Հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները նշեցին Միհր Աստծո տոնը… – Հայ արիները Հայ Աստվածների Ծնունդ-Վերածնունդներն ամեն տարի նշում են այնպես, ինչպես կնշեն հարազատների ծնունդները…

Ըստ ավանդույթի, ձմեռային արեւադարձին հայ արիները հերթական նշեցին Հայոց արդարադատության Աստված Միհրի տոնը:

Դեկտեմբերի 22-ի գիշերը լույս 23-ին Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ներկայացուցիչները գինեձոներ հղելով Միհր Աստծուն եւ բոլոր Հայ Աստվածներին՝  դիմավորեցին արեւեծագը: Ըստ ավանդույթի՝ տոները կշարունակվեն մինչեւ դեկտեմբերի 26-ը:

Այս անգամ հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները արեւագալին սպասեցին Մայր-Արաքսի ափին՝ Մասիսների (Հայր Մասիսի) կանչող հայացքի ներքո…

Արդարադատության Աստծո տոնը նշվում է ձմեռային արեւադարձից արթնացող ԱրէգԱկի հետ միասին, քանի որ Արեւը Միհր Աստծո Երկրային Խորհրդանիշներից է (Արեւ-Աստված), որ խորհրդանշում է Արդարության Լույսի Աղբյուրը… Իսկ տիեզերական արդարադատության որոշումները այրող են լինում անարդարության բոլոր դրսեւորումների համար…  

Ծիսական արարողությունը շարունակվեց Ծիսական կրակի փառաբանմամբ, որն Արեւի խորհրդանիշն է Երկրում, ինչը ԱրԷգԱկ-ի խորհուրդն ավելի շոշափելի է դարձնում արիադավան ծեսերի ժամանակ:

Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ներկայացուցիչները փառաբանեցին նաեւ Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին՝ Միհրի տիեզերական գործառույթները երկրում եւս հաստատելու համար: Միհրադարձի ծեսը կատարվեց փակ ծիսակարգով, որին մասնակցեցին 4 քրմեր, 4 քրմի թեկնածուներ եւ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը: Ձմեռային արեւադարձի փառաբանումը կշարունակվի ամբողջ օրվա ընթացքում:

Հայ Արիական Միաբանության Լրատվական կենտրոն

23.12.2019թ

http://www.hayary.org/wph/?p=2309Հայ Արիական ՏոնացույցԱռաջին անգամ նշված են բոլոր Հայ Աստվածների տոները (դեկտեմբերի 15, 2011թ.)…

Հ.Գ. – Հիշեցնենք, որ հայերն իրենց Աստվածների տոնը որպես ծնունդ-վերածնունդ են նշում,, քանի որ երկրային պատկերացումներուվ ծնունդը նաեւ ազդակ եւ կանչ է…

Արի հայերն ինչպես իրենց հարազատների ծնունդ են նշում ամեն տարի, այդպես էլ ցանկանում են իրենց պատկերացումների սահմաններում նշել Հայ Աստվածների Ծնունդ-Վերածնունդները:  
Հասկանալի է, որ Հայ Աստվածները ամեն տարի չեն ծնվում-վերածնվում, ավելին՝ Աստվածները առհասարակ չեն էլ մահանում Արարչի Կամոք, քանզի Տիեզերական Հավերժող Զորություններ են

Արիադավան հայերը իրենց Աստվածներին Ծննդյան Օրեր են նվիրել, սակայն Տիերզերքի Արարիչին եւ Հայ Աստվածներին, որ Արարչի Զավակներն են – հիշում են ամեն օր, ինչը Եռահամակարգ Մարդ Արարածի մարմնական-մտավոր-հոգեւոր կենսակերպն է… անցյալը-ներկան-ապագան կապող տեսլականը…

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։