Վասն կայացած պետության ինքնապաշտպանության…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Այսպես կոչված նոր իրողությունների համապատկերում մի ուրախալի հանգամանքի ականատեսը եղանք … վերջին 20-25 տարիների ընթացքում վերականգնված հայկական պետականությունը փաստացի կայացել է…

Չկայացած պետության պարագայում այս քանի ամիսների, մեղմ ասած տվայտանքները հանգեցնելու էին ներքաղաքական անկայունության եւ գուցե քաղաքացիական ընդհարումների, ինչպեսեւ արտաքին պատերազմական իրավիճակի…

Վստահաբար:

Բայց հրաշալի է, որ կայացած պետությունը իր գործառույթներով դեռ վստահություն է ներշնչում, որ մինչեւ նոր իրողությունների ավարտը (բոլոր առումներով) Հայաստանի 3-րդ Հանրապետությունը չի արժանանա մյուս 2 Հանրապետությունների ճակատագրին, չի՛ վերանա եւ չի՛ ձուլվի որեւէ գերտերության…

Ասեցի՝ դեռ վստահություն է ներշնչում, քանզի դեռ-ը դեռ կարող է անեանալ ի վերջո, եթե նոր իրողությունների նոր իշխանությունները նոր հաջողություններ չամրագրեն նոր աշխատանքներով վերպրող ԿԱՅԱՑԱԾ ՊԵՏՈւԹՅԱՆ պահուստներում…

Ցայսօր միայն մսխվում են կայացվածության պաշարները, ինչը վտանգներով է պարուրում մեր ներքին եւ արտաքին կյանքի տարաբնույթ ոլորտները…- www.hayary.org

https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn Արմենուհի Մելքոնյան, ՀԱՄ առաջնորդի մամուլի խոսնակ, ՀԱՄ պաշտոնական կայքիwww.hayary.org գլխավոր խմբագիր
– 
https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։