Մենք բնածին ազգ ենք, բայց մեզ ժողովրդի են վերածում…
Հայկական տեսանկյուն –
Մենք բնածին ազգ ենք, բայց մեզ ժողովրդի են վերածում…
Բազմիցս ենք նշել, որ մեզանում ազգայնականության մեկնաբանումը կամ թերի է (գուցե նաեւ միտումնավոր թերասված), կամ էլ բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:
Այն, որ ազգայնականությունը (նացիոնալիզմ) եւ ազգայնամոլությունը (շովինիզմ), որպես գաղափարա-քաղաքական ուղղություններ, չեն տարբերում բազմապիսի քաղաքական գործիչներն անգամ, այլեւս գաղտնիք չէ, ուր մնաց՝ «սովորական մահկանացուե քաղաքացիները տարբերակեն… Ազգայնական տեսությունն էլ, շատերի կարծիքով, միայն ազգային նեղ գաղափարախոսական (ծայրահեղական բնութագրով) եզր ունի, իբր կյանքի այլ բնագավառների հետ չի առնչվում եւ այլն, ուստի՝ նման գաղափարաբանության շուրջ կարող են համախմբվել միմիայն ծայրահեղականները…
Ազգայնական ուժերը, ովքեր առավել շահագրգիռ են հայության հիմնախնդիրների եւ միասնական հոգեւոր-հավատամքային, գաղափարա-քաղաքական սկզբունքների պահպանմամբ, ազգապահպանության ընդգծված գործելակերպով իրապես ծայրահեղորեն առանձնանում են մյուս քաղաքական ուղղություններից: Բայց միայն դրական իմաստով, քանզի ազգային հիմնախնդիրների գերադասումն այլ հարցերից (հատկապես այժմ՝ օտարների կողմից հրահրվող) չի կարող բացասական դիտվել, եթե ազգն ազգ է մնացել (ինչ-որ ժողովրդի չի վերածվել) եւ երկիրն էլ երկիր է մնացել (ինչ-որ պետության չի վերածվել)…
Continue reading →