Այսօր էլ՝ անհատի եւ հատերի պայքարում… – Մենք միակ ազգն ենք, որ մարդկանց հոգով ենք հաշվում, ոչ թե հատով – բայց այսօր գլխաքանակով հաշվվող՝ հատահաշիվ մարդկանց տեսակ է առաջացել… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Հանրահայտ է, որ հայերենը խորիմաստ եւ խորհուրդներով հարուստ լեզու է: Մենք միակ ազգն ենք, որ մարդկանց հոգով ենք հաշվում՝ 1 հոգի, 10 հոգի, 100 հոգի … Այսօր սակայն մարդ երեւույթը բազմաշերտ է, աղավաղված… ուստի՝ մտածող մարդ տեսակն է մեզ համար ան-հատ, հատով չենք հաշվում նրանց, քանզի դա անում ենք հոգով հաշվարկում… իսկ կույր քանակական զանգվածը չի կարող ան-հատական հաշվարկի մեջ տեղավորվել, նրանց քանակը հատով ենք հաշվում՝ գլխաքանակով…

…Քաղցր ստի վկաները միշտ եւ բոլոր ժամանակներում ամենավտանգավոր զանգվածն են պետության մեջ, որ կամա, թե ակամա կարող են վտանգել պետության գոյությունը… Նրանք պատրաստ են վկա լինել ցանկացած հանրահավաքում, բողոքի ցույցի ժամանակ, այս կամ այն հեղաշրջման մեջ, օտարների կողմից ներդրված ապազգային եւ հակամարդ, անբարո եւ հոգեխեղ, աստվածամերժ եւ … իրարամերժ բոլոր շարժումներում…

…Դառը ճշմարտության վկաներ չեն լինում, քանզի այստեղ միշտ դժվար է՝ պայքարը եւ՛ ներքին եւ՛ արտաքին թշնամիների դեմ է եւ միայն նվիրյալներն են հայտնվու: Իսկ նվիրյալները միշտ քանակապես քիչ են լինում այս կամ այն ուղղության հետեւորդ կույր վկաներից, բայց ի վերջո որակական համախմբումը տալիս է իր հաղթական պտուղները…

Մնում է արագացնել որակական համախմբման գործընթացը:

Ի տարբերություն կույր վկաների, որ համախմբվում են ամեն աղմուկի եւ վկայավճար գործողության շուրջ, դառը ճշմարտության նվիրյալները մտածող նպատակային անհատներ են, ինչը ժամանակ է պահանջում միմյանց հասկանալու եւ համախմբվելու համար…

Սրանից էլ օգտվում են մեր թշնամիները:

Զրկե՛նք նրանց այդ հնարավորությունից, անե՛նք դա հանուն Հայի ու Հայքի…

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։