Վասն թավշյա արժեքների՝ ազգայինին համապատասխանեցնելու քաղաքականության – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Հայ Արիական Միաբանությունը, ըստ որոշ ուժերի կեղծ տրամաբանության ու բարեմաղթանքների, կարող էր նույնպես հայտարարել, թե առայժմ մի կողմ թողնելով թավշյա գաղափարաբռնաբարությունը, ակնկալում է որ նոր կառավարության ծրագրերում նկատելի կլինեն ազգային նպատակներին ու արժեքներին հարիր հետեւողական քայլեր՝ հանուն պետության զարգացման, սեփական երկրի ու ժողովրդի առաջընթացի…

Բայց Հայ Արիական Միաբանությունը չի կարող նման հայտարարություն անել, քանզի այդպիսի հեռանկարի երեւակայությունն անգամ տեսանելի չէ ցայսօր, իսկ ազգայինը, առավել եւս ազգայնականը բռնաբանադրված են անդեմ ու անսեռ, անմիտ ու անհոգի … թավշյա արժեքակիրների կողմից…

Հայ Արիական Միաբանությունն այնուամենայնիվ կփորձի լսեցնել ու հիշեցնել ամենատարբեր ոլորտներին առնչվող հիմնադրույթների մասին, որոնք կարող են ներազգային ու միջազգային հետզհետե խարխլվող ասպարեզներում ուշքի բերել երիտասարդ, բայց անավյուն ու անհեռատես, ուսում ստացած, բայց անկիրթ ու անփորձ, հոգեցունց ներկայացող, բայց հոգեմետ եւ զգացախառն կենցաղի հետեւորդ, սեռահաղորդ, բայց բազմասեռ ու նաեւ անսեռ կողմնորոշումներով պետական կյանք մտած պետական պաշտոնյաներին ու խորհրդարանական երկրի օրենսդիրներին, տեղական ինքնակառավարմա մարմինների պոռոտախոսներին…  

……………………………………………………………

Հայ Արիական Միաբանությունը այլեւս անիմաստ կհամարի ամենատարբեր ոլորտներին առնչվող հիմնադրույթների մասին լսեցնելը, եթե թավշյա եւ թրաշյա հրաշամանուկները, արդեն որպես կառավարիչներ, շարունակեն խույս տալ աշխատանքից ու իրական արդյունքների ցուցադրումից եւ շարունակեն ապրել միայն հանրահավաքային ու համացանցային կյանքով…- www.hayary.org

https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn Արմենուհի Մելքոնյան, ՀԱՄ առաջնորդի մամուլի խոսնակ, ՀԱՄ պաշտոնական կայքիwww.hayary.org գլխավոր խմբագիր
– 
https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։