Category Archives: Հոդվածներ

Այս բաժնում տեղադրվում են Հայ Արիական Միաբանության գաղափարախոսությանը համահունչ հոդվածներ ու վերլուծականներ:

Գիտությունը պիտի շարժվի, որ շարժի – Համահայկական գիտական համաժողովի մասնակիցները՝ ՀՀ նախագահի մոտ… Գիտպետկոմի ստեղծման ժամանակ գործել են 6500 գիտնականներ… Խորհրդային տարիներին Հայաստանը համարվել է զարգացած գիտական ենթակառուցվածքների ու գիտական ուսումնասիրություններ իրականացնող պետություն…

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Երեւանում անցկացված Համահայկական գիտական համաժողովի մասնակիցներին, որոնց կազմում կային հայազգի ճանաչված գիտնականներ ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Ճապոնիայից, Դանիայից, Գերմանիայից, Իսպանիայից ու մի շարք այլ երկրներից: Համաժողովը կազմակերպվել էր նախագահի աջակցությամբ գործող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին:

Երկրի ղեկավարը ողջունել է գիտնականներին հայրենիքում եւ կարեւորել նրանց ներկայությունն անկախության տարեդարձի առթիվ: Կարեւորել է նաեւ Համահայկական գիտական համաժողովի անցկացումը քաղաքամայր Երեւանում՝ գիտության գրեթե բոլոր բնագավառները ներկայացնող հայազգի ճանաչված գիտնականների մասնակցությամբ: Այսպիսի միջոցառումները լավ հնարավորություն են ոչ միայն համախմբելու աշխարհի հայ գիտնականներին, այլեւ նրանց փորձն ու կապերն օգտագործելու հայազգի երիտասարդ գիտնականներին միջազգային հարթակներում էլ ավելի պատշաճ ներկայացնելու եւ գիտության զարգացման ժամանակակից միտումներին անմիջական հաղորդակից դարձնելու համար:

«Լուսանցք»-ը ողջունեց, երբ Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ հանրահայտ Կոմանդոսը, սկսեց Հայաստանում հանդիպել աշխարհի տարբերև երկրներում գործող հայ բարձրաստիճան սպաներին, գեներալներին: Իհարկե, պարզ է, որ նման հավաքները թերեւս միշտ չէ որ կբարձրաձայնվեն, բայց կարեւորն այն է, որ լինեն շարունակական եւ արդյունքները տեսնենք մեր բանակի հզորացման ընթացքում:   Continue reading →

Հայաստանի ազգային փոքրամասնությունները եւ նրանց մայրենի լեզուն՝ դպրոցներում – ԿԳ նախարարն ընդառաջել է ՀՀ եզդիների միության առաջարկությանը… Պետության հզորացման եւ ապագա սերնդի դաստիարակման անհրաժեշտ բաղադրիչներ են նաեւ մշակույթի ու կրթության ոլորտները…

Հայաստանի ազգային փոքրամասնությունները եւ նրանց մայրենի լեզուն՝ դպրոցում

Մեր երկրում ազգային փոքրամասնությունները ազգային հողի վրա խնդիրներ երբեք չեն ունենում: Իսկ այն խնդիրները, որ սոցիալական կամ կենցաղային բնույթի են, դրանք առնչվում են բոլոր բնակիչներին, այդ թվում՝ հայերին: ՀՀ եզդիական համայնքի ներկայացուցիչները կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին են  ներկայացրեցրել իրենց համայնքի մտահոգություններն ու առաջարկները՝ ազգային փոքրամասնություններ ունեցող ՀՀ դպրոցներում եզդիերենի ուսուցման եւ մայրենի լեզվի դասագրքերի հրատարակման վերաբերյալ: Նախարարը խոստացել է բարձրացված բոլոր հարցերը քննարկել ու տալ համաձայնեցված լուծումներ: «Մենք Հայաստանում ապրող  եզդիներին չենք դիտարկում սոսկ ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ, մենք եզդի ժողովրդի հետ քայլել ենք պատմության նույն ճանապարհով, եւ այդ երթը շարունակվում է»,- ասել է Լեւոն Մկրտչյանը՝ հավելելով, որ Հայաստանի բոլոր ազգային փոքրամասնությունների երեխաներն իրավունք ունեն դպրոցում մայրենի լեզու սովորել:

Ընդառաջելով ՀՀ եզդիների միության առաջարկությանը՝ ԿԳ նախարարը խոստացել է համայնքի ներկայացուցչին ընդգրկել ՀՀ ԿԳ նախարարին կից հանրային խորհրդի կազմում: Նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հանդիպում կազմակերպել նախարարի, նախարարության մասնագետների եւ եզդի ուսուցիչների հետ՝ քննարկելու կրթության բովանդակային խնդիրները:

Դուդուկի եւ հայկական այլ նվագարանների փառատոն՝ հայ եւ օտարազգի երաժիշտների մասնակցությամբ

Սեպտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում Գավառի մշակույթի տանը տեղի է ունեցել Դուդուկի եւ հայկական այլ նվագարանների փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: 2016թ. «Իմ Հայաստան» համահայկական փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո ու նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին: 2012թ., Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ավանդական դարձած Դուդուկի փառատոնն իր ազդեցությունն է ունեցել հայկական ծիրանափողն ավելի հանրահռչակելու գործում, նաեւ հնարավորություն է ստեղծվել Սփյուռքի տարբեր հատվածներում ապրող ու ստեղծագործող հայ դուդուկահարներին և օտար կատարողներին իրենց արվեստով ներկայանալ Հայաստանում:   Continue reading →

Հավասարություն երեք անհայտներով կամ՝ Աշտար, Աշտարակ, Ճատրակ (5-րդ մաս) – շատրանգ=շանթարակ=շանթրակ … ճատրակ … Այս կարծիքը հեռու չէ իրականությունից՝ այսօր էլ անցկացվում են ճատրակի արագ եւ կայծակնային մրցումներ … որ «նստած» են հայերեն շանթարագ բառի մեջ…

…Աշխարհում չկա ոչ մի ժողովուրդ, որի այբուբենը կազմված լինի 36 տառից: Հետեւաբար, ճատրակ կարող էր ստեղծել այն ժողովուրդը, ով ուներ սեփական այբուբեն՝ բաղկացած 36 տառից… Ի դեպ, հնդիկ գիտնական Դիքշիտը այն կարծիքին է, որ հին ձեռագրերը ծագել են Հայաստանում, եւ որ դրա մասին միշտ պետք է հիշել…

Սկիզբը թիվ 28-31-ում

http://www.hayary.org/wph/?p=5796 – Հավասարություն երեք անհայտներով կամ՝ Աշտար, Աշտարակ, Ճատրակ (4-րդ մաս) – Էլ որտեղի՞ց ունենանք իրեղեն ապացույցներ, եթե մեր արժեքավոր հնագույն գտածոները զարդարում են օտարների թանգարանները… Շախմատը խաղ է, որը հնարել են հարյուրամյակներ առաջ…

http://www.hayary.org/wph/?p=5788 – Հավասարություն երեք անհայտներով կամ՝ Աշտար, Աշտարակ, Ճատրակ (3-րդ մաս) – Ինչքա՞ն կարելի է տգիտության պատճառով ջուր լցնել ուրիշների ջրաղացին… «Ճատրակ – Շատրանգ» գրքից մի հատված «Շահնամե»-ից՝ որտեղ խոսվում է ճատրակի ստեղծման մասին…

http://www.hayary.org/wph/?p=5763 – Հավասարություն երեք անհայտներով կամ՝ Աշտար, Աշտարակ, Ճատրակ (2-րդ մաս) – «Սարը, որին արիական ժողովուրդները համարում էին սուրբ օրրան՝ նրանց մոտ կոչվել է Արիարատա՝ «Հավատացյալների կառք»… Արիարատան, անկասկած, Արարատ լեռն է»… 

http://www.hayary.org/wph/?p=5750 – Հավասարություն երեք անհայտներով կամ՝ Աշտար, Աշտարակ, Ճատրակ – Աշտար-Աստղիկը ոչ միայն ջրի, գեղեցկության, մայրության դիցուհի է, այլ նաեւ՝ ժամանակի (1-ին մաս)… Հայտնաբերվել է էկզոմոլորակ… Հրեան սեւ խոռոչ է ստեղծել…

Ճատրակը հազարամյակների ընթացքում զգալի փոփոխություններ է կրել. փոխվել են խաղի կանոնները, խաղաքարերի ձեւերը, անվանումները եւ այլն:   Continue reading →

Գեղեցկության մրցույթում հայուհին հաղթեց թրքուհուն – Երբ ժյուրիի կազմում նկարիչներ ու քանդակագործներ են… Ինչպես են 19-րդ դարում ընտրել աշխարհում ամենագեղեցիկին… Գեղեցկությունը՝ քաղաքականության մեջ (կանայք աշխարհի գրավման ճանապարհին)… Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզայի հայտնի ժպիտը տարբեր ազգերի պատկերացմամբ… Հայացք.- Ամենագեղեցիկ հայուհիները…

Գեղեցկության մրցույթում հայուհին հաղթեց թրքուհուն

Երբ ժյուրիի կազմում նկարիչներ ու քանդակագործներ են

Գերմանիայում օրերս կայացած Top Model of the World գեղեցկության մրցույթին Թուրքիան ներկայացնող բրիտանաբնակ մոդել Էջեմ Ուզգյորի տապալումը մեծ իրարանցում է առաջացրել իր երկրում. այս մասին գրում է թուրքական «Միլլիյեթ»-ը:

Թուրքիայի բնակիչները դժգոհ են, որ իրենց երկիրը գեղեցկության այս մրցույթում ներկայացնում է հենց Էջեմը, ով, ըստ իրենց, արժանի չէ կրելու «Միսս Թուրքիա» տիտղոսը:

Համացանցում հայտնվել է լուսանկար, որում մրցույթի դեֆիլեի ընթացքում թուրք մոդելը քայլում է հայ գեղեցկուհի Մարիամ Դարձյանի կողքով: Ըստ թուրք օգտատերերի՝ հայ եւ թուրք մոդելների իրար կողք քայլելն է՛լ ավելի է խայտառակել իրենց՝ ի ցույց դնելով հայ գեղեցկուհու առավելությունը:

Top Model of the World մրցույթն անցկացվում է 1993թ.-ից, այս տարվա հաղթող է դարձել Բուլղարիայի ներկայացուցիչ Մարգո Քուփերը:

Ինչպես են 19-րդ դարում ընտրել աշխարհում ամենագեղեցիկին

Բելգիայի Սպա առողջարանային քաղաքում 1988թ. սեպտեմբերի 19-ին  պատմության մեջ առաջին անգամ տեղի է ունեցել  գեղեցկության միջազգային մրցույթ: 19-րդ դարում գեղեցկության մասին պատկերացումները, ընտրության սկզբունքները, մրցույթի անցկացման կանոնները տարբերվում են այսօրվա չափանիշներից:   Continue reading →

Արդարությունը գեթ մասամբ վերականգնելու համար – Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին… Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (7-րդ մաս) – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (Օլիմպիական խաղեր եւ Բարի կամքի խաղեր)…

Իր ամբողջ պատմության ընթացքում մարդկությունն առավել լավ ոչինչ չի ստեղծել, քան՝ օլիմպիական խաղերը:

Սերգեյ Վայցեխովսկի (ԽՍՀՄ, կանանց աշտարակացատկի 1976թ. օլիմպիական չեմպիոն Ելենա Վայցեխովսկայայի հայր-մարզիչ)

Հարգելի պարոն Նախագահ,

Ռիո-2016-ում, Ձեր գլխավորած պատվիրակության անմիջական ներկայությամբ, բազմաթիվ աղաղակող անարդարություններ հանցագործելու գնով, հունահռոմեական (հ/հ) ըմբշամարտի մինչեւ 66 կգ քաշակարգում մեր պատվիրակ Միհրան Հարությունյանին հանիրավի զրկեցին օրինավաստակ օլիմպիական ոսկուց: Հանձին Ձեր՝ կարեվեր հարվածելով ամենայն հայոց ազգային արժանապատվությանը և մեր պետականության միջազգային հեղինակության հիմոց հիմքին: Ինչն, իհարկե, անհետեւանք մնալ չի կարող. ո՛չ մեր ձեռնարկելիք հակազդեցիկ քայլերի տեսանկյունից, ո՛չ էլ՝ դրանց շոշափելի արդյունքների բացակայության դեպքում մեր իսկ հանդեպ արտաշխարհի միայն վատթարանալիք վերաբերմունքի նրբառումով:

Իմ խորագույն համոզմամբ՝ արդարությունը գեթ մասամբ վերականգնելու միակ հնարավոր իրավաչափ տարբերակը Միհրան Հարությունյանին եւս ՄՕԿ-ի կողմից օլիմպիական ոսկե մեդալի (2-րդը՝ տվյալ քաշակարգում) եւ համաչեմպիոնի կոչման շնորհումն է, ինչի  կենսագործելիությունն  ամրապնդվում է օլիմպիական իսկ շարժման պատմության անկապտելի իրավափաստական մասը կազմող մի ամբողջ շարք նախադեպերով: Դրանցից կարեւորագույնները, ինչպես նաեւ համապատասխան միջազգային մարզական մարմիններն ամեն իմաստով ուղղելիք առաջարկությունները ներկայացված են «Լուսանցք» շաբաթաթերթի 2016թ. սեպտեմբերի 16-22-ի համարի՝ իմ հոդվածի (կցվում է) վերջին մասում:

Շարադրյալի հիման վրա խնդրում եմ հնարավորինս ապահովել այդ առաջարկությունների իրացումը, առաջին հերթին՝ Միհրան Հարությունյանի բողոքարկման գործը, Ձեր գլխավորությամբ ու վերահսկողությամբ ճիշտ ուղղորդելով, հասցնել արդար հաղթավարտի եւ, ուստի, իր՝ Միհրանի օլիմպիական ոսկեւորման:   Continue reading →

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – Երեւանի «Ալաշկերտ»-ը՝ Հայաստանի սուպերգավաթակիր… Հին մրցակիցների նոր մրցամարտը… Բարձրագույն խումբ.- ֆուտբոլի ազգային առաջնությունում… Հայաստանի ֆուտբոլի 1-ին խումբ… Ազգային հավաքականը պատրաստվում է… Շախմատային համայնապատկեր… Մարզական այլ լուրեր…

Երեւանի «Ալաշկերտ»-ը՝ Հայաստանի սուպերգավաթակիր

Երեւանի «Ալաշկերտ»-ը ֆուտբոլի 2016թ. չեմպիոնի կոչմանն ավելացրեց եւս մեկը: «Հանրապետական» մարզադաշտում կայացած Հայաստանի սուպերգավաթի խաղում ալաշկերտցիները հանդիպեցին հանրապետության գավաթակիր Երեւանի «Բանանց»-ի հետ:

Խաղի հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 Ետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին Աբրահամ Խաշմանյանի սաները՝ 2:1: Այդպիսով, «Ալաշկերտ»-ն առաջին իսկ փորձից նվաճեց Հայաստանի սուպերգավաթը, որը մինչեւ մյուս տարվա սեպտեմբերի 24-ը կպահպանվի ակումբի նստավայրում:

Հին մրցակիցների նոր մրցամարտը՝ «Կոտայք»-«Շիրակ»

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջատար Գյումրիի «Շիրակ»-ը գավաթի նոր խաղարկության քառորդ եզրափակիչ փուլում մրցեց 1-ին խմբում հանդես եկող «Կոտայք»-ի հետ: Աբովյանում կայացած հանդիպումն անակնկալ ավարտ ունեցավ: Ավելի բարձր կարգ ունեցող շիրակցիներն այդպես էլ չկարողացան գրավել այս տարի վերաբացված թիմի դարպասը: Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի, որը ձեռնտու է «Շիրակ»-ին, որը երկրորդ խաղն անցկացնելու է սեփական դաշտում: Այդ խաղը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին:

Հիշեցնենք, որ ԽՍՀՄ տարիներին «Կոտայք»-ն ու «Շիրակ»-ը այդ երկրի ֆուտբոլի 1-ին լիգայի խմբերից մեկում էին հանդես գալիս եւ անհաշտ մրցակիցներ էին: Իհարկե այն տարիներին ավելի բարձր կարգ ուներ «Կոտայք»-ը. որը, մինչեւ ԽՍՀՄ փլուզումը մի քանի անգամ մոտ էր ԽՍՀՄ ֆուտբոլի բարձրագույն խումբ մտնելու եւ Երեւանի «Արարատ»-ին ընկերակցելու համար, սակայն մրցավարական միջամտությունները Հայաստանի 2-րդ թիմին այդպես էլ չթողեցին անցնել բարձրագույն խումբ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն էլ աբովյանցիների (նաեւ ԽՍՀՄ 1-ին լիգայի) լավագույն խաղացողներից մեկն էր այդ տարիներին:

Այդ տարիներից նաեւ տխուր մի հիշողություն է մնացել:

Աբովյանի ու Գյումրիի մարզասերները անչափ վատ էին պահում իրենց, եթե չասենք՝ երբեմն անմարդկային: Գյումրիից ծեծված աբովյանցի մարզասերներն էին գալիս տուն՝ ջարդված ավտոբուսով, Աբովյանից՝ Գյումրիի: Գյումրեցիների վատ օրինակը դարձավ փոխադարձ, ինչը շարունակվեց տարիներ շարունակ: Կուզենայինք վստահ լինել, որ այդ վատ հիշողությունը կմնա անցյալում, հատկապես, որ Հայաստանի առաջնություններում կարծես թե նման խոշոր միջադեպեր ու հաստատուն պարբերականությամբ տեղի չեն ունենում:

Հիշեցնենք նաեւ, որ հանրապետության գավաթի նոր խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի նախորդ արդյունքները հրապարակել ենք:

Հայաստանի ֆուտբոլի ազգային առաջնությունում

Հանգստյան  օրերին տեղի ունեցան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 6-րդ փուլի հանդիպումները, գրանցվեցին  հետեւյալ արդյունքները՝ «Արարատ»-«Բանանց» 0:2, «Գանձասար-Կապան»-«Ալաշկերտ» 0:2, «Փյունիկ»-«Շիրակ» 0:0:   Continue reading →

Հայկական խոհանոց – Հավի կրծքամիս՝ կծու թանձրուկով… Երիցուկի թեյը կանանց փրկում է վաղահաս մահից… Շուրջերկրյա ճանապարհորդ օձը… Հայաստանից եւ Արցախից մասնակցում է ավելի քան 300 ընկերություն… Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ արիների՝ www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Հավի կրծքամիս՝ կծու թանձրուկով

Բաղադրությունը – Հավի կրծքամիս – 150 գ, լեչո – 200 գ, ոչխարի պանիր – 50 գ, լավաշ – 1 հատ, ռեհան, աղ, սեւ պղպեղ, բուսայուղ, կարմիր կծու պղպեղ (փոշի) :

Պատրաստման եղանակը –  Հավի կրծքամիսը կտրատել ձողիկների տեսքով, համեմել աղով եւ պղպեղով: Տապակել բուսայուղով: Այնուհետեւ ավելացնել լեչոն, կտրտած կանաչին եւ կծու պղպեղը:

Առանձին վերցնել հրակայուն խոր ափսե, լավաշը դնել մեջը եւ ափսեն դնել ջեռոցը, որպեսզի լավաշը մի փոքր տաքանա եւ ափսեի ձեւ ընդունի:

Հետո լավաշը ափսեից հանել, հավի կրծքամսով թանձրուկը լցնել լավաշի մեջ, վրան ավելացնլ մանր կտրտած ոչխարի պանիրը:

Երիցուկի թեյը կանանց փրկում է վաղահաս մահից

Երիցուկը լայնորեն օգտագործվում է որպես դեղամիջոց, այն օգնում է տարբեր հիվանդությունների դեպքում: Երիցուկի օգտագործումը 29%-ով նվազեցնում է կանանց մահվան վտանգը ավելի, քան տղամարդկանց, քանզի նրանք վերջիններից շատ են երիցուկ գործածում:

Այն նվազեցնում է արյան մեջ շաքարի պարունակությունը, օգնում է ստամոքսի խանգարումների ժամանակ, համարվում է հակաօքսիդանտ, հակաբիոտիկ, խոլեստերինը պակասեցնող:

Շուրջերկրյա ճանապարհորդ օձը

Գիտնականները պատմել են թունավոր օձի անչափ դիմացկուն լինելու եւ անհավանական ընդունակությունների մասին:

Նրանք տարիներ շարունակ բացահայտել են, որ թունավոր երկգույն պելամիդան (Pelamis platura) ընդունակ է կատարելու անգամ շուրջերկրյա ճանապարհորդություն:

Ալիքների վրա լողալով՝ 10 տարում նա կարող է անցնել մինչեւ 30.000 կմ:

Այդ մասին, ի դեպ, հետաքրքիր հոդված է հրապարակված National Geographic պարբերականում:   Continue reading →

Հատվածներ «Լուսանցք»-ի (թիվ 31(421)) «Անկախությունն ու ազատությունը բնածին են» հոդվածից (ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանից արված մեջբերումները)…

…Ուստի՝ ինչպես հայ արիականներն են ասում, կարիք չկա, այն էլ պետականորեն, «փոքրանալ» այսօրվա ընդամենը մի քանի հարյուրամյակի կամ տասնամյակի պատմություն ունեցող անհայրենիք ազգերի ստեղծած արհեստական երկրների օրինակների առջեւ: Հատկապես, որ այդ օրինակները, արժեքային համակարգերը չեն բխեցվում բնախոսական, ազգային ու համամարդկային իրական՝ արարչաբնույթ-աստվածային որակներից: Այս օրինակելի համարվող պետությունները կամ անծագում ազգերը ստեղծվում ու կործանվում են հենց մի քանի հարյուրամյակների (երբեմն հազարամյակի են ձգում, պարզապես անունները պահպանելով, երբ արհեստական լինելով հանդերձ նաեւ գենախեղվում են ու ձուլվում) ընթացքում, իսկ մենք պահպանում ենք մեր գենետիկ տեսակը, ուրեմնեւ՝ մեր անկախության ու ազատության հիմքերը: Հենց այդ հիմքերի վրա է, որ 25 տարի առաջ վերականգնվեց հայոց պետականությունը…  

Continue reading →

Անկախությունն ու ազատությունը բնածին են – Մեր ու մեր երկրի անկախությունը 25 տարեկան չէ, պարզապես մենք վերահաստատել ենք այն՝ հարյուրամյակներ անց վերականգնած մեր հայրենի տարածքի մի հատվածում… Ուրեմն՝ 25 տարի առաջ վերականգնվե՛ց հայոց դարավոր պետականությունը…

…ինչպես հայ արիականներն են ասում, կարիք չկա, այն էլ պետականորեն, «փոքրանալ» այսօրվա ընդամենը մի քանի հարյուրամյակի կամ տասնամյակի պատմություն ունեցող անհայրենիք ազգերի ստեղծած արհեստական երկրների օրինակների առջեւ…

* * *

«Լուսանցք»-ը միշտ պաշտպանել է հայ ազգայնականների այն տեսակետը, որ մենք՝ հայերս, իրավունք չունենք խոսելու մեր անկախության ձեռքբերման մեկ կամ մի քանի տասնյակ տարիների մասին, քանզի առնվազն անհասկանալի է նման ձեւակերպումը՝ հազարամյակների պատմություն ունեցող ազգի համար: Երբ հայերն արարվեցին ու բնականորեն ապրեցին անկախ աստվածատուր երկրում՝ Հայք-Հայաստանում՝ Հայկական լեռնաշխարհում, ապրեցին որպես բնածին ազատ ազգ եւ ազատ մարդ էակներ, շատ քիչ ազգեր ու երկրներ կային այդ ժամանակ… Անգամ մի քանի հազարամյակ անց մատների վրա կարելի էր հաշվել ազգերն ու երկրները:

Իսկ այսօր մենք պետական ամենաբարձր մակարդակով խոսում ենք մեր 25-ամյա անկախության ձեռքբերմոն մասին: Նաեւ նախագահ Սերժ Սարգսյանն իր տոնական ելույթում նշեց, թե չնայած մենք 25-ամյա անկախ երկիր ենք, սակայն ունենք ձեռքբերումներ, անկախ այն հանգամանքից, որ որոշ առումներով դեռ հետ ենք մնում մի քանի հարյուրամյակի անկախության պատմություն ունեցող երկրներից… Դարձյալ հղում անելով հայ ազգայնականներին, նշենք. «Երբ Հայկ Նահապետն էր վերականգնում անկախությունը Հայքում եւ հայերի ազատությունը Տիտանյան Բելից, որտե՞ղ էին եվրա կամ ռուսա ժողովրդավարները: Երբ հազարամյակներ առաջ հայերը ժողովրդական ժողովներ էին անում եւ այդ «հանրաքվեն» հաստատում էր «ձայն բազմաց՝ ձայն աստծո» իրավունքը, հաստատ «ընտրատեղամասերում» չէին նկատվել այսօրվա եվրա կամ ռուսա ժողովրդավարները: Նրանք չկային նաեւ հայոց իշխանաց կամ ավագների ժողովներին, երբ պետական ու ազգային կարեւորագույն հայցեր էին լուծումներ ստանում, անգամ քաղաքային (ժամանակի տեղական ինքնակառավարման) իշխանությունների ձեւավորման ժամանակ չկային…   Continue reading →

Հայոց նորագույն պետականության 25-ամյակն ու զենքի ուժը – Դեռ զինվորական շքերթի փորձերին առաջին անգամ ցուցադրվեց հայտնի «Իսկանդեր»-ը, որից այդքան վախենում են Բաքվում եւ Անկարայում… Ադրբեջանի ցանկացած թիրախ ոչնչացման վտանգի տակ է…

Հայաստանի 3-րդ  Հանրապետության անկախության 25-ամյակն անցնում է նոր փորձություններով ու գրվում են նոր հերոսական էջեր: Հատկապես հիշարժան են ապրիլի քառօրյա պատերազմի օրերը, երբ հայ զինվորը վերստին հաստատեց իր նվիրվածությունը երկրին ու ազգին: Հայկական զինուժը կանգնեցրեց ադրբեջանական լայնածավալ, զորքով ու զինտեխնիկայով բազմազան հարձակումը Արցախի հետ սահմանների ամբողջ երկայնքով՝ տալով արժանի հակահարված եւ համարժեք պատասխան: Այն դեպքում, երբ թշնամին գերազանցում էր զորաքանակով եւ տեխնիկայի հագեցվածությամբ:

Այս էջերը միաժամանակ եւ՛ Հայաստանի եւ՛ Արցախի Հանրապետությունների անկախության սեփականությունն են, քանզի դեռ ԽՍՀՄ-ական տարիներին ինչպես ՀԽՍՀ-ն՝ Խորհրդային Հայաստանը, որպես միութենական 15 հանրապետություններից մեկը, այնպես էլ ԼՂԻՄ-ը՝ Ադրբեջանի ԽՍՀ կազմից անկախացած ինքնավար մարզերից մեկը, միաժամանակ բռնեցին անկախացման ճանապարհը: Ճիշտ է՝ մինչեւ Խորհրդային Միության կազմաքանդումը հայկական պետությունները նաեւ վերամիավորվելու խորհրդարանական որոշումներ կայացրեցին եւ փաստացի վերամիավորվեցին, սակայն իրավական տեսանկյունից, միջազգային ասպարեզում մնացին որպես առանձին պետություններ՝ ճանաչված եւ չճանաչված:

Այսօր էլ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները 25 տարեկան են, եւ փաստացի վերամիավորումը դեռ չեն հասցրել իրավական ավարտի:   Continue reading →

Հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները սեպտեմբերի 21-ին նշեցին Անկախության ու Նախնյաց տոները… Սեպտեմբերի 23-ին՝ աշնանային գիշերահավասարի օրը, Նախնյաց հիշատակի առանձնահատուկ հոգեզրույցի ծես կատարվեց…

Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման լրատվական կենտրոնները «Լուսանցք»-ին են փոխանցել Հայաստանի անկախության եւ հայ նախնյաց տոները շնորհավորող հայտարարություն, որը ներկայացնում ենք առանց փոփոխությունների:

«Եթե մայիսը հայության համար հաղթանակների ամիս է, ապա սեպտեմբերը՝ հայության անկախության եւ պետականաշինության ամիսն է:

Սեպտեմբերի 2-ին նշվում է Արցախի, սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության հոբելյանը: Հայկական 2 հանրապետությունների ծնունդն էլ նվիրական պայքարի, կամքի դրսեւորման ու հայ նահատակների անմահ գործը շարունակելու արդյունք են:

Ավելի քան 600 տարի առանց պետականության գոյատեւելուց հետո, հայությունը 20-րդ դարում 3 Հանրապետություն կերտեց, չնայած անցավ ցեղասպանության, պատերազմների ու դաժան մաքառումների ճանապարհով…   Continue reading →

Բաքուն Վատիկանին դեռ համոզում է, բայց Հռոմի պապը հաստատուն է – Պապը չի այցելի այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության զոհերի» հուշարձան եւ չի օգտվի ադրբեջանական խոհանոցից… Ռուսաստանի կովկասյան զորավարժությունները – Ռուսական զինուժը պիտի պարտրաստ լինի չեզոքացնել հնարավոր վտանգները…

Բաքուն Վատիկանին դեռ համոզում է, բայց Հռոմի պապը հաստատուն է

Հոկտեմբերի 2-ի առավոտյան Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, Կովկաս՝ իր երկրորդ հովվապետական այցի շրջանակներում Թբիլիսիից կժամանի Բաքու: Ինքնաթիռը վայրէջք կկատարի ժամը 9.30-ին, եւ Պապն անմիջապես կուղեւորվի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի:

Ծիսական մի շարք արարողությունները կտեւեն շուրջ 6 ժամ, այդ ընթացքում կտրվի ճաշ, բայց առանց ադրբեջանցիների մասնակցության, կլինեն միայն եկեղեցու կաթոլիկ համայնքի ներկայացուցիչները:

Այդ այցի ընթացքում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Իլհամ Ալիեւի հետ կհանդիպի 45 րոպեով, իսկ Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալլաշուքյուր Փաշազադեի հետ՝ 15 րոպեով:

Այս մասին արդեն 2 ամիս է, ինչ խոսում են Բաքվում: Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի փոխեն Հռոմի պապի այցելության գրաֆիկը, սակայն նրանց մոտ ոչինչ չի ստացվել: Ադրբեջանի նախագահի բոլոր փորձերը տապալվեցին. նա չկարողացավ Վատիկանին համոզել, որ Պապն այցելի այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության զոհերի» հուշարձան:

Վատիկանը հրաժարվել է նաեւ ադրբեջանական խոհանոցի բարիքներից՝ պատճառաբանելով, թե Ֆրանցիսկոսը տարեց մարդ է եւ ամեն ինչ չի ուտում:  Continue reading →

Կառավարությունը կազմաքանդվեց. արդյո՞ք կնորանա կազմն ու գործելաոճը – Փաստացի, Սերժ Սարգսյանն է Կարեն Կարապետյանի միջոցով գնում բարեփոխումների եւ կառավարության ներսում իրական փոփոխություններ իրականացնելու ճանապարհով…

Ըստ քաղաքական ուժերի տեսակետների, որը հիմնականում դրական է, ընդգծվում է նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի արհեստավարժ լինելը, նրա աշխատանքային արդյունավետ փորձը եւ հնարավորությունները Հայաստանում վստահելի պաշտոնյա դառնալու:

Մեր քաղաքացիները, եթե անգամ ծանոթ չէին նորանշանակ վարչապետի կյանքին ու գործունեությանը, այնուամենայնիվ, փոփոխության կողմնակից էին, մեր թղթակիցների հետ զրույցներում նրանք նշում էին, որ միակ ցանկությունն այն է, որպեսզի լինի աշխատանք եւ սոցիալական արդարություն, այլապես արտագաղթը չի կանգնեցնի ուժգնացող ընթացքը: Ոմանք էլ ձեռքներն էին թափ տալիս, թե ժամանակը ցույց կտա:

Ըստ որոշ տեղեկությունների, Կարեն Կարապետյանի նշանակումը լուրջ հույսեր է արթնացրել նաեւ Հայաստանից հեռացած շատ գործարարների մոտ: Ոմանք արդեն մտորում են գալ Հայաստան եւ ինչ-որ բան ձեռնարկել: Ըստ ամենայնի, նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարած՝ ամբողջ հայության ներուժն օգտագործելու գաղափարը կարող է կյանքի կոչվել, եթե իհարկե ամեն բան ընթանա ըստ օրենքների, նաեւ տրված խոստումների առողջ տրամաբանության: Գուցե այս համապատկերում էր Կարեն Կարապետյանը խոստանում, թե բիզնես չի խլվի…

Օրերս Բաղրամյանի թռչնաֆաբրիկայի սեփականատեր Արմենակ Խաչատրյանը կառավարության օգնությանն էր դիմել, որպեսզի նպաստեն  իր աշխատանքների կարգավորմանը, որի չլինելու դեպքում նա կարտագաղթի Հայաստանից։ Նա մեկ շաբաթ էր տվել Կարեն Կարապետյանին, որից հետո իրեն անգամ տնտեսական ընդդիմություն պիտի հռչակեր ու հեռանար: Նշված գործարանը 3 տարում 6,5 միլիոն դոլարի պարտք է փակել Առքեսիմբանկում ու այլեւս չի կարողանում պարտավորությունները կատարել։ 450 աշխատողից գործարանում այժմ 5 հոգի է մնացել։ «Հին վարչապետն ընդունել է 3 անգամ, մեկ էլ այս նոր էկոնոմիկայի նախարարն ընդունեց, բայց այնպիսի տպավորություն է, որ իրենց ձեռքը ոչինչ չկա, գնում՝ փակուղու են հանդիպում»,- ասել է Արմենակ Խաչատրյանը, ով հույս ունի, որ նոր կառավարությունը կօգնի իրեն՝ փրկելու գործարանը։   Continue reading →

Նախարարները գնացին, կեցցե՛ն նախարարները – Ներկայացվեցին առաջին նորանշանակ նախարարները… Հանկարծ հիշեց ազգայինի մասին – Մշակութային արժեքների պահպանման լիազորությունը վերցվեց ցայսօր (հակա)մշակույթի նախարարությունից,…

Նախարարները գնացին, կեցցե՛ն նախարարները

Վարչապետը երեկ էներգետիկայի եւ բնական պաշարների, գյուղատնտեսության, ֆինանսների, տրանսպորտի եւ կապի նախարարությունների աշխատակազմերին ներկայացրեց նորանշանակ նախարարներին:

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար Լեւոն Յոլյանին կփոխարինի Աշոտ Մանուկյանը: Կոպիտ ասած՝ սովորաբար «ընդունում-հանձնումը» լինում է նույն բառապաշարի շրջանակում. հինը լավն էր, հուսով ենք՝ կշարունակի իր փորձով օգնել ոլորտին, նորը լավն է, իր փորձը կներդնի եւն:

Փորձեմ ինքս հակիրճ «ընդունում-հանձնում» անել:

Էներգետիկայի նորանշանակին չեմ ճանաչում (գործունեության որոշիչ լինելու առումով), իսկ Լ. Յոլյանը պետք է հեռանար թեկուզ հենց այն վերաբերմունքի համար, որ ցույց էր տվել «Նաիրիտ»-ի վերագործարկման հետ կապված:

Գյուղատնտեսության նորանշանակ նախարարն է Իգնատի Առաքելյանը, փոխարինում է Սերգո Կարապետյանին: Անկեղծ ասած՝ Սերգո Կարապետյանի գործունեության սկզբնական շրջանը չէի հավանում, ավելի ստույգ՝ չէի հասցնում նրա գործունեությունը գնահատել, որովհետեւ նախարարի ու լրագրողների շփումը մի տեսակ չէր ստացվում: Սակայն, հետո այդ ամենը արագ փոխվեց: Թե՛ շփումը ստացվեց, թե՛ ճիշտ աշխատանքը, ինչը բերեց երկու կողմերի արագ ու արդյունավետ փոխգործակցությանը: Ու պարզվեց, որ նախարարը քաջատեղյակ է գյուղատնտեսության խնդիրներին, լուծման ուղիներին, պատասխանատվությամբ առաջադրեց դրանք եւ, որ ամենակարեւորն է, պատասխանատվություն զգաց գյուղի ու գյուղացու հանդեպ: Եվ այո, սա այն դեպքն է, երբ նախարարին ճանապարհելիս խոսքերը հենց այնպես, արարողակարգային չեն հնչում:   Continue reading →

Անիրատեսական բյուջեն՝ ռումբ երկրի տակ – Դեռ պարզ չէ հնարավո՞ր է բյուջեի կրճատում լինի, սակայն առաջիկայում շատ ծախսերի կրճատում հաստատ կլինի… Տեսնես՝ ու՞մ հաշվին – Գազի եւ էլէներգիայի սակագների վերանայման մասին…

Անիրատեսական բյուջեն՝ ռումբ երկրի տակ

Ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանը գործադիրի երեկվա նիստից հետո լրագրողներին խնդրեց իրեն ժամանակ տալ «խորանալու իրեն վստահված ոլորտում» եւ խոստացավ այսօր եւեթ հանձնարարել, որպեսզի գերատեսչությունն ունենա լրատվական աշխարհի եւ հանրության հետ հաղորդակցության ձեւաչափ:

Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությանը, որով վարչապետը հորդորեց վերացնել «պրիմիտիվ գողությունը», նախարարն ասաց. «Վարչապետի նմանատիպ հորդորը նաեւ հանձնարարական էր ֆինանսների նախարարությանը: Թույլ տվեք ես մտնեմ իմ աշխատանքի մեջ, ես ձեզ խոստանում եմ՝ մենք կունենանք շփվելու ընդհանուր հարթակ եւ դա լինելու է կանոնակարգված»:

Սա հասկանալի կլիներ, եթե Վարդան Արամյանը նոր, իմա՝ ոչ քաջածանոթ մարդ լիներ ոլորտում, բայց նա այս ոլորտում փոխնախարար է եղել եւ նաեւ ֆինանսերի գծով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը: Այս տարիների ընթացքում  չի՞ իմացել, որ գողություն է եղել:

Այս հարցին ի պատասխան նկատեց. «Ոչ, չեմ իմացել, ի՞նչ եք դուք կարծում: Աշխարհում նմանատիպ խնդիրներ կամ խեղումներ միշտ էլ համակարգերն ունենում են: Դա նաեւ դրոշակ է բարձրացնում, որպեսզի մենք անմիջապես ձեռնամուխ լինենք, համակարգը գցենք ավելի նորմալ վիճակի մեջ»:   Continue reading →