Category Archives: Հոդվածներ

Այս բաժնում տեղադրվում են Հայ Արիական Միաբանության գաղափարախոսությանը համահունչ հոդվածներ ու վերլուծականներ:

Համաշխարհային ճգնաժամի սպասումով – Համաշխարհային 2-րդ բեւեռը պահելու ճանապարհին Մոսկվան Վաշինգտոնին սպառնացել է միջուկային պատերազմով…

Վերջերս Վլադիմիր Պուտինի հրամանով մարտական տագնապով մարտական պատրաստության էին բերվել (ինչը գուցե պարբերաբար կրկնվի) Հյուսիսային նավատորմը, Արեւմտյան ռազմական օկրուգի առանձին զորամիավորումները եւ ռազմաօդային դեսանտը: Այս մասին հայտարարել էր երկրի պաշտպանության նախարար Սեգեյ Շոյգուն: Ընդհանուր առմամբ, տագնապին ներգրավվեց 38 հազար զինծառայող, 3360 միավոր մարտական տեխնիկա, 41 նավ, 15 սուզանավ, 110 օդանավ եւ ուղղաթիռ:

Տագնապն ուսումնավարժական էր ու հետապնդում էր զորքի պատրաստվածությունը ստուգելու նպատակ: Մասշտաբային այդ ստուգումն իրականացվեց Ռուսաստանի համար այնպիսի մի ժամանակահատվածում, երբ հրապարակային բոլոր միջոցառումներից «անհետացել» էր Վլադիմիր Պուտինը, եւ Ռուսաստանն ավելի քան 10 օր կարծես գտնվում էր «ստվերային կառավարման» փուլում: Անգամ խոսում էին, թե հայտնի չէ՝ նախագա՞հն է կառավարում Ռուսաստանը, թե՞ ուրիշները՝ նրա միջոցով, կամ՝ առանց նրա: Ստեղծվեց մի խորհրդավոր վիճակ, ինչը, մեր կարծիքով, պիտի պարզեր՝ ինչքան են վախենում Ռուսաստանից Արեւմուտքում … Եթե Մոսկվան ցույց տա, որ կարող է հանկարծ անկառավարելի դառնալ:

Ընդհուպ շրջանառվեցին վարկածներ, որ Ռուսաստանում իշխանական հեղաշրջում են իրականացրել ուժային կառույցները, եւ նրանք փորձում են իրենց կամքը թելադրել երկրի նախագահին, այդպիսով՝ նաեւ աշխարհին: Նույնիսկ խոսում էին, թե ով է փոխարինելու «նախկին» նախագահին: Բոլոր վարկածները ցրելու տարբերակ կար, եթե պարզապես հայտնվեր Ռուսաստանի ղեկավարը… Սակայն խորհրդավոր ուշացումը խնդիր ուներ լուծելու: Իսկ «անհետացած» նախագահի «անտեսանելի» հրամանագիրը զորական մասշտաբային տագնապի մասին՝ արդեն «թաքնագիտական» քայլի պիկն էր: Ուշագրավ է, որ մարտի ակզբներին էլ Ռուսաստանը ծավալուն զորավարժություն էր իրականացնում հարավային օկրուգում, որին ներգրավված էր անհամեմատ ավելի քիչ թվով զինծառայող՝ 2000:

Իսկ Ռուսաստանի նախագահն ավելի խորն էր գնացել դեռ հակամարտության սկզբում: Համաշխարհային 2-րդ բեւեռը պահելու ճանապարհին նա անգամ ակնարկել էր միջուկային հարվածների մասին: «Ղրիմ. Ճանապարհ դեպի հայրենիք» ֆիլմի համար տված հարցազրույցում նա նշել է, որ Կիեւում տեղի ունեցած հեղաշրջումից հետո երկրի զինված ուժերը պատրաստ էին իրադարձությունների ցանկացած զարգացման՝ ներառյալ միջուկային ուժերը մարտական պատրաստականության բերելուն: Նաեւ ասել է, որ արեւմտյան գործընկերների կողմից արվող հայտարարություններից հասկանալի չէր՝ արդյոք նրանք իրավիճակից ելնելով չեն պատրաստվում ռազմական միջամտություն իրականացնել:   Continue reading →

Ինչու Ռուսաստանը չի՛ ներում Հայաստանին – Ո՞ր երկրների պարտքերն է «ջնջում» Մոսկվան՝ այդ ցանկում երբեք չներառելով դաշնակից եւ ռազմավարական գործընկեր Հայաստանին…

Վլադիմիր Պուտինը մարտի 17-ին ստորագրել է Ռուսաստանի եւ Ղրղըզստանի կառավարությունների միջեւ կնքված մի համաձայնագիր, ըստ որի Ռուսաստանը ներում է Ղրղըզստանին մոտ 190 մլն. դոլարի պարտք: Ընդհանուր պարտքը կազմում է 500 մլն. դոլար: Մնացած մասն էլ վերաձեւակերպվել է եւ կվճարվի առաջիկա 20 տարիներին:

Առաջին հայացքից թվում է, թե այս տեղեկատվությունը այնքան էլ կարեւոր չէ, բայց այդպես չէ՝ հատկապես հայերիս համար: Խնդիրն այն է, որ Ռուսաստանը մինչ օրս Հայաստանին ոչ մի լումա չի զիջել, եւ դա այն դեպքում, երբ Ռուսաստանն այլ երկրներին պարտքի ներումներ է շնորհում ուղղակի փաթեթներով:

Համոզվելու համար ուսումնասիրենք, թե ում եւ որքան պարտք է ներել Ռուսաստանը վերջին 20 տարիների ընթացքում՝ օգտվելով ռուսական մամուլում առկա վստահելի տեղեկատվությունից:

Ղրղըզստանին առաջին անգամ չէ, որ Ռուսաստանը պարտք է ներում: Ընդամենը 2 տարի առաջ՝ 2013թ. ապրիլին նույնքան՝ 190 մլն. դոլարի պարտք արդեն ներել էր:

2014թ. հուլիսին Ռուսաստանը ներեց Կուբայի պարտքի 90%-ը: Ընդհանուր պարտքը Ռուսաստանին կազմում էր 35,2 մլրդ. դոլար: Մնացած 3.5 մլրդ. դոլարը Կուբան պետք է վճարի 10 տարվա ընթացքում:   Continue reading →

Երբ ցեղասպանելը արյան մեջ է – Հույների եւ ասորիների ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում… Նաեւ եզդիների նկատմամբ իրականացված բռնությունները… Լեւոն Տեր-Պետրոսյանը միշտ էլ թուրքահաճ է մտածել… Ֆրանսիան ՄԱԿ ԱԽ-ում կպաշտպանի Իրաքի եւ Սիրիայի քրիստոնյաներին…

Երբ ցեղասպանելը արյան մեջ է

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, մարտի 24-ին, Հայաստանի Ազգային Ժողովը քվեարկությամբ միաձայն ընդունեց նախորդ օրը քննարկված «Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923թթ. իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» ԱԺ հայտարարության նախագիծը, որի հեղինակներն են իշխանական եւ ընդդիմադիր թեւերի պատգամավորներ: Արծարծվեց նաեւ եզդիների եւ այլ ազգերի ցեղասպանության ճանաչման հարցը, սակայն խնդիրը դեռ ուսումնասիրության կարիք ուներ:

Այս հարցերն անչափ կարեւոր են մեր հայենիքը զավթած եւ հայության զգալի մասին ցեղասպանած թուրքերին ընդհանրական պատասխանատվության ենթարկելու համար, հատկապես, որ Անկարան այսօր էլ Իրաքի ծայրահեղ իսլամականների հետ ոչնչացնում է քրիստոնեական արժեքները, հատկապես՝ հայ համայնքի դեմ են ուղղորդում թուրքերն արնախում իսլամականներին: Հիշեցնենք, որ թուրք եւ ադրբեջանցի ահաբեկիչները եւս կռվում են Սիրիայի ու Իրաքի՝ այս բազմազգ երկրների դեմ…

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, ղպտի եկեղեցու հոգեւոր պետ Նորին Սրբություն Թավատրոս Բ. Պատրիարքը եւ ասորի ուղղափառ եկեղեցու հոգեւոր պետ Նորին Սրբություն Աֆրամ Բ. Պատրիարքը մարտի 19-20-ին հանդիպել են Կահիրում: Քննարկումներից հետո 3 հոգեւոր պետերը միացյալ հայտարարություն են ընդունել, որն անդրադառնում է Միջին Արեւելքի վիճակին, դատապարտում է ծայրահեղականների գործողություններն անմեղ մարդկանց ու հատկապես քրիստոնյա համայնքների նկատմամբ, շեշտվում է իսլամ-քրիստոնյա համակեցության կարեւորությունը՝ փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված, կարեւորվում է արեւելյան ուղղափառ եկեղեցիների ներքին միասնականության ամրապնդումը, Արեւելյան քույր եկեղեցիների աստվածաբանական երկխոսությունը կաթոլիկ, անգլիկան, ուղղափառ եկեղեցիների հետ: Միջին Արեւելքի հոգեւոր պետերի հանդիպումը կարեւորվել է այս վիճակում, երբ նաեւ Անկարան ու Բաքուն են աջակցում իսլամական ահաբեկիչներին: Անդրադարձել են նաեւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, ավելի քան 1,5 մլն. հայ նահատակների սրբացմանը: Հոգեւոր պետերը կոչով դիմել են եկեղեցիներին՝ իրենց մասնակցությունը բերելու նշյալ կարեւոր դեպքերին:

Վահագն Նանյան

ԱԺ-ում քննարկվել է Օսմանյան Թուրքիայում եզդիների նկատմամբ իրականացված բռնությունների հարցը

Մարտի 27-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հրավերով Ազգային ժողով են այցելել Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչներ Ազիզ Թամոյանը, Բորիս Թամոյանը, Համլետ Սմոյանը, Զուզան Խուբոյանը, Ռուստամ Բաքոյանը, Մամե Ամիրյանը, Գառնիկ Ասատրյանը, Ռզգան Շամոյանը, Ամո Շարոյանը, Խդր Թամոյանը եւ Ռաշիդ Շամոյանը:   Continue reading →

Նիցշեն եւ Հայաստանը (1-ին մաս) – Նիցշե երեւույթը խորախորհուրդ է՝ երբեմն գաղտնագրության աստիճանի բարուրված ու զգեստավորված – Քուրմ Մանուկ (Հայ Արիական Միաբանություն)… Քրմի սիրո ուխտ՝ Գառնո տաճարում…

Մինչ գաղտնիքին՝ Նիցշեի իմաստասիրության դեռեւս չնկատված էութենական կողմին անդրադառնալը մեկ-երկու խոսք այն մասին, թե ով է գաղտնիքի հեղինակը ու ինչ դեր է նա կատարել ժամանակի եվրոպական ու հայկական հոգեւոր-մշակութային կյանքում: Եվրոպականի առումով երկու դիպուկ ասույթներ հիշենք. «Իմ սերնդի համար նա դարաշրջանի երկրաշարժն էր եւ լութերից ի վեր խոսքի գերմանացի մեծագույն հանճարը» (Գորֆրիդ Բեն)1. «Բոլորը, ում բեղմնավորել է Նիցշեն. այնպիսի մեծերը, ինչպիսին Մուզիլն է: Եվ բոլորը, ում նա կույս է թողել. Կաֆկան: Ինձ համար ամեն ինչ որոշվում է այս սահմանափակմամբ: Այստեղ եղել է Նիցշեն: Այստեղ Նիցշեն չի եղել» (Էլիաս Քանետի)2:

Իսկ ինձ մնում է հայկականի առումին,- այս պարագայում մեծամեծ անուններն ինքնին արդեն ամեն ինչ ասում են՝ Ավետիք Իսահակյան, Վրթանես Փափազյան, Լեւոն Շանթ, Եղիշե Չարենց, Դանիել Վարուժան, Հայկ Ասատրյան… (մեր օրերում՝ երգարվեստի ոլորտում՝ Արսեն Տերտերյան, հավատքի ոլորտում՝ Սլաք Կակոսյան): Ինչ մնում է Նժդեհի պարագային, ապա նա առանձնահատուկ դեպք է. նա արդեն, իր ցեղահավատքով, Նիցշեի տեսլականում ոչ մեկ անգամ հայտնված «Զավակների երկրի»3 կենսիմաստության վերականգնողն ու իրագործողն է:

Այն, որ իր՝ Նիցշեի գործերը այնպիսիք չեն, որ բացեիբաց, մերկության աստիճանի, դրված են ընթերցողի առջեւ եւ նա դրանցում եղած ամեն ինչը պա՜րզ տեսնում-հասկանում է (եւ պետք է տեսնի-հասկանա…), այն, որ Նիցշե երեւույթը խորախորհուրդ երեւույթ է՝ երբեմն գաղտնագրության աստիճանի բարուրված ու զգեստավորված,- այդ մասին լավագույնս, ի գիտություն իր ընթերցողների, ասում է ինքը՝ մեծ իմաստասերը, միաժամանակ տալով խնդրո հետ կապված բոլոր ինչու-ների պատասխանը. «Երբ գրում ես, ուզում ես ոչ միայն հասկացվել, այլ նույն կերպ  նաեւ չհասկացվել: Որեւէ գրքի դեմ ամենեւին էլ դեռ առարկություն չէ, երբ որեւէ մեկն այն համարում է անհասկանալի. գուցե՞ դա մտել է նրա հեղինակի մտադրությունների մեջ,- նա չի կամեցել, որ «ինչ-որ մեկը» հասկանա իրեն:  Յուրաքանչյուր առավել ազնվական միտք ու ճաշակ, եթե ուզում է կիսվել, իր համար ընտրում է նաեւ իր ունկնդիրներին. ըստ որում նրանց ընտրելով՝ նա միաժամանակ իր սահմաններն է քաշում «մյուսների» դեմ: Որեւէ ոճի բոլոր առավել նրբին օրենքների ակունքը այստեղ է. դրանք միաժամանակ հեռավորության վրա են պահում, դրանք դիստանցիա են ստեղծում, դրանք արգելում են «մուտքը», հասկանալը, ինչպես ասվեց,- մինչդեռ բացում են ականջները նրանց, ովքեր մեզ ականջներով հարազատ են»4. «Մենք երբեւէ բողոքե՞լ ենք, որ մեզ թյուր են հասկացել, անգիտակցել են, շփոթել են, զրպարտել են… Հենց դա է մեր բախտը, դա նաեւ մեր պարգեւն է. մենք ինքներս մեզ բավականաչափ չէինք հարգի, եթե այլ բան ուզենային: Մեզ շփոթում են՝ ուրեմն՝ մենք ինքներս աճում ենք, մենք շարունակ փոխվում ենք, մենք դեն ենք նետում հին կեղեւը, մենք ամեն գարնան հետ դեռ մաշկափոխ ենք լինում, մենք գնալով դառնում ենք ավելի պատանի, ավելի գալիք, ավելի բարձր, ավելի ուժեղ, մենք մեր արմատները ավելի ու ավելի հզոր ենք մխրճում դեպի խորքը… Մենք աճում ենք ծառերի հանգույն…»5. «Մենք էլ ենք շփվում  «մարդկանց» հետ, մենք էլ ենք համեստաբար մեզ վրա գցում հագուստը, որով (իբրեւ այդ) մեզ ճանաչում են, հարգում են, փնտրում են, եւ դրանով ոտք ենք դնում հասարակության մեջ, այն է՝ հագուստով ծպտվածների մեջ, որ չեն ուզում այդպես կոչվել. մենք էլ ենք անում, ինչպես բոլոր խելացի դիմակները… Բայց մարդկանց մեջ, մարդկանց հետ «շփվելու» ուրիշ եղանակներ ու հնարքներ էլ գոյություն ունեն. օրինակի համար՝ իբրեւ ուրվական,- ինչը շատ հանձնարարելի է, եթե ուզում ես շուտով ազատվել նրանցից եւ վախեցնել նրանց: Փորձ. ձեռքերը մեկնում են մեզ եւ չեն կարողանում բռնել: Դա վախեցնում է: Կամ. մենք ներս ենք մտնում փակ դռնով: Կամ. երբ բոլոր լույսերը հանգած են: Կամ. այն բանից հետո, երբ մենք արդեն մեռել ենք: Վերջինս հետմահու մարդկանց  հնարքն է par-excellence»6. «Մարդկանց հանդեպ լինել անխստապահանջ, սրտիդ տունը բաց պահել՝ սա բարեհոգի է, բայց միայն բարեհոգի: Այն սրտերը, որոնք ազնվականական7 հյուրընկալության են ընդունակ, ճանաչվում են բազմաթիվ վարագույրները քաշած պատուհաններով եւ փակ փեղկերով. իրենց լավագույն սրահները նրանք դատարկ են պահում: Բայց ինչո՞ւ: – Որովհետեւ նրանք սպասում են հյուրերի, որոնց հանդեպ «անխստապահանջ» չես լինում»8:   Continue reading →

Հիշենք մարդուն՝ գործչին ճիշտ մտապահելու համար – ՀՀ նախկին վարչապետ, ՀՀԿ  նախկին նախագահ Անդրանիկ Մարգարյանի մահվան 8-րդ տարելիցն է… Տարոն Մարգարյանը` արվեստի մեկենաս… Հայաստանը՝ Փարիզի գրքի տոնավաճառում… «Արտավազդ-2015»-ի մրցանակակիրները…

Հիշենք մարդուն՝ գործչին ճիշտ մտապահելու համար

Մարտի 25-ին, հայ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ նախկին վարչապետ, ՀՀԿ  նախկին նախագահ Անդրանիկ Մարգարյանի մահվան 8-րդ տարելիցն է: Նա որպես վարչապետ պաշտոնավարեց՝ 2000-2007թթ.: 1995-99-ին՝ ՀՀ ԱԺ առաջին գումարման պատգամավոր էր, 1999-ին դարձյալ ընտրվել է ԱԺ պատգամավոր, եղել է մեծամասնություն կազմած «Միասնություն» խմբակցության ղեկավարը։

Անդրանիկ Մարգարյանին հայաստանյան քաղաքական թոհուբոհում հիշում են դեռ 1965թ.-ից:

1968-ից եղել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, 1973-ից՝ ԱՄԿ խորհրդի անդամ։

Հանդես է եկել խորհրդային տոտալիտար համակարգի քննադատությամբ, Հայ դատի պաշտպանության դիրքերից եւ հայ ժողովրդի ապագան տեսել ժողովրդավարական, անկախ պետության առկայության պայմաններում: Իր գաղափարների տարածման եւ ծավալած գործունեության համար 1974-ին ձերբակալվել է եւ դատապարտվել 2 տարվա ազատազրկման:

1992թ-ից Հայաստանի Հանրապետությունում առաջին գրանցված եւ Ազգային Միացյալ կուսակցության գաղափարական ժառանգորդ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ էր, 1993-1997 եւ 1998-2005թթ. ՀՀԿ խորհրդի նախագահ:

1997-98թթ. եղել է ՀՀԿ նախագահ, 2005թ-ին դարձյալ ընտրվել է ՀՀԿ նախագահ:

1998թ-ից Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) անդամ էր, այնուհետեւ՝ ԵԿՄ վարչության անդամ:

Կենսագրության էջերը կարող ենք շարունակել:

Բայց այս օրը պետք է խոսել նրա մարդ տեսակից՝ հենց Անդրանիկ Մարգարյան գործչին ճիշտ մտապահելու համար:

Նրա վարչապետության տարիներին լուսաբանել եմ կառավարության գործունեությունը, ինձ բախտ է վիճակվել նրա հետ շրջել մեր երկրի մարզերում ու արտերկիր գործուղումների մեկնել: Անդրանիկ Մարգարյանի հետ աշխատած լրագրողների՝ տնտեսական թեմաներով գրող լրագրողների նեղ թիմը միայն կհասկանա, թե ինչ եմ ուզում ասել: Այն թիմը, որ իսկապես օրը 24 ժամ աշխատում էր՝ առանց սենսացիա փնտրելու, ուրախանում էր մի գործարանի, մի ձեռնարկության բացման գնալիս, տխրում գյուղական մի քանդված ճամփա տեսնելիս: Աշխատում էինք թուղթ ու գրչով, համակարգիչն էլ մեզ համար հատկապես սկզբի տարիներին նանոտեխնոլոգիայի պես մի բան էր: Բայց ի՜նչ սիրով էինք աշխատում, այցերից հետո խոսում էինք վարչապետի հետ, քննարկում, վերլուծում, ասում էր՝ «Գրեք, կկարդամ, հետո էլի կխոսենք»:

Գրում էինք, խնդիրը վերհանում, լուծում առաջարկում ու սպասում արձագանքի:  Continue reading →

ՀԷՑ-ն էլ դատարկեցին Էլէներգիայի թանկացում է սպասվում – Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը եւս մեղավոր է… Մնաց մարենք (եվրապարտատոմսեր) անհամար պարտքերը… Համաճարակ չկա…

ՀԷՑ-ն էլ դատարկեցին Էլէներգիայի թանկացում է սպասվում

Շրջանառվում է, թե ռուսաստանաբնակ, ազգությամբ հայ գործարար, «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի մասնագետները այս օրերին ուսումնասիրում են, թե ինչ վիճակում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը:

Բանն այն է, որ դեռ նախորդ տարվա կեսից (թեեւ մամուլն ավելի վաղ էլ էր ահազանգել) հայտնի դարձավ, որ ՀԷՑ-ը հարյուրավոր միլիոն դոլարների պարտքեր ունի: Ստույգ թիվ չի ասվում, բայց պտույտը 300-500 մլն դոլարի կողքն է:

Երբ ընկերությունում աուդիտը լինի, այդ ժամանակ էլ Սամվել Կարապետյանը կորոշի՝ գնել ՀԷՑ-ը, թե ոչ: Իսկ աուդիտը, ամենայն հավանականությամբ, սեպտեմբերին կլինի:

Ռուսները կտա՞ն ընկերությունը հայ գործարարին. կրկին ամենայն հավանականությամբ՝ այո, որովհետեւ «Հայաստանի էլցանցեր»-ից տարան այն ամենը, ինչ հնարավոր էր: Իսկ երբ արդեն տանելու բան չկա, հանգիստ կարող են բրախել:

Հարց է ծագում, իսկ եթե բան չի մնացել, ապա այն Սամվել Կարապետյանի ինչի՞ն է պետք: Արդյո՞ք «Հայաստանի էլցանցեր»-ի վերադարձը հայկական կողմին քաղաքական հարց է: Թեեւ մի բան էլ կա. երբ Կարապետյանը գնի ՀԷՑ-ը, հաստատ պարտքերի վերակազմակերպում կանեն:

Բայց այս ամենից առաջ մեզ այլ բան է հետաքրքրում: ՀԷՑ-ը շահութաբեր ընկերութոււն էր, ինչու՞ է թաղվել այդքան պարտքերի մեջ: Այն դեպքում, երբ էլէներգիան պարբերաբար թանկացրել են նաեւ այն հիմնավորումով, որ վնասներ չառաջանան, համակագը չխաթարվի: Համակարգից օգտվողներս էլ՝ սպառողներս, բարեխղճորեն մեզնից կտրել ու տվել ենք ցանցերին: Քանիսն են իրենց ստացած աշխատավարձը նախ կոմունալներին ուղղում, հետո՝ միայն սննդին: Եթե հանենք 1 տոկոս հարուստներին ու նրանց, ովքեր էլէներգիա վաղուց չունեն՝ գումար չունենալու պատճառով, ապա գրեթե բոլորս՝ մի ամբողջ ժողովուրդ:   Continue reading →

Հայկական խոհանոց – Ոսպը՝ կանաչ թանձրուկով… Հայաստանում չկա սուր շնչառական վարակների համաճարակ… Աշխարհի մարզական հեւքից… Այցելե՛ք www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Ոսպը՝ կանաչ թանձրուկով

Բաղադրությունը – Ոսպ – 0.5 կգ, գլուխ սոխ – 0.5 կգ, սխտոր – 50 գ, սամիթ – 0.5 կապ, համեմ – 0.5 կապ, աղ, սպիտակ պղպեղ, ձիթայուղ:

Թանձրուկի համար՝ ընկույզ – 100 գ, սպիտակ գինի – 100 գ, խնձորի քացախ – 50 գ, ձիթայուղ – 50 գ, սպանախ – 1 կապ, սպիտակ պղպեղ:

Պատրաստման եղանակը – Ոսպը թրջել, խաշել: Սոխը լուսնաձեւ կտրատել, ձիթայուղով տապակել: Հենց կրակից վերցնել, ավելացնել կտրտած սխտորը: Խառնել ոսպին, համեմել աղով եւ պղպեղով, ավելացնել սամիթն ու համեմը:

Թանձրուկ պատրաստելու համար ընկույզը հարիչով խառնել՝ մինչեւ փոշիանման զանգված դառնա: Ավելացնել սպիտակ պղպեղը, գինին, քացախը: Խառնել, ավելացնել ձիթայուղը, կտրտած սպանախը: Կրկին խառնել:

Ափսեի մեջ լցնել ոսպը՝ մեջտեղը փոսիկ թողնելով: Փոսիկի մեջ էլ լցնել թանձրուկը եւ մատուցել: Անու՛շ լինի: Վայելե՛ք այս ախորժալի, սննդարար եւ դյուրամարս ուտեստը:

Համաճարակ չկա

Հայաստանում չկա սուր շնչառական վարակների համաճարակ, իսկ տեղի ունեցածը բռնկում էր: Երեկ կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա հայտնեց, որ վարակի տարածումը դիտարկվել է որպես բռնկում եւ ժամանակին ձեռնարկվել են համապատասխան քայլերը: «Որպեսզի կարողանանք կանխարգելել բռնկման վերածումը համաճարակի, առաջարկով դիմեցինք ԿԳՆ՝ երկարաձգելու գարնանային արձակուրդները: Նշեմ, որ հիվանդության դեպքերի գրեթե 80%-ն արձանագրվել էր 0-18 տարեկան երեխաների շրջանում: Վարակի տարածումը կանխելու նպատակով փակվել են  նաեւ ռիսկային մանկապարտեզները՝ թվով 7-ը, որոնցից 5-ը Արագածոտնի, 1-ը՝ Տավուշի եւ 1-ը՝ Վայոց ձորի մարզերում»,- ասաց նախարարը:

* * *

Աշխարհի մարզական հեւքից –

Անուշը թագուհների չեմպիոնուհի, Անին՝ փոխչեմպիոնուհի

Գերմանիայի Շտարլզունդ քաղաքում մարտի 17-22-ը կայացած մինչեւ 17 եւ մինչեւ 19 տարեկան աղջիկների բռնցքամարտի «Թագուհիների գավաթ» ինքնատիպ անվանումը կրող՝ «Queens-Cup» U-19/17՝ միջազգային ներկայացուցչական մրցաշարում 12 երկրների ուժեղագույն մարզուհիների պայքարում իրենց գերազանց դրսեւորեցին մինչ 19 տարեկանների մրցաշարում Հայաստանը ներկայացրած Անուշ Գրիգորյանը (51 կգ) եւ Անի Հովսեփյանը (57 կգ):   Continue reading →

Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (1-ին մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Նախորդ պարզաբանումներում նշեցի («Հայ Աստվածների փնտրտուքը՝բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին», «Լուսանցք» թիվ 2-8, 2015թ.), որ Հայ Արիական Միաբանությունը վաղուց է հայտարարել Բնածին 7 Երկրային Ազգերի ի սկզբանե գոյության մասին: Նշեցի նաեւ, որ «Տիեզերական հայելային արտացոլանքի» մեկնությամբ այդ Ազգերը, որպես Մարդ Տեսակի բազմազանություն, Արարվել են Տիեզերքի Արարչի կողմից, կրում են Տիեզերական Գենը, քանզի Արարչի Արարված 7 Աստվածությունների Զարմից են եւ յուրաքանչյուրն իր Տեսակի Առաքինություններն ու Առաքելությունն ունի որդեգրած:

Արծարծել եմ Արիական միասնության (Համաարիական) ժամանակների (որը համարում եմ նախահեթանոսական շրջան) ՄեկԱրարչական Բազմաստվածային Համակարգը եւ դրասնից հեռացած հեթանոսական կամ նախաքրիստոնեական համարվող շրջանի ՄեկԱրարչականությունից (Արարչից՝ Տիեզերքի՝ Ամենայնի Ստեղծիից) հեռացած Բազմաստվածային Համակարգը, որում յուրաքանչյուր Աստվածային Համակարգ «Արարիչ էր կարգել իր Գերագույն Աստծուն»...

Նախահեթանոսական ՄեկԱրարչականությանը վերջ դրվեց, երբ այլեւս մասնատված արիական ազգերը մրցակցելով՝ փորձեցին «արարիչ կարգել» իրենց Գլխավոր Աստվածներին… Եթե հայերիս դեպքում՝ Հայր Արային սկսեցին համարել «Երկնքի ու Երկրի արարիչը, լիություն, բարություն եւ արիություն պարգեւողը»… ինչը ցայսօր սխալմամբ շարունակվում է գործածվել մերօրյա որոշ հեթանոսական խմբերի մոտ, ապա հնդիկների մոտ դա Բրահման էր: Արդեն ասել եմ, որ այսօրինակ արարչամերժությունը հեթանոս շրջանում պահպանելով Բազմաստվածության Համակարգը, այնուամենայնիվ, հրաժարվեց Տիեզերքի իրական Տիրոջից՝ Արարչից, ինչն էլ հանգեցրեց արիադավանության-հեթանոսության կործանմանը:

Պետք է կրկնեմ ասելով, որ Աստվածների անունները Արարչի կամքի արտահայտություն են, բայց հստակորեն կարող են պարզաբանվել հայկական լեզվամտածողությամբ, քանզի Հայոց Լեզուն Աստվածային Լեզու է եւ Տիեզերախորհուրդ Իմաստ ունի… Եթե Հայ Աստվածների պարագայում Երկիր հասած 8 անունները ի սկզբանե ճշմարիտ են, ապա մյուս 6 Աստվածային Համակարգերի դեպքում նույն վստահությունը չկա (ինչպես գրել եմ՝ սա առանձին թեմա է, որին դեռ կանդրադառնանք): Ուստի՝ դժվարիրագործելի խնդիրը կա մյուս 6 աստվածությունների ճանաչման դեպքում, քանի որ պետք է ճշտել՝ արդյո՞ք այդ Աստվածների անունները ճիշտ են «իջեցվել» Երկիր կամ նրանցից քանիսն են ճիշտ հնչում «ներքեւում»…

Հնդկական Աստվածներ

Հնդկական Աստվածները Արարչական 7 Աստվածային Համակարգերից մեկն են:

Եթե հուդա-քրիստոնյաները ներխուժելով Հայաստան՝ ավերեցին հայոց տաճարներն ու այրեցին քրմական հնագույն մատյաններն ու հայոց բազմահազարամյա պատմության արձանագրությունները, ապա Հնդկաստանում եւ այլուր դա նման դաժանությամբ չընթացավ, եւ պահպանվեցին շատ արժեքներ, որոնք նաեւ համաարիական բնույթ ունեն ու համահունչ են նաեւ հայկական արժեհամակարգին: Շատ հավատքային, մշակութային ու գիտական շինություններ էլ հենց հայերի ձեռքով են կառուցվել այլ երկրներում, շատ գրություններ էլ հենց հայերի կողմից են թողնվել այլ ազգերի սրբազան գրքերում, երբ աշխարհի 4 ծագերը գնացին Հայ Քրմերը՝ Տիեզերական Առաքելությանն ընդառաջ…   Continue reading →

Գոթական տաճարների գաղտնիքները – Ֆուլկանելլի.- անկախ քարեգործները եղել են քարի հայ վարպետները (մասոնները), որոնք Եվրոպայում եւ այլ երկրներում ունեին իրենց մեկուսի ընկերությունները… «Ար» արմատը եւ «Հայկական» բառը – արքիմիան եւ ալքիմիան…

1926թ. Փարիզյան «Շեմիտ» հրատարակչությունում Ֆուլկանելլի կեղծանվան տակ լույս տեսավ «Գոթական տաճարների գաղտնիքները» գիրքը: Երկու տարի անց հրատարակվեց «Փիլիսոփայական մենաստաններ» երկրորդ գիրքը: Երկու գիրքն էլ Ֆուլկանելլիի աշակերտի՝ Էժեն Կանսելիեի նախաբաններով: Երրորդ գիրքը՝ «Աշխարհիկ փառքի վերջը», համաձայն վարպետի կանխագուշակության, պետք է տպագրվի Աշխարհի կործանումից առաջ:

«Մարդ-հանելուկ», «Առասպելական դեմք», «Անմահ», «Վերջինը, ում հաջողվել է ստանալ», «Փիլիսոփայական քար»՝ այսպիսի եւ այլ շատ մակդիրներով են նկարագրում այս Ադեպտին եւ գրողին, որը գերադասել է թաքցնել իր իրական անունը «Ասացող» կեղծանվան տակ, ինչպես պահանջում էր ավանդույթը:

Շատ մեկնակերպեր են արվել Ֆուլկանելլիի իսկական անունը բացահայտելու համար, բայց ապարդյուն:

Օլեգ Ֆոմինը, Ֆուլկանելլիի «Փիլիսոփայական մենաստաններ» գրքի ներածական հոդվածում գրում է. «Որոշ մարդիկ կարծում էին, որ Ֆուլկանելլին Պիեր Դյուժոլն է, բայց հաշվի չէին առնում, որ նա արդեն ուներ Մագաֆոն կեղծանունը: Ուշադիր կարդալով գիրքը՝ նկատվում է մի մանրամասնություն, որը հնարավոր է պատճառ է դարձել նրան համեմատելու Պիեր Դյուժոլի (Վալուայի) հետ: Ֆուլկանելլին հաճախ մեծ համակրանքով է արտահայտվում Վալուաների հին դինաստիայի մասին, որոնք սերում էին կելտական տիրակալներից: Վարպետի հիացմունքը թույլ է տալիս մտածելու, որ ինքն էլ է եղել Վալուաների տոհմից: Այնուամենայնիվ սա միայն ենթադրություն է». եզրակացնում է նա:

Իսկ մենք մի քանի պատճառներով ենթադրում ենք, որ Ֆուլկանելլիի կելտական ծագումը թույլ է տալիս ենթադրելու նաեւ հայկական հետքը:

Առաջին պատճառն այն է, որ Ֆուլկանելլին նույն հիացմունքով ու սիրով (ինչպես Վալուաների նկատմամբ) խոսում է Ֆրանսիայում կառուցված գոթական տաճարների, հատկապես Փարիզի Աստվածամոր տաճարի մասին:

Նա, տեղյակ լինելով, որ տաճարի կառուցողները եւ տերերը հայերն են եղել, հայ եպիսկոպոսի հետեւյալ տեղեկությունն է մեջբերում. «Մենք ունենք հայ եպիսկոպոս Մարտիրիի (Մարտիրոսի) բնագիրը, որտեղ նա գրում է, որ Փարիզի Աստվածամոր տաճարի գլխավոր մուտքը փայլում էր, ինչպես դրախտի մուտքը: Այստեղ կային լազուր, ծիրանի, արծաթ, ոսկի: Նույնիսկ հիմա կարելի է նկատել ոսկու նուրբ շերտի հետքերը գլխավոր շքամուտքի քանդակազարդ գագաթի վրա»:

Որ գոթական տաճարներն ունեն հայկական ծագում, վաղուց ապացուցված է: Բացի դրանից, Ֆրանսիայի արվեստագետներից շատերը իրենք են կարծում, որ գոթական տաճարները Ֆրանսիայում ազգային չեն:

Օրինակ, 1800թ. Պետիտ Ռադելը նույնիսկ նախագիծ է ներկայացրել գոթական եկեղեցիների քանդման համար, իսկ 1857թ. Բեուլեն մի ամբողջ դասախոսություն է նվիրել այս հարցին՝ համարելով, որ գոթական ճարտարապետությունը Ֆրանսիայում ազգային չէ եւ ամենեւին էլ կրոնական գաղափարների մարմնավորում չէ:

Մոլյերը զայրույթով է խոսել Փարիզի Աստվածամոր Տաճարի մասին, իսկ Լաբրյուերի ու Ռասինի համար «գոթականը» հոմանիշ է «բարբարոսականի»:   Continue reading →

Հայոց Ամանորի Վահագնականչը՝ Արեւելյան ու Արեւմտյան Հայաստան-ներ-ում … «Աշխարհի հացեր – 2015».- Վարշավայի փառատոնում համտեսել են հայկական լավաշը… «Միսս-Էթնո» մրցույթում հաղթեց հայուհին…

Հայոց Ամանորի Վահագնականչը՝  Արեւելյան ու Արեւմտյան Հայաստան-ներ-ում

http://www.hayary.org/wph/?p=4712#more-4712 – Հայոց Ամանորի Վահագնականչը՝ Արեւելյան ու Արեւմտյան Հայաստան–ներ–ում… Այս մարտի 21-ին ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները  Ամանորի օրը խմբերի բաժանված ծիսական եւ տոնական արարողություն կատարեցին  Արեւմտյան Հայաստանի Մշո գավառի Աստղկաբերդի տարածքում եւ Արեւելյան Հայաստանի Գեղամա լեռնաշղթայի Աստղոնք  լեռան վրա: Յուրաքանչյուր վայրում ծեսն արեցին 3-ական քրմեր…

http://www.hayary.org/wph/?p=4713 – Հայ Արիական Միաբանությունը շնորհավորում է համայն հայությանը՝ Հայոց Ամանորի եւ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի Երկրային Վերածննդի առթիվ… Գարուն է եւ Հայոց Գենի նոր պարբերափուլը – Հավերժական Պարբերաշրջանի Ավետիսն արդեն եղել է… Տիեզերական Գարնան Ավետաբեր Կանչը սկսել է Տիեզերական Ձմռան Մեծ Հալոցքը… Եվ սա ավետիս է բոլոր  արիական ազգերին, առավել եւս Արիական Տեսակի Նախահայրենիքի՝  Հայք –Հայաստանի Բնիկների՝ Հայերիս համար…

http://www.hayary.org/wph/?p=4708 – Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (ամբողջական հոդվածը)  – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ  (ամբողջական հոդված) – …Հայ Աստվածները – Հայոց Աստվածային Համակարգ.- 1. Հայր Արա – Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտ – մայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագն – ռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկ – սիրո (նաեւ գեղեցկության) Աստվածուհի: 5. Միհր – արդարադատության Աստված: 6. Նանե – ողջախոհության Աստվածուհի: 7. Տիր – իմաստնության (դպրության ու գիտության) Աստված: 8. Վանատուր – հյուրընկալության եւ հյուրասիրության (օջախի) Աստված…

Ինչպես տեղեկացանք ՀԱՄ գրասենյակից, այս մարտի 21-ին Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները Հայոց Ամանորի օրը խմբերի բաժանված ծիսական արարողություն կանեն Արեւմտյան Հայաստանի Մշո գավառի Աստղկա բերդի տարածքում եւ Արեւելյան Հայաստանի Գեղամա լեռնաշղթայի Աստղոնք լեռան վրա:

Յուրաքանչյուր վայրում ծես կանեն երեք քրմեր:

Այգաբացին Աստղկա բերդից տիեզերահաղորդ սրբազան ծեսը Աստղիկ Աստվածուհու սիրո ուժով կուղղորդվի դեպի Աստղոնք լեռը, որտեղ հայ արիները Վահագնականչով կշարունակեն հաղորդակցվել տիեզերաազդակ ծեսին՝ այն վերածելով Գարնանային տոնի՝ Ամանորի: Այսպես Հայարիական Ամանորը կտոնվի յուրահատուկ ծեսով եւ հայրենատիրության ու ազգահավաքի կանչով:   Continue reading →

Կարծիքների բախում.- Ալյուրի հարստացում. առողջությու՞ն կպարգեւի, թե՞ կխլի այն – Տարբեր մեկնաբանություններին զուգահեռ, «Լուսանցք»-ը լսել է նաեւ մասնագիտական տեսակետ եւ այն փոխանցել ընթերցողին…

Եվ այսպես՝ ալյուրի հարստացում. պե՞տք է այն, թե՞ ոչ:  «Լուսանցք»-ը կներկայացնի երկու կողմերի տարբեր տեսակետները:  Մենք պատրաստ ենք մեր էջերում կրկին տեղ հատկացնել այս թեմային՝ հաշվի առնելով դրա կարեւորությունը:

Ի դեպ, «Լուսանցք»-ը գրություն էր ուղարկել առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին, որովհետեւ մեր բազմաթիվ ընթերցողներ ալյուրի հարստացմանը վերաբերող խնդրի առնչությամբ մեզ շատ էին դիմում՝ հասկանալու, թե, ի վերջո, ինչ կտա ալյուրի հարստացումը, այն վտանգավո՞ր է, կամ՝ ո՞ր դեպքում է անվտանգ եւ ո՞ր դեպքում՝ վտանգավոր: Արդյո՞ք պարտադիր է լինելու հարստացումը, թե՞ մարդը կարող է նաեւ խանութից չհարստացված ալյուրով թխված հաց գնել:

Տարբեր մեկնաբանություններին զուգահեռ, մենք ուզում էինք լսել մասնագիտական տեսակետ եւ այն փոխանցել ընթերցողին: Խնդրել էինք, որ մասնագետները նաեւ բացատրեն, թե ինչ վիճակ է մեր երկրում, ինչ կլինի, եթե ամեն ինչ մնա առաջվա պես՝ առանց հարստացված ալյուրով հացի: Պատասխանը չուշացավ:

Եվ ուրեմն՝ այսօր կներկայացնենք, թե ալյուրի հարստացմանը դեմ խոսողները  ինչպես են պատճառաբանում իրենց դիրքորոշումը եւ ինչ պարզբանում է ներկայացնում ընդհանրապես խնդրո առարկայի շուրջ պետական գերատեսչությունը:

Մենք ֆոլաթթվի ու երկաթի կարիք չունե՛նք

Երեւանում մարտի 10-ին  ՄԱԿ-ի գրասենյակի մոտ տեղի ունեցավ քաղաքացիական բողոքի ակցիա՝ «Ցորենի ալյուրի հարստացման» ծրագրին աջակցությունը դադարեցնելու պահանջով: Բողոքողներն ասում էին, որ «նախագիծը, որն իբր միտված է ՀՀ ազգաբնակչության առողջական խնդիրների լուծմանը, իրենից իրականում ներկայացնում է թաքնված վտանգ, քանի որ կան հետազոտություններ, որոնք փաստում են քաղցկեղի գրանցված դեպքերի աճն այդ հավելումների կիրառման արդյունքում»:

Բողոքի ակցիայի ժամանակ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակում տեղակայված ՅՈւՆԻՍԵՖ-ի (ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի) ներկայացուցչին հանձնվեց դիմում, որում ասվում էր. «Նախագիծը նպատակ ունի լուծել առողջապահական ինչ-որ խնդիրներ, որոնց առկայության մասին նոր ու նաեւ հավաստի տվյալներ չկան: Մենք անթույլատրելի ենք համարում բնակչության մի շատ փոքր հատվածի առողջական խնդիրների պատճառով ՀՀ ամբողջ բնակչությանը պարտադրել ֆոլաթթվով եւ երկաթով ֆորտիֆիկացված ալյուրից հաց, հատկապես այն պարագայում, երբ պատրաստի սննդամթերքում այդ հավելանյութերի ճշգրիտ դոզավորումը սկզբունքորեն պարզապես անհնար է: Անթույլատրելի է հանրային առողջապահության մի ծրագրի իրականացում, որը բնակչության մեծաքանակ խմբերի առողջությանը վնասելու մեծ ռիսկեր է պարունակում: Շատ գիտական հետազոտություններ փաստում են, որ ֆոլաթթվով ալյուրի ֆորտիֆիկացումը վտանգ է պարունակում բնակչության բազմաթիվ խմբերի, այդ թվում՝ նախաքաղցկեղային վիճակում գտնվող կամ քաղցկեղով հիվանդ մարդկանց համար: Նորածին երեխաների արյան մեջ հայտնված չմետաբոլացված ֆոլաթթվի հետեւանքներն համարվում են անհայտ եւ անկանխատեսելի: Բժշկագիտության նոր տվյալներով՝ բնակչության վրա հավելյալ ֆոլաթթվի ազդեցությունը զգալիորեն մեծացնում է որոշակի զարգացման ու դեգեներատիվ խանգարումների, հաստ աղու քաղցկեղի, ինսուլին ռեզիստենտության ռիսկերը, ինչպես նաեւ մայրական չմետաբոլացված ֆոլաթթվի առկայությունը կարող է փոխել պտղի ֆենոտիպը էպիմուտացիաների միջոցով: Երկաթի եւ ֆոլաթթվի հավելումը, թեկուզ փոքր չափաբաժիններով, ուղղակի սպառնալիք է բնակչության մոտ 10%-ը կազմող HFE գենի մուտացիա ունեցողների, ինչպես նաեւ 50-ից բարձր տարիքի բնակչության համար, քանի որ, ի տարբերություն այլ երկրների, հայերի մեծ մասը հաց շատ է օգտագործում: Հացը տարեցների՝ հատկապես  միայնակ թոշակառուների, ինչպես նաեւ սոցիալապես անապահով խավի հիմնական սնունդն է: Մեզ անհայտ է որեւէ տեխնոլոգիական հետազոտություն ֆորտիֆիկացված ալյուրից մեր ազգային հացի՝ լավաշի թխման դեպքում ֆոլաթթվի քայքայման վերջնանյութերի վերաբերյալ: Բացառված չէ, որ առաջանան թունավոր նյութեր, ինչը մեր ազգային հացը կդարձնի վտանգավոր սնունդ: Մասնագետների կարծիքով, բարձր եւ առաջին տեսակի ալյուրից հացն ինքնին վնասակար է, եւ ակնհայտ է, որ հավելանյութերի ավելացման արդյունքում այն օգտակար չի դառնա: Պահանջում ենք դադարեցնել աջակցությունը հայ հասարակության համար անընդունելի այս նախագծին, որի անվտանգությունն առնվազն կասկածելի է: Եթե իրոք ձեր առաքելությունը Հայաստանում հայ ժողովրդին օգնելն ու պետությանն աջակցելն է, ապա առաջարկում ենք աջակցել ցորենի չթեփազատված, չտեսակավորված ալյուրի եւ այդ ալյուրից թխված հացի արտադրության վերականգնման ծրագրին: Չտեսակավորված ալյուրից հացի արտադրության վերականգնումը հանրային առողջապահության առկա խնդիրները լուծելու բնական, անվիճելիորեն լավագույն ճանապարհն է, որն ավելի քիչ ծախսատար է, չի պահանջի հավելյալ վերահսկողություն եւ բոլորի կողմից ընդունելի կլինի»:   Continue reading →

Կենսաբանական զենք չէ, բայց կենսական վտանգ է – Մարդկանց էլ գույքագրեցին՝ որպես սեփականություն – Դրանք թաքնվում են «անհատի իրավունքներ»-ի, անհատական «սոցքարտեր»-ի ու «բիոքարտեր»-ի ներդրմամբ, «գենդերային հավասարություն եւ իրավունք», «սեռային ու սեռական հավասարություն», «անսեռություն», «ընտրովի սեռ (մեր տվյալներով մինչեւ 7 սեռ են հնարել», «ընտրովի ազգություն» կամ այլ հակամարդկային, ապազգային ու անբարո «անմեղ» ձեւակերպումներով…

Շարունակում են օրենքներ պարտադրել երկրներին, որոնք անբարոյականացման ու ապազգայնացման են տանում մարդկանց՝ ոչնչացնելով ազգային առանձնահատկությունները: Հատկապես երեխաների պղծման ու ապազգայնացման «իրավունքներ» են ի հայտ գալիս, որ իսպառ կործանեն ազգերի ապագան: Դրանք թաքնվում են «անհատի իրավունքներ»-ի, անհատական «սոցքարտեր»-ի ու «բիոքարտեր»-ի ներդրմամբ, նաեւ «գենդերային հավասարություն եւ իրավունք», «սեռային ու սեռական հավասարություն», «անսեռություն», «ընտրովի սեռ (մեր տվյալներով մինչեւ 7 սեռ են հնարել (1-2 բնականն են՝ տղամարդ ու կին)», «ընտրովի ազգություն» կամ այլ հակամարդկային, ապազգային ու անբարո «անմեղ» ձեւակերպումներով:

Գրեթե ավարտվեց մարդկանց համարակալման գործընթացը, տվյալների հավաքագրումն ու պահեստավորումը մի կենտրոնում, հավաքեցին մարդկության բոլոր հնարավոր տվյալները՝ կյանքի ու գործունեության, ունեցվածքի ու նախասիրությունների, առողջության եւ սեռական հակումների, անգամ քաղաքական հայացքների, վերահսկելիության եւ այլնի մասին… Եվ սա մոտեցրեց, առավել հավանական դարձրեց այն վտանգը, ինչի մասին ասում էինք մենք եւ բազմաթիվ կազմակերպություններ, որ մոտենում է ամբողջ մարդկության չիպավորման վերջնակետը, ինչի տեղադրումը (որը ռադիոալիքային վերահսկողութան տակ կլինի, քանզի չիպը այդպիսի սարք է) մարդկանց մարմնի մեջ՝ հնարավորություն կտա վեահսկելի դարձնել բոլորին, իմանալով յուրաքանչյուրի տեղն ու կատարած քայլերը: Էլեկտրոնային փաստաթղթերի եւ փողերի ներդրմամբ էլ մարդիկ կզրկվեն աննկատ տեղաշարժվելու եւ առձեռն փող ունենալու՝ աննկատ ծախսելու հնարավորությունից եւս… Բոլորը եւ ամենուր վերահսկելի կդառնան, ու «աշխարհի գաղտնի կառավարության» հայտնի «ոսկե միլիարդի» հետեւորդների որսը կսկսվի… շուրջ 7,5 միլիարդ մարդկությունից ողջ կթողնեն ամենաշատը 1,5-ին (նաեւ «բնական» աղետներ եւ ահաբեկչություններ առաջացնելով)՝ որպես ամբողջ աշխարհում սպասարկող եւ հստակ աշխատանքի բաժանում ստացած անձնակազմ՝ «աշխարհի գաղտնի կառավարության» շուրջ 300 ընտանիքի (հայտնի է «300-ի կոմիտե» անվամբ) համար (տեսակետները եւ տվյալները ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի հոդվածներից են հիմնականում): Մարդը հետզհետե կդադարի կենսաբանական էակ լինել իր մարմնում տեղադրված չիպի միջոցով, ինչը, նշվեց, ալիքային հեռակառավարման է ենթարկվում… եւ դեռ հետո կիմացվի, որ նաեւ ղեկավարվում է, հրահանգավորվում…

Եվ մարդկանց հավաքագրված տվյալներն էլ կծառայեն այդ կառավարմանը, անցանկալի մեծամասնության ոչնչացմանը եւ «ռոբոտացված» մասի պահպանմանն ու շահագործմանը: Նշեցինք, որ արդեն կան յուրաքանչյուրի գրեթե բոլոր անձնական տվյալները, անգամ կենսակերպի ու մտածողության, ընթանում է աչքի ծիածանափայլ թաղանթի եւ մատնահետքերի տվյալների հավաքման գործը, որ կենսաչափական տվյալների օրենքներով են «հիմնավորում», ինչն էլ ամենամեծ վտանգն է, քանզի գենետիկ տեղեկությունների ոլորտ է մտնում… Եվ չիպը կդառնա ալիքային կառավարման այն միջոցը, որով կազդեն մարդու եւ՛ գիտակցության եւ՛ ենթագիտակցության վրա:   Continue reading →

Երբ հայ զինվորը գիտի, որ իրեն փորձում են սպանել ռուսակա՛ն զենքով… Կիեւը լրացրեց Բաքվի բացը՝ ինչպես միշտ – Իրականում չկար ո՛չ ռուսամետություն, ո՛չ էլ առավել եւս՝ հակաուկրաինականություն…

Երբ հայ զինվորը գիտի, որ իրեն փորձում են սպանել ռուսակա՛ն զենքով

Հայաստանը, իր անկախացումից ի վեր, ոչ մի այլ երկրից չի ստացել անգամ 1 տոկոսն այն օգնության, որը ցուցաբերում է Ռուսաստանը։ Այս մասին մարտի 18-ին «Արարատի ստորոտին» խորագրով միջազգային ֆորումի շրջանակներում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ իր շնորհակալությունը հայտնելով Ռուսաստանին այդ աջակցության համար։

Հայ-ռուսական հարաբերություններում մեծ դեր է խաղում ռազմական համագործակցությունը։ Սակայն, այդ հարաբերությոններում խնդիր կա: «Այդ հարաբերություններում մեզ անհանգստացնում է այն հանգամանքը, որ Ռուսաստանը տարբեր պատճառներով զինամթերք է վաճառում Ադրբեջանին։ Խնդիրն այստեղ ոչ թե վաճառվող զինամթերքի որակն է, այլ այն հանգամանքը, որ սահմանին կանգնած հայ զինծառայողը գիտակցում է, որ իրեն փորձում են սպանել ռուսական զենքով։ Սա խնդիր է, եւ այն պետք է լուծել։ Մյուս կողմից այսօր, ըստ իս, եւ այդպես են կարծում նաեւ շատ այլ մասնագետներ, Ադրբեջանը Ղարաբաղի հիմնախնդիրը չի կարող լուծել ռազմական ճանապարհով։ Լեռնային Ղարաբաղի բանակը պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի»,- եզրափակել է Հայաստանի նախագահը։

Սա այն է, ինչ մենք մշտապես ասում ենք, ո՛չ մի նորություն: Նորությունն այն է, որ այդ խոսքերը հնչում են երկրի ղեկավարի բերանից: Վերջապե՛ս: Իսկ մնացյալը… մնացյալ չկա, մեզ պարզապես կսովորեն հարգել…

Կիեւը լրացրեց Բաքվի բացը՝ ինչպես միշտ

Մարտ 17-ին Երեւանում կայացավ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նստաշրջանը: Չնայած Թուրքիայի հորդորներին, Ադրբեջանը չմասնակցեց երեւանյան նստաշրջանին: Իսկ Անկարան մտավախություն ուներ, որ Հայոց ցեղասպանության հարցը այստեղ եւս կքննարկվի, ինչպես Եվրոպայի ժողովրդական կուսակցության համաժողովում, ուստի՝ ակնկալում էր Հայաստանում Ադրբեջանի ներկայացուցիչներին ընդդիմախոսի դերում տեսնել: Սակայն Բաքուն հրաժարվեց մասնակցությունից: Փոխարենը՝ Ցեղասպանության բանաձեւին դեմ է արտահայտվել ուկրաինական պատվիրակությունը:

Երբ Կիեւի «մայդանի» կրքերը նոր-նոր էին բորբոքվում, ուկրաինական լրատվամիջոցներն ու դիվանագետները պատեպատ էին զարնվում, թե Հայաստանը կանգնել է Ռուսաստանի կողքին եւ չի պաշտպանում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Երբ Ղրիմը միացավ Ռուսաստանին, ուկրաինական մոտեցումը ավելի սրվեց, անգամ խոսում էին, թե պետք է խզել հարաբերությունները Հայաստանի հետ, քանի որ ՄԱԿ-ում ՀՀ-ն չի պաշտպանել ուկրաինական շահերը:…

Հայաստանում էլ ոմանք արդեն ուշաթափվում էին մեր երկրի «ռուսամետությունից եւ «հակաուկրաինական» դրսեւորումներից: Իսկ իրականում չկար ո՛չ ռուսամետություն, ո՛չ էլ առավել եւս՝ հակաուկրաինականություն, կար Հայաստանի շահ: Երեւանը Կիեւի ու Մոսկվայի գործերին բացարձակապես չխառնվեց, չեզոք դիրք գրավեց՝ հայտարարելով, որ երկու կողմերում էլ գործընկերներ են: Եվ շատ ափսոս պաշտոնապես չասվեց, թե Ուկրաինան ինչպես է ԽՍՀՄ փլուզումից հետո ցայսօր տանում ադրբեջանամետ եւ թուրքամետ քաղաքականություն՝ ի վնաս Հայաստանի: ԱՊՀ-ի դեմ ստեղծվեց ՎՈւԱՄ-ը, եւ ՄԱԿ-ում ու եվրոպական կառույցներում Կիեւը սատարում էր միայն Բաքվի տեսակետները: Անգամ՝ Արցախի հարցում, իսկ մեզանից Ղրիմի հարցով այլ դիրքորոշում էր սպասում… Այնուամենայնիվ, եթե Հայաստանը ուկրաինական շահերը չպաշտպանեց էլ, ապա նրանց նման հակա-քաղաքականությամբ չզբաղվեց ու բավարարվեց իրական չեզոքությամբ: Continue reading →

Եվրանեսթում Հայաստանը պիտի լուրջ դերակատարում ստանձնի – Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովն ընդունել է 6 փաստաթուղթ, որոնցից մեկը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ

Մարտի 17-ին Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը (ԽՎ) Երեւանում ընթացող 4-րդ լիագումար նիստին ընդունել է 4 փաստաթուղթ եւ 2 հրատապ բանաձեւ, որոնցից մեկը վերաբերում է Հայոց ցեղասպանությանը:  Փաստաթղթերը վերաբերում են տնտեսական ինտեգրմանը, քաղաքական հարցերին, էներգետիկ անվտանգությանը եւ սոցիալական հարցերին՝ առաջ քաշելով մի քանի առաջարկ` «2014-2020թթ. Եվրոպական հարեւանության գործիքի միջոցով ներգրավվածություն ապահովել ԵՄ-ի եւ Արեւելյան գործընկերության երկրների միջեւ ամուր գործընկերության նպատակով», «Ենթակառուցվածքային համագործակցություն ԵՄ-ի եւ Արեւելյան գործընկերության երկրների միջեւ՝ ճանապարհային, երկաթուղային և օդային տրանսպորտի համատեղ ծրագրերով» եւ «Մշակութային եւ միջմշակութային երկխոսություն՝ Արեւելյան գործընկերության համատեքստում»:

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան եւս մեկնաբանում է՝ նշելով. «Եվրանեսթն արդեն երկրորդ անգամ հյուրընկալվում է Հայաստանում, ինչը վկայում է այս կարեւոր վեհաժովողին հայաստանյան պատվիրակության ակտիվության մասին: Այն նաեւ դրական ազդանշան է ՀՀ-ԵՄ հետագա համագործակության համար: Ավելին, այսօր ընդունված փաստաթղթերը կնպաստեն ՀՀ-ԵՄ հարաբերությունների գործնական հարթության ամրապնդմանը՝ դուրս գալով սոսկ հռչակագրերի շրջանակից»:

Ընդունված փաստաթղթերում Եվրանեսթ ԽՎ-ն կոչ է անում Եվրամիությանը այսուհետ եւս խթանել իր անմիջական սահմանակից երկրների միջեւ սահմանների բացմանը: Ավելին, քաղաքական ու սոցիալական տեսանկյունից, ընդունված փաստաթղթերը կոչ են անում առնվազն որոշ դեպքերում առաջնորդվել մուտքի արտոնագրերի ազատ ռեժիմով: Ռուսաստանի դաշնությանն ուղղված կոչում նշվում է զերծ մնալ Ուկրաինա ցանկացած ներխուժումից: Էներգետիկայի վերաբերյալ Խորհրդարանական վեհաժողովը ընդգծում է ԵՄ ծրագրերի կարեւորությունը Արեւելյան գործընկերության երկրների համար:    Եվրանեսթ ԽՎ-ի՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված բանաձևը արժանացել է հատուկ ուշադրության: Այս բանաձեւը նաեւ որոշ կարեւոր ու նոր ասպեկտներ է ներառում Եվրոպական կառույցների ընդունած նախորդ բանաձեւերի համեմատ: Սա հատկապես կարեւոր է, որովհետեւ Եվրանեսթի անդամ Արեւելյան գործընկերության երկրներից ոչ մեկը դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս բանաձեւը նրանց առաջին քայլը կլինի՝ դատապարտելու Հայոց ցեղասպանությունը՝ միացնելով իրենց ձայնը Եվրամիությանը՝ անմասն չմնալով Եվրոպական համերաշխությունից:   Continue reading →

Հայկական խոհանոց – Կաթնաշոռով կարկանդակ… Աշխարհի մարզական հեւքից – Արցախցի մարզիկը՝ աշխարհի չեմպիոն… Հանուն եռագույնը Ադրբեջանում բարձրացնելու՞, թե՞ Բաքվի տոնը ամբողջացնելու… Այցելե՛ք www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Կաթնաշոռով կարկանդակ

Բաղադրությունը – Ձու – 5 հատ, կաթնաշոռ – 1 տուփ, կարագ – 100գ, թթվասեր – 1 ճաշի գդալ, շաքարավազ – 1.5 բաժակ, սոդա – 0.5 թեյի գդալ, կիտրոնի հյութ – 2 ճաշի գդալ, ալյուր – այնքան, որ ստացվի փափուկ, խմոր:

Պատրաստման եղանակը – Այս ամենը խառնել իրար, թողնել 2 ժամ հանգստանա: Նորից 1 տուփ կաթնաշոռ, 0.5 բաժակ շաքարավազ եւ 1 ձվի սպիտակուց խառնել, խյուս սարքել:

Խմորը բաժանել 2 մասի, երկարավուն բացել, կաթնաշոռի խյուսն էլ բաժանել 2 մասի եւ քսել խմորներին: Գլանաձեւ փաթաթել եւ կլորավուն կտրատել: Հակառակ կողմով դնել թավայի մեջ: Թխել 1800-ի տակ, 20 րոպե: Անու՛շ լինի:

* * *

Աշխարհի մարզական հեւքից –

Արցախցի մարզիկը՝ աշխարհի չեմպիոն

Թայլանդի մայրաքաղաք Բանգքոքում անցկացվող «Աշխարհի Մուայ Թայ» առաջնությանը ԼՂՀ Մարտարվեստների Ասոցացիայի սան, Ստեփանակերտի քաղաքապետարանին կից մանկապատանեական մարզադպրոցի (տնօրեն՝ Էմիս Հովհաննիսյան) Մուայ Թայ խմբի մարզիկ Դավիթ Հայրապետյանը (մարզիչ՝ Գարեգին Աղաբալյան) դարձել է աշխարհի չեմպիոն: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ մարտարվեստների ասոցացիայի փոխնախագահ Դանիել Մկրտչյանը՝ նշելով, որ 5 ամիսների ընթացքում այս հաղթանակը Գարեգին Աղաբալյանի սաների երկրորդ մեծ հաջողությունն Է։ «Դավիթ Հայրապետյանը հանդես է եկել նաեւ Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում անցկացված «Եվրոպայի K-1» առաջնությունում, մինչեւ 68 կգ քաշային կարգում նա եզրափակիչ փուլում նոկաուտի է ենթարկել Բելառուսի ներկայացուցչին եւ նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը»,- հավելել է ԼՂՀ մարտարվեստների ասոցիացիայի փոխնախագահը։

Հիշեցնենք, որ ԼՂՀ մարտարվեստների ասոցացիայի հավաքականը՝ գլխավորությամբ  Գարեգին Աղաբալյանի, «Հայաստանի Պրոֆեսիոնալ Մուայ Թայ» (Թայլանդական Բռնցքամարտ) ֆեդերացիայի կազմում (գլխավորությամբ ֆեդերացիայի նախագահ՝ Արամ Աբրհամյանի) ընթացիկ տարվա մարտի 7-18 մասնակցեցին Թայլանդի մայրաքաղաք Բանգքոքում կայացող «Աշխարհի Մուայ Թայ» առաջնությանը, 2 մարզիկներով՝ Դավիթ Հայրապետյան (ԼՂՀ) եւ Արմեն Գրիգորյան (ՀՀ)։

Հանուն եռագույնը Ադրբեջանում բարձրացնելու՞

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2008թ. Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն Ռոման Ամոյանը պատրաստ է հունիսին Բաքվում կայանալիք եվրոպական առաջին ամառային խաղերին: «Ազատություն» ռադիոկայանի Facebook-յան ասուլիսին մարզիկը, պատասխանելով օգտատերերի հարցերին, նշեց, որ իհարկե մարզիկների համար դժվար կլինի հանդես գալ Բաքվում, սակայն հանուն Հայաստանի եռագույնը ծածանելու արժե մեկնել: «Ես 2007թ. Բաքվում մրցաշարի մասնակցել եմ, գիտեմ դրա ծանրությունը, թե ինչքան դժվար է: Բայց եթե մեր Օլիմպիական կոմիտեն որոշել է, որ պետք է մասնակցենք, ուրեմն պետք է մասնակցենք: Ինքս ուզում եմ մասնակցել, կարծում եմ, որ անվտանգության հարցերը լուծված են, եւ որոշումը միայն ՀԱՕԿ-ի նախագահինը չէ»,- ասել է Ռոման Ամոյանը եւ ընդգծել, որ չի կարելի մտածել, թե մեկնող մարզիկները խիզախ են, չմեկնողները՝ ոչ: Բայց բոլորին խորհուրդ է տալիս մի քիչ ավելի թեթեւ նայել հարցին:   Continue reading →