Category Archives: Հոդվածներ

Այս բաժնում տեղադրվում են Հայ Արիական Միաբանության գաղափարախոսությանը համահունչ հոդվածներ ու վերլուծականներ:

Գենախեղման քարոզիչները – Իսկ սրանք գիտե՞ն, որ բնածին-ուժեղ գենը տկարանում է թույլ-արհեստածին գենին խառնվելով, եւ հակառակը՝ թույլն ուժեղանում է մյուսի հաշվին հզորանալով… Այցելե՛ք ՀԱՄ պաշտանական կայք… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Գենախեղման քարոզիչները

Համացանցում հայտնվել են հայությանն ապազգայնացման տանող նոր քարոզիչներ:

Սրանք տեղադրում են հատուկ նպատակով ընտրված՝ գեղեցիկ երեխաների նկարներ, ովքեր խառնամուսնությունների հետեւանք են:

Այսպես քարոզվում է այլազգու հետ ամուսնանալու եւ սերունդ ունենալու առավելության սինաբանությունը: Առանց աղմուկի եւ բարդ տեսությունների, թեեւ իհարկե՝ միջազգային դրամաշնորհներով:

Այս քարոզիչները չեն հասկանու՞մ, որ առանց այն էլ գենախեղված հսկայական մի զանգված կա Հայաստանում եւ սփյուռքում, որ դեռ արյան մաքրման ճանապարհ ունի անցնելու:

Բարդ բան չէ, վերցնել եւ հայի ու հայի ամուսնությունից ծնված գեղեցիկ երեխաների նկարներ տեղադրել, ավելի գեղեցիկ, քան խառնամուսնություններից են ծնվում: Բայց հարցը դա չէ, քանզի դա ոչ տեղին մրցակցություն կլինի նրանց քարոզի օգտին՝ ուշադրության արժանացնելու տեսակետից:

Այս մարդիկ կուրանում են փողի գույնից, հատկապես՝ կանաչ:   Continue reading →

Հայ արիականներ.- Մայիսյան տոներ, որ հայրենատիրության՝ Հայ Դատի ակունքներն են տանում

Հայ Արիական Միաբանությունը (ներառյալ կառույցի «Արցախի ազատամարտի մասնակիցներ»-ի խորհուրդը) ամեն Եռատոնի հայտարարում է, որ «Հավերժելու ելած հայության համար մայիսը հաղթության ամիս է.- անցյալի, ներկայի ու գալիքի հաղթանակների, որը մեր պայքարը պիտ ավարտի Հողահավաքի ու Հայահավաքի իրականացմամբ…

Մայիսյան օրերին հայերն աշխարհի հիշում ու նշում են վերջին դարերում մեր նվաճած ազատագրական, ինքնապաշտպանական ու բարոյա-հոգեբանական հաղթանակները.

– Շուշին ազատագրելով՝ մեր նահատակների ու ազգային պահանջատիրության, միացյալ հայրենիքի վերատիրման պայքարին նոր լիցք հաղորդեցինք:

– Շուշիի ազատագրումը այն վճռական բեկումն էր, որ Արցախյան պատերազմում պիտի ամրագրեր մեր սերնդի ազատագրական հաղթանակը, հայոց պահանջատիրական նպատակը: Իսկ դա մեր առաջին ազդեցիկ ղողանջն էր մարդկությանը՝ մեր կորսված հայրենիքից խոսելու:   Continue reading →

Ինչու՞ էր խարսխվել թուրքական ռազմանավը Բաթումում – Արմեն Ավետիսյան (ՀԱՄ առաջնորդ) – Միացյալ Հայաստանի եւ Միասնական Հայության տեսլականի մարմնացումը ԱԶԳ-բանակի ստեղծմամբ պիտի պայմանավորել..

Ապրիլի 3-ին Թուրքիայի ռազմանավերից մեկը խարիսխ էր գցել Բաթումում, որի մասին շատ քիչ տեղեկատվություն եղավ: ԼՂՀ պաշտպանական բանակի հյուսիս-արեւելյան եւ հարավ-արեւելյան հատվածներում ապրիլի 1-ի լույս ապրիլի 2-ի գիշերը ադրբեջանական զինուժի կողմից հարձակումը դեռ ադրբեջանական կողմի օգտին էր ընթանում, եւ հաջորդ օրն իսկ թուրքերն ամրանում են վրացական նավահանգստում: Այն լայնածավալ գործողությունը, որն սկսել էր Ադրբեջանը ծանր զինատեսակների կիրառմամբ, անսպասելի էր դիրքապահների համար, չնայած մեր հետախուզությունը հավաքել էր որոշակի տվյալներ, որը ինչ-ինչ պատճառներով ուշ օգտագործվեց (տարբերակներից մեկի մասին «Լուսանցք»-ը գրել է նախորդ թոարկման մեջ՝ «Էությամբ՝ դավադրություն» հոդվածում): Կարծում ենք, ՀՀ ԶՈւ գլխավոր շաբի պետ Յուրի Խաչատուրովի հետ կապված վերոնշյալ տարբերակը դեռ լիովին կպարզաբանվի, նա օրերս Արցախում էր եւ հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին:

Ինչեւէ, մեր խնդիրները մենք պիտի պարզենք, իսկ ադրբեջանցիների՝ մարտադաշտում թողնված փաստաթղթերի համաձայն, այսպիսի հզոր հարձակումից հետո մի քանի ժամ անց նրանք պիտի հայտնվեին Ստեփանակերտում… ինչը եղել է սրանց նվազագույն ծրագիրը: Իսկ առավելագույն ծրագիրը Երեւան հասնելն էր, ինչն այլեւս չի կարելի անտեսել, նաեւ միջազգային քննարկումներում:

Իհարկե, Բաքուն ծրագրել էր նաեւ, որ եթե անգամ Երեւան մտներ, ապա դժվար կլիներ իրավիճակը տեղում հսկելը, ուստի նախատեսել էր, որ «հայերի վախը մի լավ չափելուց հետո» կնահանջի ու իր զորքերը կտեղակայի Սեւանա լճի մոտակայքում… Իլհամ Ալիեւը նպատակ ուներ մի հզոր-կայծակնային հարվածով իր փառքն ապահովել հետագա տարիների՝ որպես նախագահ-թագավոր պաշտոնավարելու համար… Միաժամանակ՝ կիրականացներ հոր՝ Հեյդար Ալիեւի երազանքը՝ Սեւանա լճում ազատ լողալու: Իմիջիայլոց, Ադրբեջանի ազգայնամոլ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյն էլ էր հայտարարել, թե մի հարձակմամբ կհասնի Սեւան եւ ոտքերը կհանգստացնի ու կլվանա Սեւանի ջրերով…   Continue reading →

Մայիսյան եռատոնին ընդառաջ.- ԱԶԳ-բանակը կարող է սկսվել հենց բանակ-ազգից – Հայ գեներալներն արդեն գործի են անցել… Հայ զինվորն իր նվիրումով ապացուցեց վերստին, որ լավագույնն է ոչ թե տարածաշրջանի, այլ աշխարհի…

Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, ըստ «Արեւելք»-ի տեղեկության, հանդիպել է մի շարք պաշտոնաթող գեներալների ու ռազմական փորձագետների հետ, ովքեր պատրաստ են ծառայել հայրենիքին այս պատասխանատու ժամանակներում: Հանդիպումների ընթացքում քննարկվել է Արցախի ու Հայաստանի սահմանամերձ շրջանների իրավիճակը, ըստ այդմ՝ որոշվել է ստեղծել աշխատանքային մարմին, որը կհամակարգի հետագա գործերը: Այլ մանրամասներ համակարգող մարմնից չի հաղորդվել, նշվել է, որ հարկ եղած դեպքում հանդես կգան հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ, ապրիլի 10-ին Կոմանդոսը հանդես էր եկել կոչով, որում ասված էր. «Հարգելի աշխարհասփյուռ հայության գեներալներ եւ ռազմական փորձագետներ, այսօր հայության առջեւ ծառացել են կենաց-մահու խնդիրներ: Պանթուրքիզմը փորձեց եւ շարունակելու է փորձել ծնկի բերել հայ ժողովրդին, որովհետեւ ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն են այդ գաղափարախոսության կյանքի կոչման հիմնական խոչընդոտներից մեկը: Իրենց յուրահատուկ վայրագությամբ եւ նենգությամբ, օգտագործելով բոլոր տեսակի զինյալներին եւ զինատեսակները, իսլամական պետության զինյալներից սկսած մինչեւ սմերչներ, հարձակվեցին սահմանին կանգնած հայ զինվորի վրա: Չնայած գործադրած բոլոր ջանքերին՝ հայ զինվորը դիմագրավեց եւ հաղթեց, զոհվեց, բայց չընկրկեց: Շատերն իրենց կյանքը նվիրաբերեցին հայոց աշխարհը կանգուն պահելու սուրբ գործին: Եվ հիմա, կորստի, ափսոսանքի ու ոգեւորության օրերին մենք պետք է լինենք արժանի հայ զինվորին: Մենք իրավունք չունենք նրա գործած սխրանքը իզուր կորցնելու: Եվ որպեսզի լուծվեն հայ ժողովրդի առաջ ծառացած խնդիրները, թշնամին այլեւս երբեք չհանդգնի հարձակվել մեզ վրա, առավել եւս ոտք դնել մեր սուրբ հողին, մենք պետք է լինենք միասնական: Կոչ եմ անում աշխարհասփյուռ հայ գեներալներին եւ ռազմական փորձագետներին՝ հավաքվել Երեւանում՝ հայության առաջ ծառացած խնդիրների լուծումները եւ համահայկական բանակի ուղիները գտնելու նպատակով: Մեր միասնությամբ լինենք արժանի մեր զինվորների թափած արյանը»:   Continue reading →

Պետական եւ ազգային պատվի հարց – Ինչ է կատարվում հիմա տնտեսագետների շրջանակում, խոսում են նրանք, թե բլթացնում – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

Որ մեր մշակույթի բնագավառում կան ազգային արժանապատվություն չունեցող գործիչներ՝ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ, առիթ ունեցել ենք ոչ մեկ անգամ լուսաբանելու: Այդ գործիչները վաստակ ունեն, չենք հերքում, բայց ժամանակ առ ժամանակ մի բան են բլթացնում ու, պարզվում է, որ լավ չեն պատկերացնում, թե ինչ է մշակույթն իրականում: Ու նրանք ակամա դառնում են ազգային արժանապատվությունից զուրկ:

Թե ինչ է կատարվում հիմա տնտեսագետների շրջանակում, խոսում են նրանք, թե բլթացնում, թողնում ենք ընթերցողի դատին:

Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ վերջերս էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ԱԺ-ում հայտարարեց, որ իր գլխավորած նախարարությունը լրջորեն ուսումնասիրում է Թուրքիայից Հայաստան ապրանքների ամբողջական կամ առնվազն մասնակի ներմուծումը արգելելու հնարավորությունը: Ու վե՜րջ… սկսեցին բողոքել, տարբեր հայրենասերների մակդիրներ կպցնել, տնտեսական դատողություններ անել՝ ապացուցելու համար, թե առանց թուրքական ապրանքների չենք կարող: Մշակույթի գործիչների պես մեր տնտեսագետներն էլ սկսեցին սոցիալական հարցերը խառնել տնտեսական քաղաքականության հետ: Բանը հասավ նրան, որ սկսեցին «ապացուցել», իբր  Թուրքիային մեր տված փողը մեր դեմ զենք չի դառնում:   Continue reading →

Մայիսյան տոները՝ հայրենատիրության երաշխիք… Նվազագույն անելիքը – Կիրականացվի դրամական աջակցություն եւ այլ օժանդակություն զոհված, վիրավոր եւ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքներին…

Մայիսյան տոները՝ հայրենատիրության երաշխիք

Հայ Արիական Միաբանությունը (ներառյալ կառույցի «Արցախի ազատամարտի մասնակիցներ»-ի խորհուրդը) ամեն Եռատոնի հայտարարում է, որ «Հավերժելու ելած հայության համար մայիսը հաղթության ամիս է.- անցյալի, ներկայի ու գալիքի հաղթանակների, որ մեր պայքարը պիտ ավարտվի Հողահավաքի ու Հայահավաքի իրականացմամբ…

Մայիսյան օրերին հայերն աշխարհի հիշում եւ նշում են վերջին դարերում մեր նվաճած ազատագրական ու բարոյա-հոգեբանական հաղթանակները.

– Շուշին ազատագրելով՝ մեր նահատակների ու ազգային պահանջատիրության, հայրենիքի վերատիրման պայքարին նոր լիցք հաղորդեցինք:

– Շուշիի ազատագրումը այն վճռական բեկումն էր, որ Արցախյան պատերազմում պիտի ամրագրեր ազատագրական հաղթանակը, հայոց պահանջատիրական նպատակը: Իսկ դա մեր առաջին ազդեցիկ ղողանջն էր մարդկությանը:

– Այս հաղթանակը ոչ միայն հայի զորեղ բազկի վերահաստատումը բերեց տարածաշրջանում, այլեւ ապահովեց դեռ խորհրդային ժամանակներում՝ Հայաստանի ու հայության անկախ եւ ինքնուրույն գործելու, թե խոսելու բնական իրավունքը աշխարհի երկրների ու ազգերի կողքին:

Ասել ենք, որ մայիսյան տոների շարքում Ավարայրը բնույթով ճակատամարտ էր՝ մղված հանուն հոգեւոր եւ քաղաքական անկախության, իսկ Սարդարապատը վճռական մի կռիվ էր՝ հանուն պետության ու ազգի ինքնապաշտպանության եւ գոյատեւման:

Շուշիի ճակատամարտն արդեն սրբազան հաղթանակ էր՝ ազատագրության ու հայրենատիրության, գալիք հաղթական ապագային ուղղված:

2016-ը մինչմայիսյան հաղթանակներ գրանցեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմ կոչվԵց, սա եւս կհիշատակվի որպես նախերգանք՝ մայիսյան հաղթական օրերի…   Continue reading →

Որպեսզի հիմա էլ չհաշվենք՝ քանի երկիր ճանաչեց Արցախի անկախությունը, ինչպես Հայոց ցեղասպանության դեպքում, պիտի վերջնականապես վերահաստատենք Արցախի՝ Հայաստանի հետ վերամիավորման որոշումը…

Արցախի անկախության ճանաչման արահետը

Որպեսզի հիմա էլ չհաշվենք՝ քանի երկիր ճանաչեց Արցախի անկախությունը, ինչպես Հայոց ցեղասպանության դեպքում, պիտի վերջնականապես վերահաստատենք Արցախի՝ Հայաստանի հետ վերամիավորման որոշումը

Վերջին օրերին ադրբեջանական կողմը զորախմբերի նոր շարժ է կատարում արցախա-ադրբեջանական սահմանների մոտ: Ինչպես մեր ՊՆ-ն է հավաստում, դրանք նախորդի նման չեն, ավելի մեծ զորախմբերի շարժի մասին է խոսքը: Ահա այս պայմաններում է, որ պիտի քաղաքական որոշում կայացներ Հայաստանը՝ Ադրբեջանին հասկացնելու համար, որ որեւէ այլ ելք չի թողնվում՝ Արցախի հարցը բանակցային սեղանի շուրջ վստահորեն լուծելու համար:

Որեւէ խոսք, գրավոր, թե բանավոր, ինչը կկապվի Բաքվի պատասխանատվության հետ, այլեւս վստահելի չէ: Անգամ զարմանալի չի լինի, եթե ադրբեջանական կողմը որեւէ փաստաթղթի ստորագրումից րոպեներ անց խախտի այն:

Ուստի՝ կարեւորվեց Արցախի անկախության պաշտոնապես ճանաչումը Հայաստանի կողմից, ինչը ընթացք կտա ԼՂՀ միջազգային ճանաչմանը, որն էլ թույլ կտա վերջ դնել Ադրբեջանի փորձերին՝ ոչնչացնել Արցախն ու նրա ժողովրդին: Ինչը պատահեց Նախիջեւանի հայության հետ:   Continue reading →

Ընդդեմ թուրքական ծավալապաշտության դեռ աջակցելու են Հայաստանին – Համաշխարհային բեւեռների վերաբերմունքը Հայաստանին՝ տարածաշրջանային հարցերում…

Հայ վերլուծաբանների կարծիքով, հասկանալի է, որ ԼՂՀ անկախության ճանաչումը չի հանգեցնելու հակամարտության կարգավորմանը, սակայն, հարցը տեղափոխվելու է մեկ այլ. մեզ մեկ քայլ առաջ տանող փուլ:

ԱՊՀ ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը նույնպես այդ կարծիքին է: Անդրադառնալով ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացին՝ նա նշել է, որ Հայաստանը ճանաչման հարցը դիտարկում է այն պարագայում, երբ Ադրբեջանը կարող է անցնել ավելի լուրջ ռազմական գործողության, ինչը Երեւանին թույլ է տալու մեկ անգամ եւս  ամրապնդելու այն հիմքը, որ Բաքուն բացարձակապես ունակ չէ անցնելու դեպի խաղաղ ճանապարհով կարգավորման եւ համապատասխանորեն՝ ճանաչումը դառնում է «դե ֆակտո» առկայության «դե յուրե» ճանաչում:

Այսպես Հայաստանը ոչ միայն Ադրբեջանին, այլեւ միջնորդ բոլոր երկրներին է զգուշացնում, որ խնդիրը պետք է լուծվի բանակցությունների միջոցով, իսկ զինադադարը խախտող Ադրբեջանը պետք է կա՛մ դադարեցնի իր ծայրահեղ քայլերը կամ՝ պատժվի իր միջազգային պարտավորությունները խախտելու համար:

Իհարկե, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պետք է իրենց վերաբերմունքն արտահայտեն՝ Հայաստանի կողմից ԼՂ-ի անկախությունը ճանաչելու հարցի մասին, ինչն արդեն Բաքուն դարձրել է իր քաղաքական օրակարդի հարց: Այլապես՝ Ադրբեջանը անկիմաստ կհամարի ՄԽ հետագա գործունեությունը, ինչի մասին վաղուց է երազում:

Սրան պատասխան խոսք է ասել Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ով հայտարարել է, թե խոսքը դեռ ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին չէ, այլ՝ հնարավոր ճանաչման, եթե Ադրբեջանը կրկին լայնածավալ հարձակում սկսի: Եվ այս իրավիճակը չի կարող ավելորդ դարձնել ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը մեկնաբանել է հայ պատգամավորների առաջարկը՝ Հայաստանի ղեկավարության կողմից ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, այն «սադրանք» որակելով: Նա հայկական կողմին մեղադրել է իրենց գործած բոլոր մեղքերի մեջ. «բանակցային գործընթացը խափանելու, ստատուս քվոն պահպանելու, միջազգային իրավունքի նորմերին չհետեւելու, ՄԱԿ-ի բանաձեւերն արհամարհելու» համար եւ նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պարտադիր պետք է կտրուկ արտահայտվեն այդ հարցի մասին:   Continue reading →

Եթե Ադրբեջանը խելոք չմնա – Ուղղակի բանակցություն Ստեփանակերտի հետ… Վիշեհրադյան քառյակի շրջանակներում.- Էդվարդ Նալբանդյանը Պրահայում իր տեղն է դրել Էլմար Մամեդյարովին…

Եթե Ադրբեջանը խելոք չմնա

«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը կառավարությունը քննարկեց երեկվա նիստում:

Որպեսզի թյուրըմբռնումների տեղիք չտա, ճշտեմ, որ կառավարության օրակագում ներառված է համաձայնություն տալը ոչ թե օրենքի նախագծին, այլ կառավարության եզրակացությանը:

Իսկ դրա համաձայն՝ Արցախի ճանաչումը պայմանավորվում է իրավիճակի հետագա զարգացումներով: Եթե Ադրբեջանը ծավալի նոր ռազմական ագրեսիա, ապա Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը կմտնի օրակարգ:

Գործադիրի երեկվա նիստից հետո արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույց ունեցավ: Անդրադառնալով  ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի՝ Արցախի անկախությունը ճանաչելու մասին օրենքի նախագծին՝ շեշտեց. «Եթե Ադրբեջանը

փորձի խուսափել հրադադարի հաստատման ռեժիմից, ապա Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը միանշանակ կմտնի օրակարգ: Արցախի անկախության ճանաչումը պայմանավորված է երկու հայկական պետությունների միջեւ բանակցությունների արդյունքներով, հաշվի առնելով ապագա զարգացումները, այդ թվում՝ արտաքին գործոնները:

Կրկնում եմ՝ մեր դիրքորոշումը շատ հստակ է, ու եթե Ադրբեջանը փորձի խուսափել զինադադարի հաստատման ռեժիմից եւ նոր ագրեսիա ծավալի, ապա այդ հարցը միանշանա՛կ կմտնի օրակարգ»:

Ադրբեջանական կողմը երեկ ամբողջ օրը հիստերիայի մեջ էր եւ «պնդումներ» էր հնչեցնում, թե Արցախի անկախության ճանաչումը կնշանակի ԵԱՀԿ Մինսկի գործընթացի ավարտ: Ի պատասխան Շավարշ Քոչարյանը համառոտեց. «Մինսկի գործընթացի ավարտ կնշանակի Ադրբեջանի ագրեսիան»:   Continue reading →

Վայնասուն՝ Արցախի անկախության ճանաչման շուրջ – ադրբեջանական գործիչների ու զլմ-ների խուճապային տրամադրություններից կարելի է չափել նրանց վախի աստիճանը…

Արցախի անկախության ճանաչման մասին օրինագիծը հավանության արժանացնելն «ուղղակի շոու է»: Հայաստանի կառավարության որոշմանը այսպես է արձագանք ել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ասիմ Մոլլազադեն: «Կարծում եմ՝ սա ուղղակի ներկայացում է: Մենք սպասում ենք այս գործընթացների վերաբերյալ միջազգային կառույցների ու հանրության համապատասխան արձագանքին»,- ասել է նա: Բայց այն նյարդային վիճակը, որ տիրում է ադրբեջանական զլմ-ներում, չի հիմնավորում ադրբեջանցի պատգամավորի ասածները:

Ինչպես եւ ենթադրվում էր, Հայաստանի կողմից Արցախի անկախության հնարավոր ճանաչումը Բաքվում բավական նյարդային արձագանքի է արժանանում: Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ՝ պնդելով, թե Երեւանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը «կթաղի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ձեւաչափը»: «Նման քայլից հետո բանակցությունների շարունակությունը որեւէ իմաստ չի ունենա, ու Մինսկի խումբը կկորցնի իր մանդատը»,,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիեւը:

Ադրբեջանի ԱԳՆ-ն նաեւ հայտնել է, թե ինչ պայմանների դեպքում կլուծվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որ կարգավորումը հնարավոր է միայն Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության շրջանակներում:   Continue reading →

Մի թե՞ դավադիրներ կան հայոց բանակում – Ցավալի է, որ մեր ամենակայացած պետական կառույցում՝ ՊՆ-ում եւ բանակում կարող են ապակայունացնող դեմքեր ու դեպքեր լինել…

Պաշտպանության նախարարությունում դավադրության, ավելին՝ դավաճանության մասին է խոսել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (ԻՏՁՄ) հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Կարծես ՊՆ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի անգործության մասով (ապրիլի 1-2-ի սահմանային դեպքերի առումով) կասկածները քիչ էին, հիմա էլ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղղությամբ են կասկածներ պտտվում: 

Ցավալի է, որ Հայաստանի ամենակայացած պետական կառույցում՝ ՊՆ-ում եւ բանակում կարող են ապակայունացնող դեմքեր ու դեպքեր լինել:

ԻՏՁՄ հ/կ գործադիր տնօրենը Newspress կայքին տված հարցազրույցում ոչ միայն մեղադրել է ՀՀ ՊՆ մի շարք պաշտոնյաների՝ միտումնավոր ՏՏ ոլորտի հայկական կազմակերպությունների հետ ռազմական ոլորտում համագործակցությունը վիժեցնելու մեջ, այլ նաեւ այդ անձանց պետական դավաճանության մեղադրանք է ներկայացրել:

Ինչպես նշվում է հարցազրույցում, համագործակցության ընթացքում մասնագետները պարզել են, որ այդ մարդիկ ոչ միայն չեն անում իրենց գործը, այլ նաեւ թաքցնում են պետական հույժ կարեւոր տեղեկություններ ոչ միայն պաշտպանության նախարարից, այլեւ երկրի նախագահից:   Continue reading →

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 2-րդ) Արեւապաշտական կազմաբանություն Ինչ էր ուզում Մակեդոնացին Հայոց բարձրագույն դասից (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

Սկիզբը՝ թիվ 12-13-ում

http://www.hayary.org/wph/?p=5539 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 1-ին(2)) Արեւապաշտական տիեզերաշինություն – Ու «Արեգակն արդար» դիմելաձեւը դարձավ «Հայր մեր»… Արեւապաշտություն եւ Լուսնապաշտություն…

http://www.hayary.org/wph/?p=5524 —Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 1-ին(1)) Արեւապաշտական տիեզերաշինություն – Քառակողմ կառավարման մոդելով աշխարհն ապրել է մինչեւ… Արարիչը որպես սկիզբ՝ ձեւավորում է անեզրականը (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

Մաս երկրորդ

Սովորեցրու միայն նրան ով իվիճակի է, իմանալով քառակուսու մեկ անկյան մասին կարող է նա պատկերացնել ամբողջը։

Կոնֆուցիոս, մ.թ.ա. 551-479թթ.

Հայոց ավանդապատումների մեջ արեգակնային Տարին եւ Կենաց ծառի խորհրդանիշը «Ծիրանի ծառն» էր: Համաձայն արեւային Ծիրան/Կենաց ծառի հավատամքային համակարգի՝ արեգակնային 12 ամիսները համարժեք են արեւային Ծիրան/Կենաց ծառի 12 ճյուղերին: Ծիրան/կենաց ծառի հաջորդ տարբերակը կենդանակերպի համակարգն է: Մեկ այլ ավելի հասկանալի տարբերակն է ժամանակակից տարեցույցը, որպես 365 օրից կազմված համակարգ: Այս համակարգից հիմնականում օգտվում է ժամանակակից քաղաքացիական հասարակությունը։

«Ի սկզբանէ էր Բանն, եւ Բանն էր առ Աստուած, եւ Աստուած էր Բանն» միտքը Արարարչի բացարձակության խորհրդանիշն է, եւ այդ «Բանն» որպես «լուսավորված կամ արդեն կյանքով լեցուն» բացարձակ երեւույթ, տիեզերքում նախատեսված է նաեւ մարդու համար եւ այն համարժեք է «ոգեղեն հուրին», «հուրը ի սկզբանէ է»:

Պատահական չէ, որ «հուր» բառը, ըստ Աճառյանի, բուն հայկական է, նրանով են կազմվել երկնային մարմնի անվանումը՝ «Հրատ», Վահագնի բնութագիրը՝ «նա հուր հեր ուներ» եւ վերջապես արեւի աստվածության անուններից մեկը՝ Միհր։

Արեւապաշտական կազմաբանության մեջ արեւը, որպես սկիզբ, անփոփոխ դոգմատ է, իսկ մեր էթնոսի արեւապաշտական կազմաբանության մեջ «արեգակն արդար» եզրույթը ընկալում ենք իբրեւ Արարչի հոգեւոր էության մարմնավորում, իսկ մենք մեզ ընկալում ենք որպես «արեւ որդիներ»՝ շարունակություն։

Արեւապաշտական կազմաբանության մեջ հաջորդ խնդիրը Սուրբ Լեռան՝ Արարատի պատկերի գաղափարական եւ գրաֆիկական արտացոլումն էր, որի լուծումը տվել են մեր նախնիները։ Սուրբ Լեռան պատկերի գաղափարական եւ գրաֆիկական կրկնօրինակը բուրգն է։ Բուրգը ստեղծվում է հարթությունից դուրս գտնվող եռանկյան եւ չորրորդ չափման հետ միավորվելով եւ, որպես իմաստասիրության  ծիսական տաճար, խորհրդանշում է միկրո եւ մակրոտիեզերքները՝ Արարչին՝ Մեկ Էությունը։   Continue reading →

Էությամբ՝ դավադրություն – …Երբ հայեցի չէ կենսահամակարգը, երբ կաղում է լեզվամտածողությունը, երբ ուղեղային հյուսվածքները դեպի ստամոքս են գնում ու կիսամեռ է ինքնության կանչը՝ կամա, թե ակամա տգիտության ու ազգադավության խրախճանքն է սկսվում (ՀԱՄ առաջնորդ)…

Վերջերս անսպասելի լուրեր էին պտտվում, թե կարելի էր Արցախյան քառօրյա պատերազմի մասին նախապես իմանալ եւ կանխել շատ անցանկալի դեպքեր: Ճիշտն ասած, տրամաբանությունն էլ էր այդպես հուշում, թե ինչպե՞ս է ստացվել, որ մեր հետախուզությունը ժամանակին չի նախազգուշացրել ադրբեջանցիների հարձակման մասին, որն էլ հանգեցրել է առաջին օրվա դրությանը:

Սակայն, ինչպես պարզվում է, մեր հետախուզությունը ոչ միայն իր պարտականություններն է կատարել ժամանակին, այլեւ հարձակման մասին տեղեկացրել է մեր բանակի ղեկավարությանը: Ինչպես համացանցում է տարածվել, ապրիլի 1-ին երեկոյան ժամը 18:00-ին, հայոց բանակի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը իր համար հանգիստ բիլիարդ էր խաղում իրեն պատկանող «էյֆեր» բիլիարդի սրահում՝ Կարեն Ճշմարիտյանի, Դավիթ Լոքյանի եւ Զորիկ անունով եւս մի պաշտոնյայի հետ: Ժամը 18:30-ին գալիս է գլխշտաբի պետի օգնականը եւ զեկուցում, որ հետախուզությունը հայտնում է, որ սկսվել է թշնամու լայնամասշտաբ տեղաշարժ: Գլխշտաբի պետը սա լսելուց հետո բառացի կարգադրում է ուշադրություն չդարձնել, իբր սովորականի նման տեղաշարժեր են:

Նյարդայնացած ու ապշած եմ՝ ինչպե՛ս կարելի է պատերազմական ու փխրուն զինադադարի կարգավիճակում գտնվող երկրում այսպես անտաղանդ լինել: Թե՞ խաղամոլությունն է գերակշռում բանակի գլխշտաբի պետի մոտ: Իսկ մնացածի՞… Կարեն Ճշմարիտյանի, Դավիթ Լոքյանի եւ Զորիկ անունով եւս մի պաշտոնյայի… Սա եթե դավաճանություն չէ, ապա նվազագույնը՝ դավադրություն է իր էությամբ:

19:30-ին օգնականը կրկին մտնում է սրահ՝ զեկուցում, որ հետախուզությունը հայտնում է, որ ադրբեջանցիների տեղաշարժը աննախադեպ է, մարդաշատ ու ծավալուն:

Անհավանական է, բայց, ըստ լրատվության (lragir.am-ից է քաղված համարյա բառացի), Յուրի Խաչատուրովից ստանում է նույն պատասխանը՝ ուշադրություն մի դարձրեք: 20:00-ին նորից է մտնում ու ասում, որ հետախուզությունը հայտնում է, թե հակառակորդի լայնամասշտաբ տեղաշարժի հետ միասին սկսվել է նաեւ զինտեխնիկայի տեղաշարժ, որ թշնամին ծանր հրետանին մոտեցնում են առաջնագծին, որ ռմբակոծման հավանականությունը շատ բարձր է:   Continue reading →

Պահանջատիրությունը՝ իրավական նորմ – Հայկական պահանջատիրությունն անխուսափելի է, քանզի շատ բան չի փոխվել, այսօր էլ մարդկությունը պակաս ունի մարդկայնության եւ ցեղասպանություննների կանխման, անգամ՝ կրկնման…

Հայաստանին նախագահը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 2-րդ գլոբալ ֆորումի բացմանը, որն անցկացվեց «Ցեղասպանություն վերապրած վկաները» խորագրի ներքո: Սերժ Սարգսյանի ելույթը Հայաստանի պաշտոնական նոր դիրքորոշումն է, որը Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցում շարունակում է 1 տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդունված ու հաստատված համահայկական վճռականությունը: Իսկ այն որդեգրել է «Հիշի՛ր եւ պահանջի՛ր» կարգախոսը:

Այս միջոցառման առաքելությունն էր՝ վերհանել ցեղասպանությունների կանխարգելման առկա հիմնախնդիրները, մշակել դրանց լուծման ուղիները եւ համախմբել քաղաքակիրթ մարդկության ներուժը՝ 21-րդ դարում մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վճռական հաղթանակ տանելու նպատակով:

«Այսօր՝ մեկ տարի անց, համոզված կարող եմ ասել, որ այն հաջողվեց, առաջին համաժողովը լայն արձագանք գտավ ոչ միայն մասնագիտական շրջանակներում, այլեւ բազմահազար մարդկանց շրջանում, ոչ միայն Հայաստանում, այլեւ մեր երկրի սահմաններից դուրս: Այն առիթ դարձավ, որ աշխարհը մեկ անգամ եւս խոսի մարդածին ծանրագույն չարիքի՝ ցեղասպանության մասին։ Դրանով էր հիմնավորված մեր որոշումը՝ այս համաժողովը մշտական հարթակ դարձնել այն անհատների, ցեղասպանություն վերապրածների, նրանց սերունդների եւ, իհարկե, այն պետությունների ու միջազգային կառույցների համար, որոնք վճռական են ու միակամ իրենց լուման բերելու համամարդկային այս պայքարին»։

Այո, 2015-ը մի հանգրվան էր, երբ մենք վերաիմաստավորեցինք մեր ժողովրդի գոյության իրավունքի ու պատմական արդարության վերականգնմանն ուղղված 100-ամյա պայքարը։ Եվ այդ տարելիցը մենք խորհրդանշեցինք ոչ թե սգով, այլ աշխարհին ուղղված երախտագիտության ու վերածննդի ուղերձներով: Այն հաստատակամությամբ, որ մեր երկիրը 21-րդ դարում լինելու է այդ հանցագործության դեմ պայքարի առաջամարտիկներից մեկը։ Մեր պատկերացումը հստակ է՝ պետք է ցեղասպանության անթույլատրելիության մասին բացարձակ գիտակցություն արմատավորել նմանօրինակ աղետներից պաշտպանվելու համար:   Continue reading →

Մենք մեր խոսքի տերն ենք՝ հակառակո՛րդն է խուճապի մեջ – ադրբեջանին սպանվում են իր զինվորի զենքից… Հոգեւոր ծեսեր, որ ուղղված են մի նպատակի – արիադավան-հեթանոս եւ քրիստոնեական ծիսակարգեր՝ ցեղասպանության զոհերի ու հայրենատիության համար…

Մենք մեր խոսքի տերն ենք՝ հակառակո՛րդն է խուճապի մեջ

Հայկական կողմը քառօրյա պատերազմից հետո խոստացավ վերականգնել նախկին դիրքերը, նաեւ Թալիշի կողմից կորցրած՝ միաժամանակ հասկացնելով թշնամուն, որ այլեւս ներում չի լինելու: Մերոնք հետ են վերցրել այդ տարածքները: Հիմա միջազգային կոչված հանրությունը որոշակի հասկանում է մեր քայլերի տրամաբանությունը, այսօր ուրիշ է վիճակը, նաեւ մենք հանդուրժելու խնդիր չենք դնում:

Բաքուն արդեն հայտնում է շփման գծում առկա խուճապի մասին, քանի որ որոշ գյուղեր պարզապես ոտքի ելած փախել են: Անգամ Ադրբեջանի զինուժի՝ փախչողներին գնդակահարելու հանգամանքը չի կանգնեցրել նրանց: Հիմա այս փաստերը ջրի երես են դուրս գալիս, քանի որ Վրաստանով Եվրոպա փախած ադրբեջանցիները հավաստել են, որ գյուղացիների վրա կրակել են իրենց զինվորները…

«Հային սպանողը չպետք է մարսի… Աստված մեր տղեքի հետ»,- գրում են համացանցի հայ օգտատերերը: Վերոնշյալ լուրերը ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է: Ի տարբերություն հայկական վիրտուալ տիրույթի՝ ադրբեջանական Facebook-ում իսկական վայնասուն է բարձրացել:

Բազմաթիվ գրառումնր կան, որոնք վկայում են ադրբեջանական կողմի լուրջ կորուստների մասին: Գերակշռում են այն տեղեկությունները, որ Եվլախի, Ախջաբեդի, Բարդայի եւ Թարթառի գյուղերից տարհանել են բնակչությանը: Որ հայկական զինուժը ոչնչացրել է էլեկտրակայանը, որը սնուցում էր Թարթառն ու 11 գյուղեր, ինչն էլ այս խուճապի պատճառն է դարձել: Ադրբեջանի զլմ-ները սահմանում տիրող իրավիճակի մասին շարունակում են լացուկոծով տեղեկություններ հրապարակել: Մասնավորապես, 2 օր առաջվա իրադարձություններից հետո ադրբեջանական ANS PRESS-ը հայտնում է, որ հայերի զինուժը հարվածել է էլեկտրակայանին, ինչի հետեւանքով Թարթառն ու 11 գյուղեր մնացել են առանց էլեկտրասնուցման: Բացի այդ, հայտնում են, որ Թարթառում եւ 6 գյուղերում լուրջ ավերածություններ կան, հոսպիտալներ է այցելում պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:   Continue reading →