…Իսկ Հայ Տեսակը գոյություն ունի Արարչագործության Սկզբից…
Հայոց բանակը զորավոր եւ փառապանծ պատմություն ու անցյալ ունի, ինչն էլ հենց պիտի ժառանգի Հայաստանի Հանրապետության 30-ամյա բանակը: Եվ ժառանգել է՝ դա ապացուցելով Արցախյան բոլոր պատերազմներում, նաեւ վերջին՝ Հայրենական պատերազմում՝ չնայած ներքին դավադրությամբ պատերազմը պարտությամբ ավարտվեց եւ կորուստներով…
Հայը պետք է զարթնեցնի իր ՏիեզերաԳենը եւ իր Բնատուր Ուժը գործադրելով Հայոց ռազմի եւ զորության Աստված Վահանգնի գլխավորությամբ պիտի վերատիրի Հայկական Բնաշխարհ-Լեռնաշխարհին ու Համախմբի Հայությանը Միացյալ Հայրենիքում՝ Հայքում՝ Հայերի Սրբազան եւ Աստվածների Բնակատեղի համարվող Երկրում:
Փա՛ռք բոլոր ժամանակների Հայ Զինվորներին, Հանուն եւ Վասն Ազգի ու Հայրենիքի Նահատակվածներին:
Շնորհավոր ծնունդ վերհառնող Հայոց Բանակ եւ փառահե՛ղ ու մշտակա՛ն հաղթանակներ հանուն Հայոց Հողահավաքի ու Ագգահավաքի…
Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը կրկին առաջարկում են ստեղծել Ազգ-Բանակ․․․



