Հին տոմար. – հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին – Այս օրն էլ կապել են Քրիստոսի Անվանակոչության տոնի հետ…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Ինչեւէ, Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը այս անգամ եւս, ինչպես դեկտեմբերի 31-ին, շնորհավորում են հայ քրիստոնյաների Նոր տարին - Քրիստոսից հետո 2019 թվականը՝ Հին տոմարով, կրկին մաղթելով բարօրություն, երջանկություն եւ հաջողություններ ինչպես անձնական կյանքում, այնպես էլ ի նպաստ ազգի զորացման, զարգացման ու առաջընթացի:

Աշխարհի մի շարք երկրներում, ըստ ավանդույթի, հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը նշվում է Հուլյան` հին տոմարով Նոր տարին: Հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին: Երկու տոմարներով նոր տարվա միջեւ տարբերությունը 20 և 21-րդ դարի առաջին կեսին 13 օր է: Նոր` Գրիգորյան տոմարը, հաստատվել է 1582թ. հոկտեմբերին:

Ըստ Qahana.am կայքի, Հռոմի Գրիգոր 13-րդ պապը նկատել է, որ Հուլյան (հին) տոմարը մինչեւ 16-րդ դարը տվել է 10 օրվա տարբերություն: Այդ տարբերությունը հայտնի եղավ գարնանային գիշերահավասարից` մարտի 21-ից, որովհետեւ գարնանային գիշերահավասարը փոխանակ 325թ., Նիկիայի ժողովի որոշման համաձայն մարտի 21-ին հանդիպելու, հանդիպել էր մարտի 11-ին` այսինքն 10 օր առաջ: Այդ պատճառով Գրիգոր 13-րդ պապը հմուտ աստղաբաշխների մասնակցությամբ ժամանակի հայտնի աստղագետների եւ մաթեմատիկոսների հաստատել են նոր տոմարը:  

Գրիգոր 13-րդը կարգադրել է 1582թ. հոկտեմբերի 4-ին (հինգշաբթի) հաջորդող համարել ուրբաթ` հոկտմբերի 15-ը` բաց թողնելով կուտակված 10 օրերը, որոնց սխալն առաջացել էր 325-1582 թթ ընթացքում: Այսպիսով 1583թ-ից սկսած գիշերահավասարի սխալն ուղղվում է:

16- 20-րդ դարերի ընթացքում հուլյան (հին) եւ գրիգորյան (նոր) տոմարների միջեւ տարբերությունը կազմել է 13 օր: 21-րդ դարի կեսերին հուլյան (հին) եւ գիրգորյան (նոր) տոմարների միջեւ տարբերությունն արդեն կկազմի 14 օր:

Հունվարի 13-ին Հայաստանյայց Առաքելական եկեղեցին հայտնում է, որ նշվում է Քրիստոսի Անվանակոչության տոնը:

*Քանի որ Հիսուսի ծնունդը աշնան ժամանակահատվածից տեղափոխվել է ձմեռ ժամանակաշրջան, որպեսզի հունվարի 1-ը, որպես տարեփոխություն կապվի նաեւ Քրիստոսի ծննդյան հետ (այս մասին հայ արիները ունեն հրապարակումներ / www.hayary.org), այս տրամաբանությամբ պետք է Հին Նոր Տարին եւս կապվեր Հիսուս Քրիստոսի արդեն տեղափոխված ծննդյան հետ… եւ ըստ հրեական օրենքի` ծննդյան 8-րդ օրը Հիսուս, ինչպես նորածին ամեն մի արու զավակ, թլփատվեց եւ անվանակոչվեց:
Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արարտյան հայրապետական թեմի պաշտոնական էջի փոխանցմամբ, ադ մասին վկայում է Ղուկաս Ավետարանիչը. «Եվ երբ ութ օրերը լրացան, եւ նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում» (Ղուկ. 2:21): Գաբրիել հրեշտակը, Աստվածամորն ավետելով Աստծո Որդու ծննդյան մասին, նշում է, որ մանկան անունը Հիսուս կդնեք:

Այս մասին կրկին վկայում է նույն ավետարանիչը. «Եվ ահա դու կհղիանաս եւ կծնես մի որդի եւ նրա անունը Հիսուս կդնես» (Ղուկ. 1:31): Հիսուս եբրայերեն նշանակում է Փրկիչ եւ այդ անվանը զուգահեռ Փրկչին տրվում է նաեւ Քրիստոս անունը: Այն հունարեն բառ է, որ նշանակում է Օծյալ եւ համապատասխանում է եբրայերենի Մեսիային: Փրկչի անվանակոչության տոնին հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, իսկ նախորդ օրը երեկոյան ժամերգության ավարտին կատարվում է նախատոնակի արարողություն:

* Ի գիտություն.- Ըստ «ըատ Աստվածաշունչ-Բիբլիա»-ի՝ Հիսուսի ծննդյան օրվա ժամանակի բնական պայմանների, եղանակային եւ կեցակարգային նկարագրության, եղել է աշնանային եղանակ, երբ անասունները դեռ սարերում էին արածում… Ձմռան մասին խոսք չկա…

Եվ Հիսուս Քրիստոսի, տարբեր քրիստոնեական ուղղվածություններում տարբեր ծննդյան օրեր ներկայացնելը եւ պարբերաբար հին տոների ու ծեսերի հետ սեփականը խառնելն ու փոփոխելը այլեւս զարմանք չի առաջացնում, ինչը պարզապես պետք է ամրագրենք եւ իրականությանը նայենք իրատեսական դիտարկումներով…

………………………………..

Իսկ մենք Բարի Վերադարձ ենք մաղթում Հայ Աստվածներին՝ դեպի Հայոց Հոգիներն ու Օջախները, Հայկական Սրբազան Լեռնաշխարհ…

Փա՜ռք Տիեզերքի Արարչին եւ Հայ Տեսակին բոլոր Տիեզերաաշխարհներում՝ Աստվածային, Հոգե-Ոգեղեն եւ Մարդկային…- www.hayary.org

https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn Արմենուհի Մելքոնյան, ՀԱՄ առաջնորդի մամուլի խոսնակ, ՀԱՄ պաշտոնական կայքիwww.hayary.org գլխավոր խմբագիր
– 
https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։