Ինչու հենց հիմա ՀԱՊԿ-ն բացահայտեց իր իրական դեմքը եւ ինչու են եվրոպական երկրներից արտաքսում հայերին…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Այն, որ ՀԱՊԿ-ն ի սկզբանե սլավոնա-թյուրքական չհայտարարագրված ռազմա-քաղաքական կազմավորում է եղել, հայտնի է վաղուց: Հայ Արիական Միաբանություն այդ մասին շատ է խոսել ու վերլուծություններ հրապարակել «Լուսանցք»  շաբաթաթերթում եւ www.hayary.org կայքում…  

ՀԱՊԿ-ն ցայսօր ավելի շատ ու նպատակային պաշտպանել է Հայաստանի թշնամիներ Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը, քան ռազմական ու ռազմավարական գործընկեր եւ դաշնակից Հայաստանի:

Ռուսաստանը շարունակում է զանգվածային ոչնչացման զենքեր վաճառել Ադրբեջանին, իսկ Թուրքիային տրամադրել գերժամանակակից զինտեխնիկա: Խոստացել է Թուրքիայում նաեւ ատոմակայան կառուցելՊաշտոնական Մոսկվան տարածաշրջանում պաշտպանում է թուրք-ադրբեջանական ցանկացած տնտեսական ծրագիր, ինչը ցայսօր Բաքվի դերն ավելի նախընտրելի է պահում մեր տասրածաշրջանում

Բելառուսը եւս սկսել է զենք-զինամթերք վաճառել Ադրբեջանին եւ հետաքրքրվում է ադրբեջանական նավթա-գազային ծրագրերով:

Օրերս ՀԱՊԿ-ում կատարվող խառնակչությունները եւս սլավոնա-թյուքական են եւ նորից ընդդեմ Հայաստանի:  

«Սերժ Սարգսյանը հրաժարվել է Ադրբեջանին 5 շրջան վերադարձնել»,- հայտարարեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Ալեքսանդր Լուկաշենկոն, ապա մամուլով հայտնեց նաեւ, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ պատմել է ղարաբաղյան հակամարտության լուծմանը վերաբերող, Ռուսաստանի եւ Բելառուսի մասնակցությամբ ավելի վաղ բարձրաձայնված առաջարկների մասին:
Նշել է, որ այդ հարցը քննարկվել է դեռեւս Երեւանում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովներից մեկի ժամանակ, երբ Հայաստանի նախագահը Սերժ Սարգսյանն էր։ Նա Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին կոչ է արել միասին լուծել այդ խնդիրը՝ գնալով փոխզիջումային լուծումների։ Բելառուսն ու Ռուսաստանը միասնական դիրքորոշում են ցուցաբերել՝ խոստանելով անհրաժեշտության դեպքում ռազմական զորամիավորում մտցնել՝ երաշխիքների ապահովման համար

Փաստորեն, Մոսկվան ու Մինսկը կատարել են Անկարայի ու բաքվի պահանջները այդ մասին խոսում են այսօր: Ալեքսանդր Լուկաշենկոն Սերժ Սարգսյանին ասել է, «Լսիր, ինչպես ադրբեջանցիներն են ասում, հայերն օկուպացվել են 7 շրջան։ Սերժ, տուր դրանցից 5 շրջանները, ի՞նչ պատճառ կա դրանք չվերադարձնելու, այդ շրջանները դատարկվում են։ Տուր եւ բանակցությունները կգնան խաղաղ կարգավորման»…

Պարզ նշվել է, որ Բելառուսի եւ Ռուսաստանի նախագահները միասնական դիրքորոշում են ցուցաբերել, իսկ նման հակահայ ու պարտվողական «ընկերական խորհուրդը» անամոթաբար հենց Երեւանում է տրվել, ՀԱՊԿ-ի հերթական հավաքի ժամանակ:

Հայաստանի նախագահն ասել է. «Եթե այդ շրջանները վերադարձնեմ, նրանք ճանապարհը կփակեն, կրկին կօկուպացնեն Ղարաբաղը եւ ավելի մեծ նպատակներ կդնեն իրենց առջեւ»։ Սերժ Սարգսյանը այս անազգ եւ անհայրենիք մարդկանց փորձել է բացատրել, որ Արցախը եւ ազատագրված տարածքները մեր հայրենիքի անբաժան հատվածներն են, այլ ոչ թե ինչպես իրենք են նշում՝ պարզապես անվտանգության գոտիներ…

Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Վլադիրմի Պուտինը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահմերի ներկայությամբ ասել են, թե թույլ չեն տա, որ Բաքուն դրանից հետո ծավալվելու քայլեր նախաձեռնի, բայց Սերժ Սարգսյանը նշել է, որ պատմությունն այլ բան է հուշում… եւ այս տարբերակը մեզ հարմար չէ:

Անգամ փորձ է եղել խնդրի վերոնշյալ խաղաղ կարգավորումը կապել օտարերկրյա ներդրումների հետ, իբր խոսքը վերաբերել է «Ադրբեջանից Վրաստան ապրանքների խողովակաշարինՆրանք խողովակաշար էին կառուցում, իմ կարծիքով՝ գազի, որը շրջանցում էր Հայաստանը, ինչը կարելի էր կարգավորել,- ասել է Բելառուսի նախագահը, ապա հավելել,- Սակայն հայերը դրանից էլ հրաժարվեցին»:

Ինչու՞ է այս ամեն ասվել այսօր եւ հենց ՀԱՊԿ-ի նիստի ժամանակ.

  1. Նախ սա պատժիչ գործողություն է այն բանի համար, որ Հայաստանի վարչապետը մեր երկրի ներկայացուցիչ ՀԱՊԿ Գլվավոր քարտուղարի փոխարինման գործընթացը ուղղակի, թե անուղղակի դարձրեց ՀԱՊԿ-ի վարկաբեկման քաղաքականություն… Նման բան, ըստ ՀԱՊԿ երկրների, երեւի թե չէր կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ, ինչը եւ բորբոքել էր խնդիրը:

Ըստ այս տրամաբանության, Նիկոլ Փաշինյանը հերքեց, որ Հայաստանը հավակնում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, փորձելով ցույց տալ, որ մեր երկիրը ՀԱՊԿ-ն լքելու եւ հակառակ բեւեռ անցնելու նպատակ չունի:

Սակայն, պետք է նշեմ, որ ՆԱՏՕ-ն եւս զերծ չէ ներքին տվայտանքներից, ինչը դրսեւորվեց հատկապես Սիրիայի հարցում որդեգրած դիրքորոշումներից, երբ թուրքական «Ինջիրլիք» ռազմաբազայում, որտեղ տեղակայված են ՆԱՏՕ-ի զորքերը, խառնաշփոթ առաջացավ Թուրքիայի եւ Ֆրանսիայի, Գերմանիայի, անգամ ԱՄՆ-ի միջեւ, որից հետո այս երկրները որոշեցին իրենց զորամիավորումները տեղափոխել տարածաշրջանի այլ երկրներ… Իսկ Անկարան անկարելի չհամարեց, որ Սիրիական խնդրի կարգավորման, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցերում «Ինջիրլիք» ռազմաբազայից կարող են օգտվել ինչպես ՆԱՏՕ-ական, այնպես էլ ռուսական զորամիավորումները…

  1. Այսպես փորձել են նվաստացնել Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նաեւ Արցախի հարցում իր ոչ այնքան հաստատուն կեցվածքի համար: Անգամ նպատակադրված են շեշտել, թե Սերժ Սարգսյանի համար Արցախն ու ազատագրված տարածքները հայրենիք են, իսկ Նիկոլ Փաշինյանի համար ուղղակի անկախ մի երկիր, որն ինքը պիտի բանակցի իր կարգավիճակի միջազգային հաստատման համար…
  2. Փորձել են նաեւ հիմնավորել, իբր Հայաստանում պատերազմող եւ անզիջում ռազմա-քաղաքական ուժերը հեռացվել են իշխանությունից եւ ներկայիս խաղաղասիրական ուժերը պետք է անեն այ, ինչը չի արել նախորդ իշխանությունը…
  3. Մտածված, ոչ թե ակամա հաստատել են, որ Սերժ Սարգսյանին «հող ծախող» ասողները, ներկայիս իշխանությունն ու նրան աջակցողները, ստում են, ինչը սլավոնա-թյուրքական դաշինքի կարծիքով կխթանի Հայաստանում ներքաղաքական խնդիրների առավել ուժգին ծավալմանը: Ասողները շատ լավ հասկանում են, որ Արցախի թեման լուրջ ազգային, համազգային հարց է եւ չի կարող ընդվզումներից հեռու մնալ…
  4. Միաժամանակ Ադրբեջանին հուշել են, թե ինչպիսի քայլերի կարող է դիմել, քանի որ ՀԱՊԿ-ն արդեն ոչ միայն սքողված, այլեւ բացահայտ հակահայկական դիրքրոշում է որդեգրել:
  5. Այսպիսով ահազանգ է հնչեցվել, որ տարածաշրջանում Հայաստանին կարեւորող երկրները հասկանան, որ կարող են խնդիրներ ունենալ ՀԱՊԿ անդամ երկրների հետ:

Այս ամենին զուգահեռ մտահոգության առիթ կա նաեւ արեւմտյան ուղղությամբ: վերջերս մեծ թվով հայեր են արտաքսվել Գերմանիայից, Նիդերլանդներից, Ֆրանսիայից, Ավստրիայից եւ այլն, որոնք տեղափոխվել են Հայաստան: Նրանց մեծ մասը ընտանիքներով են եղել, տարիներ առաջ Հայաստանում վաճառել են իրենց տունն ու ունեցվածքը եւ մեկնել Եվրոպա՝ փախստականի կարգավիճակ ստանալու եւ եվրոպական երկրներից մեկում հաստատվելու ակնկալիքով:

Սակայն վերջերս արտաքսման աճ կա, ինչը պայմանավորված է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներով եւ փոփոխություններով: Փաստորեն, եվրոպական երկրներում փախստականի կարգավիճակ հայցող հայերը պետք է լուրջ հիմքեր ներկայացնեն: Մեր երկիրը քաղաքական փոփոխություններից հետո դասվել է առավել ապահով երկրների շարքին, որտեղ ժողովրդավարության մակարդակի աճ  է նկատվում, ինչի հետեւանքով ուղղակի դիմումները համարվում են անհիմն:

Հայաստան հետ վերադարձի պայմանագիրը միայն ԵՄ երկրների հետ է գործում, ինչը եւս խնդիրներ է առաջացնում: Հետաքրքիր է, որ երբեմն արտաքսման են ենթարկվում նաեւ այնպիսի մարդիկ, որոնց փաստաթղթերը պատշաճ վիճակում են: Այս ամենը վկայում է, որ եվրոպական երկրներից «դեպորտ» եղած մեր քաղաքացիների թիվն ավելի մեծ է, քան ներկայացվում է պաշտոնապես…- www.hayary.org

https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn Արմենուհի Մելքոնյան, ՀԱՄ առաջնորդի մամուլի խոսնակ, ՀԱՄ պաշտոնական կայքիwww.hayary.org գլխավոր խմբագիր
– 
https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։