Հայ ազգայնականության համախմբում՝ հանուն հայի ու Հայաստանի
Հայության առջեւ ծառացած հին ու նոր խնդիրները վերստին սրվել են համաշխարհային վերաբաժանումների ընթացող այս փուլում: Արեւմուտքը, վաղուց է, ինչ միանձնյա տնօրինում է այդ վերաբաժանումների ընթացքը, քանի որ աշխարհում դեռեւս բացակայում է երկրորդ հավասարազոր բեւեռը…
Արեւմուտքը տնօրինում է ընթացքը, սակայն միշտ եւ ամենուր չէ, որ հասնում է իր նպատակներին: Այն երկրներում, որտեղ բարձր է ազգային գիտակցությունն ու անկախ լինելու ձգտումը, երբեւէ ոչ մի համաշխարհային բեւեռ չէ կարողացել լիովին թելադրել իր կամքը եւ գնացել է փոխզիջումների:




