Համազգային վտանգ.- Հայաստանը միջազգային եւ ազգամիջյան տվայտանքների մեջ… / «Հայաստանը՝ հայերին», կարգախոսը ոչ մի այլ ազգի համար վիրավորական չպետք է լինի: Միատարր Հայաստանը ոչ միայն ռազմա-քաղաքական, այլեւ սոցիալական, կենսակերպի ապահովման խնդիրներ է լուծում…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Երբ օրերս Ղազախստանում հակահայկական կրքեր բորբոքվեցին, կենցաղային վեճը կամ ինչ-ինչ անձնական շահերի ընդհարումը ազգամիջյան խնդիր դարձնելով, այն էլ ընդգծված հակահայ, պարզ էր, որ Հայաստանը պատժվում է մեր ներկայիս իշխանության հակաՀԱՊԿ-ական գործողությունների համար…

Իսկ այդ ընդհարմանը մասնակցել էին ինչպես հայեր, այնպես էլ ղազախներ, ռուսներ, ադրբեջանցիներ եւ այլն: Բայց սլավոնա-թուրքական (ԵԱՏՄ) եւ համաթուրքական (Թուրքական երկրների դաշինք) միությունները հեռահար նպատակներ ունեն, ինչը պիտի զարգանա ազգամիջյան բախումների եւ ինչու չէ, նաեւ որոշակի քանակությամբ հայերի իրենց երկրներից տարհանմամբ…

Երբ դիտարկում ենք հիշյալ ռազմա-քաղաքական կառույցները, ապա ԵԱՏՄ-ի Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան եւ Տաջիկստան կազմից կեսը (Տաջիկստանը պարսկալեզու երկիր է, ուստի հնարավորինս չեզոք կփորձի մնալ) Ղազախստանն ու Ղրղզստանը անդամակցում են նաեւ Թուրքական երկրների դաշինքին՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի հետ միասին: Ավելին, ղազախների նախագահը վերջերս մի առիթով նշել էր, թե իր երկիըը կարեւորում է անդամակցումը բոլոր դաշիների հետ, սակայն ամենակարեւորը, առաջնայինը համաթուրքական միությունն է…

Ես իմ հոդվածներում, գրառումներում մշտապես պաշտպանում եմ մեր պետության ու ազգի շահերը, ինչը տրամաբանական է յուրաքանչյուր հայի պարագայում, դա անում եմ անգամ այն ժամանակ, երբ օտարները ճնշելու նպատակով հարվածներ են տեղում մեր երկրի իշխանությունների վրա: Անում եմ անկախ այն հանգամանքից, թե համաձայն եմ մեր երկրի իշխանության մեր իշխանությունը լինելու հարցում, թե՝ ոչ…

Բայց կան բաներ, որ այլ լուծումներ են պահանջում…  

Երբ զգում ես, որ երկրի իշխանության վերնախավը կամա, թե ակամա կատարում է օտարի պատվեր, ապա այստեղ խնդիրը այլ հարթություն է տեղափոխվում, եւ այս իրողությունը դիտարկվում է որպես մեր երկրի օտարահպատակ իշխանություն… որի հակապետական կամ հակազգային քայլերի համար հաստատ նույն պաշտպանությամբ չես զբաղվի, ինչպես կար ու կլիներ ազգային պետության տարբերակում:

Այստեղ այլհարց է առաջ գալիս, պաշտպանելով երկրիդ իշխանություններին՝ պաշտպանում ես երկիրդ նոր փորձությունների հորձանուտը հրելու օտարների քաղաքականությանը… Եթե այսպես է իրականում, ապա նպատակային քայլերն այլ բնույթ են ստանում՝ Հայաստանի դիրքեըը միջազգային ասպարեզում կրկին չնվազեցնելու համար…

Իսկ այն, որ մեր պետությունը վերջին տարիներին կարողացել էր տարածաշրջանում քաղաքական խաղալիքից քաղաքական խախացողի կարգավիճակ ստանալ, գրել ու ասել եմ բազմիցս…

Իսկ ներկայիս անփորձ ու ոչ մեկի կարծիքը հաշվի չառնող իշխանության հերթական մի ներկայացուցիչ կարող է երկրի խորհրդարանում ենադրություններ անել, թե «Հայաստանին շրջափակում են Թուրքիայի, Ադրբեջանի եւ Իանի նման ավտորիտար պետություններ»… Այն, որ թուրքական ու ադրբեջանական բռնակալությունները ակնհայտ իրողություններ են, համաձայն ենք, բայց այն, որ դրանց կողքին է դրվում մեր հարեւան ու բարեկամ Իրանը, որտեղ հայերը դարեր շարունակ կարողացել են պահպանվել ու ազգային նպատակներ հետապնդել… անհասկանալի է: Իրանը որպես իսլամական արմատական պետություն, երբեք ազգայնամոլական դրսեւորումներ չի ցուցադրել ազգային ու կրոնական փոքրամասնությունների նկատմամբ եւ հնարավորինս կարգավորել է նաեւ աշխարհիկ խնդիրները: Ուստի՝ հստակ է, որ սա օտարի քաղաքական պատվեր է՝ թացը խառնել չորին…

Այս մի վերաբերմունքը բավարար է, որ Իրան-Հայաստան-Վրաստան տարածաշրջանային ձեւավորվող եռյակը չեզոքանա… հատկապես, որ Վրաստանն ավելի շահագրգռված է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ եղած եռյակը պահպանելու հարչցում… Կչեզոքանա նաեւ մեր արդեն կյանքի կոչված եռյակի ուղղահայաց հնարավորթյունը եւս՝ փոխարինել Իրան-Ադրբեջան-Ռուսաստան եռյակին…

Իսկ Իրան-Հայաստան-Վրաստան եռյակը պիտի տարածաշրջանային կապը լիներ Եվրոպայի ու Ասիայի, ինչպես նաեւ բնական պաշարներով հարուստ Մերձավոր Արեւելքի ու Ռուսաստանի միջեւ… Եվրոպան ու Ռուսաստանն անգամ հաշտվել էին այս հարցերում, ինչը մեծ արագությամբ քարուքանդ է լինում, որ կարող է ինչպես նախկինում, ճակատագրական հետեւանքներ ունենալ… Իսկ այս ամենը վերականգնելը նորից տարիների պայքարի կհանդեցնի:

Հայաստանը կարողացել էր միջազգային ասպարեզում համադրելի քաղաքական ուղի ընտրել, ինչը թույլ էր տալիս Արեւմուտքի եւ Ռուսաստանի, ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի ՆԱՏՕ_ի եւ ՀԱՊԿ-ի միջեւ փոխլրացնող արտաքին քաղաքականություն վարել: Դա հնարավոր էր դարձել նաեւ Իրանի եւԱրեւմուտքի միջեւ կազմակերպել:

Չինաստանը որպես համաշխարհային երրորդ բեւեռի ձգտող ուժ, նույնպես հաշվի էր առել Հայաստանի դերը տարածաշրջանում, անգամ «Մետաքսի ճանապարհի» վերականգնողական գործում… Վերջին տարիների նաեւ զարմանալիորեն փոխվել էր Իսրայելի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ, ինչը նույնպես համաշխարհային զարգացումների մեջ է դիտարկվում…

Բայց… Ի՞նչ է կատարվում այժմ: Բոլորովին հակառակ քայլերը Հայաստանը նորից մղում են դեպի ճահիճ… Ի՞նչ է տալու այս պահին ռուսական ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանից, ՆԱՏՕ-ինն ե՞նք ստեղծելու, եթե այո, ապա ինչպե՞ս, եթե ոչ, ապա ինչ կտա դա մեզ, եթե աշխարհա-քաղաքական իրավիճկի սրումը, որ կարող է հրահրվել հենց Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից, կարող է լուրջ վտանգների հանգեցնել… Արդյո՞ք թուրքական կողմի շահերը հենց այսօր չեն պահանջում ռուսական ռազմաբազայի դուրսբերումը…

Ինչու՞ հենց հիմա, երբ Հայաստանի իշխանությունները հեղհեղուկ վիճակում են, իսկ քաղաքական հաշվեհարդարները հանգեցրել է ազգային պառակտումների եւ ներազգային վրեժխնդրությունների պարատ հող է ստեղծել…

…Երբ մի ոչ սովորական շրջանակում հիշեցրի այս ամենի մասին, նաեւ այն, որ Ղազախստանի ու Բելառուսի հակահայ քայլերը դեռ զգուշացումներ են, նորից չհավատացին: Բայց մի քանի օր անց լուրեր հրապարակվեցին, որ Ղրղզստանի Իսսիկ Կուլի շրջանի ոստիկանությունը սկսել է որոնել վանդալներին, ովքեր պղծել են Անանևո գյուղում գտնվող ուղղափառների գերեզմանները, ապա նաեւ քրիստոնյաների այլ գերազմաններ… Նախնական տվյալներով մի գիշերվա մեջ անհայտ անձինք կոտրել են 89 գերեզմանի քար ու խաչքար, այս ու այն կողմ են նետել ծաղիկներն ու ծաղկեպսակները։ Ոստիկանության տվյալներով, կոտրված է եղել 35 խաչքար, մարմարե երկու հուշարձան։

Վանդալիզմի ու մետաղե խաչեր գողանալու դեպքեր են գրանցվել նաեւ Ուզբեկստանում, Ղազախստանում, անգամ Տաջիկստանում, որտեղ երեւի թե նաեւ թյուրքագեն մահմեդականներ են բնակվում…

Շուտով այս ամենը կտեղափոխվի մարդկային հարաբերություններ, ինչը կվերածվի ազգային խտրականության դրսեւորումների, եւ ինչպես միշտ, հատկապես հակահայկական դրսեւորումների:

Եթե Միջին Ասիայի այս հակահայ ծրագրին միանան Թուրքիան եւ Ադրբեջանը, Ռուսաստանն ու Բելառուսը, ապա հասկանալի է, ինչ երեւույթների կարող ենք ականատես լինել…

Հիշեցնեմ, որ վերջին ամիսներին նաեւ Եվրոպայից են արտաքսում ապաստան խնդրած եւ ոչ օրինական մնացող հայերին՝ պատճառաբանելով, որ ձեր երկրում ժողովրդավարական հեղափոխություն է եղել եւ ազատությունների ու այլ հարցերի առումով այլեւս չկան խոչընդոտներ…

Մի այլ վտանգ էլ  է մեր ներսում հասունանում: Իհարկե, այն հանգամանքը, որ Հայաստանում այլազգիների մեծ հոսք կա եւ արդեն տասնյակ հազարների է հասնում, որոնց մի մասը գուցե նախընտրի նաեւ մնալ Հայաստանում, արդեն իսկ մտոհոգել է միատարր Հայաստանը կարեւորող եւ այդպիսով մեր երկրի անվտանգությունը ապահոված տեսնող մարդկանց:

Տարիներ առաջ նման մի պառթկում եղավ եւ իրանցիները սկսեցին տասնյակ հազարներով գալ Հայաստան, ինչը որոշակի բախումների հանգեցրեց եւ այդ հոսքը դադարեց: Մինչ այդ Հայաստանը դարձել էր երրորդ երկիր Աֆրիկայից ու Ասիայից Եվրոպա եւ ԱՄՆ մեկնողների համար, ինչը եւս մտահոգել էր մեր բնակչության մեծ մասին, քանզի աշխարհի ահաբեկիչների մեծ մասը սերում է ասիական եւ աֆրիկյան մայցամաքներից…

Ինչ մնում է Իրանի պարագային, ապա մեզ հայտնի է, որ մեր հարեւան երկրում կան միլիոնավոր ադրբեջանցիներ, որոնք պատրաստ են ծառայել այսպես կոչված «Մեծ Ադրբեջանի» ստեղծմանը: Մենք անգամ դեմ եղանք, որ Սյունիքի արոտավայրերը պայմանագրով հանձնեն իրանական կողմին, քանի որ ավելի քան 10.000 անասնապահներ, որ գալու էին հայաստան, հազարավոր ադրբեջանցիների, որոնք Հայաստանում են բնակվում ամենաքիչը որսորդական հրացաններով, որպեսզի իրենց անասուններին պաշտպանեն գայլերից…

Այժմ էլ տասնյակ հազարավոր հնդիկների՝ Հայաստանում բնկություն հաստատելու հնարավորության հարցն է անհանգստացրել միատարր հայաստանի կողմնակիցներին…

Վստահ եմ, խոսքը բուն հայ-հնդկական հարաբերություններին չի վերաբերում, այս դեպքերում կա նաեւ սոցիալական խնդիր, դրսի էժան աշխատուժը փակում է տեղի հայ աշխատավորների ճանապարհը, անգամ աշխատանքային պայմանների բարելավման հնարավորություն չի թողնում…

Իսկ եկած հնդիկները, ֆիլիպինցիները, պակիստանցիները էժան աշխատուժ են եւ մեզանում աշխատուժի արտագաղթ է սկսվելու, եթե այսպես շարունակվի:

Բայց մեզ հուզում է նաեւ մեկ այլ հարց, եթե հնդիկների հետ միասին գալիս են նաեւ պակիստանցիներ, որոնք մի երկրից են, որտեղ ահաբեկչությունը հարցերի լուծման եղանակ է, ապա խնդիրը այլեւս պարզունակ կամ ծայրահեղական չի դիտարկվում այլեւս: Պակիստանը աշխարհի միակ երկիրն է, որ չի ճանաչել Հայաստանի անկախությունը, քանի որ «հայերը Ադրբեջանի արածքներն են գրավել»… Պակիստանը Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատելիս հավաստել էր, որ  «Հայաստանին ագրեսոր կճանաչի, քանի դեռ ադրբեջանական հողերը ետ չեն վերադարձվել» եւ նշվել էր, որ Պակիստանն ու Ադրբեջանը երկու երկիր են, որտեղ ապրում է մեկ եղբայրական ազգ… Հիմա հնդիկների հետ Հայաստան են գալիս նաեւ պակիստանցիներ…

Հաստատ վերոնշյալը չի տարբերվում համաթուրքական դաշինքի կարգախոսից՝  «մեկ ազգ – վեց երկիր»…

Մենք՝ հայերս, շատ ենք տառապել մեր դիմացինին հավատալու եւ բարեկամի պես վերաբերվելու փորձերի համար, դարեր շարունակ, ինչը պատմության ընթացքում հասցրել է հոշոտել ոչ միայն հայի հավատն ու հոգին, այլեւ ազգն ու հայրենիքը… Ուստի՝ միատարր Հայաստանը եղել ու մնում է երաշխիքը մեր գոյատեւության, ապաեւ հարատեւության:

Որեւէ այլ բան փնտրել պետք չէ, իսկ եթե այդ ընթացքում նաեւ անպատշաճ երեւույթներ են գրանցվում, ապա դա հաստատ ազգային բնուևյթ չունի, դա անձնական գիտակցական կամ ոչ գիտակցական դրսեւորման հետեւանք է:

«Հայաստանը՝ հայերին», կարգախոսը ոչ մի այլ ազգի համար վիրավորական չպետք է լինի: Իհարկե սա չի նշանակում, թե այլ ազգեր չպետք է ապրեն Հայաստանում, թող ապրեն, եթե ցանկանում են, բայց հայի օրենքներով, ավանդույթներով եւ նպատակներով ապրող Հայաստանում… Թե չէ ամեն ազգ սկսում է իր օրենքներն ու նպատակները դնել հայաստանի ու հայության պարտականությունների շարքում…

Եթե Հայաստանում բնակվողները այսպես չեն մտածելու, ապա պիտի կարծել, որ տվյալ հայաստանաբնակ ազգը բոլորովին այլ նկրտումներ ունի մեր հայրենիքի ու մեր առաքելության նկատմամբ…

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=158197341829258&id=100029169784366Համազգային վտանգ.- Հայաստանը միջազգային եւ ազգամիջյան տվայտանքների մեջ… / «Հայաստանը՝ հայերին», կարգախոսը ոչ մի այլ ազգի համար վիրավորական չպետք է լինի: Միատարր Հայաստանը ոչ միայն ռազմա-քաղաքական, այլեւ սոցիալական, կենսակերպի ապահովման խնդիրներ է լուծում

www.hayary.org – Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայք

https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn Արմենուհի Մելքոնյան, ՀԱՄ առաջնորդի մամուլի խոսնակ, ՀԱՄ պաշտոնական կայքիwww.hayary.org գլխավոր խմբագիր
– 
https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։