Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Եթե անգամ պիտի ընտրեք թույլ, ձայնը փոշիացնող ուժի և չընտրելու միջեւ՝ ընտրության գնալը հաստատ ավելի ճիշտ է. Առավոտ (տեսանյութ)
- Վթար Շաղափ բնակավայրի սկզբնամասում․ կա զոհ
- ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
- Առգրավել են Արցախի նախագահի հեռախոսը․ փաստաբան
- Ֆրունզե Դովլաթյան փողոցում տուն է այրվում
- Լուկաշենկոն և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
- Պարտադիր կրթությունը դարձնելու ենք 11-ամյա․Թաթոյան (տեսանյութ)
- Անդրանիկ Թեւանյանի փաստաբանի հայտարարությունը
- ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդները հրապարակել են զեկույց՝ ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ
- Նա պետք է լինի կախիչ ստուգողից մինչև կաթողիկոս (տեսանյութ)
Monthly Archives: March 2017
Եթե ցնցումներ չլինեն,– Հայաստանի պետական պարտքի մասին – Առավել ազնիվ կլինի, եթե մեր պետական այրերն ասեն, որ առանց արտաքին պարտքի ներգրավման չեն կարող շատ կենսական հարցեր լուծել…
Հայաստանի Հանրապետության պետական պարտքը 2016թ. դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 2 տրիլիոն 872.1 մլրդ դրամ կամ 5 մլրդ 934,8 մլն ԱՄՆ դոլար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հրապարակված տեղեկանքից։
Պետական պարտքը, այսպիսով, տարվա սկզբի համեմատ աճել է 415,8 մլրդ դրամով կամ 828.7 մլն դոլարով։ Ուշագրավն այն է, որ միայն դեկտեմբերի ընթացքում պետական պարտքը աճել է 185,3 մլրդ դրամով կամ 342,5 մլն դոլարով։
Մեր պետության արտաքին պարտքը 2016թ. ընթացքում աճել է 482,1 մլն դոլարով եւ այդ տարվա. վերջին կազմել 4 մլրդ 798,3 մլն դոլար։ Միայն դեկտեմբերին ՀՀ արտաքին պարտքը աճել է 303,3 մլն դոլարով։ Նշենք, որ արտաքին պարտքից 504,7 մլն դոլարը Կենտրոնական բանկի պարտքն է։
ՀՀ ներքին պարտքը 2016թ. ընթացքում աճել է 181,6 մլրդ դրամով եւ կազմել 550 մլրդ դրամ։ Continue reading
«Սեւ ցուցակ»-ը պիտի սեւ գործ սարքենք Բաքվի գլխին – Ինչու՞ Բելառուսը Հունգարիայի կարգավիճակում չէ… «Մոսկվան արդեն սկսում է» – Ռուսաստանը ԵԱՏՄ դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Բելառուսի, այդ երկիրը ամբողջ ծավալով չի իրականացնում Պայմանագրի կանոնակարգի պահանջները 2014թ.-ից սկսած…
«Սեւ ցուցակ»-ը պիտի սեւ գործ սարքենք Բաքվի գլխին – Ինչու՞ Բելառուսը Հունգարիայի կարգավիճակում չէ…
Այն փաստը, որ հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին կեղտոտ գործարք էր, գոնե Հայաստանում կասկածող չկար, չնայած այդ գործարքը բազմաթել էր, որը նույնպես դժվար չէր բացել:
Իլհամ Ալիեւը լավ է յուրացրել թուրք-հրեական երբեմնի (հայերիս լավ ծանոթ ու շատ վտանգավոր) միասնական քաղաքականության (պանթուրքիզմ-սիոնիզմ) դասերը, եւ կարողացավ այս անգամ էլ իր կիսահրեա կնոջ՝ Մեհրիբան Ալիեւայի փեշերի ետեւից տանել Ալեքսանդր Լուկաշենկոյին, եւ ապա, ցույց տալ երեք մատի կոմբինացիա:
Իզուր չէ, որ «Լուսանցք»-ն իր վերջին թողարկումներից մեկում նշել էր, որ Ադրբեջանի նախագահը Բելառուսի նախագահի համար եւ «մամառոզա» է աշխատում եւ «պապա»:
Հայաստանի ԱԺ փոխնախագահ, հայ-բելառուսական պատգամավորական բարեկամական խմբի համանախագահ Էդուարդ Շարմազանովը եւս «կեղտոտ գործարք» էր որակել Բելառուսի կողմից Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելը: Ապա հավելել էր, թե մշտապես ասել են՝ ԼՂ կարգավորման գործընթացը բացառապես խաղաղ տրամաբանությունից պիտի բխի եւ երկու պետությունների միջեւ այս կեղտոտ գործարքը կոպտորեն խախտում է ժողովրդավարական արժեքների, մարդու ազատության իրավունքի, քաղաքացու ազատ տեղաշարժի, եւ չի բխում տարածաշրջանային խաղաղության տրամաբանությունից: «Ավելին, սա քայլ է, որը դեմ է հայ-բելառուսական քաղաքական հարաբերությունների մակարդակին: Որպես հայ-բելառուսական խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ՝ պետք է նշեմ, որ սա քայլ է, որը չի բխում ոչ հայ-բելառուսական հարաբերություններից, ոչ էլ ռուս-բելառուսական հարաբերություններից, որովհետեւ կալանավորված լրագրողը նաեւ Ռուսաստանի քաղաքացի է: Որպես հանձնաժողովի համանախագահ մեկ անգամ եւս հայտարարում եմ, որ սա ուղղակի խայտառակություն է»,- ասել ԱԺ փոխխոսնակը: Continue reading
Հրամայականը՝ կենտրոնաձիգ կառավարում – Արցախն ի տարբերություն Հայաստանի խորհրդարանական եւ Ադրբեջանի խանական համակարգերի՝ ընտրեց ուժեղ նախագահի տեսլականը…
Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի Կենտրոնական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը հրապարակեց սահմանադրական հանրաքվեի նախնական արդյունքները: Ըստ այդմ՝ հանրաքվեին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 76,5%-ը: Տեղի օրենսդրության համաձայն, որպեսզի հանրաքվեն համարվի կայացած, հարկավոր է, որպեսզի քվեարկությանը մասնակցեն ընտրողների առնվազն 1/3-րդը:
Ներկայացրած տվյալներով, քվեարկության մասնակցած քաղաքացիների 87,6%-ը կողմ է արտահայտվել նոր Սահմանադրությանը, եւ փաստորեն, ըստ պաշտոնական տվյալների՝ Լեռնային Ղարաբաղն ունի նոր Սահմանադրություն եւ այսուհետ լինելու է նախագահական հանրապետություն:
«Լուսանցք»-ը Հայաստանի սահմանադրական բարեփոխումների ժամանակ համաձայնելով Հայ Արիական Միաբանության առաջարկի հետ, կողմ էր, որ ՀՀ-ն, ինչպես այժմ ԼՂՀ-ն, անցներ նախագահական հանրապետության, սակայն հայաստանյան քվեարկությունը կիսանախագահական Հայաստանը դարձրեց խորհրդարանական:
Իսկ արցախյան հանրաքվեի դեպքում Սահմանադրությունում հիմնական փոփոխությունը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղում կառավարման համակարգը կիսանախագահականից նախագահականի անցում կատարելուն: Մենք ողջունում ենք ուժեղ կենտրոնաձիգ Արցախի Հանրապետության Սահմանադրության կայացումը: Continue reading
Մենք եւ մեր կենցաղը.- Խաղալիքների վտանգավոր աշխարհում (1-ին մաս) – Փորձեր, որ կարող են փորձանք դառնալ… Փորձարկումներ՝ մայրերի համար… Խաղալիք են, բայց խաղալիք չեն… Փորձարկումներ՝ մայրերի համար…
http://www.hayary.org/wph/?p=6075 – Մենք եւ մեր կենցաղը.- Այստեղ պետությունը ավելի ու ավելի՛ խիստ պետք է լինի – Հակառակ պարագայում պարզագույն հանցագործության հետ գործ ունենք… Մեր երկրում իրացվող սննդային հավելման յուրաքանչյուր փաթեթավորում պետք է պարունակի համապատասխան ծածկագիր կամ տեղեկատվություն…
http://www.hayary.org/wph/?p=6061 – «Մենք եւ մեր կենցաղը» նոր խորագրի ներքո խոսելու ենք E-ով մակնշում ունեցող սննդամթերքից. Ի՞նչ է դա նշանակում, վտանգավո՞ր է, թե՞ ոչ եւ ինչպես ընտրել առողջարար սնունդ… Էլի պարտք ենք վերցնելու – Հայաստանն առաջիկայում պատրաստվում է 350 մլն դոլարի վարկ վերցնել. դա վտանգավոր չէ՞ արդեն մեր երկրի համար…
Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ անվտանգ խաղալիքներով է նաեւ պայմանավորված մեր երեխաների ապագան: Թվում է, թե ինչ է, երեխան խաղում է, կարճ ժամանակ անց խաղալիքը կոտրում կամ դրանից հոգնում է եւ վերջ: Կարիք կա՞ արդյոք այդ կարճ ժամանակահատվածի համար թանկարժեք խաղալիք գնել:
Սա հասկանալի մոտեցում է, երբ խնդիրը սոցիալական հարթությունում ենք դիտարկում:
Բայց երբ նույն հարցին մոտենում ենք առողջապահական տեսանկյունից, արդեն հասկանում ենք, որ իրականում սոցիալական հարց էլ չկա: Այդ սոցիալականը հետո է ծագում, երբ արդեն քաղում ենք վտանգավոր խաղալիքների հետեւանքները:
Կարեւորությունից ելնելով՝ այս թեմային էլի եմ անդրադարձել, ուստի կրկնությունները բացառված չեն: Պարզապես կա լուրջ խնդիր, եւ դրա լուծումն ուշացնում ենք արդեն: Continue reading
Ընտրություններին ընդառաջ՝ մտածենք ավելի կարեւոր բաների մասին.- Կոխ. ուժեղագույների վեհանձն մենամարտը (1-ին մաս) – Որ ճիշտ մարտարվեստ ընտրենք – Հայաստանում պետք է զարկ տանք ազգային մարտարվեստի զարգացմանը…
Աշխարհն այսօր մեծ ուշադրություն է դարձնում մարտարվեստներին: Մեր երկրում էլ մարտարվեստների տարբեր դպրոցներ, խմբակներ են գործում: Որոշ ձեւեր նաեւ հաջողությամբ զարգանում են: Այս տեմպարշավում, սակայն, բացակայում է մեր ավանդական՝ ազգային կոխը: Այս մեծ սխալը որոշել է ուղղել սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը: Նա լրջորեն մտադիր է զարգացնել հայկական ազգային կոխ ըմբշամարտը: Մշակել եւ կառավարությանն է ներկայացրելհամապատասխան հայեցակարգ, որը նախորդ տարվա նոյեմբերին արժանացել է գործադիր իշխանության հավանությանը: Իսկ միջոցառումների հստակ ծրագիրը վեցամսյա ժամկետում կներկայացվի:
Որ ճիշտ մարտարվեստ ընտրենք
Թե արեւելյան որ մարտարվեստն իրականում ինչ ծագում ունի, մեր այս նյութի քննարկման առարկան չէ (մասնագետները ճիշտ կանեն՝ զբաղվեն այս հարցով՝ թեկուզ հանուն իրենց գործի զարգացման): Խնդիրն այն է, որ մարտարվեստը բացառապես լավ կռիվ անելու սպորտաձեւ չէ: Հայերենը խոսուն է բացատրում՝ մարտական արվեստ: Երբ ուսումնասիրում ես չինական կամ ճապոնական դպրոցների փորձը, տեսնում ես, որ այստեղ սովորեցնում են «ոչ թե կռվել, այլ՝ մարտնչել», «մկաններին ուժ տալուց առաջ ուժ տալ կամքին», սովորեցնում են մարդու ֆիզիկական կառուցվածքը, փիլիսոփայություն, կրոն, հոգեբանություն: Ասվում է նաեւ, որ չի կարելի երեխային միանգամից մարզել, դա պետք է անել մարմինը առնվազն 1-5 ամիս պատրաստելուց հետո՝ պայմանավորված ֆիզիկական տվյալներով: Զուգահեռ՝ պետք է հասկանալ նաեւ երեխայի ներքինը՝ հասկանալու համար, թե արդյոք նա կարող է կրել տվյալ մարտարվեստի փիլիսոփայությունը, քանզի մարտարվեստը նախ՝ հոգեկերտվածք ու մարմնակազմություն է կրում եւ ապա՝ տեղափոխում այն մարզիկի մեջ: Անհամապատասխանության դեպքում խեղվում է եւ՛ հոգեկերտվածքը եւ՛ մարմնակազմությունը: Continue reading
Հայկական խոհանոց – Ավելուկով ձվածեղ… Հայ ավանդական երաժշտություն Երուսաղեմում… Դաշնակահարների մրցույթում՝ Առաջին մրցանակ եւ Գավաթ… Քիմը կրկին առաջինն է գերաստղերի մեջ – Հայ կանայք ամենագեղեցիկն են աշխարհում… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ…
Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ Ռուզաննա Նահապետյանը:
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
– Ավելուկով ձվածեղ
Բաղադրությունը – ավելուկ – 0.5 կապ, սոխ – 200 գ, բուսայուղ – 40 գ, կարագ – 50 գ, ձու – 2 հատ, լոլիկ – 1 հատ:
Պատրաստման եղանակը – Ավելուկը կտրատել, լվանալ, ջրի մեջ թողնել 2-3 ժամ: Հետո նորից լվանալ եւ դնել կրակին: Հենց եռա, ջուրը թափել, նորից լվանալ եւ կրկին եփել: 40 րոպե հետո ջրքամել:
Սոխը բուսայուղով տապակել, ավելուկը լցնել մեջը, վրան դնել կարագը: Ձուն լցնել վրան, ավելացնել կտրտած լոլիկը եւ դնել ջեռոցը՝ մինչեւ կարմրի: Անու՛շ լինի:
Հայ ավանդական երաժշտություն Երուսաղեմում
Երուսաղեմի «Իսլամական արվեստ» թանգարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի շրջանակում տեղի է ունեցել համերգ, որի ընթացքում ներկաներին է մատուցվել հայ ավանդական ու ժողովրդական երաժշտություն՝ «Դիլիջան» խմբի կատարմամբ:
«Հայերն այսօր»-ը գրում է, որ «Դիլիջան» խումբը հիմնադրվել է մի քանի տարի առաջ՝ հրեաների կողմից: Խումբը մատուցում է հայկական ավանդական երաժշտություն:
Դաշնակահարների մրցույթում՝ Առաջին մրցանակ եւ Գավաթ
Մալթայի մայրաքաղաք Վալետայում անցկացվել է դաշնակահարների միջազգային 5-րդ մրցույթը, որտեղ Արմեն-Լեւոն Մանասերյանը արժանացել է պատվավոր Առաջին մրցանակի եւ Գավաթի: ՀՀ մշակույթի նախարարության հաղորդմամբ, Վալետայում անցկացվող դաշնակահարների միջազգային մրցույթը ներկայացնում էր մշակույթի ու արվեստի հարցերով զբաղվող Եվրոպական Կենտրոնը, եւ մրցույթի կազմակերպիչն է «EPTA-MALTA» («Դաշնամուրի ուսուցիչների եվրոպական միություն») կազմակերպությունը: Continue reading
Աշխարհի մարզական հեւքից.– Մարզաշխարհի խաչմերուկներում – ՀՀ ԶՈւ պատվիրակությունը Սոչիում մասնակցեց ձմեռային 3-րդ համաշխարհային խաղերին… Հայազգի ալպինիստը հաղթահարել է Ամերիկայի ամենաբարձր լեռը… ՄՊՄԴ-ների կարգավիճակի հարցը՝ առաջնային… Մարզաձեւերի մասսայականացման քննարկումներ… Վլադիմիր Մարգարյանը հաղթեց ադրբեջանցի բռնցքամարտիկին… Հայ կարատեիստները կպայքարեն Օլիմպիական վարկանիշի համար… Մարզական այլ լուրեր…
ՀՀ ԶՈւ պատվիրակությունը Սոչիում մասնակցեցի ձմեռային 3-րդ համաշխարհային խաղերին
ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ-ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի հրավերով, ՀՀ ԶՈՒ ֆիզպատրաստության եւ սպորտի բաժնի ներկայացուցիչները ՀՀ դահուկային սպորտի ֆեդերացիայի մարզիկների հետ փետրվարի 22-ից 28-ը Սոչիում մասնակցել են զինվորականների ձմեռային 3-րդ համաշխարհային խաղերին:
Հայազգի ալպինիստը հաղթահարել է Ամերիկայի ամենաբարձր լեռը
Բեյրութահայ ալպինիստ Ավետիս Կալպակյանը հաղթահարել է Արեւմտյան կիսագնդի ամենաբարձր լեռնագագաթը՝ արգենտինական Ակոնկագուան, որը ծովի մակերեսից գտնվում է 6962 մ բարձրության վրա:
«Ես կրկին Ակոնկագուայի գագաթին եմ, 5 տարի անց: Դա անչափ դժվար վերելք է, որը սկսվում է 5960 մետրից, «գերմանական» ճամբարից: Այն տեւեց մոտ 10 ժամ, իսկ վայրէջքը պահանջեց եւս 4 ժամ»,– իր ֆեյսբուքյան էջում գրել է հայազգի ալպինիստը:
Նշենք, որ Ավետիս Կալպակյանը արդեն հաղթահարել է Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների, Եվրոպայի, Աֆրիկայի, Ավստրալիայի ամենաբարձր գագաթները: Նրա համար առայժմ անհաղթահարելի է մնում Ասիայի, այսինքն, աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը (8848 մ): Ի դեպ, նա գագաթին լուսանկարվել է Հայաստանի եռագույնով:
ՄՊՄԴ-ների կարգավիճակի հարցը՝ առաջնային
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստի օրակարգում ընդգրկված էր 2 հարց: 1-ին հարցը վերաբերում էր ՀՀ-ում գործող մանկապատանեկան մարզադպրոցների կարգավիճակին: Հարցի մասին զեկուցել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ով ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել հանրապետությունում գործող բոլոր մարզադպրոցների գերատեսչական պատկանելության, կարգավիճակի եւ այնտեղ իրականացվող ուսումնամարզական գործընթացների վերաբերյալ: «Բոլոր մարզադպրոցներում ուսումնամարզական գործընթացները պետք է իրականացվեն նախարարության վերահսկողությամբ: Միայն այդպես հնարավոր կլինի խոսել մանկապատանեկան սպորտի զարգացման եւ արդյունքում՝ մեծ սպորտում լավ արդյունքներ ունենալու մասին: Continue reading
Աշխարհը (Տիեզերքը) Արարողի՝ Արարչի անունը ՀԱՅ էր, ՛՛հայ՛՛ բառը կա բոլոր ազգերի բառապաշարում եւ կոչվում է…
http://hayreniq.am/am-n-1249.html – ՑՆՑՈՂ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշխարհի Արարչի անունը ՀԱՅ էր,.. / http://www.magaghat.am/2017/03/%D6%81%D5%B6%D6%81%D5%B8%D5%B2-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%AB-%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%B9%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B6/#comment-10508 / https://www.youtube.com/watch?v=uCqepllE_OU
ՀԱՅ-Ա, որ ՀԱՅ ես…
Արարման խորիմաստ մի խորհուրդ
Տիեզերածնության Երկունքից
Դրոշմվեց Տիեզերքի Ակունքին. –
Արարիչն արարեց Աստվածներ…
…………………………………………………………
Խորիմաստ խորհուրդն արարչական
Կերտեց նախահիմքն աստվածային`
Որից ՀԱՅ կոչվեց Ծագումն Առաջին. –
Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ (ՀԱՅ)…
…………………………………………………………
Աստվածային համակարգը Հայկական
Դարձավ յուրայինն Արարչի,
Եվ Մեծ Աստվածն էր` Հայր Արա-ն (Ար-Ա). –
Արարող (Ար) Արմատը (Ա) Երկնային (Արա)…
…………………………………………………………
Եվ արդ` թույլ տուր ինձ Արարիչ,
Ես էլ կոչեմ Քեզ` ՀԱՅԱ. –
Ակունքը` Հավերժող Առաքելության Յուրաբնույթ (ՀԱՅ-Ա),
Զի Ակունքն ես Դու ամենայն եւ Արմատն ես ամենայնի…
Արմեն Ավետիսյան
Հայ Արիական Միաբանության առաջնորդ
http://www.hayary.org/wph/?p=2681 – Հայոց հայ-արիական հավատ…
http://www.hayary.org/wph/?p=2682 – Հայոց (Հայ-Արիական) տոներ եւ ծեսեր…
http://www.hayary.org/wph/?p=2683 – Հայոց պատմություն եւ գաղափարներ, քաղաքականություն…
https://www.youtube.com/user/MrHayaryan – Hayary TV
Հայ արիները նշել են Հայր Արայի Հրաշագործության տոնը
Ամեն տարի հայ արիադավան հայերը Արարչի տոնից՝ Տրնդեզից հետո եւ հայարիական ամանորից՝ մարտի 21-ից առաջ նշում են Հայ տեսակի Գերագույն Աստծո՝ Հայր Արայի տոնը:
Այսօր՝ Հայոց Սրբազան տոմարով Հրոտից ամսվա Մանի օրը՝ մարտի 1-ին, առավոտ ծեգին, Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհրդի եւ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները հայ արիականների առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ Արարատյան դաշտի սահմանամերձ մի հատվածում՝ Մեծ եւ Փոքր Մասիսների հայացքի ներքո կատարեցին ծիսական արարողություն:
Քուրմ Արմոգը ծեսը սկսեց ձոնով՝ ի փառաբանումն Հայր Արայի, Ով Արարչի զավակն է, Հայ աստվածային համակարգի Գերագույն Աստվածը, Ով Արարչածին Հայ Տեսակի Աստվածահայրն է եւ Հայ Գենի մարմնացումը… Երկրում մարտի սկիզբը նախանշում է գարնան այցը, ինչը ձմեռային քնից արթնացում է՝ վերազարթոնք: Բնական վերազարթոնքի հովանավորը Հայր Արան է, որ հետեւում է բնակարգին եւ հայ արիներին պարգեւում Նոր Կյանք… Դրա համար այս տոնը կոչվում է նաեւ Աստվածահայր Արայի Հրաշագործության Տոն: Հայր Արան ապահովում է Գարնան մուտքը, ինչն էլ Բնության մեջ հարաբերական կյանքն է նախանշում՝ կյանք–մահ–կյանք հավերժապտույտ շղթայի մեջ: Continue reading


