Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
November 2026 M T W T F S S 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 Լուրեր | News.am
- Թրամփը Պուտինին առաջարկել է Եվրոպայի հետ անվտանգության նոր համաձայնագիր նախապատրաստել․ Axios
- Երուսաղեմում երկու հրեա կին թքել են Սուրբ Հակոբ վանքի մուտքի մոտ (վիդեո)
- Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել
- 203 երթուղու՝ Էջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում «Կիլիկիա» ավտոկայանն է. Վաղարշապատի համայնքապետարան
- Փաշինյանը Դուբլինում է. կառավարության նիստը վարում է փոխվարչապետը
- Նիկոլի ամբողջ կերպարը՝ մարդկանց գայթակղել բարձր իդեալներով և բարձրագոչ աղմուկի օգնությամբ մտնել նրանց գրպանը. Զուրաբյան
- Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 91,55 դոլարի
- Աբովյանի պետական էներգետիկական քոլեջը՝ նոր հնարավորություններով. ստորագրվել է հուշագիր ՀԷՑ-ի հետ
- Եղեգնաձորում որևէ ուժի հետ գործարքի չենք գնացել և կոալիցիա չենք կազմել. «Հանրապետություն»
- Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ա1պլյուս- ԿԳՄՍՆ-ի և ՀԷՑ-ի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր
- Քոչարյանի հետ այնքան էլ հեշտ չէ (տեսանյութ)
- Վարչապետը ժամանել է Դուբլին
- Օրացույց․ 11-ը նոյեմբերի․ Վանո Սիրադեղյանը ասուլիսի չեկավ, լրագրողները պարում են (տեսանյութ)
- Նոր ուժի մեջ մտած կարգ՝ ինքնակամ կառույցների մասով, ամեն բան տխուր է․ Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
- Դա բավականին մեծ ու նշանակալից իրադարձություն է (տեսանյութ)
- Իրերս եմ հավաքում, մեկնում եմ Դուբլին․ Փաշինյան (տեսանյութ)
- Սամվել Ալեքսանյանը միշտ փորձել է որևէ մեկի հետ վատամարդ չլինել (տեսանյութ)
- Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ օրենքը
- Սիգի ձկնկիթը չի արտահանվի
Category Archives: Հոդվածներ
Ու՞ր կտանի զինված խմբավորման հետքը… ԱԱԾ հայտարարությունը՝ Երեւանում հանցավոր խմավորման բացահայտված մասին… Հիմնադիր Խորհրդարանը տեղյակ չէ… Իսկ Գոռ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել…
Ու՞ր կտանի զինված խմբավորման հետքը
Միջազգային սրացումներին զուգահեռ մի փոքր լարում նկատվեց նաեւ Հայաստանում: Բայց խնդիրն այն բանում չէ, որ ծայրահեղ իսլամականներն իրենց ահաբեկչական ու զավթողական ծրագրերում նաեւ Հայաստանն են ներառել, նաեւ նրանում չէ, որ մշտապես խախտվում է զինադադարը հայ-ադրբեջանական սահմաններում եւ սադրանքներն են լինում գրեթե ամեն օր, այլ մեր երկրի ներքին կյանքին եւ ապահովությանն առնչվող մի խնդրում է: Հայաստանում վտանգավոր հանցախումբ է հայտնաբերվել, որը պատրաստվում է զինված գործողություններ իրականացնել, իսկ թե ինչ նպատակներով, կպարզի հետաքննությունը:
Երեւանում, Նորքում գտնվող մի առանձնատնից ԱԱԾ-ն դուրս է բերել մի շարք ծանր հանցագործություններ ծրագրած խմբի անդամներին՝ 3 կնոջ եւ 7 տղամարդու: Փաստորեն, ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ, որը նպատակ է հետապնդել մեր երկրում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ: Այդ տարածքը խիստ հսկողության տակ էր առնվել. ոստիկանությունը տարածք չէր թողնում մտնել անգամ այդ տան հարեւանությամբ ապրող բնակիչներին։ Ականատեսները պատմում են, որ տանն ամեն ինչ ջարդուփշուր է արված, հետախուզվում էր ամեն անկյուն: Տան տիրոջ քույրը պատմում է, որ չի կարողանում գտնել «այն բրոկերին, ով տունը վարձով է տվել»: Իսկ իրավապահները տուն են մտել պատը զինտեխնիկայով քանդելու միջոցով:
Այն փաստը, որ մեր քաղաքական ու լրատվական բնագավառները դեռ կայացած չեն, անմիջապես երեւում է որեւէ արտակարգ իրավիճակի առաջացման առաջին իսկ պահից: Հաճախ չտրամաբանված կամ ենթադրյալ կարծիքների տարածմամբ գրեթե խուճապային տրամադրություններ են առաջ գալիս: Անմիջապես «գցվեց» ահաբեկչական խմբավորման ձերբակալման թեզը, երեւի որոշ լրատվամիջոցներ այդպես գտան նպատակահարմար, որ՝ «Արդեն հայտնի է տեռորիստական խմբի ղեկավարի անունը», «ԱԱԾ-ի՝ Նորք-Մարաշում հայտնաբերած 10 սիրիացիները հայերեն խոսել են իմացել» եւ նման բաներ, որոնք սկսեցին հայտնվել «ամենաընթերցվածները» համացանցային կարգավիճակում: Բազմիցս է խոսվել այս մասին, որ ժամանակից առաջ ընկնելն ու, կամա թե ակամա, խուճապային տրամադրություններ առաջացնելը վտանգավոր է: Բայց համացանցային «լայքերը» պարզապես դարձել են վերպետական ու վերազգային երեւույթներ… Հետո «հայախախոս սիրիացիները» «դարձան» «ադրբեջանցի հայախոսներ» եւ ոմանք երեւի թե արդեն պատրաստվում էին հերթական ադրբեջանական սադրանքի մասին տեղեկացնել, բայց ԱԱԾ-ն կանխեց: Չնայած ոչ անհայտ Գառնիկ Իսագուլյանը իր հարցազրույցում եւս ակնարկել էր, թե «չի բացառվում, որ Ադրբեջանից հայախոս ահաբեկիչներ թափանցեն»: Continue reading
ԱԱԾ.- Երեւանում կանխված հանցագործությունների մասին… ԱԱԾ.- Խմբի անդամների եւ գործողությունների մասին… ՀՀ նախագահ.- Կանխարգելիչը շարունակական ու հետեւողական կլինի… ԱԱԾ տնօրեն.- Գգալու՜ է ապաշխարելու ժամանակը…
ԱԱԾ հայտարարությունը՝ Երեւանում կանխված հանցագործությունների մասին
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:
2015թ. ՀՀ քաղաքացի, Երեւանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը ժամանելով Հայաստան, ստեղծել եւ ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երեւան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը: Նոյեմբերի 25-ին, Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն: Մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն
Continue reading
Թուրքիան կմասնատվի՝ ամե՛ն դեպքում – Էրդողանական ազգայնամոլությունից նորօսմանականության եւ նոր համաթուրանականության հոտ է գալիս՝ զուգահեռ համաիսլամական գործոնով պայմանավորված…
Անսպասելի իրադարձություններ են ծավալվում ինչպես միջազգային ասպարեզում, այնպես էլ ներազգային՝ մեր ներքին քաղաքական կյանքում:
Այն փաստը, որ Սիրիայի քաղաքացիական հակասություններն ու հետագա հակամարտությունը վերածվելու է՝ մի կողմից ամբողջ աշխարհի, մյուս կողմից՝ ծայրահեղ իսլամականների չհայտարարված պատերազմի, երեւի թե սպասելի էր: Մերձավոր Արեւելքում վաղուց է հասունացել իսլամական ահաբեկչության դեմ պայքարը եւ հակաահաբեկչական գործողությունները երբեմն նաեւ տեղային պատերազմների են վերածվում:
Բայց, որ այս համապատկերում առավել առաջնային կդառնա ռուս-թուրքական հակամարտությունը՝ անսպասելի էր: Այդպես էր, քանի որ Եվրոպան ու Ռուսաստանը արդեն հանգում էին միացյալ դաշինքի ստեղծման գաղափարին, ինչը համոզում էին նաեւ Միացյալ Նահանգներին: Բայց Վաշինգտոնը միշտ է խուսափել Եվրոպա-Ռուսաստան մերձեցումից: Ըստ ամենայնի, դա կթուլացնի ԱՄՆ-ի իշխող դերը ոչ միայն Եվրոպայում, այլեւ՝ աշխարհում, ինչը Վաշինգտոնի համար կենաց-մահու խնդիր է:
Սա է պատճառը, որ ամեն մի մերձեցման ժամանակ ամերիկացիները կարողանում են մի մեծ հակամարտություն գտնել ու հեռացնել Եվրոպա-Ռուսաստան կապը: Այդպես եղավ՝ ինչպես Հարավսլավիայի կազմաքանդման դեպքում, այնպես էլ Սերբիայի մասնատման: Այդպես եղավ նաեւ Իրաքի հետ ԱՄՆ-ի երկու պատերազմների հրահրման ժամանակ: Հետո՝ Վրաստան, Ուկրաինա եւ Սիրիա… Մինչ այս՝ նաեւ «արաբական հեղափոխական գարունները» եղան, որ ռազմական գործողությունների վերածվեցին Լիբիայի դեպքում:
Եվ հիմա, երբ կրկին միասնական ճակատի հարցադրում կա, մի նոր հակամարտություն է հասունանում՝ ռուս-թուրքական:
Թուրքիան ՆԱՏՕ-ի կարեւոր անդամ է, եւ Եվրոպան պիտի որ մտածելու բան չունենա, թե որ կողմում կանգնի: Բայց Անկարան արդեն հասցրել է զայրացնել եվրոպացիներին՝ էրդողանական ազգայնամոլությամբ, որից նորօսմանականության եւ նոր համաթուրանականության հոտ է գալիս՝ զուգահեռ համաիսլամական գործոնով պայմանավորված…
http://www.hayary.org/wph/?p=5206 – Որոգայթներ Արեւմտյան Հայաստանի շուրջ – Հայերի համար ի՞նչ տարբերություն՝ Արեւմտյան Հայաստանը թուրքական է լինելու, թե քրդական – Կազմ ու պատրաստ սպասում են նաեւ Ադրբեջանն ու Վրաստանը… Ջավախքին էլ է պանթուրքիզմը սպառնում… Continue reading
Հայաստանը հզոր սպառազինությու՞ն է ստանում – Հանրահայտ «Իսկանդեր»-ներն էլ կմատակարարվեն մյուս տարվա 2-րդ կեսին… Ռուսաստանի պատժամիջոցները.- Թուրքիայի առաջին պատժամիջոցը՝ տնտեսական…
Հայաստանը հզոր սպառազինությու՞ն է ստանում
Օրեր առաջ տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը մերժել է օդային միջանցք տրամադրել Գյումրիի օդանավակայանից օդ բարձրացած ռուսական An124 բեռնատար օդանավին, որը ստիպված է եղել կրկին վայրէջք կատարել Գյումրիում: Ռուսական կողմը որեւէ կերպ չարձագանքեց այդ միջադեպին, իսկ Բաքուն որեւէ բացատրություն չտվեց այդ որոշման համար:
Սա այն եզակի դեպքերից է, երբ Ադրբեջանը փակում է իր օդային տարածքը ռուսական օդանավերի համար, ինչը ենթադրում է մտածել, որ ադրբեջանական կողմը իր համար կասկածելի է համարել բեռնատար օդանավի պարունակությունը:
Ռուսական զլմ-ները տեղեկություն տարածեցին, որ Ty22M3 ռազմական ռմբակոծիչը թռչելով Մոզդոկից, անցնելով Ադրբեջանի, Իրանի եւ Իրաքի վրայով՝ ռմբակոծել է Սիրիայի տարածքում գտնվող «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմավորման ռազմական հենակետերը եւ կրկին նույն ճանապարհով վերադարձել Ռուսաստան: Եթե Ադրբեջանն իր օդային տարածքը տրամադրում է ռուսական ռազմական օդանավերին, ապա ինչու պետք է մերժի ռուսական տրանսպորտային օդանավին, մի՞թե միայն այն պատճառաբանությամբ, որ այն թռչել է Հայաստանից:
Ադրբեջանի դիրքորոշումը պետք է այսպես հասկանալ. An124 օդանավը, որին անվանում են նաեւ «Ռուսլան», համարվում է աշխարհում գոյություն ունեցող ամենամեծ օդանավը՝ թե՛ իր չափերով, թե՛ բեռնատարողությամբ, այն կարող է տեղափոխել մինչեւ 150 տոննա բեռ: Այս տրանսպորտային օդանավը նախատեսված է ռազմավարական բեռների տեղափոխման համար, այդ թվում եւ՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ու դրանց արձակման կայանների: Continue reading
Ռուսաստանի ամենաչգնահատված գործընկերը – Հայերի հավատը Ռուսաստանի նկատմամբ վերականգնելու համար Մոսկվան պիտի այնպես անի, որ թուրքերը մտածեն նաեւ Արարատի վերադարձի մասին…
Ռուսական մի հեռուստահաղորդմանը, երբ հատուկ թողարկում էր կազմակերպվել Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցման կապակցությամբ, մասնակցում էր նաեւ ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին: Այս գործիչը հայտնի է իր քաղաքական խեղկատակի դերակատարությամբ, ասում է այն, ինչ պիտի ասի պաշտոնական Մոսկվան եւ ասում է առանց սկզբունքային եւ իրատեսական մոտեցումների: Պարզապես, ինչպես հին խեղկատակները, ժողովրդին է լսեցնում ցարի ձայնը…
Ժիրինովսկին մեկ հանդես է գալիս որպես հայամետ գործիչ, մեկ ադրբեջանամետ, մյուս դեպքում՝ բացահայտ թուրքամետ, իսկ այսօր՝ ավելի քան բացահայտ թուրքասպան… Նա խիստ քննադատել է Թուրքիային եւ «հանկարծ հիշել», որ Թուրքիան պատմության ողջ ընթացքում միշտ ատել է Ռուսաստանին եւ գործել ռուսների դեմ: Ուստի՝ առաջարկել է Թուրքիայի վերջը տալ, բայց… ուրիշի ձեռքով եւ՝ Արեւմտյան Հայաստանի տարածքների մասին է խոսել: Բայց «հանկարծ չի հիշել», որ այդ տարածքները վերջին անգամ ռուսական դավաճանության պատճառով մնացին թուրքական՝ Կարսի ճակատը լքելով՝ հայերին կանգնեցրին նոր ջարդի առաջ:
Continue reading
Կծավալվի՞ պատժիչ հարվածը… Ռուսաստանը չի՞ պատերազմի – կրկին տեսակետ կա, որ այլեւս ընթանում է 3-րդ համաշխարհայինը… ՆԱՏՕ-ն ԻԼԻՊ-ին համարում է ընդհանուր թշնամի…
Կծավալվի՞ պատժիչ հարվածը
Անկարան հասկացել է, որ ընդառաջելով ԱՄՆ-ի ցանկություններին, հայտնվել է երկու կրակի արանքում: Նման դեպքերում վտանգը ոչ միայն կրկնապատկվում է, այլեւ՝ ըստ իրավիճակի անգամ եռապատկվում կամ քառապատկվում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Անկարայի կարծիքով՝ ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանման միջադեպում թուրքական ռազմաօդային ուժերը գործել են վտանգին արձագանքելու կանոնների շրջանակում: «Մենք չէինք ուզում նման իրավիճակ լիներ, բայց բոլորը պետք է հարգեն Թուրքիայի՝ սեփական սահմանները պաշտպանելու իրավունքը: Չբացահայտված ռազմական ինքնաթիռը մուտք է գործել մեր օդային տարածք, 5 րոպեի ընթացքում նրան 10 անգամ զգուշացվել է, սակայն խախտումը շարունակվել է: Խստորեն հետեւելով վտանգին արձագանքելու մեր կողմից ընդունված եւ հայտարարված կանոններին՝ ձեռնարկվել է միջամտություն»,- ասել է Թուրքիայի նախագահը: Նա ավելացրել է, որ Թուրքիան խստորեն դատապարտում է Սիրիայի հյուսիսային շրջանում թուրքմենական բնակավայրերի ռմբակոծումները, ինչի հետեւանքով քաղաքացիական բնակչությունը տաղաշարժվում է դեպի Թուրքիայի սահման: Իսկ ինչ մնում է թուրքական քաղաքականությանը, ապա Անկարան չունի թշնամական մտադրություններ որեւէ երկրի նկատմամբ:
Անկարայում անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել կործանված ռուսական Սու-24 ինքնաթիռի եւ դրա շուրջ ծավալվող զարգացումների քննարկման նպատակով: Նախագահ Էրդողանի նախագահած նիստին ներկա են եղել վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը, ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը եւ որոշ նախարարներ: Թուրքիան այս հարցով դիմել է նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին եւ ՆԱՏՕ-ին, ինչպես նաեւ ԱԳՆ է կանչել Միացյալ Նահանգներիի, Ֆրանսիայի, Չինաստանի եւ Միացյալ Թագավորության դեսպաններին:
Թուրքական կողմը մեղադրել է Ռուսաստանին՝ միտումնավոր սիրիական թուրքմեններին հարվածելու մեջ: Նշվել է, որ հնարավոր ամեն բան արվել է այս միջադեպից խուսափելու համար, բայց բոլորը պետք է հարգեն Թուրքիայի իրավունքները: Անկարան չի թաքցրել, որ աջակցում է Սիրիայի ընդդիմադիրներին: Սակայն, չի նշվել, որ այդ ընդդիմադիրները զինվում են թուրքական կողմից եւ թուրքմեն բնակչության միջոցով փորձում են Սիրիան մասնատել եւ որոշ տարածքներ Թուրքիային միացնել: Continue reading
Ազգային հարստություն.- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ (2-րդ մաս) – Բնապահպանները բարձրաձայնում են ռիսկերը… Եթե ազոտն ու ֆոսֆորը լիճ թափվեն… Եթե ձկները ցանցավանդակներում բուծվեն…
Սկիզբը՝ թիվ 40-ում
http://www.hayary.org/wph/?p=5200 – Ազգային հարստություն.- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ (1-ին մաս) – Հարց, որի ճիշտ պատասխանը կդառնա փրկօղակը (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)… Նոր գազային էլկայան կունենանք…
Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրն ընդունված է, սակայն, ըստ բնապահպանների, չի լուծի խնդիրը: Ավելին՝ Սեւանի գլխին էլի մի մեծ խնդիր կավելացնի:
Բնապահպանները պնդում են, որ այդ ծրագիրը «անկառավարելի ռիսկեր է պարունակում Սեւանա լճի համար»: Ի՞նչ ռիսկերի մասին է խոսքը: Եթե դրանք կան, ապա չենք կարող անտեսել, քանզի Սեւանա լիճը մեր քաղցրահամ ու թարմ ջրի շտեմարանն է: Մենք տարիներ առաջ հազիվ կարողացանք փրկել լիճը մահացումից, եւ նույն վտանգի առաջ կանգնելը, մեղմ ասած, անմտություն կլինի:
Ի դեպ, որպեսզի ռիսկերն ավելի հասկանալի լինեն, նախ հայացք նետենք Սեւանի ձկնաշխարհին: Լճի ձկները ներկայացված են՝ Սաղմոնազգի, Սիգազգի եւԾածանազգի ընտանիքներով: Սաղմոնազգիներին է պատկանում էնդեմիկ տեսակ Սեւանի իշխանը՝ գոյապահպանական 4 ենթատեսակներով. Ամառային բախտակ, Ձմեռային բախտակ, Գեղարքունի, Բոջակ: Սիգազգիների ընտանիքի ներկայացուցիչը 1920-30-ականներին լճում կլիմայավարժեցված սիգն է: Ձկնորսության քանակն ավելացնելու նպատակով նոր ձկնատեսակներ «դրվեցին»՝ Լադոգայի սիգն ու Չուդ լճի սիգը:
Երբ լճի մակարդակն արհեստականորեն իջեցրին խորհրդային տարիներին, վատացան իշխանի կենսաբանական պայմանները: Մինչեւ լճի մակարդակի իջեցումը ձկան տարեկան որսը գրեթե հավասարապես կազմված էր իշխանից (50%) եւ կողակից (40%): 1940-ականների սկզբից սկսեց նվազել իշխանի թվաքանակը, իսկ 1960-ականների կեսերին, լճային ձվադրավայրերի չորացման հետեւանքով, կտրուկ վատացան դրանց վերարտադրման պայմանները: Continue reading
Աշխարհի մարզական հեւքից – Մեր տղամարդկանց ընտրանին՝ արծաթե մեդալակիր… Ֆրանս-թուրքական եւ ռուս-թուրքական ֆուտբոլա-քաղաքական հակասություններ… Ֆուտբոլի բարձրագույն խմբի արդյունքները…ՀՖՖ նախագահի պատասպանը՝ ՖԱՖ-ին եւ այն մասին, որ Ալբանիայի դեմ խաղում դավաճանություն է եղել…
Հայաստանի տղամարդկանց ընտրանին՝ արծաթե մեդալակիր
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2-րդ տեղը գրավեց Իսլանդիայում ավարտված շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում: Մեր ընտրանին վաստակեց 13 միավոր եւ Հունգարիայի ու Ֆրանսիայի հետ բաժանեց 2-4-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով Հայաստանը ճանաչվեց 2-րդը, Ֆրանսիան՝ 3-րդը: Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Ռուսաստանը, որը վերջին փուլում ոչ-ոքի խաղաց Հունգարիայի հետ ու պահպանեց 2 միավորի առավելությունը:
Մեր տղամարդկանց արծաթե հավաքականը կուռ կազմ ուներ եւ ըստ խաղատախտակների ցույց տվեց այսպիսի արդյունքներ՝ 1. Լեւոն Արոնյան՝ 9 խաղ – 6 միավոր, 2. Գաբրիել Սարգսյան՝ 8 խաղ – 5,5 միավոր, 3. Սերգեյ Մովսեսյան՝ 7 խաղ – 3,5 միավոր, 4. Հրանտ Մելքումյան՝ 9 խաղ – 6,5 միավոր, 5. Կարեն Գրիգորյան՝ 3 խաղ – 1 միավոր: Հիշեցնենք, որ աշխարհի թիմային առաջնությանը Հայաստանի տղամարդկանց հավաքականը դարձել էր բրոնզե մեդալակիր (Լեւոն Արոնյան, Հրանտ Մելքումյան, Սերգեյ Մովսիսյան, Գաբրիել Սարգսյան, Վլադիմիր Հակոբյան):
Հայաստանի կանանց հավաքականը 7-րդն էր աշխարհի առաւնությունում: Իսկ այս Եվրոպայի թիմային առաջնությունում մեր կանանց ընտրանին զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը: Մեր շախմատիստուհիները արդյունքներն են՝ 1. Էլինա Դանիելյան՝ 9 խաղ – 3 միավոր, 2. Լիլիթ Մկրտչյան՝ 9 խաղ – 6 միավոր, 3. Լիլիթ Գալոյան՝ 8 խաղ – 4 միավոր, 4. Մարիա Կուրսովա՝ 8 խաղ – 5,5 միավոր, 5. Սուսաննա Գաբոյան՝ 2 խաղ – 0,5 միավոր: Հաղթեց Ռուսաստանի հավաքականը՝ 17 միավորով, 2-րդ եւ 3-րդ տեղերում են Ուկրաինայի ու Վրաստանի հավաքականները՝ 15 եւ 14 միավորներով:
Սամուել Սեւյանը զբաղեցնում է 1-ին տեղը
Ամերիկահայ շախմատիստ Սամուել Սեւյանը հաջող է հանդես գալիս Դալասում անցկացվող ՖԻԴԵ-ի բաց մրցաշարում: Արդեն կայացած 6 փուլերում մեր հայրենակիցը տարել է 3 հաղթանակ, 3 խաղ ավարտել է ոչ-ոքի եւ 4,5 միավորով զբաղեցնում է 1-ին տեղը: Մեր մյուս հայրենակից, ԱՄՆ-ի ազգային վարպետ Տիգրան Իշխանովը, առայժմ վաստակել է 2 միավոր եւ զբաղեցնում է 37-րդ տեղը:
Աբրահամը հաղթեց՝ պաշտպանելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը
Գերմանիայի Հանովեր քաղաքի «TUI Arena»-ում կայացավ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն 35-ամյա Արթուր Աբրահամի եւ նրա մրցակից 33-ամյա բրիտանացի Մարտին Մարեյի տիտղոսային մենամարտը: 12 ռաունդ տեւած մարտում հայ բռնցքամարտիկը միավորների առավելությամբ (115:112, 112:115,116:111) հաղթեց մրցակցին՝ տոնելով իր պրոֆեսիոնալ կարիերայի 44-րդ հաղթանակը: Continue reading
Հայկական խոհանոց – Մրգախառն աղցան՝ նանայով… Հայաստա՛նն ապահովեց իր պարտությունը մանկական Եվրատեսիլում – Ե՛րբ ենք վերջապես հասկանալու, որ քաղաքականությունն ամեն տեղ է… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդավե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Հայկական խոհանոց – ներկայացնում է Ռուզաննա Նահապետյանը:
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
– Մրգախառն աղցան՝ նանայով
Բաղադրությունը – Խառը միրգ – ըստ ճաշակի, կոնյակ – 1 թեյի գդալ, շաքարավազ – 100 գ, թթվասեր – 200 գ, դարչին – 1 պտղունց:
Պատրաստման եղանակը – Միրգը մանր՝ ասենք բալի չափով կտրատել, լցնել մատուցվելիք կաղապարի մեջ:
Վրան ավելացնել կոնյակը:
Շաքարավազը, դարչինն ու թթվասերը խառնել եւ լցնել կաղապարի մեջ՝ մրգի վրա՝ յուրաքանչյուրը զարդարելով նանայի տերերներով:
Անուշ արեք:
Հայաստա՛նն ապահովեց իր պարտությունը
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացավ «Մանկական Եվրատեսիլ 2015»-ը։ Երգի միջազգային մրցույթում այս տարի հաղթեց Մալթայի ներկայացուցիչը։ 13-ամյա երգչուհի Դեսթինի Չուկունյերեն 185 միավորով նա հայտնվեց 1-ին հորիզոնականում: Հայաստանի ներկայացուցիչ Միկան ընդամենն 9 միավորի տարբերությամբ (176) զբաղեցրել է 2-րդ տեղը:
Մինչեւ Հայաստանի քվեարկության արդյունքների ներկայացումը՝ Մալթան եւ Հայաստանը մերթ ընդ մերթ միմյանց էին զիջում 1-ին եւ 2-րդ հորիզոնականները: Եթե Հայաստանը Մալթային միավոր չտար, ապա տարբերությունը ավելի կմեծանար եւ հաջորդ մի քանի մնացած քվեարկություններում մեր Միքայել Վարոսյանի հաղթելու հնարավորությունն ավելի մեծ կլիներ:
Եվ քվեարկության ավարտը համոզեց, որ այդպես էլ լինելու էր: Բայց չէ, մեր երկրի քվեարկողները «հերոսաբար» միավոր պագեւեցին Մալթային, այն էլ՝ 12 (մի 2 տրվեր՝ հերիք չէ՞ր…): Իսկ Մալթան անգամ առաջին եռյակի միավորներից չտվեց Հայաստանին՝ ընդամենը 7: Continue reading
Ազգայնականությունը մտնում է միջազգային ասպարեզ – Բեւեռացումներից զերծ չեն մնա նաեւ եվրոպական ու ռուսական ազգայնականները՝ կարծում է համախմբված հայ ազգայնականների եւ հայ արիականների առաջնորդը…
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին, մեկնաբանելով Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունները, հայտարարել է, որ շատ շուտով Ֆրանսիան կվերածվի արաբական երկրի:
«Ֆրանսիան հեռանկարում կդառնա նոր Արաբստան: Մենք պետք է աստիճանաբար հրաժեշտ տանք ֆրանսիային, քանի որ երկիրը, միեւնույն է, ստիպված է լինելու փախստականներ ընդունել»,- ասել է Ժիրինովսկին: Նրա խոսքերով, բնիկ ֆրանսիացները դեռ հնարավորություն ունեն փրկվել արաբների ներխուժումից:
«Մենք կարող ենք օգնել ֆրանսիացիներին՝ էվակուացվել Ռուսաստան: Կարելի է դուրս բերել բնիկ ֆրանսիացիներին մեր երկիր, քանի որ Ֆրանսիան կործանվում է, նա ինքն իրեն պաշտպանել չի կարող: Ֆրանսիացիները դիմադրության, անընդունակ են, փախչում են առաջին իսկ վտանգի ժամանակ, իսկ արաբները ընդհակառակը՝ չարացած են»,- հավելել է այս քաղաքական գործիչը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է Ֆրանսիայում արտակարգ դրություն մտցնելով պետական սահմանները փակելու մասին, իսկ ֆրանսիական օդուժը անցել է պատժիչ գործողությունների՝ Սիրիայի տարածքում ռմբահարելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերը:
Ֆրանսիան հաստատ չի պատրաստվում Արաբստան դառնալ, ինչպես ժիրինովսկին է կարծում, ով համարվում է Ռուսաստանի ազգայնականության ներկայացուցիչը Պետդումայում: Ավելին՝ Ֆրանսիայի ազգայնականների առաջնորդ Մարին Լը Պենը քանիցս կոչ է արել ֆրանսիացիներին ու եվրոպական ազգային-ազգայնական ուժերին՝ միանալ Եվրամիության լուծարման գործին եւ նոր եվրոպական միավորում ստեղծել:
Ըստ Մարին Լը Պենի տեսակետների, այդ նոր եվրոպական միությունը կլինի ազգային ընդգծված դեմքով, որը կմերժի աֆրիկյան ու ասիական փախստականների մուտքը Եվրոպա: Continue reading
Մեր ժամանակների վկայագրում (1) – Բացահայտում՝ 28 տարի անց – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… 1988-ի փետրվարին Աբովյանում սկսվեցին Բնապահպանական ցույցերը, որ 2 օրից վերածվեցին Արցախյան շարժման…
Դպրոցական տարիներից ինձ արդեն հետաքրքրել է հայոց պատմության մութ ծալքերը բացելու-բացահայտելու խնդիրը: Ամեն բացահայտված էջ հայտնագործության պես մի բան է եղել:
Մինչեւ 8-րդ դասարանն առավելապես ընկղմված էի մեր եւ մեզ վերաբերող հնագույն պատմության կիսատ-պռատ հրամցված փաստերի մեջ՝ փառահեղ կամ ցավոտ անցքերին ավելի հանգամանորեն տիրապետելու հնարավորության հույսով:
Մայրս շաբաթվա կեսն անցկացնում էր ինձ տնից դուրս հանելու խնդրով… Համառորեն համոզում էր, որ գոնե մի քանի ժամով տնից դուրս գամ՝ դադարեցնեմ ընթերցանությունը, աչքերիս էլ հանգիստ տամ… Զգում էր, որ հետզհետե կարճատեսություն է առաջանում մոտս:
Այնպես չէ, որ տնակյաց տղա էի, ինձ հաճախ միայն առավոտյան էին տեսնում տնեցիները, եւ ապա իրիկունը՝ քնած ժամանակ: Բայց երբ կարդալս գալիս էր, անգամ ֆուտբոլ խաղալը տնից չէր հանում ինձ: Թերեւս միայն ներթաղային «հախ-հաշիվները» կամ մեր թաղի տղերքի հետ միասին կռիվ տալու գնալն էր կտրում գրքատենդից… Ճշտի չգրված օրենք կար՝ դավանանքի պես մի բան էր ընկերության մեջ, որ «ընկերովի մահը հարսանիք է»…
Պատանի ժամանակ ֆուտբոլ եւ բասկետբոլ շատ լավ էի խաղում, առհասարակ խաղային մարզաձեւերում վատ չէի դրսեւորում ինձ: Հայրս նույնիսկ Երեւան էր ցանկանում տեղափոխել, որ կրթություն ստանամ՝ զուգահեռ ֆուտբոլով զբաղվեմ: Թաղի տղերքը, ինչպես այդ տարիներին էր ընդունված նաեւ Աբովյանում, լավ խաղացող ու գոլ խփողներին Պելե կամ Գարինչա էին ասում, նաեւ բրազիլացի այլ ֆուտբոլիստների անուններով կնքում: Դե ես էլ եղա Պելե, սակայն դա էլ չկտրեց ինձ գրքերից: Համ էլ մայրս Գիքորի պատմությունը սարքեց մեր՝ լոռեցիներիս տանը՝ թե մեր երեխուն ինչու ես կտրում տնից-տեղից… Continue reading
Հայաստանում իշխանատենչ արնախումնե՞ր – «Արյունալի» քննարկումներ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատանը… Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը պատրաստ է ժողովրդին մղի մի բանի մեջ, որտեղ կթափվի ուրիշի արյունը, իսկ ինքը շագանակներ կհանի…
ԱԺ-ում 2016թ. բյուջեի նախագծի վերաբերյալ ելույթների ժամանակ ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը հայտարարեց, որ ուշադրություն էր դարձնում ոչ թե կոնկրետ թվերին, այլ գնահատականներին: Բացի իր կուսակիցների ելույթներից, նրան դուր էին եկել նաեւ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի, ԲՀԿ պատգամավոր Վահե Հովհաննիսյանի ելույթները. «Սրտացավ, խորաթափանց ելույթներ էին»: Սակայն, ըստ Մավել Բադեյանի, կային նաեւ ելույթներ, որոնք «սպեկուլյատիվ բնույթ էին կրում»:
Նա մասնավորապես անդրադարձավ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ելույթին՝ այն անվանելով կուլ տալու կոչ. «Ծիծաղով պետք է վերաբերվեմ այդ ելույթին, 2 ժամ առաջ այդ անձնավորությունը ԱՄՆ դեսպանատանն էր: Նրան ուղղված այն հարցին՝ արդյոք նա պատրա՞ստ է արյունահեղության իր երկրում, նա պատասխանեց՝ այո, իսկ այն հարցին, թե քո արյունը դու պատրա՞ստ ես տալ, նա ասաց՝ ոչ: Նա շագանակներ կհանի, իսկ այդ ընթացքում կթափվի ուրիշի արյունը»:
Իսկ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթը նա որակեց որպես սոցիալական դեմագոգիա. «Պատգամավորը հարցում է ուղարկել Դանիայի խորհրդարան, իսկ միգուցե մեկ այլ հարցում էլ աներ ու պարզեր, որ Դանիայի խորհրդարանի անդամը 3 անգամ ավելի քիչ է ուտում, քան ՀՀ ԱԺ պատգամավորը: Եվ նա հաշվի չէր առնի, որ Դանիայում ավելի շատ ձուկ են ուտում, քան հաց: Ուղղակի հարցը կարելի էր ավելի կոռեկտ ձեւակերպել»:
Հիշեցնենք, որ Մանվել Բադեյանից առաջ ելույթ էր ունեցել Զարուհի Փոստանջյանը եւ դեւերի մասին անեկդոտ էր պատմել: «Դեւը բռնում է Սարգսյան 3 եղբայրներին ու 24 ժամ է տալիս՝ որոշելու, թե որն է ճիշտ՝ այո-ն, թե ոչ-ը: Եղբայրները որոշում են այո ասել՝ երեւի ճիշտը դա է, դրա համար երեւի դեւը բաց կթողնի: Եղբայրներից մեկն այո է ասում, դեւը կուլ է տալիս: Մյուս երկու եղբայրը խորհրդակցում են, ասում են՝ հիմա ոչ ասեն, դեւը նորից է կուլ տալիս նրանցից մեկին: Մնում է Լեւոն եղբայրը: Նա դեւին հարցնում է՝ մենակ ճիշտն ասա, գիտեմ, որ ինձ էլ ես կուլ տալու, «այո՞»-ն է ճիշտ, թե՞ «ոչ»-ը, դեւն ասում է՝ ճիշտ գոյություն չունի, ճիշտ միայն մեկն է՝ ձեզնից ազատվելը, ու նրան էլ է կուլ տալիս»: Continue reading
Որոգայթներ Արեւմտյան Հայաստանի շուրջ – Հայերի համար ի՞նչ տարբերություն՝ Արեւմտյան Հայաստանը թուրքական է լինելու, թե քրդական – Կազմ ու պատրաստ սպասում են նաեւ Ադրբեջանն ու Վրաստանը… Ջավախքին էլ է պանթուրքիզմը սպառնում…
Որոգայթներ Արեւմտյան Հայաստանի շուրջ
Պաշտոնական Անկարան թնբկահարում էր, թե Թուրքիայի խորհրդարանական արտահերթ ընտրություններն աննախադեպ են լինելու իրենց օրինականությամբ: Բայց եղավ հակառակը, ինչպեսեւ սպասվում էր: Նախագահ Էրդողանի ղեկավարած կուսակցությունը մեծ խախտումների գնով հասավ միակուսակցական իշխանության: Անգամ թուրքական զլմ-ներն ահաբեկվեցին՝ ականատեսը լինելով այդօրինակ խառնակչությունների, նշեցին, որ սա Թուրքիայի կործանման սկիզբը կարող է դառնալ:
Այս անգամ եւս քրդերն անցան Թուրքիայի խորհրդարան, բայց արդեն չեն կարող այն խոչընտոտ դերն ունենալ, ինչն ունեին մինչ արտահերթ ընտրությունները: Իսկ քրդական հարցը ներքաղաքական լուրջ խնդիրներից բացի, նաեւ արտաքին՝ տարածաշրջանային նշանակության խնդիր է, որի հետեւում նաեւ Արեւմուտքի գործակալներն են կանգնած:
Այս խնդիրը նաեւ հայերին է առնչվում, քանի որ քրդական կուսակցությունը խոստացել էր բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը եւ հասնել պաշտոնական ներողություն խնդրելուն… Սա՝ ներքին հարցերում:
Իսկ արտաքին ոլորտում քրդական ծավալումը կարող է նաեւ ոչ հայանպաստ լինել, քանի որ Թուրքիայի քրդերը փորձում են Սիրիայի, Իրաքի եւ Իրանի քրդերի հետ «Քրդստան» հիմնել, որը նաեւ Արեւմտյան Հայաստանն է ներառում:
Այս դեպքում խիստ անհասկանալի է, թե ինչու՞ են Թուրքիայի քրդերը փորձում բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցը խորհրդարանում, եթե ունեն մի ծրագիր, որով իրենք են զավթելու Արեւմտյան Հայաստանը… Հասկանալի է՝ սա մի խաղ է, գուցե ոչ միայն քրդական, որպեսզի հայերին նախապես չտրամադրեն «Քրդստան» մոգոնման դեմ: Բայց սա անհաջող խաղ է եւ կարող է այլ ճակատագրի արժանանալ:
Ի վերջո, հայերի համար ի՞նչ տարբերություն՝ Արեւմտյան Հայաստանը թուրքական է լինելու, թե քրդական: Իսկ եթե հիշենք, որ քրդերը նաեւ որոշակի մասնակցություն ունեն 1915-1923թթ. հայերի զանգվածային կոտորածների ու թալանի մեջ, ապա նախորդ հարցադրման իմաստն ավելի է ընդգծվում:
Continue reading
Հայաստանին կորցնելը՝ ինքնասպանություն – Մեկ անգամ չէ, որ հայկական շահերը ասպատակվել են ռուս-թուրքական բարեկամական խաղերով… Իսկ «ծովից ծով Կովկասյան իսլամական պետության» գաղափարը դեռ ուժի մեջ է «Իսլամական խալիֆության» կազմում…
Տարիներ առաջ, դեռ Բորիս Ելցինի նախագահության ժամանակ, չեչեն գրոհայինները համագործակցում էին արաբական ծայրահեղական տարբեր ուժերի հետ, որոնցից ամենաագրեսիվը վահաբականներն էին: Նրանք հայտարարել էին «ծովից ծով Կովկասյան պետության ստեղծման մասին»: Դա նշանակում էր, որ Հյուսիսային Կովկասի ռուսաստանյան երկրամասերը՝ Դաղստանը, Չեչնիան, Ինգուշիան, Հյուսիսային Օսիան, Կաբարդինո-Բալկարիան, Կարաչաեւո-Չերքեզիան, Ադըղեյը եւ Աբխազիան պիտի միասին վերածվեն Կովկասյան իսլամական պետության: Կասպից ծովից դեպի Սեւ ծով՝ ամբողջությամբ պիտի վերահսկվեր Սաուդյան Արաբիայից սերված վահաբականների կողմից: Այս իսլամական ճյուղը՝ վահաբականությունն ավելի մոլեռանդ է իր բնույթով, քան շիայականությունն ու սուննիականությունը:
Նախագահ Ելցինին չհաջողվեց վերջնականապես կոտրել այս իսլամական ձգտումները, ինչը հաջողվեց՝ նրան փոխարինած նախագահ Պուտինին: Այսօր Չեչնիան առավելապես մերձռուսաստանյան քաղաքականության կողմնակից է եւ այլեւս անկախական ձգտումներ չի դրսեւորում, ինչը հանդարտեցրել է Հյուսիսային Կովկասի մահմեդական հանրապետություններին: Վերոնշյալ «ծովից ծով Կովկասյան իսլամական պետության» մեջ միայն Հյուսիսային Օսիան էր քրիստոնեական երկիր: Բացի նշյալ հանրապետություններից, միասնական իսլամական պետության մեջ երբեմն նշվում էր նաեւ Կալմիկիան, որը բուդդայական երկրամաս է Ռուսաստանում:
Իհարկե, ծայրահեղականները Հյուսիսային Կովկասից հետո ունեին մեկ այլ նպատակ եւս, որ միավորեն նաեւ Հարավային Կովկասը եւ այդ նպատակի համար պիտի հենվեին ադրբեջանական տարրի վրա, որի ներկայացուցիչները նաեւ Վրաստանում ունեն անկախական ձգտումներ… Այստեղ էլ միակ երկիրը, որտեղ իսլամականները չունեն որեւէ հիմք՝ Հայաստանն է, որը քրիստոնեական երկիր է համարվում, բայց ունի նաեւ հեթանոսական-արիադավան խորը արմատներ…
Continue reading
Կործանիչ ու միասնական պայքարով – Միայն այսպե՛ս աշխարհը կազատվի համաշխարհային բեւեռների սնած ահաբեկիչներից… Ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաուդը սպանվել է Ֆրանսիայի մայրաքաղաքում…
Կործանիչ ու միասնական պայքարով
Իսլամական ծայրահեղականները մեկ անգամ եւս ստիպեցին աշխարհին մտածելու, որ մի համաշխարհային բեւեռն իրավունք չունի ծայրահեղականների մի հատվածի աջակցել միայն այն բանի համար, որ այդ հատվածը համաձայն է հարվածներ հասցնել հակառակ աշխարհաքաղաքական բեւեռին: Իրավունք չունի, քանի որ այդ դեպքում նույն բանն էլ անում է մյուս բեւեռը: Եվ լինում է այնպես, որ համաշխարհային երկու բեւեռները սնում ու զինում են այսպես կոչված ծայրահեղականների երկու հատվածներին ու երկուստեք աշխարհը դնում մշտական ցնցումների տակ…
Աշխարհն այսօր էլ ցնցված է Փարիզի ահաբեկչությունից, ինչը հավաստում է միջազգային արձագանքը: Միջազգային հանրությունը խստորեն դատապարտել է հերթական զանգվածային ահաբեկչությունը եւ տարբեր երկրների ու միջազգային կառույցների ղեկավարներ իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցել Ֆրանսիային:
ԵԱՀԿ գրասենյակից, ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչը եւ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն իրենց վշտակցությունն են հայտնել ահաբեկչության զոհերի ընտանիքներին, հարազատներին, Ֆրանսիայի կառավարությանն ու ժողովրդին, վիրավորներին ցանկացել ապաքինում: «Մենք խստորեն դատապարտում ենք այս նենգ ահաբեկչական հարձակումների շարքը քաղաքացիների դեմ եւ այն ոչ խտրական բռնությունը, որը տեղի է ունեցել ձեր երկրում: Համոզված եղեք, որ ԵԱՀԿ բոլոր երկրներն այս պահին կանգնած են ձեր կողքին՝ կիսելով այն համոզմունքը, որ ոչ մի քաղաքական դրդապատճառ չի կարող արդարացնել նման նենգ արարքները»,- նշել է ԵԱՀԿ գործող նախագահը՝ հավելելով, որ այս ամենն ավելի է ամրապնդում ահաբեկչության դեմ պայքարելու իրենց հանձնառությունը: Նշվել է, որ ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությունը լավագույն պատասխանն է այն սպանալիքներին, որոնք բախվում են իրենց հասարակությունները:
Ֆրանսիայի իշխանություններին ու ժողովրդին իրենց վշտակցությունն են հայտնել նաեւ հայության տարբեր հատվածներ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ եւ աջակցություն հայտնել բարեկամ երկրի ժողովրդին: Նախագահը Երեւանի քաղաքապետի ու այլ պաշտոնյաների հետ մասնակցել է Ֆրանսիայի դեսպանատան առջեւ կազմակերպված մոմավառությանը: Ռուսաստանի, Եվրոպայի, Միացյալ Նահանգների եւ այլ գաղթօջախների հայեր իրենց զորակցություն են հայտնել Ֆրանսիայի ժողովրդին: Ամերիկայի հայկական համագումարը, որ սփյուռքահայ ամենամեծ համազգային, ոչ կուսակցական, հասարակական կազմակերպությունն է, «ցավակցել է անիմաստ ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, դատապարտել Փարիզում տեղի ունեցած բարբարոսական գործողությունները եւ հայտնել աջակցություն Ֆրանսիայի ժողովրդին»: Continue reading


