Յուրաքանչյուր հայի տոհմագիրք Միացյալ Հայաստան է պահանջում… / …Մի օր կամբողջանա ի՛մ արմատներին հենված տոհմածառը, երբ Հայք-Հայաստանի վերակերտումը ամբողջացնի բոլորիս՝ Ազգի Ազգածառը… – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Ազգարմատը, (իմա՝ Տոհմածառը) Տոհմի հայելին է, եւ պետք է ապրել այնպես, որ հայելու արտացոլանքը անարատ ու արմատի վրա լինի, մաքուր ու հաճելի լինի, եւ նայողն իրեն ձեւախեղված ու պղծված չտեսնի… 

………………………………………..

…Երբեմն կարիք եմ ունենում տոհմագիրքս աչքի անցկացնելու, հանգստացնում է: Հետո, երբ միտքս անհնազանդ թափառում է անցյալի, ներկայի ու ապագայի միջով՝ անհանգստացնում է… Բայց այդ անհանգստությունն էլ թերեւս հանգստաբեր է, քանզի բնազդորեն, գիտակցորեն եւ ենթագիտակցորեն ես ինքնակամ եմ ընդունել կյանքի իմ ԱՐահետը…

Իսկ Երկրից Երկինք տանող այդ ԱՐահետը չի կարող ուղղակի հանդարտ ճանապարհ լինել, որովհետեւ իմ տան եւ Ազգի Տան միջեւ դրված բաժանարար դուռը բացառապես արտաքին ու ներքին թշնամու համար է դրված… Երբ իմ տնից մտնում եմ Ազգի Տուն, ոչինչ չի փոխվում, մարմինս, միտքս եւ հոգիս նույն զգացողություններն ու զգացմունքներնունեն, նույն նպատակներն ու արժեհամակարգը…

Հայ արիական կենսադրույթներում ասվում է՝ ինչպես տանն ես, այնպես էլ դրսում եղիր… Բայց այստեղ մի առամձնահատկություն կա՝ ինձ համար այդ դուրսը չկա՛:

Յուրաքանչյուր հայի տոհմագիրք Միացյալ Հայաստան է պահանջում…

…Տոհմագիրքս կազմելիս ժվարություններ ունեցա, քանզի այդ ժամանակ ծնողներս այլեւս երկնային կյանքով էին ապրում, իսկ հարազատներս շատ բան չէին հիշում, տոհմագիրք ունենալու մասին երբեք չէին մտածել: Ինչեւէ, պրպտումներս որոշակիորեն բացահայտեցին արմատներս: Եվ ամեն անգամ տոհմագիրքս վերանայելիս մի զգացում է պատում, հիշում եմ, թե ինչպես էի հավաքում հայրական կողմիս Արեւմտյան Հայաստանի՝ Կարսի (պապս) ու Կարին-Էրզրումի (տատս) վերաբերյալ փաստերը, մայրական կողմիս՝ ներկայիս Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի (հորս (Վան(իկ) Մինասի Ավետիսյան. ծնվել է 1930թ.) ծննդավայրը) ու Մեղրուտ գյուղի՝ այժմ՝ Գուգարք (մորս (Ամալյա Անտոնի Հարությունյան. ծնվել է 1931թ.) եւ նրա ծնողների ծննդավայրը), ձեռքս ընկած փաստերը…  

Մի առանձին պրպտում էր իհարկե հայրական պապիս ու տատիս գաղթի պատմությունը… Մայր Արաքսն անցած եւ Խորհրդային Հայաստանում հաստատված նախնիներս ամբողջացրին իմ լոռեցի ծնվելու-դառնալու հեռանկարը…

Իհարկե սերունդների Անարատ Տոհմածառի փաստագրման համար անհրաժեշտ է նաեւ կնոջ տոհմածառի կազմումը… (Արմենուհի Արտավազդի Մելքոնյան / ծնվել է 1975թ. նոյեմբերի 29֊ին. Երեւանում։ /// Հայրը` Արտավազդ Մակիչի Մեկքոնյան / ծնվել է 1947թ.. Գեղարքունիքի մարզի (Մարտունու շրջան) Ծովինար գյուղում… / պապական կողմից Մշեցի են… /// Մայրը` Անահիտ Ասատուրի Առաքելյան / ծնվել է 1954թ. Երեւանում… / պապական կողմից նույնպես գաղթականներ են Արեւմտյան Հայաստանից ֊ հաստատվել են Լիբանանում. ապա տեղափոխվել են հայրենիք)

թանկ էին տոհմածառի ամեն ճյուղի հայտնաբերումն ու ճանաչողական փաստլը: Հետո միայն հասկացա, որ կազմվող տոհմագրքիս հետ զրուցում եմ, անձայն: Սկզբում չէի էլ ընկալել դա:

Իսկ տոհմագիրքս Միացյալ Հայաստան էր պահանջում…

Եվ ներսիցս զգացի մի կարեւոր բան՝ յուրաքանչյուր հայի տոհմագիրք է Միացյալ Հայաստան պահանջում, որովհետեւ յուրաքանչյուր հայի տոհմագիրք մեր Արարչակնիք եւ Աստվածատուր Հայրենիքի՝ Հայք-Հայաստանի պես բզկտված է, եթե տահմածառի ճյուղերը կտրատված են մնում…

Հայը չի՛ կարող իր տիեզերահաս ուժով գործել, եթե չի սնվում Հայոց Բնաշխարհից, իսկ այն լիարժեք է, երբ Հայկական Լեռնաշխարհն ամբողջությամբ է շնչում Հայով…

Ես, փաստորեն ես էլ ամբողջական կզգամ ինձ, երբ Ստեփանավանի (եւ Ալավերդու), որտեղ անցել է մանկությունս, Աբովյանի, որտեղ անցել է պատանեկությունս ու երիտասարդությունս, Երեւանի, որտեղ անցնում են կյանքիս հասուն տարիները (ինչպեսեւ՝ ժառանգներիս մանկությունը)… հետ այլեւս միավորված կլինեն Կարսն ու Էրզրումը…

Այսպես կամբողջանա ի՛մ արմատներին հենված տոհմածառը, իսկ Հայք-Հայաստանի վերակերտումը կամբողջացնի բոլորիս՝ Ազգի Ազգածառը:

Այս ամենը կրկնվում է, երբ նորից ձեռքս եմ առնում տոհմագիրքս…- www.hayary.org

https://www.facebook.com/photo.php?fbid=211837546465237&set=pcb.211837746465217&type=3&av=100029169784366&eav=Afa3sJD3B_uq46L-5-8Mj3SaIZtjr5G99nmsm-ZGQlhdRX7gHZFTpf49vaTBs92ycLU&__tn__=HH-R-R&eid=ARAFGECg9BTNEvQ50tK-08hH3eZzMTbiemGK2g1BgzoqMflsNrnFvvtKQuGJGA8fffaQE31dw-jfkvBY – Յուրաքանչյուր հայի տոհմագիրք Միացյալ Հայաստան է պահանջում…

……………………………..

Հ.Գ. – Սա դեռ միայն պապից-թոռ, ինչպես ընդունված է ասել՝ «երեք պորտ» ժամանակահատվածին է վերաբերում, տոհմածառի ապուպապերիս գնացող արմատնրն ավելի ուժգնորեն են Միացյալ Հայաստան պահանջում…

https://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%A1%D6%80%D5%BDԿարս (նաեւ աղավաղված՝ Ղարս), քաղաք բռնազավթված մեր հայրենիքում –  Արեւմտյան Հայաստանումներկայումս Կարսի նահանգի մայրաքաղաքն է

https://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%A1%D6%80%D5%AB%D5%B6%D5%AB_%D5%B6%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A3Էրզրում (նախկինում՝ Կարին), քաղաք բռնազավթված մեր հայրենիքում – Արեւմտյան ՀայաստանումՆախքան Հայոց Ցեղասպանության շրջանը Էրզրումն ունեցել է հոծ հայ բնակչություն։ Կարինի նահանգի մայրաքաղաքն է

https://hy.wikipedia.org/wiki/%D4%B3%D5%B8%D6%82%D5%A3%D5%A1%D6%80%D6%84_(%D4%BC%D5%B8%D5%BC%D5%B8%D6%82_%D5%B4%D5%A1%D6%80%D5%A6)Գուգարք (նախկին անվանումը՝ Մեղրուտ), գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում՝ մարզկենտրոն Վանաձորից 2 կմ հարավ-արեւելք

https://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%BF%D5%A5%D6%83%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%B7%D6%80%D5%BB%D5%A1%D5%B6Ստեփանավանի շրջանՀայկական ԽՍՀ, ապա՝ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավոր այժմյան Լոռու մարզի հյուսիսում

https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%AC%D5%A1%D5%BE%D5%A5%D6%80%D5%A4%D5%ABԱլավերդի, հանքարդյունաբերական քաղաք Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքում՝  Դեբեդ գետի նեղ կիրճի զառիթափ լանջերին եւ Սանահինի սարահարթում… / Որոշ աղբյուրների համաձայն, Ալավերդու տարածքը միջին դարերում հայտնի է եղել Մանասգոմեր կամ Մանից Գոմ անվանումներով.

http://www.hayary.org/wph/?p=33   (կենսագրություն)

Արմեն Վանի Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Տեղեկատվությունը տրամադրվել է ՀԱՄ կողմից.

- Ծնվել է 1963թ. հունվարի 15-ին, ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում:

– 1966-1970թթ. ծնողների հետ տեղափոխվել է ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաք:

- 1970թ.-ից բնակվում է Կոտայքի մարզի Աբովյան (Էլար-Դարանի) քաղաքում:

- 2005թ.-ից բնակվում է նաեւ մայրաքաղաք Երեւանում:

- 1970-1980թթ. ավարտել է Աբովյան քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցը: 1988-1991թթ. ավարտել է Աբովյանի Էլեկտրոնային սարքերի տեխնիկումի ռոբոտատեխնիկայի բաժինը՝ տեխնիկ-տեխնոլոգի մասնագիտությամբ:

- 1988-1991թթ. (հեռակա) ավարտել է Աբովյանի Էլեկտրոնային սարքերի տեխնիկումի ռոբոտատեխնիկայի բաժինը՝ տեխնիկ-տեխնոլոոգի մասնագիտությամբ:

- 1993-1997թթ. ավարտել է (պետական արտոնագիր ունեցող) մայրաքաղաք Երեւանի «Վարդանանց» համալսարանի իրավաբանական բաժինը (հեռակա) եւ պետական որակավորման հանձնաժողովի կողմից ստացել է իրավաբանի որակավորում:

- Զուգահեռ՝ 1993-1998թթ. ավարտել է (պետական արտոնագիր ունեցող) Աբովյանի «Գրիգոր Նարեկացի» համալսարանը` իրավագետի մասնագիտությամբ:

- 2007թ. Արմեն Ավետիսյանին շնորհվել է Սփյուռքում գործող (կենտրոնը՝ Սիրիա) «Տիեզերաիմաստասիրական Տիեզերահամալսարան»-ի թղթակից անդամի վկայագիր (դիպլոմ):

- 1980-1993թթ. մամլող եւ կարգավորող բանվոր է աշխատել Աբովյան քաղաքի գործարաններում (մայր գործարանը՝ «Սիրիուս»), որից հետո նշանակվել է մի շարք դուստր գործարանների ռազմականացված (զինյալ) միացյալ պահակային ծառայության պետ:

- 1993-1996թթ. աշխատել է Աբովյանի ժողովրդական պատգամավորների քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի կազմակերպչական բաժնում, ինչպես նաեւ քաղխորհրդի գործկոմին առընթեր մի շարք հանձնաժողովներում:

- 1996-1999թթ. ընտրվել եւ աշխատել է որպես Աբովյանի համայնքի ավագանու անդամ: Ղեկավարել է ավագանու ընդդիմադիր թեւը:

- 2000թ. աշխատել է Աբովյանի Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի տնօրեն, որտեղից տեղափոխման կարգով նշանակվել է Աբովյանի քաղաքապետի խորհրդական:

- 1995-2005թթ. ղեկավարել է ՀԱՄ կողմից Աբովյանում հիմնված եւ համաքաղաքային կարգավիճակով գրեթե ամենօրյա գործող Հայ-Արիական կենտրոնը, որն ունեցել է հստակ ազգային ուղղվածություն: Գործել են պատմա-քաղաքական վերլուծական, գաղափարախոսական, իմաստասիրական, մարզական եւ մարտարվեստների, զբոսաշրջային, մշակութային եւ արվեստի ու արհեստի ակումբներ եւ խմբեր:

- 1981-1983թթ. ծառայել է ԽՍՀՄ բանակում մոտոհրաձգային գումարտակում, որպես հրաձիգ:

- 1989-1994թթ. որպես կամավորական, ազատամարտիկ մասնակցել է Հայաստանի սահմանների պաշտպանությանը եւ Արցախյան ազատամարտին:

- 2007թ. մայիսի 9-ին եւ 28-ին, նաեւ սեպտեմբերի 21-ին պարգեւատրվել է Արցախ-ԼՂՀ «Մայրական երախտագիտություն», ՀՀ ռազմահայրենասիրական տարբեր կազմակերպությունների՝ «Հայոց Արծիվ», «Փառապանծ մարտիկ», «Ազատագրում», «Ազատամարտիկ», «ՀԱԲ-Ռազմիկ Վասիլյան» եւ այլ մեդալներով ու պատվոգրերով:

– 2007թ. եւ այդուհետ պարգեւատրվել է մի շարք հայրենասիրական հասարակական կազմակերպությունների շնորհակալագրերով, պատվոգրերով ու մեդալներով: Այդ թվում՝ ՀԱԲ-ի մարտիկների ստեղծած «Անմար կրակներ» ռազմա-հայրենասիրական բարեգործական-հասարակական կազմակերպության շնորհակալագրով ու պատվոգրով՝ արցախյան պատերազմի մասնակիցներին, զոհվածների եւ վիրավորների ընտանիքներին աջակցելու, օժանդակելու եւ քաջալերելու համար:

– Պարգեւատրվել է նաեւ Հայ կազակների միջազգային միության պատվոգրով՝ ռազմահայրենասիրական դաստիարակության պատվաբեր գործում ցուցաբերած բարձր արդյունքի համար եւ ի նշանավորումն կազակական օրվա առթիվ (Հայ կազակական միավորման ատաման՝ գնդապետ Մայիս Միրզոյան):

– 2008թ. մայիսի 28-ին ստացել է ՀՀ ԶՈւ գերատեսչական բարձրագույն պարգեւը՝ «Զորավար Անդրանիկ» մեդալը, իսկ 2010թ.՝ Պատվոգիր՝ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից:

– 2010թ. հունվարի 20-ին պարգեւատրվել է Հայաստանի պաշտպանության նախարարության (ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյան) պատվոգրով՝ ՀՀ բանակի կազմավորման 18-րդ տարեդարձի առթիվ՝ Հայոց բանակ ստեղծելու գաղափարի ձեւավորմանը եւ բանակաշինությանը նպաստելու համար:

– 2011թ.դեկտեմբերի 24-ին, ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի հրամանով պարգեւատրվել է «ՀՀ Զինված ուժերի 20 տարի» հոբելյանական մեդալով: Տրվել է նաեւ համապատասխան վկայական:

– 2012թ. հունվարի 27-ին պարգեւատրվել է Արցախ-ԼՂՀ-ի զինված ուժերի պատվոգրով (ԼՂՀ ՊՆ Մովսես Հակոբյան)՝ երիտասարդության շրջանում զինվորական ծառայության նկատմամբ դրական վերաբերմունք ձեւավորելու համար եւ ի նշանավորումն ՀՀ զինված ուժերի 20-ամյակի:

– 1988թ. փետրվարի 18-ից Հայ ազգային զարթոնքի եւ Արցախյան շարժման մասնակիցներից է: Կազմակերպել է գործադուլներ, հանրահավաքներ, ցույցեր եւ բողոքի երթեր, իսկ 1989թ.-ից նվիրվել է Հայաստանի ազատագրման եւ անկախացման պայքարին: Մասնակցել է «Հայաստան» եւ «Ազգ» գաղտնի հրատարակվող թերթերի տպագրմանն ու տարածմանը:

– 1989-1990թթ. մասնակցել է «Հայաստան» եւ «Ազգ» թերթերը հրատարակող Հայաստանի ազգային անկախություն կուսակցության (ՀԱԱԿ, հետագայում՝ Հայաստանի ազգային կուսակցություն (ՀԱԿ)) ստեղծմանը՝ ի հակակշիռ ՀՀՇ-ի: Մասնակցել է անկախական հանրահավաքների կազմակերպմանը: Այդ ընթացքում սերտորեն համագործակցել է ԱԻՄ-ի մասնատված հատվածների հետ՝ «Անկախություն» (Պարույր Հայրիկյանի հետեւորդներ) եւ «Հայրենիք» (Մովսես Գորգիսյանի հետեւորդներ), ինչպես նաեւ՝ «Հայ Դատ» ազգայնական կազմակերպության հետ (ղեկավար՝ Հովիկ Վասիլյան)

– 1988-1990թթ. հայ կամավոր եւ գաղտնի զինյալ խմբերի հետ մասնակցել է Հայաստանի եւ Արցախի տարածքներից ադրբեջանցիների ահաբեկման ու վտարման գործողություններին:

– 1988թ. մասնակցել է երկրաշարժի փրկարարական աշխատանքներին Գյումրիում, Շիրակի եւ Լոռվա մարզերում:

– 1988-1989թթ. զբաղվել է ադրբեջանահայ փախստականների եւ գաղթականների ընդունման ու տեղավորման հարցերով (Աբովյան քաղաքում եւ Կոտայքի մարզում), մշտական հեռախոսակապ պահպանելով Գանձակի (Կիրովաբադ), Գետաշենի եւ այլ բնակավայրերի (նաեւ՝ Արցախի ու Շահումյանի շրջանի) հետ:

– 1990թ. նշանակվել է Հայոց Ազգային Բանակի (ՀԱԲ) Կոտայքի շրջանի եւ Աբովյան քաղաքի «Կոտայք» գնդի գլխավոր հրամանատար, հարյուրապետ: Մասնակցել է կամավորական ջոկատների կազմավորմանը, մի շարք ռազմական գործողությունների, ճակատամարտերի եւ ինքնապաշտպանական աշխատանքների՝ ինչպես Հայաստանի սահմաններում (նաեւ Նախիջեւանին սահմանակից հատվածում), այնպես էլ Արցախում (Լեռնային Ղարաբաղում եւ Շահումյանի շրջանում):

ՀԱԲ-ի «Կոտայք» գունդն ունեցել է շուրջ 1000 կամավորական, ռազմական խորհուրդ, կենտրոնական եւ տարածքային զորակայաններ, ավտոպարկ, թիկունքի պահեստամաս եւ այլն:

- 1990թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Արմեն Ավետիսյանը ՀԱԲ-ի կազմում մասնակցել է Երասխավանի (Արարատի շրջան), Խնձորուտի եւ Բարձրունիի (Վայքի շրջան), Կոռնիձորի (Գորիսի շրջան), Այգեձորի (Տավուշի (Շամշադինի) շրջան), Ոսկեվանի, Բարեկամավանի, Կոթիի, Կիրանցի, Ոսկեպարի եւ Բաղանիսի (Նոյեմբերյանի շրջան) ինքնապաշտպանական մարտերին: Մարտական գործողություններ են իրականացվել նաեւ Գեղարքունիքի (Կարմիրի) շրջանում, Նոր Հաճընում (Կոտայքի (Նաիրիի)) շրջանում եւ Երեւանի ու Աբովյանի մատույցներում՝ խորհրդային զինվորականների դեմ եւ այլն:

– ՀԱԲ-ի լուծարումից հետո, 1991-1993թթ. կամավորական ջոկատների կազմում մասնակցել է ԼՂՀ-ի ազատագրմանը, պատմական Արցախի Ղազանչի, Կիչան, Սեյսուլան, Սրխավենդ…, Շահումյանի շրջանի Գաղթուտ, Մանասիշեն, Կարաչինար, Շեֆեկ եւ այլ բնակավայրերի համար մղված մարտերին:

- 1990թ. Արմեն Ավետիսյանը, ՀԱԲ-ի ձեւավորումից օրեր առաջ, նախաձեռնել էր Աբովյանի Ազգային Կազմակերպությունների Միացյալ Խորհրդի (ԱԿՄԽ) ստեղծումը, որն այդ ժամանակ էապես օժանդակում էր խառնաշփոթի մեջ հայտնված քաղաքային ու շրջանային իշխանություններին ու գրեթե փոխարինում ոստիկանությանը: Արմեն Ավետիսյանը ՀԱԲ-ի հարյուրապետից մինչեւ ՀԱԲ-ի հազարապետի կոչման արժանացավ, եղել է ՀԱԲ-ի ռազմական խորհրդի անդամ եւ հետագայում գլխավոր հրամանատարի տեղակալ՝ քաղաքական-գաղափարախոսական գծով (ՀԱԲ-ում քարոզվել է Նժդեհյան Ցեղակրոն ուսմունք):

– Արմեն Ավետիսյանը Հայաստանի ազգայնական քաղաքական դաշտի գործուն եւ առաջատար ներկյացուցիչներից է եւ զբաղվում է ազգայնական քաղաքական ու գաղափարախոսական գործունեությամբ, նաեւ արիադավան-հեթանոսական հավատի ծավալմամբ:

– 1993թ. հիմնադրել է Հայ Արիական Միաբանությունը, որի քաղաքական ու հոգեւոր առաջնորդն ու գաղափարախոսն է առ այսօր: ՀԱՄ-ը կառույցներ ունի ՀՀ բոլոր մարզերում, Երեւանում, Արցախում ու Ջավախքում: Օժանդակ կառույցներ կան նաեւ Սփյուռքում՝ Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Վրաստանում, Իրանում, Լիբանանում, Սիրիայում, եվրոպական մի շարք երկրներում եւ այլն:

- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը ցայսօր ղեկավարում է նաեւ Հայ Արիական Միաբանությունում գործող Հայաստանի Հայ Արիական կուսակցությունը եւ Հայ Արիական-Ցեղապաշտական դաշինք հասարակական (եւ հոգեւոր ու մշակութային) կազմակերպությունը:

- 2003թ. «Հայ Արիական Բռունցք» ազգայնական դաշինքով մասնակցել է ՀՀ ԱԺ ընտրություններին: Մինչ այդ մասնակցել է մեծամասնական ընտրակարգով:

- ՀԱՄ-ը հրատարակել է 2002թ.-ից «Հայ-Արիներ» եւ «Հայեր» եւ (ավելի շուտ) «Հայ-Արիա» պարբերականները:

- «Հայ Արիական-Ցեղապաշտական Դաշինք», «Հայոց Ազգային Բանակ-Հայ Արիական Բռունցք» , «Բարի վերադարձ Հայ Աստվածներին (բանաստեղծությունների ժողովածու)» եվ «Հայ ազգայնականի մտքեր» գրքույկների հեղինակն է, ինչպես նաեւ «Լեզուն` Ազգի հարատեւման գրավական» եւ «Հրեական սիոնիզմը եւ ամերիկյան իմպերիալիզմը Հայաստանի ու հայության դեմ», գրքերի համահեղինակներից է: Նաեւ «Հայ Արիական Միաբանություն» ծավալուն գաղափարախոսական եւ ծրագրա-կանոնագրային աշխատության ու «Հայ-Արիականություն. Հեթանոսություն-Քրիստոնեություն. հաշտեցման եզրեր» գրքերի հիմնական հեղինակն է:

Հանրապետական եւ սփյուռքի մամուլում ունի տպագրված բազմաթիվ հոդվածներ (վերջին շրջանում հատկապես «Լուսանցք» շաբաթաթերթում)՝ պատմական, հոգեւոր-գաղափարախոսական, աստվածաբանական ու տիեզերաիմացական, հոգեբանական ու բարոյագիտական, ռազմական ու ռազմավարական, հասարակական-քաղաքական, վերլուծական եւ այլ թեմաներով, բազմիցս հանդես է եկել հեռուստատեսությամբ եւ ձայնասփյուռով:

- ՀԱՄ առաջնորդը իր քաղաքական հայացքների համար (անհաշտ պայքար անբարո, հոգեխեղ, ապազգային ու հակաբնական երեւույթների դեմ) 2005թ. հունվարի 24-ից մինչեւ մարտի 18-ը կալանավորվել է «ազգամիջյան թշնամանք հրահրելու» սին մեղադրանքով (3 տարով) եւ մինչեւ 2007թ. մարտը (2 տարի) դատապարտվել է դատարանի կողմից՝ պայմանականորեն:

- 2009թ. մայիսի 4-ին Արմեն Ավետիսյանի նկատմամբ կատարվել է մահափորձ (արձանագրվել է որպես վրաերթ, սակայն ոչ մի ականատես չի հայտնաբերվել) եւ միայն 1 տարի անց ՀԱՄ առաջնորդը կարողացել է վերականգնել առողջությունը եւ վերադառնալ իր գործին:

- Քաղաքական այցերով եղել է Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում, Բելառուսում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Վրաստանում Իրանում եւ այլն: ՌԴ-ում, ԱՄՆ-ում եւ Վրաստանում հանդիպել է նաեւ հայ համայնքների հետ, իսկ Իրանում՝ բացի համայնքային հանդիպումներից, մասնակցել է «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության հրավիրած համաժողովներին` Պաղեստինի եւ Իսրայելի հարաբերությունների, սիոնիստական քաղաքականության, Մերձավորարեւելյան ու Կովկսայան տարածաշրջանային խնդիրների, հայ-իրանական համագործակցության, ատոմային էներգետիկայի եւ այլ թեմաների վերաբերյալ:

- Նախաձեռնել է Հայոց հավատի Քրմական դասի ձեւավորման գործընթացը եւ Հայ արիադավան-հեթանոսական համայնքների, ՀԱՄ կառույցի մասնաճյուղերի կազմավորումը Հայաստանում, Արցախում եւ Ջավախքում, Սփյուռքում:

- Նախաձեռնել է Համահայկական համաշխարհային գաղտնի կառավարության ստեղծումը: Ըստ այդմ՝ պիտի ձեւավորվեն նաեւ համազգային բանակ, դրամատուն, սահմանադրություն եւ այլն:

- 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Արմեն Ավետիսյանը ՀԱՄ «Արցախյան պատերազմի մասնակիցների» խորհրդի որոշմամբ նախկին ազատամարտիկների հետ եղել է Արցախի տարբեր սահմանային դիրքերում՝ քաջալերելով եւ օժանդակելով արցախա-ադրբեջանական սահմանի առաջնագծում գտնվող հայկական բանակի զինծառայողներին: Եղել է նաեւ Նախիջեւանի սահմանային որոշ հատվածներում՝ ծանոթացել իրավիճակին:

- Մինչ ապրիլյան հակամարտությունը, Արմեն Ավետիասյանը ՀԱՄ «Արցախյան պատերազմի մասնակիցների» խորհրդի եւ կառույցի անդամների, նաեւ հին ՀԱԲ-ականների հետ տարիների ընթացքում եղել է Հայաստանի (նաեւ Նախիջեւանի ուղղությամբ) ու Արցախի դիրքերում՝ Ադրբեջանին սահմանակից գոտիներում, ինչպեսեւ՝ Ջավախքին ու Վրաստանին սահմանակից մի շարք հատվածներում…

2020֊ի հուլիսյան ռազմական բախումների ժամանակ հայ արիները եւս մասնակցությունն են ունեցել արդեն ՀՀ Տավուշի սահմսմային հատվածներում։

2020֊ի սեպտեմբեր֊նոյեմբեր Հայրենական պատերազմում ՀԱՄ կառույցի ազատամարտիկներն ու զինծառայողները մինչեւ վերջին օրը իրենց առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ մնացին առաջնագծում եւ մասնակցեցին մարտական գործողությունների…

Պատերազմի դավադրական ավարտից հետո Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման փորձառու զինականները ամիսներ շարունակ մասնակցեցին նաեւ ՀՀ սահմանային հատվածների ինքնապաշտպանությանը. քանի որ դավաճան եւ խառնագեն (թուրքագեն) ՀՀ իշխանությունները մեր թշնամիներին էին վաճառել ո՛չ միայն Արցախի. այլեւ Հայաստանի Հանրապետությունը եւ փորձում էին կազմաքանդել  ՀՀ Զինուժը` երկիրն ու  բնակչությանն անպաշտպան թողնելու համար…

Նշենք նաեւ. որ տարիներ շարունակ ՀԱՄ Ռազմական Հանձնաժողովը պարբերաբար ուսումնասիրություններ է կատարվել Թուրքիայի (Արեւմտյան Հայաստան) եւ Իրանի (Վասպուրական) սահմանային որոշ գոտիներում եւս…

Հողահավաքի ու Հայահավաքի (Միացյալ Հայք֊Հայաստանի) գերնպատակը եղել ու մնում է հայ արիների ու համախմբված հեթանոս ազգայնականների կյանքի մեծագույն նպատակներից մեկը…

* * *

- Առաջին ամուսնությունից ունի 3 դուստր` Անին (1993թ.), Արաքսը (1995թ.) եւ Արփին (1997թ.), :

– Երկրորդ ամուսնությունից ունի 2 զավակ՝ դուստր Աստղիկը (2012թ.) եւ որդի Արեգը (2016թ.):

– Կինը՝ Արմենուհի Մելքոնյանը, «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրն է: Նաեւ ՀԱՄ առաջնորդի գաղափարախոսական-քաղաքական եւ հոգեւոր-հավատամքային համախոհն է ու Արմեն Ավետիսյանի (երկար ժամանակ նաեւ ՀԱՄ կառույցի) մամուլի խոսնակը: 

– Ծնողները մահացած են, հայրը` Վան(իկ) Մինասի Ավետիսյանը, 1915թ. Հայոց Եղեռնից մազապուրծ գաղթած կարսեցու` Մինասի (եւ էրզրումցի Գյուլիզարի) շառավղից է, ծնվել է Լոռիում, եղել է պետական ծառայող կապի համակարգում (Ալավերդի, Աբովյան, Երեւան): Մայրը` Ամալյա Ավետիսյան-Հարությունյանը նույնպես աշխատել է կապի համակարգում, ծագումով լոռեցի է (ծնողները՝ նույնպես):

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ

15.11.2011թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։