Մեր խորիմաստ հեքիաթներն ասում են … Մարդը ճանապարհ է ընկնում ու հասնում մի ճամփաբաժանի, որ բաժանվում է 3 ճանապարհների:
Եթե ձախ գնա՝ կհանդիպի դժվարությունների, բայց ձեռք կբերի հարստություն եւ ապահով կյանք… Եթե աջ գնա՝ ավելի շատ դժվարությունների կհանդիպի, բայց կիմաստնանա ու ձեռք կբերի շատ արժանիքներ… Եթե ուղիղ գնա՝ առավել մեծ դժվարությունների կհանդիպի, բայց կգտնի իր կյանքի ճանապարհը եւ լուսավոր կլինի նրա ուղին…
Լինում է՝ երբ մարդը այս կամ այն ճանապարհն է ընտրում, հասնում է որոշակի հաջողությունների, բայց մնում է թերարժեք՝ իր բնատուր անսպառ կարողություններից զրկված:
Իսկ մեր խորիմաստ հեքիաթները հասկացնում են, որ ինչ ճանապարհ էլ ընտրի մարդը, այդ ճանապարհի ավարտից հետո նա պետք է վերադառնա ճամփաբաժան … եւ հերթով անցնի բոլոր ճանապարհները, ձախ՝ Մարմնի ազդակները, աջ՝ Մտքի ազդակնեըը, ուղիղ՝ Հոգու ազդակները զգալու եւ տիրապետելու համար:
Միայն այսպես նա կարող է հասնել հեքիաթային 7 Սարից այն կողմ, որպեսզի նրա միտքը հասկանա Երկրային բոլոր գաղտնիքները… Եվ դրանից հետո միայն նա կկարողանա իր միտքը հասցնել 7 Երկինք վերեւ՝ որպեսզի հասկանա նաեւ Երկնային բոլոր գաղտնիքները…
7 Սարից այն կողմ – 7 երկիրնք վերեւ ճանապարհների հաղթահարումը մոտեցնում է Հավերժության Ճանապարհին, որը հետագայում թույլ է տալիս Մարդու Հոգուն այցելել բոլոր Տիեզերաաշխարհները, այդ թվում՝ նաեւ Երկիր…
………………………………………
Ընտրությունն անհատական է՝ կա՛մ հավերժության ճանապարհով, կա՛մ հոգու գոյությունը մի անշուք Տիեզերաաշխարհում քարշ տալու… Կամ, որ հազվադեպ է՝ կլինի ամենասարսափելին, երբ անարժան հոգու ճանապարհն ուղղվում է դեպի ոչնչացում – Տիեզերական Սեւ Խոռոչ…
Մարդը Արարչածին Եռահամակարգ Արարած է, ունի Մարմին-Միտք-Հոգի եւ միայն դրանց համդրությամբ կարող է ապրել, գործել ու մեռնել՝ հեռանալ այս կյանքից, որպես Լիարժեք Մարդ… Այսպես է նա հավերժում՝ Անցյալ-Ներկա-Ապագա անբաժանելի շղթայի ոլորաններում…
………………………………………
Եռահամակարգ Մարդ Արարածի պարագայում այլ կյանք է… Բայց համակարգախախտի դեպքում՝ նախ Հոգին է «մահանում», երբ արդեն փոքրատառով մարդն ընտրում է աստվածամերժ, ապազգային ու հակամարդկային, նաեւ անհայրենիք կենսակերպը…
Ապա «զոհվում» է Միտքը, քանզի անմտության սահմանն անցած փոքրատառով մարդն այլեւս ապրում է առօրյա կյանքով…
Հոգին կարող է «մահանալ» անկախ տարիքից, անգամ փոքրատառով մարդուկյանքի ամենաերիտասարդ հատվածում… Այս դեպքում՝ Միտքը եւս «զոհվում» է տարիքային բարձունքների չհասած… Իսկ փոքրատառով մարդու Մարմինն անհոգի եւ անմիտ կարող է իր Երկրային Կյանքն ապրել անգամ գերազանցելով 100 տարին, սակայն դա ոչինչ չի փոխելու նրա Երկնային Կյանքում, որտեղ Մեծ Ափսոսանքի պահը տանջելու է նրան հավերժ, եթե… անմտությունը նաեւ Երկինք չի տեղափոխվել՝ վերջնական բթամտության վերածվելով… – www.hayary.org
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=213996926249299&id=100029169784366 – Ծնունդ-Կյանք-Մահ – Ծնունդ… / Կյանքը դանդաղ քայքայման գործընթաց է՝ Ծննդի եւ Մահվան միջեւ… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
* 7 Սարից այն կողմ – 7 երկիրնք վերեւ ճանապարհների հաղթահարումը մոտեցնում է Հավերժության Ճանապարհին… / * Ընտրությունն անհատական է՝ կա՛մ հավերժության ճանապարհով, կա՛մ հոգու գոյությունը մի անշուք Տիեզերաաշխարհում քարշ տալու… * Եռահամակարգ Մարդ Արարածի պարագայում այլ կյանք է… / * Մեծ Ափսոսանքի պահը տանջելու է համակարգախախտին հավերժ, եթե… անմտությունը նաեւ Երկինք չի տեղափոխվել` վերջնական բթամտության վերածվելով…
* * *
Երկրից՝ Երկինք ճանապարհին…
Տիեզերքում ոչինչ են փողն ու փառքը, ոսկին ու պալատները, պաշտոնն ու կոչումները, օդում կախված խոսքերն ու աղոթքները…
Բարի, Բարոյական ու Բանական Գործերն են Արդար, որ «տեղափոխվում» են Տիեզերք, որոնց միաձայն արձագանքում են Սիրտը, Ուղեղը եւ Հոգին – ահա՛ այն ամենն ինչ տեղափոխում ես մյուս եւ Հավերժական Կյանք…