Category Archives: Հոդվածներ

Այս բաժնում տեղադրվում են Հայ Արիական Միաբանության գաղափարախոսությանը համահունչ հոդվածներ ու վերլուծականներ:

ՄԻԵԴ որոշմամբ հայերի կոտորածներն ակնհայտ ցեղասպանություն էին… Արդարություն թուրքական ձեւով (Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի դատական որոշման արձագանքները)… Թուրք ռազմական տեսուչները՝ Հայաստանում… Հիմարանոցներ կառուցելու փոխարեն՝ արդիական զենք հայոց բանակին…

Հայերի կոտորածներն ակնհայտ ցեղասպանություն էին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի կողմից «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վերջնական վճռի վերաբերյալ ՄԻԵԴ մի շարք դատավորներ, ներառյալ ՄԻԵԴ նախագահ Դին Շպիլմանը, համատեղ կարծիք են ներկայացրել հոկտեմբերի 15-ին՝ նշելով. «Այն, որ հայերի կոտորածները եւ տեղահանությունը ցեղասպանություն է եղել, կասկածից վեր է: Հայերի ցեղասպանությունը հստակ եւ հաստատված պատմական փաստ է: Սա հերքելը կնշանակի հերքել ակնհայտը»:

«Բայց սա չէ այս գործի հիմնական հարցը», ասել են Դատավճռին «դեմ» քվեարկած 7 դատավորները, եւ ներկայացրել են համատեղ հատուկ կարծիք, որտեղ գրում են. «Այս գործը պատմական ճշմարտության կամ 1915-ի իրադարձությունների իրավական գնահատական տալու մասին չէ: Իրական խնդիրը այս գործում այն է, թե արդյոք պետությունները կարող են քրեորեն հետապնդելի արարք դարձնել ցեղասպանություն վերապրած առանձին ժողովրդի հիշողությունը վիրավորելը: Մեր կարծիքով, սա իրոք հնարավոր է»: «Մեր անհամաձայնությունը վճռի հետ վերաբերում է մեծամասնության կողմից դիմումատուի (Դողու Փերինչեքի) հայտարարություններին տրված մեկնաբանություններին: Այդ չարաբաստիկ հայտարարությունների եւ դրանց հետեւանքների նշանակությունը այս դատավճռի շրջանակներում շարունակաբար նվազեցվում էր», պնդել են ՄԻԵԴ դատավորները իրենց զեկույցում:

Նշենք, որ 2005թ. մայիսին, հուլիսին եւ սեպտեմբերին Շվեյցարիայի Լոզան, Օպֆիկոն եւ Կոնիզ քաղաքներում կազմակերպված միջոցառումների ընթացքում Դողու Փերինչեքը հրապարակայնորեն հերքել էր 1915թ. ու հետագա տարիներին հայ ժողովրդի նկատմամբ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության փաստը:  Continue reading →

Հայաստանը՝ անվիճելի խաչմերուկ Հայաստանը պետք է մնա բազմաբեւեռ աշխարհի կողմնակից… Անվիճելի՞ թեկնածություն էր ԵՏՄ-ի համար… Արագ կնքելու կոչ՝ ԵՄ-ՀՀ համագործակցության վերաբերյալ շրջանակային համաձայնագիր…

Հայաստանը՝ անվիճելի խաչմերուկ

Ռուսաստան-Արեւմուտք ռազմաքաղաքական սրացումները նոր փուլ են մտել: Եթե մինչ այս հակամարտությունն ընթանում էր քաղաքատնտեսական ոլորտներում, ապա այժմ այն մոտեցել է ռազմական հակամարտության եզրին: Այս ընթացքում էլ ավելի կսրվի Եվրոպական ու եվրասիական միությունների հակադրությունը:

Շատ անսպասելի էր Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովում Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի եւ Ղրղըզստանի նախագահների որոշումը, ըստ որի՝ Վիկտոր Խրիստենկոյին ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում փոխարինեց ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Շատերի կարծիքով այս պաշտոնը կարող էր ստանձնել նաեւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ով ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար եղած ժամանակ լիովին բավարարել էր ռուսական կողմի պահանջները… եւ այսօր Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ լծվել է ռուսամետ քաղաքական դաշինքի ձեւավորմանը Հայաստանում: Այդ պաշտոնին հասնելու համար նա հոկտեմբերի 8-ին մեկնել Էր Մոսկվա։

Բայց Հայաստանի նախագահը շատ անսպասելի քայլ կատարեց, որին ոչ պակաս անսպասելի դյուրությամբ համաձայնեց Ռուսաստանի նախագահը, ում համաձայնությունը մյուս երկրների նախագահների համար արդեն բավարար էր: Ասում են՝ Սերժ Սարգսյանին խիստ զայրացրել է արդեն քավորսանիկական կապերով կապված Արթուր Բաղդասարյանի եւ Արա Աբրահամյանի համագործակցությունը, ինչն էլ կասեցրել է մշտապես ջրից չոր դուրս եկող ՕԵԿ ղեկավարի պոռթկումները:  Continue reading →

Բոլորովին նոր Մերձավոր Արեւելքի հեռանկարը Կհետեւի՞ արդյոք Իրաքը Սիրիայի օրինակին… Հայաստանն ունենալու է իր շահերը, որ պետք է այսօրվանից լինեն մեր երկրի քաղաքական մեծ օրակարգում…

Այս օրերին ամենաթեժ քննարկվող միջազգային նյութերից է Ռուսաստանի անսպասելի քայլը՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերի ռմբահարումը՝ օդուժի եւ հրթիռակոծման միջոցով: Մոսկվան նաեւ ապացուցում է, որ տիրապետում է ռազմական լուրջ կարողությունների եւ իր հետ պետք է հաշվի նստի Արեւմուտքը:

Սիրիան Ռուսաստանի դաշնակիցն է Մերձավոր Արեւելքում եւ Մոսկվան ընդունել է Դամասկոսի աջակցություն ստանալու խնդրանքը: Սա, ինչպես ասում են, կատարվել է օրինական հողի վրա, ինչը ԱՄՆ-ին զրկել է նույն օրինական ճանապարհով, ՄԱԿ-ի միջոցով կասեցնել ռուսական առաջխաղացումը տարածաշրջանում: Այստեղ նաեւ առկա է ծայրահեղ իսլամականներից ազատվելու խնդիրը, ինչը եւս չի կարող անտեսել Վաշինգտոնը:

Բայց Մոսկվան բացի իսլամականների դիրքերը ռմբակոծելուց, հարվածներ հասցրեց նաեւ Սիրիայի նախագահին ընդդիմադիր ուժերի կենտրոններին եւ հնարավորություն տվեց նախագահ Բաշար Ասադին վերատիրելու որոշ տարածքների: Այս ամենը կատարվեց նաեւ Թուրքիայի օդային սահմանը խախտելու միջոցով, որը նոր բարդություններ առաջացրեց առանց այն էլ խրթին հարցերով տարածաշրջանում: Եվ տեսակետ հնչեց, թե Թուրքիայի օդային տարածքը խախտելով, Սիրիայում պատերազմի մեջ ներքաշվելով, Ռուսաստանն իրականում ցանկանում է ամրապնդվել Մերձավոր Արեւելքում, որը փորձում է իրականացնել Սիրիայում ռազմաբազա հիմնելով:  Continue reading →

Հայկական գործոն, որ միատարրության հենք ունի… Հայի տիեզերագեն կանչը պիտի յուրաքանչյուրն արթնացնի իր ներսում Այդժամ է, որ իրապես կպայծառանա հայի միտքը՝ արարչաբնույթ երրորդությամբ…

Արտասահմանում անծանոթ հայերն իրար հանդիպելիս հիմնականում կարողանում են ինչոր մի անհայտ զգայարանով ակնթարթորոն պարզել դիմացինի հայկական ծագումը` նույնիսկ առանց նրան լսելու: Ավելի համարձակները բացահայտման առաջին քայլն անում են հայերեն ողջույնով: Եվ հանկարծ պատասխանողի աչքերի փայլատակումից եւ ջերմ պատասխանից պարզվում է, որ նա էլ քո մեջ էր հարազատություն նկատել: Հայի` նույնիսկ առանց սխալների եւ այս կամ այն լեզվին հատուկ առոգանությամբ, օտարոտի շեշտադրությամբ եւ արտասանությամբ (ակցենտ) օտարալեզու խոսքից կարելի է գլխի ընկնել, որ նա հայ է: Հանճարեղ Կոմիտասը իր մանկական երգչախմբի սաների ընտրության ժամանակ նրանց երգից կարողանում էր որոշել, թե հայակական որ գավառից են եկել փոքրիկ երգիչները:

http://www.hayary.org/wph/?p=5127 – Հայկական գործոն, որ կզարթնեցնի հայի գենուժն ու զինուժը – Մեր միասնականությունն ու կազմակերպվածությունը պետք է ուժեղացնի հայկական գործոնը տարածաշրջանում…

http://www.hayary.org/wph/?p=5116 – Հայկական գործոն, որ միս ու արյուն պիտի ստանա – Երբ կգտնենք մեր նախնյաց կարգը – Տեր կանգնենք մեր Հայք-Հայաստան աշխարհին՝ ինչպես մեր սեփական տանը…

Սրանք այլեւս ենթադրություններ չեն, այլ, ինչպես հայտնի ֆիլմում է ասված` «բժշկական փաստեր»: Հայերի ինքնատիպության գիտական ապացույցներից բացի (հայերի աչքի կառուցվածքի անկրկնելիություն, ողնուղեղի պատվաստման համար բացառապես հայ դոնորի մասնակցության բացառիկություն եւ այլն) բազմաթիվ են նաեւ հայերի արժեքային, սովորութային նմանությունները: Արժեք ասելով, հայերի համար անմիջապես առաջնային է դիտվում ընտանիքը: Հայկական ընտանիքը, որը հայի համար պատմության ծայրահեղ դժվար պահերին հայ մնալու միակ ու վերջին անխորտակելի ամրոցն է եղել: Հայերին վերացնելու համար բռնափոխել են ազգային հավատը, բայց պարզվեց, որ այն անջնջելի է՝ գենետիկ երեւույթ: Հայերին զրկել են պետականությունից, սակայն առաջին իսկ հնարավորության դեպքում, թեկուզեւ բազմադարյա ընդմիջումներով, կարողացել ենք ինքնակազմակերպվել ու ներկայանալ որպես ինքնուրույն, ինքնիշխան պետական կազմավորումներ՝ կերտելով փառահեղ հաղթանակներ: Հայերից մերթ ընդ մերթ խլել են ազատությունը, անգամ հատուկ հարկ են դրել հայ լինելու համար, մեզ ձուլելու փորձերից բացի՝ վերցրել են ամենաառողջ տղա երեխաներին: Բայց էլի հայերը չեն վերացել, չեն մեկուսացել կամ պատնեշվել այս անարդար աշխարհից…  Continue reading →

Ասում են, թե հարկատուն բողոքել կարող է – Սակայն այդ բողոքարկումը չի դադարեցնում հարկային պարտավորությունների գանձումը կամ գանձումն ապահովելու ուղղությամբ գործողությունների կատարումը…

Հաջորդ տարի ԱԺ կներկայացվի փաստաթղթերի մի փաթեթ («ՀՀ հարկային օրենսգրքի մասին» օրենքների նախագծերի փաթեթ), որում ներառված է նաեւ հարկ վճարողի բողոքարկման իրավունքը: Ասվում է, որ հարկային մարմնի ընդունած անհատական իրավական ակտը, ինչպես նաեւ հարկային ծառայողի գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողով (խնդրում եմ ուշադրություն դարձնել ընդգծվածին,-հեղ.):

Միաժամանակ նշվում է, որ հանձնաժողով ներկայացված բողոքի ցանկացած փուլում հարկ վճարողը կարող է դիմել դատարան:

Ի դեպ, ըստ ֆինանսների նախարարության, բողոքարկումը չի դադարեցնում հարկային պարտավորությունների գանձումը կամ հարկային պարտավորությունների գանձումն ապահովելու ուղղությամբ գործողությունների կատարումը: Բողոքը քննության առնող հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովը, սակայն, իրավունք ունի մինչեւ բողոքի լուծվելը դադարեցնել հարկային պարտավորությունների գանձումը կամ գործողությունների կատարումը:

Ինչ կարգով հակատուն կարող է բողոք ներկայացնել: Նախ ասենք, որ հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովը վերադաս հարկային մարմնի ղեկավարի կողմից ձեւավորվող եւ վերադաս հարկային մարմնում մշտապես գործող մարմին է լինելու՝ բաղկացած է նախագահից եւ ութ անդամից, որոնք հանձնաժողովում իրենց աշխատանքը համատեղում են իրենց զբաղեցրած հարկային ծառայության պաշտոնների հետ: Հարկ վճարողը պետք է հանձնաժողով բողոքը ներկայացնի գրավոր եւ հայերեն: Բողոքը պիտի պարունակի տվյալներ հարկատուի կամակերպության անվան, գտնվելու վայրի, հարկային հաշվեհամարի մասին: Նաեւ պիտի հստակ շարադրվի բողոքողի պահանջը, բողոքարկման առարկան, կցվի համապատասխան փաստաթղթերի ցանկը:  Continue reading →

Կամ զարգացում, կամ՝ գյուղական էներգահամակարգ.- Միջուկայինն անտեսելու քաղաքական ու տնտեսական իրավունքը չունենք – Պիտի արագացնենք՝ նոր ԱԷԿ կառուցելը 6-7 տարի է արժենում՝ թշնամուց հետ ենք մնում (Արմենուհի Մելքոնյան – «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

Մեր էներգահամակարգի առողջացման համար մշակվեց երկարաժամկետ՝ մինչեւ 2036թ. զարգացման ուղին: Անդրադառնալով ռազմավարական այս ծրագրին՝ մենք հիմնականում ներկայացրել ենք առանձին ճյուղերի զարգացման տեսլականը՝ օրինակ միջուկային, ջերմային եւ վերականգնվող էներգետիկաների ոլորտների առաջընթացի տեսանկյունից: Ի մի բերելով ամբողջը եւ ամփոփելով մեր երկրի էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ուղիների վերլուծության արդյունքները, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը վստահ ասում է, որ Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու հուսալի էներգամատակարարումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է հստակ իրականացնել այս միջոցառումները: Դրանք երկու փուլով են՝ 1. միջնաժամկետ‘ մինչեւ 2025թ. ներառյալ ժամանակահատվածում եւ 2. երկարաժամկետ՝ 2026թ-2036թ. ներառյալ ժամանակահատվածում:

Նախ՝ թվարկենք, թե ինչ պիտի արվի միջնաժամկետում:

Այս փուլի միջոցառումների շարքում է էլեկտրաէներգետիկ շուկայի փուլային ազատականացումը՝ դրա արդյունավետությունը բարձրացնելու եւ ներդրումները խթանելու նպատակով, ինչը բխում է ՀՀ-ի ԵՏՄ մտնելու եւ ԵՄ-ի առջեւ ստանձնած պարտավորություններից: Նաեւ՝ էլեկտրաէներգետիկ շուկայում տարածաշրջանային ինտեգրումն ապահովող նոր մեխանիզմների ներդնումը (տարանցում, բալանսավորում, համակարգային ծառայությունների մատուցում, վթարային մատակարարում, անկանխատեսելի հոսքերի կարգավորում):

Հավելենք՝ պետք է ոլորտի սակագների որոշման մեթոդաբանության եւ կառուցվածքի վերանայում արվի՝ ներմուծելով էլեկտրաէներգիայի սակագների համար սեզոնային եւ օրվա ժամերով ավելի բարելավված կառուցվածք եւ գազի բնագավառի համար՝ սահմանելով նոր սպառողների խմբեր ու համապատասխան սակագներ: Կարգավարման կառավարման ավտոմատացված SCADA համակարգը պետք է ընդլայնվի, ինչը կնպաստի էներգետիկ անվտանգության եւ սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը («Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ վարկային միջոցներ):  Continue reading →

Հայկական խոհանոց – Հնդկաձավարով կողիկ (կոտլետ)… Մշակութային լուրեր… Աշխարհի մարզական հեւքից… Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը-www.hayary.org տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – ներկայացնում է Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Հնդկաձավարով կողիկ (կոտլետ)

Բաղադրությունը – Բլղուր կամ հնդկաձավար – 1 բաժակ, տավարի միս – 0.5 կգ, գլուխ սոխ – 300 գ, կարագ – 50 գ, սեւ պղպեղ, աղ, ձու – 5 հատ:

Պատրաստման եղանակը – Բլղուրը կամ հնդկաձավարը նախապես թրջել: Միսը սոխի հետ աղալ, խառնել կարագը, սեւ պղպեղով ու աղով համեմել: Սրան ավելացնել բլղուրը, վրան ջարդել 1 ձու եւ հունցել: Մնացած 4 ձվերը հարել: Մսային զանգվածին կոտլետի ձեւ տալ, գցել հարած ձվերի մեջ (կամ՝ ալյուրի) եւ տապակել բուսայուղով:

Մուշեղ Գալշոյանի թանգարան–հուշահամալիրը բացվեց ծննդավայր Կաթնաղբյուրում

Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում բացվել է ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախաձեռնությամբ կառուցված արձակագիր, լրագրող, ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր Մուշեղ Գալշոյանի թանգարան-հուշահամալիրը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ԱԺ պատգամավորներ, պետական ու հասարակական տարբեր կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ եւ Գալշոյանի արձակի հարյուրավոր երկրպագուներ: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նաև Մուշեղ Գալշոյանի այրին եւ զավակները:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կաթնաղբյուրում նախ ծաղիկներ է խոնարհել գրողի շիրիմին: Թանգարան-հուշահամալիրի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ու արձակագրի դստերը՝ Սիրանուշ Գալշոյանին:
«Մուշեղ Գալշոյանի թանգարան-հուշահամալիրի նախաձեռնության, կառուցման հեղինակը մեր երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն է: Տարիներ առաջ, 2001թ.-ին, ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի հայրենի Արեգ գյուղ այցի ժամանակ Կաթնաղբյուրով անցնելիս վարչապետը ցույց տվեց այս լանջն ասելով, որ սա Մուշեղի ամենասիրված վայրերից մեկն է»,- ներկայացնելով թանգարանի ստեղծման նախապատմությունը՝ ասել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ  Կամո Արեյանն՝  ավելացնելով, որ հենց այդ այցելությանն է հետևել վարչապետի հանձնարարականը՝  սկսելու երկու կարևոր շինարարություն՝ Թալինի բերդի վերականգնումն ու այդ լանջին Մուշեղ Գալշոյանի հուշահամալիրի ստեղծումը:
«Ճիշտ կլինի, որ կառույցների ճարտարապետներից գոնե մեկը սասունցի լինի»,- հորդորել է վարչապետն ու շինարարության սկզբից սկսած ամեն անգամ Իրինդ այցելելիս անպայման նաեւ շինհրապարակում է եղել, նայել, նաեւ խորհուրդներ տվել:  Continue reading →

Թուրքիան Հայաստանը խառնել է Ռուսաստանի հե՞տ, թե՞… Ինչեւէ, Երեւանը պետք է անարձագանք չթողնի թուրքական ուղղաթիռների սահմանային հատումը – Եվրոպան ու Միացյալ Նահանգները լա՜վ գիտեն, որ Հայաստանն անկախ պետություն է՝ ռուսական ծայրամասային գավառ չէ թուրք-ռուսական խաղերի համար…

ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը հաստատել է այն տեղեկությունը, որ թուրքական ուղղաթիռները անօրինական հատել են Հայաստանի պետական սահմանը: Հոկտեմբերի 6-ին եւ 7-ին 2-4 րոպե տեւողությամբ սահմանի հատում է եղել Թուրքիա-Հայաստան պետական սահմանին: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Արմավիրի մարզի Բաղրամյանի հատվածում, թռիչքները կատարվել են Իգդիր-Ղարս ուղղություններով: «ՀայաԷրոնավիգացիա» կազմակերպության կարգավարի կողմից այդ փաստերն արձանագրվել են եւ, ընթացակարգերին համապատասխան, իրականացվել են գործողություններ, որոնցից մեկը նաեւ ճշտումն էր Անկարայի կարգավարի հետ, թե ինչ օդանավ է նրանց կողմից գալիս: Ըստ ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետի՝ Անկարան տեղեկացրել է, որ սահմանը հատել են թուրքական ռազմական ուղեւորատար ուղղաթիռներ, որոնք, սակայն, շատ չեն խորացել մեր տարածքում եւ արագ հեռացել են։

Թուրքական ռազմական ուղղաթիռների կողմից Հայաստանի պետական սահմանի հատումը կատարվել է ի պատասխան Ռուսաստանի ռազմական ինքնաթիռների՝ Թուրքիայի սահմանը հատելու քայլերիին: «Սա ոչ թե պատահականություն է, այլ սիմետրիկ պատասխան Ռուսաստանին: Վստահաբար Հայաստանի սահմանը հատելու մտադրությունը Թուրքիան

համաձայնեցրել է նաեւ ՆԱՏՕ-ի հետ, որի գլխավոր քարտուղարը շատ ավելի կատեգորիկ արձագանքեց ռուսական ինքնաթիռների՝ թուրքական սահմանը ներխուժելու փաստին, քան Անկարան: Հիմա Թուրքիան շատ հստակ հասկացնում է Կրեմլին, որ տե՛ս, եթե դու կարող ես իմ սահմանն անցնել, ես էլ կարող եմ քո կողմից պաշտպանվող սահմանը հատել»,- ասել է «Ընդդեմ իրավական կամայականությունների» կազմակերպության նախագահ, Հայաստանի նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը: Ըստ նրա՝ Անկարան ռուս-թուրքական սահմանի առաջին գիծ է դիտարկում Հայաստանը, քանի որ այս պահին Թուրքիայի հետ մեր երկրի պետական սահմանը պաշտպանվում է ռուսական բանակի կողմից:
Continue reading →

Պայթյուններ, որ գուցե պայթեցնեն Թուրքիան ներսից – Արդյո՞ք դրսի ուժերն են Թուրքիան ներսից քայքայելու եւ մասնատելու նպատակ հետապնդում… Իսկ նորօսմանական (նաեւ համաթուրանական) Էրդողանը շարունակում է մրցակցել հանրապետական Աթաթուրքի անվան հետ…

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութողլուն արտակարգ հանդիպումներ է ունեցել մայրաքաղաքում հնչած պայթյունների հետ կապված: Պայթյունները եղել են «Աշխատանք, խաղաղություն, դեմոկրատիա» խաղաղ ցույցի ժամանակ, որի մասնակիցները թուրքական իշխանությունների եւ քրդերի միջեւ ընդհարման դեմ էին պայքարում: Հավաքվածներն առավելապես քրդեր էին:

Տեղի ունեցած հրեշավոր ահաբեկչության հետեւանքով զոհերի թիվը հասել է շուրջ 100-ի, մոտ 250 մարդ էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, որոնցից 48-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Սակայն ոչ պաշտոնական տվյալներով այս թվերն ավելին են:

Քրդերը մեղադրում են թուրքերին, իսկ թուրքերը՝ իսլամական ահաբեկիչներին: Եվ հարց է ծագում՝ ո՞մ են ձեռնտու Անկարայի պայթյունները:

Թուրքական իշխանությունները փորձում են սլաքն ուղղել դեպի «Իսլամական պետության» եւ քրդական ուժերի կողմը, որոնք մի քանի օր առաջ հայտարարել էին հրադադարի մասին:

Բայց գրեթե ոչ ոք, իհարկե բացի թուրքերից, հավանական չի համարում, որ պայթյուններն իրականացվել են քրդերի կողմից: Չնայած հայտնի է, որ ռազմատենչ քրդերն այնքան էլ բարյացակամ չեն խաղաղասիրական քայլերի գնացող քրդերի նկատմամբ, սակայն նման արյունալի ոճիր միմյանց նկատամբ քրդերը չէին անի, հատկապես, որ դրա համար որեւէ պատճառ չկար…
Continue reading →

Ռուսական արջը՝ թուրքական գայլի դեմ – ՆԱՏՕ-ն կտրուկ դեմ է արտահայտվել ռուսական զինուժի դիրքավորմանը Սիրիայում… Մահապարտ ահաբեկիչներն ադրբեջաներեն են խոսել… Կոչ՝ կանխելու քրդերի ցեղասպանությունը…

Տարածաշրջանում առկա են մի շարք հակամարտություններ, որ տասնյակ տարիների, իսկ որոշներն անգամ հարյուրամյակների պատմություն ունեն: Ռուս-թուրքական դիմակայությունը եւս նոր չի սկսվել, թեեւ վաղուց զինված ընդհարումներից անցել է քաղաքա-տնտեսական պատերազմական կարգավիճակի: Այսօր այդ հակամարտությունը խորանում է: Դեռ կխորանա, եթե Ռուսաստանը շարունակի ծրագրված ավիահարվածներ հասցնել Իսլամական պետության դիրքերին Սիրիայում:

Անկարան մտահոգ է այն բանի համար, որ ռուսական ավիահարվածները հասցվում են նաեւ սիրիական իշխանություններին ընդդիմադիր ուժերի դիրքերին, որոնք արեւմտյան աջակցությունն ստանում են Թուրքիայի տարածքով, իսկ ներկայիս իշխանությունները Թուրքիային արդեն թշնամի պետություն են համարում:

Անկարան սարսափում է նաեւ այն իրողությունից, որ ռուսական զինուժը կարող է շրջափակել Թուրքիան՝ արեւելքից Հայաստանի տարածքում գործող ռազմաբազայով, հարավից՝ Սիրիայում նախատեսվող ռազմաբազայով: Իսկ Ռուսաստանը ծրագրում է Սիրիայի տարածքում դեռ ավիահարվածներ հասցնել իսլամականների դիրքերին, եթե նույնիսկ ԱՄՆ-ն հրաժարվի ուժերը միավորելու առաջարկից:

ՆԱՏՕ-ն կտրուկ դեմ է արտահայտվել ռուսական զինուժի դիրքավորմանը եւ հայտարարել է, որ Ռուսաստանը դեռ կհատուցի այն ռմբահարումների համար, որոնք արվել են ընդդիմադի ուժերի ուղղությամբ՝ վնասելով նաեւ խաղաղ բնակիչներին: Վաշինգտոնը զգուշացրել է, որ ռուսները շուտով կորուստներ կունենան Սիրիայում:  Continue reading →

Հայկական Լեռնաշխարհի հավիտենական ժամանակը – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ… Հայ արիների ղեկավարը ձեւակերպել է որպես՝ ԵՌԱՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ (Կովկաս – Հայկական Լեռնաշխարհ – Մերձավոր Արեւելք), ինչը պիտի դարձնել հայ, ապա միջազգային դիվանագիտական տերմին եւ գործոն…

Մերձավոր Արեւելքի ու Կովկասի արածաշրջաններում մշտապես առկա են հակամարտություններ եւ տարաբնույթ հակասություններ: Ի վերջո այստեղ է որոշվում համաշխարհային վերաձեւումների ճակատագիրը եւ Եվրոպան ու Ասիան, նաեւ Աֆրիկան կապող այս գերխաչմերուկում բախվում են համաշխարհային ռազմա-քաղաքական ու ռազմա-տնտեսական շահերը: Ինչպես դարեր ու հազարամյակներ առաջ, այնպես էլ այսօր այստեղ պայքարի մեջ են եւ՛ գերտերությունները եւ՛ տարածաշրջանի բնիկ ազգերը եւ՛ եկվոր-քոչվոր, բայց արդեն հաստատված զավթարարները:

Տարածաշրջանի հակամարտությունների ու վերաձեւումների մասին խոսում են մեր բոլոր քաղաքական ուժերը, սակայն հայ արիականների առաջնորդ Արմեն Ավետիսյանը երկար ժամանակ բարձրացնում է ինչպես նշված, այնպես էլ հենց տարածաշրջան ասվածի անվան ձեւակերպման փոփոխության մասին: ՀԱՄ ղեկավարը երկրի իշխանավորներին, նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին բազմիցս կոչ է հղել Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի տարածաշրջան ասելու փոխարեն նշել՝ Կովկասի, Հայկական Լեռնաշխարհի եւ Մերձավոր Արեւելք տարածաշրջաններ… Նշվում է նաեւ, որ այսպես, ի վերջո, հայերի վրայից հանվում է կովկասցի լինելու սին պիտակը եւ հայը վերադառնում է իր բնիկության տեսլականին՝ Հայկական Լեռնաշխարհի միակ բնիկն ու տերը լինելու իրողությանը: ՀԱՄ առաջնորդը պնդում է, որ սա է մեր պահանջատիրության հենքը եւ որքան ուշ հասկանանք, այնքան հեռու կմնանք հայրենատիրության իրական պայքարից:

Արցախյան եւ սիրիական հակամարտությանը, ծայրահեղ իսլամականների զանգվածային ահաբեկչությանը եւ ավերածություններին գումարվեց նաեւ ռուս-թուրքական հակասությունը: Սա արդեն վերածվում է Արեւմուտք-Ռուսաստան մի նոր առճակատման, որը կդառնա ուկրաինական առճակատման կրկնօրինակը՝ մեր տարածաշրջանում, կամ՝ ինչպես հայ արիների ղեկավարն է ձեւակերպել՝ ԵՌԱՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ (Կովկաս – Հայկական Լեռնաշխարհ – Մերձավոր Արեւելք):

Հատկապես ռուս-թուրքական հակասությունները, որ հետզհետե վերածվում են հակամարտության, ավելի զգայուն ազդեցություն կունենան Հայաստանի վրա:  Continue reading →

Քրդերը խոսում են Թուրքիայի անունի՞ց – Հայ-քրդական պետություն Արեւմտյան Հայաստանի տարածքում անհնար է պատկերացնել… Քրդերը Միացյալ Հայաստանում կարող են ապրել, ինչպես այսօրվա Հայաստանում են ապրում քրդերն ու եզդիները եւ այլ ազգերը (Արմեն Ավետիսյան, հայ արիների (ՀԱՄ) առաջնորդ եւ համախմբված հայ ազգայնականների (ՀԱՀ) համակարգող)…

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը ներկայացրել է կուսակցության նախընտրական ծրագիրը, որում տեղ է գտել նաեւ պետության անունից Հայոց ցեղասպանության ճանաչումը ապահովելը։ Թուրքական Haber7 կայքի փոխանցմամբ՝ ԺԴԿ-ի նախընտրական ծրագիրը ներկայացնելու ժամանակ կուսակցության կին համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը հայտարարել է, թե իրենց կուսակցությունը տարբեր ժամանակներում տարբեր ժողովուրդների նկատմամբ իրականացված ցեղասպանություններն ու կոտորածները պետության անունից ճանաչելու եւ ներողություն խնդրելու համար աշխատանքներ են իրականացնելու։ «Վերացնելու ենք Հայաստանի նկատմամբ կիրառվող շրջափակումը։ Հայաստանի հետ արագացնելու ենք տնտեսական, քաղաքական եւ դիվանագիտական հարաբերությունները ու հայ ժողովրդի հետ բարեկամության կամուրջներ ենք կառուցելու»,- ասել է Ֆիգեն Յուքսեքդաղը։

ԺԴԿ-ն Թուրքիայի պատմության միակ խորհրդարանական կուսակցությունն է, որը կազմակերպության անունից ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ իշխանություններին կոչ արել ճանաչել ու փոխհատուցել Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին։

Հիշեցնենք, որ «Լուսանցք»-ն անդրադարձել է այն խնդրին, որի մասին քիչ է խոսվում՝ հայ-քրդական համատեղ պետության ստեղծման: Սա, իհարկե քրդական տարբերակ է, եթե հանկարծ չհաջողեն Արեւմտյան Հայաստանի տարածքում եւս Քրդստան կոչված պետությունը ծավալել: Իսկ այդ Քրդստանը ոմանք պատկերացնում են ինչպես Արեւմտյան Հայաստանի, այնպես էլ Սիրիայի, Իրաքի ու Իրանի որոշ տարածքների միավորման միջոցով:
Continue reading →

Հայոց ցեղասպանության հարցը մտնում է պահանջատիրության փուլ – «Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսը փոխարինվեց՝ «Ճանաչումից՝ հատուցում»-ով… Կրկին եվրոպական երկակիություն, բայցեւ՝ հայանպաստ դիրքորոշմամբ (Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի)…

Ճանաչում եւ փոխհատուցում

Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Հայոց ցեղասպանություն-100. ճանաչումից՝ հատուցում» խորագրով միջազգային գիտաժողովը: Քննարկման հիմնական թեման Հայոց ցեղասպանության ուսումնասիրության հետ առնչվող հիմնախնդիրների լայն շրջանակն է: Մասնավորապես՝ Ցեղասպանությունների հետեւանքների վերացման ու հատուցման իրավաքաղաքական ու սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները: Մասնակցում են ավելի քան 100 մասնագետներ Հայաստանից, Գերմանիայից, Միացյալ Նահանգներից, Ավստրիայից, Ռուսաստանից, Ավստրալիայից, Ուկրաինայից, Կանադայից, Լեհաստանից, Հունգարիայից: Կազմակերպիչներն են ԳԱԱ-ն եւ ԵՊՀ-ն:

Գիտաժողովը սկսվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի ողջույնի ուղերձներով, որտեղ շեշտադրվեց, որ չդատապարտված հանցագործությունները ծնում են ավելի մեծ հանցագործություն: Հայտարարվեց, որ առաջին գործնական եւ իրավական քայլն արված է՝ Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջով, եւ Հայաստանն ու սփյուռքը պետք է համախմբվեն հայոց իրավական պահանջի շուրջ:

Այս գիտաժողովը գիտական նոր մակարդակի կբարձրացնի ցեղասպանության ուսումնասիրման, հետեւանքների վերացման կարեւոր խնդիրը. միջազգային գիտաժողովի ժամանակ ասել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: «Տարին սկսեցինք «Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսով, ու դրա ներքո անցան բոլոր միջոցառումները, որոնք ցույց տվեցին, որ մեր ժողովուրդն ունի կամային բարձր հատկություններ եւ կարող է մեկտեղվել մեկ գաղափարի շուրջ, գործել միասնաբար՝ հայրենիքում եւ սփյուռքում»,- նշել է ԵՊՀ ռեկտորը: Նա կարեւորեց գիտաժողովի «Ճանաչումից՝ հատուցում» վերտառությունը, որն արդեն, ըստ նրա, դարձել է գերիշխող՝ շնորհիվ նաեւ քաղաքական գործիչների, սփյուռքի հայրենակիցների ու մասնագետների. «Շատ երկրներ շարունակում են համառորեն անտեսել ճանաչման խնդիրը: Ցավոք, դեռ կան երկրներ, որոնք այս խնդիրը կամ անտեսում են, կամ շարունակում են օգտագործել իրենց անձնական նեղ շահերի համար»:

Նշվեց, որ աշխարհի շատ ժողովուրդներ այսօր դարձյալ կանգնած են ցեղասպանության սպառնալիքի առաջ, եւ մենք այլ ժողովուրդների հետ պետք է մեկտեղենք ջանքերը, կարողանանք պայքարել այդ արհավիրքի դեմ, զերծ պահել մեր ազգը նոր փորձություններից:  Continue reading →

Ո՞վ պետք է լինի պահանջատեր Թուրքիայից… Տարածքային պահանջի համար շատ բան է պետք՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումներով – Իսկ սերունդի վրա գործը ճի՛շտ թողնելու համար պիտի սկսել խնդրի պետական կարգավորումից…

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 1915թ. ապրիլի 24-ին հետաքրքիր հարցազրույց է տվել թուրքական «Հյուրիեթ» թերթի լրագրող Ջանսու Չամլիբելին Երեւանում, որը աննկատ էր մնացել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների օրերին լրատվական հորձանուտում: Ներկայացնենք նախագահի խոսքից կարեւոր հատվածները՝ ընդարձակ հարցազրույցից, որը հրապարակվել է «Թըրքիշ դեյլի նյուս»-ում՝ «Հյուրիեթ» թերթի անգլերեն տարբերակում:

Այսպիսով՝ Հայաստանի նախագահը նշել է.

– Թուրքիայի ղեկավարության զգացմունքային ու նաեւ ոչ դիվանագիտական բնույթի արձագանքը [Ֆրանցիսկոս պապի կողմից ապրիլի 12-ին Վատիկանում Հայոց ցեղասպանության ճանաչմանը] եւս մեկ ապացուցեց, որ Անկարան շարունակում է իր բացահայտ ժխտողական քաղաքականությունը պետական մակարդակով՝ դրանով իսկ իր վրա վերցնելով Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից իրականացված ոճրագործության պատասխանատվության բեռը:

– ԱՄՆ-ն, որպես գերհզոր տերություն եւ ժողովրդավարական արժեքների ջատագով, բազմաթիվ առիթներով հայտնել է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: ԱՄՆ 50 նահանգներից 44-ն ընդունել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պատմության ընթացքում ամերիկյան տարբեր նախագահներ, օրինակ՝ Ռոնալդ Ռեյգանը, Ջերալդ Ֆորդը (դեռ որպես կոնգրեսական), հայ ժողովրդի նկատմամբ կոտորածները բնորոշել են որպես ցեղասպանություն: Նույնիսկ ԱՄՆ այն նախագահները, որոնք պաշտոնավարման ընթացքում չեն կիրառել «ցեղասպանություն» եզրույթը՝ այն օգտագործել են իրենց նախընտրական արշավներում: Դա նշանակում է, որ նրանք երբեք կասկածի տակ չեն դրել կատարվածի հավաստիությունը եւ միայն քաղաքական որոշ նկատառումներից ելնելով խուսափել են արտաբերել «ցեղասպանություն» եզրույթը:  Continue reading →

Հայկական գործոն, որ կզարթնեցնի հայի գենուժն ու զինուժը – Մեր միասնականությունն ու կազմակերպվածությունը պետք է ուժեղացնի հայկական գործոնը տարածաշրջանում…

Պատկերացրեք մի իրավիճակ, երբ ձեզ դժվարությունների ժամանակ օգնում են միայն այն բանի համար, որ դուք հայ եք: Անկախ այն բանից, թե դուք որտեղ եք՝ Հայաստանում, թե արտերկրում: Ձեզ մոտենում է հայկական, արդեն ընդունված եւ իրապես համազգային կազմակերպության ներկայացուցիչը, եւ, ուսումնասիրելով ձեր խնդիրներն ու կարողությունները, առաջարկում է անշահախնդիր օգնություն: Հենց այդ պահից ձեր համար սկսում են աշխատել բարձրակարգ մասնագետներ, հասանելի են դառնում տեղեկատվական շտեմարաններ, ինչի արդյունքում բազմապատկվում են ձեր հնարավորությունները: Այս ամենի արդյունքում դուք դառնում եք հաջողակ (ավելի նպատակասլացները՝ հեղինակություններ) եւ որոշ ժամանակ անց դուք էլ կարողանում եք այդ համահայկական կազմակերպության միջոցով առաջարկել անշահախնդիր օգնություն:

Նախորդը – http://www.hayary.org/wph/?p=5116 – Հայկական գործոն, որ միս ու արյուն պիտի ստանա – Երբ կգտնենք մեր նախնյաց կարգը – Տեր կանգնենք մեր Հայք-Հայաստան աշխարհին՝ ինչպես մեր սեփական տանը…

Օգնություն ստացողների թվի ավելացման հետ աճում է առաջարկվող օգնության մեծությունը: Ստեղծվող հավելյալ արդյունքն էլ ուղղվում է հայագիտության զարգացմանը եւ հայապահպանության հրատապ խնդիրների լուծմանը: Իզուր չէ, որ Հայ Արիական Միաբանությունը տարիներ շարունակ առաջարկում է ստեղծել Հայապահպանության նախարարություն՝ իհարկե կարեւորելով, որ այն վստահվի հենց հայ արիներին, որպեսզի վերածվի ցուցադրական (օրինակելիի իմաստով) նախարարության…

Հաստատ կգտնվեն այս գործի նվիրյալներ, ովքեր իրենց ապրած կյանքով են ապացուցել իրենց անկաշառ եւ աննահանջ կեցվածքը: Կգտնվի նաեւ սկզբնական կապիտալ: Կամ կօգնեն, որ գտնվի այդ նախնական եւ չպղտորված կապիտալը, որ պիտի շարունակի իր չարատավորված առաքելությունը:

Շատ ցանկալի է, որ օգնություն առաջարկող կառույցը հենց հայկական պետությունը լինի, որ կներդնի բոլորովին չեզոք մի դրամագլուխ: Ցավոք, Հայաստանի Հանրապետության կազմավորման առաջին տարիներից իշխանության նկատմամբ վստահության պակաս սկսեց զգացվել: Անշուշտ, իշխանության (նաեւ ընդդիմության) մեջ կան գործիչներ, ովքեր բառիս բուն իմաստով պետական ծառայողներ են: Նրանց թվի մեծացումը հնարավորություն կտա հանրապետությունը դարձնել ազգային պետություն՝ առանց հանրային միջամտությունների, որ առավելապես ապազգային են:  Continue reading →