Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
November 2026 M T W T F S S 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 Լուրեր | News.am
- Հայտնի է հայկական երկաթուղու հարցով հայ–ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստի օրը
- Վատ բան եմ ասում, երբեմն երեխային պետք է պաշտպանել սեփական ծնողից․ Խամոյանը՝ փոխնախարարին
- Շատ դրական հանդիպում ունեցանք նախագահ Էրդողանի հետ. այժմ պետք է նորոգենք ու բացենք երկաթուղին. Փաշինյան (վիդեո)
- Այդ միավորումը միայն արագացնելու է «Ուժեղ Հայաստանի» տապալումը. Չախոյանը՝ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին
- Ինդոնեզիայի փոխնախագահը հրաժարական է տվել դիպլոմի շուրջ սկանդալից հետո
- Ամանորյա ձևավորմամբ պայմանավորված՝ կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
- ԱԺ էթիկայի հանձնաժողովը քննարկել է Մեսրոպ Մանուկյանի վարքը
- Ես ոչ մեկի էլ չեմ նստացրել. Սրբուհի Գալյանը՝ ընդդիմադիր առաջնորդների կալանավորման մասին
- Ամեն օր մարդ է մահանում ինֆարկտից. Չախոյանը՝ Արսեն Գեւորգյանի մահվան մասին
- Ռոմանովների տան հավաքածուի շափյուղան աճուրդում վաճառվել է 4,9 մլն դոլարով
Ա1պլյուս- Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
- Սեռական բռնությունից տուժած երեխանե՞րն են հաղորդում տալու, թե՞ ծնողները․ Քոչարյան (տեսանյութ)
- ՀՀ-ում կիբեռբուլինգի դեպքեր կա՞ն, ինտերնետային խաղերը կարո՞ղ են երեխաներին ներքաշել պոռնկության մեջ (տեսանյութ)
- Շատ ծանր հարց է, ինձ գրում են՝ տարոսը քո երեխային․ Գալյանը հուզվեց և հեռացավ ճեպազրույցից (տեսանյութ)
- Երբեմն երեխային պետք է պաշտպանել սեփական ծնողից, օրինագծով հարցը լուծվո՞ւմ է․ Խամոյան (տեսանյութ)
- 16 տարին լրացած երեխային պոռնկության մեջ ներգրավվելը քրեորեն կպատժվի (տեսանյութ)
- ՀԱՊԿ-ի դիրքորոշումն անընդունելի է. Սոնա Ղազարյանի ճեպազրույցը (տեսանյութ)
- Հանձնի՛ր արյուն, փրկի՛ր կյանքեր․ հերթական ակցիան՝ ԶՊՄԿ մասնակցությամբ (տեսանյութ)
- Կարող ա տանը նստած՝ հասցեն փոխեն․ եթե որևէ շենքի հասցեն փոխվի, մարդիկ պիտի իմանան էդ մասին․Գրիգորյան (տեսանյութ)
- ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Category Archives: Հոդվածներ
Հայկական խոհանոց – Կանաչ լոբով սառը ուտեստ… Շաբաթվա մարզական հեւքից… Նիհարելու փորձերը կարող են վտանգել զույգերի հարաբերությունները – Ամուսնության գրանցում՝ էլեկտրոնային տարբերակով – Հիշել է Հայաստանի եւ «Սուրբ Հուդայի» կապերի մասին… ՀԱՄ www.hayary.org-ը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…
Նիհարելու փորձերը կարող են վտանգել զույգերի հարաբերությունները
Հյուսիսային Կարոլինայի եւ Տեխասի համալսարանի հոգեբանները պարզել են, որ զույգերից մեկի նիհարելը հարաբերությունների համար վտանգ կարող է առաջացնել: Զույգերից նա, ով նիհարել է, պարբերաբար դրդում է, որպեսզի մյուսն էլ նիհարի եւ այդ պատճառով էլ նրանց մոտ տարաձայնություններ են առաջանում. սովորաբար իր երկրորդ կեսի նկատմամբ քննադատաբար է տրամադրվում, սեռական հարաբերություններում հետաքրքրությունն է նվազում:
Գիտնականներն այդ փորձն արել են 21 զույգի հետ, եւ յուրաքանչյուր զույգի մեկ մարդը շուրջ 2 տարվա ընթացքում 14 կգ քաշ է գցել: Այնուհետեւ զույգերը հոգեբաններին պատմել են, թե ինչ խնդիրներ են առաջացել քաշի կորուստի հետեւանքով: Պարզվել է, որ նիհարելուց հետո մարդը, որը զգալի քաշ է գցել, հաճախ է խոսել առողջ ապրելակերպի մասին, որպեսզի զույգին հրահրի նույն քայլին դիմելու: Իսկ եթե զույգը չի ցանկացել նիհարել, ապա հարաբերություններում խնդիրներ են առաջացել:
Ամուսնության գրանցում՝ էլեկտրոնային տարբերակով
Գյումրու Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնում հոկտեմբերին գործարկվել է ՔԿԱԳ էլեկտրոնային համակարգը: Այն մշակվել է ՀՀ կառավարության կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ «Հայաստան-էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագրի շրջանակներում: Բացման արարողությանը ներկա են գտնվել եւ ողջույնի խոսքով հանդես եկել Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, ծրագրի ղեկավար Իվառ Տալլոն, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ու քաղաքային եւ մարզային կառույցների ղեկավարները:
Հիշել է Հայաստանի եւ «Սուրբ Հուդայի» կապերի մասին
Քանի դեռ Բրիտանիայում եւ Ֆրանսիայում մոլեգնում էր «Սուրբ Հուդա» փոթորիկը, բրիտանական «The Daily Mail»-ը հիշատակել է այն մասին, որ Սուրբ Հուդան, որը նաեւ հայտնի էր որպես Թադեւոս առաքյալ, քրիստոնեությունը Հայաստան բերող առաջին առաքյալն էր: «Նա 12 առաքյալներից մեկն էր, ով ընտրվել էր Ավետարանը տարածելու համար եւ ընդունված է համարել, որ հենց նա է քրիստոնեությունը բերել Հայաստան»,- գրում է պարբերականը: Հիշատակվում է նաեւ, որ նա սպանվել է 5 տարի անց Հայաստանում, իսկ նրա մարմինը տեղափոխվել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճար:
Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– Կանաչ լոբով սառը ուտեստ
Բաղադրությունը – Կանաչ լոբի – 0,5 կգ, հավի կրծքամիս – 0.5կգ, գլուխ սոխ – 250 գ, գազար – 250 գ, սոյա – 150 գ, կիտրոն – 150 գ, մաղադանոս – 1 կապ, սխտոր – 1 գլուխ, սպիտակ պղպեղ:
Հայ արիները նշեցին Հայ տեսակի Արարման տոնը – …Եվ արյաց նախնիներն ու նախահայրենիքը կոչվեցին Հայ եւ Հայք, եւ Հայկական լեռնաշխարհը եղավ արյաց նախահայրենիքը, որը միայն Հայերիս Հայրենիքն է՝ Արարչատուր Բնօրրանը…
Հայ արիներն իրենց հաստատուն տոների շարքում այսօր հերթականան անգամ նշել են Հայ տեսակի Արարման տոնը:
Այս տարի ծիսական տոնակատարությունը տեղի ունեցավ Սյունիքի (Մեղրիի շրջանի) այն հատվածում, որտեղ խաչվում են պատմական Սյունիքի, Արցախի եւ Վասպուրականի տարածքները:
Տիեզերքի Արարիչը արարել է 7 Աստվածային համակարգեր եւ Մարդկային տեսակներ, որոնցից մեկը Հայկականն է՝ իր Աստվածային ու Մարդկային տեսակով: Եվ հայ արիները փառաբանել են Տիեզերքի Արարչին՝ դեռ Տիեզերածնության Ակունքից Հայ տեսակի Արարման համար: ՀԱՄ քրմերը ծիսական արարողությամբ իրենց նվիրվածությունն են հայտնել Ամենայն Արարողին:
Տիեզերաաշխարհներում Հայ Աստվածների, Հայ Հոգի-Ոգիների եւ Հայ Մարդկանց Արարումը Արարչի Կամքի եւ Սիրո Արգասիք է, եւ հայերը փառաբանելով Տիեզերքի Միակ եւ Իրական Տիրոջը, հավաստել են հավատարիմ մնալ Տիեզերակարգին, Արարչադիր Կանոններին ու Հայ տեսակի Առաքելությանը:
Արի հայերը փառաբանել են Ամենաստեղծ Արարչին՝ նաեւ Հայ Աստվածներ ու Հայկական Տիեզերաաշխարհներ պարգեւելու, Արարչադիր Գենով օծելու համար:
Արարիչը Արարեց Արարածին Արարատում եւ այդ Արիածին Արարածը Արի Մարդն էր՝ Արի Մանը՝ Արմանը կամ Արմենը:
Եվ Ամենաստեղծը արյաց նախնիներին ու նախահայրենիքը կոչեց Հայ եւ Հայք, եւ Հայկական լեռնաշխարհը եղավ արյաց նախահայրենիքը (որտեղից պիտի տարածվեին), որը միայն Արարչածին Առաջնեկ Ազգի՝ Հայերիս Հայրենիքն է՝ Արարչատուր Բնօրրանը՝ Հայ Աստվածների Բնակատեղին: Եվ այդպես է ցարդ ու միշտ…
Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն
08.11.2013թ. – Երեւան–Սյունիք
Մի՛ մտեք – Որ ուրիշ բառ չասենք, ասում ենք մի մտեք… կազմ… – Ճկու՞ն, թե՞ ճկվող ու ծառայամիտ մարդը…
Բառերը պատկանելություն ունեն: Մանավանդ՝ բացասական բառերը: Օրինակ՝ ցեղասպան, ավերող, բնաջնջող… բառերի պատկանելությունը թուրքական է, աշխարհի շատ երկրների հանդեպ ցինիզմի լիիրավ տերը ռուսն է եղել, իսկ հայերիս հետ առնչվող հարցերում, պատմական գրեթե բոլոր փուլերում, ռուսական պատկանելության է նաեւ դավաճանություն բառը:
ՌԴ-ն նորից զենք է վաճառելու Ադրբեջանին, ու մշտապես է վաճառելու («Լուսանցք»-ը մի առիթով խոսել է ՌԴ վերնախավի, հատկապես՝ Պուտինի հրեական ծագումից՝ խոստանալով մանրամասնել այն): Եվ մեր անհանգստությանն ի պատասխան մեր իսկ ԱԺ-ում ընթացող ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի փակ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը տեսեք, թե ինչ է հայտարարում հանձնաժողովի նախագահ, ՌԴ Պետդումայի ներկայացուցիչ Անատոլի Վիբորնին. «Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենքի վաճառքը չի արգելվում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) որեւէ օրենքով, նորմով կամ համաձայնագրով… Ռուսաստանը՝ որպես ՀԱՊԿ-ի անդամ, իր պարտավորությունները մյուս բոլոր երկրների նկատմամբ կատարում է օրենքի տառին համահունչ… Մենք նկատի կունենանք ձեր այդ անհանգստությունը: Այն, որ մենք ՀՀ-ի տարածքում ենք անցկացնում այս նիստը, դա արդեն վկայում է այն մասին, որ մենք անհանգստանում ենք տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով: ՌԴ-ն առավելագույնս անում է ամեն ինչ, որպեսզի որեւէ երկրի կողմից չլինի սպառնալիք: ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները պետք է գործեն միմիայն իրավական դաշտում»:
Կզարմանամ, եթե ռուսական կողմի այս պահվածքից որեւէ մեկը զարմանա: Ռուսները մեր պատմության ընթացքում մեզ համար միշտ էլ «սպիտակ թուրքեր» են եղել: Հիմա՝ սպիտակ թուրքը զենք է տալիս սեւ թուրքին: Ո՜չ մի նորություն: Փաստ, որ բացատրություն ունի, բայց այս նյութի քննարկման թեման չէ:
Երբ դարակազմիկ է սարկազմիկը – Երբ մտքերը դարնանցած ու դարանակալած են… Շուրա, վերջապես ե՞րբ են բաժանելու մեր փողերը – ՀՀՇ-ն բազմանում է…
Երբ դարակազմիկ է սարկազմիկը
Քիչ, բայց երբեմն լինում են հայտարարություններ կամ արտահայտված մտքեր, որոնք ստանում են դարակազմիկ որակում: Դրա հեղինակը կարող են լինել քաղաքական, հոգեւոր, մշակութային կամ այլ ոլորտների ներկայացուցիչներ, ովքեր ազդեցություն ունեն ազգի, մարդկության կամ հանրության մի հատվածի վրա:
Մեր երկրում եւս նման որակումներ տրվում են: Բայց քանի որ ճաշակին ընկեր չկա, հաճախ այդ որակումներն արվում են ինքնանպատակ: Նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւս մերթ ընդ մերթ հանդես է գալիս հայտարարություններով, որը հանրության նրան լսող մի հատվածը փորձում է դարակազմիկ միտք ներկայացնել: Վերջերս էլ իր հարցազրույցում ՀՀ 1-ին նախագահը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկել էր «խոհեմություն դրսեւերել եւ ինքնակամ հրաժարվել պաշտոնից»: Այս կոչը ահա, դարձել է հերթական դարակազմիկը նրա հետեւորդների համար:
Բայց միտքը, դարակազմիկ դառնալու համար, պետք է հիմնավորվի գործով, իսկ գործն էլ ապացուցվում է անցած կյանքով… Երեւի այս ձեւակերպումներս էլ ես ներկայացնեմ «դարակազմիկի» հանձնաժողովին: Բայց մինչ այդ, այս տեսությամբ (այլ տեսությունները չմերժելով) դիտարկենք ՀՀ 1-ին նախագահին: Արդյո՞ք նա կարող է ասել դարակազմիկ միտք, որը պետք է փնտրել նրա յուրաքանչյուր հայտարարության մեջ:
Ո՞վ է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Արդյո՞ք նա իրավունք ունի ի պաշտոնե իր հաջորդներին խորհուրդ տալու, առավել եւս ՀՀ բնակչությանը «վերատիրելու»: Իսկապե՞ս նրա մտքերը ազնիվ են ու պտղաբեր ու կարող են շրջադարձային լինել մեր կյանքում:
ՀՀ 1-ին նախագահը, իր թիմով հանդերձ, այն անձն է, ով մինչ նորաստեղծ Հայաստանի Հանրապետության հռչակումը օտար ուժերի աջակցությամբ ոչնչացրեց կամ պառակտեց այն ազգային ուժերին, որոնք կարող էին ընդդիմանալ այդ միջազգային ծրագրին, անգամ կարող էին օգտվել եւ զուտ ազգային շահը պաշտպանել: Պառակտվեց ԱԻՄ-ը, որ այդ տարիների անկախական պայքարի առաջամարտիկն էր, վարկաբեկվեց ԱԻՄ-ի առաջնորդ Պարույր Հայրիկյանը, Երասխի կռիվներում զոհվեց անկախականների պառակտված թեւի մի ղեկավարը՝ Մովսես Գորգիսյանը (ում մահը նաեւ մեջքից դավադիր հարվածի տարբերակ ունի քննարկելու ցայսօր), արգելափակվում էր նաեւ անկախական այլ կազմակերպությունների գործունեությունը, իսկ ՀՅԴ-ն դեռ Սփյուռքից Հայաստան չէր վերադարձել, բայց երկրում արդեն ինքնուրույն գործում էր Հայաստանի ՀՅ(Հ)Դ-ն… Եվ ամանամեծ հակառակորդը, որ կարող էր ՀՀՇ-ին դիմակայել ու նաեւ զինված դիմադրություն ցույց տալ Արեւմուտք-ԽՍՀՄ արդեն ժողովրդավար միությանը, ՀԱԲ-ը, սադրանքի ենթարկվեց (նվիրյալ հայորդիներ՝ ազատամարտիկ Գեղազնիկ Միքայելյանի (Չավուշ) եւ պատգամավոր Վիտյա Այվազյանի դավադիր սպանությամբ), եւ ՀԱԲ-ի հրամկազմը հայասպանդից խուսափելու համար չգնաց զինված ընդհարման… քանի որ հակառակ կողմում նաեւ սովետական զինվորներն էին լինելու, ինչը Հայաստանն իսկապես սպանդանոցի էր վերածելու:
Գործարաններ կան, գործազուրկնե՞րն են տզրուկ – 18 հազարի վերացումը՝ կարճատեսության հետեւանք – Աշխատատեղերը թափա՛ծ են…
Հայաստանը բացառապես սպասարկող պետության է վերածվում, այն էլ օտարներին սպասարկող: Իսկ այդ սպասարկումն անգամ, ինչ-որ մի աննկատ ձեռքով, աշխատավոր հայերից անցնում է սեւամաշկ կամ դեղնամաշկ «հայաստանցիների» տնօրինությանը: Հատկապես հանրախանութների սպասարկումը օտարազգի գաղթյալների ոլորտն է դառնում… Իսկ սա արդեն այլ «արդյունքներ» է գրանցել, Հայաստանու՛մ ու հայկակա՛ն դպրոցներում սովորում են հայի ազգանունով աֆրիկացիներ ու չինացիներ, պարսիկներ ու… ինչ իմանանք՝ էլ ո՞վ, ո՞ր երկրի (գուցե որի ապրանքների համար դեռ հոգի տվողներ ունենք) ու՝ լա՛վ ծպտված…
—————————————————————
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է 2014թ. պետբյուջեի նախագիծը: Այն ներկայացրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով նշեց, թե առաջին անգամ ներկայացվում է բյուջե, որը չի նախատեսում հարկային վարչարարության ավելացում. հարկեր-ՀՆԱ ցուցանիշը թողնում են նույնը, որովհետեւ 2013թ. մեծ ծավալի միջացառումներ են իրականացվել այս ուղղությամբ, որոնք, ինքնըստինքյան, բիզնես միջավայրի վրա ազդել են արդեն: Այժմ որոշել են ռիսկային ոլորտներում ստուգումներ իրականացնել եւ, ըստ նրա, այս քաղաքական որոշումը ռիսկերը կնվազեցնի: Բյուջեի պակասուրդը լինելու է շատ ցածր. «Սակայն մենք չենք բացառում ավելի մեծ դեֆիցիտ՝ ընդլայնողական բյուջետային քաղաքականության եւ միջազգային ծրագրերի արդյունքում»:
Ինչ վերաբերում է աշխատավարձերին. ըստ վարչապետի, ներդվել է միասնական սանդղակ, որի վրա բավականին երկար են աշխատել եւ առաջին անգամ պետական բոլոր կառույցներում կլինեն համադրելի աշխատավարձեր: Ընդգծվեց, թե հետեւողականորեն իրականացնելու են աշխատավարձերի բարձրացում ոչ միայն պետական, այլեւ մասնավոր հատվածում, իսկ նվազագույն աշխատավարձը 35 հազ. դրամից հասցվելու է 70 հազ.-ի: Սոցիալական բնագավառում էլ կառավարությունը հաշվի առնելով նախկին փորձը, որոշել է այսուհետ զբաղվել խնդիրներ ծնող պատճառների վերացման դեմ պայքարով. «Առաջին հերթին սոցիալական խնդիրներ ծնող պատճառը աշխատատեղերի բացակայությունն է: Ուզում եմ նշել, որ աղքատ ընտանիքների համար սոցիալական վիճակը չպետք է լինի պատճառ, որ նրանց երեխաները կրթություն չստանան, եւ այդ պատճառով շեշտակիորեն ավելացվելու են ֆինանսական միջոցները»:
Երբ հանդիսատեսը հակված չէ ծիծաղելու – Երեւանի քաղաքապետարանի միմոսությունները… Մեր ջրերի ջրերն էլ պղտորվեցին – Թանկացումները գնալով ավելանում են…
Երբ հանդիսատեսը հակված չէ ծիծաղելու
«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը դիտարկել է, թե ինչպես է պետությունը պայքարելու երեւույթի դեմ, որպեսզի «Երեւանում տրանսպորտային կոլապս չառաջանա»: Խոսելով քաղաքապետարանի հանձնաժողովի քվեարկությամբ հաստատված միկրոավտոբուսով ու ավտոբուսով ուղեւորափոխադրման ծախսերի հաշվարկից՝ նա ասել է, թե «ծախսերը կարելի է նվազագույնի հասցնել այն դեպքում, երբ մրցույթային ֆորմատ կա»: Իսկ այստեղ շատ տարրեր պարունակում են Ազգային վիճծառայության տվյալները, ինչն էլ նշանակում է, որ լավագույն ու նվազագույն գինը չէ հաշվարկված: Հ/կ նախագահը, իր խոսքերով, հաշվարկի միայն գազի համար նախատեսված ծախսին է կողմ քվեարկել, այլ ծախսերի համար կատարված հաշվարկներին դեմ է եղել:
Կքննարկվի նաեւ մուտքերի վերաբերյալ հաշվարկը: Տեղափոխողների մի մասը կարծիք է հայտնել, որ ծախսերը քիչ են հաշվարկված: Քաղաքապետարանի ներկայացուցիչը հակադարձել է՝ եթե այդպես է, ապա ինչ պայմանով մրցույթը շահել եք, այն պայմանով էլ կշարունակեք աշխատել: Ինչեւէ, շատերն են կարծում, որ պետությունը պիտի մասնակցի ոլորտի կարգավորմանը: Եթե ինչ-որ գծատեր որոշեց, որ չի շահագործելու այդ երթուղին կամ այն շահագործելու է 200-300 դրամով, ապա պետությունը պետք է օրենսդրորեն պայքարելու ձեւեր ունենա այդ երեւույթի դեմ: Պետությունն այսօր գործընթացին մասնակցություն չունի, իսկ առանց այդ մասնակցության նման կարեւոր խնդիրը լուծել հնարավոր չէ:
Հասարակական ուժերը մտահոգություն են հայտնում հանրության ու լրատվամիջոցների՝ ուղեվարձի գնի ձեւավորման փուլում ցուցաբերած պասիվությունից ու անտարբերությունից: Նշվում է, որ վերջին նիստում շատ քիչ լրագրողներ կային, խնդիրն «ուղիղ եթերում» չլուսաբանվեց, ինչպես արվեց նախորդ նիստում, եւ այդ պասիվությունը ցավոք լավ բանի չի բերի: Հ/կ-ների անդամները ահազանգում են, որ ավելի լավ է ու ճիշտ, երբ պայքարի մեջ են մտնում ի սկզբանե, այլ ոչ թե հետո են սկսում են, երբ արդեն փաստի առաջ են կանգնում:
Ջավախքի խնդիրն այս «բանավեճի» վտանգներով է դեռ պարուրված – Սաակաշվիլին ոչ միայն հայերի թշնամին է, այլեւ՝ թուրքերի եղբայրը…
Վրաստանի արդեն նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր նախագահության վերջին օրերին էլ ցույց տվեց, որ առողջական ու հոգեբանական լուրջ խնդիրներ ունի: Ախալքալաք այցի ժամանակ նա հերթական հիստերիկ հայտարությունն էր արել՝ իր եւ հայ գործիչ Վահագն Չախալյանի միջեւ բանավեճից հետո:
«9 տարի առաջ Շեւարդնաձեի ժամանակ այս շրջանում անգամ չէր ծածանվում դրոշը: Տեսեք մենք ինչ վրացական դպրոց ենք կառուցել: Բերեցինք վրացերենի ուսուցիչներ եւ այստեղ երեխաները վրացերեն են խոսում ու ինչն է ամենակարեւորը, որ ձեւավորվել է վրացական գիտակցություն: Այստեղ սկսվել են մեծ նախագծեր՝ երկաթգիծ է կառուցվել, գազ են բերել: Իսկապես Ախալքալաքը վերադարձել է Վրաստանի իրավասությանը, ինչը Թբիլիսիում գրեթե ոչ ոք չի նկատել, սակայն ես հո գիտեմ, թե ինչ էր տեղի ունենում այստեղ,- ասել է նախկին նախագահը եւ շարունակել վայրահաչել,- այսօր այս ավազակ Չախալյանի հռետորությունը չգիտես ինչու համընկնում է իշխանությունների հռետորության հետ: Պարզվում է՝ մենք քանդել ենք պետությունը, ավերել ենք այստեղ ամեն ինչ: Նա ասում է, որ պետք է դատել Սաակաշվիլիին: Ինձ դատել պահանջում են 3 սուբյեկտ՝ Պուտին-Մեդվեդեւ, Իվանիշվիլի եւ Չախալյան: Սա ոչ մի բանի մասին չի՞ խոսում: Անջատողականների մի փոքր խումբ է մնացել: Կոչ եմ անում Վրաստանի կառավարությանը դադարեցնել այս վտանգավոր խաղերը, քանի որ ամեն ինչ սկսվում է փոքր բանից, իսկ հետո ամեն ինչ կվերադառնա մեզ: Անձնական բարկությունը, ատելությունը կամ օտարերկրյա պատվերը չարժեն, որ այդքան վնաս հասցվի Վրաստանի անվտանգությանը: Սա իմ վերջին նախազգուշացումն է, որը թողնում եմ Վրաստանի կառավարությանը որպես խորհուրդ: Մի վերադարձրեք մեզ ոչ միայն Շեւարդնաձեի ժամանակաշրջան, այլ նաեւ մի տարեք կատարյալ քաոսի»:
Թվում է, թե Սաակաշվիլու պատմությունն անցավ այլեւս: Սակայն այդ երկրի ղեկավարը կլինի այսուհետ վարչապետ Իվանիշվիլին, նրա առաջադրած նորընտիր նախագահը, թե այլ մեկը, մեծ փոփոխություններ չեն լինելու Ջավախքի ու հայության հետ կապված: Վրացին թուրք-ադրբեջանցու «լայթս» տեսակն է մեր ժամանակների, բայց ըստ էության՝ ոչ մի տարբերություն: Սաակաշվիլին հեռացավ հոխորտալով ու դեռ պիտի պատժվի: Նա պաշտոնավարման ընթացքում Ջավախքում իրականացրել է հայատյաց քաղաքականություն: Ախալքալաքի սբ. Խաչ եկեղեցու բակում տեղի ունեցած միջադեպը եւս մեկ անգամ ապացուցում է, որ հայատյաց ու հայահալած քաղաքականությունը արմատավորելու փորձեր դեռ լինելու են:
Ռուսական «ռամաշկա» սիրու՞մ է, թե՞ չի սիրում – Ադրբեջանում շարունակվում է «նախիջեւանյան քրդական կլանի» հաղթարշավը…
…Այս նեղիշխանական խամաճիկները ռուսական մամուլին տեղեկացրել են, որ «էթնիկ ռուսներն արդեն 200 տարի է, ինչ բնակվում են Ադրբեջանի տարածքում (երբ միայն 1918թ. մասոնա-բոլշեւիկյան դաշինքը արհեստական «Ադրբեջան» ստեղծեց՝ Հայաստանի ու Իրանի տարածքներին տիրելու համար…-խմբ.), եւ նրանց հանդեպ որեւէ տեսակի ճնշում չի գործադրվում, բայց ադրբեջանական ժողովրդի համբերությունն անվերջ չէ»… 20 տարվա ընթացքում Ադրբեջանում ռուսների թիվը կրճատվել է ավելի քան 3 անգամ եւ, 2009թ. մարդահամարի համաձայն, կազմում է 119 հազար արդեն…
—————————————————————
Վաղուց է Ադրբեջանում իշխում «նախիջեւանյան կլանը», ավելի ստույգ՝ «նախիջեւանյան քրդական կլանը», որի հիմնադիրը Հեյդար Ալիեւն էր, ով լավ գիտեր իր քրդական արմատների մասին, բայց աշխատում էր թյուրքական հանրույթի առաջատարներից մեկը լինել: «Լուսանցք»-ը գրել է ալիեւների քրդական ծագման եւ Թուրքիայի դեմ գործող Քրդական աշխատավորական կուսակցության կապերի մասին:
Ինչեւէ, Իլհամ Ալիեւը շարունակում է «նախիջեւանյան քրդական կլանի» հաղթարշավը, ինչը սակայն ադրբեջանական քաղաքական դաշտում արձանագրված է որպես «նախիջեւանյան» եւ «փաշաեւյան» կլանների միջեւ պայքար: Այն հերթական անգամ սրվեց Ադրբեջանի նախագահական ընտրություններում եւ նորից ավարտվեց վերջինի պարտությամբ: Դա ավելի պարզ դարձավ կառավարության նոր կազմի հրապարակումից հետո: Բացի այն, որ «նախիջեւանյան» թիմը պահպանել է իր նախարարական պաշտոնները, նրանց միացել են եւս երկուսը՝ Զաքիր Հասանովը, ում համարում են Ռամիզ Մեհտիեւի կողմնակից, եւ աշխատանքի ու սոցիալական պաշտպանության նախարար Սելիմ Մուսլիմովը, ով Արտակարգ իրավիճակների նախարարության նախիջեւանցի ղեկավար Քեմալեդդին Հեյդարովի մտերիմն է:
Մաքսայինը վտանգավոր խախտումներ է անում… Գազի գինը եւ մաքսային պարտադրանքը… «Գազպրոմ»-ը՝ ռուսական ամենաթանկ բրենդ…
Մաքսայինը վտանգավոր խախտումներ է անում
Շարունակում է թեւածել այն տեսակետը, թե Հայաստանին ստիպել են միանալ Մաքսային միությանը: Այսօրինակ մտածողությանը նպաստում են նաեւ հետզհետե երեւակվող ռուսական այն նկրտումները, ինչը դեռ որոշակիորեն թաքնված է պահում Եվրասիական Միությունը Եվրոպական Միությանը հակադրելու հետագա ջանքերը:
ՄՄ-ն Եվրասիականի նախադուռն է, եւ սա ակնհայտ է: Բայց կարծես Հայաստանին այնտեղ ոչ բոլորն են սպասում, եւ սա եւս լրացուցիչ վտանգներ է պարունակում: Թերեւս միայն Ռուսաստանն է ցանկանում Հայաստանին լիիրավ տեսնել Եվրասիական ճակատում, Բելառուսն ու Ղազախստանն այնքան էլ տրամադրված չեն:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարում է, թե Հայաստանը ոչ այժմ, ոչ էլ երբեւէ չի կարող մտնել ՄՄ: Սկզբում կարծիք կար, որ Բելառուսի նախագահը նկատի ունի անմիջական սահման չլինելու պայմանը, նա անգամ Վրաստանին ու Ադրբեջանին կոչ արեց մտնել այդ միություն:
Եվ թվում էր՝ այստեղ է տրամաբանությունը, Վրաստանի անդամակցության դեպքում Հայաստանը կապվում էր Ռուսաստանին (հատկապես, որ Թբիլիսին վերջին ժամանակները փորձում է հարթել հարաբերությունները Մոսկվայի հետ)… Բայց չէ, հանկարծ Բելառուսի նախագահը մեկ այլ հայտարարություն էլ է անում, թե պետի Ադրբեջանի կարծիքը հարցնել՝ Հայաստանին ՄՄ ընդունելու համար:
Պարզվում է՝ Բելառուսում «բատյա» աշխատող նախագահը իրեն լուրջ միջազգային «պապայի» տեղ է դրել եւ արդեն Հայաստանին պայմաններ է թելադրում, քանի որ Ադրբեջանը այդ դեպքում պարտավորվում է զենք գնել Լուկաշենկոյից:
Ինչ մնում է Ղազախստանին, ապա այս երկիրը համաթուրքական դաշինքի անդամ է եւ քանիցս քվեարկություններ է արել ի վնաս Հայաստանի, այն դեպքում, երբ պարտավորություններ ունի որպես ԱՊՀ եւ ՀԱՊԿ գործընկեր՝ Հայաստանին սատարելու եւ ոչ՝ հակառակը:
Ցավոտ կետեր – ՀՀ-ն հիմա էլ երկինքն է բացում… Ինչու՞ փոխվեցին ազատական քաղաքականության հիմնարար դրույթները…
Դռնե՞րն ենք բացում, թե՞ անդուռ ենք թողնում երկինքը երկրի
ՀՀ-ի բաց երկնքի քաղաքականության հին տարբերակի համաձայն՝ ելնելով պետության անվտանգության խնդրից՝ ավիափոխադրող ընկերության բաժնետոմսերի 50% + 1-ը անպայման պետք է լիներ հայկական:
Ակնկալվում էր ՀՀ-ի օդային փոխադրումների բնագավառի փուլային ազատականացում, որի արդյունքում հայկական ավիափոխադրողների միջեւ կստեղծվեր մրցակցություն, ինչը իր հերթին կհանգեցներ ուղեւորային եւ բեռնային փոխադրումների աճին ու սակագների նվազեցմանը:
Նոր տարբերակը, ըստ էության, բացառում է սեփական ավիափոխադրողի առկայությունը:
Ինչու՞ մի քանի ամսում կառավարությունը սկզբունքորեն փոխեց իր դիրքորոշումը: Գործադիրի պատասխանը համոզիչ չէ: Մեղմ ասած՝ համոզիչ չէ:
Ի՞նչ օգուտներ կտա մեր երկրին բաց երկինքը ու ի՞նչ վտանգների է պետք սպասել:
Սկիզբը՝ թիվ 34-ում
Ի՞նչ կտա մեզ բաց երկնքի քաղաքականությունը: Այս հարցին պատասխանելուց առաջ տեղեկացնեմ, որ ամիսներ առաջ, երբ կառավարությունը հայտարարեց, թե օդային ավիափոխադրումների ոլորտում անցնում է ազատական քաղաքականության, որոշման հիմնարար դրույթները բոլորովին տարբեր էին կառավարության վերջին նիստերից մեկում ընդունված որոշման դրույթներից: Եվ խոսքն ամենեւին լրացումների, այս ու այն խմբագրումների մասին չէ, այլ՝ սկզբունքային տարբերությունների:
Ճիշտ կլինի ասել՝ սկզբունքային մեկ տարբերության. նախկին որոշման համաձայն մենք ազգային ավիափոխադրող կունենայինք, այս որոշման համաձայն՝ չենք ունենա: Քանի որ վերջին որոշումը «Լուսանցք»-ի նախորդ համարում ներկայացրել ենք, խոսենք ամիսներ առաջվա որոշումից:
Ծանր մետաղներով օդ ենք շնչում – Երաժշտությամբ կարող ես մաքրել հոգիդ… Հայկական խոհանոց – Գառան տոտիկները՝ սոյայի խյուսով… Շաբաթվա մարզական հեւքից… ՀԱՄ պաշտոնական կայքը (www.hayary.org) տրամադրում է գովազդային վահանակի տեղ… «Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել…
Ծանր մետաղներով օդ ենք շնչում
ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային ինստիտուտը հետազոտություն է անցկացրել օդի աղտոտվածության մասին:
Դրանք ցույց են տվել, որ ոչ միայն փոշին է աղտոտիչ, այլ առաջնային աղտոտիչ են համարվում փոշու մեջ ծանր մետաղները:
«Տարիներ շարունակ հայտնաբերել ենք տարբեր որակական ու քանակական ցուցանիշներով ծանր մետաղներ: Քաղաքի գրեթե ամբողջ տարածքը աղտոտված է մոլիբդենով: Փոշու մեջ հայտնաբերել ենք կադմիում, արսեն, սնդիկ»,- ասում է ԳԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի լաբորատորիայի ղեկավար Լիլիթ Սահակյանը:
Ըստ Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ Դիանա Գրիգորյանի, բացի աղտոտված օդից, տրանսպորտի աղմուկը եւս շատ է ազդում մարդու վրա:
Այնպես որ, երեւանաբնակները նյարդային խնդիրների պակաս չունեն:
Երաժշտությամբ կարող ես մաքրել հոգիդ
Հերթական համերգից հետո Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կարեւորել է, որ աշխարհում հանրաճանաչ հայ երաժիշտները գալիս են Հայաստան եւ ելույթ ունենում հայրենիքում: Արվեստի գործիչը նշել է, որ առանց երաժշտության ապրել չի կարող. «Երաժշտությունն այն աշխարհն է, որտեղ կարող ես ապրել այնպիսի մաքուր զգացմունքներ, որոնք այլ տեղ դժվար թե գտնես: Եվ ինչքան խորն ես ապրում երաժշտությունն ու այդ մաքուր զգացմունքները, այնքան քիչ ես ուզում վերադառնալ այս աշխարհ: Երաժշտությունը մի վայր է, որտեղ կարողանում ես մաքրել հոգիդ: Ինձ համար երաժշտությունից մաքուր երեւույթ չկա»:
Նա առանձնահատուկ նկատել է, որ սովորել է տարբեր ուսուցիչների մոտ, բայց իր երաժշտությունը հայկական է. «Հայաստանում ունեմ իմ սիրած վայրերը՝ Սաղմոսավանք, Տաթեւ, լինելով այդտեղ՝ ես զգում եմ, որ դա իմ հողն է: Չեմ կարող բացատրել, թե ինչու է այդպես, դա իմ մեջ է»:
Եվրաշանտաժ կլինե՞ր, եթե ազգային մարդկանց խաղաղ «ներխուժում» կատարվեր – Իսկ եվրագրանտակերներին ձեռնտու չէ, երբ օրենքով վերահսկվելու են եվրակաշառքները…
Եվ սրա՞նք են ցանկանում իշխել աշխարհը: Սա՞ է մարդկության զարգացման «վերջին ճիչը»:
Մարմնի ո՞ր մասից է այդ ճիչը դուրս գալիս… Անկախ այն բանից, այդ մարդանմանն օտար է, թե հայ է կոչվում… (համապատասխան լուսանկարը տեսնել «Լուսանցք»-ի թերթային թողարկման մեջ)
Եվ սրանք նաեւ Հայաստանու՞մ են ցանկանում իշխել…
ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Հայաստանը նույն եռանդով շարունակելու է իր ներդրումն ունենալ ԵԽ նպատակների առաջմղման գործում: Նախարար Նալբանդյանը նշել է, որ հայկական նախագահության ընթացքում մեկ տասնյակից ավելի կարեւոր միջոցառումներ են տեղի ունեցել եւ դրանցից առանձնացրել է ՀՀ նախագահի այցը Ստրասբուրգ, Երեւանում անցկացված «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում» խորագրով խորհրդաժողովը, ԵԽ միջմշակութային երկխոսության կրոնական հարթության հանդիպումը, Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի լիագումար նիստը, ԵԽ անդամ երկրների մայրաքաղաքների քաղաքապետերի խորհրդաժողովը, ԵԽ բարձրագույն կրթության հարցերով պատասխանատու նախարարների տարածաշրջանային հանդիպումը եւ այս օրերին ընթացող բարձրաստիճան խորհրդաժողովը:
ԵԽ գլխավոր քարտուղարն էլ բարձր է գնահատել հայկական նախագահության ծավալած գործունեությունը եւ աշխատանքները, մտքեր են փոխանակվել նաեւ ԵԽ հետագա գործունեության, իրականացվող բարեփոխումների եւ այլ հարցերի վերաբերյալ: Հիշեցնենք, որ ԵԽ գլխավոր քարտուղարը Երեւանում էր «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության եւ անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովին մասնակցելու նպատակով: Թորբյորն Յագլանդից բացի, Երեւան էին ժամանել ԵԽ, ԵԱՀԿ, ԱՊԼ ներկայացուցիչներ: Համաժողովի ժամանակ Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար Միքայել Դանիելյանը բողոքի ցույց էր կազմակերպել՝ նշելով, որ նպատակն է ցույց տալ «Եվրոպայի ղեկավարներին ՀՀ-ում նման կոնֆերանսների անցկացման անթույլատրելիությունը՝ իրավապաշտպանների եւ քաղաքացիների վրա ճնշման առկայության պայմաններում», եւ համաժողովի անցկացումը որակել է «ցինիզմ»: Եվրաջատագով եւ եվրոպաներից սնվող ցուցարարները (գուցե նաեւ ներկա եվրոպացիների պատվերով) պաստառներով ներխուժել են դահլիճ ու ՀՀ ԱԳ նախարարի եւ ԵԽ գլխավոր քարտուղարի ելույթներից հետո, դահլիճում թողնելով պաստառները, հեռացել են:
Գենդերը՝ տոտալիտարիզմի՛ գործիք – գենդեր բառը երեւի կփոխարինվի հայկական սեռ բառով, բայց վտանգը չի անցնի քանզի այլ օրենքներ էլ կան հերթի դրված՝ ինչպես «Խտրականության դեմ օրենքը»…
Միջազգային «ականապատված» գենդեր բառը երեւի կփոխարինվի հայկական սեռ բառով – Օրենքի վտանգը չի անցնի սակայն, քանզի այլ օրենքներ կան հերթի դրված (ինչպես՝ «Խտրականության դեմ օրենքը»), որ հենվելով այս «անմեղացած» օրենքին՝ նույն վտանգներն է բերելու… Պետք է զգոն մնալ եւ զգոն պահել ազգը…
Ընդդեմ այլասերվածության երեւանյան երթից (քաղաքապետարանի շենքի մոտից դեպի կառավարության նստավայր) հետո համացանցում առավել մեծ թափով է ծավալվում «գենդերիզացիայի» (նույն գլոբալիզացիան է՝ մարդուն միասեռության կամ անսեռության դրդելու ոլորտում) դեմ պայքարը: Ուրախալի է, որ հատկապես երիտասարդներն են պաշտպան կանգնել այնպիսի ազգային ու բարոյական արժեքների, որոնցով պահպանվում է հայ մարդը եւ ընտանիքը, եւ ըստ այդմ՝ հայոց պետականությունը: Ովքեր են կանգնած «գենդերային» օրենքների հետեւում, արդեն պարզ է բոլորին, եւ առավել բացահայտվեց օրերս, եվրադրամաշնորհներից սնվող հ/կ-ների՝ եվրոպացիների համար Երեւանում կազմակերպած բողոքի ցույցից:
«Մենք դաստիարակված մարդիկ ենք եւ չենք պատրաստվում մտնել նրանց ննջարաններ ու տեսնել, թե ինչո՞վ են զբաղված: Բայց նաեւ չենք ուզում, որ նրանք իրավունք ունենան փողոց դուրս գալու եւ այդ ամենը ցուցադրելու այն մեծամասնությանը, ովքեր զզվում են դրանից եւ հակամարդկային համարում միասեռությունը»: «Ո՞վ է ասում կամ ո՞ր տրամաբանությունն է հուշում, որ մենք իրենց այդ իրավունքը պետք է ապահովենք: Ինչո՞ւ շատ ավելի լուրջ ձեւով չի պաշտպանվում երեխաների սոցիալական իրավունքը, բազմազավակության իրավունքը, ինչո՞ւ մայրերին արտոնություններ չեն տրվում, բայց միասեռականներին այլոց երեխաներին որդեգրելու եւ խեղելու իրավունքներն են ամրապնդվում»: Այս կարգի տեսակետներ հնչեցին «Քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովում «Ընտանիք եւ կրթություն» թեմայով քննարկման ժամանակ: Այս ամենը ի պատասխան հակադարձվեց Անգլիայի ներկայացուցչին: Համաժողովում վրդովմունք արտահայտեց նաեւ հայաստանյան պատվիրակության ղեկավար, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Անգլիայի ներկայացուցիչ Ադրիան Պապստը, հիմնական զեկուցողներից հետո խոսք խնդրելով, սկսեց խոսել նույնասեռ ընտանիքների իրավունքների մասին, թեպետ նշեց, որ նման ընտանիքներն ընտանիք դժվար է համարել: Այնուհանդերձ, նա կոչ արեց հարգել այդ մարդկանց իրավունքները ու ինչ-ինչ արտոնությունների մասին ակնարկներ արեց:
Չլսեցին ու չհավատացին (ՀԱՄ առաջնորդին), եւ խորացավ հիվանդությունը –Իսկ գուցե պատվերն ա՞յլ էր այն ժամանակների – Համասաեռականությունը, առավել եւս դրանց ամուսնությունները տեղ չունեն հայության կյանում…
«Ի՞նչ եղավ համասեռամոլ պաշտոնյաների ցուցակը»,- գրեց «Ժողովուրդ»-ը Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ հարցազրույցից հետո: Նորից խոսվեց, որ սեռական սանձարձակությունները ավելի բացահայտ դրսեւորվեցին, երբ ստացան իշխանական վերնախավից ոմանց աջակցությունը: Դեռ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք կառավարության կազմում միասեռականների առկայության մասին ցուցակներ են ուղարկվել ՀՀ նախագահին, վարչապետին եւ պաշտպանության նախարարին: Ըստ ՀԱՄ առաջնորդի, ժամանակին իր աղմկահարույց հայտարարությունը արդյունք է տվել. «Ես չուզեցի դա շոուի վերածել, որովհետեւ այն իսկապես շատ լուրջ Էր: Ես այն ժամանակ տեղեկացնում Էի, որ դա համատարած ձեր դռներն է ծեծելու, ինձ ասում էին, թե դու կատակում ես: Այն ժամանակ Կոմայգին նոր էր ձեւավորվել, ինչպես ասում են, դա Գոմայգու վերածվեց: Այդ ամենը զգուշացնում էի ու ասում, որ ես շոու չեմ ուզում: Ինձ պետք էր, որ հարցը լուծվեր: Իմ մտահոգությունն այն էր, որ դա աստիճանական չիջնի ներքեւ, եթե վերնախավում կա, ապա տրամաբանական Է, որ դա իջնում Է, եւ ամբողջ ազգը, լեզուս էլ չի պտտվում ասեմ, ապրելու է այդ կյանքով: Ու ես գոհ եմ, որ դա կասեցվեց»:
http://www.hayary.org/wph/?p=3512 –
Ի՞նչ եղավ համասեռամոլ պաշտոնյաների ցուցակը.- Նրանք արտագաղթել են նախագահի նստավայրից…
http://www.hayary.org/wph/?p=3511
Նոր մանրամասներ՝ համասեռամոլ պաշտոնյաների ցուցակի մասին. Գառնիկ Իսագուլյանը բացում է փակագծերը…
………………………………………………………………………..
Ըստ «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցի, նաեւ նշվել է, որ հիմա դա չի ծավալվում վերնախավերում, «Ռոբերտ Քոչարյանի ժամանակներն ուրիշ էին, իսկ Սերժ Սարգսյանի ժամանակներում այդ ծավալումներն այլեւս չկան: Ով կա՝ կա, չգիտեմ, դա իրենց գործն Է: Անգամ բանտում, գիտեք, կային միջոցներ, որ այդ ցուցակները տարածեի, ու ինձ բազմիցս ասել են՝ կարող ես տարածել, բայց իմ նպատակը դա չէր: Ես բավարարվեցի նրանով, որ մինչեւ իմ բանտարկվելն ուղարկեցի համապատասխան անձանց, որոնք այս երկրի ղեկավարներն էին, որոնք իրավասու էին ինչ-որ բան անել, ինձ պետք չէր նարդի խաղացողներին էլ այդ ցուցակը տալ»: Վերջում հավաստվում է, որ այս գործը հասել է մի սահմանի, որ պետք է առաջ շարժվել առանց նախկին տարիները մեջբերելու եւ այն կետից, որտեղ կա առաջընթաց եւ ավարտին հասցնելու պայմանավորվածություններ:
Դալայ Լաման եւ Հայ Քրմերը միեւնույն կարծիքն ունեն – Կրոնների կործանումը, Հայոց հավատադարձը եւ… անցումային Արիա-քրիստոնեությանն անցնելը… Ի վերջո վերադառնալու է Հայ Աստվածների պաշտամունքը – (Հավատի ուժը եւ անգեղների (Տորք Անգեղի) վերադարձը)…
Մի քանի միլիարդ բուդդայականների առաջնորդ Դալայ Լաման օրերս հայտարարություն է տարածել եւ, ըստ լրատվամիջոցների, «ցնցել աշխարհը» իր «դարակազմիկ հայտարարությամբ»: Այս բարձրաստիճան հոգեւորականը մասնավորապես ասել է. «…Աշխարհի բոլոր կրոնները մեծ նշանակություն են տալիս սիրո զգացմունքին, կարեկցանքին, հանդուրժողականությանն ու ներողամտությանը եւ նպաստում են հոգեւոր արժեքների զարգացմանը: Դա միանշանակ այդպես է: Սակայն իրականությունն այսօր այնպիսին է, որ էթիկան կրոնի հետ ձուլելու այլեւս իմաստ չունի: Այնպես որ, ես ավելի ու ավելի վստահ եմ, որ եկել է ժամանակը գտնելու նոր ճանապարհ՝ հոգեւոր ու էթիկական հարցերում լուծում գտնել առանց կրոնի»:
Առանց կրոնի հոգեւոր հարցերին լուծում տալն իսկապես դարակազմիկ միտք է, բայց տիեզերաիմաստ գաղտնիքներին փոքրիշատե տիրապետող մարդն անգամ պատահաբար չէր ասի նման խոսքեր:
Բուդդայականների հոգեւոր առաջնորդն այսօր բացահայտ խոսում է այն մասին, որ նա չի տեսնում կրոնը՝ որպես ժամանակակից հասարակության հոգեւոր ու բարոյական հիմք: Այո, դա այդպես է եւ չի կարելի չհամաձայնել Դալայ Լամայի հետ: Ըստ նրա, «մարդկությունն այսօր մանկան գիտակցությունից անցնում է մեծահասակի գիտակցության եւ այլեւս չի ցանկանում «Աստծո ծառա» լինել: Մարդիկ ցանկանում են լինել սեփական ճակատագրի ստեղծողը, իսկ նրանց հազար տարվա դոգմաներ են առաջարկում, որոնք այլեւս չեն համապատասխանում ոչ ժամանակին, ոչ էվոլյուցիային»:
Այս մտքերը եւս պարզ են, բայց վստահաբար ոչ պարզունակ: Գիտենք, որ Դալայ Լաման մեր ժամանակների ամենահարգված մարդկանցից մեկն է եւ սիրելի քաղաքական ու հոգուոր առաջնորդ է միլիոնավոր մարդկանց համար, ուստի համոզված ենք, որ հնչած խոսքերը կշռադատված են ու նպատակայնորեն ասված: Ընդամենը 2 տարեկանում 14-րդ Դալայ-Լամա հռչակված մանուկը այսօր հանդիսանում է Տիբեթի (Չինաստան), Մոնղոլիայի, Բուրյաթիի (Ռուսաստան) եւ բազմաթիվ այլ շրջանների բուդդայականների հոգեւոր առաջնորդը, ով 1989թ. արժանացել է Նոբելյան մրցանակի, իսկ 2006թ. ստացել է ԱՄՆ Կոնգրեսի Ոսկե մեդալ:
Կրոնների ճգնաժամի մասին հայտարարել է նաեւ Հայ Արիական Միաբանությունը: Համաշխարհային կրոնների «Հոգեւոր սպառման» կամ հայ պոետի ասած «Ոգու սովի» մասին խոսել են նաեւ Հայ Քրմերը: Ինչպես Դալայ Լաման է նշել կրոնների մասին, «որպես ժամանակակից հասարակության հոգեւոր ու բարոյական հիմք» չհանդիսացող կառույցի, այդպես էլ արիադավան հայերն են ահազանգել կրոնավորների այլեւս բոլոր հարցերում հանդուրժողականության ու ներողամտության աններելի թույլ կեցվածքի մասին: Այսպես, ժամանակին անհարկի ներողամիտ դրսեւորումներից տկարացան նաեւ հեթանոսական-ազգային (այլեւս գլոբալացված) հավատները, կտրվելով իրենց բնական արմատ-ակունքներից, եւ 301-311թթ. տեղի ունեցավ համաշխարհային հավատափոխությունը: Ազգապաշտական (ազգի ընտրությամբ պաշտվող) հավատներին եկան փոխարինելու անհատապաշտական (անհատի ընտրությամբ պաշտվող) կրոնները…


