«Հայաստանի Հանրապետություն» – 09.01.2020թ.
Ինչպես հայտնի է, ռազմա-քաղաքական կամ ֆինանսա-տնտեսական իրավիճակի սրացումները Մերձավոր Արեւելքում հանգեցնում են ընդհանուր միջազգային լարվածության, քանի որ այս տարածաշրջանը (արդեն նշել ենք՝ ավելի ճշգրիտ ընկալմամբ՝ Մերձավոր Արեւելք-Հայկական Լեռնաշխարհ-Կովկաս եռատարածաշրջան) դարեդար համաշխարհային վերաձեւումների գլխավոր խաչմերուկ է։ Եվ տնտեսական առումով նույնպես նշանակալի է այս եռատարածաշրջանի դերը, հատկապես վառելիքաէներգետիկ պաշարների բնական հագեցվածությամբ։ Իսկ նավթի եւ գազի համաշխարհային նշանակության մասին խոսելն ավելորդ կլինի։
Այս եռատարածաշրջանի յուրաքանչյուր հակամարտություն շղթայական ներքին կապով է գործում եւ բացի այդ, լրացուցիչ կապերով ամրակցված է համաշխարհային այս խաչմերուկում շահեր հետապնդող երկրների, հատկապես գերտերությունների հետ։ Եվրոպա-Ասիա կապուղի հանդիսացող այս եռատարածաշրջանը Արաբական թերակղզով առնչվում է նաեւ Աֆրիկայի հետ, ինչն էլ իր հերթին այս խաչմերուկն է դարձնում եռախաչմերուկ։
Ահա այսպիսի նշանակությամբ երեք աշխարհամասերը կապող այս տարածքն այսօր եւս հայտնվել է միջազգային իրավիճակի սրացման թատերաբեմում։
Հայտնի է, որ ԱՄՆ-ՌԴ հակասությունները մեծ ծավալների են հասել, ինչն իր ազդեցությունն է թողել արաբական աշխարհի, Իսրայելի, Իրանի, Կիպրոսի, Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության վրա։ Այս առումով պաշտոնական Երեւանը դեռ կարողանում է շարունակել նախորդ տարիների որդեգրած փոխլրացնող արտաքին քաղաքական ուղեգիծը, ինչը մեզ դեռ չի կանգնեցրել «կամ–կամ»-ի ընտրության առջեւ, եւ Հայաստանը շարժվում է «եւ–եւ»-ի համեմատաբար հանդարտ քաղաքականությամբ։ Սա հնարավորություն է տալիս նաեւ ավելի մեղմ լինել ՌԴ-Վրաստան եւ ԱՄՆ-Իրան փոխհարաբերությունների ժամանակ, ինչը շատ կարեւոր է մեր պետության գործունեությունը կայուն պահելու համար, քանի որ մեր երկու ցամաքային՝ հյուսիսային եւ հարավային կապերն իրականացվում են Վրաստանի ու Իրանի տարածքներով։ Մեր արտաքին փոխլրացնող քաղաքականության պտուղները մենք տեսնում ենք նաեւ եվրոպական համագործակցության 28 երկրների եւ համաշխարհայի 3-րդ բեւեռին ձգտող Չինաստանի հետ հարաբերություններում։ Այսօր սա շատ կարեւոր է հատկապես ԵՄ հետ հարաբերություններում, քանի որ եվրոպական դաշինքը Թուրքիայի զինուժի՝ Սիրիայի տարածք ներխուժումից հետո, ցայսօր առավելապես չեզոք դիրք է գրավել ԱՄՆ-ՌԴ հակասությունների ընթացքում։
Իսկ ԱՄՆ-ի, ՌԴ-ի, ԵՄ-ի ու Չինաստանի հետ հաշտ հարաբերությունները մեզ հնարավորություն են տալիս պաշտպանել մեր ազգային շահերը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի եւ ՎՈւԱՄ-ի անդամ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Եթե ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հետ Թուրքիան եւ Ադրբեջանը դեռ կարողանում են հակահայկական քայլեր կիրառել, ապա Չինաստանի եւ ԵՄ-ի հետ հակահայ քաղաքականությունը ձախողված է։ Շատ կարեւոր է, որ Արեւմուտքի մաս կազմող (ԱՄՆ-ի ու Կանադայի հետ) ԵՄ-ն եւ ԵԽ-ն են կասեցրել Անկարայի եւ Բաքվի հակահայ սինաբանությունները։
Այս առումով հայտնի է եւ մենք եւս անդրադարձել ենք այն հանգամանքին, որ ԵՄ-ն ի սկզբանե մեղադրել է Անկարայի քաղաքականությունը Սիրիայի նկատմամբ, իսկ զինադադարից հետո առաջ է քաշել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու տեսակետը։ Եվ չնայած ԱՄՆ-ի խուսափողական կեցվածքին, Եվրամիությունն այն սկսել է կիրառել, չնայած թուրքական կողմի հերյուրանքներին եւ տարաբնույթ զգուշացումներին։
Այս ամենին հավելենք նաեւ այն փաստը, որ նախորդ տարեվերջին Եվրախորհդարանն էլ Եվրամիությունից ավելի վաղ կոչ է հղել՝ ուղղված միջազգային հանրությանը՝ ճանաչելու ԼՂՀ անկախությունը եւ պատժելու Ադրբեջանին՝ միջազգայի ասպարեզում իր ստանձնած պարտավորությունները խախտելու համար։ Սա շատ նման է ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու քաղաքականությանը, որն ընդունվեց Հայոց ցեղասպանության ճանաչմանը զուգահեռ, ինչպես Կոնգրեսի, այնպես էլ Սենատի կողմից։ ԼՂՀ ճանաչումը Եվրախորհրդարանի կողմից միանշանակ կհզորացնի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, որն էլ ոչ միանգամից, սակայն կնպաստի հայկական պահանջատիրության միջազգայնացմանը։
Ինչպես նշվեց, Եվրախորհրդարանումում Ղարաբաղյան հակամարտության սրման առիթով քննարկմանը եվրոպացի պատգամավորները կոչ են արել ճանաչել Արցախի անկախությունը եւ պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ։ Խոսք չի եղել Ադրբեջանի սահմանների անձեռնմխելիության մասին, քանի որ արցախյան ազատամարտն ընկալվել է որպես բռնատիրական կարգերից ազատվելու պայքար, որը ազատագրված բնակիչներին հնարավորություն է տվել ստեղծել անկախ երկիր։ Հնչել են նաեւ մտքեր ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հայամերժ քաղաքականության, ժխտողականության մասին, ինչը մեկ անգամ եւս հավաստում է, որ ԼՂՀ-ն չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Դրա հնարավորությունն անգամ համեմատել են ԽՍՀՄ տարիներին Արցախի՝ Ադրբեջանին բռնակցելու հետ։
Գուցե մի օր կոմկուսի գործունեությունը անօրինական ճանաչող Արեւմուտքը կվերանայի ոչ միայն 1921թ. հուլիսի 5-ի կովբյուրոյի հակաարցախյան որոշումը։ Եվ գուցե հենց այնպես չէր Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու (ով Վրաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի եղբայր-երկիր էր հռչակել) նախորդ տարվա նոյեմբերին հնչեցրած կտրուկ կարծիքը Ադրբեջանի մասին։ «Կեցցե՛ բռնապետական, հետամնաց Ադրբեջանը, որ վաղը մասնատելու ենք։ Նախիջեւանը եւ մինչեւ Կուր-Արաքսյան հատումը պետք է վերադարձվի Հայաստանին, մնացածի վրա կարող է մի քանի պետություն ստեղծվել, ըստ ազգությունների։ Ադրբեջանը արհեստական ստեղծված պետություն է, որը վերանալու է»։
Դառնալով Արցախի խնդրին՝ նշենք, որ ԼՂ հիմնախնդիրը արծարծված է նաեւ ԵՄ հետ Հայաստանի ու Ադրբեջանի երկկողմ փաստաթղթերում։ Բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը աջակցելուն զուգահեռ ԵՄ-ն ընդգծել է Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին իր հավատարմությունը, ինչը նշանակում է, որ ԵՄճն պաշտպանում է հավատարմությունը ազգերի իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքին։ Եվ Բաքվի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին դրույթները պարբերաբար հանդիպում են մյուս երկու դրույթներին՝ վերացնելով տարածքային ամբողջականության գերակայության ադրբեջանական համոզմունքը։
Հետաքրքիր է, որ իր տարեվերջյան մեծ ասուլիսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անսպասելի հարց բարձրացրեց, արդյո՞ք պատմությունը ենթակա է քննադատության… այդ համապատկերում հիշեց նաեւ Լենին-Աթաթուրք պակտը։ Իմիջիայլոց, մինչ այդ էլ ռուսական եւ միջազգային զլմ-ների կողմից տեղեկատվություն եղավ, թե պաշտոնական Մոսկվան կարող է վերանայել 1920-ականների իր միջազգային պայմանագրերը։ Այդ օրերին էլ ՌԴ ԼԴԿ ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին հերթական անգամ հայտարարեց, թե «չլիներ Լենինի սխալը, այսօր չէր լինի Թուրքիան, իսկ Հայաստանը կլիներ հզոր պետություն»։ Նա այս հայտարարությունն արել է անցած դարասկզբում տեղի ունեցած՝ հայերի կոտորածն ու հայրենիքի մեծ մասի կորուստը նկարագրելու ժամանակ։ Հիշեցնենք, որ նախկինում էլ Ժիրինովսկին հայտարարել էր, թե Ադրբեջանն է արհեստական պետություն, ապա՝ ամիսներ անց, թե Հարավային Կովկասում Թուրքիան եւ Ռուսաստանը պետք է անմիջական սահման ունենան, որտեղից այլեւս կբացակայեն այսօր առկա երկրները…
Այս քաղաքական գործչին քաղաքական խեղկատակ են համարում ոչ միայն Ռուսաստանում, բայց հստակ է, որ նա Կրեմլի մունետիկն է։
Դառնալով Արցախի խնդրին՝ նշենք, որ դեռ թարմ են 2017-2018թթ. ԵԽԽՎ-ի կողմից «Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալի գործով» պատժամիջոցների կիրառման հիշողությունները։ Ադրբեջանի պատգամավորներից բացի պատժամիջոցներ կիրառվեցին նաեւ ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտի (Իսպանիա), Ուկրաինայի հարցով նախկին զեկուցող Ժորդի Շուկլայի (Իսպանիա) եւ Սեզար Պրեդայի (Ռումինիա) դեմ։ Այսօր էլ կան կասկածներ, որ Ադրբեջանը 2013թ. մեծապես ազդել է ԵԽԽՎ որոշման վրա. այդ ժամանակ կառույցը քվեարկության արդյունքում մերժել էր գերմանացի պատգամավոր Քրիստոֆ Շտրասերի ներկայացրած զեկույցը, որը վերաբերում էր Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումներին ու կոչ էր անում այդ երկրի իշխանություններին ազատ արձակել քաղբանտարկյալներին։
Նման պայմաններում հայտնված Ադրբեջանը թերեւս չհաջողի այս անգամ էլ նավթադոլարային կամ ինչպես ասում են՝ «խավիարային քաղաքականությամբ» կասեցնել ԵԽ կողմից ԼՂՀ ճանաչումն ու Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը։ Բայց կարեւոր է, որ այս հարցում Հայաստանը վարի հետեւողական քաղաքականություն, որպեսզի արդյունքը սպասեցնել չտա։
Արմենուհի Մելքոնյան / a.melqonyan@hhpress.am
http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20200109_4&flag=am&fbclid=IwAR3zPKyeZ6kF9RXOhADdLbYJEfvBZzvFpEKL0hknqU3tsu2WNh1ih0XS2Kg - Եվրոպացի պատգամավորները կոչ են արել ճանաչել Արցախի անկախությունը - Մոսկվան կվերանայի՞ 1920-ականների իր միջազգային պայմանագրերը… - Արմենուհի Մելքոնյան
2019թ.
http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20191022_2&flag=am&fbclid=IwAR2z71yi5KZviE0HqvnBppK3Oy3UZ0r6HSR7aEcow1ySpTSDPjwRD_ClNGs – Թյուրքալեզու երկրների հավաք՝ Մերձավոր Արեւելքն ու Կովկասը վերահսկելու օրակարգով – Ինչ շեշտադրումներ են հնչել Թյուրքական խորհրդի 7-րդ գագաթնաժողովում… – Արմենուհի Մելքոնյան
http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20191023_2&flag=am&fbclid=IwAR2g71Jyvr5UwNol_Lq-xsLz1uhodnaRmObXrvcpzpDE_sSpBFMolmdVyfw – Թյուրքալեզու երկրների հավաք՝ Մերձավոր Արեւելքն ու Կովկասը վերահսկելու օրակարգով – Համաթուրքական համերաշխության ներքին անհամերաշխությունը… – Արմենուհի Մելքոնյան
http://www.hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20191024_4&flag=am&fbclid=IwAR1XcJDTrCJ7EaBoCxgekL0La40HcbzWM5lhge2eM0qz1nCZlUq187CCIxw – Թյուրքալեզու երկրների հավաք՝ Մերձավոր Արեւելքն ու Կովկասը վերահսկելու օրակարգով – Հայաստանի ու Արցախի շուրջ բարբաջանքները համաթուրքական սեղանին են դրվում… – Արմենուհի Մելքոնյան
http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20191130_4&flag=am&fbclid=IwAR3FoO8VCMVw2cqV9-r1Y05dAUO_AoOAcs-Pw3U5YVzV-9QzEUQ7efl2Tus – Արցախի հիմնահարցը՝ մեր դաշնակիցների ու բարեկամների վստահության հայելի – Բաքուն ցանկանում է Անկարան եւ Մոսկվան քաղաքականապես նույնականացնել… – Արմենուհի Մելքոնյան
http://www.hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20191129_5&flag=am&fbclid=IwAR0JcZgQCgT3mbgrIEbuyajL4pItYIHfT_LNGMfvHPy2nweYX3vNFjmYAO8 – Միջազգային զարգացումներ՝ ի նպաստ Հայաստանի – Իսկ թուրքական վտանգն ուռճացված չէ. գաղտնի ծրագիրը Հայաստանի դեմ չեղարկված չէ… – Արմենուհի Մելքոնյան
http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20191127_4&flag=am&fbclid=IwAR1jyL0GsBqjNic4t5ieM8ujdBq6Qa1hnBrZ2BLFpXIRPW3bMbyktY4YhY8 – Աշխարհին սպառնացող մեծ վտանգ՝ թուրքական անհագ ծավալապաշտություն – Համահայկականության գրավչությունը տարածաշրջանային ծավալումներում… – Արմենուհի Մելքոնյան
http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20191128_3&flag=am&fbclid=IwAR28ZplshXW0wdZpXSBx020BIzFNsgb20LJyaaU3EZQawxHsP5dGjSGFTDc – Քաղաքականությունը արվեստ եւ արհեստ ընկալողների սպասումները – Բոլոր հակամարտությունները ձգվում են դեպի ռուս-ամերիկյան հակասությունների կիզակետ… – Արմենուհի Մելքոնյան
http://www.hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20191126_2&flag=am&fbclid=IwAR3alR3r9qAHC6BalJ6OpYR2M9I-u_7lq9pyNKrzDpF-j4xPEf_y1_7BTFQ – Հայկական հարցը գերտերությունների եւ հայ-վրացական ու թուրք-ադրբեջանական հարաբերություններում – Տարածաշրջանում որոշակիանում է ռուս-ամերիկյան դիմակայությունը… – Արմենուհի Մելքոնյան
http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20191123_2&flag=am&fbclid=IwAR05JjpR1ENAZMhrhR9pLIH4yjoDDatPXP4drk_tBXoqbIs64bWqpnxCQ58 – Հետեւողականությունը պիտի պետական քաղաքականության հիմքը լինի – Երբ Հայաստանի բարեկամների վերաթարմացման պահանջ կա այսօր եւ առհասարակ… – Արմենուհի Մելքոնյան
http://www.hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20191122_2&flag=am&fbclid=IwAR3IqbYY7W3QcfTFbKsa8JtOwd6KqdfscsV0skRSDeFB1hgcJmgdp_gc7pY – Կշահեն արագ գործող եւ հավատարիմ դաշնակիցները – Պետք է առավելագույնի հասցնենք մեր դիվանագիտական ու ռազմաքաղաքական կարողությունները… – Արմենուհի Մելքոնյան
http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20191121_4&flag=am&fbclid=IwAR1vGkgmDZt1V9opcIvLuP0m4xGlYpRbgvS33Y6tJJoNcujeeAkdlgnjjV0 – Երբ հակամարտություններն են ազդեցության լծակներ փնտրում միմյանց դեմ – Ինչպես կազդեն տարածաշրջանային այլ բախումները Հայաստանի վրա… – Արմենուհի Մելքոնյան
http://www.hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20191120_4&flag=am&fbclid=IwAR0hsUSmYlMmPTJhJSqfvkkO9n1mvbHvEvmQTzgy-NFO_bCeg8lWi2DSAZI – Համաշխարհային ուժերը կենտրոնանում են տարածաշրջանում – Ի՞նչ լուծումներ են նախանշված հակամարտությունների հարցում… – Արմենուհի Մելքոնյան
http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20191119_3&flag=am&fbclid=IwAR3kJiWUfE_B00v-GzAhL5tX-XvUb60WgOgtWY58kcNN7PpFAtOmmZzo-VE – Տարածաշրջանը՝ ռազմաքաղաքական ծավալումների սպասումներում – Հայաստանի դերը կարող է անսպասելիորեն առաջնային դիտարկվել… – Արմենուհի Մելքոնյան
http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20191116_4&flag=am&fbclid=IwAR1k1YAF_2U8PR7RUS8gw_LlFmScMqxLvjj7O8tYcqI-ccHmECZpUT0hZo4 – Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից – Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում… – Արմենուհի Մելքոնյան
http://www.hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20191115_3&flag=am&fbclid=IwAR3Jwjf-h6dyGWC4mHuML5v6ajQuYeMiCJqPTp7X_iNfgplgk2vkmr25eao – Դեռ ոչինչ պարզ չէ, երբ դիվանագիտությունը դրական ու լայն ժպիտով է – Սա պետք է դադար համարել եւ շարունակել պայքարը մեր նպատակների համար… – Արմենուհի Մելքոնյան
http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20191114_5&flag=am&fbclid=IwAR3pu7JUUNhnJqzlaciCpmZPCzPh_NtVgAvSAc2XmdxDGfhvtkEz1vmEn6w – Բանակցություններ, որ վճռական են որոշ երկրների հետագա քայլերի համար – Տարածաշրջանում հակամարտությունների շղթայական կապ կա… – Արմենուհի Մելքոնյան
http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20191113_11&flag=am&fbclid=IwAR1Uxjih_F0mPe-ZGlbTHH0ZmulcewUtVWbVIwCrMRr5rObE5-wUEQVHTf0 – Տարածաշրջանը՝ համաշխարհային շահերի բախման թատերաբեմ – Երբ միջազգային օրակարգն ուրվագծվի, հակամարտությունների օջախները կավելանան… – Արմենուհի Մելքոնյան
http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20191112_2&flag=am&fbclid=IwAR0qu6MNWuWkbqLaMizhIFBHrlkD6-qjB0TVB8B2FlWEkeOBhn26BdEeNdM – Սիրիան, Թուրքիան, քրդական գործոնը եւ հայկական հարցը՝ միջազգային նախաօրակարգում – Հայաստանի հեռանկարային արտաքին քաղաքականությունը պիտի կիրառական դարձնել… – Արմենուհի Մելքոնյան
http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20191109_2&flag=am&fbclid=IwAR2Y3Ao7ZmLYTPt5BWdhShopfnOng4m0E-MgLP1z9ksQ29wN9pt8Ouf5AGQ – Տարածաշրջանային հեռանկարները՝ մեր պետության տեսլականներում – Հայաստանը պետք է վստահության արժանանա հիմնական ուժերի հետ հարաբերություններում… – Արմենուհի Մելքոնյան
http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20191108_4&flag=am&fbclid=IwAR3k32DKZv3FhZaIAfWLzRhdRh1Cg25FBi9xcm3yIKCRTwA5hllpwlk-xoE – Անկարան, բացի սիրիականից, կարող է բախվել նոր խնդիրների – Միասնությունը տարածաշրջանի երկրների համար այլընտրանք չունի… – Արմենուհի Մելքոնյան
http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20191107_2&flag=am&fbclid=IwAR0a4dIs7wN8qKHBzqoNa5RBvmpVvA1MUvH1q442C4QTOfNI0cUo7G_D2CE – Սիրիական կծիկը բացվում է. կլինի՞ միջազգային նոր օրակարգ – Թուրքական ծավալապաշտությունը կանխող կենտրոնի անհրաժեշտությունն ակնհայտ է… – Արմենուհի Մելքոնյան
http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20191106_3&flag=am&fbclid=IwAR0IgdIiptqcvXoQTeLcbeU7xxOJ6XoMB01xJ-0xZjZK5gxJOnuJecKYhCY%D5%BE – Թյուրքական քաղաքականության ձեռագիրը տարածաշրջանում – Հայաստանը հավատարիմ է միջազգային խաղաղասիրական շարժմանը… – Արմենուհի Մելքոնյան
http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20191105_10&flag=am&fbclid=IwAR3GT01N5h3xb-j8EFsTOeF6Om4qFGJal97QY8hnZDcCiLSbEOs1SPbSOMc – Վաշինգտոնն ու Մոսկվան՝ Սիրիայի գազանավթային շահերի բախման կիզակետում – Բուն սիրիական խնդրից հեռանալը հղի է հին ու նոր բախումների վերսկսմամբ… – Արմենուհի Մելքոնյան
http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20191102_2&flag=am&fbclid=IwAR2GMd-HsUal_gnC9OBT2baErT76v8XDdjva_J9U3KfbYT_SUBaD58xH4fY – Թուրք-սիրիական առճակատումը՝ համաշխարհային բեւեռների հստակեցման պատրվակ – Հայաստանը պետք է այդ հստակեցումներում հստակ մնա փոխլրացնող քաղաքականության կրող… – Արմենուհի Մելքոնյան
http://www.hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20191101_6&flag=am&fbclid=IwAR1sWO3Tn7wSMDFq8mb2rc3Nvxa763-_QCjKrkxpO2RaxwVqellwe1YOUeE – Թուրքական ներխուժումն ու իսլամական ահաբեկիչների թաքնված սպասումը – Անկարան վտանգավոր է իր բոլոր հարեւանների համար… – Արմենուհի Մելքոնյան
http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20191031_6&flag=am&fbclid=IwAR0m72mFTIlzDpfJHniSEOnyiOW4HEsKInEvYnUsx7CyssE6xofmRsdHEo0 – Հայկական գործոնը տարածաշրջանում կարող է դեր ստանձնել – Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը «առ ոչի՞նչ» է Անկարայի համար… – Արմենուհի Մելքոնյան
http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20191030_4&flag=am&fbclid=IwAR3SaBLflXUgLTwL57alFpPk4kenSpwUfN_qCGtEyvOPYXo1tbcEqfib8V4 – Սկսվում է ռուս-թուրքական պարեկությունը – Իսկ Ադրբեջանն էլ փորձում է սրել արցախյան խնդիրը… – Արմենուհի Մելքոնյան
http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20191029_2&flag=am&fbclid=IwAR1XOnh6Ylq9V2PrA5ZIgUaL5LPMpIZhTPP8n2ryBXROlMq8X1KhGAnIPyo – Սիրիական նոր զարգացումները «կմտնե՞ն» Կովկաս – Եթե Վրաստանում ամերիկյան ռազմաբազա տեղակայվի… – Արմենուհի Մելքոնյան
http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20191026_16&flag=am&fbclid=IwAR3E8L6cm5ZaUarXvf_EOJFeJX9NCT2dhUuqSr9iQ49usEs2XdVEM3B9w9k – Զինադադար՝ թերեւս մեծ փոթորկից առաջ – Եթե «թուրքական գործիքը» վերստին գործածվի… – Արմենուհի Մելքոնյան
http://www.hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20191025_15&flag=am&fbclid=IwAR1GCwIrTPowWsJ4vmAMVoLQwQ_PIEeP63ltir1c64Y5U0mvWekliAEK46A – Անկարան հայտարարեց «Խաղաղության ակունք» գործողության դադարեցման մասին – Թուրքերը բավարարված չեն, եւ նոր ներխուժումը չի բացառվել… – Արմենուհի Մելքոնյան
http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20191023_13&flag=am&fbclid=IwAR3V7Bcod7JEplU7rFTZ7IM7NpAhT5Azz2avbELUN7P9w2NIGFqvkHv1Svs – Վաշինգտոնն ու Մոսկվան ասացին իրենց խոսքը. ո՞րն է լինելու լուծումը – Եվ ինչ նոր սադրանքների կդիմի Անկարան… – Արմենուհի Մելքոնյան
http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20191023_13&flag=am&fbclid=IwAR3EJiI9CONJH3dXZL9bcxHbsFfyKpNC0uFeOyCqLdEiAinD_f1g_-jvt6c – Վաշինգտոնն ու Մոսկվան ասացին իրենց խոսքը. ո՞րն է լինելու լուծումը – Եվ ինչ նոր սադրանքների կդիմի Անկարան… – Արմենուհի Մելքոնյան
http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20191022_13&flag=am&fbclid=IwAR35PMzSwii0vmQTnIbMCAwO3ZnolSxIXnvymdlxqmiCcdRPe1QydtVE_Qg – Կստեղծվի՞ «անվտանգության գոտի», եւ ո՞վ կվերահսկի այն – Բրիտանացի փորձագետը խոսում է Թուրքիայի կողմից քիմիական զենք կիրառելու մասին… – Արմենուհի Մելքոնյան
http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20191019_14&flag=am&fbclid=IwAR3vTcuaKuJc9JdbDc23TEwoPECdPh_RSEQxkicLs-mRAqmqpON3xysk8C0 – Այն, ինչ անվերահսկելի է, միշտ վտանգավոր է – Թուրքիան տոնայնությունը փոխելով՝ մտադրությունից չի հրաժարվում… – Արմենուհի Մելքոնյան
http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20191017_3&flag=am&fbclid=IwAR2Qs1s4nCiKGQW4q0ukAtWXIXmiLuWpb-Wt5Hd4rk-J4JtE0mmtLIBKIOg – Էթնիկ զտումների քաղաքականությունը շարունակվում է – «Թուրք զինվորները դեռ ծարավ են արյան…»… – Արմենուհի Մելքոնյան
http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20191016_15&flag=am&fbclid=IwAR3uMEhsCODAVdRiS6AHCcSy_UeHsGCSibylhTwT4iv0ArMZM2ZGIbEdpBc – Երկակիությունը Սիրիայի հարցում սանձարձակ է դարձնում Թուրքիային – ԱՄՆ-ի զորքերն էլ են հրետակոծության ենթարկվել թուրքական դիրքերից… – Արմենուհի Մելքոնյան
http://www.hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20191015_13&flag=am&fbclid=IwAR2gxalF-BCnFoGuuV1MT9lt-CaYZrn0_qCuIlQT5KsmqQh-lQ59ii0sRKQ – Քրդական հարցը մերձավորարեւելյան պատերազմներում – Թուրքիայի Սիրիա ներխուժումն ու դրա արձագանքներից բխող բացահայտումները… – Արմենուհի Մելքոնյան
http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20191012_12&flag=am&fbclid=IwAR18ax1Dk4tlj4NUi4SiCmCEJ_bQADXgMiTowCy0N-IvY5E1bIdJ8OW9LGI – Պաշտպանե՛լ Սիրիան՝ հաջորդող պատերազմները կանխելու համար – Այլապես Թուրքիայիախորժակը անհնար կլինի զսպել… – Արմենուհի Մելքոնյան
http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20191008_2&flag=am&fbclid=IwAR0R13TH-JJ6h0kETHGf61qleO9H4RJ5udDnooCr90IUwbUNyd2SZzb1tLI - Մենք ենք, մեր սարերն ու մեր շահերը - Ու մեզնից լավ այն ոչ ոք չիպաշտպանի…- Արմենուհի Մելքոնյան
http://www.hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20191009_7&flag=am&fbclid=IwAR0Up2RUfwDEoAJ_JUXZYLLRVjL00C_YBu4zpuu_KtYVy-pFJdCzw3jqxK0%D5%BE – Ազգային ու պետական խնդիրները՝միասնաբար ու միասնական փաթեթով – Այն ներկայացնելը պետք էծավալվի ՀՀ ԱԳՆ հետ սերտ գործակցությամբ…-Արմենուհի Մելքոնյան
http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20191001_1&flag=am&fbclid=IwAR1eGBfJv0oDZtOiVa4_U9C6QLnMwpRYK2LVD1jWVG6nN0HFzbFnkb9nMEo- Հայաստանի առանցքային դերը տարածաշրջանում / Արտաքին քաղաքականության ոլորտում նոր հեռանկարներ են ուրվագծվում… – Արմենուհի Մելքոնյան
http://www.hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20191002_5&flag=am&fbclid=IwAR15VxQ7H35vqzV9lna-4OHZ94iaiZ-HDtdqXuOkKsXIbdplVTY_TwfXeb0 - Հայաստանի շահերը հետապնդենք նաեւ ԵԱՏՄ-ի ծավալումներում / Երեւանում կայացելէ Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստը… -Արմենուհի Մելքոնյան
http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20191001_2&flag=am&fbclid=IwAR1DyHpyxweBMW3YuLbSan6cMpPvZ19Z6iNlqJvY13OU0mruOXDIKIDtomM – Պետք է դառնալ տարածաշրջանային գործոն / Որ ոչ միայն կմոտեցնի, այլեւ կնստեցնի միջազգային օրակարգի սեղանիշուրջ…- Արմենուհի Մելքոնյան
http://www.hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20190918_17&flag=am&fbclid=IwAR1Pp2nKKBXS0zPkiEiK2rxOtXhpMa5ruri_T_d8mBMmRCwCAXYHeYHgTx4- Թուրքիան վտանգ է ո՛չ միայն տարածաշրջանի համար / Թուրքիայի՝ Նախիջեւանը սեփականացնելու քաղաքականությունը…- Արմենուհի Մելքոնյան
http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20190917_5&flag=am&fbclid=IwAR0qRwNlnfYtNkBgdPNWBctZ-OG-tXaLHyi-EM6FtbDHF-AwVFpNuKVqVR8 -Թուրքիան վտանգ է ո՛չմիայն տարածաշրջանի համար / Արցախի խնդիրը՝ թուրք-ադրբեջանական ծրագրերում…- Արմենուհի Մելքոնյան
http://www.hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20190914_17&flag=am&fbclid=IwAR11RYEzcNLs0QVDnkg3dPYTVQsu_r_57hGxdcDxle4lLX4QuzcUHf5Perc--Թուրքիան վտանգ է ո՛չ միայն տարածաշրջանի համար / Դաշնակիցները կարող են հակառակորդների վերածվել,հակառակորդները՝ դաշնակցի…- Արմենուհի Մելքոնյան
http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20190913_13&flag=am&fbclid=IwAR2cdDJhqkCSc83pE0Vjfnom1fgis0x1Pqntc_G3_1H8b8XSQrjn5pYpu9g- Թուրքիան՝ վտանգ՝ ո՛չ միայն տարածաշրջանի համար / Հայաստանը, զարգացնելով ներկայությունը միջազգային ասպարեզում, կբարձրացնի ինքնապաշտպանության մակարդակը…- Արմենուհի Մելքոնյան
http://meganews.am/articles/35015?fbclid=IwAR3x8MZw4iekokZXlVaE2OLpeuaogCMrpo5oOHCqwK8SxAN05XTWH6CIJlQ– Տարածաշրջանի տարանցիկության մարտահրավերը / Աշխարհնայսօր շատ արագ է փոխվում, հաճախ ոչ թե օրեցօր, այլ ժամ առժամ…- Արմենուհի Մելքոնյան
http://www.hayary.org/wph/?p=7311 - Անկայունության դրսեւորումներ հարեւան երկրում – Հայաստանը՝ արագ փոփոխվող միջազգային օրակարգի դեմ հանդիման… (Արմենուհի Մելքոնյան) – Ռուս-վրացական հարաբերությունների սրացումները…
http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20191203_12&flag=am&fbclid=IwAR12VwTMQPyptOYG_b3ctiYYp6a71a64GHfYn_8B8LBur6WVSurULz9cjXs – Կառաջանան նորերը, որոշներն էլ կվերամիավորեն իրենց տարածքները – Անկախության շարժումը կազմաքանդում է բռնակցված երկրներում կառուցված պետությունները… – Արմենուհի Մելքոնյան
http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20191204_11&flag=am&fbclid=IwAR0Qn6cQNuguPZApylm4MskfOy7LNNIZ72_jQZwM95ONpTbJhdbLViflVnM – Կատալոնիայի անկախացումը կհանգեցնի Իսպանիայի մասնատմանը եւ կքայլի Եվրոպայով – Շոտլանդիայից հետո այն դարձավ անկախական շարժման առաջամարտիկը… – Արմենուհի Մելքոնյան
http://www.hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20191205_10&flag=am&fbclid=IwAR3qib8xEmwIGTp4SxUyOzS355uLH0e2XVsDG2Aa2SJ7dIYUqAZN6R49RPk – Շոտլանդականը՝ հաջորդ հզոր անկախական շարժումը Եվրոպայում – Անկախության ձգտող երկրամասերը ելք ունեն դեպի ծով եւ անխոչընդոտ կապ աշխարհի հետ – Արմենուհի Մելքոնյան
http://www.hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20191206_17&flag=am&fbclid=IwAR14OI2rROQUu4rtRvha9aPF_YKVmJCdRMkOvQZ-JWmG9T64bBVMZNR0hlY – Աջակցություն ստացող եւ դիմադրության հանդիպող անկախական շարժումներ – Աշխարհի քարտեզը սպասում է թե՛ հին, թե՛ նոր պետությունների վերաստեղծմանն ու ստեղծմանը… – Արմենուհի Մելքոնյան
http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20191207_9&flag=am&fbclid=IwAR0LwjPZ8bCCg1vvpUIGdpcKRjW684BarzXiOa-ycXr1JxrtVj66qaCOpqs – Աշխարհի քարտեզը 30 տարի առաջ այսպիսին չէր, կփոխվի նաեւ առաջիկա 30 տարում – Եվրոպան կկանգնի՞ ազգային պետությունների ստեղծման եւ ինքնության ճանաչման ճանապարհին – Արմենուհի Մելքոնյան
http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20191210_12&flag=am&fbclid=IwAR1GneOq9xzexO5RGN7pemPkZp2RwABCKOJp4zaUS_qXjTlRi5TjQwK-Sds – Աշխարհը դառնում է ազգային ընթացքին, ներկա աշխարհակարգը պառակտվում է ամենուր – Անկախական շարժումներն ի վերջո կկարգավորեն միմյանց հակասող միջազգային իրավունքները… – Արմենուհի Մելքոնյան
http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20191211_11&flag=am&fbclid=IwAR0CGIqss4K0_4VbFq6xXBsWzAICkS84OWmJdXr9G8Gx2HDQhyDQKGbUBxs – Ռուս-ամերիկյան ճգնաժամը կվերաճի՞ սովետաամերիկյան սառը պատերազմի – Եվրոպան չի սրում հարաբերությունները Մոսկվայի հետ եւ չեզոք դիրքում է… – Արմենուհի Մելքոնյան
http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20191212_13&flag=am&fbclid=IwAR01gZAo54Hlnu3KygQDHqYZ0DPQ-LNPoCse4VfVx0BIpsLSDIgOJpiSWvM – Միջուկային երկիր լինելն արդեն իսկ ինքնապաշտպանական հիմք ունի – ՆԱՏՕ-ն թաքնված վտանգներ է տեսնում Մոսկվայում, Անկարայում, Պեկինում, ԵՄ-ն՝ միայն Թուրքիայում… – Արմենուհի Մելքոնյան
http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20191213_4&flag=am&fbclid=IwAR3CCnzLkCO8axdDjabRzazgmGf3pMllTrWfiYn2UvBuLQAPX-Ta8XzWMMw – Աշխարհի վերաձեւման ընթացքը կփոփոխի նաեւ միջազգային կառույցները – Հայկական դիվանագիտության անելիքները՝ ԱՄՆ-ՌԴ հակամարտ եւ ԵՄ չեզոք դիրք բռնած կողմերի հետ… – Արմենուհի Մելքոնյան
http://www.hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20191214_3&flag=am&fbclid=IwAR3ZTOwxFbwv3L4rPBmXpg9ZbcN9vnY8MwxZBxsK24uPLAHgFnOJezl6rq4 – Վաշինգտոնն ու Մոսկվան վերադառնում են Մերձավոր Արեւելք – Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ հայկական գործոնի վերագնահատումը կցնցի Թուրքիան… – Արմենուհի Մելքոնյան
http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20191217_3&flag=am&fbclid=IwAR0VDuYTBPMO2seYt480ktmCDNcMGguMW8LOyt1IiYp2LsnZG1pbgePO2CA – Մեր դիվանագիտությունը պետք է նորովի դիտարկի պատմության դասերը – Վերջին 100 տարում հայկական հարցն այսքան մոտ չի եղել միջազգային օրակարգում ամրագրվելուն – Արմենուհի Մելքոնյան
http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20191219_4&flag=am&fbclid=IwAR3WjXX6XyamJfHvO7bVAjU4Z8372Xxv_no0vUzvk_9hu16rZYNTAiDMXRI - Ադրբեջանը Հայաստանի դեմ հավասարապես գործում է ե՛ւ ԱՊՀ-ում, ե՛ւ ՎՈՒԱՄ-ում – Կիեւն աջակցում է Անկարա-Բաքու դաշինքի քաղաքականությանը – Արմենուհի Մելքոնյան
* * *
2020թ.
http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20200109_4&flag=am&fbclid=IwAR3zPKyeZ6kF9RXOhADdLbYJEfvBZzvFpEKL0hknqU3tsu2WNh1ih0XS2Kg - Եվրոպացի պատգամավորները կոչ են արել ճանաչել Արցախի անկախությունը - Մոսկվան կվերանայի՞ 1920-ականների իր միջազգային պայմանագրերը… - Արմենուհի Մելքոնյան
http://www.hayary.org/wph/?p=7423 – Եվրամիությունը կոչ է արել պատժել Թուրքիային, իսկ Եվրախորհրդարանը՝ Ադրբեջանին, միաժամանակ ճանաչելով ԼՂՀ-ն – Մոսկվան կվերանայի՞ 1920-ականների իր միջազգային պայմանագրերը… – Արմենուհի Մելքոնյան (քաղաքական հոդվածների հավաքածու)
http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20200109_9&flag=am&fbclid=IwAR2KCNxcmelYFqgGoyLqlKVoBrPpeWqaqn7YmqaCwKh0LAxaZ1FaQ3A_IUI - ԱՄՆ-Իրան հակամարտությունն ընտրության առաջ է կանգնեցրել աշխարհի երկրներին – Աննախադեպ իրավիճակ՝ Իրաքի խորհրդարանը պահանջել է ԱՄՆ-ի զինուժի դուրսբերումը երկրից… - Արմենուհի Մելքոնյան