Հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները փառաբանեցին Հայկ Նահապետին եւ նշեցին Նավասարդը… / Եվ Հայկը հաղթեց զավթարար Բելին, վերատիրեց Հայոց Երկիրը ու հային վերստին բերեց միասնական ու ազատ կյանք…

Այսօր՝ օգոստոսի 11-ին, Հայ Արիական Միաբանության ու Հայ Ազգայնականների Համախմբման անդամները հերթական անգամ նշեցին Նավասարդը: Ինչպես նախորդ տարի, հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները Գեղարքունիքի մարզի Արմաղան լեռան գագաթին փառաբանեցին Հայկ Նահապետին…

Մինչ այդ, առավոտ լուսո Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները Նավասարդի տոնական ծես կատարեցին քաղաքամայր Երեւանում, մեր փառահեղ նախնու արձանի մոտ: Մի քանի քրմեր էլ ծիսակարգ անցկացրեցին Տորք Անգեղի արձանի մոտ: Հայ արի քրմերը փառաբանեցին նաեւ Տիեզերքի Արարչին եւ Հայ Աստվածներին, քանզի Նրանց կամոք Հայկ Նահապետը վերադարձավ Հայոց Երկիր (հեռացել էր եւս Աստվածային Առաջադրանքի կատարման համար), որպեսզի ազատագրի այն՝ հայ սերմից զորացած ու մեր երկիրը դավադրաբար նվաճած տիտաններից:

Եվ Հայկը հաղթեց զավթարար Բելին, վերատիրեց Հայոց Երկիրը ու հային  վերստին բերեց միասնական ու ազատ կյանք: Ապա վերակազմավորեց նախնյաց հզոր պետականությունը:  

Ծեսից հետո հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականներն անցան տոնական մասին եւ գինեձոներ հղեցին Հայկ Նահապետին եւ առհասարակ Հայ Տեսակին, որ Արարչի կողմից Արարվել է եւ՛ Երկրում եւ՛ Տիեզերաաշխարհներում…

Զորախաղերից առաջ փառաբանվեցին Հայ Աստվածները, Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնին ձոներգեր հղվեցին, դիմեցին Նրան՝ հայկական զինուժին երկրում մշտապես զորակցելու եւ հզորացնելու համար…

Ապա  մեկնարկեցին զորախաղերը՝ տարբեր մարտարվեստների ցուցադրությամբ… Ավանդույթի համաձայն, այլ խաղեր էլ եղան՝ տեսողություն, լսողություն, դիպուկության ու արագ կողմնորոշվելու ունակությունն ստուգող վարժություններ ցուղադրվեցին:

Հայ Արիական Միաբանություն

Հայ Ազգայնականների Համախմբում

Երեւան-Արմաղան-Սեւան / 11.08.2019թ.

http://www.hayary.org/wph/?p=3351 - Հայկ Դյուցազունն այդ օրը հաղթել է Տիտանյան Բելին. Խոսել է Հայ Աստվածների հետ, կատարել Արարչական եւ Աստվածային Առաջադրանքներ / Նախկինում, Գարնան վերազարթոնաի տոնիՀայոց (Բնական) Ամանորի հետ (մարտի 21-ին) զուգահեռ, Նավասարդը որոշ ժամանակ նշվել է որպես Նոր Տարի, քանզի Հայկի հաղթանակը նոր էջ բացեց հայոց հզոր պատմության մեջ

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։