Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
November 2026 M T W T F S S 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 Լուրեր | News.am
- Տարածաշրջանային պետությունների նկատմամբ ՀԱՊԿ–ի դիրքորոշումն անընդունելի է. Սոնա Ղազարյան
- Հանձնիր արյուն՝ փրկիր կյանքեր. ԶՊՄԿ–ն հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանը
- Կառավարության անդամների ճեպազրույցները նիստից հետո
- ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ
- Այսօրվանից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառը
- Մատվիենկոն Արցախի հարցով Երևանի դժգոհությունը որակել է որպես պատասխանատվությունը ուրիշների վրա բարդելու փորձ
- Օրբանի եղբորը կալանավորել են անօրինական միգրացիայի կազմակերպման գործով
- Ոչ մի կիլոգրամ խաղող այս տարի չի մնացել գետնին. Պապոյանը պարծեցավ կառավարության նիստին
- Հայաստանում տնտեսվարողներին աջակցություն կտրամադրվի «Արենի» սորտի խաղողի մթերման համար
- Հայաստանը շատ բան կկորցնի ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում․ Մատվիենկո
Ա1պլյուս- Կարող ա տանը նստած՝ հասցեն փոխեն․ եթե որևէ շենքի հասցեն փոխվի, մարդիկ պիտի իմանան էդ մասին․Գրիգորյան (տեսանյութ)
- Նռնաձորի երեխաները պատմության մեջ առաջին անգամ մանկապարտեզ կունենան․ Խուդաթյան (տեսանյութ)
- Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մաշտոցի պողոտայում
- Փոփոխություններ՝ անշարժ գույքի գրանցման գործընթացում․ ի՞նչ պետք է իմանան քաղաքացիները (տեսանյութ)
- Գործընկերների հետ պետք է բանակցենք, որ ՀՀ-ում ներդրումներն ազգային արժույթով անեն. ԿԲ նախագահ (տեսանյութ)
- ԱԺ-ն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է «TRIPP»-ի հիմնադրման վերաբերյալ օրինագիծը (տեսանյութ)
- Կառավարության հերթական նիստը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- ԿԳՄՍՆ-ի և ՀԷՑ-ի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր
- Քոչարյանի հետ այնքան էլ հեշտ չէ (տեսանյութ)
- Վարչապետը ժամանել է Դուբլին
Category Archives: Հոդվածներ
Մեր օրենքներով պետական գաղտնիությունը՝ հումորային ուղղություն – ՀՀ բոլոր քաղաքացիների անձնագրային եւ այլ տվյալները նորից հայտնվել են համացանցում… Ռուսաստան էլ գաղտնագրումը ուշացրեց…
…Արդյո՞ք մարդու գենետիկ տվյալներն իրավունք ունեն պետականացնելու կամ ինչ-որ միջազգային գաղտնի կառույցի սեփականությունը դարձնելու… սա համազգային, համաշխարհային վտանգ է, ինչի մասին ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը 2000թ. առ այսօր խոսում է…
Վերջերս հայտնի դարձավ, որ ՀՀ բոլոր քաղաքացիների քաղաքային ու բջջային հեռախոսահամարներն ու մեքենաների համարանիշները, ինչպես նաեւ անձնագրային տվյալները հայտնվել են համացանցում: Այսքանից հետո, յուրաքանչյուր ոք armsearch.info համակարգի օգնությամբ անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու համար պետք է ընդամենը ընտրի նշված բաժիններից որեւէ մեկը եւ սեղմի «OK» կոճակը:
Ըստ համակարգի՝ իրենց տրամադրած տեղեկատվությունը ճշգրիտ է 2012թ. դրությամբ: Բնակիչների մոտ սա տարակուսանք է առաջացրել, շատերը վստահ են, որ այս ձեւով խախտվում է գաղտնիության իրավունքը: Կայքն անհասանելի է դեռ, բայց հակերների եւ ոմանց համար անհասանելի ոչինչ չկա…
Խնդրի հետ կապված տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Panorama.am-ի հետ զրույցում նշել էր, որ տարիներ առաջ տեղեկատվական արտահոսք է եղել, տվյալները մինչ օրս շարունակում են գործածել: Սա այնքանով է խնդիր, որ այդ տվյալներն արդեն 4 տարի է պտտվում են, տարբեր ձեւերով վաճառվում են, ցանցում տեղադրվում ֆայլերի ձեւով եւ այլն: «Բնականաբար, օրենքի խախտում է՝ ինչպես արտահոսքը, այնպես էլ տվյալների տարածումը: Ընդհանրապես անձնական տվյալների պաշտպանությունը Հայաստանում սարսափելի վիճակում է: Ցավոք, առանձնապես ոչ հասարակությունն է հետաքրքրվում, ոչ լրատվամիջոցները… շարունակվում է տարածվել»,- փորձագետը:
Հեռախոսի կամ անձնագրի համար իմանալը բավարար է, որպեսզի հնարավոր լինի տիրապետել մարդու անձնական տվյալներին: Հայ Արիական Միաբանությունը տարիներ առաջ զգուշացնում էր, որ անձնական տվյալները հնարավոր չի լինելու գաղտնի պահել ինչ-ինչ պահոցներում եւ շուտով համարակալված մարդիկ (որ նույնականացված են լինելու իրենց տրված քարտերի համարանիշների հետ) հասանելի են լինելու այն ուժերին, որ արդեն տիրապետում են աշխարհի գրեթե ամբողջ բնակչության տվյալներին:
ՀՀ քաղաքացիների տվյալների բազան համացանցում պտտվում է տարիներ շարունակ, իսկ իրավապահ մարմինները եւ նույն հասարակությունը դրան այնքան էլ լուրջ չեն վերաբերվում: Գործում է անգամ կայք, որտեղից կարելի է հեշտությամբ, մի քանի վայրկյանի ընթացքում ստանալ որեւէ անձի բնակության հասցեն, հեռախոսահամարը, անձնագրի համարը: Շուտով երեւի սոցիալական եւ կենսաչափական քարտերի տվյալները եւս կդառնան հասանելի (եթե արդեն այդպես չէ), ինչպես զգուշացրել էին հայ արիները:
Երբ գողը տնից է… թշնամին խնդիր չունի – Չիպը կդառնա ալիքային կառավարման այն միջոցը, որով կազդեն մարդու գիտակցության եւ ենթագիտակցության վրա,- ասում է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը…
Պարբերաբար օրենքներ են պարտադրվում երկրներին, որոնք անբարոյականացման ու ապազգայնացման են տանում մարդկանց, հանրույթներին, ազգերին, հատկապես՝ երեխաներին, որոնք այդ մարդկանց ու ազգերի ապագան են: Դրանք թաքնվում են «սոցքարտեր», «բիոքարտեր» «գենդերային հավասարությաուն եւ իրավունք», «սեռային ու սեռական հավասարություն», «ընտրովի սեռ կամ անսեռ», «ընտրովի ազգություն», թե այլ հակամարդկային, ապազգային ու անբարո «անմեղ» ձեւակերպումներով:
Գրեթե ավարտվեց մարդկանց համարակալման գործընթացը, տվյալների հավաքագրումն ու պահեստավորումը մեկ կենտրոնում, հավաքեցին մարդկության բոլոր հնարավոր տվյալները: Եվ սա մոտեցրեց այն վտանգը, ինչի մասին ասում էինք՝ մոտենում է ամբողջ մարդկության չիպավորման վերջնակետը, երբ բոլորը եւ ամենուր վերահսկելի կդառնան ու հայտնի «ոսկե միլիարդի» հետեւորդներ կլինեն… Մարդը հետզհետե կդադարի կենսաբանական էակ լինելուց եւ կկառավարվի ինչպես ռոբոտ՝ իր մարմնում տեղադրված չիպի միջոցով (ինչը ալիքային հեռակառավարման է ենթարկվում եւ դեռ հետո կիմացվի, որ ղեկավարվում է, հրահանգավորվում):
Եվ մարդկանց հավաքագրված տվյալներն էլ կծառայեն այդ կառավարմանը, արդեն կան յուրաքանչյուրի սեռական կողմնորոշման, առողջական վիճակի, քաղաքական հայացքների, կենսակերպի ու մտածողության, աչքի ծիածանափայլ թաղանթի եւ այլ տվյալներ, մարդկանց մատնահետքերն ու գենետիկ որոշակի տեղեկություններ… Եվ չիպը կդառնա ալիքային կառավարման այն միջոցը, որով կազդեն մարդու գիտակցության, անգամ՝ ենթագիտակցության վրա:
Այս ամենն արվում է առանց միջոցների մեջ խտրականություն դնելու: Ասել եւ ասում ենք՝ սա աշխարհի գաղտնի կառավարության ծրագիրն է, որ ձգտում է միադեմ ու ստրկացված մարդկության ստեղծմանը: Տարիներ շարունակ մեր բացահայտումներն ու փաստերը հերքողները փորձել ու փորձելու են մեզ ցնորամիտ ներկայացնել՝ շովինիստ-ռասիստ-ֆաշիստ կամ այլ ծայրահեղական անվանումներով պիտակավորելով: Հին ու փորձված ձեւ է եւ անտեղյակ զանգվածի վրա դեռ ազդեցություն է գործում: Ստիպված ենք հիշեցնել այդ մասին, ցայսօր ընթանում է այն գործընթացը, ինչի մասին խոսեց ԱՄՆ-ի ԿՀՎ-ի նախկին տնօրեն Ալեն Դալեսը 1945թ. ելույթ ունենալով ԱՄՆ-ի Կոնգրեսում: Սա, իհարկե, իբր ԽՍՀՄ-ը քանդելու անգլո-(սաքսոնական) ամերիկյան ծրագիր էր, սակայն իրականում աշխարհի գաղտնի կառավարության հերթական քայլերն էին, որ այժմ էլ կիրառվում են՝ ցանկացած երկիր, ազգ կամ հանրույթ քարուքանդ անելու ժամանակ: Սրա ականատեսն ենք նաեւ մեր իրականության մեջ, եւ առհասարակ: Այս թվականը լավ հիշենք, քանի որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վերջերս մեղադրել է Մոսկվային՝ 1945թ.-ից հետո ձեւավորված եվրոպական քաղաքականության հիմքերը քանդելու մեջ…
Մարդկանց համարակալումը հասնում է չիպավորման ընթացքին – հայ արիները դեռ պայքարում են… Կամավոր-պարտադիր սկզբունքը դառնում է ճնշող լծակ – ստեղծվել է ընդդիմացող միավորում…
«Լուսանցք»-ը պարբերաբար անդրադառնում է համաշխարհայնացման տարաբնույթ գործընթացներին, ժամանակին ներկայացրել ենք նաեւ մարդկանց համարակալման շրջանակներում թաքնված ապազգայնացման ու մարդկանց ստրկացման վտանգները: Դրանք համարակալման անվանափոխությունից հետո ստացան անհատական համարանիշ, սոցիալական քարտ եւ այլ անվանումներ, այժմ նաեւ կենսաչափական քարտ եւ անձնագիր, որը մարդկանց չիպավորման գործընթացն այլեւս ազդարարեց: Հաջորդը, որքան էլ մեզանում դեռ կան անհավատներ, լինելու է մարդու մարմնում չիպի տեղադրումը, եւ դա էլ համոզելու եւ անցկացնելու են «օրենքների» շրջանակներում… Կենսաչափական (բիոքարտի) խնդիրներին մենք եւս անդրադարձել ենք:
Վերջերս պարզվեց, որ կառավարությունը փոխել է 2012թ. սեպտեմբերի 13-ի իր 1202-Ա որոշումը: Արդեն կարելի է ստանալ էլեկտրոնային ստորագրություն առանց նույնականացման քարտի: Եվ ինչպես մարդկանց համարակալման նախնական ժամանակահատվածում, այժմ էլ անաղմուկ կիրառվում է կամավոր-պարտադիր սկզբունքը, եւ կազմակերպություններն ու մարդիկ անախորժություններից եւ անհարկի քաշքշուկներից խուսափելու համար մեր «ցեղակրոն» կառավարության ջանքերով գնում են դեպի «համաշխարհային գաղտնի կառավարության» ստեղծած պայծառ ապագան՝ ստրուկների համաշխարհային եւ համամարդկային համակենտրոնացման բազա…
Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ), Հայ Ազգայնականների Համախմբումը (ՀԱՀ), «Ընդդեմ կենսաչափական փաստաթղթերի եւ քարտավորման» եւ «Քրիստոնյաներն ընդդեմ մարդկանց համարակալման» միավորումները (միացել են այլ կազմակերպություններ եւս), նաեւ հազարավոր քաղաքացիներ շարունակում են պայքարել միջազգային ստրկացման դեմ, բայց երբ «ձուկը գլխից է հոտած», պայքարը մեծ ծավալումներ չի ստանում:
Հիմա էլ առանց նույնականացման քարտի էլեկտրոնային ստորագրություն տրամադրում են որոշակիորեն, որպեսզի նույնականացման քարտերի պարտադրանքն այդ ստորագրությունն ստանալիս հիմնականում զանգվածային չերեւա: Եվ մարդիկ առօրյա կյանքից հոգնած ու անտարբեր (այսպես են դարձրել)՝ հետզհետե «մտնում» են համակարգչային կյանք ու շուտով այնտեղ էլ բնակվելու են… մինչեւ գլխի ընկնեն…
Ցավոտ կետեր.- Հայկական կոնյակը՝ միջազգային իրավունքի շրջանակներում – Ինչպես լուծել ծագելիք խնդիրները… Առավելություններ եւ խնդիրներ… Դեպի չինական եւ այլ շուկաներ…
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ-ի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարություն ունենք, որը նախանշում է նաեւ այնպիսի ոլորտների զարգացում, որոնցում ձեւավորվող կարողություններ կան: Ըստ այդմ, խոսենք կոնյակագործության մասին:
Ընդհանրապես, արտահանման ծավալների տեսանկյունից 2-րդը լինելով (ընդհանուրի մեջ՝ 14%)՝ սննդամթերքի արտադրութունը կարեւոր դերակատարում ունի գյուղատնտեսության ոլորտի խնդիրները լուծելու հարցում: Օրինակ՝ միայն կոնյակագործությունը, մթերելով մեր երկրի խաղողի բերքի շուրջ 60%-ը, խաղողագործության ոլորտում 8-10 հազ աշխատատեղ է ապահովում:
Ոլորտի հիմնական խնդիրն է պատշաճ որակի ապահովումը եւ վերահսկողությունը, իսկ կարեւոր խնդիրների շարքում են երկարաժամկետ հատվածում հումքային հենքի սահմանափակությունը, սերտիֆիկացման միջազգային ճանաչումը, միջազգային շուկայում շուկայավարման ապահովումը, տրանսպորտային հաղորդակցության անկայունությունը, ոգելից խմիչքների արտահանման պարագայում տրանսպորտային ուղիների սահմանափակությունը (նկատենք, որ Իրանի տարածքով տարանցումն արգելված է):
Ի՞նչ վիճակ է այժմ ոլորտում: Խոսենք հիմնական ցուցանիշներով: Վաճառքի ծավալը 2010թ. եղել է մոտավորապես 107,3 մլն դոլարի կամ 5,1 մլն լիտր (100% սպիրտ): Արտահանումը (ներառյալ կոնյակի սպիրտ) նույն տարում եղել է 95,2 մլն դոլարի: Համեմատության համար նշենք, որ համաշխարհային արտահանման ծավալը 4 մլրդ դոլարի է, Հայաստանը 6-րդ տեղում է՝ իր 2,8% մասնաբաժնով: Հիմնական արտահանման շուկան Ռուսաստանն է՝ 80%: Ի դեպ, ռուսաստանյան ներմուծման մեջ Հայաստանի մասնաբաժինը 23,5% է: Ոլորտում ընկերությունների քանակը 25 է, արտադրությունում զբաղվածների քանակը՝ 1800: Խաղողի ցանքատարածությունները 15,000 հա են, կոնյակագործության համար խաղողագործության մեջ զբաղվածների թիվը 8-10 հազ է, խաղողի արտադրության ծավալը 110 հազ տոննա է:
Մինչ ակնկալիքներից խոսելը, ասենք, թե ինչ նախաձեռնություններ են նախատեսված մինչեւ 2015թ.-ն: Օրինակ՝ որակի ապահովման համար – օրենքի հստակեցում եւ կիրարկման մեխանիզմների մշակում, ժամանակակից լաբորատորիայի հիմնում: Նոր շուկաներ մուտքի համար – շուկայական գիտելիքներ, գործարար կապերի ստեղծում, բրենդինգ, օժանդակություն վաճառքին: Հումքի ապահովման համար – բնական աղետների դեմ պայքար, ֆինանսավորման եւ սուբսիդիաների մեխանիզմների մշակում: Տրանսպորտային ենթակառուցվածքի մասով – Վերին Լարսի անցակետի բացում ակցիզային ապրանքների համար:
Շուկա մուտք գործելու համար չենք կարող չխոսել մի խնդրից՝ «հայկական կոնյակ» ապրանքային անվանումից:
Հայկական խոհանոց – Պանրով թխվածքաբլիթ… Աշխարհի մարզական հեւքից – Միջազգային եւ ազգային մարզական կյանք… Տեղադրե՛ք ձեր գովազդը՝ հայ արիների պաշտոնական կայքում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– Պանրով թխվածքաբլիթ
Բաղադրությունը – Հալած պանիր – 200 գ, ռոքֆոր – 200 գ, կարագ – 200 գ, թթվասեր – 200 գ, կծու պղպեղ – 0.5 թեյի գդալ, կիտրոնի աղ – 0.5 թեյի գդալ, աղ – 1 թեյի գդալ, սոդա – 1 թեյի գդալ, քունջութ – 1 բաժակ, ձու – 3 հատ, ալյուր – այնքան, որ ստացվի ձեռքերին չկպչող խմոր:
Պատրաստման եղանակը – Ձվի սպիտակուցը հարել: Ռոքֆորը քերել, խառնել հալած պանրին, ավելացնել ձվի հարած սպիտակուցը: Կարագը հարել, ավելացնել թթվասերը, մեջը լցնել կիտրոնի աղը,աղը,սոդան, լավ հարել, ավելացնել պանրե զանգվածին: Սրան էլ ավելացնել քունջութը եւ ալյուրը: Խառնել, ստանալ չկպչող խմոր եւ դնել սառնարանը՝ թողնելով 1 ժամ:
Սառնարանից հանելուց հետո տալ ցանկացած ձեւ՝ կլորավուն, աստղիկանման, երկարավուն եւն, վրան քսել ձվի դեղնուցը ու դնել ջեռոցը՝ եփելով 2000-ի տակ՝ 20 րոպե: Անու՛շ լինի:
* * *
Աշխարհի մարզական հեւքից –
ԱԱ-2014. Աշխարհի չեմպիոնը Գերմանիան է
ՄՕԿ-ի նախագահ, գերմանացի Թոմաս Բախը տպավորված է ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմակերպվածությամբ եւ համոզմունք է հայտնել, որ Բրազիլիան բարձր մակարդակով կանցկացնի նաեւ 2016թ. օլիմպիական խաղերը:
Իսկ Բրազիլիայում կայացած ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնությունն ավարտվեց։ Եզրափակիչ հանդիպմանը Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» հանրահայտ մարզադաշտում ուժերը չափեցին Արգենտինայի եւ Գերմանիայի ազգային հավաքականները։ Հանդիպման առաջին խաղակեսը անցավ Գերմանիայի հավաքականի տարածքային առավելությամբ, չնայած Արգենտինայի հավաքականը մի քանի վտանգավոր պահեր ստեղծեց գերմանացիների դարպասի մոտ։ Ընդմիջման ընթացքում մարտավարությունը փոխած Գերմանիայի հավաքականը երկրորդ խաղակեսում դարձավ ավելի վտանգավոր, բայց խաղը տեղափոխվեց լրացուցիչ խաղափուլ: Հավասար պայքար էր կրկին եւ, թվում էր, անխուսափելի են հետխաղյան 11-մետրանոցները: Սակայն գերմանացիները հանդիպման ավարտից 7 րոպե առաջ՝ 113-րդ րոպեին փոխարինման դուրս բերեցին 2 ֆուտբոլիստների, որոնցից մեկն էլ՝ Գյոտցեն, ընդունելով մյուս փոխարինման դուրս եկած Շյուրլեի փոխանցումը, գրավեց արգենտինացիների դարպասապահ Ռոմերոյի մինչ այդ անառիկ դարպասը: Այս գոլն էլ հաղթանակ բերեց գերմանացիներին:
Գերմանիայի հավաքականը 4-րդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։ Բայց այս հաղթանակը առաջինն էր այն առումով, որ Հարավամերիկյան աշխարհամասում դեռ որեւէ եվրոպական հավաքական չէր դարձել աշխարհի չեմպիոն: Գերմանիան եղավ առաջինը: Հաղթող հավաքականի ֆուտբոլիստները ռեկորդային պարգեւավճար կստանան։ Ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը կվաստակի 300.000 եվրո, որը վճարվել է Գերմանիայում։ Հարկ է նշել, որ Բունդեսթիմը երբեք այդքան գումար չի վաստակել՝ աշխարհի առաջնությունում հաղթելու դեպքում։ Աշխարհի առաջնության արծաթե եւ բրոնզե մեդալները՝ համապատասխանաբար նվաճեցին Արգենտինայի եւ Նիդեռլանդների հավաքականները։ 3-րդ տեղի համար պայքարում հոլանդացիների 3:0 խոշոր հաշվով հաղթեցին բրազիլացիներին, ովքեր այդպես էլ ուշքի չեկան կիսաեզրափակիչում գերմանացիներից կրած 7:1 ջախջախիչ պարտությունից հետո: Առաջնությունը անհաջող եղավ տանտերերի՝ Բրազիլիայի հավաքականի համար, եւ հանրահայտ մարզիչ Սկոլարին հրաժարական տվեց։
4 գոլի եւ 1 գոլային փոխանցման շնորհիվ Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է աշխարհի 2014թ. առաջնության լավագույն ֆուտբոլիստ։ Մանուել Նոյերը ճանաչվել է մրցաշարի լավագույն դարպասապահ, իսկ Պոլ Պոգբան՝ առաջնության լավագույն երիտասարդ խաղացող։ «Ոսկե խաղակոշիկ»-ը, որպես աշխարհի առաջնության ռմբարկուի, բաժին է հասել կոլումբիացի Ջեյմս Ռոդրիգեսին։ Իսկ մրցաշարի «Արդար խաղ» անվանակարգում հաղթեց Կոլումբիայի հավաքականը, որը հասել է մինչեւ քառորդ եզրափակիչ՝ անցկացրած 5 խաղերում ստանալով 5 դեղին քարտ:
Լավագույնը Կրոոսն է, իսկ Մեսսին նույնիսկ տասնյակում չի հայտնվել – ՖԻՖԱ-ն հրապարակել է աշխարհի 2014թ. առաջնության լավագույն խաղացողների վարկանշային աղյուսակը: Այն կազմվում է՝ հաշվի առնելով շատ գործոններ, այդ թվում՝ ոչ միայն գոլերն ու գոլային փոխանցումները, այլեւ ճշգրիտ փոխանցումները, հաջող խլումները եւ այլն: ԱԱ-2014-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը՝ 1. Կրոոս (Գերմանիա)-9,79; 2. Ռոբբեն (Հոլանդիա)-9,74; 3. Դե Ֆրայ (Հոլանդիա)-9,7; 4. Հումմելս (Գերմանիա)-9,66; 5. Մյուլլեր (Գերմանիա)-9,63; 6. Բենզեմա (Ֆրանսիա)-9,6; 7. Օսկար (Բրազիլիա)-9,57; 8. Տիագու Սիլվա (Բրազիլիա)-9,54; 9. Ռոխո (Արգենտինա)-9,51; 10. Վլար (Հոլանդիա)-9,48:
Խորհրդանշական հավաքականի կազմում ընդգրկվել են Նոյերը (Գերմանիա), դե Ֆրայը (Հոլանդիա), Հումմելսը (Գերմանիա), Տիագու Սիլվան (Բրազիլիա), Ռոխոն (Արգենտինա), Կրոոսը (Գերմանիա), Լամը (Գերմանիա), Օսկարը (Բրազիլիա), Ռոդրիգեսը (Կոլումբիա), Ռոբբենը (Հոլանդիա) եւ Մյուլլերը (Գերմանիա):
Աժեհամակարգային ահազանգ. պետականամետը ապազգայի՞նն է – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի բաց նամակը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին.- երբ երկրի վարչապետը խոստումը չի պահում, իսկ մշակույթի նախարարը ազգադավ է…
Դիմում՝ հայությանը եւ մարդկության առողջ հատվածին. Հայաստանում ոտնահարվում են բնակրոն (բնապաշտ) հայերի իրավունքները.-
…Մենք պահանջում ենք՝ Հայի Հավիտենական Հայրենիքում պաշտպանել մարդկային ու աստվածադիր օրենքներով ապրող՝ ՄԱՐԴ ՄՆԱՑԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ եւ ՀԱՅ ՄՆԱՑԱԾ ՀԱՅԵՐԻ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐԸ…
Վաղուց զգացել եմ, որ երկրում կան օտարահպատակ ուժեր, որոնք ընդգծված եւ տարիներ շարունակ սադրանքներ են մոգոնում հայ արիների ու անձամբ իմ դեմ, որպեսզի վերջնականապես «փակեն» խցերում: Տարիներ առաջ իմ կալանավորումն ու պատվիրված դատավարությունը, այնուհետեւ որպես վրաերթ մատուցված մահափորձը դեռ վերջը չեն, քանի որ ոմանք շարունակում են մնալ իշխանական վերնախավում եւ տարբեր ուժային ծառայություններում...
Երբ Հովիկ Աբրահամյանը նշանակվեց երկրի վարչապետ, խոստացավ լինել ակնդիր բոլոր առկա խնդիրներին եւ ունկնդիր այդ հարցերն արծարծողների ձայնին: Նա բազմիցս հայտարարեց, բայց փաստորեն ստեց:
Ես, որպես Հայ Արիական Միաբանության առաջնորդ եւ Հայ Ազգայնականների Համախմբման կարգավորող-պատասխանատու, մի քանի անգամ բարձրացրել եմ Գառնո արիադավան-հեթանոսական տաճարի տարածքում սրճարան կառուցելու թուրքաբարո քաղաքականությունը կանխելու հարցը: Նաեւ երկու բաց-նամակ եմ հղել վարչապետին, սակայն պատասխան չկա, երբ վերջին նամակում հստակ կարեւորել էի պատասխան ստանալու հարցը: Կարեւորել էի, քանի որ հակահայ եւ հակամշակութային քաղաքականությունը հանգեցնելու է արյունահեղության, ինչի մասին բարձրաձայնել եմ ոչ մեկ անգամ: Ես հասկանում եմ, որ եղել են, կան ու էլի կգտնվեն մարդիկ, ովքեր կանեն ամեն բան ինձ եւ միաբան ընկերներիս հունից հանելու համար, բայց մենք սա գիտակցելով անգամ՝ կգնանք անհրաժեշտ քայլերի… Իսկ եթե վարչապետն այն կարծիքին է, որ նամակներս պատասխան ստանալու ենթակա չեն, ապա պետք է նրբանկատորեն հուշեմ, որ հաստատ նրան մեծ պատիվ եմ արել իմ թանկագին ժամանակը ծախսելով՝ զգուշացնող նամակներ գրելով, ինչը դեռ հետագայում կընկալի նա, երբ իշխանական վերնախավի ոմանց ազգադավ քայլերին համարժեք ազգային պատասխաններ կտրվեն:
Բայց պատսխանատուն արդեն վարչապետ Հովիկ Աբրահամյանը կլինի, ոչ թե մշակույթի նախարարի պաշտոնը խեղած ինչ-որ մեկը: Վարչապետն այսօրվանից պատասխանատու է թե՛ նմանների ազգադավ քայլերի, թե՛ մեր կողմից համարժեք պատասխան քայլերի հետեւանքների համար:
Ցավալի է, բայց այլեւս օրինաչափ է դարձել այսօրինակ գործելաոճը: Անպատասխանատու խոսքեր ասողը չի կարող պատասխանատու պաշտոնյա լինել: Վարչապետն իր մոտ էր հրավիրել մշակույթի հականախարարին՝ հանդիպման մեխը դարձնելով ընդամենը Գառնո եւ Զվարթնոց տաճարների տարածքները վարձակալությամբ տալու կարգի քննարկումը: Հա, մեկ էլ իր նախարարին բանավոր նկատողություն է տվել: Սա միայն ծիծաղ առաջացնող քայլ է: Առավել ծիծաղելի է այդ նախարարի՝ իր խամաճիկ աշխատող վլադիմիր պողոսյանին գրավոր նկատողություն տալով փրկելը՝ այդպիսով իր պաշտոնում թողնելը, նաեւ Զվարթնոցի տաճարի տնօրենին աշխատանքից հեռացնելն ու այդ տնօրենի որդուն նրա տեղը նշանակելը:
Հայ-արիական խաչակնքում – Լինելով մարդակենտրոն, այն տիեզերահաս առաքելություն ունի, հասնում է աստվածային տիեզերաաշխարհներ եւ արարչական ազդակներին… Հայ-արիական կենսադրույթներ… Հայ-արիական կարգախոս…
Հայ-արիական խաչակնքումը լինելով մարդակենտրոն՝ տիեզերահաս առաքելություն ունի, հասնում է աստվածային տիեզերաաշխարհներ եւ արարչական ազդակներին:
1. Միացրած 5 մատներով դեպի – ճակատ – աջ աչք – ձախ աչք – կզակ (կամ կոկորդ) – մատներն արդեն բացված, ափը տարվում է սրտին եւ ձեռքը բարձրացվում է վեր՝ ձիգ վիճակում:
Արարչի կամոք.- Այն՝ ինչ գիտակցում եւ մտածում եմ (ճակատ), այն՝ ինչ տեսնում եւ զգում եմ մարմնիս (աջ աչք) եւ հոգուս (ձախ աչք) աչքերով, այն՝ ինչ խոսում եւ կամենում եմ (կզակ կամ կոկորդ),- բխում են սրտիցս (ափը տարվում է սրտին) եւ ուղղված են Հայ Աստվածներին (ձեռքը բարձրացվում է վեր) – Փա՛ռք Աստվածներին, Հային ու Հայքին…
2. Փա՛ռք Քեզ Արարիչ (ճակատ), փա՛ռք Քեզ ԱրԷգԱկ (աջ աչք), լույս եւ ջերմություն տվեք մեզ առատ (ձախ աչք), ունենք մենք վաղուց մեծ Հույս-Նպատակ (կզակ կամ կոկորդ), – որ պիտի հասնե՛նք Հայ Ոգով Անպարտ (ափը տարվում է սրտին) – փա՛ռք Տիեզերքի Արարչին եւ Հայ Աստվածներին, Հային ու Հայքին (ձեռքը բարձրացվում է վեր)…
Հայ-արիական կենսադրույթներ
* Մարդը անքակտելի երրորդություն է՝ բաղկացած մարմնից, բանականությունից եւ հոգուց, որ ոգեղենանում է առհավետ…
* Որտեղ նահանջում է ոգեղենությունը, այնտեղ իմաստազրկվում է անականությունը: Որտեղ իմաստազրկվում է բանականությունը, այնտեղ տկարանում է մարմինը: Երրորդություն-մարդ որակը նախապայման է Գերագույն Էության ընկալման:
* Ազգայինը պարզապես դիմագիծ չէ, որակ է, առաքինություն եւ ինքնություն: Ազգը չի կարող ապազգային լինել…
Ապազգային հատկանիշներով առաջնորդվող ժողովուրդը վերածվում է ամբոխի եւ անբարո է դառնում հասարակությունը,- բժիշկը երազում է շատ հիվանդ ունենալ, ինչպես ոստիկանը՝ հանցագործ, հրշեջը՝ հրդեհ, բանտապետը՝ կալանավոր, քահանան՝ առատաձեռն խաչհամբուրող, դագաղագործը՝ մեռել…
* Խոսի՛ր, մտածի՛ր, գործի՛ր, արարի՛ր հայերեն, հայի ու Հայաստանի համար: Գիտցի՛ր՝ քո գերագույն ծնողը ԱԶԳ-ն է, ապա միայն անմիջական ծնողներդ:
* Հայի գենը (ծինը) դեռեւս հայ չէ: Հայը՝ գենից ծնված բարեպաշտության եւ լինելիության մարմնավորումն է՝ ամրապնդված հաստատակամ մարմնա-մտա-հոգեւոր առաքինությամբ, զորությամբ եւ իմաստությամբ:
* Հայ լինելու համար շնչի՛ր, տե՛ս, խոսի՛ր, շոշափի՛ր, պահի՛ր, կե՛ր միայն անարատը:
Նախիջեւանը կդառնա՞ նոր խաղաքարտ – Եթե Արցախը Մոսկվայի համար է դարձել ճնշման միջոց Ադրբեջանի ու Հայաստանի վրա, ապա Նախիջեւանը կարող է այդպիսին դառնալ՝ Թեհրանի կողմից…
Տարածաշրջանային տարբեր հարցերի շուրջ արդեն լարված են ադրբեջանա-իրանական հարաբերությունները, ինչը կարող է անգամ վերածվել հողային վեճի, նաեւ ռազմական գործողությունների: Այս ամենը վերահսկվում է Իսրայելի կողմից, որը քրդական գործոնին զուգահեռ, Իրանի դեմ գործածում է նաեւ ադրբեջանական գործոնը:
Բայց սա նաեւ խաղ է մի քանի խաղացողներով: Հենց սա անհանգստացնում է մեզ՝ հայերիս, քանի որ միայն իրանական կամ ադրբեջանական խնդիր չէ:
Քրդստանի ստեղծումը առնչվում է նաեւ Արեւմտյան Հայաստանի տարածքին, Իրանի թուլացումն էլ կնպաստի թյուրքական տարրի հզորացմանը տարածաշրջանում: Հասկանալի է, որ երկու դեպքում էլ Հայաստանը հայտնվում է ոչ շահեկան, եթե չասվի՝ վտանգավոր վիճակում:
Վերջերս առաջ է եկել նաեւ թուրք-իրանական հակամարտությունը, որն ակնհայտորեն ավելի է լարվում Մերձավոր Արեւելքի զարգացումներին զուգընթաց: Դա կապված է ինչպես Սիրիայի ու Իրաքի իրադարձություններին, այնպես էլ թուրքական ծավալածաշտության հետ:
Դրա ուղղակի կամ անուղղակի դրսեւորումները ի հայտ են գալիս նաեւ Հայաստանի հետ հարաբերություններում: Նախիջեւանի հետ սահմանային միջադեպը եւ երկրամասի հիմնախնդրի արծարծումը դեռ ծավալվելու հեռանկար ունի: Սա պայմանավորված է ինչպես Նախիջեւանի հայապատկանության փաստով, այնպես էլ իրանական շահագրգռվածությամբ՝ Նախիջեւանը տնտեսական ազատ գոտու վերածելու առաջարկով:
Հատկապես հետխորհրդային շրջանում Նախիջեւանի նկատմամբ Իրանի կողմից տարվող հատուկ քաղաքականություն կար, որը կարծես փորձում է վերակենդանացնել Թեհրանը:
Վերստին շրջանառվում են աշխարհը վերաձեւող խիստ նպատակային ծրագրերն ու քարտեզները – Հայաստանը եւս պետք է հանդես գա որպես միջազգային ծրագրերի նախաձեռնող կողմ՝ աշխարհի բոլոր հնարավոր բեւեռների հետ…
Թվով 32 քարտեզները կից գրություններով կարելի է տեսնել «Լուսանցք»-ի թերթային տարբերակում (նաեւ PDF տարբերակում))... (- Հայկական լեռնաշխարհը իր բնիկներով՝ հայերով, միշտ է եղել եւ ի սկզբանե, վկա համաշխարհային պատմությունն ու քարտեզագրությունը, մինչդեռ այսօրվա արհեստածին երկրներն ու ազգ հորջորջվողներն ընդամենը մի քանի հարյուրամյա խառնածին զանգվածներ են՝ անծագում եւ անհայրենիք: – «Նոր Մերձավոր Արեւելք» նախագիծը Արեւմտյան Հայաստանում Քրդստան է մոգոնել, սա Արեւմուտքի եւ Իսրայելի ծրագիրն է: – Այսպես են «հաշվում» տարածաշրջանի բնակչությունը՝ առանց հաշվի առնելու ներկայիս Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի խառնէթնիկությունը եւ շուրջ 13-15 մլն. ծպտյալ հայերի գոյությունը այդ երկրներում… Անտեսված է նաեւ քրդացած հայերի գոյությունը… – Նախահեթանոսական Հայաստանը, որի վերաստեղծմանն են ձգտում հայ արիականները: – Հայկական լեռնաշխարհում միջազգային իրավունքներով ճանաչված Հայք-Հայաստանը, որը սակայն ավելի մեծ տարածքներ ունի բնականորեն, ինչն ամրագրված է համաշխարհային պատմությամբ: – Այս քարտեզները պետք է նաեւ դիվանագիտական խողովակներով շրջանառվեն ու տեղ գտնեն միջազգային քննարկումներում, անկախ այն հանգամանքից, թե ինչ վերաբեւրմունքի կարժանանան: Մի բան պետք է հստակ լինի, երբ կային հայերը, չկային շատերը: – Եթե հրեաներին ցեղասպանել են Եվրոպայում, այլոց երկրներում ու միայն փոխհատուցմամբ բավարարվել, ապա հայերին ցեղասպանել են իրենց բուն հայրենիքում եւ բացի փոխհատուցումը՝ պետք է լուծվի նաեւ հայրենիքի վերադարձի հարցը… -Հայաստանը պետք է ներկայացնի ու միջազգայնացնի ոչ միայն Թուրքիայի մասնատման ծրագիրը, որ կներառվի աշխարհի վերաձեւման նախագծերում, այլեւ՝ ներկայիս Կովկաս-Այսրկովկասի, որը կարող է լինել նաեւ փուլային ծրագիր, որը կշահագրգռի նաեւ այլ երկրների: – Անկարան զուգահեռաբար իրականացնում է նոր օսմանիզմի կամ թուրքիզմի քաղաքականություն, որը նախնական փուլում ծրագրում է այս Թուրքիային բռնակցել ներկայիս Հայաստանը, Սիրիայի ու Իրաքի նավթագազաշատ տարածքները եւ Բալկանների մի մասը… Հետո արդեն Իրանն ու Միջին Ասիայի թյուրքական երկրները: – Համաթուրքականությունը (պանթուրքիզմ) համաշխարհային չարիք է, որը գիտակցում են բոլորը, բայց խաղացնում են՝ վստահ լինելով, որ այն չի կարող դառնալ իրական համաշխարհային չարիք… Իսկ քոչվոր թյուրքերը այս թերահավատների պատճառով իրենց տափաստաններից եկան ու հասան Հայկական լեռնաշխարհ… Այսօր արդեն կարգախոս են մոգոնել՝ «1 ազգ – 6 պետություն»… – Համաարաբականությունը (պանարաբիզմ) եւ համաիսլամականությունը (պանիսլամիզմ) սարսափեցնում են առաջին հերթին Իսրայելին, բայց սրանք նաեւ համաշխարհային վտանգ են ներկայացնում… Երկու դեպքում էլ միավորումներում ավելի քան 20-ական երկրներ են ներգրավված, որտեղ ծայրահեղականությունը նորություն չէ եւ դեռ արմատավորվում է: – Արեւմուտք-Ռուսաստան առճակատումը կամրացնի համաշխարհային երկբեւեռությունը, ինչը նպաստավոր իրավիճակ է երրորդ՝ խաղացող կողմերի համար: – Եթե համասլավոնիզմը (պանսլավոնիզմ) վտանգավոր է ռուսիզմի՝ ռուսական մեծապետականության վերածվելու հեռանկարով, ապա համաարիականությունը զերծ է այդ վտանգից, քանզի հենված է արարչական հավատի ու աստվածադիր օրենքների վրա… Այն ինչ երկնքում է, պետք է լինի նաեւ երկրի վրա…)
Աշխարհի վերաձեւման ճանապարհին հին ու նոր ծրագրեր են հայտնվում միջազգային քննարկումներում, նաեւ շրջանառության մեջ են դրվում տարաբնույթ քարտեզներ, որոնք բացի քարոզչական նպատակներ հետապնդելուց՝ ծառայում են որպես խայծեր, հետագա ռազմա-քաղաքական տեղաշարժերի համար: Ամենահայտնի վերաձեւման ծրագրերը «Մեծ Մերձավոր Արեւելք» եւ «Նոր Մերձավոր Արեւելք» նախագծերն են, որտեղ Հայաստանի դերը սահմանափակված է, ինչի մասին մշտապես ահազանգել է «Լուսանցք»-ը, նախազգուշական հայտարարություններով է հանդես եկել Հայ Արիական Միաբանությունը:
Ցավոք, Հայաստանը որպես միջազգային ծրագրերի նախաձեռնող կողմ, հանդես չի գալիս: Իսկ բանակցել կարելի է բոլոր ուղղությունների հետ, ծրագրեր պետք է առաջադրվեն բոլոր համաշխարհային բեւեռների ու շահագրգիռ կողմերի համար: Իհարկե փոխշահավետ, բայց կարող են նաեւ պաշտպանվել մեզ շահեկան այն ծրագրերը, որ կառաջադրեն ուրիշները:
Ցավոտ կետեր – Հայաստանը՝ խաղողի բնօրրան եւ գինու ծիսական կենտրոն… Մեր կարեւորագույն խնդիրը նախ ոլորտի քաղաքականությունում տանուլ չտալն է…
Սկիզբը՝ թիվ 22-23-ում
http://www.hayary.org/wph/?p=4251 – Ցավոտ կետեր – (2-րդ մաս) Հայաստանը՝ խաղողի բնօրրան եւ գինու ծիսական կենտրոն – Տեսլականին հասնելու 6 հիմնական ուղղությունները… Հայաստանում պետք է զարկ տալ «գինու զբոսաշրջությանը»…
http://www.hayary.org/wph/?p=4236 – Ցավոտ կետեր – Հայաստանը՝ խաղողի բնօրրան եւ գինու ծիսական կենտրոն – Կարեւոր է, որ մենք հիմա էլ կարողանանք ճիշտ օգտագործել այս ֆենոմենը…
Մեր այս հոդվածաշարում քննարկելով մի հարց, թե ինչ է պետք անել միջազգային շուկայում հայկական գինու ֆենոմենը ճիշտ օգտագործելու համար, ներկայացրել էինք այն հիմնական ուղղությունները, որոնք կձեռնարկի պետությունը մասնավորի հետ միասին: Համապատկերում, ինչպես նշել էինք, հետաքրքիր է անդրադառնալ այլ երկրների փորձին ու արտահանման առումով քաղաքականությանը եւ երբեմն նույնիսկ ոչ ազնիվ քաղաքականությանը (ինչին մենք հաստատ դիմելու կարիք չենք ունենա, որովհետեւ ունենք հիմքը՝ գինու մշակույթը):
Տարբեր երկրներում գինու ոլորտում արտահանումը խթանող կառույցներ գոյություն ունեն: Ավստրալիայում, օրինակ, այն կոչվում է «Ավստրալիական գինիների արտահանում»: Ի դեպ, կառույցը պետական է: Խորհրդի 7 անդամներ նշանակվում էն պետության կողմից, եւ եւս 8 անդամ նշանակում է ոլորտի ներկայացուցիչների կողմից ընտրված կոմիտեն: Խորհուրդը նշանակում է գործադիր տնօրենին: Կառույցի հիմնական գործառույթը արտահանվող գինու որակի վերահսկումն է, շուկայի վերլուծությունների իրականացումը, ավստրալիական գինու առաջխաղացումը աշխարհում: Նաեւ՝ արտահանվող գինու յուրաքանչյուր խմբաքանակ ստուգվում է եւ ստանում է արտահանման լիցենզիա, առանց որի չի թույլատրվում արտահանել:
Այս կառույցի ֆինանսավորումը նույնպես պետական է, եւ կառույցին կից գործում է ծրագիր, որը պարբերաբար դրամահավաք է կազմակերպում մասնավոր միջոցներից: Չիլիում գինու արտահանումը խթանող կառուցը, որ անկախ է, կոչվում է «Չիլիի գինիներ»: Ստեղծվել է ոլորտի արտադրողների նախաձեռնությամբ. արտադրողների 90%-ը ներկայացված է այս կառույցում: Կառույցի ընդհանուր բյուջեն տարեկան 6 մլն. ԱՄՆ դոլար է (Չիլիի գինու արտահանման 1%-ը): Բյուջեի 85%-ը ֆինանսավորվում է անդամների կողմից կատարվող վճարներով, 15%-ը տրամադրում է պետությունը՝ արտահանման զարգացման պետական գործակալության միջոցներից: Արգենտինայում «Արգենտինական գինիներ»-ը նույնպես անկախ կառույց է, որին անդամակցելու համար անհրաժեշտ է արտահանող լինել: Կառույցն ակտիվ համագործակցում է պետական մարմինների հետ՝ ոլորտի ընդհանուր զարգացմանն ուղղված քայլերի շուրջ: Ֆինանսավորվում է անդամների կողմից կատարվող վճարներով, պարբերաբար ստանում է դրամաշնորհներ պետությունից: Դրամաշնորհների աղբյուրը գինու արտահանման հարկն է: 2010թ. պետական օգնությունը կազմել է մոտ 3.5 մլն. դոլար: Իսկ «Հարավ-աֆրիկյան գինիներ»-ը անկախ, շահույթ չհետապնդող կառույց է, որին անդամակցում են բոլոր գինու արտադրող- արտահանողները: Պետության կողմից ճանաչվում է որպես գինու արտահանման խորհուրդ եւ համագործակցում է պետական գինիների եւ սպիրտային խմիչքների խորհրդի հետ: Արտահանվող գինու յուրաքանչյուր խմբաքանակ ստուգվում է արտահանման խորհրդի կողմից եւ ստանում լիցենզիա, առանց որի չի թույլատրվում արտահանել: Կառույցը ֆինանսավորվում է պետության կողմից (գինու արտահանման հարկ): Արդեն նախորդիվ ասել ենք, որ Հայաստանն էլ ուզում է ստեղծել «Հայաստանի գինիներ. միությունը: Թե սա ինչ գործառույթներով կաշխատի եւ նպատակներին հասնելու ինչ քայլեր կորդեգրի, կխոսենք ժամանակին:
Չգիտե՞նք, թե ով է «Նաիրիտ»-ի տերը եւ որտեղ է – «Նաիրիտ»-ի հարցը կքննարկի նաեւ Սոչիում՝ Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետների հանդիպման ընթացքում…
Վերնագիրը հարցականով ենք հնչեցնում, թեեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատակամ է ասում: Այն է՝ մենք չգիտենք, ով է երբեմնի մեր հսկա գործարանի տերը եւ որ գրողի ծոցն է հիմա: Բայց հերթականությամբ խոսենք:
Կառավարության շենքի դիմաց երեկ, մինչ գործադիրի նիստի սկսվելը, բողոքի ակցիա էին կազմակերպել «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները՝ «Պահանջում ենք վերագործարկել Նաիրիտը», «Աշխատավարձերի պարտքի մարում», «Նաիրիտն է տնտեսության զարգացման գրավականը» եւ նույնանման բնույթի այլ պաստառներով: Նաիրիտցիները պահանջում էին մարել իրենց 16 ամսվա աշխատավարձը եւ վերջապես վերագործարկել գործարանը՝ ի շահ թե՛ իրենց եւ թե՛ պետության:
Նրանց սկզբում հանդիպեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը եւ տեղեկացրեց գործարանի շուրջ ստեղծված վիճակը: Նախարարի խոսքերով՝ այժմ վարչապետի հանձնարարությամբ ուսումնասիրություններ են իրականացվում եւ մշակվում իրավիճակից դուրս գալու ելքերը:
Նաիրիտցիները բղավում էին. «Մեռա՛ք ուսումնասիրելով»:
Նախարարը հազիվ էր կարողանում իր ձայնը լսելի դարձնել:
«Վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ մանրամասն եւ հիմնովին ուսումնասիրելու գործարանի հետ կապված բոլոր խնդիրները: Աշխատանքային խմբում ես էլ եմ ընդգրկված, եւ նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ ուսումնասիրությունները կավարտվեն առաջիկա 1.5-2 ամիսների ընթացքում« վստահ եմ ելքեր կգտնենք՝ նաեւ ձեր աշխատավարձերը վճարելու հարցում»«- ասում էր նախարարը:
Հանկարծ բողոքի ակցիայի մասնակիցներին մոտեցավ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ նրանց խնդրեց կազմել 20 հոգանոց խումբ« ովքեր լավ են տիրապետում խնդրին. «Կառավարության նիստից անմիջապես հետո ես կընդունեմ Ձեզ: Հավատացեք խնդրում եմ: Մենք ուզում ենք ձեր հարցին լուծում տալ« ժամանակ է պետք‘ այն ուսումնասիրելու« մեղավորներին գտնելու համար: Ես առաջարկում եմ մի քիչ համբերել»:
Ի դեպ, Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ասաց« որ Նաիրիտի հարցը կքննարկի նաեւ Սոչիում՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպմանը« որը կկայանա հուլիսի 11-ին:
Նաիրիտցիները վարչապետին խնդրեցին պատժել մեղավորներին՝ 2300 ընտանիք սոված թողնելու համար:
Վստահության եւ ժամանակի ճգնաժամ է իշխանական եւ ընդդիմադիր ճակատներում… Նախագահ դառնում են նիստուկացո՞վ – ՀՀ նախագահների հին խաղերի հին կադրերը…
Վստահության եւ ժամանակի ճգնաժամ է
ԱԺ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները արդեն որերորդ անգամ հասկացնում են, որ քառյակ ասվածը առավելապես մի ընդդիմադիր համագործակցություն է, որը կարող է մի օր էլ եռյակի վերածվել… ու վերջ: Սա իրականություն է, ուստի ճիշտ է այն մտայնությունը, որ Հայաստանում վստահության խորը ճգնաժամ կա:
Շատերը քառյակի կազմաքանդումը մոտալուտ են համարում, անգամ նշում են, թե դա կլինի այն ժամանակ, երբ ընդդիմության առաջադրած 12 պահանջներն անտեսվեն իշխանության կողմից: Ի՞նչ է անելու քառյակը, երբ ՀՀԿ-ն բացահայտ մերժի 12 պահանջները, իսկ ՀՀԿ-ն հեռահար տեղեկացրել է, որ չեն պատրաստվում 12 պահանջները կատարել որպես հրահանգ, այդ ոճը ընդունելի չէ, բայց բարձրացված հարցերը նշված են նաեւ իշխող կուսակցության ծրագրերում: Սա եւ մեխին եւ նալին խփելու տարբերակն է: Իսկ ընդդիմությունը հայտնել է, թե իր պահանջների չբավարարման դեպքում սեպտեմբերյան հանրահավաքում կասի հետագա քայլերը:
Ինչեւէ, մինչեւ սեպտեմբեր ժամանակ կա մի քիչ եւ ամեն բան պարզ կդառնա:
Բայց ավելի մեծ հույսեր փայփայող ուժեր էլ կան, որ բարձրաձայնել են, թե «Սերժ Սարգսյանը մինչեւ հոկտեմբեր չի դիմանա»:
Իսկ կմիավորվե՞ն արդյոք քաղաքացիական բոլոր ընդդիմադիր ուժերը եւ ընդվզման օջախները այս հարցում: Թերեւս ոչ, ինչը առ այսօր չի հաջողվել կազմակերպել ոչ մի ուժի:
Տրանսպորտի, գազի ու էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման, ի պաշտպանություն Աֆրիկյանների շենքի, Թեղուտի պահպանության, ընդդեմ կուտակայինի ու կարմիր գծերի, ինչպեսեւ քաղաքացիական այլ խմբեր ու նախաձեռնություններ կան, որ կարող են համախմբվել ու բոլոր հարցերը միանգամից բարձրացնել, բայց… Ափսոս, քանի որ քաղաքական շրջանակներից ավելի ակտիվ գործող քաղաքացիական շարժումներն այսօր երկրում որոշակի եղանակ են փոխում, նրանց հետ հաշվի են նստում եւ՛ իշխանությունները, եւ՛ իրենց ոչ իշխանական համարող քաղաքական ուժերը։
Դառնալով խորհրդարանական քառյակին, որ այդպես էլ հնգյակ չդարձավ՝ ՕԵԿ-ին մերժելով, նշենք, որ ՀԱԿ-ը, «Ժառանգություն»-ը, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն միասին կլինեն, քանի դեռ համատեղ առաջադրած 12 պահանջները հետաքրքրում են մարդկանց: Իսկ ընտրազանգվածը դեռ հետաքրքրությունների շրջանակներից դուրս է, քանի դեռ իշխանափոխության խնդիրը իրական չէ: Բայց մարդիկ արդեն մտածում են, որ եթե պահանջներից մեկը ընդդիմությանը վերահսկողության գործառույթներով օժտելն է լինելու, ապա այսօրինակ գործելաոճով դա առնվազն տարօրինակ է: Քանի որ եթե ընդդիմությունը գործ ունի իշխանություններին քննադատելու հետ, ապա ուրիշ կերպար է ընդունում, իսկ երբ փորձում են համագործակցել կամ ինչ-ինչ ձեւերով մտնել կառավարության կազմ, ապա այլ կերպարի մեջ են հայտնվում: Եվ արդյո՞ք վերահսկողական գործունեությունը չի դառնա մի նոր կերակրաման այն ուժերի համար, որ այսօր ընդդիմադիր են, բայց երեկ կամ երեկ չէ առաջին օրը իշխանություն էին ու դաշնակից ՀՀԿ-ին:
Երբ սպիտակն էլ է սեւացվում – Երբ սադրիչ Ադրբեջանին եւ ինքնապաշտպանվող Արցախին կամ Հայաստանին նույն մեղավոր նժարի վրա են դնում… Մեր թշնամիները երկխոսելու ունակ չեն…
Երբ սպիտակն էլ է սեւացվում
Հակառակորդի կողմից հրադադարի խախտումների, սահմանային լարվածության եւ Արցախի շուրջ բանակցային գործընթացը տապալելու կապի մասին է խոսել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Մեզ պարտադրեցին պատերազմ, որի ընթացքում մենք հաջողություններ ունեցանք եւ այսօր էլ պարտադրում են որ հակամարտություն, ուժերի, սպառազինությունների մրցավազք, եւ մենք առանց որեւէ երրորդ ուժի մեր առջեւ դրված խնդիրներն իրականացնում ենք»,- հայտարարել է նախարարը եւ հավելել, որ միայն երկխոսության, ռազմաքաղաքական շրջանակներում վստահության եզրերի ձեւավորման արդյունքում կարող ենք ստեղծել մթնոլորտ բանակցային գործընթացն առաջ տանելու ուղղությամբ:
Իսկ վստահության եզրերը նախեւառաջ դիպուկահարների հետքաշումն է, դիվերսիոն հետախուզական գործողություններից հրաժարումը, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ միջազգային հետաքննության անցկացումը: Բայց հակառակորդը ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի սահմաններին շարունակում է սադրիչ գործողություններ իրականացնել:
ՀՀ եւ ԼՂՀ սահմանագծում լարվածությունն Ադրբեջանի ղեկավարության ոչ կառուցողական աշխատանքի շնորհիվ է.- հայտնում է հայկական կողմը, ադրբեջանցիները միշտ էլ փորձում են քաղաքական տարբեր իրադարձությունների շրջանականերում լարվածություն ստեղծել եւ, ինչպես ասում են, նրանց «եռանդը» մարում է մեր արժանի հարվածներից, պատժելուց հետո միայն: Բայց կարճ ժամանակ անց վերսկսվում է:
Իհարկե, միջազգային կազմակերպությունների եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկների ղեկավարների հայտարարությունները որոշակի ազդում են, սակայն դրանք հիմնականում երկակի ստանդարտների կիրառմամբ են ասվում, ինչը սադրիչ Ադրբեջանին եւ ինքնապաշտպանվող Արցախին կամ Հայաստանին նույն մեղավոր նժարի վրա է դնում թերեւս:
Իսկ հայտարարությունները չպետք է լինեն միակողմանի, եթե միջազգային կառույցները ցանկանում են հաջողության հասնել: Իրավիճակին պետք է երկկողմանի, լիարժեք գնահատական տրվի, եւ դա պետք է լինի իրադրության սթափ վերլուծության արդյունք:
Հայկական խոհանոց – Սմբուկով տաք ուտեստ… Աշխարհի մարզական հեւքից – Մեր ակումբային ֆուտբոլի պատմության ամենախայտառակ էջը… Բրազիլիայի հավաքականի պատմական խայտառակությունը… Ֆուտբոլային եւ մարզական խճանկար… Տեղադրե՛ք ձեր գովազդը www.hayary.org-ում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– Սմբուկով տաք ուտեստ
Բաղադրությունը – Գառի ազդրամիս – 600 գ, դմակ – 100 գ, սոխ – 1 գլուխ, կարմիր տաքդեղի մածուկ – 2 ճաշի գդալ, սմբուկ – 6 հատ, լոլիկ – 1 հատ, տաքդեղ – 1 հատ, պանիր – 150 գ, չոր ծիտրոն, աղ, սպիտակ պղպեղ, թարմ մաղադանոս:
Պատրաստման եղանակը – Ազդրամիսը խաշել, կտրատել մանր խորանարդիկների ձեւով: Դմակով սոխառած անել, դրան ավելացնել տաքդեղի մածուկը, այնուհետեւ՝ մսի խորանարդիկները: Սա համեմել ծիտրոնով, աղով, սպիտակ պղպեղով, մաղադանոսով:
Սմբուկները մաքրել եւ ամբողջական տապակել, ծրարաձեւ բացել եւ մսային զանգվածը լցնել մեջը: Սմբուկների վրա էլ դնել կտրտած լոլիկ, տաքդեղ՝ 1-ական շերտով եւ պանիր: Եփել ջեռոցում 20 րոպե՝ 2000-ի տակ:
Մատուցել փլավի հետ: Անու՜շ լինի
* * *
Աշխարհի մարզական հեւքից –
Քաղաքականությունից դեպի բակային նարդու առաջնություն
Հունիսի վերջերին ճանաչողական այցով Հայաստան ու Արցախ էր այցելել Եվրոպական խորհրդարանի փոխխոսնակ Յացեկ Պրոտասեւիչը: Լեհ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան բավականին հագեցած օրակարգ է ունեցել, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության փոխանցմամբ, Երեւանում նա հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ: Հայ պաշտոնյաների հետ Եվրախորհրդարանի փոխնախագահը քննարկել է Եվրոպական հարեւանության քաղաքականության Առաջընթացի զեկույցի առաջարկները, ինչպես նաեւ հայ-եվրոպական հարաբերություններին եւ տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր:
Իսկ Արցախում պաշտոնական հանդիպումներից զատ Եվրոպական խորհրդարանի փոխխոսնակը զբոսնել է Ստեփանակերտում եւ հետեւել քաղաքի բակերից մեկում ընթացող նարդու «առաջնությանը»:
Մեր ակումբային ֆուտբոլի պատմության ամենախայտառակ էջը
Երեւանի «Բանանց.-ը Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի պատասխան խաղում հյուրընկալեց Անդորրայի «Սանտա Կոլոմա»-ին եւ հաղթեց 3:2 հաշվով: Առաջին խաղում մեր թիմը զիջել էր 0:1 հաշվով: Երկու հանդիպման ընդհանուր արդյունքով հաշիվը հավասարվեց՝ 3:3, սակայն մրցակցի հարկի տակ խփած 2 գոլի շնորհիվ հաջորդ փուլում պայքարը շարունակելու իրավունք ստացավ «Սանտա Կոլոմա»-ն, որի մարզիչը նախախաղային մամուլի ասուլիսում հայտարարել էր, թե իր ֆուտբոլիստները սիրողական մակարդակի խաղացողներ են եւ սոսկ հաճույքի համար են ասպարեզ դուրս գալիս:
Անդորրան ֆուտբոլային երկիր չի համարվում, գաճաճ պետություն է Եվրոպայում, բայց կարողացավ սիրողական մակարդակով շարքից հանել «պրոֆեսիոնալ» հայկական ակումբին: Այո, այս պարտությունը կմնա հայկական ակումբային ֆուտբոլի պատմության ամենախայտառակ էջը: Գոնե սա լինի առաջին ու վերջին խայտառակ իրավիճակը:
Այս խաղը մի կողմ թողնելով՝ նշենք, որ միեւնույնն է՝ զարմանալի է, որ մեր ակումբները առհասարակ չեն կարողանում սեփական դաշտում հաղթական արդյունք ցուցադրել անգամ այնպիսի միջակ թիմերի նկատմամբ, ինչպիսիք ղազախական կամ նման այլ երկրների ակումբներն են: Ցավալի է, քանզի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հաջողությունները չեն կարող շարունակական լինել, քանի դեռ ազգային առաջնության թույլ եւ անատամ մասնակիցներ ունենք…
Հիշեցնենք, որ Եվրոպական լիգայի որակավորման առաջին փուլում Երեւանի «Փյունիկ»-ն ու Գյումրիի «Շիրակ»-ը սեփական հարկի տակ պարտվեցին համապատասխանաբար ղազախական «Աստանա»-ին (Աստանա) ու «Շախտյոր»-ին (Ղարագանդա): Երեւանյան ակումբը զիջեց 1:4, իսկ գյումրեցիները՝ 1:2 հաշվով: Իսկ Երեւանի «Միկա»-ն Խորվաթիայում մրցեց «Սպլիտ»-ի հետ եւ պարտվեց 0:2 հաշվով:
Հ.Գ. – Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երեւանի «Միկա»-ն խաղաղ դաշն կնքեց խորվաթական «Սպլիտ» թիմի հետ՝ 1։1, բայց քանի որ պարտություն էր կրել առաջին խաղում, դուրս մնաց հետագա պայքարից։ Գյումրիի «Շիրակ»-ը պատասխան խաղում 0:4 հաշվով պարտվեց Ղարագանդայի «Շախտյոր»-ին՝ դուրս մնալով մրցաշարից: Երեւանի «Փյունիկ»-ը եւս դուրս մնաց՝ հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվելոբվ ղազախական «Աստանա»-ին:
Ֆուտբոլում անհաջողությունից ապահովագրված չէ ոչ-ոք – Բրազիլիայի հավաքականի պատմական խայտառակությունը
Բելու Օրիզոնտիի «Մինեյրաո» մարզադաշտում կայացած «ԱԱ-2014»-ի կիսաեզրափակիչ խաղում Բրազիլիայի հավաքականը խայտառակ պարտություն կրեց գերմանական ընտրանուց (1:7): Սա ամենախոշոր հաշվով պարտությունն է Բրազիլիայի ազգային թիմի պատմության մեջ: Բրազիլացիները 6 գնդակի տարբերությամբ պարտվել են միայն մեկ անգամ` 1920թ. Ուրուգվայի թիմին զիջելով Ամերիկայի գավաթի խաղարկությունում:
Վիշապաքա՞ղ ենք, թե՞ վիշապի որս – Եթե ԵՏՄ-ին անդամակցելու գինը լինելու է Արցախը, ապա սա ռուս-թուրքական հերթական խարդավանքն է… Մոսկվայից կաշա՞ռք է առաջարկվում Հայաստանին…
Ադրբեջանի մայրաքաղաքում կայացավ եւս մեկ միջազգային հավաք՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 23-րդ նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցող հայկական խորհրդարանական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը խոստացել էր ներկայացնել փաստեր, որոնք ադրբեջանական կողմի համար «երբեք ու երբեք քիչ չեն երեւա»: ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ռանկո Կրիվոկապիչի եւ գլխավոր քարտուղար Սպենսեր Օլիվերի հրավերով միջոցառմանը մասնակցել են պատվիրակության քարտուղար Անահիտ Գասպարյանը, ԱԳՆ ԵԱՀԿ բաժնի վարիչ Վահե Գեւորգյանը, մեր պատվիրակության կազմում եղել են նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ԲՀԿ անդամ Ստեփան Մարգարյանը եւն:
Բաքուն այս օրերին դարձավ Հայաստանի ներկայացուցիչների դրսեւորման վայր եւ ՆԱՏՕ-ի ԽՎ «Հարավային Կովկաս. Մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով սեմինարին եկավ փոխարինելու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը:
Ըստ հայկական խորհրդարանական պատվիրակության ղեկավարի, իր կողմից ասվել է, որ հեռուստատեսությամբ է դիտել, թե ԵԽԽՎ ԽՎ-ում կայացած նստաշրջանի ժամանակ Ադրբեջանի ղեկավարն ինչպես է փորձել պիտակավորել ոչ միայն մեր երկիրը, այլեւ մեր երկրի իշխանություններին, «ինչը, բնականաբար, անհետեւանք չի կարելի թողնել»։ Կրիվոկապիչը եւ Օլիվերը իբր ըմբռնումով են մոտեցել այս հարցադրմանը եւ հույս են հայտնել, թե հաշվի առնելով, որ հյուր են ոչ միայն ԵԱՀԿ, այլեւ ընդունող երկրի հրավերով, ապա քննարկումը կանցնի քաղաքակիրթ բանավեճի միջոցով:
Չնայած Արտաշես Գեղամյանի խոստմանը, որ իր ասածները «Ադրբեջանում երբեք ու երբեք քիչ չեն երեւա», այն հաստատ քիչ երեւաց թշնամական երկրում, իսկ ահա Հայաստանում… ավելի արագ արձագանքի արժանացավ, այն էլ՝ ոչ դրական: Հիմնականում ընդդիմացողները նշել են, որ «Գեղամյանի մտքերը վտանգավոր են Արցախի համար»: Մասնավորապես դժգոհել են եւ դա արտահայտել համացանցում, թե «Գեղամյանը շատ կրքոտ ելույթ է ունեցել, շշմեցրել բոլորին, նոկաուտ արել ադրբեջանցիներին ու դարձել օրվա հերոս: Ապա իր քաջագործություններն է ներկայացրել հեռուստատեսությամբ՝ այսպես հասկացնել տալով հայաստանցիներին, որ ինքն էլի «Քյոռ օղլին է»… Սակայն Արտաշես Մամիկոնովիչը սեփական դհոլազուռնային աղմուկի մեջ չի մեկնաբանել իր արած մի հայտարարություն, որն էլ պետք է համարել նրա նոր նախաձեռնությունը: Նա ուրախությամբ է նշել, որ Հայաստանը միանում է Եվրասիական միությանը եւ ցանկություն է հայտնել, որպեսզի Ադրբեջանն էլ դառնա այդ միության անդամ՝ որպեսզի այլեւս Արցախի խնդիրը չլինի»: Իսկ թե ինչպես՝ նշել է. «Որպեսզի, ինչպես տեղի ունեցավ Էլզաս եւ Լոթարինգիայի դեպքում, Հայաստանն ու Ադրբեջանը չկարեւորեն, թե որ երկրի կազմում կլինի ԼՂ-ն: Կարեւորն այն է, որ այս դեպքում ԼՂ-ն եւս կդառնա ԵՏՄ անդամ»:
Սա իսկապես վտանգավոր, եթե չասենք՝ դավադիր տեսակետ է: Ինչպե՞ս պետք է հայի համար մեկ լինի, թե՝ Արցախը Հայաստանինն է, թե՝ Ադրբեջանինը: Եթե եվրոպացիների համար չկա բնական հայրենիք եւ նրանց համար մեկ է՝ թե որտեղ կապրեն եւ ում կազմում, ապա հայերը վաղուց հասկացել են, որ թուրքի տիրապետության տակ ապրել՝ նշանակում է մորթվել ու ոչնչանալ…
Ակնհայտ է, որ ԵՏՄ-ն Հայաստանի առջեւ պայման է դրել անդամակցել «միջազգայնորեն ընդունված սահմաններով», ինչի մասին արտահայտվեց թյուրք-ղազախ Նազարբաեւը Աստանայում: Այսինքն՝ առանց Արցախի:


