Թուրքիան եւ Ադրբեջանը մշտապես փորձում են փակել տալ Հայկական ատոմակայանը…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Այն անհանգստացնում է թուրքական ոհմակին ինչպես Հայաստանի տնտեսական զարգացման առումով, այնպես էլ ռազմա-քաղաքական նշանակությամբ…

Այն փաստերը, որ ներկայացված են ստորեւ, վաղուց եւ քանիղցս ապացուցվել են, որ չեն համապատասխանուևմ իրականությանը, եւ ՄԱԳԱՏԷ-ն բոլորովին այլ՝ դրական կարծիք ունի մեր ատոմակայանի գործունեության մասին…

Զարմանալի չէ նաեւ, որ այս անգամ ՀԱԵԿ-ի դեմ դուրս է եկել Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորը, ինչպես թուրքերն են երազում հավերժ բնակվել հայոց հողերի վրա՝ Հայկական Լեռնաշխարհում, այնպես էլ քրդերն են անթաքույց երազում իրենց երբեւե չգոյ Քրդստանը ստեղծել Արեւմտյան Հայաստանի տարածքում… Ուժեղ (էլ չասենք՝ Միացյալ) Հայաստանը, հասկանալի է, սրանց նպատակների մեջ չի մտնում: Իսկ այն, որ « ՀԱԵԿ-ը սպառնում է այնպես, ինչպես պայթյունի պատրաստ ատոմային ռումբը», սարսափեցնում է Հայաստանի տարածներնը զավթածներին եւ զավթելու նպատակ ունեցողներին, քանի որ հայերը կարող են նաեւ ծայրահեղ քայլերի գնալ, եթե վտանգվի հայաստանի ու հայության գոյությունը…  

……………………………………………………………

Վերջին անգամ նախորդ տարվա դեկտեմբերին է Թուրքիայի մեջլիսի պատգամավորն առաջարկել ուսումնասիրել Մեծամորի ատոմակայանի ռիսկերը…  

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության»՝ (HDP-ԺԴԿ) Իգդիրից ընտրված պատգամավոր Հադիփ Էքսիքը մեջլիսին Մեծամորի ատոմակայանի (ՀԱԷԿ) վերաբերյալ հետազոտություն անցկացնելու առաջարկ է ներկայացրել: Հայաստանի հետ սահմանային նահանգից ընտրված պատգամավորն առաջարկել է հայկական  ատոմակայանի կողմից մարդկանց  բնությանը հասցվող վնասները կանխելու նպատակով ուսումնասիրել ՀԱԷԿ-ի ճառագայթման ռիսկերը եւ դրա ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

Պատգամավորի կողմից մեջլիս ներկայացված առաջարկում որպես փաստարկ է բերվել այն հանգամանքը, որ «ատոմակայանն աշխատում է աշխարհի ամենահին տեխնելոգիաներով»:

Հադիփ Էքսիքը ՀԱԷԿ-ի անվտանգության վերաբերյալ մասնավորապես ասել է. «Առաջին էներգաբլոկն աշխատում է առաջին սերնդի ռեակտորով, բացի այդ այն չունի ռադիոակտիվ նույթերի արտանետումները կանխարգելող պողպատե պաշտպանական գմբեթ: Երկրորդ էներգաբլոկն էլ ատոմային աղետները կանխարգելող տեխնոլոգիաներով հագեցված չէ եւ չունի անվտանգության համակարգ: Երկրորդ էներգաբլոկի ռեակտորի տեսակն էլ ցածր է արեւմտյան ստանդարտներից»:

Առաջարկում ասվում է, որ ատոմակայանը վտանգավոր գոտում է գտնվում եւ երկրաշարժի դեպքում Թուրքիային, Հայաստանին ու Կովկասին մեծ վտանգ է սպառնում: Թուրքիայի արեւելյան ու հարավային նահանգները կանգնած են մեծ ռադիոակտիվ վտանգի առաջ:

Ըստ քրդամետ կուսակցության պատգամավորի տվյալների՝ ատոմակայանի գործունեության պատճառով Իգդիրի եւ շրջակայքի բնակչության մոտ վերջին 10 տարում քաղցկեղով հիվանդության դեպքերը 100%-ով աճել են: «Մեր իշխանությունները որեւէ միջոց չեն ձեռնարկում այս ատոմակայանի հարցում, որը մեր երկրին սպառնում է այնպես, ինչպես պայթյունի պատրաստ ատոմային ռումբը:

Կառավարությունը  պետք է որոշում կայացնի եւ քայլեր կատարի Մեծամորի ատոմակայանը փակել տալու ուղղությամբ, որը հասարակության, մարդկանց առողջության բնապահպանության համար մեծ ռիսկեր է պարունակում»,- եզրափակել է Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորը:

www.hayary.org – Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայք

https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։