Monthly Archives: September 2016

Ցմահ ազատազրկում եւ միա՛յն Հայաստանում – Այլապես հայասպանը իր պատիժը գուցե նաեւ փառաբանումներով անցկացնի ՌԴ-ում, որտեղ հանցագործներն ու այլամերժները գրեթե նույն մտածողությունն ունեն – գուցե իր երկրում սաֆարովյան լուսապսակով էլ հերոսացվի՞…

Օգոստոսի 23-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Գյումրիի ՌԴ 102-րդ ռազմաբազայի N զորամասում հրապարակեց Վալերի Պերմյակովի դատավճիռը:

Դատարանը Պերմյակովին դատապարտեց ցմահ ազատազրկման՝ համակցելով նաեւ 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ եւ 4-րդ կետերով եւ 34-329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվելիք պատժաչափերը՝ համապատասխանաբար 10 եւ 2 տարի ազատազրկում:

Սակայն չի ասվել, թե Ավետիսյանների ընտանիքին գլխատած՝ մեղմ ասած գերհանցագործը որտեղ կկրի իր պատիժը:

Ավետիսյանների հարազատները Ավետիսյանների սպանության գործով անցկացված դատավարությունը համարում են «թատրոն՝ խամաճիկներով»:

Ավետիսյան Սերյոժայի եւ Հասմիկի դուստրերը՝ Լուսինեն եւ Անահիտը համարում են, որ գործը բացահայտված չէ, որ դատավարությունը չի անցկացվել ինչպես օրենքն է պահանջում:   Continue reading

Հավասարություն երեք անհայտներով կամ՝ Աշտար, Աշտարակ, Ճատրակ – Աշտար-Աստղիկը ոչ միայն ջրի, գեղեցկության, մայրության դիցուհի է, այլ նաեւ՝ ժամանակի (1-ին մաս)… Հայտնաբերվել է էկզոմոլորակ… Հրեան սեւ խոռոչ է ստեղծել…

Մաս առաջին. Աշտար

Երբ կարդում ես հետեւյալ տողեը, թե «շախմատը ծագել է Հնդկաստանում, ընդունվել եւ տարածվել Իրանում, սիրվել ու գնահատվել Հայաստանում, այնուհետեւ սփռվել Եվրոպայում», անմիջապես ուզում ես հարց տալ՝ ո՞ր Հնդկաստանում՝ այժմյան թերակղզի Հնդկաստանու՞մ, թե՞ Հին Հնդկաստան-Հայաստանում (Հին Հնդկաստան-Հայաստան թեմայի հետ կապված «Լուսանցք»-ը հրապարակումներ արել է): Վերը նշված տողերի հեղինակն է բանասիրության թեկնածու (այդպես է տպագրված), դոցենտ Սաթենիկ Ավետիսյանը, ով խմբագրել է Հովսեփ Օրբելու եւ Կ. Տրեվերի «Շամրանգ՝ գիրք շախմատի մասին» գիրքը՝ հայերեն եւ ռուսերեն լեզուներով (Օրբելի եղբայրների տուն-թանգարան, Ծաղկաձոր, 2015): Հայերեն խմբագրությամբ գրքի անվանումն է «Ճատրակ Շամրանգ»:

Ի դեպ, Հ. Օրբելին իր գրքում ճատրակ բառն ընդհանրապես չի հիշատակում:

Ճատրակի մասին տեղեկությունները մեզանում սակավաթիվ են: Հայտնի է, որ Հին Հայաստանում շախմատը անվանվել է ճատրակ, երբեմն՝ ճատրկուց: Հնագիտական պեղումները ցույց են տվել, որ Հայկական լեռնաշխարհում ճատրակը հայտնի է եղել հնուց (ըստ Լ. Օրբելու՝ 9-րդ դ.):

Զարմանալին այն է, որ հայոց լեզվի բացատրական բառարաններում չկա ոչ մի տեղեկություն ճատրակ բառի ծագման վերաբերյալ: Ճատրակ բառի դիմաց ամենուրեք գրված է՝ տե՛ս շախմատ: Հ. Աճառյանի «Արմատական բառարան»-ում կարդում ենք. «Ճատրակ, վրացերեն՝ ճատրակի, սանսկրիտերեն՝ caturanga=catur (չորս) + anga (մաս), բուն նշանակությունը՝ քառանգամ»:   Continue reading

Ռիոյից հետո՝ պատմության վերանայում.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (3-րդ մաս) – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… «Սիրելի՛ հայեր, միշտ հիշե՛ք, որ դուք լավագույնն եք, ես ձեզ սիրում եմ, որովհետեւ ես էլ ձեր մի մասն եմ. ունեմ հայ արյուն»…

Սկիզբը՝ թիվ 26-27-ում

http://www.hayary.org/wph/?p=5727Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (2-րդ մաս) – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի, բայցեւ ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… Արդի օլիմպիական խաղերին մասնակցած առաջին հայ մարզիկները…

http://www.hayary.org/wph/?p=5717Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- (1-ին մաս) – Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի… Մինչ դեպի նորագույն ժամանակներ «առաջադիմելը»՝ արժե պարզապես դիմել մի «կամրջող» համեմատության…

Իր ամբողջ պատմության ընթացքում մարդկությունն առավել լավ ոչինչ չի ստեղծել, քան՝ օլիմպիական խաղերը: 

Սերգեյ Վայցեխովսկի (ԽՍՀՄ, կանանց աշտարակացատկի 1976թ. օլիմպիական չեմպիոն Ելենա Վայցեխովսկայայի հայր-մարզիչ)

Սկսենք ենթավերնագիրը հաստատող վերջից՝ երկու չեմպիոնների պատվին՝ բոլորիս ուղղված եռակի շնորհավորանքներով:

2016թ., Ռիո դե ժանեյրո

Արթուր Գեւորգի Ալեքսանյան (Հայաստան, ծնվել է 1991թ. հոկտեմբերի 21-ին, Գյումրիում), հունահռոմեական ըմբշամարտ, մինչեւ 98 կգ: Անկախ Հայաստանի առաջնեկ օլիմպիական չեմպիոնը, միակն աշխարհում, որ ծնվել է իր պետության անկախության հռչակման (1991թ. սեպտեմբերի 23) առաջին իսկ ամսում:

Յանա Կարապետի Եգորյան (Ռուսաստան, ծնվել է արցախյան գլխավոր ռազմահաղթանակների տարում՝ 1993թ. դեկտեմբերի 20-ին, Երեւանում), թրասուսեր, ազգությամբ էլ, ազգանվամբ էլ միակ հայուհին, որ կրկնահաղթել է եւ՛ անհատական, եւ՛ թիմային առաջնություններում: Անկախ Հայաստանի սերունդ ամենաերիտասարդ եւ միակ կրկնակի օլիմպիական չեմպիոնը:

Հիմա շարունակենք նախորդիվ կիսատ թողածը:

Օլգա Սերգեյի Հակոբյանը՝ ծնյալ Լեւինա (օլիմպիական չեմպիոն հռչակված՝ Ռուսաստանի կանանց ձեռնագնդակի հավաքականի կազմում), 2012թ. վերցրել է հայ ամուսնու՝ Վոլգոգրադի «Դինամո» թիմի պետ Էդուարդ Հակոբյանի ազգանունը: Ունեն դուստր:

Ալֆրեդ Հայոշի (Հունգարիա, 1896, լող, կրկնաչեմպիոն) հարցում ամեն ինչ ճիշտ է մարզական մասով, բայց նրա ծնյալ անուն-ազգանունն էր Առնոլդ Գուտման (ազգությամբ հրեա): Հույժ ուշագրավ է այն լեզվափաստը միայն, որ հետագայում նրա՝ հատուկ միտումով ընտրած ու վերադիրով արդարացրած մակազգանունը՝ Hajo՛s = Հայոշ, հունգարերեն նշանակում է «ծովային»՝ «հայ» արմատից:   Continue reading

Օլիմպիադա. մարզական աշխարհի խաչմերուկում` մեկ հեւքով.- Ռիո-2016. Հայաստանը 42-րդն է մեդալներով… Հայաստանում պանծանքով դիմավորեցին մեր օլիմպիականներին… Ռիոյում՝ երկրի նախագահի մակարդակով… Օլիմպիական ոսկի՝ 20 տարվա դադարից հետո… Ռուսաստանի մատը՝ Միհրան Հարությունյանի գործում, ով մնաց որպես իրակա՛ն չեմպիոն…

Ռիո-2016. Հայաստանը 42-րդն է մեդալներով

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում ավարտվեցին 31-րդ ամառային օլիմպիական խաղերը: Հայաստանի հավաքականը մեդալային հաշվարկով զբաղեցրեց 42-րդ տեղը 88 երկրների մեջ: Այդ հաշվարկով առաջինն ԱՄՆ- էր, որի հավաքականը թերեւս մրցակցությունից դուրս էր՝ ընդհանուր առմամբ շահելով 121 մեդալ, այդ թվում՝ 46 ոսկի: Ի դեպ. 2016թ. օգոստոսի 5-21-ը Ռիո Դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերում 33 մարզաձեւերում խաղարկվել է մեդալների 301 հավաքածու:

Հայաստանի մարզիկներից առավել հաջող հանդես եկան հունահռոմեական ոճի ըմբիշները: Արթուր Ալեքսանյանը զբաղեցրեց 1-ին տեղը եւ հռչակվեց օլիմպիական չեմպիոն, իսկ Միհրան Հարությունյանը հասավ եզրափակիչ եւ միայն մրցավարների անհիմն (ասենք՝ միտումնավոր) որոշումների պատճառով զրկվեց ոսկե մեդալից: Մարզաձեւում, այնուամենայնիվ, գրանցվեց լուրջ ձախողում, քանի որ 2015թ. աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը պարտվեց արդեն առաջին մրցափուլում եւ դուրս մնաց պայքարից:

Հաջող հանդես եկան նաեւ մեր ծանրորդները: Նրանցից 2-ը՝ Սիմոն Մարտիրոսյանը եւ Գոռ Մինասյանը, իրենց քաշային կարգում գրավեցին 2-րդ տեղը եւ արժանացան արծաթե մեդալի: Այստեղ նույնպես լուրջ ձախողումներ ունեցանք: Անդրանիկ Կարապետյանը, ով պոկում վարժությունից հետո վստահ զբաղեցնում էր 2-րդ տեղը, հրում վարժության ժամանակ լուրջ վնասվածք ստացավ (ձեռքը դուրս ընկավ) եւ մրցանակային տեղից զրկվեց: Մրցումները չկարողացավ ավարտել նաեւ Առաքել Միրզոյանը, ով ոտքը վնասեց արդեն առաջին վարժության ժամանակ: Անհաջող հանդես չեկան նաեւ Նազիկ Ավդալյանը (5-րդ տեղ) եւ Ռուբեն Ալեքսանյանը (4-րդ տեղ), ով հնարավորություն ուներ բրոնզե մեդալ նվաճելու:

Բրոնզե մեդալին մոտ էր նաեւ մեր ազատ ոճային ըմբիշ Լեւան Բերիանիձեն, ում բախտը չբերեց այնքանով, որ կիսաեզրափակիչում հանդիպեց օլիմպիական խաղերի ապագա չեմպիոնի հետ եւ պարտվեց: 3-րդ տեղի համար մրցամարտի վերջում շատ կարեւոր 2 միավոր կորցրեց, մրցակցին թույլ տվեց հավասարեցնել հաշիվը եւ դառնալ մեդալակիր: Իսկ ահա մեր մյուս ազատ ոճայինները պարզապես հիասթափեցրին իրենց ելույթներով:

Ռիո-2016-ից Հայաստանի համար մեդալ կարող էր բերել նաեւ մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը, ով հաջողությամբ հաղթահարեց որակավորման փուլը, սակայն եզրափակիչ մրցումներում իր հնարավորություններից ցածր հանդես եկավ եւ ի վերջո զբաղեցրեց նախավերջին 7-րդ տեղը:

Մեր բռնցքամարտիկները լիովին ձախողվեցին օլիմպիական խաղերում, թեեւ որոշակի սպասելիքներ կար նրանցից: Նրանք չկարողանալով հաղթահարել որակավորման փուլը՝ ժամանակից շուտ դուրս մնացին պայքարից: Ի դեպ, մերոնց մրցակիցներից ոչ մեկին չի հաջողվել հասնել եզրափակիչ, ինչը վկայում է այն մասին, որ հակառակորդներն այնքան էլ բարձր կարգի չէին:

Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմիյանը եւս դժգոհ է մնացել մեր աթլետների ելույթներից: Ավելին, հեռացատկորդ Գոռ Ներկարարյանը չի ներկայացել մրցմանը, եւ այդ մասին ոչինչ չի հայտնել Հայաստանի օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը (ըստ որոշ աղբյուրների, նա Ռիոյում առողջական խնդիրներ է ունեցել եւ չի հայտավորվել մրցմանը): Բրազիլիայում վնասվածք ստանալու պատճառով մրցուղի չի կարողացել դուրս գալ նաեւ մեր լողորդուհի Մոնիկա Վասիլյանը:

Ամփոփելով 31-րդ ամառային օլիմպիական խաղերում մեր մարզիկների ելույթները՝ կարելի է նշել, որ այն որոշակիորեն ստացված էր մեզ համար, սակայն չսպասված անհաջողություններն ավելի շատ էին:   Continue reading

Նուդիստները մերկ խաղեր են կազմակերպել Ռիո Դե Ժանեյրոյի լողափին… Շվարցենեգերն առողջ ապրելակերպի կոչ է արել… Գինեսի ռեկորդ՝ ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին… Գեբեշյանի անունով կկոչվի զուգափայտերի նոր հնարքը… 2 ոսկե մեդալ՝ շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունից… Ֆուտբոլ եւ ֆուտզալ… «Ուրարտու»-ն, «Արարատ»-ը եւ Գյումրիի բլոտի մրցաշարը…

Նուդիստները մերկ խաղեր են կազմակերպել Ռիո Դե Ժանեյրոյի լողափին

Ռիոյի լողափերից մեկում նուդիստների մի խումբ սեփական Օլիմպիական խաղերն է անցկացրել: Նրանք ֆուտբոլի, լողափի վոլեյբոլի, լողի եւ վազքի մրցույթներ են անցկացրել: Մերկ մարդիկ մրցել են նաեւ ճոպանի քաշման եւ սյորֆինգի մեջ:

Նուդիստ-սպորտսմենների խաղերի տեսագրությունը հայտնվել է համացանցում եւ մեծ թափով դիտումներ է հավաքում: Մի շարք օգտատերեր աշխարհի տարբեր ծայրերից այդ խաղերին մասնակցելու ցանկություն են հայտնել: Կազմակերպիչները դեմ չեն մասնակիցների համալրմանը:

Շվարցենեգերն առողջ ապրելակերպի կոչ է արել

Կալիֆորնիայի նախկին նահանգապետ, դերասան Առնոլդ Շվարցենեգերը երազում է առավել առողջ ու մարզական աշխարհի մասին: Նա ժամանել էր Հոնկոնգ՝ մասնակցելու՝ մարզական փառատոնին, որն ի պատիվ իրեն կոչվել է՝ Arnold Classic Asia Multi-Sport Festival: Փառատոնը մինչեւ օգոստոսի 21-ը տեւեց:

Ծրագրում ներառված էին յոգա, ձեռքի գնդակ, ծանրամարտ, շախմատ եւ այլ սպորտաձեւեր, ինչպես նաեւ Ռուբիկի խորանարդի հավաքմանը նվիրված միջոցառումներ:

«Ինձ համար կարեւոր է ոչ միայն աշխարհի չեմպիոն լինելը, ֆիլմերում նկարահանվելը եւ նահանգապետ լինելը, այլեւ օգտագործել իմ ազդեցությունն ամբողջ աշխարհում առողջ ապրելակերպի առաջխաղացման համար»,- ասել է Առնոլդ Շվարցենեգերը:

Թիմ Դանկանը հրաժարվել է Օբամայի հետ նույն ինքնաթիռով մեկնել Բրազիլիա

Այս մասին պատմել է «Սան Անտոնիո» բասկետբոլային ակումբում Դանկանի թիմակից Բրյուս Բոուենը: «Թիմը երբեք չի սիրել լինել համընդհանուր ուշադրության կենտրոնում, երբեք չի ուզել այն, ինչի համար մյուսներն են անհանգստացած: Նման մարդկանց հաճախ չես հանդիպի:

Նրան առաջարկեցին ԱՄՆ-ի նախագահի հետ նույն ինքնաթիռով մեկնել Ռիո: Նա դա քննարկեց ինձ հետ: Ես ասացի. «Դե, դու, իհարկե, կհամաձայնվես»: Իսկ Թիմը պատասխանեց. «Գիտես, ես նման բաների սիրահար չեմ»: Զարմանալի է, քանի որ ճնշող մեծամասնությունն ուրախությամբ կընդուներ այդպիսի առաջարկը, սակայն նման բաները Դանկանին չեն հետաքրքրում»,- Բոուենի խոսքերը մեջբերել է eurosport.ru-ն: Ավելացնենք, որ Դանկանը հուլիսին հայտարարել է խաղացողի կարիերան ավարտելու մասին:

Օլիմպիական խաղերում ռուս բոլոր մրցանակակիրները սպիտակ BMW կստանան

Ռուսաստանի հավաքականի կազմում Օլիմպիական խաղերի հաղթողներն ու մրցանակակիրները ոչ միայն դրամական պարգևատրում կստանան, որի մասին արդեն հաղորդվել է: Ինչպես տեղեկացնում է «Սպորտ Էքսպրես»-ը, բոլոր մեդալակիրներին նաև սպիտակ BMW կհատկացվի:

Հիշեցնենք, որ ընդհանուր թիմային հաշվարկում Ռուսաստանի ընտրանին գրավել է 4-րդ տեղը՝ նվաճելով 56 մեդալ, որից 19-ը՝ ոսկե, 18-ը՝ արծաթե, 19-ը՝ բրոնզե:

Գեբեշյանի անունով կկոչվի զուգափայտերի նոր հնարքը

Totoexpert-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանը ներկայացնող միակ մարմնամարզուհի Հուրի Գեբեշյանն ասաց, որ Ռիոյում ամեն ինչ շատ լավ է, ինքը  հիանալի ժամանակ է  անցկացնում։ «Անչափ ոգեւորված եւ հպարտ եմ ներկայացնել Հայաստանը Օլիմպիական խաղերում»։

Հուրին հավելեց, որ գոհ է  իր արդյունքներից, կարողացավ իրագործել իր ծրագրածը բոլոր վարժություններում։ «Կատարեցի նոր հնարք զուգափայտերի վրա, որը կանվանվի Գեբեշյան։ Շատ էի անհանգստանում հնարքը կատարելիս, քանի որ ընդամենը մեկ-երկու ամիս առաջ ենք մշակել, բայց համոզված էի, որ կհաջողեմ»,- ասել է  նա։

Այն հարցին թե ինչու է համբուրում գործիքները ելույթների ավարտից հետո Հուրին պատասխանեց, որ սա իր վերջին մրցումներն են։ «Մարմնամարզությունն ինձ շատ բան է տվել, ես իմ ողջ կյանում զբաղվել եմ այս մարզաձևով։ Ուզում էի շնորհակալություն հայտնել այս մարզաձևին և միակ զգացմունքների արտահայտման միջոցը մնում էր գործիքներին գրկելն ու համբուրելը»։   Continue reading

Վստահել պետակա՞ն, թե՞ մասնավոր դպրոցին… 7-րդ դասարանում «Ազգային երգ ու պար» կդասավանդվի… Միշան 2-րդն է «Մանկական Նոր ալիք-2016»-ում… Ընտրվել է երեւակայական կիթառի առաջնության հաղթողը… «Օսկար»-ի է ներկայացվելու «Երկրաշարժ» ֆիլմը… Հայտնի է աշխարհի ամենաերիտասարդ ռեկորդակիր ճանապարհորդը… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Վստահել պետակա՞ն, թե՞ մասնավոր դպրոցին

Որակյա՞լ է մեր կրթությունը. միանշանակ՝ այո՛ եւ միանշանակ՝ ոչ. պատասխանը պայմանավորված է այն հանգամանքով, թե ո՞ր կողմից ես խնդիրը դիտարկում: Օրինակ՝ այո, որովհետեւ մեր աշակերտները միջազգային օլիմպիադաներում փայլում են, ոչ, որովհետեւ, մեր դասագրքերի մի որոշ հատված, մեղմ ասած, հեռու է դասագիրք կոչվելուց: Խնդիրը բազմաշերտ է, եւ մենք դրան անդրադարձել ենք տարբեր առիթներով:

Հիմա, նոր ուստարվա հետ կապված, այլ խնդրի եմ ուզում ուշադրություն հրավիրել. լավ կրթություն հնարավո՞ր է ստանալ հանրակրթական դպրոցներում:

Հարցին մոտենամ որպես ապագա դպրոցականի ծնող: Կարող եմ մտածել, ո՛չ, հնարավոր չէ, հնարավոր լիներ, նախկին կրթության նախարար Արմեն Աշոտյանը իր երեխաներին մասնավոր կրթարան չէր ուղարկի: Եվ, ի դեպ, նա դա արել է կրթության նախարար եղած ժամանակ: Թեեւ մենք լրագրողներով հաճախ էինք կատակում, թե Աշոտյանով առաջնորդվել պետք չէ, որովհետեւ Աշոտյանը կրթական համակարգից տեղյակ չէ, ամբողջ օրը ֆ/բ-ում ստատուսագիր է աշխատում: Եթե այս վերջին տարբերակին լրիվ լուրջ վերաբերեմ, այնուամենայնիվ, մտահոգիչ մի բան կա. սեփական երեխային հանրակրթական դպրոց չտալով՝ կրթության նախկին նախարարը մի տեսակ հակագովազդ արեց այսպես ասած, պետական դպրոցներին:

Փոխարենը ճիշտ հակառակն արեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով իր բոլոր դպրոցահասակ երեխաներին վստահել է սովորական՝ Ավանի թիվ 177 դպրոցին: Սեպտեմբերի 1-ին էլ իր որդիներից մեկին ուղեկցեց առաջին դասարան: Քաղաքապետն իրեն կարո՞ղ էր թույլ տալ Աշոտյանի շռայլությունը՝ երեխաներին մասնավոր դպրոց տալով: Միանշանակ՝ այո: Եթե չի արել, ապա վստահում է հանրակրթական դպրոցի տված կրթությանը: Այս տարբերակին չհավատալ չեմ կարող, որովհետեւ մեկ անգամ չէ, որ ականտես եմ եղել, թե ինչպես մեր գյուղերից եկած երեխաները բուհեր են ընդունվում՝ ընդ որում՝ առանց կրկնուսույցների մոտ պարապելու նաեւ: Ասել կուզի՝ հանրակրթական դպրոցներում հիմքը դեռ լավ են դնում:

Ինչեւէ մեզ պետք է որակյալ ու մատչելի կրթություն:

Աստղինե Քարամյան

* * *

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ նպաստառու ընտանիքների 1-ին դասարան հաճախող երեխաներին կտրվի դրամական օգնություն:

1-ին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության իրավունք ունի դիմելու ամսվա դրությամբ ընտանեկան նպաստի իրավունք ունեցող այն ընտանիքը, որի անչափահաս անդամներից մեկն ընդունվել է հանրակրթական ուսումնական հաստատության 1-ին դասարան:

Հրատապ օգնություն ստանալու համար  ընտանիքի չափահաս անդամներից մեկը երեխայի` 1-ին դասարան ընդունվելու տարվա օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների ընթացքում, տարածքային սոցիալական աջակցության գործակալություն /բաժին/ պետք է ներկայացնի առաջին դասարան հաճախելու մասին տեղեկանք:

1-ին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է ընտանիքի` 1-ին դասարան ընդունվող յուրաքանչյուր երեխայի համար:

Երեխայի` 1-ին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության գումարը կազմում է 25.000 դրամ:

Հրատապ օգնությունը տրվում է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն:

ԱՎԾ. Հանրապետությունում հաշվառվել է 8 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս

2015թ. տարեվերջի դրությամբ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից հաշվառվել է 8 մուրացիկ եւ թափառաշրջիկ անչափահաս: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, նրանք բոլորն էլ տղաներ են: 4-ը հաշվառվել են Երեւանում, 3-ը՝ Լոռիում, 1-ը՝ Շիրակում:

Նրանցից 5-ը մինչեւ 14 տարեկան են, մեկը՝ 14-15 տարեկան, երկուսը՝ 16-18 տարեկան: Ծառայության տվյալների համաձայն, վերջին 14 տարիների ընթացքում մուրացիկ եւ թափառաշրջիկ երեխաների թիվը հանրապետությունում նվազել է:

Եթե 2002-ին հաշվառվել է մուրացիկ եւ թափառաշրջիկ 111 երեխա (37-ը՝ աղջիկ), 2005-ին այդ թիվը հասել  է 46-ի, 2010-ին՝ 20-ի, 2012-ին՝ 16, 2013-ին՝ 13: 2014-ին եւ 2015-ին մուրացիկ ու թափառաշրջիկ անչափահասների թվում աղջիկներ չեն եղել:

7-րդ դասարանում «Ազգային երգ ու պար» կդասավանդվի

ՀՀ կրթության և գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հրամանով հաստատվել է հանրակրթական հիմնական դպրոցի 7-րդ դասարանի «Ազգային երգ ու պար» առարկայի փորձնական ծրագիրը: Ըստ այդմ՝ ծրագիրն իրականացնող դպրոցներում «Ազգային երգ ու պար» առարկային հատկացվում է շաբաթական 1,5 դասաժամ՝ տարեկան 51 դասաժամ, որը դպրոցը կարող է տրամադրել դպրոցական բաղադրիչին կամ «Ֆիզկուլտուրա» առարկային հատկացված դասաժամերից:

«Ազգային երգ ու պար» առարկայի 7-րդ դասարանի փորձնական ծրագրի հեղինակը «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար, պարուսույց Գագիկ Գինոսյանն է: Ծրագիրը ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի կողմից ստացել է դրական եզրակացություն: Նշենք, որ «Ազգային երգ ու պար» առարկան ՀՀ հանրակրթական դպրոցներում ներդրվել է 2014-2015 ուսումնական տարվանից սկսած: Առարկայի ուսուցումն իրականացվում է 5-7-րդ դասարաններում: Այս տարի «Ազգային երգ ու պար» առարկայի դասավանդումը կիրականցվի 113 հանրակրթական դպրոցներում:

Հայ ուսանողները 7 մեդալ են շահել մաթեմատիկական միջազգային օլիմպիադայում

Բուլղարիայի  Բլագոեւգրադ քաղաքում տեղի է ունեցել մաթեմատիկական միջազգային ուսանողական հերթական օլիմպիադան), որին մասնակցել են աշխարհի 72 համալսարանների  թիմեր՝ ավելի քան  320 մասնակից, տեղեկացնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը: Հայաստանից մասնակցել են Երեւանի պետական, Հայաստանի Ամերիկյան եւ Սլավոնական համալսարանների  թիմերը: Օլիմպիադան անցկացվել է եւ՛ անհատական, եւ՛ թիմային հաշվարկներով:   Continue reading