayary.org

https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn Արմենուհի Մելքոնյան, ՀԱՄ առաջնորդի մամուլի խոսնակ, ՀԱՄ պաշտոնական կայքիwww.hayary.org գլխավոր խմբագիր
– 
https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։