Արդյո՞ք այս ահաբեկչական նկրտումների համար նոր տերեր են հայտնվել… – Թուրքիան իր ամերիկյան եւ ռուսաստանյան խաղերով կարող է լուրջ խնդիրներ եւ բախումներ հրահրել տարածաշրջանում, ինչպես Սիրիայում, այնպես էլ Հայաստանում, երկու դեպքում էլ ունենալով տարածքների զավթման նպատակներ… Այստեղ առկա է նաեւ Արցախի խնդրի սրման վտանգը… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Հայտնի ռուս քաղաքագետ Ստանիսլավ Բելկովսկին՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումները, ասել է. «Սցենարը հետեւյալն է՝ Հայաստանը Ադրբեջանին է հանձնում 3-5 շրջան, եւ Ռուսաստանը զորքեր է մտցնում Ղարաբաղ, որպեսզի երաշխավորի անվտանգությունը: Սակայն այս սցենարը դեռ չի աշխատում»,- նկատել է ադրբեջանական Վեստի կայք, նրա հետ զրույցում…

Աշխուժացել են նաեւ քրդերը, Թուրքիայի քրդաբնակ Մարդին նահանգի Նուսայբին շրջանում բախում  է տեղի ունեցել անվտանգության ուժերի եւ այդ երկրում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) զինյալների միջեւ: կան զոհեր ու վիրավորներ:

Իսկ ամերիկացի վերլուծաբան Մայքլ Ռուբինի կարծիքով, Թուրքիան հավակնություններ ունի Սիրիայի հողերի նկատմամբ Պենտագոնի նախկին պաշտոնյան վերլուծական հոդված է հրապարակել, որտեղ անդառանում է տարածաշրջանում Թուրքիայի քաղաքականության իրական նպատակների մասին…

Հայաստանի արտաքին քաղաքականության դանդաղկոտությունը նորից առաջ քաշեց Ադրբեջան-Վրաստան Թուրքիա ինչպես տնտեսական, այնպես էլ՝ ռազմա-քաղաքական համագործակցության ընդլայնումը, նույնը՝ Թուրքիա-Իրան-Ադրբեջան պարագայում է նկատվում… Իսկ ահա, Իրան-Հայաստան-Վրաստան տարածաշրջանային եռյակի գոյությունը մնաց օդում կախված…

Ավելին, եթե Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը տարածաշրւանային խաղերի մեջ է մտել հայաստանի թշնամիների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, ապա Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն թուրք դեսպանների համաժողովի ժամանակ անդրադարձել է արցախյան հարցին եւ ասել. «Մինչեւ վերջ կանգնելու ենք Ադրբեջանի կողքին»…  

…………………………………………..

…Եթե հաշվի առնենք, որ Թուրքիան եւ Ադրբեջանը տարիներ շարունակ աջակցում էին Իրաքի եւ Սիրիայի տարածքները գրաված «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցին, որը մահ ու ավեր սփռեց այդ տարածքներում բնակվող միլիոնավոր արաբների, եզդիների, քրդերի, ասորիների, ալեւիների եւ այլոց գլխին, հաշվի չառնելով նրանց անգամ մահմեդական, էլ չասենք՝ քրիստոնյա, արեւապաշտ կամ այլ դավանանքներին պատկանելիությունը, ապա Անկարան եւ Բաքուն կցանկանան ահաբեկչական գործողությունները շարունակել հայաստանում… Սա՞ նկատի ունի ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տագնապալի հայտարարությունը

Հիշեցնեմ, որ այդ տարիներին Ստամբուլը վերածվել էր աշխարհի տարբեր ծայրերից դեպի «Իսլամական պետություն» շտապող տարբեր ազգերի ահաբեկիչների կենտրոն-հավաքատեղի, որտեղից էլ նրանք ուղարկվում էին ծայրահեղ իսլամականների վերահսկողության գտնվող տարածքներ…

Հիշեցնեմ նաեւ, որ թուրք եւ ադրբեջանցի հարյուրավոր ահաբեկիչները խմբեր կազմած կռվում էին «Իսլամական պետության» բանակում՝ ընդդեմ Իրաքի եւ Սիրիայի բանակների… Այդ մասին վկայում են թուրք եւ ադրբեջանցի ահաբեկիչների բազմաթիվ զոհերը…

Բաքուն եւս ծրագրեր ուներ Հայաստանի դեմ, սակայն «Իսլամական պետություն»- կոչվածը ջախջախվեց, որի ծավալապաշտական (իսլամական աշխարհ կառուցելու) նպատակները համընկնում էին Անկարայի ու Բաքվի նմանատիպ ծրագրերի հետ (Անկարան ջանք չի խնայում, որ համաիսլամական եւ համաթուրքական նպատակները նույնականացնի Մերձավոր Արեւելքում )…

Արդյո՞ք այս ահաբեկչական նկրտումների համար նոր տերեր են հայտնվել…

Եվ մեր ազգային անվտանգությունը պետք է լրջորեն ու ավելի խստապահանջ գործի այս ուղղությամբ: Սա առհասարակ հայության համընդանուր գործն է, քանզի առնչվում է մեր երդվյալ թշնամիներին եւ մեր հետագա գոյությանը… – www.hayary.org

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան խախտում է ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի օդային սահմանները… 07/08/2019 - Հունաստանի Գլխավոր շտաբը հայտարարել է, որ Թուրքիային պատկանող ռազմական ինքնաթիռները 53 անգամ խախտել են հունական օդային սահմանը:

Էրմենիհաբերի հաղորդմամբ, Գլխավոր շտաբի հայտարարության մեջ նշվում է. «Օգոստոսի 5-ին թուրքական 12 ինքնաթիռ, որից 10-ը` F-16, իսկ 2-ը CN-235 տեսակի ռազմական բեռնափոխադրող, Էգեյան ծովի հյուսիսարեւելյան, կենտրոնական եւ հարավարեւելյան ուղղությամբ 53 անգամ խախտել են Հունաստանի ազգային օդային սահմանը: Բացի այդ երկու դեպքերում էլ հունական եւ թուրքական ինքնաթիռների միջեւ օդային թվացյալ պատերազմ է տեղի ունեցել»:

Բացի գլխավոր շտաբի հայտարարությունից, թեմային անդրադարձել է նաեւ ռուսական «Sputnik» լրատվական գործակալությունը«Sputnik»-ի փոխանցմամբ` Թուրքիային պատկանող ինքնաթիռները Աթենքի թռիչքային տեղեկատվական գոտում խախտել են օդային սահմանը եւ 6 ինքնաթիռով զենք տեղափոխել:

Հիշեցնենք, որ վերջերս թուրքական ծովայինները Միջերկրական ծովում խախտել էին Կիպրոսի ջրային սահմանները՝ գազի եւ նավթի հանքավայրեր փնտրելու նպատակով…

18/06/2019թ. – Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի ռազմական համագործակցությունը պետք է մտահոգի պաշտոնական Երեւանին…

Հաշվի առնելով Հարավային Կովկասում հակամարտությունների առկայությունը եւ հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակը՝ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի ռազմական համագործակցությունը Հայաստանի համար պետք է մտահոգիչ լինի։Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց վրացագետ Ալիկ Էրոյանցը՝ անդրադառնալով պարբերաբար անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժություններին Վրաստանի հնարավոր մասնակցության թեմային։
Նրա խոսքով՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Վրաստանին արված այս առաջարկը պետք է մտածելու տեղիք տա պաշտոնական Երեւանին՝ առ այն, որ երեք պետությունների միջեւ ծավալվող ցանկացած համագործակցություն՝ կլինի երկկողմ, թե եռակողմ, կարող է պոտենցիալ վտանգներ պարունակել։
«Նշված երեք երկրներից երկուսի հետ Հայաստանը որեւէ կարգի հարաբերություն չունի, եւ նրանց միջեւ ռազմական ոլորտի համագործակցությունը պետք է հայկական կողմի ուշադրության կենտրոնում լինի։ Եթե դիտարկելու լինենք հայ-վրացական՝ բավական բարձր մակարդակի հարաբերությունները, իհարկե պետք չէ շատ կոշտ հայտարարություններով հանդես գալ։
Արձագանքները պետք է լինեն դիվանագիտական եւ քաղաքական երկխոսության միջոցով, որովհետեւ որքան էլ նշում ենք, որ հայ-վրացական հարաբերությունները բաձր մակարդակի վրա են, միեւնույն ժամանակ առկա են մի շարք նուրբ խնդիրներ»,- ասել է Ալիկ Էրոյանցը։
Վրացագետի համոզմամբ՝ Հայաստանի արձագանքն այնքան կտրուկ չպետք է լինի, որ ընկալվի որպես Վրաստանի ներքին եւ արտաքին հարաբերություններին միջամտելու փորձ, այլապես Վրաստանն իր հերթին կարող է խնդիր տեսնել հայ-ռուսական սերտ հարաբերություններում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Գաբալայում Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների թվով 7-րդ հանդիպման ընթացքում Վրաստանին առաջարկ էր արվել մասնակցել պարբերաբար անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժություններին։ Վրաստանը համաձայնել էր։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=211093006539691&id=100029169784366Արդյո՞ք այս ահաբեկչական նկրտումների համար նոր տերեր են հայտնվել

Ինչու՞ է աղմկում Վաշինգտոնը

Քամին Հայաստանի կողմ են փչու՞մ, թե՞ Իրանի կամ Ռուսաստանի

Իսկ գուցե թուրք-ադրբեջանական պատվերո՞վ են փչել այս քամին

https://armeniasputnik.am/analytics/20181212/16213005/usa-embassy-in-armenia-tagnapali-haytararutyan-hetqerov-arman-vanesqehyan.html?fbclid=IwAR2LvamysZkxKybJ4inBOWXirktF_VrdXrIXefO_XhPd-ee4yKc81HSVmQU - ԱՄՆ դեսպանատան տագնապալի հայտարարությունը. որտեղի՞ց ծայրահեղականներ անվտանգ ՀՀում… / Էլ ավելի անհասկանալի է այն փաստը, թե ինչու է դեսպանատունը խնդրել ամերիկացիներին զգոնություն դրսեւորել «սպառնալիքների հարցում, որոնք բխում են միջազգային ահաբեկչական կազմակերպություններից եւ առանձին անձանցից», որոնք բոլոր հայտնի տվյալներով ոչ միայն բացակայում են Հայաստանում, այլ նաեւ պատմականորեն ներկայացված չեն եղել այնտեղ

ԱՄՆ դեսպանատան տագնապալի հայտարարությունը. որտեղի՞ց ծայրահեղականներ անվտանգ ՀՀ–ում © Sputnik / Asatur Yesayants

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել` կոչ անելով Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին զգոնություն դրսևորել արձակուրդների շրջանի նախաշեմին։ Տարօրինակ է ոչ միայն հայտարարությունը, այլ այն, թե ինչու է այն հայտնվել հենց հիմա։

Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյան

Ինչպես նշվում է հայտարարությունում, «տոնական օրերին Հայաստանում ավանդաբար աճում է հանցավորության մակարդակը»։ Ընդ որում` ամերիկացի դիվանագետներն իրենց երկրի քաղաքացիներին զգուշացնում են բավական կոնկրետ բաների մասին։ Եվ, ուշադրությո’ւն, ոչ միայն գրպանային և բնակարանային գողությունների մասին, որոնք միգուցե տոնական օրերին իսկապես ավելի հաճախ են տեղի ունենում։

Ամերիկյան դեսպանատան ուղերձում լիովին կոնկրետ խոսում են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների և մարդկանց մասին, որոնք համակված են Եվրոպայում ծայրահեղական գաղափարախոսությամբ։

Հետաքրքիր է` ի՞նչ կապ ունի այս ամենի հետ Հայաստանը։ Ի՞նչ կապ ունի մեր երկիրը միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ։ Եվ, ընդհանրապես, ի՞նչ ծայրահեղական գաղափարախոսության մասին կարող է խոսք լինել, եթե խոսքը Հայաստանի մասին է։

Ամերիկյան դեսպանատան հայտարարության մի հատվածի բառացի թարգմանությունն այսպես է հնչում. «Ծայրահեղականների ուշադրության կենտրոնում սովորաբար գտնվում են առևտրի կենտրոնները, օդանավակայանները, ակումբները, ռեստորանները, աղոթելու համար տարածքները, տրանսպորտային հանգույցները, որտեղ լինում են զբոսաշրջիկներ»։

Ինչի՞ կամ ո՞ւմ մասին է կոնկրետ խոսվում հայտարարությունում` հրապարակված ԱՄՆ դեսպանատան կողմից։ Ի՞նչ առեղծվածային ծայրահեղականներ և միջազգային ահաբեկչական կազմակերպություններ են հայտնաբերել Երևանում։

Չէ՞ որ վերջերս  International SOS խոշորագույն բժշկական և զբոսաշրջային ծառայությունը Հայաստանը ճանաչել է զբոսաշրջության համար ամենաանվտանգ երկրներից մեկը և անվտանգության մակարդակով 8–րդը հենց ամերիկացի զբոսաշրջիկների համար։

Մի՞թե ամերիկյան դիվանագետները նկատի ունեն Իրանին մոտ լինելը, որի հետ Հայաստանը բավական ջերմ ու բարեկամական հարաբերություններ ունի, և միայն նրանք` ամերիկացիները, այդ երկիրը համարում են դժոխքի ծնունդ և ահաբեկչության բույն։

Կամ ԱՄՆ–ի դիվանագետներն այդքան վախեցա՞ծ են Ֆրանսիայից ստացվող տեղեկատվությունից, որտեղ օրերս վնասազերծել են միջազգային հանցավոր կազմակերպություն, որի մեջ մտել են հայեր, վրացիներ և ադրբեջանցիներ։

Ինչպե՞ս ամերիկյան նոր դեսպանին (և նրա ամբողջ թիմին) պատմել ժամանակին հայկական ռադիոյի  հայտնի անեկդոտներից մեկը հայի, վրացու և թուրքի (ադրբեջանցու) մասին…

Կատակը մի կողմ, սակայն բավական լուրջ ենթատեքստ կա, քանի որ ԱՄՆ–ն աշխարհում առաջիններից մեկն է ողջունել Հայաստանում տեղի ունեցած անարյուն իշխանափոխությունը։

Ամերիկան առաջիններից մեկն է պաշտոնապես ողջունել և աջակցել օրերս կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնց մասնակցել է 11 կուսակցություն և տարաբնույթ միավորումներ` սկսած լիբերալից վերջացրած ազգային–հայրենասիրականով։ Միգուցե նրանցից մի քանիսին են նկատի ունեցել ամերիկացները` նշելով «ծայրահեղական գաղափարախոսությամբ համակված մարդկանց մասին»։

Հասկանալի է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտն ամեն տարի նման հայտարարություններ է ուղարկում ամբողջ աշխարհի իր դեսպանատներին։ Նրանք արդեն իրենք են որոշում, ելնելով երկրի իրողություններից, արժե՞ արդյոք հրապարակել այդ հայտարարությունը։

Սակայն Հայաստանում ամերիկյան դեսպանատունը նախկինում երբեք չի փորձել այդպես վախեցնել իր քաղաքացիներին, որոնք որոշել են տոներին մեկնել «էկզոտիկ» Հայաստան։

Վերջին շրջանում Ատլանտյան օվկիանոսի այն կողմից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճում է։ Ընդ որում, ոչ թե էթնիկ հայերի (նրանք միշտ այցելել են իրենց հարազատներին ու մտերիմներին), այլ  ԱՄՆ այլ ազգություն ունեցող քաղաքացիների։ Եվ նման հայտարարությունն իսկապես կարող է լրջորեն անդրադառնալ զբոսաշրջային հոսքի վրա։ Չէ որ լավ հայտնի է, որ ԱՄՆ–ի բնակիչները շատ լուրջ են վերաբերվում այն ամենին, ինչ նրան ասում են երկրի պաշտոնյաները։

Ի դեպ, այդ առումով հետաքրքիր է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ANCA) արձագանքը, որը սովորաբար բավական զուսպ է պաշտոնական Վաշինգտոնին քննադատելու մասով։ Սակայն հիմա նույնիսկ ANCA ղեկավարությունը, ինչպես ասում են, չի դիմացել։

Իր հայտարարությունում ANCA–ն տարակուսանք է հայտնել` կապված տարածված հայտարարության հետ և հարց է տալիս, թե ինչու են ամերիկացի դիվանագետները հիշեցնում իրենց քաղաքացիներին երկրում արձակուրդների շրջանում հանցավորության աճի մասին, որը ամերիկյան պետդեպարտամենտի տվյալներով մոլորակի ամենաանվտանգ վայրերից մեկն է ամերիկացի ճանապարհորդների համար։

«Էլ ավելի անհասկանալի է այն փաստը, թե ինչու է դեսպանատունը խնդրել ամերիկացիներին զգոնություն դրսևորել «սպառնալիքների հարցում, որոնք բխում են միջազգային ահաբեկչական կազմակերպություններից և առանձին անձանցից», որոնք բոլոր հայտնի տվյալներով ոչ միայն բացակայում են Հայաստանում, այլ նաև պատմականորեն ներկայացված չեն եղել այնտեղ», – ասվում է ANCA–ի հայտարարության։

* * *

15 մարտի, 2019թ. – Ադրբեջանի քաղաքացիները մուտք են գործում Հայաստան առանց խոչընդոտների

ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը «Ինտերֆաքս» լրատվական գործակալության հարցին: Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարի գիտակ, Ռուսաստանի քաղաքացի, ազգությամբ ադրբեջանցի Ռովշան Ասկերովի՝ ազգային պատկանելիության հողի վրա Հայաստան այցելելու անհնարինության հետ կապված հայտարարությունը։  Պատասխան. «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարի գիտակ Ռովշան Ասկերովի հարցազրույցի՝ Հայաստանին վերաբերող որոշ հատվածներ պարզապես զարմանք են առաջացնում, քանի որ Ռուսաստանի քաղաքացիներն արդեն երկու տարուց ավել է՝ Հայաստան են այցելում ՌԴ ներքին անձնագրերով, ինչն էապես հեշտացնում է վերջիններիս մուտքը մեր երկիր՝ Հայաստանը դարձնելով ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ավանդաբար ամենապահանջված ուղղություններից մեկը: Ավելին, Հայաստան այցելողների աշխարհագրությունն առանց բացառության ընդգրկում է աշխարհի բացառապես բոլոր երկրները՝ առանց որևէ ազգային խտրականության: Հարկ է նշել, որ էթնիկ ադրբեջանցիները, ինչպես նաեւ Ադրբեջանի քաղաքացիները մուտք են գործում Հայաստան առանց որեւէ խոչընդոտների, այն ժամանակ, երբ այլ երկրների, այդ թվում Ռուսաստանի՝ հայկական ազգանուններով քաղաքացիների մուտքը Արդբեջան արգելքի տակ է։ Հայաստանը մշտապես բաց է բոլոր այցելուների, այդ թվում՝ պարոն Ռովշան Ասկերովի համար։

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։