Շնորհավորում ենք Իրանի եղբայրական ու արիական ժողովրդին

 Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում են եղբայրական արիական Իրանի ժողովրդին՝ պետա-կան տոնի՝ Իսլամական հեղափոխության հերթական տարեդարձի առթիվ:
ՀՀ կառավարության ընդունելությունների տանը, ս.թ. փետրվարի 10-ին կազմակերպվել էր միջոցառում, նվիրված Իրանում իսլամական հե-ղափոխության 33-րդ տարելիցին: Մասնակցում էին ՀՀ քաղաքական, հանրային եւ մշակույքի բնագավառների ներկայացուցիչներ, տարբեր հյուրեր եւ ՀՀ-ում օտար երկրների դիվանագետներ:
ՀՀ պաշտոնական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ներկա էին նախարարներ եւ ԱԺ պատգամավորներ, ՀՀ նա-խագահի եւ Կառավարության տարբեր ներկայացուցիչներ:

Continue reading

Վերականգնվում են նաեւ հայոց հավատի համայնքները

 ՀԱՄ Գերագույն Խորհուրդը եւ Հոգեւոր Հանձնախումբը նախաձեռնել էին հեթանոս Քրմական դասի ձեւավորման գործընթաց, ինչը հաջո-ղությամբ ընթանում է: Քաղաքամայր Երեւանում եւ այլ քաղաքներում արդեն կան մեկ տասնյակից ավելի քրմի թեկնածուներ, ովքեր արդեն ծեսեր են անցկացրել (Գառնո տաճարում, Զվարթնոց, Մեծամոր, Էրեբունիում, Կարմիր Բլուրում, Էլար-Դարանի եւ այլ հնավայրերում…) եւ նախապատրաստվում են Հայոց Հավատի (Հայարիական-հեթանոսական) հոգեւոր քարոզիչները դառնալուն:
ՀԱՄ Հոգեւոր Հանձնախմբի ընդլայնված նիստերին արդեն մասնակցում են ոչ միայն Երեւանի, այլեւ ՀՀ մարզերի տարբեր բնակավայրերի (Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Կապան, Գորիս, Արարատ, Վեդի, Գյումրի, Վանաձոր, Սեւան եւ այլ բնակյավայրեր) քրմի թեկնածուները: Ըստ անհ-րաժեշտության մասնակցում են նաեւ Արցախի, Ջավախքի եւ սփյուռքի (մասնավորապես՝ Վրաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Իրանի, Ռուսաստանի, Լի-բանանի եւ այլն) քրմի թեկնածուները:

Continue reading

Ջավախքահայ քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խոսքը ջավախքահայությանը

 Ջավախքահայ քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խոսքը ջավախքահայությանը
Սիրելի՛ ժողովուրդ,
2011թ. հունվարի 21-ին լրացավ երկուսուկես տարին, ինչ վրացական իշխանությունները փորձեցին ուժի միջոցով լռեցնել ջավախքահայության պահանջատիրությունը` դիմելով «Միասնական Ջավախքե-ի առաջնորդներին ձերբակալելու, արտաքսելու և ահաբեկելու ծայրահեղ միջոցներին:
2011 թվականը, իր հետ նոր հույսեր բերելով, նաև առաջ է քաշում նոր մարտահրավերներ, որոնց դիմակայելու համար մեզանից ջանքեր, համախմբվածություն և ուժերը կենտրոնացնելու կարողություն է պահանջվելու: Այդ մարտահրավերներից ամենևին էլ երկյուղել կամ տագնապի մատնվել պետք չէ: Ճիշտ է, մեծ են տարածաշրջանը հայաթափել ցանկացող ուժերի հնարավորությունները, սակայն ջավախքահայությունն էլ այսօր մենակ չէ:

Continue reading

Հայոց Հայրենիքը մեր Արարչական երկիրն է

Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբումը (ՀԱՀ) ողջունում են Արեւմտյան Հայաստա-նի Հայերի Ազգային Խորհրդի վերաստեղծումը, Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարության ձեւավորումը, ինչպես նաեւ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզից՝ Արեւմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի օրերս արված հայտարարությունը:
Հայ արիականներն ու հայ ազգայնականներն իրենց աջակցությունն ու պատրաստակամությունն են հայտնում՝ սատարելու եւ մասնակցելու Արեւմտյան Հայաստանի, Նախիջեւանի, Ջավախքի եւ այլ հայկական բնիկ տարածքների վերատիրման գործին, ինչպես դա կատարվեց Արցախի վերատիրման դեպքում:

Continue reading

ԱՇԽԱՐՀԻ ՄԻԱԿԵՆՏՐՈՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒԺԱՅԻՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՆՈՐ ԿԱՌՈՒՅՑԻ ԾՈՎԱՅԻՆ ԵՎ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ

 Քարտեզում ներկայացված է աշխարհի միակենտրոն ղեկավարման ռազմա-քաղաքական գլոբալ կառավարման համակարգի ստեղծման սկզբունքային պատկերը (միակենտրոնությունը պետք չէ շփոթել միաբևեռության հետ, քանզի միաբևեռ ասվածը ենթադրում է որոշակի գերտերություն` իր պետական համակարգով և պատասխանատու ղեկավար անձերով): Ըստ քարտեզի տրամաբանության, Եվրոպա, Ասիա և Աֆրիկա մայրցամաքների երկրներին ծնկի բերելու, դրսից միակենտրոն ղեկավարման թելադրանքին ենթակա պահելու համար, արդեն իսկ, անթաքույց փորձ է արվում ստեղծել միջազգային ղեկավարման (միևնույն նպատակն իրագործող) ցամաքային և ծովային լիովին նոր տիպի կառույ-ցներ: Ծովային յուրաքանչյուր առանձին կառույց, որպես առափնյա նոր ընդհանուր պետություն, ֆունկցիոնալ առումով, հսկում է բոլոր (ծովային և ցամաքային) երկրների ծովային մուտքերի և ելքերի վրա. ընդհուպ՝ թույլ տալու կամ արգելելու, միջնորդված իրավասության սկզբունքով: Ակնհայտ է, որ ծովային բոլոր կառույցները միասին, որպես միև-նույն տրամաբանության և մեկ ընդհանուր խնդիր իրագործող միակենտրոն ղեկավարման կառույց, փաստորեն, ծու-ղակն է գցելու այդ երեք երկրամասերի յուրաքանչյուր երկրի, հարկադրելով նրան, մասամբ կամ ամբողջապես, հրա-ժարվել ժողովրդավարության կառուցման և իրականացման չորս բնական հիմնասյուներից՝ ազատությունից, անկախու-թյունից, ինքնիշխանությունից և մարդու իրավունքներից:

Continue reading

ՀՌՉԱԿԱԳԻՐ

ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐՈՒ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԻ

 
Արեւմտեան Հայաստանի Հայերու Ազգային Խորհուրդը, արտայայտելով Արեւմտեան Հայաստանի հայոց կամքը ու գիտակցելով իր պատասխանատւութեան խիստ կարեւորութիւնը իր ժողովուրդի հանդէպ, զոր կ'առնչուի անոնց իղձերու իրականացման եւ խեղաթիւրուած արդարութեան վերականգնման գործընթացին, հանդէս կու գայ հրապարակելու հետեւեալ որոշումը՝
Յենուելով միջազգային հետեւեալ հանգամանքներու վրայ.
ա) ՄԱԿ-ի մարդու իրաւանց համընդհանուր սկզբունքներուն
բ) միջազգային իրաւունքի հանրածանօթ չափանիշներուն
գ) Արեւմտեան Հայաստանի հայերու ինքնորոշման իրաւունքի կիրառման
անհրաժեշտութեան, որ պահանջուած է Ազգային Խորհուրդի կողմէ 2004թ. դեկտեմբեր 17-ին
ԿԸ ՀՌՉԱԿԷ
Աշխարհասփիւռ հայութեան լիիրաւ պետական կառոյցի մը ստեղծումը, այսինքն՝ Արեւմտեան Հայաստանի վտարանդի կառավարութեան կազմութեան սկիզբը:

Սոյն կառավարութեան ձեւաւորման երաշխիքները հաստատուած են իրաւական հետեւեալ որոշումներով.

Continue reading

Լուսանցքի թիվ 180-Ի հոդվածները

  1. Զորավոր հավատ. Մարդ-Աստվածներ-Արարիչ տիեզերակապով – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան
  2. Արաբական դեպքերը՝ ազդակ Ադրբեջանի համար – Իսկ Բաքուն հին երգն է երգում
  3. Միա՛յն ՀՀ-ԼՂՀ վերամիավորումը վերջ կդնի բոլոր միջազգային խաղերին…
  4. Ամերիկյան եւ արեւմտյան… ապուշությունը… եւ Ախթալայի կոմբինատի մանկապիղծ տնօրենը
  5. Սոցիալիզմն էլ մի կրոն է, ինչպես քրիստոնեությունը… Հանձնե՞լ, թե՞ չհանձնել հողին Լենինին…
  6. Ադրբեջանը գազային պատերազմում տանուլ է տալիս… խաբում է Արցախի պատրվակով
  7. Հայոց այբուբենը՝ որպես լեզուների նախահիմք… Հայրենաճանաչողություն…
  8. Ո՛չ մեկն իրավունք չունի սուր ճոճել Հայաստանի պետության դեմ – ԱՍԱԼԱ
  9. ԱՄՆ-ն նոր ծրագիր է մոգոնում… եւ արտաքին այլ խնդիրներ
  10. Ներքին լուրեր ու հարցեր
  11. Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Continue reading

Զորավոր հավատ. Մարդ-Աստվածներ-Արարիչ տիեզերակապով – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան

Հայկական տեսանկյուն –

Զորավոր հավատ՝ Մարդ-Աստվածներ-Արարիչ տիեզերակապով

Հավատի զորությունը ոմանք գիտակցում են միայն հոգեւոր առումով: Բայց նույնիսկ այդ առումով գիտակցողների զգալի մասը բուն հավա՛տ -հասկացությունն անգամ չի ընկալում: Նրանց համար ամեն բան պարզից էլ պարզ է՝ եթե հավատավոր ես՝ ուրեմն հույս ունես, ձգտում ես ու դա միայն բաղձանք է՝ երազի պես մի բան, Աստծուն (Աստվածներին) ապավինող ներզգացողություն:
Այսինքն՝ սրանց համար միանշանակ է՝ պետք է հավատալ, աղաչել-պաղատել եւ հույսն էլ Աստծու (Աստվածների) վրա դնել…

Continue reading

Արաբական դեպքերը՝ ազդակ Ադրբեջանի համար – Իսկ Բաքուն հին երգն է երգում

Արաբական դեպքերը՝ ազդակ Ադրբեջանի համար
Իսկ Բաքուն հին երգն է երգում

Ըստ «Թուրան» գործակալության, Ադրբեջանի լիբերալ կուսակցության ղեկավար Լալա Շովքեթը հորդորել է Ադրբեջանի իշխանություններին՝ արա-բական աշխարհում կատարվող վերջին զարգացումներից դասեր քաղել, որտեղ ժողովուրդը ոտքի է կանգնել բռնակալ կարգերի դեմ: Նաեւ պահանջել է իշխանություններից՝ անցկացնել իրական ժողովրդավարական բարեփոխումներ: Կարծիք է հայտնել, որ արաբական աշխարհում կատարվող իրադարձութ-յունների եւ բռնակալների կողմից իրենց ժողովուրդների արհամարհված ճակատագրի փաստը պետք է ազդակ լինի Ադրբեջանի իշխանություննե-րին:

Continue reading

Միա՛յն ՀՀ-ԼՂՀ վերամիավորումը վերջ կդնի բոլոր միջազգային խաղերին…

Միա՛յն ՀՀ-ԼՂՀ վերամիավորումը վերջ կդնի բոլոր միջազգային խաղերին

ԵԽԽՎ-ում ընդունվել է ԼՂՀ վերաբերյալ գրավոր հռչակագիր
Ադրբեջանն իրեն հռչակեց որպես 1918-1920թթ. Ադրբեջանի հանրապետության իրավահաջորդ, իսկ Լեռնային Ղարաբաղը (Արցախ) երբեք այդ պե-տության կազմում չի եղել: Քեմալա-բոլշեւիկյան «գործարքի» պատճառով էր Լեռնային Ղարաբաղը հայտնվել Խորհրդային Ադրբեջանի կազ-մում:
1991թ. Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեի միջոցով «այո» ասաց իր անկախությանը: Հանրաքվեին հետեւել են եւ կայացած համա-րել միջազգային բազմաթիվ դիտորդներ: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի օրինական իրացումը մերժելով՝ Ադրբեջանը լայնա-ծավալ ագրեսիա ծավալեց Արցախի դեմ, որն ավարտվեց 1994թ. հրադադարի ստորագրմամբ:

Continue reading

Ամերիկյան եւ արեւմտյան… ապուշությունը… եւ Ախթալայի կոմբինատի մանկապիղծ տնօրենը

Ամերիկյան կամ արեւմտյան «քաղաքակրթության» հերթական ապուշությունը

Շուտով Արեւմուտքը մի երեխային գուցե թիվ 1, 2, 3… 9… եւ ավելի ծնողներ ունենալու հնարավորություն տա, քանի որ հնարավոր է մի «ընտանիք» էլ խմբակային սեքսի սիրահար լինի…
ԱՄՆ Կոնգրեսականների, ինչպես նաեւ հանրության դժգոհությունները առայժմ արդյունք տվեցին. Վաշինգտոնը որոշում է կայացրել վերանա-յել այն առաջարկը, համաձայն որի սույն թվականի փետրվարի 1-ից որոշ պաշտոնական բլանկներից պետք է վերանային հայր եւ մայր բառերը, դրանց պետք է փոխարինեին «ծնող թիվ 1» եւ «ծնող թիվ 2» անվանումները:

Continue reading

Սոցիալիզմն էլ մի կրոն է, ինչպես քրիստոնեությունը… Հանձնե՞լ, թե՞ չհանձնել հողին Լենինին…

Կարմիր օրեր
Սոցիալիզմն էլ մի կրոն է, ինչպես քրիստոնեությունը…

* * *
Քրիստոնեություն եւ սոցիալիզմ, այս երկու անունն ունեցող ու ամանում ոչինչ չունեցող գաղափարները, որ այսօր այսպես իրար դեմ ելած սուր կճոճեն, զուտ անհասկացողության արդյունք է, եւ ավելի շիտակ՝ աթոռակռիվ:
Որովհետեւ Լենինը անհարմար սեպեց Քրիստոսին ասել՝ վե՛ր կաց, ես քո տեղը պաշտվեմ՝ նրան զուգահեռ կրոն ստեղծեց եւ անունը դրավ սո-ցիալիզմ:
Իբրեւ կրոն, ի՞նչ խոսք, սոցիալիզմն ավելի բարձր է, քան քրիստոնեությունը, որովհետեւ նա ավելի անհաս է իր բնույթով ու ավելի ցնորական…
Քրիստոսը աղքատների կողմն էր, սակայն չզլացավ Երիքովից Երուսաղեմ մտնելիս ճանապարհին իջեւանել հարուստ մաքսավոր Զաքեոսի տա-նը:

Continue reading

Ադրբեջանը գազային պատերազմում տանուլ է տալիս… խաբում է Արցախի պատրվակով

Ադրբեջանը գազային պատերազմում տանուլ է տալիս
Այս թյուրքերը աշխարհին խաբում են Արցախի պատրվակով

Հետեւելով «Նաբուկո» ծրագրի շուրջ կատարվող իրադարձություններին (ավելի ստույգ՝ խաղացվող), «Նաբուկո» նախագծի մասնակից երկրների ներկայացուցիչների հայտարարություններին, գալիս ենք մի համոզման. ադրբեջանցիները գազային պատերազմում տանուլ են տալիս ու դա ծածկելու համար աշխարհին խաբում են… Արցախի պատրվակով (այս ամենի մասին գրել եմ նաեւ «Հայաստանի Հանրապետությունում»):

Continue reading

Հայոց այբուբենը՝ որպես լեզուների նախահիմք… Հայրենաճանաչողություն…

Հայոց այբուբենը՝ որպես լեզուների նախահիմք
Լեզուն միայն լեզվաբանների գործը չէ

Յուրաքանչյուր հայի համար հայոց այբուբենն ազգային անսպառ գանձ է եւ հպարտություն: Այն նաեւ ինքնություն է, մշակույթ, գրակա-նություն եւ ամենից առաջ՝ աստվածային երեւույթ: Դեռ կան շատ չբացահայտված եւ չվերծանված իրողություններ, որոնք ուսումնասիրության կարիք ունեն ոչ միայն լեզվաբանական, այլեւ՝ տարատեսակ հայտնի, անհայտ գիտությունների տարբեր բնագավառներում:
Նախամաշտոցյան գրերը հաստատող 2 կարգի փաստեր են հիշատակվում՝ լեզվական-իրական, ենթադրյալ-կարծեցյալ:

Continue reading

Ո՛չ մեկն իրավունք չունի սուր ճոճել Հայաստանի պետության դեմ – ԱՍԱԼԱ

Հայաստանի Հանրապետութեան Հանրային Կարծիքին –

«…ո՛չ մէկ իրաւունք կրնայ ունենալ սուր ճօճելու Հայաստանի Պետութեան դէմ»

Մեզի ծանօթ մութ ուժերու հրահրումով, ժամանակէ մը ի վեր, Հայաստանի Հանրապետութեան մէջ, կը բեմականացուի ԱՍԱԼԱ-ի անուան շահագոր-ծումով հայկական պետականութեան դէմ սանձազերծուող խօլ արշաւ մը, որուն համար կ՛օգտագործուի Ալեք Ենիգոմշեանի անունը:
Ալեք Ենիգոմշեանը, թէեւ կը ներկայանայ տարբեր-տարբեր կազմակերպութեանց անունով եւ ինքզինք կը ներկայացնէ «ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ»՝ լրատուական միջոցներ խոշորացոյցի տակ կ՛առնեն 2-3 տարի ԱՍԱԼԱ-ի մէջ ունեցած իր անցեալը, որպէս զի հայրենի իշխանութեանց դէմ սան-ձազերծուող արշաւին կարենան տալ նաե՛ւ ԱՍԱԼԱ-ական գունաւորում:

Continue reading