Տիեզերական Գարնան Ազդակները.- /1-18/- Երկինքը մեզ հիշեցնում է… Պետք է ապրել այնպես, որ հայելու արտացոլանքը անարատ ու արմատի վրա լինի, մաքուր ու հաճելի լինի, եւ նայողն իրեն ձեւախեղված ու պղծված չտեսնի… Նաեւ «Տիեզերապատում» շարքից – Գենետիկ մտքեր… Ազգային մարդը որքան ցեղապաշտ, նույնքան էլ բնապաշտ է… Խոսում ենք Երկինք-Երկիր հարաբերություններից եւ Բնածին Մարդու արժեհամակարգից… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

Տիեզերական Գարնան Ազդակները,- 1 – Սպասվող «խենթություններից» մեկը` կվերականգնվի Միացյալ Հայաստանը – Հայկական Լեռնաշխարհը Հայ տեսակի, նաեւ Հայ Աստվածների Արարչատուր Բնօրրանն է..

Տիեզերական Գարնան Ազդակները.- 2 – Սպասվող զատումների «ջրհեղեղից» առաջ՝ կզատվեն բնածին ու արհեստածին ազգերը, մարդիկ եւ հակամարդիկ…

Տիեզերական Գարնան Ազդակները.- 3 – Տիեզերական սեւ խոռոչները կլանում են հին աշխարհակարգըՏիեզերակարգի պահանջով՝ նոր աշխարհակարգի ճանապարհին ենք՝ նոր (իրականում՝ ի սկզբանե եկող) խորհուրդներով

Տիեզերական Գարնան Ազդակները.- 4 – Երկիր մոլորակը վերադառնում է իր նախնական Արարչակնիք Էությանը՝ այրելով (նաեւ այլ արհավիրքներով պատժելով) արհեստածին աստվածներն ու արժեքները, երկրային հակամարդկայնությունը, Տիեզերական Արարումից զուրկ ամեն բան

Տիեզերական Գարնան Ազդակները.- 5 – Տիեզերական ընդհանուր փոփոխությունների համապատկերում՝ Արեգակնային համակարգում Ձմեռը (որ բնության մեջ հարաբերական մահ է բնորոշում) իր տեղը զիջել է Գարնանը (որ բնության մեջ ծլարձակում-ծաղկում, պտղաբերում եւ բերրիություն է բնորոշում)… Ձմեռային ավերիչ «քաղաքականությանը» գալիս է փոխարինելու Տիեզերական Գարնան Արարիչ ԷությունըԱյն դեռ հազարամյակներ կշարունակվի Արեգակնային համակարգում՝ նաեւ Ամռան եւ Աշնան ընթացքում

Գարնանային պտույտի թեւերը հասնում են Երկրին

- http://www.hayary.org/wph/?p=7217#more-7217Տիեզերական Գարնան Ավետաբեր Կանչը քանի տարի է սկսել է Տիեզերական Ձմռան Մեծ Հալոցքը (Արմեն Ավետիսյան՝ Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… Տիեզերական հաշվարկներԱրեգակնային համակարգի 1 տարին – (12 ամիս) 25.920 երկրային տարի է…  

Տիեզերական Գարնան Ազդակները.- 6 – Արարչակնիք Տիեզերակարգը Տիեզերական Արահետին (Արարչի Հետքին) մոտ կթողնի միա՛յն Տիեզերահաս Հավատադարձի դեպքում, եւ Արարիչ-Աստվածներ- Ազգ(Մարդ) Տիեզերական Առանցքը վերստին կգործի հանու՛ն ճշմարտության եւ արդարության, հանու՛ն արարումների

Հայոց Հավատի Հավասարաթեւ Խաչի (որ Հավերժական Պտույտի Հիմքն է) Ճառագող Լույսը շուտով կվերահաստատի իր տեղն ու դերըեւ ո՛չ միայն հայության կյանքում

Տիեզերական Գարնան Ազդակները.- 7 – Երկինքը մեզ հիշեցնում է.- Ամենակատարյալն ու Ամենաանկրկնելին ԱՐԱՐԻՉՆ է, ՆԱ ԱՄԵՆԱՍՏԵՂԾՆ է եւ ՀԱՎԵՐԺ է.- Փա՜ռք ՏԻԵԶԵՐՔՆ ԱՐԱՐՈՂԻՆ՝ ԱՐԱՐՉԻՆ
եւ
Հայության Ամենագերագույն խնդիրը մեր ՑԵՂԻՆ ՀԱՎԵՐԺԱՑՄԱՆ ճանապարհով անշեղ տանելն է.- Փա՛ռք ՀԱՅԻՆ
……………………………………….
«
Տիեզերապատում» շարքիցԳենետիկ մտքեր
(
Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Տիեզերական Գարնան Ազդակները.- 8 – Երկինքը մեզ հիշեցնում է.-
Հեռանալով Արարչածին Հայ Տեսակից՝ հեռանում ենք մեր Արարչակնիք Ցեղի եւ Եռահամակարգ Մարդ Տեսակի Առաքելությունից
իսկ
Հեռանալով մեր Առաքելությունից, մենք մեզ զրկում ենք Տիեզերաաշխարհներում Հավերժանալու հնարավորությունից
………………………………………..
«
Տիեզերապատում» շարքիցԳենետիկ մտքեր
(
Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Տիեզերական Գարնան Ազդակները.- 9 – Երկինքը մեզ հիշեցնում է.-
Միայն Մայր Հողի կրծքից կերակրվելով
եւ
Մեր գլխավերևում գտնվող Հայր Երկնքի բազկի տակ ապրելով՝
Մենք կզորանանք Բնության Օրենքներին համապատասխան՝ պահպանելով Տիեզերակարգը….
Այն ինչ Երկնքում էնույնն էլ Երկրում է
………………………………………..
«
Տիեզերապատում» շարքիցԳենետիկ մտքեր
(
Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Տիեզերական Գարնան Ազդակները.- 10 – Երկինքը մեզ հիշեցնում է.-
Ցեղակրոնությունը, Տոհմականությունը, նաեւ ՀԱՅ ընտանիքների
անխախտ միությունն ու համերաշխությունն են նպաստելու ազգային որակների պահպանմանն ու ազնվացմանը արիական-արարչական ԳԵՆԻ վերազարթոնքին… …
………………………………………..
«
Տիեզերապատում» շարքիցԳենետիկ մտքեր
(
Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Տիեզերական Գարնան Ազդակները.- 11 – Երկինքը մեզ հիշեցնում է.-
Ազգի սրբությունների պահպանության խնդիրը վերանձնական է,
իսկ
Ազգի Առաքելության համար զոհվելն անմահություն է:
Փա՜ռք Անմահներին եւ նոր մարմնական ծնունդ՝ նրանց հոգիներին.
………………………………………..
«
Տիեզերապատում» շարքիցԳենետիկ մտքեր
(
Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Տիեզերական Գարնան Ազդակները.- 12 – Երկինքը մեզ հիշեցնում է.-
Ազգարմատը, (իմա՝ Տոհմածառը) Տոհմի հայելին է,
եւ
Պետք է ապրել այնպես, որ հայելու արտացոլանքը անարատ ու արմատի վրա լինի, մաքուր ու հաճելի լինի, եւ նայողն իրեն ձեւախեղված ու պղծված չտեսնի
………………………………………..
«
Տիեզերապատում» շարքիցԳենետիկ մտքեր
(
Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Տիեզերական Գարնան Ազդակները.- 13- Երկինքը մեզ հիշեցնում է.-
Գերագույն Էության նյութական կերպավորումները անթիվ են՝ սկսյալ բյուրեղից եւ բույսերից, շարունակյալ՝ միջատներով, ծովաբնակներով ու թռչուններով եւ ավարտյալ՝ չորքոտանի ու երկոտանի արարածներով, բայց ՆՐԱ բնույթի կրողը մեկն է՝ Աստվածային Էությամբ օժտված Մարդը՝ Արարչական Առանցքին (Արարիչ-Աստվածներ-Ազգեր/Մարդիկ) կապված Եռահամակարգ Մարդ-Արարածը, իր տիեզերահաս որակներով Մարդ-Աստվածը՝ Հայը…

…Հայի Գենը դեռեւս Հայ չէ: Հայը՝ ՏիեզերաԳենից ծնված բարեպաշտության եւ լինելիության (ՀԱՅ-Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ) մարմնավորումն է՝ ամրապնդված հաստատակամ զորությամբ, իմաստությամբ եւ ողջախոհությամբ:

Հայ լինելու համար շնչի՛ր, տե՛ս, խոսի՛ր, շոշափի՛ր, պահի՛ր, կե՛ր … միայն բնականն ու անարատը:

Միշտ ոգեղեն պահի՛ր հպարտությունդ եւ համեստությունդ՝ այն ամբարտավանության եւ մեծամտության չվերածելու համար: Եվ հիշի՛ր՝ ճշմարտությունն ու արդաչությունը ուժեղների մենաշնորհն է…

Տու՛ր ինչպես Արեւը, որ Արիները դրանից զորանան, չարիները՝ մոխրանան:

Յուրաքանչյուրին հավատա ըստ նրա արժանահավատության: Եղի՛ր կամեցող, մարդկանց մեջ նախ դրական ազդակներ փնտրիր: Կամենալը հարկադրանք չէ, այլապես դու կլինես քո թշնամին. կվտանգես մարմինդ, կխաթարես միտքդ, ծուղակը կգցես՝ հոգիդ…

Ճանաչի’ր Ազգիդ ինքնությունն ու էությունը, պատմությունն ու մշակույթը, պաշտպանի’ր նրա լեզուն ու բարոյական օրենքները, խոսի’ր, մտածի’ր, գործի’ր, արարի’ր Հայերեն ու Հայաստանի համար, ի վերջո հետեւի՛ր Ազգիդ առաքինություններին եւ առաքելությանը…

Եղի’ր հպարտ՝ ՀԱՅ լինելուդ համար:

………………………………………..

Այս ամենին հասնելու համար լսի՛ր ինքդ քեզ, վստահի՛ր ներքին ձայնիդ, այն է՝ խոսի՛ր գենիդ հետ – դա հիմքն է, որից կարող է ծնվել ցանկացած հայտնագործություն:

Մշտապես մարզի’ր զգայարաններդ, որ լիարժեք հաղորդվես ինչպես Աստվախների, այնպես էլ Գերագույն Էության հետ…

Մարզման ենթակա զգայարաններն են՝ տեսողությունը, լսողությունը, հոտառությունը, համի զգացողությունը, շոշափելիքը, ներզգացողությունը, հիշողությունը:

Մշտապես  զարգացրու՛ ընկալունակությունդ եւ կճանաչես բարին ու չարը:     

Ընկալումները լինում են՝ ուղղակի, ներզգայական, ավանդական-սովորութական, տրամաբանական, համեմատական, հավանական-անհավանական, գիտական:

……………………………………….
(
Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Տիեզերական Գարնան Ազդակները.- 14- Երկինքը մեզ հիշեցնում է.-
http://www.hayary.org/wph/?p=4060 – Հեթանոսական Տաճար Էջմածնի եկեղեցու ներքնահարկում…

https://www.youtube.com/watch?v=iqD3IBD6E14&fbclid=IwAR0dnI3K3Nzoy4gfUMYvMTbAsk6zvp-Feab2eX6ccMr7XFVb_bU4tJH4rKA – տեսանյութ…
Տիեզերական Ձմեռը զիջեց իր դիրքերը եւ ամեն բան վերադառնում է շրջանս ի յուր… / Դարձ՝դեպի Հայոց արմատները – Վերականգնե՛նք Հայկական Լեռնաշխարհը՝ Արիների Բնօրրանը՝ Տաճար առ Տաճար… – Ժամանակն է Երեւանում Արիական Մայր Տաճար կառուցելու համար…/ Հաշտեցման եզրեր – Արիա-քրիստոնեությունը որպես հավատադարձի հիմք…

http://www.hayary.org/wph/?p=1451 – Հայկական տեսանկյուն- Քանակային առումով էլ մենք առաքելական չե՛նք…

/…Առաջարկում ենք այսուհետ կաթողիկոսին դիմել Հայ առաքելական եկեղեցու հետեւորդների ամենայն կաթողիկոս – սա եւ՛ արդարացի է, եւ՛ օրինական: Օրինակ՝ Արամ Ա-ին կոչում են կաթողիկոս-պատրիարք Տանն Կիլիկիո կաթողիկե Հայոց: Եվ այս թեմի հետեւորդների համար «ամենայն կաթողիկոսը» Էջմիածնում չէ, այլ՝ Անթիլիասում է… Հայության զգալի մասը բնակվում է սփյուռքում եւ այստեղ էլ մեծ հարցականներ կան, թե ով է «ամենայն կաթողիկոսը»… Եթե հավելենք նաեւ արիադավան-հեթանոս, նաեւ իսլամացած (ծպտյալ) հայերի եւ այլոց հանգամանքը, ապա (հնարավորինս հայտնի հաշվարկով) հայության շուրջ 15 մլն.-ից առնվազն 10-12 մլն.-ը հաստատ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդները չեն… / Մեկ կարեւոր հարց եւս: Հայաստանում հրեաների գլխավոր ռաբբին չգիտես ինչու (գուցե եկեղեցու օրինակին հետեւելով) հռչակվել է Հայաստանի գլխավոր ռաբբի: Եթե մի քիչ ուշադիր լինենք, ապա «կհասկանանք», որ ՀՀ-ն արդեն այնքան հուդդայադավան երկիր է համարվում (երեւի նաեւ հուդա-քրիստոնեության հետեւանքով), որ ունի գլխավոր ռաբբի: Սա ոչ միայն անթույլատրելի է, այլեւ՝ նվազագույնը` զայրացուցիչ: Այս հարցով էլ ենք դիմել մեր երկրի պատկան մարմիններին…

Տիեզերական Գարնան Ազդակները.- 15- Երկինքը մեզ հիշեցնում է.-
http://www.hayary.org/wph/?p=6089 – «ՀԱՅ-Ա, որ ՀԱՅ ես» (Ձոն Արարչին)…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ / Աշխարհը (Տիեզերքը) Արարողի՝ Արարչի անունը ՀԱՅ է, ՛՛հայ՛՛ բառը կա բոլոր ազգերի բառապաշարում եւ կոչվում է…-http://hayreniq.am/am-n-1249.html / http://hayreniq.am/am-n-1249.html?fbclid=IwAR326Kg3RI2Dbty7En4C5adA_fcTwVWxqgfFAgbVOLc8Z3kvqiXxvFHVKNs  / Արարչի մոռացված Անունը – https://www.youtube.com/watch?v=uCqepllE_OU&feature=youtu.be&t=72%D5%BE&fbclid=IwAR0SGFPFVW2FKegmut4HderLe_8mTsnBH_thsh7rNqeIDPsOplEeP4O2E38 

Տիեզերական Գարնան Ազդակները.- 16- Երկինքը մեզ հիշեցնում է.-

(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

…Երբ խոսում եմ Երկինք-Երկիր հարաբերություններից եւ Բնածին Մարդու արժեհամակարգից (ինչն անում եմ մեր նորագույն պատմության շուրջ 30 տարվա ընթացքում), շատերն են ինձ ասում (ոմանք նաեւ մեղադրում), թե Երկնքի (ամպերի) մեջ եմ քայլում առավելապես…

Էլի՛ ասեմ, այդպես չէ՛, պարզապես չեմ տարանջատում Երկինք-Երկիր բնական առնչությունները եւ վաղուց փորձում եմ ապրել Բնածին Մարդու նյութական (մարմնական) եւ հոգեւոր (հոգու) աշխարհների համադրությամբ, ինչի համար էլ Տիեզերքի Արարիչը մեզ մտավոր կարողություններ (միտք) է շնորհել…

Այլեւս պարզ է՝ Եռահամակարգ Մարդու արժեհամակարգից հրաժարումն է (շատ դեպքերում այն պարտադրվում է միտումնավոր եւ երկրային չարերի կողմից) հանգեցնում Բնածին Մարդու մարմնական եւ հոգեւոր հաճույքներին տրվելուն, ազատությունները սանձարձակության վերածելուն … հակամարդ տեսակի ձեւավորմանը… Եվ այստեղ աղավաղվում է նաեւ Միտքը, եթե չասեմ՝ դադարում է բնազդորեն գործել, որը պիտի կապեր Եռահամակարգ Մարդու Մարմինն ու Հոգին…

* * *

«Խորհուրդ Մարդկայինի»

………………………………

Մարդը քայլում է Տիեզերքի մեջ,

Քայլում իր մտքի թռիչքի հետքով,

Թափառում է նա անհունության մեջ՝

Իր Աստվածներին անվերջ փնտրելով:

* * *

Մարդը չի հոգնել դեգերումներից,

Բայց հաստատուն չէ այն ճանապարհը,

Որ կառուցվում է մոլորությունից,

Որից քանդվում է իր Տուն-Երկիրը:

* * *

Մարդը քայլում է, փնտրում է անվերջ,

Կգտնի՞ արդյոք իր Աստվածներին,

Թե՞ կներծծվի այն ճահճի մեջ,

Որ գոյացել է տիղմից մարդկային:

……………………………………………………..

Բայց այս ընթացքում, հուսահատությունների, դիմադրության ու պայքարի ոլորաններում հասկացել, զգացել ու ճանաչել եմ մի կարեւոր բան – Հայ Տիեզերածին Տեսակի (ինչպես Երկրային, այնպես էլ Տիեզերաաշխարհների (Աստվածային եւ Հոգե-Ոգեղեն)) Գենետիկ-Ծինաբանական Ծածկագիրն Արարչակնիք է եւ անհասանելի շեղումներով ապրող մարդու, առավել եւս՝ մարդանման կենդանիների ուղեղների համար… Այն կենդանանման մարդկանց, որոնք Դարվինի կապկամարդկանց (ոմանք էլ երեւի թե հավից, կովից, գայլից կամ այլ կենդանուց են առաջացել) տեսության հետեւորդներն են ու իրականության մեջ այլեւս կապ չունեն Բնածին Մարդու հետ…

Ինչեւէ, մեր դեպքում՝ անհնար է ՀԱՅ-ին իսպառ գենախեղել, սեռախեղել, հոգեխեղել եւ այսպես շարունակՀայ Ազգն իր Աստվածների Զարմից-Սերմից է, իսկ այդ Սերմը ինքնապաշտպանության, ինքնամաքրման եւ ինքնավերականգնման բնածին շնորհներ ունի, ինչը այսօրվա «հայ» եւ օտարազգի տգետներին ու տխմարներին անհասկանալի է

Փողն այս դեպքում ոչինչ է Գենի դեմփողը միայն Երկրում է , «աստված», – դեռ… իսկ Տիեզերքում փող գոյություն չի ունեցել եւ չունի, ինչպես երկրային արհեստածին եւ անհոգի ամեն բանՄիայն Եռահամակարգ Մարդը՝ Մարմին-Միտք-Հոգի համադրությամբ ապրող, կտեսնի Հավերժության Լույսը ՏիեզերաաշխարհներումՀոգին փողով ծախածներին եւ այն առնողներին Տիեզերքում այլ աշխարհներ են սպասում

- Դժոխքը մարդու՝ նյութական եւ պատրանքային սահմանազանց վայելքների այլաբանական մարմնավորումն է, որը Ոգու տառապանքի արտացոլումն է…

- Դրախտը մարդու՝ ճանաչողության և արդարադատության այլաբանական մարմնավորումն է, որը Ոգու կատարելության արտացոլանքն է…

Ես գիտեմ, թե որտեղ եմ հայտնվելու կյանք-մահ-կյանք… շարունակական ու բնական շղթայի համապատկերում - իսկ դու՞դու՞ք… Լավ հիշե՛ք, կգա այն ժամանակը, որ շատերի հետ այլեւս կապրենք տարբեր Տիեզերաաշխարհներում, բայցկհանդիպենքի՜նչ հետաքրքիր է լինելու….

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=208191626829829&id=100029169784366 – Տիեզերական Գարնան Ազդակները.- 16- Երկինքը մեզ հիշեցնում է… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ) 

Տիեզերական Գարնան Ազդակները.- 17- Երկինքը մեզ հիշեցնում է.-

Հայ-Արիական խաչափառաբանում (խաչակնքում)… Հայ-Արիական (ոչ թե ընդդեմ, այլ՝ հանուն) կարգախոսներ

Խաչը տիեզերախորհուրդ իմաստ ունի մարդու հոգեւոր կյանքում, անգամ գիտական տեսությամբ է այն խորհրդավոր, եւ նախանշում է «Մեծ Պայթյուն» ասվածը, որը հենց Արարչի Արարումն է՝ Տիեզերածնության Սկիզբը

(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

* Հայ արիները աղոթք չեն ասում, փառաբանում, ձոներ եւ օրհներգեր են նվիրում Արարչին, Աստվածներին, Նախնյացեւ առհասարակ, երբ կատարվում է արիադավան ծիսակարգ:

Հայ արիական խաչը հավասարաթեւ է, որ ինչպես նշվեց, հենց ԱրարմանՄեծ Պայթյուն» ասվածի խորհուրդն ունի: Եվ խաչափառաբանումն էլ խաչօծյալության իմաստն ունի, քանզի հայարիները չեն կնքում (Արարիչն արդեն կնքել է Իր Հավերժադրոշմով),  այլ սրով (ուժ) ու կրակով (հավատ) օծում են հայարորդուն եւ կապում իր արարչածին ծագման (առաքելություն) հետ

* http://www.hayary.org/wph/?p=2889  - Հայկական արիական հիմնական նշանների (սիմվոլների) խորհուրդը եւ չափային շղթաները

* * *

Արեւի տարածված խորհրդանիշեր են խաչն ու կեռխաչ-սվաստիկան: Խաչը բաղկացած է հորիզոնական եւ ուղղահայաց մեկական գծերից, որոնք խաչաձեւվում են հիմնականում կենտրոնում:

Կեռխաչը հիմքով նման է խաչին, սակայն թեւերի 4 ծայրերը ուղիղ անկյունով թեքվում են աջ կամ ձախ (միեւնույնն է՝ դրանք կշարժվեն Կյանք-Մահ-Կյանք, թե Մահ-Կյանք-Մահ-Կյանք հավերժախորհուրդներով):

Բացի կեռխաչի դասական ձեւից, որը շատ պարզ է ու գեղեցիկ, գոյություն ունեն նաեւ եռաթեւ, բազմաթեւ, կորածայր, միոլոր, բազմոլոր եւ այլ ձեւի կեռխաչ-սվաստիկաներ: Սա անընդհատ շարժման տպավորություն է թողնում՝ խորհրդանշելով արեւի շարժումն ու հավերժությունը եւ հավերժության խորհրդանշանի նախատիպն է՝ աջ եւ ձախ պտույտներով:

…………………………………………………

* Հայ Արիական խաչափառաբանում (խաչակնքում).-

Ձիգ՝ մի կետի միացրած 5 մատներով՝ դեպի ճակատ-աջ աչք-ձախ աչք-կոկորդ (կզակ, նույնն է՝ թե բերան) եւ մատներն արդեն բացված, բաց ափը տարվում է սրտին ու ձեռքը բարձրացվում է վեր՝ ձիգ վիճակում:

Արարչի կամոք. -

Այն ինչ գիտակցում եւ մտածում եմ (ճակատ),

Այն ինչ տեսնում եւ զգում եմ մարմնիս (աջ աչք) եւ հոգուս (ձախ աչք) աչքերով,

Այն ինչ խոսում եւ կամենում եմ (կոկորդ կամ կզակ), –

Բխում են սրտիցս (բացված ափը տարվում է սրտին),

Եվ ուղղված են Հայ Աստվածներին (ձեռքը բարձրացվում է վեր՝ ափը բաց՝ մատները ձիգ) – Փա՛ռք Աստվածներին, Հային ու Հայքին

…………………………………………………

* Հայ Արիական խաչափառաբանում (խաչակնքում).-

Փա՛ռք Քեզ Արարիչ (ճակատ),

Փա՛ռք Քեզ ԱրԷգԱկ (աջ աչք) – Լույս եւ ջերմություն տվեք մեզ առատ (ձախ աչք),

Ունենք մենք վաղուց մեծ Հույս-Նպատակ (կոկորդ կամ կզակ), –

Որ պիտի հասնե՛նք Հայ Ոգով Անպարտ (բացված ափը տարվում է սրտին),

Փա՛ռք Տիեզերքի Արարչին եւ Հայ Աստվածներին, Հային ու Հայքին (ձեռքը բարձրացվում է վեր՝ ափը բաց՝ մատները ձիգ)…

* * *

Հայ-Արիական կարգախոս.-

Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:

Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ

Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:

Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման

Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի

http://www.hayary.org/wph/?p=4275  Հայ-արիական խաչակնքումԼինելով մարդակենտրոն, այն տիեզերահաս առաքելություն ունի, հասնում է աստվածային տիեզերաաշխարհներ եւ արարչական ազդակներինՀայ-արիական կենսադրույթներՀայ-արիական կարգախոս

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=208341673481491&id=100029169784366Տիեզերական Գարնան Ազդակները.- 17- Երկինքը մեզ հիշեցնում է.- Հայ-Արիական խաչափառաբանում (խաչակնքում)… Հայ-Արիական (ոչ թե ընդդեմ, այլ՝ հանուն) կարգախոսներ

Տիեզերական Գարնան Ազդակները.- 18- Երկինքը մեզ հիշեցնում է.- Ազգային մարդը որքան ցեղապաշտ, նույնքան էլ բնապաշտ է, ցեղակրոն լինել –  նշանակում է ցեղը կրել իր մեջ, ահա այսպես էլ բնակրոն է ազգային մարդը՝ բնությունն իր մեջ կրելով…

Շատերը չեն պատկերացնում, որ Տիեզերքը Շնչող Մարմին է եւ այն ամենն ինչ Արարել է Տիեզերքի Արարիչը, նույնպես Շնչավոր են…

(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

…Երբ խոսում եմ Բնածին Մարդու արժեհամակարգից, Եռահամակարգ Մարդու՝ Մարմին-Միտք-Հոգի համադրությունից, շատերն են դիտողություն անում, էե քաղաքական գործիչ եմ, մի ավելի շատ երկրային-երկրացի պիտի լինեմ եւ ցած իջնեմ Երկնքից…

Քաղաքական գործիչ եմ այսօրվա ձեւակերպումներով, քանզի ամեն բան առնչվում է քաղաքականության հետ, կյանքի բոլոր ոլորտները, անգամ կենցաղն ու ընտանեկան հարաբերությունները…

Բայց դա արհեստական ձեւակերպում է, թե՛ քաղաքական, թե՛ հանրային, թե՛հասարակական գործիչը…

Առավելապես ազգային գործիչ եմ զգում ինձ, չնայած այդ ձեւակերպումն էլ մի տեսակ անսովոր վիճակ է ստեղծում – պարզապես ազգիս հոգսերով ապրող մարդ եմ, ահա իմ ձեւակերպումը…

Մտերիմներս գիտեն, միշտ ասել եմ՝ իմ տան (բնակարանիս) եւ ազգիս տան (հայրենիքիս) միջեւ մի դուռ կա միայն, այն բացում եմ եւ տնիցս մտնում եմ ազգիս տուն… Եվ դա իմ կյանքն է: Այդ դուռը պիտի չլիներ, բայց կա, արհեստական պարտադրանք է, քանի որ օտար եւ «հայ» դավադիրներն ու դավաճանները խցկվել են ազգիս տուն եւ փորձում են թափանցել նաեւ իմ տուն…

Եվ երբ այսօրվա ձեւակերպումներին համահունչ ասում եմ ազգային գործիչ, ապա դա ոչ միայն կեցակարգ է

Ներառքում իր մեջ, այլեւ՝ հոգեվիճակ, բարոյա-հոգեբանական կտածելակերպ…

* * *

«Խորհուրդ Անձնայինի»

…………………………..

Մտքերս փռվել են, տարածվել անվերջ.

Տիեզերական հեռաստաններում,

Երկփեղկվածության բեռը, սակայն,

Դեռ կաշկանդում է Հոգիս այս Երկրում:

Դժվա՜ր է լինել այստեղ եւ այնտեղ՝ միաժամանակ,

Դժվա՛ր է, սակայն ՄԱՐԴՈՒ բեռ է դա՝

Արարչահաղորդ, Բնական Մարդու, ոչ՝ նյութապաշտի,

Որ խարխափում է տգիտությունից,

Խրախճանքներով մարմինը լցնում տիղմով անհարկի:

Դժվա՜ր է լինել այստեղ եւ այնտեղ՝ միաժամանակ,

Սակայն ապրելով երկու ԱՇԽԱՐՀԻ անշարժ արանքում՝

Կարող կլինենք մշտապես զգալ Երջանկությունը՝

Այս եւ այն կյանքում, բոլո՛ր կյանքերում…

* * *

«Խորհուրդ Ազգայինի»

…………………………..

Սիրու՜մ եմ քեզ – Ա՛ԶԳ իմ,

Անբացատրելի մի զգացումով,

Որ զետեղված է ենթագիտակցությանս՝

Դարերից եկող հիշողության մեջ:

Այնքան մեծ է սերն այդ Ոգեղեն,

Որ կասկածում եմ. սե՞ր է, թե՞ այլ բան,

Որն ալեկոծել, սակայն ջերմացրե՜լ, իմաստ է տվել

Կյանքիս նյութական ու բազմախնդիր:

Սիրու՜մ եմ քեզ – Ա՛ԶԳ իմ,

Հոգուս ու Մտքիս Զորության ամբողջ շտեմարանով,

Վեր ես ամենից ու ամեն բանից,

Եվ ԱՐԱՐՉԱԿԱՆ են Ակունքները քո:

ԱՐԱՐԻ՛Չ և Ա՛ԶԳ, – ահա Բնական

Ու Բարոյական Արմատը Կյանքի,

Այն իրականը, որին պիտ զոհել ու զոհաբերվել,…

Եթե սա սե՛ր է, ապա այսպե՛ս եմ սիրում քեզ, Ա՛ԶԳ իմ:

…………………………..

Սիրու՜մ եմ քեզ – Ա՛ԶԳ իմ,

Եվ կյանքերում այն, որ պիտի ապրեմ

Սերունդներիս մեջ. մի՛շտ կրելու եմ

Այդ սիրո Ոգին՝ Տիեզերական անհունության մեջ:

* * *

Եվ երբ այսօրվա ձեւակերպումներին համահունչ ասում եմ ազգային գործիչ, ապա դա նշանակում է բնազդով, բնականոնությամբ եւ բնախոսականով ապրող մարդ, ով ազգի տիեզերահասության վերականգնումը տեսնում է բնության հետ համահունչ, բնության մեջ եւ բնության հոգսերով ապրելով… Ազգային մարդը որքան ցեղապաշտ, նույնքան էլ բնապաշտ է, ցեղակրոն լինել –  նշամակում է ցեղը կրել իր մեջ, ահա այսպես էլ բնակրոն է ազգային մարդը՝ բնությունն իր մեջ կրելով…

…Բայց մարդը հեռանալով իր Արարչատուր Եռահամակարգ Էությունից, հեռացել է նաեւ Բնությունից, անգամ ինչ-որ չափով դարձել է հակաբնական: Սա էլ՝ հակազգային, հակամարդ դառնալու հետեւանքներից է…

Եվ ցավոք, հայ մարդու որոշակի հատվածը եւս բռնել է այդ ճանապարհը: Բնության աղճատումը վաղուց հանգեցրել է բնական աղետների աճին, որոնցից պատժվում են աշխարհի մարդիկ, երբեմն զանգվածային են լինում այդ պատիժները՝ երկրաշարժներ, սողանքներ, ջրհեղեղ,ներ, հրաբուխներ, ավերիչ քամիներ կամ հրդեհներ, տարատեսակ թունավորումներ եւ հիվանդություններ … եւ այսպես շարունակ…

…………………………..

Մենք եւս սկսել ենք տուժվել մեր երկրի բնության ավերիչների մեղքով… Մեր բնաշխարհի անտառները, լճերն ու գետերը, կենդանական ու բուսական աշխարհները այլեւս առաջվանը չեն – Տարիներ շարունակ ոմանց ընչաքաղցության հետեւանքով կանաչում եւ ճահճանում է կապուտաչյա եւ վճիտր Սեւանը… Արտադրական թափոններից աղտոտվում են մեր պարզաջուր գետերը եւ ոչնչացման դատապարտում բազում ձկնատեսակների… Զանգվածային կտրատվում եւ ոչնչանում են մեր անտառները, ինչը նոր սողանքների եւ ուժգին քամիների, նաեւ ցրտահարության առաջացման պատճառ է դառնում… Բնական միջավայրում անգամ դատապարտված են կենդանական եւ բուսական բնիկ տեսակները, որսագողերի զոհ է դառնում նաեւ մեր արգելոցների կենդանական աշխարհը եւ այս ամենն առաջ է բերում բնական միջավայրի անկլանոն շեղումների, վայրի կենդանիները՝ կաթնասուն, սողուն, թե թե թռչուն, հիվանդանում են՝ զրկվելով բնական պայմաններից, ներթափանցում են մարդու բնակավայր-միջավայր եւ այդ պարտադրված բախումից տուժվում են բոլորը…

Այս ամենն իհարկե սարսափելի է, սակայն ավելի վախեցնող է այս ամենի չգիտայկցումը այս ավերը սփռողների կողմից… Նմանների համար բոլոր մեղքերի պատասխանատուն Աստվածն է, որ չի օգնում իրենց, չի լսում իրենց ձայնը…

Բայց Աստված-Աստվածները լսում եւ տեսնում են ամեն բան եւ … այդ պատիժներն էլ որպես պատասխան են ուղարկում… Սա չհասկանալ՝ կնշանակի ինքնադատապարտության վերջաբանին մոտենալ:

Բայց փա՛ռք Տիեզերքի Արարչին, փա՛ռք Աստվածներին, որ զատում են թացը չորից, որ պատժելով Երկիր մոլորակը, մեր դեպքում նաեւ Հայաստան Աշխարհը ապականողներին, նաեւ այս ամենը վերականգնելու հնարավորություն են ընձեռնում մտահոգ եւ պատասխանատու մարդկանց… Շուտով կգան այդ ժամանակները, երբ պատիժները արդեն ուշքի բերած կլինեն շատերին…

…………………………..

Շատերը չեն պատկերացնում, որ Տիեզերքը Շնչող Մարմին է եւ այն ամենն ինչ Արարել է Տիեզերքի Արարիչը, նույնպես Շնչավոր են – պարտադիր չէ, որ ԱրԷգԱկ-ը աչքեր ու ականջներ ունենա, նա ամեն բան տեսնում ու լսում է, կարեւոր չէ, որ Երկիր մոլորակը բերան կամ քիթ ունենա, Նրա խոսքը եւ շնչառությունը ուղղակի լսել է պետք, իսկ մեր մոլորակը մեծահոգաբար դեռ հանդուրժում է շեղված մարդկության բեռն իր վրա եւ չի գործադրում իր պատժիչ ահռելի ուժը ամբողջապես՝ տալով ուղղվելու հնարավորություն…

Շատերը չեն պատկերացնում, որ Շնչող Տիեզերքը իր Ներքին Գործառույթներն է իրականցնում Արարչադիր Օրենքներին ենթակվելով… Եվ պետք է հասկանալ օրինակ, որ քանիցս Երկիր մոլորակը պիտի վտանգի ենթարկվեր, երբ դեպի մոլորակ էին սլանում այս կամ այն չափսի երկնաքարեր, այս կամ այն ժամանակներում… Բայց Տիեզերքի Անտեսանելի Ձեռքը կարգավորում է այդ ընթացքը եւ մեր աստղագետները հայտարարում են, որ Երկիրը այս անգամ էլ հրաշքով փրկվեց եկնաքարի հետ ճակատագրական բախումից…

Նույնն է նաեւ Արեգակնային եւ այլ Համակարգերի Տիեզերական Մարմինների պարագայում… Հակառակ դեպքում՝ Սեւ Խոռոչներն են անցնում իրենց գործին՝ ամեն շեղված եւ անպետք բան խանգարում է Տիեզերք-Մարմնի ընթացքը եւ ոչնչացվում է… Սա եւս Արարչադիր Օրենքների հետեւանք է: Տիեզերքում կան (Բ)արի եւ (Չ)արի  ուժեր եւ կան նաեւ Տիեզերական Ուժի Արարիչ եւ Ավերիչ Գործառույթներ, նայած թե որտեղ եւ ինչի համար են պետք գալիս Գործառույթների գործադրումները…

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=208350873480571&id=100029169784366Տիեզերական Գարնան Ազդակները.- 18- Երկինքը մեզ հիշեցնում է.- Ազգային մարդը որքան ցեղապաշտ, նույնքան էլ բնապաշտ է, ցեղակրոն լինել –  նշանակում է ցեղը կրել իր մեջ, ահա այսպես էլ բնակրոն է ազգային մարդը՝ բնությունն իր մեջ կրելով…

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։