/Քանի դեռ ուսյալներն ու խելացիները մտածում են ինչպես եւ ինչ խնդիրների շուրջ միավորվեն… անկիրթներն ու տգետները շատ արագ միավորվում են իրենց բարդույթները պատսպարելու եւ մեղավորներին (դա նկատողներին) պատժելու նպատակով… Բնության մեջ էլ է այդպես, չար ուժերըն ավելի շուտ են միավորվում՝ չարիքը հիմք ընդունելով, քան բարի ուժերը՝ բարիքի պարզաբանումներով տարված/
Բայց ի վերջո, նույն բնության մեջ, (բ)արիները միշտ հաղթում են չարիներին՝ անկախ ժամանակի փորձություններից եւ տգետների անիմաստ մարտնչելու ցանկություններից…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
……………………………………………….
Ա՜յ քեզ բա՜ն. հին տարեվերջից մինչեւ նոր տարվա առաջին օրերը մի ամբողջ ամբողջ ժողովուրդ ուտում է … սակայն նոր Հայաստանի նոր կառավարությունը դեռ լռում է կոռուպցիայի դեպքերի մասին:
Ա՜յ մարդ, բա համաժողովրդական ուտելաշարժի մեջ մի հոգի կաշառատու կամ կաշառալկեր էլ չգտնվեց, որ խղճներս հանգստանա, թե հիմա էլ մի նոր իրավիճակ չի ստեղծվել…
Թե՞ աստեղծվել է: Երեւի գազի գնի թանկացումը նոր իրավիճակի տանող առաջին քայլն էր, որ ամանորյան նվեր եղավ համաժողովրդական, ուստի «կոտռուպցիոն բացահայտումները» դեռ կսպասեն… Հիմա պետք է ժողովրդին հասկացնել, որ «մեր սուվերենության» գինը սա է, ու ավելի վատ բաներ են լինելու, բայց «նոր Հայաստանի հպարտ քաղաքացիները» պիտի դիմաման…
Իսկ հանուն ինչի՞ կամ ու՞մ…
Հանուն ազգի ու հայրենիքի, անկախ պետության մենք դիմացանք 1900-ականների սովին, մթին, ցրտին ու լիքը այլ զրկանքների… Այնպես դիմացանք, որ եւ Հայաստանի Հանրապետությունը պահեցինք եւ Արցախի Հանրապետություն հիմնեցինք:
Իսկ հիմա, կրկնեմ՝ հանուն ինչի՞ կամ ու՞մ քմահաճույքների կամ անտեղյակության ու անգրագիտության…
……………………………………………….
Ես հաստատ տեղեկացված մարդ եմ մեր երկրում եւ գիտեմ, որ 1990 թվականից արդեն սուվերեն, ինքնիշխան, ազատ ու անկախ (բառերի շռայլումն այստեղ անիմաստ է, որ հաճախ են կիրառում) պետություն ունենք եւ հաստատ, եթե առաջին տարիներին ինքնահաստատման ճանապարհ էր անցնում, ապա շուրջ 20 տարի ներքին ու արտաքին ոլորտներում ինքնադրսեւորված երկիր է…
Երկիր, որը դիմացավ անգամ «թավշյա խեղափոխությանը», որի ամիսների անգործությունն ու ցուցադրականությունն անգամ չտապալեցին մեր կայացած պետությունը, որի անգամ թշնամին չհամարձակվեց նոր պատերազմի գնալ՝ հասկանալով, որ հին հիմքերը դեռ ամուր են… Անգամ տարածաշրջանային քաղաքականության մեջ Հայաստանը դառնում էր գերտերությունների նպատակների համար կարեւոր պետություն՝ ինչպես Եվրոպա–ԱՄՆ ուղղության, այնպես էլ Ռուսաստանի եւ Չինաստանի համար… Ադրբեջան–Վրաստան–Թուրքիան տարածաշրջանային եռյակին գալիս էր փոխարինելու Իրան–Հայաստան–Վրաստան եռյակը… Իսրայելն էր անգամ փոխել վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ…
Բացառություն էր միայն ներքին կյանքի անառողջ միջավայրը, որը այո, պիտի վերափոխվեր ու հենց համատարած դժգոհության ու հեղափոխության առանցքն էլ եղավ…
Բայց վերոշեշտյալ ամեն հաջողված ու կայուն բան սպառման փուլ են մտնում: Վերադառնում են Հայաստանի միջազգային դերի նվազման ու հակահայկական ժամանակները՝ իրենց հետեւանքներով հանդերձ…
Կոռուպցիայի դեմ պայքարը համաշխարհային երեւույթ է, ոչ՝ հայկական, ինչով կարելի է զարմացնել աշխարհին: Աշխարհի գերտերությունների հետ փոխադարձ շահերը չպահպանելով՝ շուտով նոր Հայաստանի կաշառակերությամբ ենք զարմանալու. ինչբ արդեն ծիլեր է արձակել տարբեր պաշտոնյաների հագնելիք–կապնելիքի, ուտելիքի–խմելիքի, ծխելիք–քաշելիքի, քշելիքի ու աշխարհը տենալիսի եւ լիքը այլ …ելիք–ների տեսքով:- www.hayary.org
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=153362965646029&id=100029169784366 – Վասն մարտնչող տգիտության արգելափակման
…………………………………………………………….
Լրացնող թեմա – Եթե ամենավտանգավոր կենդանին կատաղած ոչխարհն է, ապա ամենավտանգավոր պաշտոնյան ընչաքաղց կենդանին է…
https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
– https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn – Արմենուհի Մելքոնյան, ՀԱՄ առաջնորդի մամուլի խոսնակ, ՀԱՄ պաշտոնական կայքի–www.hayary.org գլխավոր խմբագիր
– https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ



