Մարդը այլ կյանքներ է փնտրում Տիեզերքում, մինչդեռ ինքն արդեն հայտնաբերվել է այլերի կողմից… – Իսկ արդյո՞ք մարդն այսօր ունի Տիեզերքում տեսնելու կամ լսելու կարողություններ… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

* Նախաբանի փոխարեն

Երբ ուսումնասիրում ես օվկիանոսների ու ծովերի խորքերը, լճերի ու գետերի մեջ ես խորասուզվում, հասկանում ես, որ կյանքը եռում է իր բազմազանության մեջ… Սակայն, երբ մեկ բաժակ ջրի մեջ ես նայում, առաջին հայացքից պարզ է լինում, որ այն ջուրը, որը պիտի խմես հիմա, անկյանք է (իհարկե ջուրը հենց կյանքի աղբյուր է, սակայն սա այլ թեմա է)…

Բայց ամենեւին այդպես չէ, որ ջրի մեջ կյանք չկա, պարտադիր չէ, որ այդ բաժակի ջրի մեջ դու տեսնես շնաձկներ ու դելֆիններ, կոկորդիլոսներ ու գետաձիեր կամ կրիաներ ու այլ ջրային կենդանիներ, նաեւ բուսական աշխարհի տարրեր… Այդ ամենը չկա մեկ բաժակ ջրի մեջ, բայց այդ ջուրը հաստատ անկյանք չէ եւ մեր աչքերի համար անտեսանելի կենդանական աշխահ կա, որ իր կյանքը շարունակում է նաեւ այն դեպքում, երբ դու խմում ես այդ ջուրը… պարզապես այլ միջավայր է տեղափոխվում:

* Խոկում՝ այլ հարթության մեջ անտեսանելին եւս տեսանելի դարձնելու համար

Այսպես է նաեւ Տիեզերքում: Մարդիկ վաղուց են փնտրում կյանքի հետքեր այլ մոլորակներում, բայց… ցայսօր չեն հայտնաբերել որեւէ բան: Փնտրեցին Երկրի արբանյակի՝ Լուսնի վրա, ապա Մարսում, Վեներայում եւ այսպես շարունակ… ապարդյուն:  

Բայց ո՞վ է ասել, որ Լուսնի, Մարսի կամ Յուպիտերի վրա չկա կյանք… Գուցե այն մեկ բաժակ ջրի պատմությու՞նն է կրկնվում, մեր աչքերի համար, այլ հարթության մեջ անտեսանելի՞ են այդ արարածները, էակները … գուցեեւ մարդիկ … այլմոլորակայինները:
Ի դեպ այլմոլորակայինների պատմությունների իրականության մասին խոսելն այլեւս զարմանալի չէ, ինքս էլ մի քանի անգամ ականատես եմ եղել նրանց գործած «հրաշքներին»… Վաղուց է հանվել «խիստ գաղտնի» հրահանգը այս առումով: Չնայած դեռ շատ քիչ բան է հայտնի նրանց մասին…

Իսկ ո՞վ ասեց, որ նրանք միջնորդ տիեզերական էակներ չեն Աստվածների եւ մարդկանց միջեւ, Տիեզերքի Արարչի եւ տիեզերական տարբեր արարածների միջեւ … Ինչու՞ է նրանց տրված այդքան արագ տեղաշարժվելու հնարավորություն, ինչու՞ նրանք չեն վնասում Երկիրն ու երկրացիներին, ընդհակառակը, հաճախ են հրապարակվում նյութեր, որ այլմլորակայինները հայտնվում են այտեղ, որտեղ պատերազմներ են ընթանում, վտանգավոր զանգվածային ոչնչացման ռազմական զինատեսակներ կան տեղադրված, բնական աղետներ են տեղի ունենում, մարդկային մեծածավալ ընդվզումներ են լինում եւ այլն… Գուցե նրանց տրված է Երկրի, Արեգակնային համակարգի … անվտանգությունը վերահսկելու առաքելություն, գուցե մեկ այլ բան:

Ի վերջո, Երկիր մոլորակը մի տիեզերական մարմին է, որի կործանումը կխաթարի Արեգակնային համակարգի ընթացքը, ինչն էլ հաջորդաբար իր ազդեցությունը կունենա Տիեզերքում… Մի կարեւոր բան եւս կա, Մարդը որպես տիեզերահաս արարած, իր առաքելությունն ունի Արարիչ-Աստվածներ-Ազգ/երՄարդիկ Արարչական Առանցքի հիմքում… Եվ սա չի կարող չանհանգստացնել այլմոլորակայիններին կամ որեւէ այլ ձեւակերպմամբ այդ տիեզերական էակներին եւ ոչ միայն նրանց…

Գուցե մեզ այցելում են այլ արարածներ եւս, հենց այն Մարսից, որտեղ մինչ այժմ մենք կյանքի հետքեր ենք փնտրում, գուցե Սատուռնից կամ … Գուցե մեզ արդեն հայտնաբերել են՝ մինչ մենք դեռ փորձում ենք կյանքեր հայտնաբերել…

Բայց միայն իր նախնական կարողություններով Եռահամակարգ Մարդը կարող է հայտնաբերել այլ կյանքեր, եթե վերականգնի իր Մարմին-Միտք-Հոգի համադրությամբ գործելու Արարչատուր Շնորհը… Տիեզերանավով հեռու չես գնա, անգամ լույսի արագությունն օգտագործելով Տիեզերքում մեծ խնդիներ չի լուծվելու… Միայն Միտքը իր արագությամբ, որ ամենաարագն է շարժվում Տիեզերքում, Մարդու Հոգին կարող է տեղափոխել Տիեզերական Անհունություններ՝ չվնասելով Եռահամակարգ Մարդու Մարմինը Երկրում… Նաեւ թույլ կտա իր զգայարաններն օգտագործելով տեսնել այն ամենը, ինչն այսօր անտեսանելի է առաքելությունից շեղված Մարդ Արարածի համար…

Առայժմ այսքանը… – www.hayary.org 

– …Ես էլ չեմ բացառում, որ կարող են լինել մարդ-արարածներով բնակեցված այլ մոլորակներ, սակայն կարծում եմ ինչ-որ տարբերություններ կլինեն, գուցե ընդհանուր տեսքի կամ մարմնի որոշակի հատվածների միջեւ, գուցե նման լինեն մեզ, բայց ներքին այլ կառուցվածք ունենանկամ էլ

Ամեն դեպքում համոզմունք ունեմ, որ Արարիչ-Աստվածներ-Ազգեր/Մարդիկ Արարչական/Տիեզերական Առանցքը եզակի է եւ այդ առումով էլ կարեւոր նշանակություն ունի Տիեզերքի գոյատեւման հիմքում..

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=207429183572740&id=100029169784366Մարդը այլ կյանքներ է փնտրում Տիեզերքում, մինչդեռ ինքն արդեն հայտնաբերվել է այլերի կողմից…- Իսկ արդյո՞ք մարդն այսօր ունի Տիեզերքում տեսնելու կամ լսելու կարողություններ

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։