Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Ucom-ի և staff.am-ի նախաձեռնությամբ կայացել է Executive Offsite Vol.1-ը՝ միավորելով Հայաստանի բիզնես առաջնորդներին
- Նախապատրաստել են մարդկանց տեղափոխել ՀՀ՝ հարկադրելով ԱԺ ընտրություններին քվեարկել իրենց նշած կուսակցության օգտին․ Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)
- Փաշինյանը Գյումրիում է․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- «Երևանի գինու օրեր» փառատոնին ներկայացվելու է գինու 1000-ից ավելի տեսակ (տեսանյութ)
- Սպանության նախապատրաստություն է բացահայտվել
- «Հայաստան» դաշինքը Վայքում է․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- «Հավի շաուրմա»-ն չի համապատասխանել սահմանված պահանջներին
- ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը ֆինանսական կայունության հաշվետվության վերաբերյալ (տեսանյութ)
- Այսօրվա իրավիճակում զորահանդես անցկացնելն անբարոյական է, քանի որ հայ զինվորներն ու սպաները ադրբեջանական բանտերում են․ Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը
Monthly Archives: December 2017
Ի աջակցություն մեր իշխանությունների.- Ինչու «Մոնսանտո»-ն չպետք է գործի Հայաստանում (2-րդ մաս) – Այս ընկերության կենսագրությունը շատ բան է վկայում… Ինչպե՞ս եղավ, որ 2016թ. Ռուսաստանում օրենքով արգելվեց ԳՁՕ-ացված բույսերի աճեցումը, բայց 2017թ. «Մոնսանտո»-ն ՌԴ-ում գործարան բացեց… Մեր երկրում սննդամթերքի անվտանգության մասին օրենսդրությամբ ԳՁՕ-ի համար համապատասխան մակնշում անելու պահանջ է սահմանված…
Ամսվա սկզբին մեծ աղմուկ բարձրացավ ամերիկյան «Մոնսանտո» ընկերության՝ Հայաստան մուտքի հետ կապված հարցի շուրջ (այս ընկերությունն աշխարհում հայտնի է իր գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ պարունակող արտադրանքով)։ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը անմիջապես պարզաբանում ներկայացրեց, որ նախարարությունը չի համագործակցում «Մոնսանտո» ընկերության հետ, եւ ավելին, ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպված համաժողովում, որին դեսպանատան հրավերով մասնակցել էին մի շարք ամերիկյան կազմակերպություններ, մասնավորապես «Մոնսանտո» ընկերությունը, գյուղնախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը շեշտադրել էր Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման կարեւորությունը՝ նշելով, որ նախարարությունը հետաքրքրված է օրգանական գյուղատնտեսության մեջ կիրառվող ապրանքատեսականիով։ Իսկ ԱՄՆ դեսպանատունն էլ ասել էր, թե «Մոնսանտո»-ն նոր չէ, որ պետք է մուտք գործի, եւ այս ընկերության արտադրանքը Հայաստանում վաճառվել է 2006թ.-ից, եւ ամերիկյան այլ ու այս ընկերությունների արտադրանքից ու ծառայություններից օգտվելու կամ չօգտվելու մասին որոշումներն ի վերջո կայացնելու են Հայաստանի ֆերմերները եւ ագրոբիզնեսի ոլորտի ընկերությունները։
Նոյեմբերի 9-ի գործադիրի նիստից հետո լրագրողներն ամենաշատը սպասում էին գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին եւ Աննդի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանին՝ ի վերջո հասկանալու՝ պե՞տք է մեզ արդյոք այդ ընկերության արտադրանքը, վտանգավոր չէ՞ մեր փոքրատարածք երկրում ԳՁՕ-ացված սերմեր կամ արտադրանք կիրառելը եւ այլն (ԳՁՕ-ացված արտադրանք կիրառելու հետեւանքներին, տարբեր երկրների փորձերին, օրենսդրություններին եւ գիտական բանավեճերին «Լուսանցք»-ը նախորդիվ անդրադարձել է)։
http://www.hayary.org/wph/?p=6653 – Հայաստանը ֆենոմեն ունի՝ բնական մթերքի բնօրրան է – Ուստի կարո՛ղ է եւ պարտավո՛ր է հեռու մնալ տրանսգեն աշխարհից (1-ին մաս)… Աշխարհի շատ երկրներում է օրենքով պարտադրվում, որ ապրանքի վրա մակնշված լինի՝ այն գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմ պարունակու՞մ է, թե՞ ոչ – Դա վերաբերում է եւ՛ տեղական արտադրանքին, եւ՛ ներկրվող ապրանքատեսակներին… Երկու տարբեր բեւեռներ են. այն է՝ ԳՁՕ-ն կամ կվերացնի երկիր մոլորակի վրա կենդանի ամեն ինչ, կամ էլ կփրկի մարդկությունը սովից… Continue reading
Փոխլրացնող քաղաքականության պտուղները – Մոսկվան չի գործի ընդդեմ Երեւանի, քանի որ Հայաստանը դեռ մնում է Ռուսաստանի միակ դաշնակիցը տարածաշրջանում եւ առհասարակ ռուսական քաղաքականության կարեւոր շրջանակներում… Հայաստանը վաղուց է ինչ նախընտրում է ոչ թե «կա՛մ, կա՛մ-ի», այլ՝ «եւ՛, եւ՛-ի» տարբերակը…
«Լուսանցք»-ը եղել եւ մնում է Հայաստանի արտաքին փոխլրացնող, համադրության եւ ոչ հակադրության կողմնակից քաղաքականության ջատագով: Այս քաղաքականությունն է, որ մեր երկրին հաջաղություններ է բերում հատկապես վերջին տարիներին արտաքին ասպարեզում: Ցավոք, նման քաղաքականության դրսեւորումներ մենք չենք նկատում ներքին քաղաքական կյանքում: Իհարկե, կարելի է բերել առարկայական (օբյեկտիվ) եւ ենթակայական (սուբյեկտիվ) շատ պատճառներ, որ ընդդիմության հիմնական մասը հակառակ տրամադրվածությունն ունի, սակայն այնպես չէ, որ արտաքին աշխարհում բոլորը հայկական գործոնի հզորացման կողմնակիցներն են…
Հայաստանում չգիտես ինչու իշխանություն-ընդդիմություն համագործակցությունը կամ հակադրությունը հասկանում են միայն իշխանության եւ խորհրդարանում ընդդիմություն կազմած ուժերի հարաբերությունները: Սա այն կոպիտ սխալն է, որի հետեւանքով ավելի քան 2.5 տասնամյակ չի ձեւավորվել հայկական քաղաքական դաշտը: Այս 25 տարիների ընթացքում իշխանությունն ու ընդդիմությունը նույն դեմքերն են, որ կա՛մ իշխանությունից չեն կտրվել երբեք՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք, կա՛մ՝ իշխանությունից ընդդիմություն եւ հակառակ ուղղությամբ պտույտներ են տալիս տարիներ շարունակ…
Սա նշանակում է, որ ունենք ճահճացած եւ բորբոսնած քաղաքական դաշտ, որի ներքին զարգացման հեռանկարները այս դիրքով արդեն մեռած են՝ անպտուղ: Continue reading
Պիտի ամրագրենք «կամ-կամ»-ի ավարտը – Սա հաջողությունն է, որ ըստ նախագահ Սերժ Սարգսյանի՝ կարող է դրական նախադեպ դառնալ համագործակցային այլ ծրագրերի համար… Հայաստանը եղել ու դեռ մնում է Ռուսաստանի միակ հավատարիմ դաշնակիցը, որը երբեք չի հարվածել թիկունքից՝ ի հակառակ Ռուսաստանի, որ շատ է հարվածել մեր շահեին… Բրյուսելից դեպի Մինսկ՝ ՀԱՊԿ գագաթաժողովին ընդառաջ…
ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը բավական լուրջ քայլ է ինչպես ՀՀ-ԵՄ հարաբերությունների, այնպես էլ Հայաստանի արտաքին քաղաքականության համապատկերում: Սա պաշտոնական Երեւանի կողմից իրականացվող «եւ-եւ»-ի քաղաքականության կարեւոր ձեռքբերում է, ինչը փաստացի հաստատում է, որ համաշխարհային քաղաքականության մեջ մեր երկրի՝ «կամ-կամ»-ի քաղաքականությունից հրաժարումը արդարացված է:
Նոյեմբերի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ ստորագրվեց ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Հայաստանի կողմից այն ստորագրեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ կողմից՝ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
«Սա բոլորիս համատեղ հաջողությունն է ու կարող է դրական նախադեպ դառնալ համագործակցային այլ ծրագրերի համար»,- ավելի վաղ ասել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նշել էր, որ 2017թ.-ն իրավամբ կարելի է համարել ՀՀ-ԵՄ հարաբերությունների քառորդդարյա պատմության կարեւոր հանգրվաններից մեկը, որ նշանավորվում է գագաթնաժողովի շրջանակներում, ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ։ «Այն համընդգրկուն փաստաթուղթ է, արտացոլում է մեր երկկողմ փոխգործակցության վերջին շրջանի նշանակալի զարգացումները եւ սահմանում դրանց խորացման համար անհրաժեշտ ուղենիշները»: Continue reading
Հայկական նուռը՝ ՖՄԿ գագաթաժողովի խորհրդանշան – Երեւանյան գագաթաժողովից առաջ մեր երկիրը ստանձնել է Ֆրանկոֆոնիայի նախարարների խորհրդի նախագահությունը։… Ֆրանկոֆոն երկրների հետ հետագա կապերի ամրապնդումից զատ, շարունակվում են նաեւ կաթոլիկ աշխարհի հետ սերտացումները… Խստորեն դատապարտվեցին ահաբեկչական գործողությունները – ներկայացվեց նաեւ արցախյան հիմնախնդիրը…
Վերջերս վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել 2018թ. Հայաստանում անցկացվելիք 3 խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի, Հայաստանի Հանրապետության եւ մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի եւ Երեւանի հիմնադրման 2800-ամյակի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի նախապատրաստման եւ անցկացման վերաբերյալ: Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակի շրջանակում նախատեսվող միջոցառումները եւ նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանն էլ զեկուցել է Հայաստանի Հանրապետության մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: Տարբեր կազմակերպչական հարցերն ու առաջարկությունները եւս քննարկվել էին:
Խոշոր միջոցառումների մասով արդեն հանդիպումներ են ընթանում ֆրանկոֆոնյան ուղղությամբ: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատում՝ արտերկրում բնակվող ֆրանսիացիներին ներկայացնող սենատոր, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի անդամ Քրիստոֆ Ֆրասային։ Խոսել են երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ հաստատված ամուր փոխգործակցության մասին՝ այդ թվում միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում: Հայ-ֆրանսիական բազմոլորտ համագործակցության հետագա զարգացման, խորհրդարանական բարեկամության խմբերի գործունեության տարաբնույթ հարցեր են քննարկվել, ինչպես նաեւ՝ տարածաշրջանային ու միջազգային կարեւորության խնդիրներ: Ֆրանսիացի սենատորին ներկայացվել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, այդ ուղղությամբ Հայաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։ Continue reading
Թրքությունը ո՛չ միայն ռուսական եւ բելառուսական, այլեւ ուկրաինակա՞ն բնավորություն է դարձել – Բոլոր պատվիրակությունների ղեկավարները ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարի եւ Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի նախաձեռնությամբ առանձնացել եւ ինչ-որ հարց են քննարկել առանց Հայաստանին… Իբրեւ բողոքի նշան՝ հայկական պատվիրակությունը լքել է Վեհաժողովի դահլիճը…
Նոյեմբերի 29-ին Սեւծովյան տնտեսական համագործակցության ԽՎ դահլիճը լքելուց հետո ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդես է եկել հայտարարությամբ. «ՍԾՏՀ ԽՎ-ի հոբելյանական 25-րդ տարում Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի ունեցած լիագումար նիստի ժամանակ աննախադեպ երեւույթի ականատես եղանք:
Վեհաժողովի 50-րդ հոբելյանական նիստի բացման սկզբում, երբ պատվիրակությունների անդամները մոտ 1 ժամ սպասում էին դահլիճում, պարզվեց, որ բոլոր պատվիրակությունների ղեկավարները ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարի եւ Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի նախաձեռնությամբ առանձնացել եւ ինչ-որ հարց էին քննարկում:
Այդ քննարկմանը չէր հրավիրվել միայն Հայաստանի խոհրդարանի պատվիրակության ղեկավարը: Continue reading
Հայաստանի նավթի եւ գազի պաշարները վերստին կուսաումնասիրվեն… Խստորեն դատապարտվեցին ահաբեկչական գործողությունները – Արցախի խնդրում՝ լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին… Մեր երկրի կառավարությունը քայլեր է ձեռնարկվում մարդու իրավունքների պաշտպանության եւ բռնությունների կանխարգելման ուղղությամբ… Հերթական ազգային վտանգը.- Ոստիկանությունը նախատեսում է ԴՆԹ քարտադարաններ ստեղծել…
Հայաստանի նավթի եւ գազի պաշարները վերստին կուսաումնասիրվեն
Հայաստանի տարածքի 1-ին եւ 3-րդ պայմանական բլոկներում նավթի ու բնական գազի երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու հայտ է ներկայացրել հոկտեմբերի 4-ին գրանցված «Հայկական նավթի եւ գազի ընկերություն» ՍՊԸ-ն, որի միակ բաժնետերը «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ-ն է:
Թեեւ արդարադատության նախարարության իրավաբանական ընկերությունների գրանցման պետական ռեգիստրը չի տալիս փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետերերի ցանկը, սակայն այս ընկերության կայքը նման խնդիր չի դնում եւ բացում է ընկերության բաժնետերերի ցանկը: Այսպիսով՝ «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ-ի միակ բաժնետերը «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն /ՀրազԶԷԿ/» ԲԲԸ-ն է, որի 100% բաժնետոմսերի սեփականատերն էլ «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն է:
Այսպիսով՝ պարզ է դառնում, որ նավթի եւ գազի պաշարների ուսաումնասիրությունը Սամվել եւ Կարեն Կարապետյանների ձեռքում է, ինչը հավաստում է, որ նրանք ընդլայնում են իրենց բիզնեսի սահմանները նաեւ Հայաստանում: Բաժնետոմսերն առավելապես Սամվել Կարապետյանի եւ նրա զավակների սեփականությունն են:
Սամվել Կարապետյանը նոր չէ, որ ընդլայնում է իր բիզնեսը Հայաստանում.: Բանն այն է, որ «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ-ն 2016թ. հոկտեմբերից ձեռք է բերել նաեւ հայտնի «Ձորագետ հէկ»-ը
շահագործող «Ձորագետ հիդրո» ՍՊԸ-ի 100% բաժնեմասը:
«Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ-ն նաեւ այս տարվա փետրվարին գրանցված «Դեբեդ հիդրո» ՍՊԸ-ի սեփականատերն է:
Ընկերությունը նաեւ 90% մասնաբաժին ունի 530 մլն. դրամ կանոնադրական կապիտալ ունեցող «Ինվեսթմենթ մեդիա գրուպ (Այ Էմ Ջի)» ՍՊԸ-ում: Իսկ այս ընկերությունն էլ էլեկտրաէներգիայի արտադրությամբ է զբաղվում:
Հետաքրքիր է, որ այս ընկերությունում 5% բաժնեմաս ունի նախագահ Սերժ Սարգսյանի նախկին օգնական Սեւակ Լալայանի (ով մեկ տարի առաջ ազատվեց նախագահի օգնականի պաշտոնից) կինը՝ Նարինե Սուվարյանը:
Հուսանք, որ ի վերջո կհաջողվի Հայաստանում գտնել եւ օգտագործել նավթի եւ գազի պաշարները, որոնք ժամանակին Հայաստան են բերել նաեւ միջազգային կազմակերպությունների: Բայց այդ ուսումնասիրությունները նոր չէ, որ արվում են: Տարիներ առաջ էլ է արվել, եւ նշվում էր, որ գոնե նավթի պաշարներ մեր երկրում կան, բայց դրանք արդյունաբերական ծավալների չեն հասնում:
Խստորեն դատապարտվեցին ահաբեկչական գործողությունները
Ֆրանկոֆոնիայի նախարարական 34-րդ համաժողովում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթից հատված.
Հայաստանը պաշտպանել է նախարարական համաժողովի հաստատմանը ներկայացված բանաձեւերի եւ որոշումների նախագծերը: Պետք է նշեմ, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության առաջնահերթություններում առավել քան տեղին են ներառված կայուն զարգացումը, շրջակա միջավայրի պաշտպանությունը եւ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարը։ Continue reading
Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (8-րդ մաս) – Ռուս Տամ Բազի կամ Ռուս Տան Բազեն՝ ռազմական պար… Ծիսական ռազմական պարերը տիեզերաստեղծման պարեր են: Այն պարերն են, որոնք կատարում են երկնային պատգամներ, դիցական ծիսական արարողակարգեր…
Սկիզբը՝ թիվ 36, 37, 38, 39, 40, 41, 42-ում
Հայկական ծիսական պարերի մեջ առանձնահատուկ տեղ ունի ռազմական պարը, որը հայոց ընկալումներում կապված է երկնային ուժերի, տարերքների եւ այդ ուժերը տնօրինող ռազմի դիցերի, երկնային մարմինների՝ աստղերի, լույսի, արեւի հետ:
Ծիսական ռազմական պարերը տիեզերաստեղծման պարեր են: Այն պարերն են, որոնք կատարում են երկնային պատգամներ, դիցական ծիսական արարողակարգեր:
Ռուսա տան բազեն, «Ռուս Տամ Բազի» պարի ժամանակաշրջանը, տարածաշրջանը եւ էպիկական ու պատմական գաղափարակիրը
Ըստ մեր ուսումնասիրության՝ «Ռուս տամ Բազի» պարի էպիկական դիմագիծը համապատասխանում է Հայկական Արարտա-Ուրարտական կայսրության Վանի Թագավորության ժամանակաշրջանին: Պարը նվիրված է Արդին տաճարի Հայոց Ռուսա գահակալներին եւ կրում է Ռուսա անունը: Ռուսա Ա (մ.թ.ա. 714) Սարդուր Բ-ի որդին եւ հաջորդը։ Ռուսա Բ (մ.թ.ա. 685-645-) Արգիշտի Բ-ի որդին եւ հաջորդը։ Ռուսա գահակալները հզոր նախնիների նման կրել են «Մեծ Արքայ», «Տիեզերաց Արքայ», «Արքայից Արքայ», «Բիայնիլիի Արքայ» տիտղոսները:
Որպեսզի ճիշտ պատկերացում կազմենք պարի ժամանակաշրջանի եւ պարի ծագման մասին, անդրադառնանք «Ռուս տամ Բազի» պարի անվան լեզվական խնդիրներին եւ ներկայացնենք առաջին հերթին «Ռոս-ռուս» բառի ընդունված ստուգաբանությունը հայերենում:
Հրաչյա Աճառյանը «Հայերեն արմատական բառարանում» «ռոս-ռուս» բառի ստուգաբանությունը ներկայացնելիս բերում է «ռոս-ռուս» բառի տարբեր իմաստներն ու նշանակությունները. Continue reading
Դեկտեմբերյոթյան մտորումներին ընդառաջ – 29 տարի անց. դաս, որ այդպես էլ չսերտեցինք (3-րդ մաս),- Ավանդական եղանակներից զատ եղանակներ էլ կան, որոնք կարող են գործածվել շենքերի սեյսմակայունությունն ապահովելու եւ սեյսմազինվածությունը բարձրացնելու նպատակով… Այս մեթոդը, ինչպես բացատրում են մասնագետները, թույլ է տալիս շենքերն ուժեղացնել առավել կարճ ժամկետում՝ առանց դրանց գործառնական նշանակությամբ շահագործումը դադարեցնելու…
Սկիզբը՝ թիվ 41, 42-ում
http://www.hayary.org/wph/?p=6652 – Դեկտեմբերյոթյան մտորումներին ընդառաջ.- 29 տարի անց. դաս, որ այդպես էլ չսերտեցինք (2-րդ մաս) – Քանի որ շենքերը տարբեր նշանակության են, դրանց սեյսմակայունության բարձրացման ծրագրերն էլ պետք է ոլորտային լինեն՝ օրինակ ՊՆ-ն, ԱԱԾ-ն, ոստիկանությունը՝ իրենց ենթակայության օբյեկտների մասով եւն… Տարբեր նշանակության շենքերի ընդհանուր թվից կառանձնացվեն սեյսմակայունության տեսանկյունից առավել բարձր ռիսկային աստիճան ունեցող շենքերը եւ առաջնահերթ կդիտարկվեն այդ շենքերի սեյսմակայունության բարձրացման խնդիրները…
http://www.hayary.org/wph/?p=6639 – Դեկտեմբերյոթյան մտորումներին ընդառաջ.- 29 տարի անց. դաս, որ այդպես էլ չսերտեցինք (1-ին մաս) – մենք մեր սեյսմիկ անվտանգության ապահովման խնդիրը լուծել չենք կարողանում… Սպիտակի երկրաշարժի պատճառած վնասները հիմնականում պայմանավորված են եղել… Փորձը հաշվի առնելով՝ վերագնահատվեց ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգի մակարդակը, կազմվեց սեյսմիկ շրջանացման նոր քարտեզ, վերանայվեցին սեյսմակայուն շինարարության նորմերը – ՀՀ տարածքը բաժանված է 3՝ ըստ ուժգնության աճող հաջորդականությամբ 1, 2, 3 գոտիների…
Դեռ 2014թ. երբ մեր բնակֆոնդի սեյսմակայունության բարձրացման անհրաժեշտության հարցը կառավարությունում քննարկվեց, տվյալ էր մեջբերվել, ըստ որի 2013թ. դրությամբ միայն բազմաբնակարան շենքերի թվում՝ 421 շենք ունի 3-րդ աստիճանի վնասվածություն (անբավարար տեխնիկական վիճակ) եւ ենթակա են վերականգնման ու ուժեղացման, 26 շենք ունի 4-րդ աստիճանի վնասվածություն (վթարային տեխնիկական վիճակ), որոնց բնակիչները ենթակա են վերաբնակեցման: հասկանալի է, որ գումարներ կպահանջվեն: Ի՞նչ կարգի գումարի մասին է խոսքը: Continue reading
Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտանական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային-ազգայնական շաբաթաթերթ… «Մանկական Եվրատեսիլ 2017».- Հայաստանը զբաղեցրեց 6-րդ տեղը… Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – Գումարտակային մարտավարական զորավարժություններ՝ Արցախում… Լեւոն Արոնյանը հաղթեց ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» վերջին փուլում… Մանուէլ Պետրոսյանը՝ շախմատի աշխարհի փոխչեմպիոն… Հայաստանի բասկետբոլիստները լրացուցիչ խաղակեսում զիջեցին Դանիային.. Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է վերադառնա Դորտմունդի «Բորուսիա»… Թաեքվոնդոյի, շախմատի, ֆուտբոլի եւ այլ մարզաձեւերի լրատվություն…
«Մանկական Եվրատեսիլ 2017».- Հայաստանը զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը
Թբիլիսիում ավարտվեց փոքրիկների մեծ մրցույթը՝ «Մանկական Եվրատեսիլ 2017»-ը: Հայաստանը ներկայացնող 9-ամյա Միշան փայլուն կատարեց իր «Բումերանգ» երգը՝ վաստակելով 148 միավոր եւ զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը: 1-ին հորիզոնականը մրցույթում զբաղեցրեց Ռուսաստանը, 2-րդում հայտնվեց Վրաստանը, իսկ 3-րդում՝ Ավստրալիան:
Միշան 12 միավոր ստացավ Կիպրոսից, 10-ական միավորներ վաստակեց Ալբանիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Վրաստանից, 8-ական միավորներ ստացավ Բելառուսից եւ Պորտուգալիայից, 7 միավոր Մալթայից, 3՝ Ավստրալիայից եւ 2-ական միավորներ Մակեդոնիայից ու Սերբիայից: Այս տարի էլ քվեարկելու հնարավորություն ուներ նաեւ հանդիսատեսը՝ առցանց: Հաղթողը որոշվել է ժյուրիի եւ առցանց քվեարկության արդյունքներով:
Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում
Արցախում գումարտակային մարտավարական զորավարժություններ են անցկացվել
Մարտական պատրաստության պլանի համաձայն՝ նոյեմբերի 20-23-ը, ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանի ղեկավարությամբ, անց են կացվել գումարտակային մարտավարական զորավարժություններ, որոնց ներգրավվել են կենտրոնական ենթակայության համազորային ու տանկային զորամասերի մի շարք ստորաբաժանումներ: Զորավարժության վերջին՝ մարտական հրաձգության փուլին, հետեւել ու մասնակից եւ ուսուցանվող կազմին որոշակի մեթոդական ցուցումներ է տվել Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը:
Մարտավարական զորավարժությունը թեմատիկ առումով ուներ հարձակողական բովանդակություն: Ուժեղացված տանկային ստորաբաժանման առջև խնդիր է դրվել տագնապով դուրս գալ կենտրոնացման շրջան, զբաղեցնել կրակային բնագիծ, կասեցնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասի պահպանության տեղամաս մխրճված հակառակորդի հարձակումը եւ, ջախջախելով վերջինիս, վերականգնել առաջնագիծը:
Զորավարժության ամբողջ ընթացքում իրականացվել է անընդհատ ու հստակ ղեկավարում, անձնակազմը գործել է ճշգրիտ, մարտավարական առումով գրագետ, կազմակերպվել է համակողմանի փոխգործակցություն, ինչի արդյունքում ուժեղացված տանկային ստորաբաժանումը գերազանց կատարել է իր առջեւ դրված մարտական խնդիրը՝ կրակային խոցման բարձր արդյունքներով: Continue reading


