Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Օրացույց․ 12-ը հոկտեմբերի․ Զինդատախազն ասում էր «Հոկտեմբերի 27-ի թիկունքում․․․իրենք են»․ Ալբերտ Բազեյան (տեսանյութ)
- Ալավերդիում հրշեջ-փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
- Հայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում (տեսանյութ)
- Հողի վարձակալության ժամկետը մինչև 2029թ. երկարաձգված է, բայց գիշերով եկել են, որ քանդեն գույքս (տեսանյութ)
- ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում․ Մարագոս
- Լարված իրավիճակ Շինարարների փողոցում. փորձում են քանդել կրպակները․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- Շինարարների փողոցում կրպակների ապամոնտաժման շուրջ լարվածություն է առաջացել (տեսանյութ)
- Պետք է ուսումնասիրենք ուկրաինական զարգացումները․ այն կարող է օգտագործվել մեր տարածքում․ Ս․Գրիգորյան (տեսանյութ)
- Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ՊՆ
- Այսօր Նիկիտա Սիմոնյանը կդառնար 100 տարեկան
Daily Archives: April 22, 2017
Հայաստանը պատրաստ է համադրել համաշխարհային բեւեռների շահերը – Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի կազմաքանդվեն, թուրքական տարրը պիտի տարհանվի Միջին Ասիա – Հայ արիները պատրաստ են հայկական տարածքների վերադարձման բանակցային գործընթացներին (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…
Հայ Արիական Միաբանությունը տարիներ շարունակ զգուշացնում է թուրքական ահագնացող վտանգի մասին: Սակայն աշխարհի գաղտնի տերերին եւ գերտերությունների ղեկավարներին թվում է, թե ամեն պահի կարող են դիմագրավել Անկարայի անթաքույց նախաձեռնած նոր-օսմանական, ապաեւ նոր-համաթուրանական ծրագրերին:
Բայց կա մի իրավիճակ, երբ հարցը անգամ ռազմա-քաղաքական ճնշումներով չի լուծվում, դա հանգեցնում է պատերազմի: Այդպես է եղել նաեւ Մերձավոր Արեւելքը ահաբեկչության եւ արյան մեջ խեղդող «Իսլամական պետություն» հորջորջվող ծայրահեղ իսլամականների դեպքում:
Իրենց համաշխարհային ոստիկաններ կարգած ԱՄՆ-ի իշխանությունները համաշխարհային կարգուկանոնի իրենց արժեհամակարգի ամրագրած նորմերը պահպանելու համար գործածում են նաեւ ՆԱՏՕ-ի ռազմական լծակները, ինչը հանգեցնում է հսկայածավալ ավերածությունների, մշակութային արժեքների ու միլիոնավոր մարդկանց զանգվածային ոչնչացման աշխարհի բոլոր անկյուններում… Դիցուկ՝ Մերձավոր Արեւելքում, որտեղ ընթանում են աշխարհի վերաբաժանումները, արեւմտյան արժեհամակարգին ոչ ենթակա արաբական երկրներին հնազանդեցնելու համար տեղի ունեցան «արաբական գարուն» կոչված ռազմական հեղաշրջումները, ինչը իբր պիտի խաղաղություն բերեր տարածաշրջանին:
Բայց հենց այն ուժերը, որոնք աջակցել էին «արաբական գարուն» կոչված «բարեփոխումներին»՝ դարձան Մերձավոր Արեւելքն ու աշխարհը հոշոտող ամենամեծ վտանգը: Սրանք այն ծայրահեղական ուժերն էին, որ չէին համարձակվում ընդվզել Սադամ Հուսեյնի կամ Մուհամար Քադդաֆիի օրոք: Բայց արաբական հեղաշրջումները ազատեցին նրանց ձեռքերը… Սա մեծ ու աններելի բացթողում էր, կամ էլ հաշվարկ, նպատակային քայլ՝ թուլացնելու արաբական եւ իրանական ազդեցությունները, ավելացնելով թուրքականը, որը պիտի նպաստեր ՆԱՏՕ–ի դիրքերի ամրացմանը:
Տարիներ շարունակ համաշխարհային երկու բեւեռների համատեղ ուժերով անգամ չի դադարում գործել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որը տիրապետում է հսկայական տարածքների, Մերձավորարեւելյան նավթա–գազային տարածքների, որից կախված է նաեւ համաշխարհային տնտեսության կայունությունը…
Իսկ համաթուրանական վտանգը ավելի մեծ ծավալների է հասնելու: Ինչպես են այդ վտանգի դեմն առնելու Արեւմուտքն ու Ռուսաստանը, եթե այն հասնի Բալկաններից մինչեւ Կենտրոնական Ասիայի խորքերը… Իսկ ՆԱՏՕ–ական Թուրքիան հզորացնում է իր ռազմուժը, միաժամանակ Հանրապետական Թուրքիան վերածելով բռնապետական երկրի… Որտեղ միանձնյա որոշումներ է կայացնելու այդ բռնապետության «մեծ օսմանը», ով փորձում է փոխարինել Աթաթուրքին՝ դառնալով «բոլոր թուրքերի նոր հայրը».. Փաստորեն, ոչ միայն թուրքական տեսակի, որ 6 երկրների համաթուրանական դաշինքում է, այլ Թուրքիայում բնակվող բոլոր մարդկանց: Այսինքն՝ առանց ազգությունն ու կրոնական առանձնահատկությունները հաշվի առնելու: Ըստ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Թուրքիայի բոլոր բնակիչները այլեւս թուրք են՝ մեկ ազգ, որ ապրում է մեկ պետության մեջ (ապագա «Մեծ Թուրւանի» մասին է խոսքը, ինչը պիտի ուրախացնի մարդկանց, չգիտես ինչու եզրակացրել է Թուրքիայի նախագահը՝ առաջ քաշելով ազգերի ձուլման՝ ոչնչացման մի նոր ծրագիր)…
Միայն պատկերացնելը, թե արնախում այս կիսամարդատեսակը ինչերի է ընդունակ, արդեն իսկ սարսափելի է: Հետո գուցե ՆԱՏՕ-ին էլ ձեռք չտա նման Թուրքիան, բայց հանդիպի արդեն ավելի վտանգավոր մի ծայրահեղականության, որը մի քանի անգամ առավել հոշոտող բնույթ ունի, քան այսօր առկա իսլամական ծայրահեղականությունը: Continue reading
Ֆրանսիան հայկական հարցերը կմտցնի՞ միջազգային օրակարգ – Ֆրանսիայի նախագահի ընտրություններն անցնում են նաեւ՛ ապրիլքսանչորսյան ազդեցության տակ՝ բազմահազար հայեր եւս ընտրաձայն են եւ կարող են որոշիչ դեր ունենալ, բայց Ֆրանսիան այն երկիրն է, որը միայն ապրիլի 24-ի օրերին չէ՝ որ հիշում է Հայոց ցեղասպանությունը…
Ֆրանսիայի նախագահի ընտրություններն անցնում են նաեւ՛ ապրիլքսանչորսյան ազդեցության տակ, քանի որ բազմահազար հայեր եւս ընտրաձայն են եւ կարող են որոշիչ դեր խաղալ այս կամ այն թեկնածուի օգտին: Իհարկե, Ֆրանսիան այն երկիրն է, որը միայն ապրիլի 24-ի օրերին չի հիշում Հայոց ցեղասպանությունը, ուստի, արդարացի չի լինի թեկնածուների մասին մտածել, որ միայն այս օրերի պատճառով է, որ խոսում են հայկական հարցերի մասին: Ի դեպ, ընտրությունները կկայանան ապրիլի 23-ին:
Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչած այն երկրներից է, որ փորձում են քրեականացնել ցեղասպանության ժխտողականությունը: Իմիջիայլոց, հայոց պահանջատիրության եւ վրիժառության թեմաները եւս հասկանալի են Ֆրանսիայում, անգամ ԱՍԱԼԱ–ի «Վան» գործողությունից հետո հայերի նկատմամբ չփոխվեց առաջադեմ ֆրանսիացիների վերաբերմունքը, ովքեր նաեւ մեծարել գիտեն ֆրանսիահայ հեղինակավոր մարդկանց:
Պետք է նշենք, որ շատ կարեւոր մի որոշում է կայացվել վերջերս, Մարսելի հրապարակներից մեկը կկոչվի Սողոմոն Թեհլերյանի անունով: Armenian Weekly պարբերականը գրել եւ հիշեցրել է, որ Սողոմոն Թեհլերյանը 1921թ. մարտի 15-ին Բեռլինում գնդակահարեց Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից ներքին գործերի նախարար Թալեաթ Փաշային:
Ապրիլի 21-ին հրապարակի բացման արարողությանը կմասնակցեն Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդինը, հասարակական ու քաղաքական գործիչներ, Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներ: Continue reading
Միացյալ Նահանգները շարունակում է պտտվել Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ – Գրավոր հարցեր՝ ուղղված ԱՄՆ պետքարտուղարին… ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է ուղարկվել 84 կոնգրեսականների կողմից ստորագրված նամակը, որով նրան կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը…
ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դեռ հունվարի վերջերին երկրի պետքարտուղարի, այսինքն՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնում ձայների 11-ը 1Օ-ի հարաբերությամբ հաստատեց նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած Ռեքս Թիլերսոնի թեկնածությունը։ Ի դեպ կողմ են քվեարկել հանձնաժողովի հանրապետական բոլոր սենատորները, դեմ՝ դեմոկրատ բոլոր սենատորները։
Մինչեւ հանձնաժողովում հաստատվելը, նույն հանձնաժողովում ավելի վաղ անցկացվում են լսումներ, որի ժամանակ հարցեր են ուղղում թեկնածուին։ Թիլերսոնի հարցով լսումներն անցկացվել էին հունվարի 13-ին, դեռեւս մինչեւ Թրամփի երդմնակալությունր։ Սենատորները նրան էին հղել աշխարհի տարբեր հատվածներում ԱՄՆ-ի քաղաքականության մասին հարցեր։
Սակայն ժամանակի սղության պատճառով լսումներից զատ հանձնաժողովի անդամ սենատորներին տրվում է թեկնածուին նաեւ գրավոր հարցեր հղելու հնարավորություն։ Գրավոր հարցերին թեկնածուն տալիս է գրավոր պատասխաններ։
Այս օրերին, երբ Հայոց ցեղասպանությունը հերքող ուժերը կոչ են անում նախագահ Թրամփին ու նրա աշխատակազմին երաշխավորել, որ Հայոց ցեղասպանությունը չի ճանաչվելու իր վարչակազմի կողմից, թեկնածուի գրավոր հարց հղելու հնարավորությունից օգտվել է նաեւ Նյու Ջըրզի նահանգը ներկայացնող սենատոր Ռոբերտ Մենենդեսը։ Continue reading
Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ներկայացուցիչները ապրիլի 24-ին կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր… Ինչն է խանգարում առերեսվել անցյալին – Թուրք սյունակագրի անդրադարձը Հայոց ցեղասպանությանը – Մարդիկ պետք է խոսեն այս մասին առանց դատարանի առաջ կանգնելու կամ օրենք խախտելու վախի…
Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ներկայացուցիչները ապրիլի 24-ին կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ իրենց հարգանքի տուրքը տալու Հայոց ցեղասպանության զոհերի անմար հիշատակին:
Հայ արիների եւ ազգայնականների երիտասարդական կառույցների նոր անդամները կշարունակեն տարիներ առաջ սկսած երդման արարողությունը, որը կպարտադրի երիտասարդ արորդիներին՝ ապրել եւ գործել հանուն արդար վրեժի, վասն Հայաստանի ու հայության ամբողջացման ու համախմբման:
Այնուհետեւ, հայ արիների եւ ազգայնականների Արցախյան ազատամարտի մասնակիցների մի խումբ, ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ կայցելեն Եռաբլուր՝ փառաբանելու արդեն անմահության ճանապարհով գնացող ընկերներին, երդվելով շարունակել հայրենատիրության՝ հողահավաքի, եւ հայության համախմբման՝ ազգահավաքի նվիրական գործը:
http://www.hayary.org/wph/?p=6242 – Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը.- Հայ արիներն ու հեթանոս ազգայնականները Ապրիլի 24-ին խոնարհվեցին ու երդվեցին Ծիծեռնակաբերդում եւ Եռաբլուրում…
* * *
Ինչն է խանգարում առերեսվել անցյալին – Թուրք սյունակագրի անդրադարձը Հայոց ցեղասպանությանը
Թուրքական demokrathaber. org կայքի սյունակագիրներից Էրջան Քանարը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին ընդառաջ անդրադարձել է ցեղասպանության թեմային: Նա փորձել է վերլուծել, թե որոնք են այն հանգամանքները, որոնք հետ են պահում Թուրքիայի ներկա եւ նախորդ բոլոր իշխանություններին ճանաչել անցյալի սխալն ու թույլ տալ սերունդներին առերեսվել դրան: Continue reading
Հայաստանը՝ հեթանոսական եւ քրիստոնեական պատմական սահմանին – BBC-ին ծանոթացրել է Հայաստանի հեթանոսական եւ քրիստոնեական անցյալին, ավանդություններին ու մշակութային ժառանգությանը… Արցախի միջազգային ճանաչումը՝ Հարավային Կովկասում խաղաղության գրավական՝ համոզված է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը…
Հայաստանը՝ հեթանոսական եւ քրիստոնեական պատմական սահմանին
Բրիտանական հեղինակավոր BBC լրատվական գործակալությունն ընթերցողներին ծանոթացրել է Հայաստանի հեթանոսական եւ քրիստոնեական անցյալին, ավանդություններին ու մշակութային ժառանգությանը:
Հոդվածում անդրադարձ է կատարվել հազարամյակների հայկական մշակույթի հեթանոսական անցյալին, բովանդակությանն ու էությանը, ավելի հանգամանալից ներկայացվել են Գառնու հեթանոսական տաճարը եւ Քարահունջի աստղադիտարանը:
«Գառնիից հյուսիս-արեւելք գտնվում է Գեղարդի վանքը, որը եւս ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Ըստ ավանդության՝ առաջին վանքը հիմնվել է 4-րդ դարի սկզբին, երբ Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է պետական կրոն։ Այն հայտնի էր որպես «Այրիվանք» կամ «Քարայրների վանք»։ Վանքի հիմնադրումն, ավանդաբար, վերագրում են հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչին: «Գեղարդ» անվանումը բացատրվում է նրանով, որ այնտեղ 500 տարի պահվում էր սուրբ Գեղարդը՝ այն նվիրական նիզակը, որով Գողգոթայում հռոմեացի հարյուրապետը խոցել է խաչված Քրիստոսի կողը»,- գրել է պարբերականը։ Continue reading
Ազգ-բանակը՝ ծրագիր առ ծրագիր – Ազգ-բանակ 2017» խորագրով համաժողովում Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ռազմակրթական ոլորտին առնչվող 2 նոր նախագիծ ներկայացրեց… Հայ արիականները դեմ չեն ազգ-բանակի փուլ առ փուլ կայացմանը՝ բայց կան հրատապ խնդիրներ…
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երեկ, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող «Ազգ–բանակ 2017» խորագրով համաժողովի ընթացքում հայտարարեց, որ նախատեսել են ռազմակրթական ոլորտին առնչվող 2 նոր նախագիծ ներկայացնել (հետաքրքիր է, որ հայ արիները ազգ–բանակ ձեւավորելու մասին վաղուց էին խոսում: Հիմա, երբ դա պետական մակարդակով է արծարծվում, այս երկու կողմերի ծրագրերի մեջ արդյո՞ք կան համադրելի կետեր: Առիթով գուցե անդրադառնանք թեմային,-խմբ.)։
«Ռազմահայրենասիրական դաստիարակությունը այսօր շատ քննարկվող խնդիր է ամբողջ աշխարհում, մեր խնդիրները շատ տարբեր են՝ հաշվի առնելով մեր աշխարհաքաղաքական դիրքը, մարտահրավերները, հաշվի առնելով, որ համայնքներ ունենք, որտեղ մարդիկ սահմանապահի սկզբունքով կանգնած են հայրենիքի պաշտպանության գործի համար»,- ասաց Վիգեն Սարգսյանը եւ կարեւորեց, թե ինչպես կկազմակերպեն աշխատանքը ռազմահայրենասիրական դաստիարակության տեսանկյունից, եւ այս համաժողովը այդ ուղղությամբ առաջին քայլը համարեց:
Ըստ նախարարի՝ ապագա տեսլականը պետք է կառուցել պատմության լավ իմացությամբ, հետեւողական աշխատանք իրականացնելով, ինչը հնարավոր է բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերի համադրմամբ: Continue reading
Նավթի ուժը – Ադրբեջանում մեկնարկած զորա-վարժության մասին տեղեկությունները սակավ են, սակայն տեսանյութերից ու լուսանկարներից կարելի է տեսնել, թե ինչ սպառազինություն է ներգրավված զորավարժությանը… Ինչպես ասում են՝ թշնամուն չթերագնահատենք, բայցեւ՝ չգերագնահատենք…
Ինչպես տեղեկացնում է Ռազմ.info-ն, ապրիլի 16-ին Ադրբեջանում մեկնարկած զորավարժության մասին տեղեկությունները սակավ են, սակայն երկրի պաշտպանության նախարարության ներկայացրած տեսանյութերից ու լուսանկարներից կարելի է տեսնել, թե ինչ սպառազինություն է ներգրավված զորավարժությանը:
Զորավարժության առաջին երկու օրերի ընթացքում ներկայացված նյութերից հայտնի է, որ զորավարժությանը մասնակցում են.
- «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր.
– հրթիռների տրամաչափը՝ 300 մմ,
– հեռահարությունը՝ մինչեւ 70-90 կմ,
– համազարկի հրթիռների քանակը՝ 12 հատ: Continue reading
Նախկինները եւս փորձում են ներկա գրվել – ՀՀ նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը, նախկին վարպապետ Հովիկ Աբրահամյանը եւ խնամին՝ Գագիկ Ծառուկյանը, նախկին նախարարներ Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ այլք…
Խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը անդրադառնալով ընտրությունների օրինականությանը, հայտարարեց, թե ականատես եղան բազմաթիվ ընտրախախտումների, բայց պետք է առաջ շարժվել, եւ իհարկե, դասեր քաղել խորհրդարանական վերջին ընտրություններից: Բայց ամեն ինչ դեռ նոր է սկսվում.- նշեց այս գործիչը:
Այդ ամեն ինչը՝ խորհրդարանական երկրի անցնելու կարգավիճակն է, երբ պետության թիվ 1 դեմքը կառավարության ղեկավարն է՝ վարչապետը: Երկրի նախագահը այլեւս չունի հզոր լծակներ, ինչպես նախկին կիսանախագահական համակարգում էր, սակայն որոշակի իրավունքների տիրապետում է եւ կարող է ինքնուրույն քայլերի գնալ:
Գործող նախագահ Սերժ Սարգսյանը կմնա իր պաշտոնում մինչեւ 2018թ., երբ կլրանա նախագահի պաշտոնավարման ժամանակը: Բայց շատերն են վստահ, որ նա այլեւս չի առաջադրվի այդ պաշտոնում, քանի որ խորհրդարանական Հայաստանում ՀՀԿ-ն ծրագրել է իշխանությունն իրականացնել ՀՀԿ առաջնորդի գլխավորությամբ: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը կզբաղեցնի վարչապետի պաշտոնը:
Իսկ ո՞վ կդառնա երկրի նախագահ: Շատերն են կարծում, որ ներկայիս վարչապետին է դա հասանելի լինելու, եւ Կարեն Կարապետյանն է հաջորդ նախագահը Հայաստանի Հանրապետության:
Իսկ արդյո՞ք նախկին նախագահները կփորձեն դառնալ ներկայիս նախագահ: Continue reading
Շռայլող աղքատի հոգեբանությամբ – 2 – Խնայողությու՛նն է զարգացման պայմանը… Անառարկելի է, որ տնտեսության ճյուղերի էներգաարդյունավետության բարձրացումը պայմանավորում է ապրանքների (ծառայությունների) ինքնարժեքում էներգետիկ բաղադրիչի նվազեցումը եւ, հետեւապես, մրցունակության ապահովումը…
Սկիզբը՝ թիվ 14-ում
http://www.hayary.org/wph/?p=6212 – Շռայլող աղքատի հոգեբանությամբ Էներգարդյունավետության ծրագիրը կկարողանա՞ մի բան փոխել – Հանրային շենքերում, ՓՄՁ-ներում, տրանսպորտի եւ կենցաղսպասարկման ծառայությունների ոլորտում էներգախնայողության միջոցառումների արդյունքում խնայված էլեկտրական էներգիայի 1 կՎտժ-ի միջին արժեքը կազմում է 1- 4 ցենտին համարժեք դրամ – ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգում արտադրված էլեկտրաէներգիայի 1 կՎտժ-ի միջին արժեքը 7 ցենտին համարժեք է…
Խոսելով մեր երկրում էներգախնայողության ծավալներն ավելացնելու հրամայականից՝ նշել էինք, որ այդ միջոցառումների իրագործումն անհրաժեշտ է տնտեսական զարգացումն ապահովելու պայմաններ ստեղծելու համար: Իսկ սա նշանակում է, որ միջոցառումները պետք է համալիր արվեն: Ու քանի որ մեկնարկում է 2017-2018թթ. էներգախնայողության գործողությունների ծրագրի (ԷԳԾ) երկրորդ փուլը, ասենք, որ այն էներգաարդյունավետության բարելավման միջոցառումների ու ծրագրերի նոր խումբ է, որ անդրադառնում է շուկայի խոչընդոտներին՝ օգտագործելով այլ ոլորտներում մինչ այդ չբացահայտված էներգետիկ ներուժը:
Ըստ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության, այս ծրագրով էներգաարդյունավետության բոլոր միջոցառումները միտված են վերջնական օգտագործողների կողմից էներգիայի սպառման ծավալների կրճատմանը եւ էներգիայի արտադրության ոլորտի արդյունավետության բարձրացմանը: Հարկ է ընդգծել, որ գեներացնող հզորությունների արդիականացումը, ինչպես նաեւ էներգիայի վերջնական օգտագործողների կողմից առաջնային էներգիայի սպառման կրճատմանն ուղղված միջոցառումների իրականացումն ավելի նպաստավոր է, քան արտադրող հզորությունների ավելացումը: Նախարար Աշոտ Մանուկյանի խոսքերով՝ էներգախնայողությունը բացառապես մեկ ոլորտի խնդիր չէ: Շատ միջոցառումներ փոխկապակցված են եւ փոխադարձաբար օժանդակող: Նախատեսվելիք գործողությունները պետք է ուղղվեն տնտեսության տարբեր ճյուղերի էներգախնայողության միջոցառումներին: Continue reading
Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Լեւոն Արոնյանը անպարտելի մնաց Գերմանիայի «Գրենկե Չեսս Կլասիկ» մրցաշարում… Էլինա Դանիելյանը 7-րդն է Եվրոպայում… Հարություն Մերդինյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր … Թաեքվոնդոյի, պրոֆեսիոնալ բռնցքամարտի, սամբոյի մեր հաջողությունների մասին… «Արարատ»-ը վերջապես հաղթանակ տոնեց եւ մարզական այլ լուրեր…
Լեւոն Արոնյանը ջախջախեց մրցակցի ամրոցը
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանն առաջին հաղթանակը տարավ Գերմանիայում ընթացող «Գրենկե Չեսս Կլասիկ» մրցաշարում: 3-րդ փուլում նա սպիտակ խաղաքարերով մրցեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե Լագրավի հետ: Դժվարին դիրքում մեր շախմատիստը զինվորներով գեղեցիկ գրոհ կազմակերպեց, զոհաբերեց մեկին, սակայն ստացավ դիրքային առավելություն… եւ ֆրանսիացի շախմատիստը ստիպված կանգնեցրեց ժամացույցը: Լեւոն Արոնյանը վաստակեց 2 միավոր եւ ընդհուպ մոտեցավ մրցաշարի միանձնյա առաջատար, չինուհի Հոու Յիֆանին, ով ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ եւ առաջին կես միավորը կորցրեց:
Հ.Գ. – Լեւոն Արոնյանը վստահ հաղթեց Մատիաս Բլյուբաումին – Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը 2-րդ հաղթանակը տարավ Գերմանիայում ընթացող «Գրենկե Չեսս Կլասիկ» մրցաշարում: Կայացած 4-րդ փուլում մեր շախմատիստը սեւերով մրցեց մրցաշարի ետնապահներից մեկի՝ գերմանացի Մատիաս Բլյուբաումի հետ, հաղթեց եւ իր միավորների քանակը հասցրեց 3-ի:
Հ.Գ. – Լեւոն Արոնյանը հաղթեց նաեւ միակ կին մասնակցին – Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը նոր հաղթանակ տարավ Գերմանիայում ընթացող «Գրենկե Չեսս Կլասիկ» մրցաշարում: 6-րդ փուլում մեր հայրենակիցը սպիտակներով մրցեց մրցաշարի միակ շախմատիստուհու՝ չինացի Հոու Յիֆանի հետ եւ հաղթեց նրան: Լեւոն Արոնյանը տարավ 4-րդ անընդմեջ հաղթանակը եւ այժմ 5 միավորով շարունակում է վստահ գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Հ.Գ.- վերջնական – Լեւոն Արոնյանը անպարտելի էր Գերմանիայում – Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը գերազանց հանդես եկավ Գերմանիայում կայացած «Գրենկե Չեսս Կլասիկ» միջազգային մրցաշարում: Կայացած վերջին 7-րդ փուլում մեր շախմատիստը սեւերով մրցեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ: Լեւոն Արոնյանը չնայած ժամանակից շուտ ճանաչվել էր մրցաշարի հաղթող, սակայն կրկին մարտական էր տրամադրված եւ փորձեց հերթական միավորը վաստակել: Խաղի ընթացքում մեր շախմատիստը դիրքային եւ նյութական մեծ առավելություն ստացավ, սակայն մի պահ հապաղեց եւ մրցակցին թույլ տվեց հակագրոհ կազմակերպել: Արդյունքում, ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի 2-րդ համարը փորձեց թագուհով պայքարել երկու նավակների դեմ, բայց՝ ապարդյուն: Պարտիայի 61-րդ քայլում Լեւոն Արոնյանը մրցակցին ստիպեց խաղաղ դաշն կնքել:
Այդպիսով, մեր շախմատիստը վաստակեց 5,5 միավորով եւ մեծ առավելությամբ զբաղեցրեց 1-ին տեղը: Նրան հաջորդող Ֆիաբիանո Կարուանան ու աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը բավարարվեցին 4-ական միավորով: Այս հաղթանակից հետո Լեւոն Արոնյանը 15,3 կետով բարելավեց իր վարկանիշային միավորները եւ ՖԻԴԵ–ի աղյուսակում 9-րդ տեղից բարձրացավ 6-րդ հորիզոնական:
Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
Ռիգայում տեղի ունեցավ շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության 7-րդ փուլը: Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը շարունակում է վստահ ելույթները, այս փուլում նա սպիտակներով հաղթեց ռուսաստանցի Օլգա Գիրյային, վաստակեց 5,5 միավոր եւ հավասարվեց մրցաշարի առաջատարներին՝ Ալեքսանդրա Գորյաչկինային եւ Նանա Ձագնիձեին: Մեր մյուս շախմատիստուհիներն առայժմ համեստ տեղեր են զբաղեցնում: Լիլիթ Մկրտչյանը 4 միավորով ընթանում է 65-րդ հորիզոնականում, իսկ Մարիա Գեւորգյանն ու Լիլիթ Գալոյանը 3,5-ական միավորով բաժանում են համապատասխանաբար 74-րդ եւ 84-րդ տեղերը: Հիշեցնենք, որ այս մրցաշարում շախմատիստուհիները պայքարում են ոչ միայն Եվրոպայի մեդալների, այլեւ աշխարհի հաջորդ առաջնության 14 ուղեգրերի համար:
Հ.Գ. – Էլինա Դանիելյանին չհաջողվեց պահպանել հաղթական ռիթմը՝: 8-րդ փուլում մեր ուժեղագույն շախմատիստուհին սեւ խաղաքարերով հանդիպեց Վրաստանի ներկայացուցիչ Նանա Ձագնիձեի հետ եւ պարտություն կրեց: Այդպիսով, Էլինա Դանիելյանը մնաց 5,5 միավորով եւ նահանջեց 10-րդ հորիզոնական: Աղյուսակը գլխավորում են նույն Նանա Ձագնիձեն ու Ալեքսանդրա Գորյաչկինան, որոնք 6,5-ական միավոր են վաստակել: Մեր մյուս մասնակիցները, հակառակը, բարելավեցին մրցաշարային գործերը: Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց ուկրաինացի Ելիզավետա Մալախովայի հետ եւ վաստակեց 4,5 միավոր: Նրան հավասարվեցին նաեւ Լիլիթ Գալոյանն ու Մարիա Գեւորգյանը, որոնք այս տուրում հաղթանակներ տարան:
Հ.Գ. – Էլինա Դանիելյանը 7-րդն է Եվրոպայում – Ռիգայում ավարտվեց շախմատի 2017թ. Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, ավաղ, վերջին 11-րդփուլում չկարողացավ հաղթել Հունգարիայի ներկայացուցիչ Թրան Թան Հոանին, 11 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ բավարավեց 7-րդ տեղով: Սակայն մեր շախմատիստուհին իրավունք ստացավ մասնակցելու աշխարհի անհատական գալիք առաջնությանը:
Լիլիթ Մկրտչյանն առաջնությունն ավարտեց 46-րդ հորիզոնականում՝ վաստակելով 6,5 միավոր: Հայաստանի չեմպիոն Մարիա Գեւորգյանը 5,5-ով զբաղեցրեց 75-րդ տեղը, իսկ մեր հավաքականի 4-րդ անդամը՝ Լիլիթ Գալոյանը, անհաջող հանդես եկավ եւ 144 մասնակիցների մեջ դարձավ 97-րդը: Continue reading
Հայկական խոհանոց.- Դդումը ջեռոցում… Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է – Տե՛րը լինենք մեր պատմության… Այցելե;ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը – www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ…
Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ Ռուզաննա Նահապետյանը:
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
– Դդումը ջեռոցում
– Բաղադրությունը – Դդում – 1-1.5 կգ-անոց, կաթ – 250 մլ, հալած յուղ կամ կարագ – 100 գ, մեղր-1 ճաշի գդալ, չորահաց – 60 գ, աղ, դարչին, հիլ:
– Պատրաստման եղանակը – Դդումը լավ լվանալ, կեղեւը հանել, կտրատել, եփել աղ գցած ջրում: Ջրքամել:
Առանձին կաթսայի մեջ լցնել դդումը, վրան էլ լցնել մեղրն ու կաթը, ծեծած դարչինը եւ հիլը:
Լավ խառնել, դդումը կաթի միջից հանել:
Չորահացն էլ լցնել կաթի մեջ, խառնել, հանել:
Դդումը դնել յուղ քսած տապակի մեջ, դդումի վրա լցնել չորահացը:
Դնել ջեռոցը: Հենց չորահացը կարմրի, հանել:
Անու՛շ լինի: Continue reading


