Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
November 2026 M T W T F S S 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 Լուրեր | News.am
- CoreWeave-ի տպավորիչ հաշվետվության ֆոնին չորեքշաբթի օրը Ուոլ Սթրիթում աճ է գրանցվել
- Հայաստանը ժամանակավոր արգելք է սահմանել սիգի ձկնկիթի արտահանման վրա
- Նարեկ Կարապետյանը, Աբրահամյանը, Սուքիասյանը, Ղազինյանն անձեռնմխելիությունից կզրկվե՞ն. մամուլ
- Թրամփը Պուտինին առաջարկել է Եվրոպայի հետ անվտանգության նոր համաձայնագիր նախապատրաստել․ Axios
- Երուսաղեմում երկու հրեա կին թքել են Սուրբ Հակոբ վանքի մուտքի մոտ (վիդեո)
- Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել
- 203 երթուղու՝ Էջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում «Կիլիկիա» ավտոկայանն է. Վաղարշապատի համայնքապետարան
- Փաշինյանը Դուբլինում է. կառավարության նիստը վարում է փոխվարչապետը
- Նիկոլի ամբողջ կերպարը՝ մարդկանց գայթակղել բարձր իդեալներով և բարձրագոչ աղմուկի օգնությամբ մտնել նրանց գրպանը. Զուրաբյան
- Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 91,55 դոլարի
Ա1պլյուս- ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- Կառավարության հերթական նիստը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- ԿԳՄՍՆ-ի և ՀԷՑ-ի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր
- Քոչարյանի հետ այնքան էլ հեշտ չէ (տեսանյութ)
- Վարչապետը ժամանել է Դուբլին
- Օրացույց․ 11-ը նոյեմբերի․ Վանո Սիրադեղյանը ասուլիսի չեկավ, լրագրողները պարում են (տեսանյութ)
- Նոր ուժի մեջ մտած կարգ՝ ինքնակամ կառույցների մասով, ամեն բան տխուր է․ Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
- Դա բավականին մեծ ու նշանակալից իրադարձություն է (տեսանյութ)
- Իրերս եմ հավաքում, մեկնում եմ Դուբլին․ Փաշինյան (տեսանյութ)
- Սամվել Ալեքսանյանը միշտ փորձել է որևէ մեկի հետ վատամարդ չլինել (տեսանյութ)
Category Archives: Հոդվածներ
Վահագնին չկարողացան մոռացնել տալ – Գրիգորիս Լուսամարիչը այդպես էլ «չմեռցրեց» Հայ Աստվածներին… Լուսնի խավարում՝ Կշեռքի ազդեցության տակ – Լուսնային խավարումները շոշափում են մարդկային փոխհարաբերությունների ոլորտը…
Վահագնին չկարողացան մոռացնել տալ – Գրիգորիս Լուսամարիչը այդպես էլ «չմեռցրեց» Հայ Աստվածներին
Մեր նախնիները մարտի 21-ին են նշել արեւագալը եւ փառաբանել են Վահագնին: Ռազմի ու զորության Աստծուն նվիրված տաճարներ կային ամեն մի գավառում: Պատմիչներ Ագաթանգեղոսը, Փավստոս Բուզանդը, Ալիշանը, Թովմա Արծրունին եւ այլք վկայում են, որ Գրիգոր(իս) Լուսավորիչ կոչեցյալը (ում Խավարիչ կամ Լուսամարիչ ենք կոչում «Լուսանցք»-ում) քրիստոնեության տարածման ճանապարհին Հայ Արայի, Մայր Անահիտի, Նանեի, Միհրի, Տիրի, Վանատուրի ու Աստղիկի տաճարների հետ միասին հրամայել է հողին հավասարեցնել նաեւ զորավոր Վահագնի տաճարները: Հայադավ Գրիգորիսը գավառ առ գավառ ավեր սփռելով վերացրեց հայոց հնագույն հավատքի գրեթե բոլոր հետքերը:
Վահագնին նվիրված վեհաշուք տաճար է եղել Տարոնի Աշտիշատ ավանում: Եվ երբ Գրիգորիսը բացահայտել է, որ դեռ կանգուն է Վահեվանյան մեհյանը եւ Անահիտին ու նրա ոսկեձույլ արձանին ժողովուրդը նվիրաբերում է ծաղկեպսակներ ու ծառերի թավ ոստեր, զոհաբերում սպիտակ կամ ճակատը սպիտակաբիծ երինջներ, որոնց մաշկին խարանված էր աստվածուհու հնագույն խորհրդանիշը՝ եռանկյունի, անմիջապես հրամայել է հողին հավասարեցնել նաեւ դրանք: «Վահեվանյան մեհյանը մեծագույնն էր, լի ոսկով ու արծաթով եւ մեծամեծ թագավորների ձոնած բազում նվերներով: Պաշտամունքի 8-րդ հռչակավոր վայրն էր Վիշապաքաղ Վահագնի անվամբ, Մեծ Հայքի թագավորների զոհերի տեղը, Քարքե լեռան լանջին, Եփրատ գետի վրա, Տավրոս լեռան դիմաց, որը եւ պաշտամունքի վայրերի հաճախաշատ լինելու պատճառով անվանված էր Աշտիշատ: Քանզի այնժամ դեռեւս շեն էին նրանում 3 բագինները, 1-ինը՝ Վահեվանյան մեհյանը, 2-րդը՝ Ոսկեմայր, Ոսկեծին աստվածուհու եւ բագինը այս անվամբ էլ կոչված էր Ոսկեմայր, Ոսկեհատ դիցուհու, 3-րդը՝ Աստղիկ դիցուհու մեհյանը՝ սենյակ Վահագնի կոչված…»:
Աշտիշատում էր գտնվում նաեւ հարուստ մեհենական մատենադարան, որը նույնպես ոչնչացվեց, ինչպես մյուս պատմա-մշակութային ու հոգեւոր-հավատամքային փաստերը…
Continue reading
Ազգային եւ ռազմավարական.- Արարատյան դաշտ. մեր մեծագույն հպարտությունն ու մեծ հոգսը (3-րդ մաս) – Ինչ վիճակ է ներկայում եւ որոնք են պատճառները…
Սկիզբը՝ թիվ 6-7-ում
http://www.hayary.org/wph/?p=5449 – Ազգային եւ ռազմավարական.- Արարատյան դաշտ. մեր մեծագույն հպարտությունն ու մեծ հոգսը (2-րդ մաս) – Ինչքան օգտագործելի եւ ռազմավարական պաշար ունենք…
http://www.hayary.org/wph/?p=5433 – Ազգային եւ ռազմավարական.- Արարատյան դաշտ. մեր մեծագույն հպարտությունն ու մեծ հոգսը (1-ին մաս) – Ինչ ունենք ջրավազանային կառավարման տարածքում…
Նախորդիվ խոսեցինք Արարատյան դաշտի ջրի որակի մասին: Հավելելնք, որ, դարձյալ ըստ բնապահպանության նախարարության, ոռոգման ջրի որակի գնահատման համար կարեւոր պարամետր է նաեւ ջրի ներծծման կարողությունը, որը հայտնի է որպես ադսորբված նատրիումի բաժին (SAR): Այն կախված է նատրիում, կալցիում եւ մագնեզիում իոնների հարաբերակցությունից: Համաձայն 2012-2014թթ. ջրի որակի մոնիթորինգային տվյալների, Արարատյան ՋԿՏ-ի գետերի եւ ջրամբարների ջրերի SAR-ի արժեքները փոքր են 3-ից, ինչը նշանակում է, որ ջրերը պիտանի են ոռոգման նպատակով օգտագործելու համար: Ոռոգման ջրի որակի վրա ազդում են նաեւ pH-ը, հիդրոկարբոնատ, քլորիդ եւ նիտրատ իոնները, ծանր մետաղները: Հիդրոկարբոնատ իոնի դեպքում ջուրը պիտանի չէ ոռոգման համար, եթե կոնցենտրացիան մեծ է 500 մգ/լ-ից:
Արարատյան ջրավազանային կառավարման տարածքի գետերի եւ ջրամբարների ջրերում թվարկված մյուս պարամետրերի կոնցենտրացիաները գտնվում են «գերազանց» գնահատականի տիրույթում եւ լիարժեքորեն պիտանի են ոռոգման համար:
Ինչ վերաբերում է ստորերկրյա ջրային պաշարների որակին, ապա սրա դիտարկումն անում է «Հիդրոերկրաբանական մոնիտորինգի կենտրոն»-ը: 2014թ. դրությամբ Արարատյան ՋԿՏ-ում հիդրոերկրաբանական մոնիթորինգ իրականցվել է 8 աղբյուրում, որոնցից 3-ը գտնվում են Ազատի, 1-ը՝ Հրազդանի ավազանում, 3-ը՝ Մեծամորի, իսկ 1-ը՝ Արփայի: Ամսական 6 անգամ չափվում է ջրաղբյուրների ծախսը, դիտարկվում է ջրի մակարդակն ու ջերմաստիճանը, իսկ տարեկան 2 անգամ կատարվում է ջրի քիմիական անալիզ: Ըստ քիմիական կազմի՝ Արարատյան ՋԿՏ-ի ստորերկրյա ջրերը հիմնականում հիդրոկարբոնատային, նատրիում-կալցիումային, երբեմն մագնեզիումային, սուլֆատային եւ նատրիումային են: Անհրաժեշտ է նշել, որ տարբեր կառուցվածքներում տարածված են տարբեր որակի ջրեր: Սա պայմանավորված է ինչպես բուն Արարատյան ջրավազանայաին կառավարման տարածքի, այնպես էլ սնման եւ տեղափոխման մարզերում առկա տարատեսակ ապարների կազմով: Continue reading
Երեւանյան խնդիրները՝ ափի մեջ կամ՝ hաջողված երկխոսություն՝ էլեկտրոնային տիրույթում – Անկեղծ զրույց մայրաքաղաքի բնակիչների հետ՝ մինչեւ քաղաքապետի կենցաղը…
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտի 17-ին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ մայրաքաղաքի բնակիչներին հրավիրում է խնդիրների հետ կապված երկխոսության: 24 ժամում մոտավորապես 300 հարց էր ուղղվել քաղաքապետին: Դրանք եւ՛ գործնական էին՝ ներառելով քաղաքային տնտեսության բոլոր ուղղությունները (բնակելի շենքերի, բակային տարածքների խնդիրներ, հողօգտագործման իրավունքներ, ճանապարհաշինություն, հասարակական տրանսպորտային ցանց, քաղաքի արտաքին տեսք, քաղաքային լուսավորություն եւն), եւ՛ անձնական բնույթ ունեին:
Երկխոսությունը ստացված կարելի է համարել. հարցերն ուղղվել էին պատշաճության սահմաններում, նկատելի էր, որ քաղաքացիներն իսկապես մտահոգ են Երեւանի ճակատագրով եւ առարկայական խնդիրներ են արծարծում, ու նաեւ քաղաքապետն էր բարեհամբույր պատասխանել այնպիսի հարցերի, որոնք, ըստ էության, քաղաքապետարանի տիրույթում չեն. քաղաքապետը այդ օգտատերերին հստակ ուղղություն էր տվել, թե որոշակի հարցերով ում կարող են դիմել: Թերեւս ամենակարեւորը. քաղաքապետը բոլոր հարցերին պատասխանել էր հայերեն, պարզ, քաղաքացու համար ընկալելի: Continue reading
Ուտողները պայքարում են ուտողների դեմ – Իսկ մեր կառավարությունը «ինտենսիվ պայքարում է կոռուպցիայի դեմ»… Ընդդինադիր գործիչը հեշտությամբ արտասահմանյան գործակալություններից կարող է գումար ստանալ…
Ուտողները պայքարում են ուտողների դեմ
Ըստ միջազգային կազմակերպությունների տարբեր ուսումնասիրությունների, Հայաստանին բնորոշ են «համակարգային կոռուպցիան եւ կառավարության գործունեության թափանցիկության պակասը»։ «Թրանսփարենսի» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացմամբ՝ Հայաստանում տնտեսության 35%-ը ստվերում է՝ հարկ չի վճարում։ Վառելիքի, շաքարի, հացահատիկի ներմուծման շուկաներում գերիշխող դիրք են գրավում կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապված որոշ գործարար խմբեր։
Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի զեկույցում էլ նշվում է, որ կոռուպցիան շարունակում է մնալ հայ հասարակության համար կարեւոր խնդիրներից, չնայած այն բանի, որ կոռուպցիայի դեմ պայքարի հարցը տարիներ շարունակ եղել է քաղաքական օրակարգի առաջնային հարցերից մեկը:
Այս խումբը պաշտոնական Երեւանին հատկապես հորդորում է քայլեր ձեռնարկել պատգամավորների, դատավորների ու դատախազների շրջանում կոռուպցիան կանխելու ուղղությամբ: «Բազմաթիվ են հաղորդումները, որ դատական ատյանները կախված են ոչ միայն տարբեր մակարդակի պաշտոնյաներից, այլեւ ավելի բարձր ատյանների դատավորներից: Մյուս կողմից, լուրջ մտահոգություններ կան դատավորների վրա կաշառքով եւ նվերներով ազդելու հնարավորության վերաբերյալ»,- ասված է զեկույցում։ Continue reading
Մարզական աշխարհի խաչմերուկներում՝ մեկ հեւքով – Հայ մարզիկները մեր երկրում եւ արտերկրում… Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ պաշտոնական կայքից (www.hayary.org)… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Մարզական աշխարհի խաչմերուկներում՝ մեկ հեւքով.-
Մեր ծանրորդները՝ ՌԴ նախագահի գավաթակիր
Մեր ծանրորդները հաջող հանդես եկան Կազանում ավարտված ծանրամարտի «ՌԴ նախագահի գավաթի» խաղարկությունում: Նախ Հռիփսիմե Խուրշուդյանն իրեն հավասարը չունեցավ գերծանր քաշային կանանց պայքարում՝ երկամարտում ցույց տվեց 246 կգ (110+136) արդյունք: Ապա գերազանց հանդես եկավ նաեւ մեր գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանը՝ պոկում վարժությունում բարձրացրեց 189 կգ ծանրաձողը, հրում վարժությունում՝ 241 կգ, եւ երկամարտի 430 կգ արդյունքով զբաղեցրեց 1-ին տեղը:
Մեր երկիրը ներկայացել էր 3 մարզիկով՝ Հռիփսիմե Խուրշուդյան (+75 կգ), Առաքել Միրզոյան (94 կգ) եւ Ռուբեն Ալեքսանյան (+105 կգ):
Արոնյանը զիջեց առաջատարի դիրքերը
Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում կայացավ 10-րդ փուլը: Աշխարհի նախկին չեմպիոն հնդիկ Վիշվանաթան Անանդին պարտվելուց հետո, Լեւոն Արոնյանը չկարողացավ հաղթահարել մրցաշարի ետնապահ բուլղարացի Վեսելին Թոփալովին՝ գրանցվեց ոչ-ոքի: Հայ շախմատիստը Վիշվանաթան Անանդի հետ կիսում է 3-4-րդ տեղերը՝ 4,5 միավորով: Առաջատարներն են ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը եւ ամերիկացի Ֆաբիանո Կարուանան՝ 6-ական միավորով:
Հ.Գ.-1 – Լեւոն Արոնյանը շարունակում է նահանջը – Հայաստանի շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 2-րդ պարտությունը կրեց Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում: 11-րդ փուլում մեր շախմատիստը սպիտակներով մրցեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ, որը մինչ այդ 9 ոչ-ոքի էր արել եւ կրել մեկ պարտություն: Լեւոն Արոնյանը, ինչպես եւ նածորդ փուլում կայացած Վեսելին Թոփալովի հետ խաղում, բավական վստահ սկսեց հանդիպումը եւ միջնախաղում լավ դիրք ստացավ: Սակայն հետագայում նա մի քանի կոպիտ սխալներ թույլ տվեց եւ արդեն ինքը հայտնվեց ոչ շահեկան վիճակում՝ ինչից էլ օգտվեց Պյոտր Սվիդլերը: Այդպիսով, Լեւոն Արոնյանը մնաց նույն 5,5 միավորով եւ այժմ Սվիդլերի եւ հոլանդացի Անիշ Գիրիի հետ բաժանում է 4-6-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, ով 1 միավոր ավելի ունի: Հաջորդ, 12-րդ տուրը, տեղի կունենա վաղը, մարտի 25-ին: Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով կհանդիպի հենց մրցաշարի առաջատարի հետ
Հ.Գ.–2 – Լեւոն Արոնյանը պահպանում է հաղթելու հնարավորությունը – Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում այսօր կայացավ 12-րդ փուլը: Այն անչափ վճռորոշ նշանակություն ուներ մեր գրոսմասյտեր Լեւոն Արոնյանի համար: Նա սեւերով հանդիպեց մրցաշարի առաջատարներից մեկի, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ: Պարտության դեպքում նա միանշանակ զրկվում էր առաջին տեղ գրավելու հնարավորությունից, իսկ հաղթանակը, հակառակը, նրան դարձնում էր գլխավոր հավակնորդներից մեկը:
Սակայն լարված պայքարում խաղը 67-րդ քայլում ավարտվեց ոչ-ոքիով: Այդպիսով, Լեւոն Արոնյանը վաստակեց 6 միավոր եւ տեսականորեն դեռեւս պահպանում է առաջին հորիզոնականը գրավելու շանսերը: Հաջորդ, 13-րդ փուլում, մեր շախմատիստը սպիտակներով հանդիպելու է մրցաշարի առաջատարներից մեկի՝ Սերգեյ Կարյակինի հետ, որն ունի 7 միավոր: Վերջին, 14-րդ փուլում, նա սեւերով մրցելու է ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ, որին վստահ հաղթել է առաջին շրջանում: Հաղթանակների դեպքում Լեւոն Արոնյանը կարող է հավակնել առաջին տեղին, եթե, իհարկե, միավորներ կորցնեն առջեւում գտնվող մյուս երկու շախմատիստները՝ Ֆաբիանո Կարուանան (7 միավոր) ու Վիշի Անանդը (6,5 միավոր): Հավասար միավորներ հավաքելու դեպքում առաջատարները անցկացնելու են լրացուցիչ մրցամարտ կամ մրցաշար:
Հաղթել է կայացած բոլոր փուլերում
Մեր շախմատիստ Կարեն Մովսիսյանը հաջողությամբ է հանդես գալիս իսպանական Սան Սեբաստիան քաղաքում մեկնարկած միջազգային մրցաշարում: Արդեն կայացել է 3 փուլ, եւ նա հաղթել է բոլոր մրցակիցներին ու մի խումբ շախմատիստների հետ: Սույն մրցաշարը կազմակերպվում է 39-րդ անգամ: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 փուլով: Continue reading
Ամանորյա շնորհավորանք հայերին եւ արիական մյուս ազգերին.- Փա՜ռք Վահագնի վերածննդին եւ շնորհավո՛ր Հայոց Ամանոր – Հայ արիները եւ հեթանոս ազգայնականները նշել են բնական տարեփոխությունը…
Հայաստանի սահմաններին՝ 21 խորհրդանշական կրակ եւ 21 հաղթական խորհուրդ, որպես Սրբազան Լույս՝ Միացյալ Հայաստանի վերակերտման ճանապարհին…
Հայոց սրբազան տոմարով Արեգ ամսվա Արեգ օրը՝ մարտի 21-ի լուսաբացին, հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները, 4 խմբի բաժանված, նշել են բնական տարեփոխությունը: Մի խումբը Հայոց Ամանորը եւ Վահագն Աստծո երկրային հերթական վերածնունդը նշել է Նախիջեւանին սահմանակից հատվածում՝ Վայոց ձորի տարածքում, մյուսը՝ Թուրքիային սահմանակից հատվածում՝ Շիրակի տարածքում, հաջորդը՝ Վրաստանին սահմանակից հատվածում՝ Լոռու տարածքում, եւ վերջինը՝ Իրանին սահմանակից հատվածում՝ Սյունիքի տարածքում: Առանձին ծիսակատարություն կատարվել է նաեւ Արցախում:
Հայ արիները եւ հեթանոս ազգայնականները տարիներ շարունակ իրենց ծեսերն ու տոները կատարում են ոչ միայն մայրաքաղաք Երեւանում, այլեւ՝ Արցախում, Ջավախքում, Արեւմտյան Հայաստանում, Քաշաթաղի ու Քարվաճառի ազատագրված տարածքներում, Հայաստանի մարզերի պատմական վայրերում, լեռների գագաթներին կամ լճերի ու գետերի ափերին, մեր ահմանային հատվածներում…
Այս այգաբացին տոնական ծեսերը կատարել են Հայ Արիական Միաբանության հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչները: Տոնակատարությունը, ինչպես ընդունված է, սկսվել է գինեձոներով եւ կրակի վառման ծիսակարգով: Փառաբանվեցին Տիեզերքի Արարիչը, Հայ Աստվածները եւ, հատկապես, օրվա խորհրդի տերը՝ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնը: Քրմական դասի ներկայացուցիչները Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ մեր երկրի նշյալ տարածքներում վառել են գլխավոր մեծ կրակն ու խորհրդանշական 21 փոքր կրակները՝ ազգի համար զորություն ու արեւշատություն խնդրելով Վահագն Աստծուց: Continue reading
Ռուսական օդուժի հեռացումը՝ քաղաքական նոր մեկնարկ Սիրիայում – Պատերազմները հսկայածավալ ծախսեր են ենթադրում, բայց նաեւ՝ զենք-զինամթերքի առեւտուր միաժամանակ…
Ռուսաստանի նախագահի որոշումը՝‘օդուժը աստիճանաբար հեռացնելու Սիրիայից, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել, միանշանակ չեն վերլուծումները. ոմանց համար անսպասելիի էր սա, մյուսների համար՝ ակնկալելի:
Հիշեցնենք, որ պաշտոնական Մոսկվան իր օդուժի ներգրավման քայլը բացատրել էր ժամկետային սահմանափակվածությամբ, թեեւ հստակ ժամկետներ չէին նշվել: Բայց խոսքը՝ որոշակի պատժիչ քայլերից հետո հեռանալու մասին է եղել: Որոշակի առաքելություն իրականացնելուց հետո: Նշենք նաեւ, որ տարածաշրջանում տարբեր գերտերությունների օդուժի ներգրավման գործողությունները եւս երկարատեւ բնույթ չեն ունեցել, այդ թվում՝ ամերիկյանն ու ֆրանսիականը: Օդուժը պատերազմների ընթացքում, կարճաժամկետ դրվածքով գործողություն է իրականացնում եւ, առհասարակ, նպաստող գործ ու գործոն է՝ ավելի երկարատեւ ցամաքային ընդհանուր պատերազմների ժամանակ:
Թվում է՝ ԻԼԻՊ-ի ահաբեկչական խմբավորումները հաղթանակ պիտի նկատեն Մոսկվայի որոշումը, սակայն այն, ինչ կատարեց ռուսական օդուժը Սիրիայի տարածքում, թույլ չի տա այդպես մտածել: Սիրիական կառավարական ուժերը բավականին ամուր դիրքերի վրա են այժմ եւ ազատագրել են մի շարք կարեւոր կենտրոններ, որոնք ԻԼԻՊ-ին թույլ էին տալիս անգամ մտածել Սիրիայի մասնատման մասին: Իմիջիայլոց, այս խնդիրը եւս դրվել էր Մոսկվայի կողմից, որ Սիրիան ոչ միայն չի կարող մասնատվել, այլեւ չի կարող դաշնային պետության վերածվել, ինչին ձգտում է Արեւմուտքը՝ քրդական խնդիրը այստեղ եւս խաղարկելով: Continue reading
Հայաստանի ԱԳՆ-ն աջակցում է թշնամուն – Ետ կանչելու դեսպաններ ունենք… Կարմիր խաչը եւս տեղեկություն չունի դավաճաններից… Մոսկվան չի ցանկանում խզել 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական հակահայ պայմանագիրը…
Հայաստանի ԱԳՆ-ն աջակցում է թշնամուն
ԱԺ-ում հայտարարությունների ժամին ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Յուրի Վարդանյանի հայտարարություններին, որոնք նրա խոսքով, «ցնցել էին համացանցը»: Մենք կհավելենք՝ ոչ միայն համացանցը:
Հիշեցնենք, որ մեր դեսպանը ցեղասպանություն հասկացությունն ընդունում է շատ «զավեշտալի» (հասկանում ենք նաեւ, որ այլ բան է ցանկացել ասել, սակայն բառաչիմացությունը ակնհայտ է այս, այսպես կոչված դիվանագետի մոտ):
Բայց սա միակ մտքի գոհարը չէր: Եվ նրա մամուլի խոսնակը թեեւ փորձել է մեղմացնել վիճակը, բայց ավելի անհեթեթ բան է դուրս եկել: Դեսպանը որոշել է անդրադառնալ արտագաղթի թեմային։ Եվ որպեսզի ապացուցի, որ Հայաստանում արտագաղթ չկա, նա խորհուրդ է տվել ապրիլի 24-ին տեսնել, թե ինչքան մարդ է բարձրանում Ծիծեռնակաբերդ ու համոզվել, որ արտագաղթ չկա»։
Այս դեսպանը առավելապես որպես ուղղակի սովետական անկիրթ մարզիկ է մնացել ցայսօր, քան՝ քաղաքական գործիչ, որը դեռ փորձում է դառնալ՝ թեկուզ մեր քաղաքական շահերը ոտնահարելով… Հայաստանի ԱԳՆ-ն արդեն պետք է ետ կանչած լիներ հայոց լեզվից (ուրեմնեւ՝ լեզվամտածողությունից) կիլոմետրերով հեռու դեսպանին:
Continue reading
Տարածաշրջանի կայունության գրավականը – Երեւանը պետք է կարողանա դիմակայել թուրքական (այդ թվում՝ ադրբեջանական) հնարավոր ծավալումներին,… Մոսկվան՝ նորից ընդդեմ Երեւանի… Ադրբեջան փախած դավաճան ընտանիքը ծպտվա՞ծ է մնում, թե՞…
Տարածաշրջանի կայունության գրավականը
Հայաստանի նախագահի այցը Հունաստան եւ Կիպրոս տեղավորվում է տարածաշրջանային այն քաղաքականության մեջ, որով պաշտոնական Երեւանը պետք է կարողանա դիմակայել թուրքական (այդ թվում՝ ադրբեջանական) հնարավոր ծավալումներին, եթե սիրիական հարցը կրկին դառնա աշխարհաքաղաքական բաժանումների պատճառ: Սերժ Սարգսյանի հանդիպումները բարձր մակարդակով են անցել եւ շատ ընդգրկուն, ինչը հավաստում է, որ հակաթուրքական ճակատում Հունաստանն ու Կիպրոսը մնում են կարեւոր դաշնակիցներ: Այս առումով հատկապես կարեւոր է Հունաստանի առկայությունը, քանի որ այս երկիրը եւս ՆԱՏՕ-ի կարեւոր անդամ է, ինչպես Թուրքիան:
Սերժ Սարգսյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկոս Վուցիսի, նախագահ Պավլոպուլոսի եւ վարչապետ Ցիպրասի հետ, եւ հանդիպումները երկուստեք արդյունավետ են գնահատվել: ՀՀ նախագահը հանդիպել է նաեւ հունահայ համայնքի եւ Հունաստանում գործող հայկական ավանդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Կիպրոի այցը եւս արդյունավետ է գնահատվել: Մեր երկրի ղեկավարը հանդիպել է այդ երկրի խորհրդարանի ղեկավար Իանակիս Օմիրուի հետ, ով անձնական մեծ ավանդ ունի Կիպրոսում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման գործում: Հանդիպումներ են եղել նաեւ Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Իանակիս Օմիրուի, Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոսի եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Մեր նախագահն անդրադարձել է համագործակցության բոլոր բնագավառներին, բայց առանձնահատուկ նշել է, որ այսօր լինելով փոքրատարածք պետություն, մենք զարգացրել ենք աշխարհի հետ հարաբերվելու մեր առանձնահատուկ մոդելը, որտեղ կարեւորվում է այն հանգամանքը, որ երկրները պատասխանատու են տարածաշրջանի խաղաղության համար: «Այսօր մարդկությունը կանգնած է գլոբալ մարտահրավերների առջեւ, որոնց դիմակայումը պահանջում է հավաքական ջանքեր՝ լինի դա միջազգային ահաբեկչություն, կիբերանվտանգություն, կլիմայի փոփոխություն, միգրացիա, թե համաճարակ: Գլոբալիզացված աշխարհում որեւէ տարածաշրջանի անկայունությունը կարող է համաշխարհային մասշտաբի հետեւանքներ ունենալ: Հետեւաբար, յուրաքանչյուրս անհատական պատասխանատվություն ունի սեփական տարածաշրջանի խաղաղության համար: Հենց այս պատասխանատվության գիտակցումն է ընկած Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում»: Continue reading
Երբ խնդրանքով ենք դիմում, հույսի հույսին ենք մնում – Ռուսաստանը կնվազեցնի՞ գազի գինը… Հայկական 7 ընկերություն՝ գինու եւ ալկոհոլային խմիչքների միջազգային ցուցահանդեսում… Հայկական գինին Եվրոպա մտավ՝ Բենիլյուքսի երկրներ…
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, կառավարությունը հավանություն էր տվել «ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ 2013թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկին:
Ձեռք բերված համաձայնությամբ՝ բնական գազի գինը Հայաստանում 2016թ. հունվարի 1-ից սկսած մինչեւ 2016թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածի համար պահպանվում է նախորդ տարվա՝ 165 դոլարի չափով:
Իսկ թե ինչ գին կվճարենք ապրիլի 1-ից հետո, պարզ չէ: Համենայնդեպս, եթե համաձայնագիր չկնքվի, ապա ապրիլի 1-ից գազի դիմաց կրկին կվճարենք նախկին՝ 189 դոլար գնով:
Հնարավո՞ր է այսպես լինի: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանը չի կարծում: Այդ դեպքում ինչու՞ են բանակցությունները ձգձգվում: «Աշխատանքային գործընթաց է»,- նախարարի հակիրճ պատասխանն է:
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը համենայնդեպս հույս ունի, որ Ռուսաստանը Հայաստանի համար կնվազեցնի գազի գինը: Հիշեցնենք, որ դեռ այս տարվա հունվարի կեսերին Հայաստանի իշխանությունները դիմել էին Ռուսաստանի իշխանություններին՝ ռուսական բնական գազի սակագնի նվազեցման խնդրանքով (մենք միշտ խնդրանքով ենք դիմում, ոչ թե առաջարկով, դրա համար էլ հույս ենք ունենում, ոչ թե հավատացած կամ համոզված լինում,-խմբ.): Ներկայում կողմերի միջեւ բանակցություններ են ընթանում: «Ելնելով միջազգային տնտեսական իրավիճակից եւ աշխարհաքաղաքական զարգացումներից՝ ակնհայտ է դառնում, որ գազի գնի նվազեցումը ոչ միայն անհրաժեշտ, այլ հնարավոր է»,-նկատել է կառավարության ղեկավարը: Continue reading
Բիզնե՛ս է, բի՛զ-նե՛ս (պատրաստվում են ՀԷՑ-ի միջոցով շահույթ ստանալ).- Սամվել Կարապետյանը հաստատում է «Լուսանցք»-ի ասածները… ՀԵՑ ընկերության գործը դատախազությունում… ԵՄ-ՀՀ՝ էներգետիկ համագործակցության քայլեր…
«Rbc»-ին տված հարցազրույցում «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կուտակած պարտքի 20%-ն արդեն մարվել է:
Նույն հարցազրույցում նա ասել է այն, ինչ ընկերության հետ կապված գործարքի օրերին հայտնեց «Լուսանցք»-ը, այն է՝ երբ մեր երկրի վարչապետն ասում էր, որ խնդրել ենք, որ գործարարն օգնի Հայաստանին՝ գնելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը, մենք նկատեցինք, որ դա բնավ էլ օգնություն չէ, այլ՝ բիզնես, այն էլ՝ շահութաբեր բիզնես, քանզի ձեռնտու է եւ՛ տնտեսական եւ՛ քաղաքական տեսանկյունից:
«Հայաստանի էլեկտրական ցանցերը» պարտքեր է ունեցել, մոտավորապես՝ 220 միլիոն դոլար: Գնել ենք ակտիվները, որպեսզի ծածկենք այդ պարտքերը: Սա բարեգործություն չէ: «Հայաստանի էլեկտրական ցանցերը» լավ կազմակերպություն է եւ երկարաժամկետ ակտիվներ ունի, իսկ մեր ղեկավարությամբ այն ավելի լավը կդառնա»,- սրանք նշյալ հարցազրույցում ասած Սամվել Կարապետյանի խոսքերն են: Continue reading
Լրջորե՛ն զբաղվեք.- Քաղաքապետը մուրացկան երեխաների խնդրին է անդրադառնում – Իսկաես ամոթալի է մուրացկան երեխաներ (առհասարակ մուրացկաններ) ունենալը… «Վերնիսաժի» տարածքի բարեկարգման հարցը…
Վերջերս սկսել եմ ավելի շատ ուշադրություն դարձնել Երեւանի քաղաքապետարանում հրավիրվող աշխատանքային խորհրդակցություններին: Գուցե այն պատճառով, որ այդ խորհրդակցությունների ժամանակ շեշտադրումներ են արվում, որոնք ինձ հետաքրքրում են: Մանավանդ, երբ շեշտադրումը հստակ է հնչեցվում, խնդիրն ուշադրության կենտրոնում պահելու տիրույթն ավելի է մեծանում՝ հնարավորությունների ծավալի առումով:
Մարտի 14-ին քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային այդպիսի մի խորհրդակցության ընթացքում սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են անօթեւան քաղաքացիներին համապատասխան կացարանում տեղավորելու ուղղությամբ տարվող աշխատանքները, որի շրջանակում շուրջ 100 քաղաքացիների արդեն իսկ ցուցաբերվել է աջակցություն:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է. «Կացարանով աջակցելուց զատ, լավ կլինի, որ սոցիալական ապահովության վարչությունը հետամուտ լինի նաեւ այդ մարդկանց աշխատանքով ապահովելու հարցում: Այս ուղղությամբ ի՞նչ քայլեր է ձեռնարկել վարչությունը: Մենք պետք է լուծումներ տանք նաեւ այս հարցին. եթե տվյալ մարդն աշխատելու հնարավորություն ունի, փորձենք օգտակար լինել, աջակցենք նրանց: Օրինակ, այդ մարդկանցից ոմանց կարող ենք կանաչապատման ձեռնարկությունում աշխատանքի տեղավորել: Աշխատե՛ք այս ուղղությամբ՝ մոտ ապագայում ներկայացնելով համապատասխան քայլեր, որոնք ձեռնարկվել են ձեր կողմից»: Continue reading
Ազգային եւ ռազմավարական.- Արարատյան դաշտ. մեր մեծագույն հպարտությունն ու մեծ հոգսը (2-րդ մաս) – Ինչքան օգտագործելի եւ ռազմավարական պաշար ունենք…
Սկիզբը՝ թիվ 6-ում
http://www.hayary.org/wph/?p=5433 – Ազգային եւ ռազմավարական.- Արարատյան դաշտ. մեր մեծագույն հպարտությունն ու մեծ հոգսը (1-ին մաս) – Ինչ ունենք ջրավազանային կառավարման տարածքում…
Նախորդիվ տեղեկացրինք, որ բնապահպանության նախարարությունը մշակել է Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանը եւ դրա վերաբերյալ միջանկյալ հաշվետվություն կա արդեն: Եվ որպեսզի ավելի պարզ դառնար մեր ընթերցողին, թե ինչ կարգի խնդիր ունենք լուծելու, ներկայացրեցինք Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման տարածքի (ՋԿՏ) հիդրոլոգիական եւ հիդրոերկրաբանական ընդհանուր բնութագիրը:
Ըստ այդմ, այժմ կփորձենք հասկանալ, թե ամբողջ ջրավազանային կառավարման տարածքից ինչքա՞նն է օգտագործելի ջրային պաշարը: Continue reading
Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Ինաննա-Աստղիկ. մեգը սանձող Աստվածուհին (1-ին մաս) – Այն մասին, թե ինչ ծածկագիր է 9 թիվը… Վեներա մոլորակը՝ ինչպես Մշո դաշտը, ամբողջովին պատված է մշուշով…
Շումերական դիցաբանությունում ամենասիրված ու հանրաճանաչ դեմքն է եղել Ինաննա աստվածուհին՝ բաբելոնյան Իշտարի, հունական Ափրոդիտեի, հռոմեական Վեներայի, հայկական Արուսյակ-Աստղիկի տիպարը:
«Էնմերքարը եւ Արատտայի տիրակալը» վիպերգից հայտնի է, որ Ինաննան եղել է Արատտայի ու նաեւ Շումերի Էրեք (Ուրուկ) քաղաքի դիցուհին:
Ինաննան (IN.AN.NA.) կամ Իննին (IN.NIN) շումերերենում նշանակում է Ին Երկնային կամ Ին Տիրուհի:
Իսկ թե ինչ է նշանակում Ին-ը (IN), անհայտ է:
Որպեսզի հասկանանք այս բառի իմաստը, նախ պետք է ծանոթանանք Վեներա մոլորակի կառուցվածքի եւ առանձնահատկություների հետ:
Դեն Բրաունը («Դա Վինչիի կոդը») Վեներա մոլորակի մասին գրում է. «Աստղագիտությունից հայտնի է որ Վեներա մոլորակը 8 տարին մեկ արտագծում է կանոնաձեւ հնգաթեւ աստղ երկնային սֆերայի մեծ շրջանագծով:
Հնում մարդիկ նկատել են այս երեւույթը եւ այնքան ցնցված են եղել, որ Վեներան եւ նրա հնգաթեւ աստղը դարձել է կատարելության, գեղեցկության եւ կրքոտ սիրո շրջափուլային խորհրդանիշը: Continue reading
Հակահայկականության ռուսական ճահիճը.- Մարդկայինի՝ տարբեր ազգային ընկալումներ կան նաեւ – Հայ մարդուն ստորացնում են ռուսական բանտում… Իսկ իրական մարդասպանն ազատ է եւ… հերոս Ադրբեջանում…
Հակահայկականության ռուսական ճահիճը.- Մարդկայինի՝ տարբեր ազգային ընկալումներ կան նաեւ
Հայ-ռուսական հարաբերությունների ցուցիչ է դարձել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սարսափազդու սպանությունը ռուս զինվորական Վալերի Պերմյակովի կողմից եւ դեռ ընթացող դատավարությունն այդ դեպքով պայմանավորված: Այս սպանությունն ի սկզբանե համահայկական պաշտպանությամբ ընթացավ եւ դեռ շարունակում է մնալ հայության ուշադրության կենտրոնում ամբողջ աշխարհում:
Մինչ հերթական դատավարական նիստի ընթացքի ներկայացմանն ու պարզաբանումներին անցնելը՝ հիշեցնենք, որ մի դատական գործ էլ կա հայ-ռուսական հարաբերություններում, որ պարզապես դրդում է հայ մարդկանց՝ երբեն նաեւ ատելությամբ լցվել ռուսական ամեն բանի նկատմամբ…
Մեր ընթերցողները, ինչպեսեւ՝ մենք, չեն մոռացել նաեւ նախկին ազատամարտիկ Հրաչյա Հարությունյանի բանտարկության մասին, ով անտանելի պայմաններում է:
Հիշեցնենք, որ դատարանը մեղավոր է ճանաչել Հրաչյա Հարությունյանին՝ Պոդոլսկում տեղի ունեցած վթարի մեջ՝ դատապարտելով 6 տարի եւ 9 ամսվա բանտարկության: Մեղադրող կողմին հաջողվել է ապացուցել, որ հայ վարորդը խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները: Նրա վարած ԿամԱԶ-ի մակնիշի բեռնատարը Պոդոլսկի շրջանում 2013թ. հուլիսի 13-ին բախվել էր մարդատար ավտոբուսին եւ վթարի հետեւանքով 18 մարդ էր զոհվել, 60-ից ավելին՝ վիրավորվել: Փորձաքննությունը պարզել էր, որ բեռնատարը երկար ժամանակ տեխզննում չէր անցել եւ բացի այդ, Հրաչյա Հարությունյանը խախտել էր երթեւեկության կանոնները: Continue reading


