Ամուլսար – նոր ծավալումներ… – Ամուլսարի 1-ին պոստի մոտ լարված իրավիճակ է – բախում ոստիկանների հետ… «Լիդիան Արմենիա»-ն իր հերթին պաշտպանվում եւ պարզաբանում է… / Իշխանությունները նահանջում են – Հայաստանը բնապահպանական աղետի շեմին է…

http://www.armecofront.net/amulsar/grounds-for-stopping-project-in-amulsar/Ամուլսարի ծրագիրը դադարեցնելու հիմքերը նամակ ՀՀ կառավարությանը

http://ecolur.org/hy/news/amulsar/-/11234/Ամուլսարի հանքը Հայաստանում. կառավարությունը պետք է խուսափի շրջակա միջավայրի եւ  մարդկության համար հնարավոր աղետից

https://mediamax.am/am/news/society/14099Ամուլսարի հանքավայր՝ մտահոգությունները եւ Գեոթիմի պատասխանները

http://nt.am/am/news/256140/?fbclid=IwAR3pz50T9jRNYCcINrdIOefE_9Oi8lAaCilFgVbpZDhfUMfFutLJ4Xr4YLkԱհա ձեզ անհերքելի փաստ, պարոն Փաշինյան. բուն հանքի տարածքում թթվային դրենաժի անկառավարելի լինելը թաքցվել է փորձաքննությունից (տեսանյութ եւ ֆոտոշարք)

https://armeniasputnik.am/society/20190713/19594026/larvats-iravijak-amulsarum-inchu-en-mardkanc-tarel-vostikanutyun.html  – Բնապահպան-ակտիվիստները թույլ չեն տալիս, որ քննիչն ու փորձագետները մուտք գործեն Ամուլսարի հանք /տեսանյութ/

Ամուլսարի 1-ին պոստի մոտ լարված իրավիճակ է։ Ոստիկաններն առանց հիմնավորման փորձում են ձերբակալել տեղացիներին եւ Ամուլսարի պաշտպաններին։

/2019թ., 13 հուլիսի/ 17:00-ի դրությամբ քննչական կոմիտեի ներկայացուցիչները, փորձագետները եւ ոստիկանների մեծ մասը գնացել է։ Դեպի Ամուլսար գնացող ճանապարհները փակ են։

15։ 20 Ջերմուկի բնակիչները քննիչ Գեղամյանի առաջ պայման են դրել. կասեցնել Լիդիանին տրված թույլտվությունը եւ 2-րդ պայմանը՝ այս եւ/կամ այլ համալիր փորձաքննությունների շրջանակներում իրականացվի համայքների մասով սոցիալ-տնտեսական փորձաքննություն, գնահատում եւ տեղացիների կարծիքը հաշվի առնվի։  

14։39 armenpress.am Ամուլսարի տարածքում քննչական գործողությունների իրականացմանը խոչընդոտելու պատճառով քաղաքացիներ են բերման ենթարկվել:

Այս մասին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

«Այդ տարածքում պետք է իրականացվեին քննչական գործողություններ: Տարածքում հավաքված անձինք խոչընդոտել են մի շարք գործողությունների իրականացմանը, ինչի համար կան բաժին բերված քաղաքացիներ»,- ասաց Էդգար Ջանոյանը:

14։32 Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը գրում է.
ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, այսօր քննիչը եւ փորձագետները շինարարատեխնիկական, ապրանքագիտական, նյութագիտական և էկոլոգիական համալիր փորձաքննության իրականացման շրջանակներում կազմակերպել են այց Ամուլսարի հանք, սակայն քաղաքացիները արգելում են խմբի մուտքը հանքի տարածք: Փորձաքննության կատարումը հնարավոր դարձնելու համար, նախաքննական մարմինը դիմել է ոստիկանությանը՝ խմբի անարգել մուտքը ապահովելու համար:

14:02 Սոս եւ Արթուր Խաչատրյաններին ոստիկանությունը ձերբակալել է։ Դեպի Ջերմուկ տանող ճանապարհին կուտակվել են մարդիկ ու մեքենաներ։ Պահանջը՝ բաց թողնել նրանց եւ կառավարությունը վերջնական լուծում տա այս հարցին։

14:00 Ոստիկանությունը բռնի ուժ է գործադրում եւ մարդկանց է տանում։

13:00 Ամուլսարի 3-րդ պոստում մարդիկ ոստիկանությունից եւ քննչականից պահանջում են ցույց տալ փաստաթուղթ, որի հիման վրա նրանք ցանկանում են Ամուլսար մտցնել փորձագետների։

12:30
Ամուլսարի 3-րդ պոստում համայնքը քննչականից պահանջում է գալ կիրակի իրենց ժողովին, արձանագրել իրենց դիրքորոշումը քննչականի պատվիրած փորձաքննության շրջանակներում։ Համայնքը թույլ չի տա, որ Լիդիանից մարդ մտնի Ամուլսար։

2:03
Ավելի վաղ Ամուլսարի պաշտպանները տեղեկություն էին ստացել, որ ինչ-որ անձինք փորձելու են այսօր մուտք գործել Ամուլսարի տարածք։ Վաղ առավոտից նրանք հավաքվել էին, որ թույլ չտան դա։ 
Մոտ կես ժամ առաջ՝ 11։ 20-ի սահմաններում, առաջին պոստին են մոտեցել մեքենաներ, որտեղ, ըստ ականատեսների վկայությունների, եղել են ինչ-որ փորձագետներ եւ քննչականի ներկայացուցիչներ։ 
Ականատեսի խոսքով՝ ոստիկանները թույլ են տվել, որ այդ մեքենաննեն առաջին պոստի մոտով անցնեն և բարձրանան դեպի Ջերմուկ քաղաք եւ 2-րդ պոստ տանող ճանապարհը, սակայն, երբ տեղացիները եւ Ամուլսարի պաշտպանները, փորձել են նրանց հետեւից գնալ և հասկանալ, թե ուր են գնում, արդյոք փորձո՞ւմ են մուտք գործել դեպի Ամուլսար տանող հատված, ոստիկանները շարասյունով փակել են նրանց ճանապարհը։ Դրանից հետո առանց հիմնավորման՝ փորձել են ձերբակալել մարդկանց։ 
Ոստիկանությունը եւ քննչականը բանակցում են տեղացիների հետ:Քննչական կոմիտեն պահանջում է բացել հանք տանող ճանապարհը։

Երեկ տեղացիները հայտարարություն են տարածել՝ պահանջելով փորձաքննական աշխատանքների շրջանակներում արձանագրել համայնքի դիրքորոշումն ու իրավունքների խախտումները։ Այժմ տեղացիները փակած են պահում Գնդեվազի կողմից Ամուլսար տանող ճանապարհը։

* * *

13 հուլիսի, 2019թ.- Ամուլսարի տարածքում այսօր տեղի ունեցող իրադարձությունները գտնվում են ՄԻՊ ուշադրության կենտրոնում / «Լիդիան Արմենիա»-ն պաշտպանվում եւ պարզաբանում է

Ամուլսարի տարածքում այսօր տեղի ունեցող իրադարձությունները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում։

Վաղ առավոտից Պաշտպանի ներկայացուցիչները կապի մեջ են Ոստիկանության հետ։ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում ձեռնարկվում են օրենքով նախատեսված բոլոր գործողությունները։

«Լիդիան Արմենիա»-ն պաշտպանվում եւ պարզաբանում է

«Լիդիան Արմենիա» ընկերության հայտարարությունն Ամուլսարում այսօր տեղի ունեցած դեպքի վերաբերյալ
Հարգելի գործընկերներ, ի պատասխան Ձեր հարցումների հայտնում ենք հետևյալը.
ՀՀ Քննչական կոմիտեն ծանուցել էր «Լիդիան Արմենիա» ընկերությանը, որ հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր Քննչական կոմիտեի քննիչները՝ փորձագետների մասնակցությամբ  պետք է իրականացնեն միջոցառումներ Ամուլսարի տարածքում։ «Լիդիան Արմենիա» ընկերությունն  այս այցը չի նախաձեռնել, ընկերության երկու փորձագետները ուղեկցել են Քննչական կոմիտեի քննիչներին եւ փորձագետներին։ Մի խումբ ցուցարարներ, որոնք արդեն մեկ տարի ապօրինի փակ են պահում Ամուլսարի ճանապարհները, խոչընդոտել են Քննչական կոմիտեի մուտքն Ամուլսարի տարածք՝ չենթարկվելով ոստիկանության պահանջին։

Սա հերթական անգամ ապացուցում է Ամուլսարի ծրագրի շուրջ շարունակական ապօրինությունների մասշտաբը: Մի խումբ մարդիկ, որոնք մեր համոզմամբ չեն ներկայացնում համայնքի տեսակետը, արդեն մեկ տարուց ավելի իրականացնում են անպատիժ ապօրինություն՝ փորձելով տապալել երկրի ամենախոշոր միջազգային ներդրումը։ Այսօր էլ նրանք փորձել են խոչընդոտել փորձաքննական միջոցառումները, որի նախաձեռնողը ՀՀ Քննչական կոմիտեն է։

……………………………………………………….

Իրադարձությունները շարունակվում են…

……………………………………………………….

 

Իշխանությունները, անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիմա էլ փորձում են հակառակը համոզել՝ Ամուլսարի ծրագրի օգտակարության մասին խոսելով… Բողոքի ցույցերը շարունակվում են – Ջերմուկի հանքային ջրերի, Սեւանա լճի եւ այլ կարեւոր հարցերում ախտոտման վտանգը մնում է – Հայաստանը բնապահպանական աղետի շեմին է…

20 օգոստոսի«Ասեմ, թե ի՞նչ հրեշավոր ստի հետ գործ ունենք»…

Բնապահպան, ակտիվիստ, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամուլսարի վերաբերյալ ընդունված որոշման մասին ես գիտեի դեռ 8 ամիս առաջ, երբ դեռ բնապահպանական տեսչության ղեկավարն էի: Այս ողջ ընթացքում ամենամոտ մարդկանց ներկայացնում էի փաստեր ու բացատրում, որ ներկայիս իշխանության անտրամաբանական գործողությունների միակ մեկանաբանությունն այն է, որ նրանք պահում են կոռումպացված համակարգը՝ իր բոլոր ստվերային մեխանիզմներով: Ինչու՞, որովհետև այսօրվա իշխանությունն իր էության մեջ նույնն է՝ իր գործելաոճով ու պատասխանատվությամբ, այլապես ինչու՞ պետք է նորերն իրենց վրա վերցնեն հների արածների պատասխանատվությունը: Դա հնարավոր է այն դեպքում միայն, երբ դու նույն մարդն ես՝ նույն սուբյեկտի այլափոխությունը: Ներկայացրեք խնդրեմ այլ տրամաբանություն: Ամուլսարի հարցով այն աստիճանի արգումենտ չունեն, որ որպես փաստարկ ասում են՝ բա մյուս հանքերի դեմ ինչու՞ չեք պայքարում: Ուզում եք ասել՝ մյուսնե՞րն էլ են անօրինական աշխատում, բա դուք ինչու՞ եք անգործություն ցուցաբերում: Քաջարանի ստուգման արդյունքների մասին սկսե՞մ խոսել…

Մինչև հիմա կոռեկտ չեմ համարել կառավարության աշխատելաոճի վերաբերյալ նուրբ մանրամասներ ներկայացնել՝ ի վերջո միասին ճամփա անցած մարդկանցից շատ-շատերը իշխանական ճամբարում էին, բայց այսօր կառուցված բարիկադից ու այս օրերի ցածրաճաշակ ստախոսություններից հետո էլ իմաստ չունի նրբանկատություն անել, պետք է իշխանության ճամբարում գտնվող մարդկանց առջև հստակ ընտրություն կատարելու եզրագիծը քաշել, քանի որ նրանց գործոնն օգտագործվում է իշխանության ներսում բանավեճի իմիտացիա ստեղծելու համար, այն դեպքում, երբ վաղուց արդեն անելիքը որոշված է:

Նշանակմանս օրվանից սկսած՝ Ավինյանի գրասենյակը լծված է եղել իմ ձեռքերով Ամուլսարի ճամփաները բացելու գործին, իսկ երբ չստացվեց, սկսեցին լոբբինգ անել, որ ես ուժը կորցրած ճանաչեմ տեսչության ընդունած ստուգման ակտը: Չգիտեմ՝ վարչապետ Փաշինյանի հետ ո՞ր մասն էր համաձայնեցված, բայց կատարողն է Ավինյան-Աղաջանյան զույգը՝ իրենց տեղակալ-օգնականներով: Անգամ Լիդիանի ղեկավարության հետ մի հանդիպման ժամանակ ընկերության ներկայացուցիչներն ինձ ուղիղ տեքստով ասացին՝
– Մեզ ասել էին, որ Դուք գնալու եք Ամուլսար տանող ճանապարհները բացեք:
-Ո՞վ էր ձեզ այդպիսի բան ասել:
-Կառավարությունից…

Հիմա երկու բովանդակային դիտարկում անեմ՝ գործընթացի տրամաբանությունը հասկանալու համար: Որպեսզի պարզ դառնա, թե ի՞նչ հրեշավոր ստի հետ գործ ունենք, ասեմ, որ այս լիբանանյան փորձաքննություն կոչվածը բացարձակ ֆիկցիա էր: Նույնպիսի ֆիկցիա է նաև արբիտրաժային վախերը որպես փաստ ներկայացնելը:

  1. Հիշում եք՝ երբ Փաշինյանն իմացավ, որ Ամուլսարի շահագործման թույլտվությունը տրամադրվել է բացառապես ընկերության իրականացրած հետազոտությունների վրա, ուղիղ տեքստով ասաց՝ ես չեմ կարող փակ աչքերով թույլտվություն տրամադրել, մենք պետք է հրավիրենք աշխարհի լավագույն մասնագետներին, թող մեզ համար հետազոտություն իրականացնեն, որպեսզի մենք ունենանք մեր հավաստի տվյալները, ոչ թե ընկերության տված տեղեկատվությունը: Դա նշանակում էր իրականացնել այն նույն աշխատանքը, որն իրականացրել են ընկերության մասնագետները՝ դաշտային հետազոտություններ, փորձանմուշների ուսումնասիրություններ և այլն: Արդյունքում իրականացվեց ընկերության տրամադրած փաստաթղթերի գրասենյակային ուսումնասիրություն: Սա ի՞նչ էր: Մենք ունեցա՞նք հավաստի տվյալներ, ասենք՝ այդ տարածքի ստորգետնյա ջրերի կամ կենսաբազմազանության վերաբերյալ: Ո՛չ, չունեցանք: Այս գործողությունը, որի համար վճարել ենք, փորձաքննություն չէր այն իմաստով, որի մասին հայտարարել էր Փաշինյանը:
  2. Որպես անվիճելի ճշմարտություն՝ շատ ինքնավստահ կերպով ներկայացնում են անհեթեթ մի այլընտրանք՝ հանքը շահագործվի՞, թե՞ արբիտրաժի արդյունքում 700 միլիոն դոլար վճարենք: Հարց՝ էդ ովքե՞ր են այդ հաշվարկն արել ու ի՞նչ իրավական հիմքերի վրա են եկել հետևության, որ արբիտրաժ է լինելու, այդտեղ պետությունը պարտվելու է և կոնկրետ այդքան գումար վճարելու է: Ինձ ասացեք անուններ, որոնք կանգնած են այդ հաշվարկի հետևում: Ցույց տվեք նաև այն փաստաթղթերը, որոնք հիմք են տվել այդ հաշվարկն անելու համար: Ստում են դա ասողները՝ պարզունակ ու անճաշակ:

Կհարցնեք՝ իսկ ինչու՞ են այդպես վարվում: Կոռուպցիա, սովորական կոռուպցիա: Կարծում եմ այլևս իմաստ չունի քննարկել այս կառավարության գործողություններն ու դրանց տրամաբանությունը, փորձել ինչ-որ խորքային իմաստ գտնել դրանցում: Ինձ համար միակ իմաստավորված քննարկման առարկան կարող է լինել հզոր գաղափարախոսությամբ քաղաքական գործընթացի շուրջ»:

……………………………………………………….

http://www.hayary.org/wph/?p=70661. Հանքի տերը չպիտի կարողանա պետությանը շանտաժ անել – Արդյո՞ք պետք է այդքան հանքերը միաժամանակ աշխատեցնել ու խաթարել շրջակա միջավայրի բնական հավասարակշռությունը… Իսկ մեր երկրում բնապահպանական վնասի փոխհատուցումն այնքան չնչին է, որ գործարարին ավելի ձեռնտու է այդ վնասը փոխհատուցելը, քան մաքուր տեխնոլոգիաներ կիրառելը, պայթեցման ձեւերին հետեւելը, ընդերքի հարստությունը հանելիս ընդերքը չփչացնելը… / 2-3. Տարածաշրջանի ամենախոշորներից մեկը… Ամուլսարի հետոն պարզ չէ՞…

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։