Օրվա իշխանության քանակական մեծամասնության (ո՛չ՝ որակական) քաղաքական գարշահոտույթունը դուրս կժայթքի՞ իշխանական պատուհաններից…  / Ո՞վ կսեղմի ազգի դավաճանության կոճակը… – Այդ գարշահոտությունից միանշանակ ազգուրացության եւ հայրենադավության հոտ է փչում… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ) / ՀՀ արդարադատության նախարարության՝ ստամբուլյան կոնվենցիայի բացատրական լոլոյագիրը… – Արդարադատության համակարգի նշյալ եւ բոլոր մյուս սխալները պիտի ուղղվեն հիմնովին… / Սեփական գրպանին կպար՝ ուղեղը կաշխատի / Բացառապես նյութական մարդկանց մոտ ուղեղի ծալքերը հավասար են գրպանի պարունակությանը՝ դրամական ծալքերին…

Փաստորեն ստամբուլյան կոնվենցիան «չի պարունակում «ընտանիքի» սահմանումը և ոչ էլ խրախուսում է ընտանիքի որևէ կառուցվածք»… բա էլ մնացած լոլոներն ինչի համար են նշվել ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն պաշտոնական լոլոյագրում…

…«Կոնվենցիան միմիայն նշում է, որ ավանդույթները, մշակույթը եւ կրոնը չեն կարող կանանց նկատմամբ բռնությունն արդարացնելու հիմք հանդիսանալ»… / Է հա՜, չեն կարող, էդ դուք եք օտարների երգը երգում, թե ազգայինն ու ավանդականը խանգարում են կանանց ու տղամարդկանց (բայց չեք նշում՝ որոշ) մարդկային ազատությունները սանձարձակության վերածելուն…

Կոնվենցիան չի պարունակում «ընտանիքի» սահմանումը եւ ոչ էլ խրախուսում է ընտանիքի որեւէ կառուցվածք։ Կոնվենցիան որևէ կերպ չի ազդում ամուսնության մասին ազգային օրենսդրության վրա: Կոնվենցիան որեւէ կերպ վտանգի տակ չի առնում ազգային ավանդույթներն ու արժեքները, ավելին, այն չի պարտավորեցնում վերացնել ավանդույթները, ինչպես դա փորձ է արվում ներկայացնել: Կոնվենցիան միմիայն նշում է, որ ավանդույթները, մշակույթը եւ կրոնը չեն կարող կանանց նկատմամբ բռնությունն արդարացնելու հիմք հանդիսանալ։

Նշյալ պաշտոնական լոլոյագրի մեխերից է (մնացյալի հետ ծանոթացեք ներքոնշյալ տեքստում) նաեւ սա. «Ի դեպ, Հայաստանի համար 1993թ-ից ուժի մեջ գտնվող «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» 1973թ. ՄԱԿ կոնվենցիայի նախաբանում և 2-րդ հոդվածում սահմանված է, որ «գիտակցելով, որ տղամարդկանց ու կանանց միջև լիակատար հավասարության հասնելու համար անհրաժեշտ է փոխել ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց ավանդական դերը հասարակության մեջ եւ ընտանիքում, մասնակից պետությունները պարտավորվում են ձեռնարկել բոլոր համապատասխան, ներառյալ՝ օրենսդրական, միջոցները՝ փոխելու կամ վերացնելու համար այն գործող օրենքները, ենթաօրենսդրական ակտերը, սովորույթներն ու պրակտիկան, որոնք ներկայացնում են խտրականություն կանանց նկատմամբ»…  

Այսինքն՝ ՄԱԿ-ի հիշյալ կոնվենցիայի՝ քիչ թե շատ ազգային օրենսդրությունը եւ ազգային սովորույթները  ոչնչացնելու համար չի բավականացնում ստամբուլյան կոնվենցիայի ազգաքանդ ծրագրերի հավելումը, ինչը փորձում են պարտադրել մեր երկրի արդարադատության նախարարության (հասկանալ ՀՀ կառավարության եւ խորհրդարանի քանակական մեծամասնության միջոցով)…

……………………………………………………………………

https://a1plus.am/hy/article/345168  – 29 հուլիսի«Ավանդույթների պահպանությանը» միտված արշավն ընդամենը հանրությանը մոլորության մեջ դնելու փորձ է»

«Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման  եւ դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման գործընթացի եւ որոշ հարցերի վերաբերյալ

ՀՀ արդարադատության նախարարությունը, հետեւելով վերջին մի քանի շաբաթների ընթացքում «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման գործընթացի վերաբերյալ հանրային քննարկումներին, անհրաժեշտ է համարում բազմակողմանի տեղեկություն տրամադրել հասարակությանը Կոնվենցիայի վավերացման գործընթացի եւ հանրության շրջանում Կոնվենցիայի կարգավորման առարկայի վերաբերյալ տարածվող մեկնաբանությունների վերաբերյալ։

Վավերացման գործընթացի վերաբերյալ.

Այսպես, Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014թ. օգոստոսի 1-ին: Հայաստանի կողմից այն ստորագրվել է 2018թ. հունվարի 18-ին։ Ընդհանրապես, այս կոնվենցիայի մասին խոսելիս, պետք է նկատի ունենալ, որ ՀՀ Սահմանադրության 86-րդ հոդվածով ամրագրված է, որ ՀՀ պետական քաղաքականության հիմնական նպատակներից է կանանց ևեւտղամարդկանց միջեւ փաստացի հավասարության ապահովումը։Ուստի, պատահական չէ նաև, որ Ազգային ժողովի կողմից 2019թ. փետրվարին հաստատված ՀՀ կառավարության ծրագրով ամրագրված է, որ կառավարության ուշադրության կենտրոնում է լինելու նաեւ կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնումը, ինչպես նաեւ կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների իրականացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը: Բացի այս, Կառավարության ծրագրում նշված է, որ հասարակական անվտանգության ապահովման առումով առանցքային նշանակություն ունի բռնությունից զերծ հանրության հայեցակարգը։ Հանրային համերաշխության մակարդակի բարձրացման նպատակով Կառավարությունը մտադիր է գործուն միջոցներ ձեռնարկել հանրային կյանքի բոլոր ոլորտներում բռնության դեպքերի նվազեցման եւ բացառման ուղղությամբ:

Այս տրամաբանությամբ ՀՀ կառավարության 16 մայիսի 2019թ. N 650–Լ որոշմամբ հաստատված հնգամյա միջոցառումների ծրագրի 11-րդ կետով նախատեսվել է «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման գործընթացի կազմակերպումը։

Ուստի, Կոնվենցիայի վավերացման գործընթացի համար պատասխանատու գերատեսչություններն արդեն իսկ սկսել են տվյալ գործընթացը՝ ինչպես դա պահանջվում է «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքով։

Իրավասու բոլոր պետական մարմիններից ստացվել եւ ամփոփվել են կարծիքները եւ փաթեթն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացրել է Կառավարություն։ Նույն հոդվածի իմաստով նախքան միջազգային պայմանագրի վավերացման մասին օրենքի նախագիծը Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելը Կառավարությունը, Սահմանադրության 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դիմելու է Սահմանադրական դատարան՝ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով:

Այս ընթացքում հետեւելով տարբեր շրջանակներից հանրային քննարկման դաշտ բերվող Կոնվենցիայի որոշ դրույթների վերաբերյալ հակամետ, երբեմն նաև մանիպուլյատիվ մեկնաբանություններին, այդ թվում՝ Սահմանադրությամբ նախատեսված «ընտանիքի» կամ «սեռերի» կոնցեպտի հետ թվացյալ հակասությունների վերաբերյալ հայտարարություններին, Արդարադատության նախարարությունը հարկ է համարում հանրությանը հավաստիացնել, որ Կոնվենցիան որեւէ կերպ չի հակասում Սահմանադրությամբ նախատեսված ընտանիքի կամ սեռերի կոնցեպտին, Կոնվենցիան չի կարգավորում ընտանեկան կյանքը կամ ընտանիքի կառուցվածքը, եւ որեւէ պետություն պարտավոր չէ ըստ Կոնվենցիայի փոխել ընտանիքի մասին ավանդական պատկերացումները:

Կոնվենցիան չի պարունակում «ընտանիքի» սահմանումը եւ ոչ էլ խրախուսում է ընտանիքի որեւէ կառուցվածք։ Կոնվենցիան որեւէ կերպ չի ազդում ամուսնության մասին ազգային օրենսդրության վրա: Կոնվենցիան որևէ կերպ վտանգի տակ չի առնում ազգային ավանդույթներն ու արժեքները, ավելին, այն չի պարտավորեցնում վերացնել ավանդույթները, ինչպես դա փորձ է արվում ներկայացնել: Կոնվենցիան միմիայն նշում է, որ ավանդույթները, մշակույթը եւ կրոնը չեն կարող կանանց նկատմամբ բռնությունն արդարացնելու հիմք հանդիսանալ։

Ի դեպ, Հայաստանի համար 1993թ-ից ուժի մեջ գտնվող «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» 1973թ. ՄԱԿ կոնվենցիայի նախաբանում եւ 2-րդ հոդվածում սահմանված է, որ «գիտակցելով, որ տղամարդկանց ու կանանց միջեւ լիակատար հավասարության հասնելու համար անհրաժեշտ է փոխել ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց ավանդական դերը հասարակության մեջ եւ ընտանիքում, մասնակից պետությունները պարտավորվում են ձեռնարկել բոլոր համապատասխան, ներառյալ՝ օրենսդրական, միջոցները՝ փոխելու կամ վերացնելու համար այն գործող օրենքները, ենթաօրենսդրական ակտերը, սովորույթներն ու պրակտիկան, որոնք ներկայացնում են խտրականություն կանանց նկատմամբ։ Ուստի, կարծում ենք, որ «ավանդույթների պահպանությանը» միտված արշավն ընդամենը հանրությանը մոլորության մեջ դնելու փորձ է՝ անկախ այդ փորձերի իրական նպատակների տարբերությունների։

Միաժամանակ, արդարադատության նախարարությունն օգտակար է համարել ստանալ նաեւ Եվրոպայի Խորհրդի սահմանադրական հարցերով մասնագիտացված խորհրդատվական կառույցի՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը մեր Սահմանադրության տեսանկյունից Կոնվենցիայի վավերացման ազդեցության հարցի վերաբերյալ (constitutional implication of the Convention) եւ հատկապես շահարկվող հարցերին անդրադառնալու տեսանկյունից։ Կարծիքը ստանալուն պես այն կհանրայնացվի։

Մինչ այդ, նախարարությունը հետեւելով մասնագիտական եւ ոչ մասնագիտական շրջանակների կողմից շարունակվող շահարկումներին, մեր հասարակության իրազեկման համար առաջարկում է օգտվել այս հայտարարությանը կից տեղադրված հակափաստարկների տեղեկանքից (http://moj.am/storage/uploads/Convention_210_messages_JULY26.pdf ), որը շարունակվում է լրացվել՝ ներառելով հակափաստարկներ նոր շրջանառվող փաստարկների վերաբերյալ։

Կոչ ենք անում մեր հասարակությանը՝ չտրվել մանիպուլյացիաների, ժամանակ գտնել ու կարդալ Կոնվենցիան, որի հայերեն թարգմանությունը հասանելի է հետևյալ հղումով։

Կառավարությունը հանձնառու է եւ վճռական մարդու իրավունքների պաշտպանության իրապես արդյունավետ գործիքակազմերի ստեղծման, ամրապնդման եւ երաշխավորման ուղղությամբ։

Հետայսու Արդարադատության նախարարությունը կշարունակի հանրության իրազեկումը հաղորդակցության այլ արդյունավետ ձեւերով եւս։

ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

……………………………………………….

Նախարարության լոլոյագրի ավարտը…- redaction@hayary.org 

http://www.hayary.org/wph/?p=7310  - Հայ կնոջը  վաղուց փորձում են  հանել ավանդական ընտանիքի դեմ, երեխաներին էլ՝ իրենց ծնողների  Հիմա էլ հայ տղամարդուն են հանելու՞ իր ընտանիքի դեմ, կնոջ դեմ. թե՞…(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

http://www.hayary.org/wph/?p=7324 - Ո՛չ ստամբուլյան կոնվենցիայինՍտամբուլում ստորագրված Եվրոպայի խորհրդի կանանց դեմ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի կոնվենցիան  պարունակում է մի շարք ազգայինավանդական արժեքները նսեմացնող  վտանգներ… / Ո՛չ ասենք Հայաստանում Սորոսի ծրագրերին

* * *

«ստամբուլյան կոնվենցիայի» մասին
2017
թ-ին ՀՀ իշխանությունները ստորագրեցին չարաբաստիկ մի փաստաթուղթ, որը կոչվում է «ստամբուլյան կոնվենցիա»: Այդ կոնվենցիան պաշտոնապես հռաչակում է կանանց իրավունքների պաշտպանությունը բռնությունից, սակայն իրականում կոնվենցիան պարունակում է շատ տարօրինակ եւ մտահոգիչ հոդվածներ, դրույթներ եւ բառակապակցություններ, որոնք կապ չունեն կանանց իրավունքների պաշտպանության հետ: Օրինակ. կենսաբանական երկու սեռից զատ պարունակում է սեռի այլ տարբերակումներ, նպատակ ունի արմատախիլ անել այն ավանդույթները, որոնք սահմանում են կին եւ տղամարդ հասկացությունները, ներդնել ուսումնական նյութեր կրթական ծրագրերում, որոնք միտված են «կարծրատիպերից զերծ գենդերային դերերի» գաղափարի ներդրմանը եւ այլն:
Ինչպես պարզվում է վերը նշված եզրույթներից եւ բառակապակցություններից, դրանցից եւ ոչ մեկը որևէ կապ չունի կոնվենցիայի պաշտոնապես հռչակած նպատակի՝ այն է «կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեական բռնության կանխարգելման» հետ:
Ակնհայտ է, որ կոնվինցիայի հիմնական նպատակը դրա քողի տակ բացի բնության կողմից ստեղծված երկու սեռից այլ սեռերի սահմանումն է: 
Եթե հարցը կանանց իրավուքնների պաշտպանությունն է եւ ընտանեկան բռնության կանխարգելումը ապա ՀՀ Սահմանադրությունը եւ համապատասխան օրենքները լիովին կարգավորում են այդ խնդիրները: Ուստի վերցնել եւ մեխանիկորեն վավերացնել տարընթերցումներ եւ բազմիմաստ բառակապակցություններ պարունակող փաստաթուղթը եւ դարձնել գերակա ՀՀ Սահմանադրության նկատմամբ անթույլատրելի է:
#ոչստանբուլյանկոնվենցիային
#ոչպղծությանքարոզին

* * *

Արդարադատության համակարգի նշյալ եւ բոլոր մյուս սխալները պիտի ուղղվեն հիմնովին…

Սեփական գրպանին կպար՝ ուղեղը կաշխատի / Բացառապես նյութական մարդկանց մոտ ուղեղի ծալքերը հավասար են գրպանի պարունակությանը՝ դրամական ծալքերին…

……………………………………………….

26 հուլիսի, 2019թ. – Ով պետք է վճարի. Ռուբեն Մելիքյանը՝ ՄԻԵԴ վճռի մասին

Ո՞վ պետք է փոխհատուցի Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կայացրած վճռով ՀՀ քաղաքացի Յուրի Վարդանյանի 1 միլիոն 602 հազար եվրո գումարը։ Սա մինչ օրս ընդդեմ Հայաստանի կայացրած ամենամեծ գումարով որոշումն է։

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը «Ա1+»-ի հետ զրույցում հիշեց, որ Բուզանդ փողոցի տների հետ կապված դեպքեր են եղել, երբ գումարի փոխհատուցումը եղել է պետության եւ մասնավոր կառույցի համաձայնությամբ. «Վճարվել են կոնկրետ կառուցապատողների կողմից, այդպիսի պրակտիկա Հայաստանում եղել է։ Ես ընդամենը կուզեի խնդրել մեր գործընկերներին ուսումնասիրել միջազգային փորձը։ Ես ուսումնասիրություն 2016-2017թթ. եմ իրականացրել, այն ժամանակ չկար որեւէ պետություն, որը ուղղակիորեն եւ մեխանիկորեն կապ էր տեսնում նյութական փոխհատուցման միջեւ»։

Ռուբեն Մելիքյանը նշեց, որ Մոլոդովայի Հանրապետությունում փորձ էր կատարվել ընդունել օրենք, որով դատավորները պետք է փոխհատուցումներն անեն, սակայն միջազգային գործընկերները դա ուղղակի համարել են միջազգային ստանդարտներին անհամապատասխան. «Եւ այս փորձը մինչեւ վերջ չէր արվել։ Միառժամանակ հասկանալի է մեր քաղաքացիների վրդովմունքը, որ դա պետք է արվի մեր հարկատուների հաշվին։ Կա նաեւ մոտեցում, որ սա այն գինն է, որ մեր հանրությունը պետք է վճարի, որպեսզի ունենա Եվրոպական դատարանի պաշտպանության մակարդակը»,- ասաց իրավապաշտպանը։

https://168.am/2019/07/31/1155176.html?fbclid=IwAR0OyJuKSboVSiLe48WL-rULJ0IshJi3JHCWwO61LDfvz61IhUr1gmhQQu4 – 100 փաստաբան պատրաստակամություն է հայտնել ստանձնելու Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը (ցանկ)

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։