Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- «Արարատ-Արմենիան» հռչակվեց Հայաստանի եռակի չեմպիոն
- Նիկոլ Փաշինյանը Ավանում (տեսանյութ)
- «Եկել է Մարկոս Գրիգորյանին գնահատելու ժամանակաշրջանը»
- «Ուժեղ Հայաստան» դաշինքը Էջմիածնում է․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- Կենտրոնացած ենք ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի վերջնականացման վրա. Բաղայի
- Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
- Ինձ համար անկլավների հարց գոյություն չունի․ Թաթոյան (տեսանյութ)
- Բարեգործության անվան տակ տան վերանորոգման համար անհատույց տվել են շինարարական նյութեր․ ՀԿԿ (տեսանյութ)
- Գոհար Ղումաշյանի ելույթը (տեսանյութ)
- Իրանց քոքը պիտի կտրվի․ Փաշինյանը Ավանում (տեսանյութ)
Daily Archives: December 31, 2019
Նոր թվարկության 2020 թվական.- Շնորհավորանքներ համայն հայությանը՝ հայ արիադավան-հեթանոսներին եւ հայ քրիստոնյաներին՝ իրենց տոնական օրերի կապակցությամբ…
Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբումը (ՀԱՀ) իրենց շնորհավորանքներն են հղում՝
– Հունվարի 1-ին սրբազնացած հայորդի Գարեգին Նժդեհի ծննդյան 134-րդ, իսկ հունվարի 14-ին՝ Նդեհյան Ցեղակրոն Ուխտերի ստեղծման 88-րդ տարեդարձի առթիվ: Ցեղակրոն Հայորդի – նշանակում է Ցեղն իր մեջ կրող՝ Հայի Գենը (Ծինը) շարունակող Արորդի, Հայկական Արժեհամակարգը կյանքի ուղենիշ դարձրած Աննահանջ Հայ:
Փա՛ռք Հավերժական Կյանք մտած Գարեգին Նժդեհին, ով վերականգնեց Հայ Աստվածամարդու (Աստվածների հետ խոսող) Վերածնունդը եւ փա՛ռք փառահեղ Հայ Նախնյաց:
Այո՛, Նվիրյալ Հայը ծնվեց որպես Հայամարդ, ապրեց ինչպես Ցեղամարդ եւ հեռացավ արդեն Աստվածամարդ դարձած…
– Նաեւ շնորհավորում ենք հայ քրիստոնյաների Նոր տարին – Նոր թվարկության (Քրիստոսից հետո) 2020 թվականը՝ մաղթելով բարօրություն, երջանկություն եւ հաջողություններ` ինչպես անձնական կյանքում, այնպես էլ ի նպաստ ազգի զորացման, զարգացման ու առաջընթացի:
– Շնորհավորում ենք Սփյուռքի հայությանը՝ մաղթում, որ Համայն Հայությունն ի վերջո բռնի տունդարձի ճանապարհը, ինչը կարող է իրականություն դառնալ միայն Հայոց Հայրենիքի ու Հավատի վերագնահատման եւ հիրավի Ազգային Պետության (ո՛չ հանրային՝ Հանրապետության) ուղին բռնելու դեպքում…
Թող վերագտնի՛ աշխարհասփյուռ հայն իր Արմատ–Ակունքը, Ծինաբանական Որակները, Ինքնությունն ու Էությունը… Թող Համայն Հայությունն ապրի Հավիտենարժեք շրջանակի մեջ… Հայաշու՛նչ եւ Հայաբնու՛յթ, Հայակե՛րտ ու Հայակա՛մք Ամբողջական Հայրենիքում:
Այսպե՛ս կարող կլինենք իրականացնել Ազգահավաքի (Հայահավաքի) ու Հողահավաքի Սրբազան Նպատակը, որը Հայի Առաքելության՝ Երկնքում եւ Երկրում վերահաստատման երաշխիքն է: Ուստի՝ Համայն Հայությանը մաղթում ենք շարունակական հաջողություններ ու հաղթանակներ՝ Միացյալ Հայաստանի (Հայկական ամբողջ Լեռնաշխարհում՝ ՀՀ-ԼՂՀ վերամիավորման հիմքով կայացած) եւ Միասնական Ազգի վերակերտման ճանապարհին…
Հայի Գենը կրող աշխարհասփյուռ ավելի քան 40 մլն. (շուրջ 200 երկրներում բնակվող բացահայտ եւ ծպտյալ հայերով) մեր ազգակիցներին է ուղղված նաեւ Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համածմբման Համազգային Շնորհավորանքը:
Հայ արիադավան (հեթանոս), քրիստոնյա, մահմեդական (ծպտյալ ու ազգափոխված ավելի քան երկու տասնյակ միլիոն) եւ այլադավան ու այլուրեք ապրող հայերը կարո՛ղ են եւ ժամանակի հրամայականով պե՛տք է համախմբվեն Ցեղակրոն-Ցեղապաշտ գաղափարների շուրջ, ինչը թույլ կտա աշխարհի շուրջ 200 երկրներում ազգայնորեն (բնականորեն) աշխուժացնել հայկական տարրն ու հայանպաստ գործունեությունը՝ վասն հոգեւոր հայադարձի, եւ դեպի ազատագրված եւ ազատագրվելիք հայրենիք՝ հայի վերադարձի…
Շնորհավորում ենք նաեւ՝
– Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) ստեղծման 26-ամյակը (1993թ. դեկտեմբերի 15-ին):
– Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) ստեղծման 11-ամյակը (2008թ., Հայոց արդարադատության Աստված Միհրի տոնի օրը՝ դեկտեմբերի 22-ին):
– Հայ Արիական Միաբանության նորաստեղծ Քրմական Խորհրդի (Հոգեւոր Հանձնախմբին կից)՝ 9-ամյակը (2010թ. դեկտեմբերի 22-ին)
Փա՛ռք Տիեզերքի Արարչին, որ Հայ Տեսակ է Արարել:
Փա՛ռք Հայ Աստվածներին:
Փա՛ռք Հայ Հոգե–Ոգեղեն Տիեզերաաշխարհներին, Հայոց Նախնյաց:
Փա՛ռք Հայ Ազգին (Հայ Մարդուն) ու Հայք–Հայաստանին…
* * *
Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ
Հայ Ազգայնականների Համախմբման Գործադիր Խորհուրդ
2019թ. դեկտեմբերի 30 – քաղաքամայր Երեւան
* * *
http://www.hayary.org/wph/?p=2315 – «Ձեզ համար` Քրիստոսի սուրբ ծնունդը շնորհավոր, ինձ համար` Նժդեհի սուրբ ծնունդը…»,- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
http://www.hayary.org/wph/?p=3690 – Հունվարի 1-ին Գարեգին Նժդեհի Սուրբ Ծննդյան օրն է…
Հունվարի 14-ին՝ Հայ ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրն է…
Հավերժի ճամփորդը՝ Հայոց հսկան՝ Գարեգին Նժդեհ…
Նժդեհի հրապարակում՝ Նժդեհի՛ արձանը…
Նժդեհյան 3 սրբավայրերը…


