Category Archives: Հոդվածներ

Այս բաժնում տեղադրվում են Հայ Արիական Միաբանության գաղափարախոսությանը համահունչ հոդվածներ ու վերլուծականներ:

Պատմական արդարության հրամայականը – Ղրիմը Ռուսաստանինն է, ինչպես Կոսովոն՝ Սերբիայինը, Արցախը, Նախիջեւանն ու Ջավախքը՝ Հայաստանինը (ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան)…

Ղրիմի կարգավիճակին առնչվող հայտարարություն է արել նաեւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը, ով խնդիրը դիտարկել է նմանատիպ այլ հարցերի համապատկերում, արծարծելով նաեւ հայկական շահերն ու մասնատված տարածքների վերամիավորման հնարավորությունները: Նշվել է, որ Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը աջակից են բնական ու պատմական արդարության վերականգնմանը:

Հայտարարությունը տարբերվում է հնչած տեսակետներից իր բացատրական, համեմատական եւ լուծումային մոտեցումներով, ուստի տպագրում ենք առանց կրճատումների:

«Մենք հայտարարել էինք, որ աշխարհը խորասուզվելու է անկախական շարժումների մեջ եւ այս տիեզերափուլի գարնանային վերազարթոնքը նպաստավոր է լինելու բնածին ազգերի ու նրանցից առաջացածների համար: Զենքն ու փողը շուտով, դրանց կիրառողների հանդեպ, առավելապես ինքնասպանական գործառույթ է ստանալու: Որպես հայ ազգայնական, առավել եւս հայ արիադավանության հետեւորդ, ի դեմս հայ արիական կառույցի՝ մշտապես սատարել եմ ազգերի բնիկության իրավունքներին, իրենց հայրենիքում ազգային ու անկախ պետություն հիմնելու եւ ազատ ապրելու բնական պահանջին:

Ժամանակին մեր կառույցը սատարել եւ իր աջակցությունն է հայտնել Հյուսիսային Իռլանդիայի եւ Շոտլանդիայի (Մեծ Բրիտանիա), Բասկոնիայի (Իսպանիա եւ Ֆրանսիա), Բավարիայի (Գերմանիա) եւ այլ եվրոպական ինքնություն-ինքնավարությունների անկախության համար մղվող պայքարներին, այսօր դրանց էությունը մեզ հարազատ է: Մենք ողջունել ենք նաեւ Հարավսլավիայի եւ Ռուսաստանի Դաշնության (այդ թվում՝ չեչենական) մի շարք պետությունների անկախական շարժումները եւ անկախացումները, սակայն մեզ համար անընդունելի են արհեստական գործընթացները: Օրինակ, եթե Հարավսլավիան պետք է կազմալուծվեր անկախ երկրների, ապա Սերբիայի մասնատումը զուտ քաղաքական բնույթ ուներ եւ արեւմտյան դավադրություն էր, Կոսովոն բնիկ սերբական տարածք է եւ պետք է լինի Սերբիայինը: Ռուսաստանի Դաշնության պարագայում (այլ արհեստական ծավալված երկրներում եւս) դեռ փոփոխություններ կլինեն, ինչպես ԽՍՀՄ-ի դեպքում եղավ:

Բայց մի բան հստակ է, այսօր Մոսկվայի քայլերը Ղրիմի նկատմամբ ունեն բավարար հիմքեր, այդ տարածքը երբեք ուկրաինական չի եղել: 1950-ականներին կոմունիստական կուսակցության որոշումով տրվել է Խորհրդային Ուկրաինային՝ ռուս-ուկրաինական մի քանի հարյուրամյա բարեկամության առթիվ: Այս քաղաքական քայլը եւ՛ նպատակային էր եւ՛ անձնական, քանզի ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովը լինելով ուկրաինացի՝ իր որոշակի խնդիրներն ուներ, բացի այդ՝ ժամանակին ԽՍՀՄ-ը բստրող մասոնա-բոլշեւիկյան ուժերը դեռ այն ժամանակ ծրագրել էին Ղրիմը դարձնել խորհրդային հրեական հանրապետություն: Հետո, քաղաքական դրդապատճառներով այդ հրեական երկրամասը ստեղծվեց Ռուսաստանի արեւելքում, որպես ինքնավար մարզ՝ Բիրոբիջան կենտրոնով:

Մեզ հասկանալի կլինի անգամ, եթե Ռուսաստանի Դաշնությունը Միացյալ Նահանգներից Ալյասկան պահանջի: Շուրջ 190 տարի առաջ այդ տարածքը, որ կոչվում էր Ռուսական Ամերիկա, պայմանագրով տրվեց բրիտանական ծավալապաշտներին, իսկ մի քանի տասնամյակ հետո մի քանի միլիոն դոլարով պատերազմելու սպառնալիքով «համոզեցին» զիջել ռուսական կողմին… Նույնը կարելի է ասել նաեւ նախկին խորհրդային Միջինասիական երկրների մասին, որ հսկայական տարածքներ ստացան նվեր մասոնա-բոլշեւիկյան դերակատարներից, այնքան, որ Ղազախստանը իր կամքից անկախ աշխարհի մեծ տարածքով պետությունների տասնյակում է:

Continue reading →

Ու՞մ պատվերն է կատարում մշակույթի նախարարը… Ծիծաղելի փաստարկներ՝ Գառնո տաճարը «փրկելու» համար… Հայ արիները սպառնում են նոր՝ բայց արիական 301 թվով… Ուզում են ուտելու տեղ սարքեն, թող սարքեն – լավ էլ խոտ է աճում, թող գան ուտեն գնան…

Լարված վիճակը Գառնո արիադավան-հեթանոսական տաճարի մոտ սրճարան կառուցելու առումով դեռ մնում է: Չնայած արդեն ոչ միայն հեթանոսները, հայ մշակույթի պաշտպանները եւ Գառնիի բնակչությունը, այլեւ մտավորականներն են ավելի բացահայտ խոսում դրա անթույլատրելիության մասին:

http://www.hayary.org/wph/?p=3802 – Պարտվում ենք պատմամշակութային պատերազմում՝ հենց մեր մեղքով (ազգովի փրկե՛նք Գառնո տաճարը) – Հայ արիներն ու ազգայնականները կպահանջե՞ն մշակույթի նախարարի պաշտոնանկությունը…

http://www.panarmenian.net/arm/news/176636/ – Հանրությունը նորից հաղթեց՝ Գառնու տաճարի հարեւանությամբ սրճարան չի՛ կառուցվի… (Սրճարանի կառուցման հարցով նախագահ Սերժ Սարգսյանին նամակ էր գրել Հայ Արիական Միաբանության  առաջնորդ Արմեն Ավետիսյանը՝ նշելով, թե տաճարը «հայ արորդիների համար ոչ միայն պատմական թանգարան է, այլեւ գործող սրբավայր» – «…մի օր այդ սրճարանը կարող է նոր 301թ. սպանդի վերածվել, բայց այս անգամ հայ արիները կլինեն սպանդի հեղինակները… Ինչպե՞ս կարելի է պատկերացնել, ասենք՝ մայիսին Հայոց հյուրընկալության եւ օջախի Վանատուր Աստծո տոնի կատարումը արիադավան-հեթանոսական ծեսի ու դիմացի սրճարանի որեւէ աշուղա-նաղլական կամ դիսկո-էրոտիկ երաժշտության ներքո: Սա պատճա՞ռ է սպանդի: Միանշանակ»)…

Անցյալ ամսվա վերջին Գառնու գյուղապետ Աշոտ Վարդանյանը 200-300 համագյուղացիների հետ բանվորներին թույլ չտվեցին սկսել մշակույթի նախարարության կողմից Գառնու տաճարի արքունական բաղնիքի դիմաց կառուցվող բացօթյա սեզոնային սրճարանի շինարարությունը: «Որպես Գառնեցի դեմ եմ սրճարանի կառուցմանը: Եթե  ուզում են, տաճարի պարիսպներից դուրս տարածք կտամ, ինչքան ուզում են՝ թող սրճարան կառուցեն, զբոսաշրջիկներին ընդունեն, ճանապարհեն»,- ասել է գյուղապետը: Նրա խոսքով՝ դեռ աշնանն են սրճարանի հիմքը գցել, ինքն էլ խնդրել է, որ չշարունակեն այնքան ժամանակ, մինչեւ չլինի հնագիտական եզրակացություն, որ շինության տարածքը պեղումների ենթակա չէ, եւ որ տաճարի տարածքում կառուցվի ոչ թե սրճարան, այլ թանգարան:

Իսկ գարնանն արդեն սկսեցին հիմքի վրա քարերը կոտրել, տեղափոխել, շինանյութը բերել ու կառուցել, ուստի գառնեցիները երկրորդ անգամ են արգելում, դիմել են ոստիկանություն, որոնք խոստանում, բայց ուշ են ներկայանում: Գյուղացիների խոսքով՝ շինարարական աշխատանքներ իրականացնողները դուրս են բերել քարեր, որոնք մեծ արժեք են ներկայացնում, եւ դրանով պատ են շարում: «Եթե սրճարան կառուցելու գումար կա, ավելի լավ է դա օգտագործեն բաղնիքի սալիկները վերանորոգելու համար, ոչ թե 21-րդ դարի սրճարան կառուցեն ավելի քան 5000 տարվա պատմություն ունեցող տաճարի շրջակայքում»,- դժգոհել է գյուղապետը:

Իսկ հայ արիադավան-հեթանոսները քանիցս նշել են, որ սրճարանի կառուցումը սրբապղծություն է, իրենք այնտեղ հոգեւոր ծեսեր են կատարում, տոնակատարություններ կազմակերպում, ինչին վստահաբար խանգարելու է այդ սրճարանի աղմուկն ու այնտեղ միացրած անմակարդակ կամ ոչ հայկական երաժշտությունը: ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանն անգամ սպառնացել է, թե մի նոր 301 թվի են մղում, բայց այս անգամ հայ արիներն են դա կազմակերպելու… Նաեւ առաջարկել է սրճարանաշինությունը, որպես զբոսաշրջության «սկզբնաղբյուր», սկսել Էջմիածնի գլխավոր եկեղեցուց, քանզի այսօր ամենաշատ զբոսաշրջիկներ թերեւս այնտեղ են լինում:

Օրերս կառուցման դեմ հանդես եկան նաեւ մի խումբ ակտիվիստներ, որոնց միացան նաեւ արադավաններն ու գյուղացիները: Նրանք հայտարարեցին, որ պայքարելու են, թույլ չեն տալու այդ շինարարությունը: Երիտասարդները շինարարության համար բերված ավազը, քարերը լցրել են տոպրակները եւ հետ բերել Երեւան՝ դրել մշակույթի նախարարության դռների մոտ:

Continue reading →

Իսկ Հայաստանը չի՞ դառնա մի մեծ սրճարան… Զբոսաշրջիկների հոսքը Սթոունհենջ՝ միայն զբոսնելով (Մինչդեռ Գառնու տաճարը փորձում են բիզնես-կենտրոնի վերածել)… Հաջողվե՞լ է պարզել Սթոունհենջի գաղտնիքը… Մեր ավանդապատումները – Արագածոտն…

ԻԻՀ մշակույթի, զբոսաշրջության եւ ձեռքի աշխատանքների կազմակերպության մշակութային արժեքների գրանցման բաժնի ղեկավար Ֆարհադ Նազարին ասել է, որ Իրանը լավաշը կգրանցի ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում: ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը դեռ 2013թ. դեկտեմբերի 23-ին հայտարարել էր, որ հայկական լավաշի պատրաստման արվեստը կարող է ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ոչ նյութական արժեքների ցուցակում, ինչին հետեւեց իրանցիների հայտարարությունը: ԻԻՀ «Իսլամական մեծ հանրագիտարանի» գիտխորհրդի անդամ Ալի Բոլուքբաշին էլ ասել է, որ լավաշն իրանցիների հնագույն ավանդական հացատեսակներից մեկն է, եւ որ, Հայաստանը, ազդեցություն կրելով իրանական մշակույթից, լավաշի պատրաստման արվեստը Իրանից է վերցրել (հերթական հարեւանի հերթական ցնդաբանություն չէ՞ միթե): Լավաշի շուրջ ծագած աղմուկին ի պատասխան, իրանական կողմը հայտնեց, թե «այն, որ Հայաստանը ցանկանում է լավաշը գրանցել ՅՈւՆԵՍԿՕ-ում, չի նշանակում, որ Իրանն էլ չի կարող նույն բանն անել: Լավաշը՝ դա հայկական բառ է, եւ այդ հացատեսակի հայրենիքը պատկանում է նաեւ Հայաստանին»:

Մեր մշակույթի նախարարությունը փոխարենը հնեաբաններին ու պատմաբաններին այս կողմ ուղղորդի ու հերթական պարտությունը չկրի միջազգային ասպարեզում, որոշեց Գառնիի հեթանոսական տաճարը բիզնես-կենտրոնի վերածել: Այս պատճառով  է, որ Աստվածամայր Անահիտի ոսկեձույլ արձանի մասունքները Լոնդոնի Բրիտանական թանգարանում գրանցված են պարսկական ծագմամբ: Գառնին էլ հունա-հելենիստական կառույց են համարում, եւ շուտով հայկական ավանդական մշակույթը եւս վաճառքի կհանեն… որպես ոչ հայկական:

Զբոսաշրջիկների հոսքը Սթոունհենջ՝ միայն զբոսնելով

Իսկ Հայաստանում Գառնու տաճարը փորձում են բիզնես-կենտրոնի վերածել

Բրիտանական իշխանությունները մտադիր են սահմանափակել զբոսաշրջիկների հոսքը աշխարհահռչակ Սթոունհենջ: Նման որոշման նպատակն է կատարելագործել ու արդիականացնել հուշարձանի շրջակայքի ենթակառուցվածքները. բարեկարգման աշխատանքները կտեւեն 2 տարի եւ կկազմեն 27 մլն. ֆունտ ստերլինգ: Մասնավորապես՝ նախատեսված է փակել ու ապամոնտաժել հուշարձանի անմիջապես մոտով անցնող A344 մայրուղին, ինչպես նաեւ բազմաթիվ ավտոկանգառներ, խանութներ ու ցանկապատեր, որոնք խանգարում են հուշարձանը հեռվից տեսնել: Արդյունքում՝ Սթոունհենջ հնարավոր կլինի հասնել միայն ոտքով՝ հատուկ արահետներով:

(Իսկ ՀՀ մշակույթի նախարարությունն իր անհեռատես նախարարով եւ ՊՈԱԿ տնօրենով զբոսաշրջության զարգացումը կապում է հուշարձանների (այդ թվում՝ Գառնու տաճարի) մոտ սրճարաններ կառուցելու եւ բիզնես անելու հետ)…

Continue reading →

Հրաշք աստղադիտարան Քարահունջը (մաս 1-ին)… Հուշարձանը եղել է նաեւ ծիսապաշտամունքային կառույց – ունի մագնիսական դաշտ… Հեթանոսական ժամանակներից մեզ հասած Ար-Աստվածը…

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ 2004թ. Սիսիան քաղաքի մոտ գտնվող մեգալիթյան հուշարձանը կոչվեց Քարահունջ: Նախկինում այդ հնավայրը կոչվել է Ղոշուն Դաշ:

Ամենասկզբից թույլ տվեք նշենք, որ այդ անվանումը հայերեն է: Փորձենք վերծանել այս բառակապակցությունը: Ղոշուն բառի արմատը «ղոշ»-ն է իր սեռական հոլովի պատկանելիության -ուն վերջավորությամբ:

«Ղոշ»-ը տարբեր բարբառներում կարող է հնչել նաեւ «ղուշ» ձեւով: Օրինակ, Ջավախքի բարբառում ղուշը նշանակում է աղավնի: Ղուշ բառը ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում նշանակում է թռչուն:

Ե. Պ. Բլավատսկայայի գրքից («Ռազոբլաչյոննայա Իզիդա» («Քողազերծված Իզիդա»)) տեղեկանում ենք, որ Նոյը համարվել է Աղավնի (Ոգի), ինչպես նաեւ Վահալը (Վահագնը) պատկերվել է աղավնու թեւերով, իսկ քրիստոնեությունում աղավնին համարվում է Սուրբ Ոգու խորհրդանիշը:

Դարձյալ դիմենք բացատրական բառարանին: Դաշ բառը նշանակում է՝ 1. գրազ, պայման, խոսկապ: 2. Ներդաշնակություն, մեղմություն: Հմմտ.Դաշն բառը: Անդրադառնանք նաեւ դաշտ բառի նշանակություններից մեկին: Դաշտ (ֆիզ.) նշանակում է տարածություն, որը գտնվում է որեւէ բանի կամ ուժի ներգոծության սահմաններում: Այդ դաշտը կարելի է համարել Քարահունջի կենտրոնական շրջանը, որը գտնվում է մագնիսական ուժերի ներգործության տակ:

Պրոֆեսոր Պարիս Հերունու «Հայերը եւ հնագույն Հայաստանը» գրքում հիշատակվում է, որ նա դիմել է տարբեր մասնագետներին՝ հուշարձանի քարերի տարիքը որոշելու համար, ինչպես նաեւ մի այլ խմբի, որը օգտագործելով զգայուն մագնիսամետրեր, հայտնաբերել է, որ Քարահունջի կենտրոնական շրջանի ներսում բնական մագնիսական ուժագծերը պարույրի տեսք ունեն:

Անշուշտ, հուշարձանը կառուցելիս մեր քրմերը, որ օժտված են եղել բարձրագույն գիտելիքներով, հաշվի են առել ամեն ինչ՝ տեղի ընտրությունը, քարերի դասավորումը, մատուռի առկայությունը, որոնք կազմելով դաշինք կամ դաշն, գտնվում են մագնիսական դաշտում:

Հուշարձանը եղել է նաեւ ծիսապաշտամունքային կառույց: Մատուռի չափսերը կազմված են սուրբ թվերից՝ 5*7 մ: Այսպիսով, Ղոշուն Դաշ նշանակում է Աղավնու Դաշտ կամ Սուրբ Ոգու Դաշտ:

Continue reading →

Ուկրաինական արյուն՝ օտարների քաղաքականության համար… Արեւմուտքը սատարում է ոչ միայն ազգայնամոլ բենդերականներին, այլեւ մարդասպաններին… Վաշինգտոնը թող ի՜ր անօրինական քայլերին հետեւի…

Ուկրաինական արյուն՝ օտարների քաղաքականության համար

Դեռ ուկրաինական ժողովրդի երկու հատվածների միմյանց թափած արյունը չէր չորացել, երբ Եվրամիությունը արագ հայտարարեց, թե պատրաստ է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը Ուկրաինայի նոր ձեւավորվող իշխանության հետ: Այս պայմանագիրը սառեցվել էր, երբ Ուկրաինան փորձում էր մեկտեղել իր երկրի շահերը՝ Եվրամիության ու Եվրասիամիության միջեւ:

Արագ ստորագրում չստացվեց, Մոսկվան ավելի արագ կողմնորոշվեց եւ Ղրիմի ու Արեւելյան Ուկրաինայի ինքնորոշման հարցերն առաջ քաշեց: Եվ Բրյուսելից հայտնեցին, թե էլի պատրաստ են ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, բայց ուկրաինական նոր իշխանության հետ, որը կձեւավորվի 2014թ. մայիսի 25-ին նշանակված արտահերթ նախագահական ընտրություններից հետո:

Այսինքն, եվրոպական ժողովրդավարությունն աներկբա ընդունեց ուկրաինական ազգայնամոլների ու բենդերական ֆաշիստների (ո՛չ ազգայնականների, որ գոնե ուկրաինական համապետական շահեր են հետապնդում) զինված հեղաշրջումը: Սա գոնե պիտի լուրջ ահազանգ հնչի մեր, այսպես կոչված ժողովրդավարության համար կյանք տվողների ականջներում, քանի որ չկա՜ ոչ մի ժողովրդավարություն, եղե՛լ է, կա՛ ու լինելու՛ է միայն ազգային ու պետական շահերի առաջնահերթություն: Ինչի մասին էլ մշտապես խոսում են հայ ազգայնականներն ու առհասարակ ազգային մտածողությամբ մարդիկ:

Բախումներից եւ արյունահեղությունից հետո Ուկրաինայի Գերագույն Ռադան փետրվարի 22-ին քվեարկեց նախագահ Վիկտոր Յանուկովիչի պաշտոնանկության օգտին եւ նշանակեց արտահերթ նախագահական ընտրություններ:

Continue reading →

Ով ուր է ուզում քաշել Հայաստանին – հայ պետական ու քաղաքական ուժերը եւ ռուս-ուկրաինական հակամարտությունը… Կառավարության իրապես թարմացումն ավելի իրական է, քան՝ հրաժարականը…

Ինչպես միշտ Հայաստանի քաղաքական ոլորտը սեղմվում է, երբ համաշխարհային նշանակության որեւէ իրադարձություն է կատարվում այս կամ այն տարածաշրջանում: Պատճառը մեկն է ու շատ հայտնի է՝ մեր քաղաքական բնագավառը առավելապես շնչում է այս կամ այն համաշպարհային բեւեռի, ռազմա-քաղաքական ուղղության հետ եւ… համար: Սա նոր բան չէ եւ հերթական գյուտը չէ, բայց ստիպված ենք նորից ու նորից ասել:

Ուկրաինական դեպքերին միանգամից ու պաշտոնապես արձագանքեցին երկու քաղաքական ուժեր: Հասկանալի էր, որ «Ազատ դեմոկրատներ»-ն իր քննադատական խոսքն ուղղեց Ռուսաստանին՝ Ուկրաինայի ներքին գործերին միջամտելու եւ տարածքային ամբողջականությանը սպառնալու առումով: Այս քաղաքական ուժը, որ «Ժառանգություն» կուսակցության հետ դաշնակցած մտավ ԱԺ, բայց հետո առանձնացավ, այսօր էլ պատգամավորներ ունի եւ խորհրդարանական ուժերից միակ հայտարարություն անողը եղավ: Արտախորհրդարանական ուժերից հայտարարություն հնչեցրեց ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը, ով հավաստեց, որ հայտարարությունը ստորագրել են Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը: Քանի որ հայտարարությունը թերթում տպագրվել է ամբողջությամբ, չենք ներկայացնի (տես՝ էջ 8), միայն նշենք, որ հայ արիներն ու ազգայնականները փորձել են այս բարդ իրավիճակում ոչ միայն պաշտպանել, այլեւ՝ առաջ տանել հայկական շահերը: Տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ իհարկե արտահայտվեցին, սակայն դրանք չէին հնչում որպես պաշտոնական տեսակետներ: Կարճ Ժամանակ անց հայտարորություն արեց նաեւ ՀՀՇ կուսակցությունը, որը խստորեն դատապարտում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ ուղղված յուրաքանչյուր քայլ եւ կոչ է անում Ռուսաստանի իշխանություններին՝ հարգել միջազգային բոլոր պայմանագրերն ու պարտավորությունները: Այս դեպքում քննադատություն է հնչել նաեւ ՀՀ իշխանությունների նկատմամբ՝ «հանցավոր լռության համար՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի բարեկամ ժողովրդի դեմ ուժի կիրառման սպառնալիքի փաստի կապակցությամբ»:

Այո, թերեւս հստակ դիրքորոշում մեր պետությունը ցույց չտվեց, ինչը դեռ ոչ մի բան չի նշանակում: Գուցե այդ հստակությունը ավելի վնասաբեր լիներ, քան ցայսօրվա չհստակությունը: Երբ մարտնչում են երկու համաշխարհային բեւեռներ, այս ու այն կողմ նետվելը նաեւ մեզ կվնասի… Այլ բան է, երբ քաղաքական ուժ է արտահայտվում, բոլորովին մի այլ բան, երբ տվյալ երկրի իշխանությունը:

Continue reading →

Մի՛շտ պատրաստ – Հայաստանի ու Արցախի անվտանգության ու պաշտպանական համակարգերը գործի մեջ… Մաքսային միության հարցը՝ դեռ առաջնահե՞րթ… ՀՀ վերահսկիչ պալատը՝ առանց քաղաքական հայտարարությունների…

Ուկրաինական զարգացումներին զուգահեռ Ադրբեջանը արցախա-ադրբեջանական ամբողջ սահմանով զինտեխնիկա է ավելացնում: Սա չի կարելի անտեսել եւ հերթական սադրանքը դիտարկել, քանի որ Ղրիմի հարցով սրացումները Հայաստանին կարող են ակամա ներքաշել ռազմական գործողությունների մեջ ՀԱՊԿ պայմանագրերի համաձայն:

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն եղել է Ուկրաինայում եւ հանդիպել նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, խորհրդարանի նախագահ Ալեքսանդր Տուրչինովի հետ: Անկարան ձգտումներ ունի նաեւ Ղրիմին տիրելու առումով:

Վերջերս հայ-ադրբեջանական սահմանագլխին հրադադարի ռեժիմի խախտման կտրուկ փոփոխություններ չեն եղել, բայց հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ պարբերաբար կրակահերթեր է արձակում: Մեր ստորաբաժանումները անկանոն կրակահերթերին չեն պատասխանում, ինչը եւ չի սրում իրավիճակը:

Բայց Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության դեպքում իրավիճակը կարող է կտրուկ փոխվել: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացման, միացյալ ուժերի խմբավորման կարգավիճակի եւ կիրառման հայեցակարգային ու նորմատիվ-իրավական ակտերի ընդունման խնդիրների մասին: ԱԱԽ անդամները քննարկել եւ հավանության են արժանացրել նաեւ «Եվրոպական հարեւանության քաղաքականության ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2014-2015թթ. միջոցառումների ցանկի» նախագիծը, որը ներկայացրել է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը եւս Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել եւ օրակարգում Պաշտպանության բանակի մարտական պատրաստականության ու մարտական հերթապահության վիճակի, արտաքին քաղաքականության եւ 2014թ. գարնանացանի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր են եղել:

Չենք դադարում կրկնել հայտնի ասույթը՝ «Խաղաղություն ես ուզում՝ պատրաստ եղիր պատերազմի»…

Continue reading →

Ցավոտ կետեր – Սեյսմակայունությունը՝ դեռ միայն խոսքով – Եվ ի վերջո պիտի՞ լուծվի բնակչության անվտանգության խնդիրը… Կա գերխնդիր, որին հստակ լուծում է պետք տալ…

Իբրեւ նախաբան խորհրդային տարիների հայտնի անեկդոտ հիշեմ: Հայկական ռադիոյին հարցնում են, թե ինչու հայերին Մոսկվայի հյուրանոցներում երեք օրից ավելի սենյակ չեն տրամադրում: Հայկական ռադիոն պատասխանում է թե՝ որովհետեւ չորրոդ օրը նրանք սկսում են սենյակում ձեւափոխություններ անել (հրապարակումը մասնակի կրճատումներով տպագրվել է «ՀՀ»-ում)…

1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո (ավերիչը մասնագիտական եզրակացությունն է նաեւ) վերանայվեցին մեր երկրի տարածքի սեյսմիկ պայմանները, կազմվեցին սեյսմիկ վտանգի նոր քարտեզներ, որոնցում տրվեց սեյսմիկ վտանգի իրական մակարդակը: Քաղաքաշինության նախարարության հավաստմամբ, «մինչեւ հանրապետության տարածքի սեյսմիկ պայմանների վերանայումը (1989թ.)  նախագծված եւ կառուցված շենքերը, մասնավորապես բազմաբնակարան շենքերը, ներկայումս չեն բավարարում արդի սեյսմակայունության պահանջներին: Այս հանգամանքով պայմանավորված հանրապետությունում զգալիորեն մեծ է սեյսմիկ ռիսկը»:

Բնակչության սեյսմիկ անվտանգության ապահովման խնդիրը կարող է լուծվել միայն համալիր եղանակով՝ հաշվի առնելով առկա խնդիրները եւ մեր տնտեսական հնարավորությունները: Այդ իսկ պատճառով կարեւորվում է շենքերի սեյսմակայունության բարձրացման ուղղությամբ համակարգված մոտեցումը: Իսկ սրա արդյունավետությունն էլ, դարձյալ ըստ լրատվության նույն աղբյուրի, մեծապես կախված է սեյսմակայուն շինարարության բնագավառի մի շարք խնդիրներից, մասնավորապես‘նորմատիվատեխնիկական փաստաթղթերի դաշտի կատարելությունից եւ շենքերի շահագործմանն ու պահպանմանն ուղղված իրավական ու ֆինանսական մեխանիզմների առկայությունից: Մի խոսքով, իրավիճակն այնպիսին է, որ մեր երկրում պիտի ապահովվի շենքերի սեյսմակայանությունը: Պետությունն էլ արդեն այս հարցը օրախնդիր է համարում եւ ելքեր է մտածել:

Մինչ սրան անցնելը, հակիրճ ներկայացնենք, թե ինչ վիճակ է շենքերի սեյսմակայունության ոլորտում: Այլ կերպ՝ ներկայացնեմ մեր բնակֆոնդը՝ ափի մեջ: Անկեղծ լինելու համար չթաքցնեմ նաեւ զարմանքս. փաստորեն, սպիտակյան երկրաշարժից հետո անընդհատ խոսում ենք մեր շենքերի վիճակից ու ոչ դրանք ամրացնելու հարցն ենք լուծում, ոչ էլ կառուցվող շենքերն ենք ամուր կառուցում: Զուր: Աստված մի արասցե, երկրաշարժի դեպքում կարող են անդառնալի կորուստներ լինել:

Continue reading →

Հայկական խոհանոց – Հավի միսը՝ սալորաչրով… Աշխարհի մարզական հեւքից.-Համահայկական խաղերի դրոշն ի պահ տրվեց Երեւանին… ՀԱՄ պաշտոնական կայքը (www.hayary.org) տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հավի միսը՝ սալորաչրով

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Բաղադրությունը – Հավի ազդրամիս – 6 հատ, բուսայուղ – 30 գ, սպիտակ գինի – 1 բաժակ, աղ, սպիտակ պղպեղ, սալորաչիր:

Պատրաստման եղանակը – Հավի ազդրամսերը ոսկրահան անել, աղով, պղպեղով եւ բուսայուղով համեմել, թողնել մի քիչ մնա: Այնուհետեւ թավայի մեջ մի քիչ բուսայուղ քսել եւ տապակել համեմված միսը:

Հետո միսը տեղափոխել ջեռոցի համար նախատեսված տարայի մեջ, վրան լցնել գինին, շաղ տալ սալորաչրերը՝ ըստ ճաշակի, եւ դնել ջեռոցը: Եփել 15 րոպե 2000-ի տակ: Մատուցել բլղուրով:

Աշխարհի մարզական հեւքից.-

Համահայկական խաղերի դրոշն ի պահ տրվեց Երեւանին

Հայաստանում 1-ին անգամ անցկացված Համահայկական ձմեռային խաղերի փակման պաշտոնական արարողության շրջանակում Համահայկական խաղերի դրոշն ի պահ է տրվել Երեւանին. այն հանձնվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Ողջունելով խաղերի մասնակիցներին՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ 2015թ. քաղաքամայր Երեւանն ի սրտե կհյուրընկալի նաեւ Համահայկական ամառային 6-րդ խաղերի բոլոր մասնակիցներին. «Համահայկական խաղերի անցկացումն իսկապես լուրջ խթան է ինչպես Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, այնպես էլ մարզամշակութային կյանքի աշխուժացման առումով: Վստահեցնում եմ, որ Երեւանի քաղաքապետարանը կանի հնարավորը, որպեսզի 2015թ. խաղերը մայրաքաղաքում անցկացվեն հավուր պատշաճի»: Նշվեց նաեւ, որ Երեւանի պատվիրակությունն իր մասնակցություն է ունեցել՝ ստանալով ամենաշատ պարգեւները՝ 4 ոսկե, 5 արծաթե ու 3 բրոնզե մեդալներ:

Ծաղկաձորի Կեչառիս վանական համալիրի բակում տեղի ունեցած Համահայկական ձմեռային խաղերի փակման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, պաշտոնատար այլ անձինք ու բազմաթիվ հյուրեր: Հիշեցնենք, որ Համահայկական ձմեռային 1-ին խաղերին մասնակցել են շուրջ 400 մարզիկներ, աշխարհի 11 պետությունների 22 քաղաքներից:

Արթուր Աբրահամը հետ բերեց չեմպիոնական գոտին

Գերմանական Մագդեբուրգ քաղաքում կայացավ 2-րդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի գոտու համար մենամարտը գործող չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի եւ նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի միջեւ: 12 ռաունդանոց մենամարտի արդյունքում մրցավարները հաղթանակը միավորներով տվեցին հայ բռնցքամարտիկին: Մրցավարներից 2-ը հաղթանակը տվեցին Աբրահամին՝ 114-111, 115-110, 1-ը՝ Շտիգլիցին՝ 113-112: Այսպիսով, Աբրահամը հետ վերադարձրեց WBO քաշային կարգի չեմպիոնական գոտին, որը զիջել էր նույն Շտիգլիցին նախորդ տարվա գարնանը:

– ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել Արթուր Աբրահամին փառահեղ հաղթանակի համար՝ մաղթելով մեր հայրենակիցներին ուրախացնելու նորանոր առիթներ:

– Գերմանիայում բնակվող մեկ այլ հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարո Մուրադը եւս հպարտացել է. «Շնորհավորում եմ ընկերոջս ու հայրենակցիս՝ Արթուրին, հաղթանակի համար: Շատ ուրախ եմ, որ նման բռնցքամարտիկ ունենք: Արթուրը մեր ազգը ներկայացնում է ամբողջ աշխարհում»:

– Ողջունել է նաեւ բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը, ով մեծ հետաքրքրությամբ է հետեւել Արթուր Աբրահամի մենամարտին՝ WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը կրկին վերադարձնելու համար մղված:

Continue reading →

Հայ արիները փառաբանում են Հայ Տեսակի Գերագույն Աստծուն.- Աստվածահայր Արայի Հրաշագործության տոնն է… Հայ Աստվածներն այլեւս Հայաստանում են եւ Հայոց Հողահավաքն ու Ազգահավաքն ընթացքի մեջ է…

Ինչպես տեղեկացրեցին ՀԱՄ գրասենյակից, հայ արիադավան-հեթանոս համայնքն իր վերականգնված տոների շարքում Երկրային Գարնան հենց առաջին օրը՝ մարտի 1-ին, նշում եւ փառաբանում է Հայր Արային՝ Հայ Տեսակի Հայր Աստծուն, Ով Հայ Աստվածային Համակարգի Գերագույն Աստվածը՝ Աստվածահայրն է:

http://www.youtube.com/watch?v=Q3UO0a7Epn4  – Հա՛յր իմ՝ Դու Արա…

http://www.hayary.org/wph/?p=3356  – Հայ–Արիական տեսանյութեր…

Երկրում, Արարումների Բնօրրան Հայկական Լեռնաշխարհում մարտի 1-ը նախանշում է գարնան այցը, ինչը ձմռան քնից արթնացնում է երկրային նիրհած բնությունը: Եվ Հայր Արան, Ով Իր Աստվածային Գործառույթով Երկնի ու Երկրի Հայկական Աշխարհների Գլխավոր Աստվածն է, հետեւում է բնական կարգին ու հայ արիներին պարգեւում է Բնության Վերազարթոնքը:

Աստվածահայր Արայի Հրաշագործության Տոնը նախապատրաստվում է փետրվարի 13-ի՝ Հայոց Տրնդեզի՝ Արարչին՝ Տիեզերքի Տիրոջն ընդառաջ գնալու (ԱրԷգԱԿ–ի խորհուրդը երկրպագելու) եւ Հայ արիական Նոր Տարվա՝ մարտի 21-ի (որը նաեւ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի երկրային վերածննդի օրն է) տոնակատարությունների միջեւ ընկած ժամանակահատվածում:

Ձմեռը բնության մեջ նախանշում է հարաբերական մահ՝ ծլումի-ծաղկունքի դադար, եւ Հայր Արան Իր Արարչակերտ Զորությամբ հետեւում ու ապահովում է Գարնան Գալուստը, ինչն էլ Բնության մեջ հարաբերական կյանքն է նախանշում՝ կյանք-մահ-կյանք… հավերժապտույտ մեծ շղթայի պարույրում:

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհրդի եւ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ կկատարեն ծիսական արարողություն՝ փառաբանելով Հայր Արային, որպես Արարչի Զավակի, Ով արարվել է որպես հզորագույն Աստված, Տիեզերքի արարումից ի վեր Արարչածին Հայ Տեսակի Աստվածահայրն է, Հայ Գենի Մարմնացումը (Ծինը, Զարմը)…

Ծիսակարգը կկատարվի կեսօրին, ինչպես միշտ Արարատյան դաշտի սահմանամերձ մի հատվածում՝ Արաքս գետի ափին, Մեծ եւ Փոքր Մասիսների հայացքների ներքո: Հայ արիները կփառաբանեն Տիեզերքի Արարչին՝ Հայ Գենի արարման համար, Հայ Աստվածներին եւ Տիեզերաաշխարհների Հայ Հոգիներին՝ հայության նպատակները Հայ Մարդու հետ իրականացնելու եւ հաղթական ավարտին հասցնելու համար:

Ներկայացնում ենք հատված՝ Աստվածահայր Արայի Հրաշագործության տոնին ասվելիք հայ արիների առաջնորդի խոսքից (մեջբերված են նաեւ ՀԱՄ առաջնորդի ձոներգերից («Հայր մե՛ր Արա» եւ«Արարչին՝ Տիեզերքի միա՛կ եւ իրակա՛ն Տիրոջը»)):

ՀԱՄ տիեզերաիմաստ խորհուրդներից է. «Միտքը Տիեզերքինն է, Տիեզերքն ամփոփված է Մտքի մեջ»… Միտքն ամենաարարգն է շարժվում Տիեզերքում, վայրկյաններում կարող է չափել Տիեզերքի ծայրերը… Չկա՛ ուրիշ նման արագություն մեզ հասանելի: Միտքն ամենազոր է, ուստի՝ պետք է տիրապետե՛լ նրան, որպեսզի այն գործի վասն Հայի ու Հայքի, հանուն սեփական անձի ու ընտանիքի:

Երբ հայի միտքը հղվում է օտար Աստծուն, ապա զորացնում է ա՛յն Աստծուն, ով զորացնում է միայն ի՛ր ընտրյալ ազգին… Հաճախ, Տիեզերակարգին ոչ հարիր այդ հղումները որպես պատասխան ետ գալով Տիեզերքից, դառնում են պատիժ՝ ոչ ճշմարիտ հղման համար… Բացարձակ Արդարություն է Տիեզերքում եւ Արարչակարգը՝ Արարչի կամքը համատիեզերական է՝ Տիեզերակարգի մեջ ամփոփված…

Տիրապետի՛ր մտքիդ, հայորդի՛, որպեսզի այն ծառայի քեզ ու քո ազգին, այլապես կպատժվե՛ս եւ կպատժե՛ս ազգիդ…

Continue reading →

Արարումը չի՛ կարող բնազանցական լինել – Արմեն Ավետիսյան (ՀԱՄ առաջնորդ)… ԼԵԶՈւՆ ազգային խորհուրդների համակարգ… Արարիչ-Աստված-Մարդ եւ Հոգե-Ոգեղեն աշխարհներ… Գինին, Արաղը եւ Գարեջուրը՝ հայկական խմիչքներ…

ԱՐ/ԱՐ/ելը  եւ՛ բառացի եւ՛ բացառապես արարչական երեւույթ է, ու այն տրված է արարչածին էություններին,  ինքնություններին, արարվածներին… Չի՛ կարող արարել արհեստածինը: Ստեղծելը (սարքելը) դեռ արարել չէ:

Արարմունքի մեջ հոգի կա՝  բնախոսություն֊բնակարգ:  Տերն արարել է Տի֊Եզերքը՝ Մեծ Եզերքը՝ դարձրել բաբախող ու  շնչող անչափելի Մարմին–Միտք–Հոգի Մեծ Երրորդություն…

Աստվածներն արարում են… Ազգերն  արարում են… Մարդիկ արարում են…  երբ արարչածին են, այլ ոչ հնարովի ու  արհեստական՝ խառնագեն ու  խառնարյուն: Անգամ կենդանիներն ու բույսերն են արարում, բայց ոչ  երբեք՝ անազգ, ինքնությունից զուրկ  անդեմ «մարդը»… Արհեստածին (խառնուրդ) ամեն բան (մարդ, կենդանի, թե բույս) հոգեզուրկ է, ուստի՝ դուրս հավերժական պարույրից…  Երկրային կյանքը նմանների վերջին (փոքրիշատե բանական) հանգրվանն է, քանզի Տիեզերական  Աշխարհներում հոգին (ոգին) է նոր  միտք ու մարմին ստանում՝ գիտակից, իր բնական տեսակի էությանը հարի  ապրելու եւ հավերժելու ծիրում…

– Արարիչն Արարեց Արարածին  Արարատում եւ Արարված  Արարածն Արիածինն է՝  Արիացին՝ Արի Մարդը՝ Արի  Մանը՝ Արմանը կամ  Արմենը…

ԼԵԶՈւՆ ազգային խորհուրդների համակարգ է: Լեզու (ինչպեսեւ տիեզերահաս Գիր ու Այբուբեն) ունենում են բնածին ազգերը, քանզի  ԼԵԶՈւՆ ԳԵՆԻ (ԾԻՆ) արտահայտչամիջոցն է, իսկ Գենն  արարչատուր–բնատուր է:

Լեզուն նաեւ ազգային ներքին ծագումնային որակ է, ու բնածին ազգը, ի սկզբանե զգալով իր ծագումը, իր որակները, իր բնօրրանը, բնական զորությունները… ընկալում է դրանց տիեզերաիմաստ խորհուրդները: Ազգային Լեզուն իր ներազգային կյանքում ներկայանում է որպես ներքին ծագումնային որակ, իսկ արտազգային կյանքում՝ որպես արտաքին հաղորդակցման միջոց:

Հնագույն Արիական Ազգային  Լեզուները Արիական Ցեղալեզվի, այսինքն՝ Հայոց Լեզվի բարբառներ են, որ այնուհետեւ զարգացել են ինքնուրույնաբար ու տարբեր պայմաններում: Դա հիմնավորվում է այն իրողությամբ, որ արիական այլ լեզուների շատ արմատական խորհուրդներ բացատրվում են ՀԱՅԵՐԵՆ (եւ միա՜յն Հայերեն):

* * *

ԳԻՆԻՆ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ազգային խորհուրդների համակարգում Կենաց Հեղուկն է:

Լեզվաբանորեն կազմված է՝ ԳԵՆ (կյանք) բառով եւ Ի-տեսակային ամբողջություն արտահայտող հունչարմատով՝ ԳԵՆ-Ի:

Գինին արտահայտում է կյանքի հետ կապված որոշակի տեսակային ամբողջության անուն, որ տրվել է որոշակի հեղուկին՝ Կենաց Հեղուկ: Ըստ այդմ, Գինին միշտ էլ համարվել է Սուրբ Ըմպելիք:

Continue reading →

Հայ-Արիական խաչափառաբանում (խաչակնքում)… Հայ-Արիական (ոչ թե ընդդեմ, այլ՝ հանուն) կարգախոսներ… Մեր ավանդապատումները շարքից – Արագածոտնի մարզ…

Խաչը տիեզերախորհուրդ իմաստ ունի մարդու հոգեւոր կյանքում, անգամ գիտական տեսությամբ է այն խորհրդավոր, եւ նախանշում է «Մեծ Պայթյուն» ասվածը, որը հենց Արարումն է՝ Տիեզերածնության Սկիզբը…

Հայ արիները աղոթք չեն ասում, փառաբանում, ձոներ եւ օրհներգեր են նվիրում Արարչին, Աստվածներին, Նախնյաց… եւ առհասարակ:

Հայ արիական խաչը հավասարաթեւ է, որ հենց Արարման-«Մեծ Պայթյուն» ասվածի խորհուրդն ունի: Եվ խաչափառաբանումն էլ խաչօծյալության իմաստն ունի, քանզի հայ արիները չեն կնքում (Արարիչն արդեն կնքել է իր հավերժադրոշմով), այլ սրով (ուժ) ու կրակով (հավատ) օծում են հայ արորդուն եւ կապում իր արարչածին ծագման (առաքելություն) հետ…

http://www.hayary.org/wph/?p=2889  – Հայկական արիական հիմնական նշանների (սիմվոլների) խորհուրդը եւ չափային շղթաները…

Հայ Արիական խաչափառաբանում (խաչակնքում)

Ձիգ՝ մի կետի միացրած 5 մատներով դեպի – ճակատ-աջ աչք-ձախ աչք-կոկորդ (կամ կզակ) / մատները արդեն բացված, ափը տարվում է սրտին, ապա մյուս ափի հետ միասին՝ դեպի մարմնի հոգեկենտրոն / ապա ծնկած վիճակում աջ ձեռքը բարձրացվում է վեր՝ ափը բաց-ուղղաձիգ, հետո երկու ձեռքերն են վեր բարձրացվում՝ ափերը բաց եւ արդեն շրջած / այնուհետեւ կանգնած վիճակում աջ ձեռքի ափը դրվում է սրտին …

Արարչի կամոք.

Ձիգ՝ մի կետի միացրած 5 մատներով դեպի –

/ճակատ/ այն ինչ գիտակցում ու մտածում եմ,

/աջ աչք, ապա ձախ աչք / ինչ տեսնում  եւ զգում եմ մարմնիս (աջ աչք) եւ հոգուս (ձախ աչք) աչքերով,

/կոկորդ (կամ կզակ) / այն ինչ խոսում  եւ կամենում եմ –

/մատները արդեն բացված, ափը տարվում է սրտին / բխում են սրտիցս

/մյուս ափի հետ միասին՝ դեպի մարմնի հոգեկենտրոն/ եւ հոգուց –

/ծնկած վիճակում աջ ձեռքը բարձրացվում է վեր՝ ափը բաց-ուղղաձիգ/ ուղղված են Հայ Աստվածներին – փա՜ռք Աստվածներին,

/երկու ձեռքերն են վեր բարձրացվում՝ ափերը բաց եւ արդեն շրջած/ եւ փա՜ռք Տիեզերքի Արարչին –

/կանգնած վիճակում աջ ձեռքի ափը դրվում է սրտին/ փա՜ռք Հային ու Հայքին…

Continue reading →

Հայաստանը չի՛ դառնա Ուկրաինա – Եթե Ուկրաինան «կբավարարվի» մասնատմամբ, ապա մենք մեր հայրենիքը վերամիավորելու խնդիր ունենք… Միշտ էլ «գունավոր հեղափոխություն» ասվածը ավարտվում է «գունավոր սեռափոխություն» հաստատելով…

Այն ինչ հաջողվեց հերթական անգամ իրականացնել Ուկրաինայում, պետք է դասել միջազգային հեղափոխական ներխուժումների արդեն հայտնի ցանկում: Այստեղ տարբեր անուններով են արձանագրված այդ  ներխուժումները, որոնք նաեւ «ազգային պատկանելություն» կամ «գաղափարախոսական գունագեղություն» ունեն, «ժողովրդավարական հեղափոխություն», «վարդերի հեղափոխություն», «նարնջագույն հեղափոխություն», «գարնանային հեղափոխություն», «արաբական հեղափոխություն»… կարելի է շարունակել, սակայն, սրանք բոլորն էլ առավելապես միջամտություններ են անկախ երկրների ներքին գործերին, եւ դասվում են ոչ թե հեղափոխությունների, այլ հեղաշրջումների շարքում:

Հայաստանում քանիցս հեղափոխական գունափոխման փորձեր եղան, բայց ձախողվեցին: Այսօր արդեն ոչ միայն քաղաքական ոլորտում է դա հրահրվում, այլեւ հանրային, որտեղ որոշակիորեն դրսեւորվել են «ակտիվիստներ», ովքեր այս անմեղ ձեւակերպմամբ պայքար են ծավալում ցանկացած հարցում: Այդ «ակտիվիստ»-ները օրվա ընթացքում մի տեղ մասնակցելով ժողովրդավարական հեղափոխության, դրանից անմիջապես հետո նկատվում են մեկ այլ՝ իրենց ցեղակրոն համարողների հեղափոխական երթում, մի քանի ժամանցէլ՝ նորից եվրաարժեքների հետեւորդների բողոքի ցույցի կենտրոնում են հայտնվում: Վտանգն այստեղ բառացի ակտիվ լինելու մեջ չէ, աշխուժությունն ու պայքարի ջիղը լավ հատկանիշներ են, այլ այնտեղ է, երբ իրապես անհրաժեշտ ու զուգահեռ արհեստական սարքված ցույցերին ապակայունացնող ակտիվացում  է փոխանցվում… Հենց սա նպաստեց նշյալ հեղափոխությունների համապատկերին նաեւ գենդերա-սեռային ու սեռական հեղափոխական ալիքների փորձերին: Եվ «գունավոր հեղափոխություն» ասվածը նաեւ «գունավոր սեռափոխության» տարրեր ձեռք բերեց:

Ամեն դեպքում մեր պետության գրեթե միատարրությունը մեզ փրկում է նման սադրանքներից: Անգամ տխրահռչակ 2008-ի մարտիմեկյան իրադարձությունները չես համեմատի ուկրաինական այս սպանդի հետ… Ուկրաինան կես ռուս (նաեւ ռուսախոսները) – կես ուկրաինական (նաեւ խառնարյունները) երկիր է, որում արեւմտաուկրաինական բենդերականներն ավելի շատ անդեմ ֆաշիստներ են, քան արմատական սլավոններ, ռուսներն ու թաթարներն էլ Ղրիմի հարցում իրենց ակնկալիքներն ունեն, իսկ ռուս-ռուսախոսները պատրաստ են արեւելաուկրաինական նոր «Կիեւյան Ռուսիա» ստեղծել… եւ այլն: Այս երկիրը հաստատ մասնատման կգնա, եթե ռուսական զորքերը որոշեն մտնել:

Մեր վիճակը այդպիսին չէ, մեզանում էլ կան իհարկե օտարամոլներ-խամաճիկներ, կեղեքիչներ ու այլասերվածներ, բայց մեր երկիրը կիսելը նրանց «հագով» չի հաստատ… Անգամ օտարամոլ հայը կարող է դավաճան չլինել:

Շատ փորձագետներ նշել են, թե չի բացառվում, որ Արեւմուտքն ու Ռուսաստանը քարտեզի վրա սկսեն ընդգծել Ուկրաինայի նոր սահմանները: Այսօր տարածքով Եվրոպայի ամենամեծ երկիրը (Ռուսաստանը եվրասիական տարածք է) կռվախնձոր է լինելու միշտ եւ գուցե վերջնականապես մասնատեն՝ հանգստանան:

Continue reading →

Չի՛ կարելի մայդանամանիան հայաստանաֆոբիայի վերածել – Կիեւի «Եվրամայդան»-ը օտարները չեն կարող Երեւանում «Եվրամեյդան» դարձնել… Հայը չի՛ կարող լինել ո՛չ Ռուսաստանի գերին, ո՛չ էլ՝ Եվրոպայի կամ Ամերիկային…

Եվրոպական միությունը, Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնությունն ամեն ինչ արեցին (հակադրվելով միմյանց), որպեսզի Ուկրաինան կանգնի միակ ընտրության առջեւ, շարժվի կա՛մ դեպի արեւմուտք՝ ստորագրելով Ասոցացման համաձայնագիրը, կա՛մ դեպի արեւելք՝ մտնելով Մաքսային միություն: Սակայն այս կտրուկ իրավիճակը ստեղծվեց, որովհետեւ հենց պաշտոնական Կիեւը դրդող քայլերի դիմեց՝ խաղալով երկու կողմերի հետ, փորձելով բացահայտ գումարներ կորզել երկուսից էլ: Անգամ հստակ թիվ հայտնեց՝ 15 մլրդ.՝ երկրին օգնելու անհրաժեշտության համար:

Իհարկե օգտակար է, երբ հնարավոր է լինում խաղալ կողմերի հետ, նրանց միջեւ գտնվելով սեփական շահերը պաշտպանել: Այս քաղաքականությունը նաեւ Հայաստանն է կիրառում, որ կոչում ենք փոխլրացնող արտաքին քաղաքականություն: Սակայն, եթե Երեւանը ամենայն զգուշությամբ եւ առանց կտրուկ արձագանքների է նավարկում միջանկյալ գոտում (ինչը նաեւ Կիեւն էր կիրառում մինչեւ «Եվրամայդան» ստեղծվելը), ապա վերջին իրադարձությունների ժամանակ Կիեւին թվաց, թե Ուկրաինայի կենտրոնական դիրքը Եվրոպա-Ռուսաստան հարաբերություններում կարող է անվերապահորեն գործել… Երեւանի Ազատության հրապարակը եւս մերթ ընդ մերթ փորձում են «Եվրամեյդան» դարձնել, բայց դեռ չեն հաջողում:

Այսօր եւս համեմատություններ են արվում 2008-ի հայաստանյան եւ 2014-ի ուկրաինական իրադարձությունների մասին: Ընդդիմության մի զարմանալի տեսակ կա Հայաստանում, որ կարող է «Օրիգինալ մտքեր»-ի ակումբ բացել եւ «Գինեսի ռեկորդներ»-ի գրքի համար մտքեր արտադրել: Պարզվում է, «Եթե մարտի 1-ը պարզվեր, Կիեւում Մայդան չէր լինի»,- ԱԺ-ում հանճարեղ այս միտքն է հնչեցրել բավականին քչախոս ՀԱԿ պատգամավոր (ՀԺԿ նախագահ) Ստեփան Դեմիրճյանը: Այն, որ «առ այսօր 2008թ. մարտի 1-ին սպանվածների իրավահաջորդները որեւէ փոխհատուցում չեն ստացել», իհարկե պետք է կարգավորել, որ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու կարիք կա նաեւ այլ հարցերի համար, համաձայն ենք, բայց մայդանամանիան մեզ անհասկանալի է միանշանակ: Երբ սկսվեցին 2008-ի բողոքի ցույցերը, Ուկրաինան ու Վրաստանը եվրահեղաշրջումներն ավարտել էին, եւ Հայաստանն էր հերթական թիրախը: Ու Երեւանի Ազատության հրապարակում պիտի տեղի ունենար այն, ինչ կատարվեց այսօր Կիեւի Մայդանում… Եվ պետք է ասել ոչ թե «եթե մարտի 1-ը պարզվեր, Կիեւում Մայդան չէր լինի», այլ՝«այնինչ չկարողացան անել Երեւանում, արեցին Կիեւի Մայդանում»… Չկարողացան նաեւ երկկողմանի ջարդ սարքել, քաղաքացիական կռիվ ու զոհերի թիվը հարյուրների հասցնել:

«Մատաղիսի» ու նման այլ գործերի մեջ հայտնված նախկին զինդատախազ եւ այսօրվա ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը այդպիսի տարօրինակ մտքեր չի ասել, հստակ հարց է բարձրացրել՝ դիմելով ԱԺ նախագահին, հիշեցրել, որ «Հովիկ Աբրահամյանը առաջինն է խոստացել մարտի 1-ի գործերով հանձնաժողով ստեղծել, իսկ խոստումը չի կատարվում»: Չնայած, ըստ ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի, ընդհանուր հայտարարի չգալն է միայն պատճառը:

Continue reading →

Եվրասիակա՞ն, թե՞ասիական խաչմերուկ – Չի բացառվում, որ Մոսկվան Ղրիմն ու Արեւելյան Ուկրաինան անջատելու փորձ անի եւ ստեղծվի նոր աշխարհա-քաղաքական իրավիճակ… Կովկասի վրացականացման նոր փորձ…

Եվրասիակա՞ն, թե՞ասիական խաչմերուկ

Արեւելյան Եվրոպան դեռ չի եվրոպականացվել, բայց նաեւ ռուսաստանամետ չէ առաջվա նման, ինչը դեռ նորանոր բորբոքումների է հանգեցնելու: Եթե նախկին խորհրդային երկրներից Մերձբալթիկայի եռյակը Արեւմտյան Եվրոպայի հետ այլեւս սերտաճած է, զարմանալի չէ, դեռ ԽՍՀՄ-ի գոյության տարիներին Լատվիան, Լիտվան եւ Էստոնիան ռուսատյաց հանրապետություններ էին, ինչը հայտնի էր ամբողջ Խորհրդային Միությունում:

Ուկրաինան եւ Բելառուսը ռուսական ուղղվածությամբ էին, բացառությամբ՝ Արեւմտյան Ուկրաինայի մի մասում ամրացած բենդերականների: Եվ դեռ այդպես էլ մնացել է, ինչին ականատես եղանք ուկրաինական հեղափոխության ընթացքում: Կես–կես տարբերակով էլ Մոլդովան էր, մի մասը դեպի Ռուսաստանն էր, մի մասն էլ՝ Ռումինիայի կողմն էր նայում, ինչը եւ պատճառ դարձավ այդ երկրից Մերձդնեստրի անջատման:

Գրեթե ոչինչ չի փոխվել նաեւ այլ տարածաշրջաններում, Կովկասում Վրաստանը եթե ռուսատյաց չէր, ինչպես մերձբալթյան երկրները, ապա հակառուսական բնութագիր ուներ, Հայաստանն ու ԱդրբեջանըՌուսաստանի կողմն էին: Այսօր թերեւս Ադրբեջանն է մի քիչ ետ քաշվել, ավելի շատ դեպի համաթուրքական ուղղությունը:

Այսպես է նաեւ Միջին Ասիայի նախկին խորհրդային երկրներում, բացառությամբ Տաջիկստանի, որ պարսկական–իրանական ուղղվածություն ունի: Միջինասիական Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը եւ Թուրքմենստանը փորձում են նաեւ ռուսաստանյան ուղղության հետ համադրել եվրոպականը:

Ահա այս պայմաններում էլ առանց այն էլ անհեռանկարային Մաքսային միությունը նոր հարված ստացավ, քանի որ առանց Ուկրաինայի այն գրեթե կորցնում է իր կարեւորությունը, որովհետեւ Եվրասիական միությունը այլեւս չի կարողանում հակակշռել Եվրոպական միությանը՝ հենց եվրոպական ուղղությամբ:

Continue reading →