Տիեզերական Գարնան Ավետաբեր Կանչը քանի տարի է (2012թ.) սկսել է Տիեզերական Ձմռան Մեծ Հալոցքը… (Արմեն Ավետիսյան՝ Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
Ավետիս է, եւ կամա թե ակամա հալելու են բոլորի սառած ուղեղները եւ ամենուր:
Աշխարհում կատարվելու են բաներ, լինելու են փոփոխություններ, որ դրա նախաձեռնողներն անգամ չեն կռահելու՝ թե ինչի համար են դա անում:
Անգամ բոլոր արհեստածինների մոտ արթնանալու է նախնական գենը, որ ունեն բնածին ազգերից ստացած ու արդեն ձեւախեղված:
Իսկ նախնական ազգերը ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳԻ համաձայն վերադառնալու են ի շրջանս յուր… Իհարկե, Տիեզերքի դեմ խաղ չկա, բայց նախնական-արարչածին լինելու գիտակցումը, աստվածների զարմը կրելու է մտածողությունը, ազգային եւ մարդկային որակների ու առաքելությունների, նաեւ առաքինության, ինքնության եւ էության ընկալումը միայն կարթնացնեն նախնական գենին (ազգերին) ձմռան խորը նիրհից, որ բերել էր Տիեզերական Ձմեռային Պտույտը…
Բնական ազգերն ավելի շուտ կզարթնեն, քան անբնական, արհեստածին ազգերը, ինչքան էլ վերջիններիս մեջ խաղա բնածիններից ստացած նախնական գենը-ծինը…
Արարիչն Արարեց Արարածին Արարատում եւ Առաջին Արիածին Արարածն Արիացին էր՝ Արի Մանը՝ Արմանը կամ Արմենը՝ Արի Մարդը, ում իևական անվանումըն է Հայ (ՀԱՅ), որը Առաջին Արարածի Արարչակնիք Կոդն է՝ Գաղտնագիը՝ Ծածկագիրը – Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ – ՀԱՅ…
Եվ Արարման Վայրը Արարատն էր՝ Արարատյան Աշխարհը, Ծածկագրի մեկնությամբ՝ Հայքը-Հայկական Լեռնաշխարհը, որը դարձավ Երկրային ու Երկնային Հայ Տեսակի, այդ թվում՝ Հայ Աստվածների Հավերժական Բնակատեղին-Բնօրրանը…
Եվ այդպես է լինելու միշտ:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=152457942403198&id=100029169784366 – Արմեն Ավետիսյանը
……………………………………………………………………………….
Տիեզերական հաշվարկներ…
* * *
Կենդանակերպերի միջով – Ախթարկի պտույտը (կամ ինչպես ասում են՝ Աստղային տարի)
Արեգակնային համակարգի 1 ամիսը – 2.160 երկրային տարի
Արեգակնային համակարգի 1 եղանակը (3 ամիս) – 6.480 երկրային տարի
Արեգակնային համակարգի 1 տարին – (12 ամիս) 25.920 երկրային տարի
Բեւեռային աստղի շուրջ պտույտը
Գալակտիկական 1 պարբերությունը – 8.640.000 երկրային տարի
(ըստ Վեդաների՝ ներկայումս մեր Գալակտիկան՝ Ծիր Կաթինը, կատարել է մոտ 51,5 նման պտույտ)
1 Կենտրոնական Գալակտիկայի շուրջ պտույտը
Միջգալակտիկական-Տիեզերական 1 պարբերությունը – 8.640.000.000 երկրային տարի
* * *
Երկիր մոլորակի տարիքը
Ըստ Վիկտոր Համբարձումյանի հաշվարկների – 5.000.000.000 – 10.000.000.000 երկրային տարի
Ըստ որոշ գիտական տվյալների – 13. 700.000.000 երկրային տարի
Ըստ Ալեքսանդր Ֆրիդմանի մաթեմատիկական հաշվարկների – 18.000.000.000 երկրային տարի
Ըստ Վեդաների – մոտ 1.800.000.000 երկրային տարի
* * *
Մարդկության տարիքը՝ ըստ Վեդաների – շուրջ 1.300.000.000 երկրային տարի
Վեդա
1 մահայուգան = 4.320.000 երկրային տարի
Գարուն (սատյա յուգա) – 1.728.000 երկրային տարի
Ամառ – (դվայպարա յուգա) – 1.296.000 երկրային տարի
Աշուն – (տրետա յուգա) – 864.000 երկրային տարի
Ձմեռ – (կալի յուգա) – 432.000 երկրային տարի
* * *
Նյութական տիեզերքի 1 օրը = 1000 մահայուգա, 1000 մահայուգան = կալպա (Բրահմայի 1 օրը),
նույնն է նաև գիշերը. այսինքն՝ 1 լրիվ օրը – 8.640.000 երկրային տարի
Նյութական տիեզերքը ապրում է 100 տարի, որը բախկացած է 365 այդպիսի օրերից:
Հիմա գտնվում ենք 51,5 տարվա ընթացքում:
Նյութական տիեզերքի (Բրահմայի կյանքի (100 տարին)) տևողությունը – մոտ 311.040.000.000.000 երկրային տարի
(Արմեն Ավետիսյան՝ Հայ Արիական Միաբանության առաջնորդ) – http://www.hayary.org/wph/
……………………………………………………………………
http://www.hayary.org/wph/?p=7327 – Տիեզերական Գարնան Ազդակները.- /1-13/- Երկինքը մեզ հիշեցնում է… Պետք է ապրել այնպես, որ հայելու արտացոլանքը անարատ ու արմատի վրա լինի, մաքուր ու հաճելի լինի, եւ նայողն իրեն ձեւախեղված ու պղծված չտեսնի… Նաեւ «Տիեզերապատում» շարքից – Գենետիկ մտքեր (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…