Շնորհավորում ենք Հայ Ազգին . Հունվարի 14-ը Հայ Ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրն է – Ամեն Հայ Ցեղակրոն է – Ցեղի Գենը կրում է իր մեջ – ինչը պարզապես գիտակցել է պետք… – Հայ Արիները Արայի լեռան գագաթին կամփոփեն Ցեղակրոնության միջոցառումները…

Հունվարի 13-ի գիշերը լույս 14-ի առավոտյան սկսված՝ Հայ Ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրվա միջոցառումների ամփոփումը կկայանա հունվարի 15-ին՝ Արայի լեռան գագաթին՝ արեւածագը դիմավորելու ծեսով եւ խորհրդանշական տոնախմբությամբ… Կնշվեն Գարեգին Նժդեհի ծննդյան 134-րդ եւ Նժդեհյան Ցեղակրոն Ուխտերի ստեղծման 88-րդ տարեդարձները:

http://www.hayary.org/wph/?p=6715#more-6715Գարեգին Նժդեհ – Ցեղակրոնություն եւ Հայկ Ասատրյան – Տարոնականություն… Նաեւ կենսագրական ակնարկներ…

Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման կազմավորած 3 խմբերն այս օրերին ուխտագնացություն իրականացրեցին Գարեգին Նժդեհի մասունքների վերաթաղման 3 սրբավայրերը:

Ուխտագնաց խմբերից յուրաքանչյուրը եղավ սրբավայրերից մեկում՝ Վայոց Ձորի Սպիտակավոր Վանքի տարածքում, որի բակում վերաթաղված է Հայոց Սպարապետի մասունքների հիմնական մասը, Սյունիքում՝ Կապանի Գարեգին Նժդեհի հուշահամալիրում եւ Խուստուփ լեռան լանջին:

Հունվարի 15-ի առավոտյան, Արայի լեռան գագաթի ավարտական ծիսակարգի ժամին, ուխտագնացները եւս ծիսական կրակ կվառեն եւ արիադավան արարողություն կկատարեն Խուստուփի լանջին վերաթաղված Մեծ Հայորդու Շիրիմի առջեւ: Մյուս սրբավայրերի մոտ եւս ծիսական կրակներ կվառվեն:  

Ծեսերում փառաբանվում է հայ ազգային եւ պետական գործիչ, գաղափարախոս եւ իմաստասեր, անպարտ զորավար Գարեգին Նժդեհը՝ ազգին անմնացորդ ծառայելու եւ ազգային գաղափարախոսություն պարգեւելու համար: Ցեղակրոն ուսմունքը ցայսօր ամենահամահավաք ազգային գաղափարախոսությունն է, որ արմատական է ու նաեւ արդիական:

Փառաբանվում են Տիեզերքի Արարիչն ու Հայ Աստվածները, Հայ Նախնիք… Հարգանքի տուրք կմատուցվի եւ Ոգեկոչման կրակ կվառվի նաեւ այն հայորդիների համար, ովքեր նպաստել են 1983թ.-ին Մեծն Նժդեհի մասունքները (խորհրդային կգբ-ական) Ռուսաստանի Վլադիմիրի գերեզմանատնից գաղտնի (խորհրդային կգբ-ական) Հայաստան տեղափոխելու վտանգավոր գործին…

Հայ արիների եւ համախմբված հեթանոս ազգայնականների համար սա իսկապես Ոգու Տոն է, քանզի Ցեղն իր մեջ կրող, Ցեղի, Ազգի համար ապրող Հայն է լինելու ապագա եւ ամբողջական Հայաստանի կերտողն ու տերը:

Հայ Արիական Միաբանություն

Հայ Ազգայնականների Համախմբում

14.01.2020թ. – Արայի լեռ – Վայքի եւ Սյունիքի մարզեր – Երեւան

* * *
Ուխտակիցնե՛ր,
Ես ցեղի խոսքը, պաշտամունքը, օրենքը քարոզեցի ձեզ: Ու երբ դուք երդվեցիք` մնալ հավատարիմ ցեղակրոն անվանը և դավանանքին` ես հեռացա:
Այժմ աշխարհագրորեն շա՜տ հեռու եմ ձեզնից, բայց սպարտացի օրենսդրի վերջին քայլին դիմելու պատճառ չունեմ, որովհետև խորապես հավատում եմ ձեր ուխտի սրբությանն ու անխախտությանը: Չէ՞ որ դուք ուխտեցիքհավատարիմ մնալ ձեր ցեղին: Իսկ ցեղակրոնի համար հավատարիմ մնալ` նշանակում է ամեն օր, ժա՛մ, վայրկեա՛ն հպարտանքով լսել այն սրբազան ձայնը, որ զրնգում է իր արյունի մէջ եւ ասում`
«
Ես հա՛յ եմ եւ յոթնիցս հպարտ եմ, որ հա՛յ եմ: Ես ի՛մ ցեղի զավակն եմ, եւ ահա՛ օտարության մեջ իսկ, Ցեղակրոնության շնորհիվ, ի՛ր կաթը կծծեմ»:

* * *
Ցեղակրոննե՛ր,
Ասել` «ես մարդ եմ», առանց ասելու՝ «ես հայ եմ», նշանակում է մեղանչել եւ՛ հայության, եւ՛ մարդկության դեմ:
Սո՛ւտ է, չկա՛ եւ պիտի չլինի վերացական, ցեղորեն անկերպարանք մարդը:
Կա՛ և կմնա ցեղադեմ մարդըֆրանսացին, անգլիացին, ռուսը, լեհը, արաբը, հայըկա՛ ցեղորոշ մարդը:
Չկա՛ անկերպարանք մարդկությունկան մարդկային ցեղեր: Չկա՛ մարդկությունկա նրա գաղափարը, անո՛ւնը միայն:
Եթե գոյություն ունենար մարդկությունը` լույսի եւ աշխատանքի մեր արդար ցեղի կեսը սպանող թուրքը՝ չէ՛ր մնա անպատիժ:
Եթե գոյություն ունենար մարդկայնությունը` տմարդ աշխարհը Լոզանում չէ՛ր սեղմի թուրք փաշաների հայ արյունո՛վ ներկված ձեռքերը, եւ եղբայրություն կեղծող Մոսկվան շնաբար չէ՛ր համբուրվի քեմալական Անկարայի հետ:
Մարդկությո՛ւն, մարդկայնությո՛ւնդեռ սնամեջ բառեր են, հեգնանքը գայլ-ազգերի:
Եթե այդպէս չլիներ` հայության անհայրենիք մասը Հիսուսի նման չէր շարունակի նախանձել բույն ունեցող երկնքի թռչուններին:
Այդ այդպես լինելով հանդերձ, պե՛տք է ծառայել մարդկությանը, այո՛, պետք է ծառայել, սակայն, մե՛ր ցեղի միջոցով, մե՛ր ցեղին ծառայելով -ապրելով ու ստեղծագործելով որպէս հա՛յ մարդ:
Մարդ դառնալու համար, պետք է ցեղորեն մարդ մնալ, որովհետև`
Ամեն այլասերված դիմազրկվում, այլանդակվում է հոգեպես, դառնում անստեղծագործ, քանդիչ ուժ, թշնամի՛ մարդկությանը:
Ամե՛ն այլասերված դժբախտանում է` կորցնելով կյանքն ու աշխարհը թարմ եւ անմիջական կերպով զգալու եւ ընդունելու իր կարողությունը:
Ամե՛ն այլասերված բնազդաբար եւ արդարորեն արհամարհվում է, անկախ իր ընկերային դիրքից:
Այսպէս է պատժում ցեղի արյունը:

* * *
Ուխտակիցնե՛ր,
Եվ ո՛չ մի զիջում մեր ցեղային անհատականությունից եւ արժանապատվությունից:
Դա է պահանջում՝ դեռ չգոյ մարդկության եւ հայության շահը:
Բարձրի՛ց, բարձրի՛ց դիտեքհեռուն` մեր ցեղի անցյալն ու ապագան տեսնելու համար, հայոց անցյալի խորհուրդը եւ ապագայի հրայրքը ապրելու համար:
Ապրե՛ք ցեղորեն, ցեղի՛ համար, ցեղակրոնաբա՛ր: Որպեսզի ձեր միջոցով հայ սփյուռքի նորահաս սերունդը խորապես գիտակցի թե – աններելի վատություն է` սեփական արժեքների ուրացուման գնով օտար ազգերի մեջ կեղծ իրավահավասարություն փնտրելը:
Հասկանա՛նքճշմարիտ իրավահավասարությունը հնարավոր է միայն եւ միմիայն սեփական արժեքների միջոցով:
Իսկ արժե՛քներ ստեղծում է նա՛, ով ստեղծագործ է:
Իսկ ստեղծագործ է նա՛, ով չի մեղանչում իր ցեղային նախաէության` իր ցեղի արյունի դեմ:

«Հայրենիք» օրաթերթԲոստոն, 1935թ., 14 հունիսի

http://www.hayary.org/wph/?p=2925Շնորհավորում ենք ՀայությանըՀունվարի 14-ը Հայ Ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրն է…

http://www.hayary.org/wph/?p=2320 - Շնորհավորում ենք Հայ ԱզգինՀունվարի 14-ը Հայ Ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրն է…

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։