Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Օրացույց․ 26-ը օգոստոսի (տեսանյութ)
- Զարեհ Սինանյանը վերանշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնում
- Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ ՆԳՆ
- Բաշինջաղյան և Արտաշիսյան փողոցներում ապամոնտաժվել են ավտոտնակ և կրպակ (տեսանյութ)
- Ձերբակալվել է թմրամիջոցների իրացման մեղադրանքով հեռախուզվող տղամարդ․ ՆԳՆ (տեսանյութ)
- Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կա 9 տուժած․ ՆԳՆ
- Գարշահոտության դեմ. Պրոբացիայի ծառայության շենքի նկուղը կվերանորոգվի
- Հայաստանը Լեհաստանում ռազմական կցորդ կունենա
- Հրդեհի ահազանգ Երևանի Մյասնիկյան պողոտայում
- Առաջիկա զիջումներից առաջ վախի մթնոլորտ է սերմանվելու․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
Monthly Archives: May 2016
Որպեսզի հիմա էլ չհաշվենք՝ քանի երկիր ճանաչեց Արցախի անկախությունը, ինչպես Հայոց ցեղասպանության դեպքում, պիտի վերջնականապես վերահաստատենք Արցախի՝ Հայաստանի հետ վերամիավորման որոշումը…
Արցախի անկախության ճանաչման արահետը
Որպեսզի հիմա էլ չհաշվենք՝ քանի երկիր ճանաչեց Արցախի անկախությունը, ինչպես Հայոց ցեղասպանության դեպքում, պիտի վերջնականապես վերահաստատենք Արցախի՝ Հայաստանի հետ վերամիավորման որոշումը
Վերջին օրերին ադրբեջանական կողմը զորախմբերի նոր շարժ է կատարում արցախա-ադրբեջանական սահմանների մոտ: Ինչպես մեր ՊՆ-ն է հավաստում, դրանք նախորդի նման չեն, ավելի մեծ զորախմբերի շարժի մասին է խոսքը: Ահա այս պայմաններում է, որ պիտի քաղաքական որոշում կայացներ Հայաստանը՝ Ադրբեջանին հասկացնելու համար, որ որեւէ այլ ելք չի թողնվում՝ Արցախի հարցը բանակցային սեղանի շուրջ վստահորեն լուծելու համար:
Որեւէ խոսք, գրավոր, թե բանավոր, ինչը կկապվի Բաքվի պատասխանատվության հետ, այլեւս վստահելի չէ: Անգամ զարմանալի չի լինի, եթե ադրբեջանական կողմը որեւէ փաստաթղթի ստորագրումից րոպեներ անց խախտի այն:
Ուստի՝ կարեւորվեց Արցախի անկախության պաշտոնապես ճանաչումը Հայաստանի կողմից, ինչը ընթացք կտա ԼՂՀ միջազգային ճանաչմանը, որն էլ թույլ կտա վերջ դնել Ադրբեջանի փորձերին՝ ոչնչացնել Արցախն ու նրա ժողովրդին: Ինչը պատահեց Նախիջեւանի հայության հետ: Continue reading
Ընդդեմ թուրքական ծավալապաշտության դեռ աջակցելու են Հայաստանին – Համաշխարհային բեւեռների վերաբերմունքը Հայաստանին՝ տարածաշրջանային հարցերում…
Հայ վերլուծաբանների կարծիքով, հասկանալի է, որ ԼՂՀ անկախության ճանաչումը չի հանգեցնելու հակամարտության կարգավորմանը, սակայն, հարցը տեղափոխվելու է մեկ այլ. մեզ մեկ քայլ առաջ տանող փուլ:
ԱՊՀ ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը նույնպես այդ կարծիքին է: Անդրադառնալով ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացին՝ նա նշել է, որ Հայաստանը ճանաչման հարցը դիտարկում է այն պարագայում, երբ Ադրբեջանը կարող է անցնել ավելի լուրջ ռազմական գործողության, ինչը Երեւանին թույլ է տալու մեկ անգամ եւս ամրապնդելու այն հիմքը, որ Բաքուն բացարձակապես ունակ չէ անցնելու դեպի խաղաղ ճանապարհով կարգավորման եւ համապատասխանորեն՝ ճանաչումը դառնում է «դե ֆակտո» առկայության «դե յուրե» ճանաչում:
Այսպես Հայաստանը ոչ միայն Ադրբեջանին, այլեւ միջնորդ բոլոր երկրներին է զգուշացնում, որ խնդիրը պետք է լուծվի բանակցությունների միջոցով, իսկ զինադադարը խախտող Ադրբեջանը պետք է կա՛մ դադարեցնի իր ծայրահեղ քայլերը կամ՝ պատժվի իր միջազգային պարտավորությունները խախտելու համար:
Իհարկե, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պետք է իրենց վերաբերմունքն արտահայտեն՝ Հայաստանի կողմից ԼՂ-ի անկախությունը ճանաչելու հարցի մասին, ինչն արդեն Բաքուն դարձրել է իր քաղաքական օրակարդի հարց: Այլապես՝ Ադրբեջանը անկիմաստ կհամարի ՄԽ հետագա գործունեությունը, ինչի մասին վաղուց է երազում:
Սրան պատասխան խոսք է ասել Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ով հայտարարել է, թե խոսքը դեռ ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին չէ, այլ՝ հնարավոր ճանաչման, եթե Ադրբեջանը կրկին լայնածավալ հարձակում սկսի: Եվ այս իրավիճակը չի կարող ավելորդ դարձնել ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը մեկնաբանել է հայ պատգամավորների առաջարկը՝ Հայաստանի ղեկավարության կողմից ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, այն «սադրանք» որակելով: Նա հայկական կողմին մեղադրել է իրենց գործած բոլոր մեղքերի մեջ. «բանակցային գործընթացը խափանելու, ստատուս քվոն պահպանելու, միջազգային իրավունքի նորմերին չհետեւելու, ՄԱԿ-ի բանաձեւերն արհամարհելու» համար եւ նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պարտադիր պետք է կտրուկ արտահայտվեն այդ հարցի մասին: Continue reading
Եթե Ադրբեջանը խելոք չմնա – Ուղղակի բանակցություն Ստեփանակերտի հետ… Վիշեհրադյան քառյակի շրջանակներում.- Էդվարդ Նալբանդյանը Պրահայում իր տեղն է դրել Էլմար Մամեդյարովին…
Եթե Ադրբեջանը խելոք չմնա
«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը կառավարությունը քննարկեց երեկվա նիստում:
Որպեսզի թյուրըմբռնումների տեղիք չտա, ճշտեմ, որ կառավարության օրակագում ներառված է համաձայնություն տալը ոչ թե օրենքի նախագծին, այլ կառավարության եզրակացությանը:
Իսկ դրա համաձայն՝ Արցախի ճանաչումը պայմանավորվում է իրավիճակի հետագա զարգացումներով: Եթե Ադրբեջանը ծավալի նոր ռազմական ագրեսիա, ապա Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը կմտնի օրակարգ:
Գործադիրի երեկվա նիստից հետո արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույց ունեցավ: Անդրադառնալով ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի՝ Արցախի անկախությունը ճանաչելու մասին օրենքի նախագծին՝ շեշտեց. «Եթե Ադրբեջանը
փորձի խուսափել հրադադարի հաստատման ռեժիմից, ապա Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը միանշանակ կմտնի օրակարգ: Արցախի անկախության ճանաչումը պայմանավորված է երկու հայկական պետությունների միջեւ բանակցությունների արդյունքներով, հաշվի առնելով ապագա զարգացումները, այդ թվում՝ արտաքին գործոնները:
Կրկնում եմ՝ մեր դիրքորոշումը շատ հստակ է, ու եթե Ադրբեջանը փորձի խուսափել զինադադարի հաստատման ռեժիմից եւ նոր ագրեսիա ծավալի, ապա այդ հարցը միանշանա՛կ կմտնի օրակարգ»:
Ադրբեջանական կողմը երեկ ամբողջ օրը հիստերիայի մեջ էր եւ «պնդումներ» էր հնչեցնում, թե Արցախի անկախության ճանաչումը կնշանակի ԵԱՀԿ Մինսկի գործընթացի ավարտ: Ի պատասխան Շավարշ Քոչարյանը համառոտեց. «Մինսկի գործընթացի ավարտ կնշանակի Ադրբեջանի ագրեսիան»: Continue reading
Վայնասուն՝ Արցախի անկախության ճանաչման շուրջ – ադրբեջանական գործիչների ու զլմ-ների խուճապային տրամադրություններից կարելի է չափել նրանց վախի աստիճանը…
Արցախի անկախության ճանաչման մասին օրինագիծը հավանության արժանացնելն «ուղղակի շոու է»: Հայաստանի կառավարության որոշմանը այսպես է արձագանք ել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ասիմ Մոլլազադեն: «Կարծում եմ՝ սա ուղղակի ներկայացում է: Մենք սպասում ենք այս գործընթացների վերաբերյալ միջազգային կառույցների ու հանրության համապատասխան արձագանքին»,- ասել է նա: Բայց այն նյարդային վիճակը, որ տիրում է ադրբեջանական զլմ-ներում, չի հիմնավորում ադրբեջանցի պատգամավորի ասածները:
Ինչպես եւ ենթադրվում էր, Հայաստանի կողմից Արցախի անկախության հնարավոր ճանաչումը Բաքվում բավական նյարդային արձագանքի է արժանանում: Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ՝ պնդելով, թե Երեւանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը «կթաղի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ձեւաչափը»: «Նման քայլից հետո բանակցությունների շարունակությունը որեւէ իմաստ չի ունենա, ու Մինսկի խումբը կկորցնի իր մանդատը»,,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիեւը:
Ադրբեջանի ԱԳՆ-ն նաեւ հայտնել է, թե ինչ պայմանների դեպքում կլուծվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որ կարգավորումը հնարավոր է միայն Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության շրջանակներում: Continue reading
Մի թե՞ դավադիրներ կան հայոց բանակում – Ցավալի է, որ մեր ամենակայացած պետական կառույցում՝ ՊՆ-ում եւ բանակում կարող են ապակայունացնող դեմքեր ու դեպքեր լինել…
Պաշտպանության նախարարությունում դավադրության, ավելին՝ դավաճանության մասին է խոսել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (ԻՏՁՄ) հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Կարծես ՊՆ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի անգործության մասով (ապրիլի 1-2-ի սահմանային դեպքերի առումով) կասկածները քիչ էին, հիմա էլ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղղությամբ են կասկածներ պտտվում:
Ցավալի է, որ Հայաստանի ամենակայացած պետական կառույցում՝ ՊՆ-ում եւ բանակում կարող են ապակայունացնող դեմքեր ու դեպքեր լինել:
ԻՏՁՄ հ/կ գործադիր տնօրենը Newspress կայքին տված հարցազրույցում ոչ միայն մեղադրել է ՀՀ ՊՆ մի շարք պաշտոնյաների՝ միտումնավոր ՏՏ ոլորտի հայկական կազմակերպությունների հետ ռազմական ոլորտում համագործակցությունը վիժեցնելու մեջ, այլ նաեւ այդ անձանց պետական դավաճանության մեղադրանք է ներկայացրել:
Ինչպես նշվում է հարցազրույցում, համագործակցության ընթացքում մասնագետները պարզել են, որ այդ մարդիկ ոչ միայն չեն անում իրենց գործը, այլ նաեւ թաքցնում են պետական հույժ կարեւոր տեղեկություններ ոչ միայն պաշտպանության նախարարից, այլեւ երկրի նախագահից: Continue reading
Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 2-րդ) Արեւապաշտական կազմաբանություն Ինչ էր ուզում Մակեդոնացին Հայոց բարձրագույն դասից (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…
Սկիզբը՝ թիվ 12-13-ում
http://www.hayary.org/wph/?p=5539 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 1-ին(2)) Արեւապաշտական տիեզերաշինություն – Ու «Արեգակն արդար» դիմելաձեւը դարձավ «Հայր մեր»… Արեւապաշտություն եւ Լուսնապաշտություն…
http://www.hayary.org/wph/?p=5524 —Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 1-ին(1)) Արեւապաշտական տիեզերաշինություն – Քառակողմ կառավարման մոդելով աշխարհն ապրել է մինչեւ… Արարիչը որպես սկիզբ՝ ձեւավորում է անեզրականը (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…
Մաս երկրորդ
Սովորեցրու միայն նրան ով իվիճակի է, իմանալով քառակուսու մեկ անկյան մասին կարող է նա պատկերացնել ամբողջը։
Կոնֆուցիոս, մ.թ.ա. 551-479թթ.
Հայոց ավանդապատումների մեջ արեգակնային Տարին եւ Կենաց ծառի խորհրդանիշը «Ծիրանի ծառն» էր: Համաձայն արեւային Ծիրան/Կենաց ծառի հավատամքային համակարգի՝ արեգակնային 12 ամիսները համարժեք են արեւային Ծիրան/Կենաց ծառի 12 ճյուղերին: Ծիրան/կենաց ծառի հաջորդ տարբերակը կենդանակերպի համակարգն է: Մեկ այլ ավելի հասկանալի տարբերակն է ժամանակակից տարեցույցը, որպես 365 օրից կազմված համակարգ: Այս համակարգից հիմնականում օգտվում է ժամանակակից քաղաքացիական հասարակությունը։
«Ի սկզբանէ էր Բանն, եւ Բանն էր առ Աստուած, եւ Աստուած էր Բանն» միտքը Արարարչի բացարձակության խորհրդանիշն է, եւ այդ «Բանն» որպես «լուսավորված կամ արդեն կյանքով լեցուն» բացարձակ երեւույթ, տիեզերքում նախատեսված է նաեւ մարդու համար եւ այն համարժեք է «ոգեղեն հուրին», «հուրը ի սկզբանէ է»:
Պատահական չէ, որ «հուր» բառը, ըստ Աճառյանի, բուն հայկական է, նրանով են կազմվել երկնային մարմնի անվանումը՝ «Հրատ», Վահագնի բնութագիրը՝ «նա հուր հեր ուներ» եւ վերջապես արեւի աստվածության անուններից մեկը՝ Միհր։
Արեւապաշտական կազմաբանության մեջ արեւը, որպես սկիզբ, անփոփոխ դոգմատ է, իսկ մեր էթնոսի արեւապաշտական կազմաբանության մեջ «արեգակն արդար» եզրույթը ընկալում ենք իբրեւ Արարչի հոգեւոր էության մարմնավորում, իսկ մենք մեզ ընկալում ենք որպես «արեւ որդիներ»՝ շարունակություն։
Արեւապաշտական կազմաբանության մեջ հաջորդ խնդիրը Սուրբ Լեռան՝ Արարատի պատկերի գաղափարական եւ գրաֆիկական արտացոլումն էր, որի լուծումը տվել են մեր նախնիները։ Սուրբ Լեռան պատկերի գաղափարական եւ գրաֆիկական կրկնօրինակը բուրգն է։ Բուրգը ստեղծվում է հարթությունից դուրս գտնվող եռանկյան եւ չորրորդ չափման հետ միավորվելով եւ, որպես իմաստասիրության ծիսական տաճար, խորհրդանշում է միկրո եւ մակրոտիեզերքները՝ Արարչին՝ Մեկ Էությունը։ Continue reading


