Լեզվա-մտածողությունից բարոյա-հոգեբանական միջավայր է ձեւավորվում… – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Այս օրերին մի բանավեճ եւս ընթացավ, թե ինչու ենք ցայսօր գործածում «պացիենտ» ձեւակերպումը, ինչ է դա նշանակում: Ինչու չենք մի հասարակ բառ կարողանում հայերեն բացատրել – հատկապես եթե գիտենք, որ կորոնավիրուսը թագավարակն է հայերեն…

Տեղեկացա, որ մի առիթով գործածված թագավարակով «հիվանդ» ձեւակերպումը նեռվայնացրելա (ոչ թե նյարդայնացրել է) առողջապահության նախարարության ոմանց… եւ պնդել են, թե պետք է «պացիենտ» գործածել, ինը նաեւ միջազգային ինչ-որ պահանջ է, քանի որ դա «հիվանդ» ասվածը չէ…

Իսկ թե ինչ է դա հայերեն նշանակում, գոնե մոտավորապես, չգիտեն, բայց նշել են, որ ընկալվում է որպես «հաճախորդ»… Անգամ դեմ են եղել «այցելու» ձեւակերպմանը,- հո խանութի, վարսավիրանոցի կամ բանկի մասին չէ խոսքը,- նեղվել են…

Իսի ի՞նչ է` թագավարակով վարակվածները հասարակաց տների՞ «հաճախորդ» են – սպասարկող «պուտանկա՞» են… Ասում են չէ, «պացիենտ» են:

Դե ուրեմն հայերեն բացատրեք, թեկուզ երկու բառով, որ հասկանանք «պացիենտ» ասվածը կապ ունի՞ ասենք` ԼԳԲՏ համայնքի հետ, թե չէ` այլ «հաճախորդ» է…  

* * *

…Երբ 1990-ականների անկախության տարիներին սկսվեց որոշակի լեզվա-խոսակցական հայկականացում, ուրախացանք` մտածելով, որ դա շարունակական բնույթ կկրի, հատկապես որ տեղանունների եւ անձնանունների վերահայկականացման գործընթացներ եւս սկսվեցին մեր նորանկախ կյանքում… Անձնագրում փոփոխվում եւ հայկական էին հնչում ինչպես անունները, այնպես էլ հասցեները` հատկապես գյուղանուններն ու փողոցների անվանումները… Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ-ԶԱԳՍ) գրասենյակները երեխաների ծննդականները հանձնելիս անունների հայկական ցանկ էին առաջարկում եւ օտար անունները, հատկապես սերիալային` մերժում էին գրանցել (զարմանալի օրեր էին – լեզվի տեսչությունը մեծ լիազորություններ ուներ եւ լուրջ պայքար կար)… Անգամ տնտեսվարող կազմակերպություններն էին հայկական անուններով գրանցվում, խանութներ, վարսավիրանողներ, սպասարկման այլ սրահներ ու այլազան հիմնարկներ սկսեցին հայկական անուններ ունենալ (շատերը փոխեցին իրենց օտարահունչ անունները)…

…Հետո ազգի ու պետության ունեցվածքի ալան-թալանի հետ զուգահեռ այս ամենը եւս մոռացության մատնվեց եւ անգամ նորանկախ Հայաստանի Հանրապետության նորելուկ պատանիներն ու երիտասարդները որ չէին անցել ԽՍՀՄ-ական ռուսականացումը, սկսեցին գործածել այն բառերը, որ հայ ընտանիքներում ամենօրյա էին մինչեւ անկախության հռչակումը… Այդ հայ ընտանիք ասվածները թույլ չտվեցին մաքրվել ռուսական բառաղբից եւ մեր լեզուն վերստին, այսօր եւս աղբակալվեց…

…(պռիվետ, պակա, դասի (դասվիդանիյա), ատվյոռկա, պլասկակուպցի, լյուստրա, ունիտազ, սավոկ, տռուսիկ-մայկա, կամպյուտր, դրուժիտ)…

Սրան էլ ավելացավ եվրա-ամերիկյան բառաղբը…

…(օքեյ, լայք, ռեսթարթ լինեմ, լայվ մտնել, հա~յ-բա~յ, բեյբի, սեքսի ես, ֆրենդս է եւ լիքը նման բաներ, էլ չասենք, որ համակարգչային բառապաշարը դարձել է որանց ընդհանուր լեզվապաշար)… Անգամ վա~յ կամ վա՞յ հայկական գեղեցիկ զարմանքի ու հարցմունքի այս ձեւերը դարձել են «ուաու~» շնա-կատվային մի ձայնականչ…

Դե ինչպես չասենք ամենաշատը լսվող էրոտիկ, սեքս կամ պոռնո գործածումների մասին… – Իսկ հանրահայտ է, որ լեզվա-մտածողությունից է հոգե-բարոյական միջավայր ձեւավորվում…

Եվ միջազգային անբարո, հակամարդ եւ ապազգային օրենքներն այսպես ավելի արագ են իրենց ճանապարհը հարթում ոչ հայաբնույթ Հայաստանում, ինչը այսպես շարունակվելու դեպքում կհանգեցնի հայամերժ Հայաստանի… – www.hayary.org  

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=336645647317759&id=100029169784366 – Լեզվա-մտածողությունից բարոյա-հոգեբանական միջավայր է ձեւավորվում… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։