Դարձ՝ դե­պի Հա­յոց ար­մատ­նե­րը…

ՀԱՄ կարգախոս. –

Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:

Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…  

Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:

Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման

Մեր հանունբնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի

* * *

Հայ ա­րի­նե­րն­ այս տա­րի, ՀԱՄ 18-ամ­յա­կին նվեր ստա­ցան Հայ-Ա­րիա­կան տո­նա­ցույ­ցը, մշակ­ված ՀԱՄ Հո­գե­ւոր հանձ­նախմ­բի Քրմա­կան դա­սի կող­մից, ո­րում ա­ռա­ջին ան­­գամ նշված են բո­լոր Հայ Աստ­ված­նե­րի տո­նե­րը:

Մեզ շատ քիչ բան է թողն­ված ու­սում­նա­սի­րութ­յան հա­մար, քան­զի 301 թի­վը ող­բեր­գա­կան ե­ղավ հա­յութ­յան հա­մար ոչ միայն հա­վատ­քի անկ­ման տե­սանկ­յու­նից, այ­լեւ՝ հա­յոց հայ­րե­նի­քի ու ար­ժեք­նե­րի կոր­ս­տ­յան… Եվ հա­ճախ ստպված ենք լի­նում ու­սում­նա­սի­րել ոչ միայն մեզ թողն­ված պա­տա­ռիկ­նե­րը, այ­լեւ այ­լազ­գի­նե­րի նա­խաք­րիս­տո­նեա­կան հա­վատ­քա­յին գրքերն ու տար­բեր հի­շա­տա­կում­նե­րը: Կա­տար­վել են նաեւ պա­տ­­մա-գի­տա­կան եւ հո­գե­ւոր-ի­մաս­տա­­սի­րա­կան ու­սում­նա­սի­րութ­յուն­ներ, եւ նո­ր­­օր­յա Հա­յ­-Ա­րիա­կան տո­նա­ցույ­ցում ա­ռա­ջին ան­գամ նե­րա­ռվել են բո­լոր Հայ Աս­տ­­վա­ծ­­նե­րին նվիր­ված տո­նե­րը, նաեւ մին­­չ­ այժմ նշված տո­նա­կա­տա­րութ­յուն­նե­րը:

Ու­սում­նա­սի­րութ­յուն­նե­րը դեռ շա­րու­նակ­վում են, ին­չը կա­րող է տո­նե­րի օ­րե­րը դեռ մաս­նա­կի փո­փո­խութ­յուն­նե­րի են­թար­կ­­ել, նաեւ տո­նա­ցույ­ցը հարս­տաց­նել: Հի­րա­վի դժվար է վե­րա­կանգն­ման գոր­ծ­­ըն­­թա­ցը, քան­զի օ­տա­րա­դա­վան հա­յե­րն­ ա­վե­րել եւ ոչն­չաց­րել են գրե­թե ա­մեն բան… Հայտ­նի է, որ Գրի­գոր խա­վա­րի­չի (լու­սա­վո­րիչ հոր­ջոր­ջ­­յալ) հրա­մա­նով քրիս­տո­նեաց­ված հա­յե­րը վե­րաց­նում էին ոչ միայն Հա­յաս­տա­նում գտնվող քրմա­կան մատ­յան­ներն ու գրքե­րը, այ­լեւ՝ այլ երկր­նե­րում հայտն­ված, ան­գամ Ե­գիպ­տո­սի Ա­լեք­սանդ­րիա­յի հռչա­կա­վոր գրա­դա­րա­նից են վերց­րել հայ­կա­կան կամ հա­յոց հա­վա­տի մա­սին այ­լա­գիր գրքեր՝ իբր ու­սում­նա­սի­րե­լու հա­մար, եւ այ­րել են…

Յու­րա­քանչ­յուր տոն նո­րո­գու­մի խոր­հուրդ ու­նի եւ վե­րած­նում-վե­րա­նո­րո­գում-վե­րա­կանգ­նում է կա­պը Տիե­զե­րա­կան Ի­րա­կա­նութ­յան եւ Օ­րի­նա­չա­փութ­յուն­նե­րի հետ: Իսկ Բնա­կան Ազ­գե­րի հա­մար Ծի­սա­կան Տո­նե­րը կյան­քի ան­բա­ժան մաս են կազ­մում:

Հայ­կա­կան Աստ­վա­ծա­յին Հա­մա­կար­գը ա­վե­լի պատ­կե­րաց­նե­լի լի­նե­լու հա­մար ՀԱՄ ա­ռաջ­նորդ Ար­մեն Ա­վե­տիս­յա­նը այն ան­վա­նել է Մե­կա­րար­չա­կան Աստ­վա­ծա­յին (Բազ­մաստ­վա­ծա­յին) Հա­մա­կարգ: Ե­թե հա­մաշ­խար­հա­յին կրոն­նե­րում, այդ թվում՝ քրիս­տո­նեա­կան, Մե­կաստ­վա­ծա­յին Հա­մա­կարգ է՝ բազ­մա­թիվ Աստ­ծո որ­դի­նե­րով, հրեշ­տակ­նե­­րով, սրբե­րով ու մար­գա­րե­նե­րով… եւ բա­ցա­կա­յում է Տիե­զեր­քի Ա­րա­րի­չը, Ով «փո­խա­րին­վել» է ըն­դա­մե­նը մի Աստ­ծով, ա­պա հա­յ­ ա­րիա­դա­վան-հե­թա­նո­սա­կան հա­վա­տում Տիե­զեր­քի Ա­րա­րիչն իր տե­ղում է՝ Ա­մե­նայն Ա­րա­րի, Աստ­ված­ներն ի­րենց տե­ղե­րում են, Աստ­վա­ծա­մար­դիկ էլ՝ ի­րենց…

Հա­յոց հա­վա­տը հեն­ված է ազ­գի հա­վա­քա­կա­նութ­յան՝ Գե­նե­տիկ-Ծի­նա­բա­նա­կան Զո­­րութ­յուն­նե­րի վրա: Հա­վատ­նե­րը առ­հա­սա­րակ հեն­ված են Բնա­կան Ազ­գե­րի Ծա­գում­նա­բա­նութ­յան վրա, իսկ կրոն­նե­րը ան­հա­տա­կան պաշ­տա­մունք ու­նեն եւ ազ­գա­յին պատ­կա­նե­լութ­յու­նից զուրկ են: Իսկ հայ ա­րի­նե­րը ինչ­պես կյան­քում, այն­պես էլ հա­վա­­տում ու­նեն Գե­նե­տիկ-Ծի­նա­բա­նա­կան Զո­րութ­յուն­նե­ր­ եւ Խոր­հուրդ­նե­րի Հա­մա­կարգ, ո­րոնք էլ նա­խան­շում են տո­ներն ու ծե­սե­րը:

Եվ Հա­յ­-Ա­րիա­կան տո­նա­ցույ­ցի մա­սին խո­սե­լիս հարկ է հենց Ա­րար­չի, Տիե­զեր­քի Ի­­րա­կան եւ Միակ Տի­րոջ տո­նից էլ սկսել այն ներ­կա­յաց­նե­լը:

Փետր­վա­րի 13-ին ա­րի հա­յե­րը նշում են Տերն ընդ ա­ռա­ջի՝ Տի­րոջն ըն­դա­­ռաջ գնա­լու տո­նը, ո­րը նաեւ Տրն­­դեզ ենք կո­չում: Կրակ­ներ վա­ռե­լը կամ Տրնդեզ ա­նե­լը՝ խոր­հուրդ ու­նե­ցող կրակ­ներ (կրա­կե դե­զեր) վա­ռե­լն­ է: Իսկ կրա­կը Երկն­քի Ա­րէ­գա­կի (Ա­րա­կան եւ Է(Ի)գա­կան Ա­կուն­քի) Երկ­րա­յին Ար­տա­ցո­լան­քի խոր­հուրդն է նա­խան­շում, եւ Ա­րէ­գա­կը՝ որ­պես Երկ­րա­յին Կյան­քի պա­հա­պան ջեր­մաց­նող եւ կյանք տվող ա­կունք է փա­ռա­բան­վում: Սա է պատ­ճա­ռը, որ ա­րի մար­­դիկ հա­ճախ Տերն ընդ ա­ռա­ջի տո­նը նա­­եւ որ­պես Տրնդեզ են նշում: Բայց փա­ռա­­բան­վում է Տիե­զեր­քի Տե­րը՝ Ա­րա­րի­չը, Ում ա­րա­րած մար­դիկ Ա­րէ­գա­կի խոր­հուրդ կրա­կ­­­նե­րով ըն­դա­ռաջ են գնում Նրան՝ ի­րենց սերն ու ե­րախ­տա­գի­տութ­յու­նը հայտ­նում, եր­կ­­րա­յին գար­նան (կյան­քի) վե­րա­ծնն­­դի սպա­սու­մով…

Այս մար­տի 1-ին, հա­զա­րամ­յակ­ներ հե­տո ա­ռա­ջին ան­գամ նշվեց Աստ­վա­ծա­հայր Ա­րա­յի հրա­շա­գոր­ծութ­յան տո­նը: Հայր Ա­ր­­ան՝ Աստ­վա­ծա­հայ­րը, Հայ Տե­սա­կի Հայր Աս­տ­­ված-Գե­րա­գույն Աստ­վածն է: Մար­տի 1-ը նա­­­խան­շում է երկ­րա­յին գար­նան այ­ցը, ո­րը ձմռան քնից պետք է արթ­նաց­նի նիր­հած բնութ­յու­նը: Եվ Հայր Ա­րան, որ իր Աստ­վա­­ծա­­յին գոր­ծա­ռույ­թով Երկ­նի ու Երկ­րի Հայ­­կա­կան Աշ­խարհ­նե­րի Հայրն է, հա­յ­ ա­րի­նե­րին է պար­գե­ւում բնութ­յան վե­րա­զար­թոն­քը:

Հան­րա­հայտ է, որ մար­տի 21-ին էլ Հա­յա­րիա­կան Նոր Տար­ին է նշվում, տոն, ո­րը նաեւ Հա­յոց ռազ­մի ու զո­րութ­յան Աս­տ­­ված Վա­հագ­նի վե­րածնն­դի օրն է: Այս եր­կու­սը միա­խառն­վում են, քան­զի Տիե­զեր­քի Տի­րոջն ըն­դա­ռաջ գնա­լու եւ Աստ­վա­ծա­հայր Ա­­րա­յի հրա­շա­գոր­ծութ­յան տո­նե­րից հե­տո գոր­ծի է դրված Տիե­զե­րա­կար­գը, եւ Վա­­հագն Աստ­վա­ծը կռիվ է տա­լիս Չա­րի Վի­շա­­պի հետ՝ Երկ­րում Տիե­զեր­քի Ա­րար­չի եւ Հայր Ա­րա­յի ո­­րո­շում­նե­րը հաս­տա­տե­լու հա­մար: Մլո­րա­կը դեռ Տիե­զե­րա­կան եւ Երկ­րա­յին Չա­րի­նե­րի տի­րույ­թում է, ու ա­րի հա­յե­րը ու բո­լոր ա­րի­նե­րը Վա­հագն Աստ­ծո վի­շա­պա­քա­ղութ­յան, վի­շա­պա­սան­ձութ­յան շնո­րի­հիվ տո­նում են ի­րենց Նոր Տա­րին՝ Ա­մա­նո­րը, ո­րը բնա­կան զար­գա­ցում­նե­րով լի­նում է  հենց մար­տի 21-ին, ի­րա­պես՝ Ա­րեգ ամս­վա Ա­րեգ օ­րը… Հա­յ­ ա­րի­նե­րը զար­դա­րում են տո­նա­կան ծա­ռը՝ տո­նա­ծա­ռը (ծառ­զար­դար) եւ (Բ­)Ա­րի Վա­հագ­նի եւ Չա­րի Վի­շա­պի ա­հեղ մար­տի հուր-բո­ցե­րի ներ­քո փա­­ռա­բա­նում են Վա­հագն Աստ­ծո հաղ­թա­նա­կը՝ որ­պես երկ­նի ու երկ­րի եր­կունք, իսկ կրա­կի վրա­յով թռչե­լը վե­րածն­ված գա­րուն մտնելն է նա­խան­շում, ինչ­պե­սեւ՝ Վա­հագն Աստ­ծո հետ Վի­շա­պի ար­ձա­կած կրակ­նե­րի դեմ մարտն­չե­լը…

Այդ օ­րը նոր ա­մուս­նա­կան զույ­գե­րը, նաեւ հղի կա­նայք կրա­կի դե­զի վրա­յով թռչե­լիս Մայր Ա­նա­հի­տին են դի­մում՝ գա­լիք Զա­տի­կի տո­նին բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք եւ բա­րի ա­զա­տում ստա­նա­լու ակն­կա­լութ­յամբ: Եվ ապ­րի­լի վեր­ջին շա­բաթ­վա մեջ էլ նշվում է Զա­տի­կի տո­նը, ո­րը նշվում է նաեւ որ­պես Մայր Ա­նա­հի­տի հրա­շա­գոր­ծութ­յան տոն: Մայր Ա­նա­հի­տը Աստ­վա­ծա­մայր է՝ Հայ Տե­սա­կի Մայր Աստ­վա­ծու­հի: Գար­նա­նա­յին օ­րա­հա­վա­սա­րին՝ Լուս­նի լրման՝ լիա­լուս­նի օ­րը հա­յա­րի­ներն ար­դեն նշում են բնութ­յան մեջ գար­նա­նա­յին զա­տու­մի՝ բնութ­յան գու­նա­գեղ բա­ժա­նում­նե­րի (երբ ա­մեն բան ա­ռանձ­նա­նում է իր գույ­նով եւ հա­մու­հո­տով), բեր­քատ­վութ­յան եւ ա­մե­նայն բեր­րիութ­յան տո­նը, քան­զի Մայր Ա­նա­հիտն իր Աստ­վա­ծա­յին գոր­ծա­ռույ­­թով նաեւ մայ­րութ­յունն ու բեր­րիութ­յու­նն­ է ա­պա­հո­վում: Եվ այդ օ­րը բազ­մա­գույն ներկ­ված ձվե­րով ձվա­խա­ղը գար­նան գույ­նե­րի զա­տու­մը՝ Զա­տիկն է նա­խան­շում եւ Աստ­վա­ծա­մայ­րը հո­վա­նա­վո­րում է հա­յա­րի օ­ջախ­նե­րում բազ­մա­զա­վա­կութ­յու­նը, հա­ջող ծնե­լիութ­յունն ու մայ­րութ­յու­նը, հա­յոց ար­տե­րում ու այ­գի­նե­րում բեր­քատ­վութ­յուն-բեր­րիութ­յու­նը-պտ­­ղա­­բե­րութ­յու­նը…

Երբ գար­նան ե­ռու­զեռն իր ըն­թաց­քի մեջ է մտնում, հա­յա­րի օ­ջախ­նե­րում նոր թափ է ստա­նում հյու­րըն­կա­լութ­յունն ու հյու­րա­սի­րու­թ­­յու­նը: Եվ հա­զա­րամ­յակ­ներ հե­տո, ինչ­պես Հայր Ա­րա­յի տո­նի դեպ­քում, ա­ռա­ջին ան­­գամ հա­յա­րի­նե­րը մա­յի­սի ա­ռա­ջին շա­բաթ­վա մեջ  կնշեն Հա­­յոց հյու­րըն­կա­լութ­յան Աստ­ված Վա­նա­տու­րի տո­նը:

Մար­տի 21-ի՝ Ա­մա­նո­րի եւ ապ­րի­լի 26-ի՝ Զա­տի­կի տո­նե­րից հե­տո, երբ գա­րու­նը ար­դեն բերք ու բա­րի­քի եւ բնա­կան ըն­թաց­քի ու ամ­ռան սպաս­ման մեջ է, հա­յ­ ա­րի­նե­րը հյու­րըն­կալ դռնե­րը բաց փա­ռա­բա­նում են Վա­նա­տուր Աստ­ծուն, որ հայ օ­ջա­խ­­ն­­ե­րը միշտ հյու­րըն­կալ պա­հի եւ Հա­յա­ս­­տան աշ­խար­հը լի ու ա­ռատ դարձ­նի…

Եվս մեկ Աստ­վա­ծա­յին տոն հա­յ­ ա­րի­նե­րը ա­ռա­ջին ան­գամ կնշեն քրիս­տո­նեութ­յան ներ­խու­ժու­մից հե­տո: Հու­նի­սի 22-ին կնշ­­վի Հա­յոց ող­ջա­խո­հութ­յան Նա­նե Աստ­վա­ծու­հու տո­նը: Հա­յ­ ա­րի­նե­րի հյու­րըն­կա­լ­­ու­­թ­­յան, լի-ա­ռա­տութ­յան եւ Վար­դա­վառ-սի­րո տո­նի մի­ջեւ այ­լեւս կնշեն ող­ջա­խո­հութ­յան Աստ­վա­ծու­հու տո­նը եւ կփա­ռա­բա­նեն Նա­նե Աստ­վա­ծու­հուն՝ ակն­կա­լե­լով, որ իր ող­ջա­­խո­հութ­յամբ կօգ­նի նաեւ տար­վա հա­ջորդ կեսն անց­կաց­նել ա­ռա­վել կազ­մա­կերպ­ված ու նպա­տա­կա­յին, նաեւ գա­լիք ձմ­­ռա­նը դի­մա­կա­յե­լուն պատ­րաստ: Այդ օ­րը նաեւ ա­մա­ռա­­յին ա­րե­ւա­դար­ձի օրն է, եւ մար­դիկ ող­ջա­խո­հութ­յան Աստ­վա­ծու­հուն փա­ռա­բա­նում են՝ Բնա­կան Կար­գի պահ­պա­ն­­ման եւ բնութ­յան բա­րիք­նե­րով մար­­դ­­կանց ա­պա­հո­վե­լու հա­մար:

Հա­յոց ա­մե­նա­սիր­ված տո­նե­րից է Վար­դա­վա­ռը, ո­րը կնշվի հու­լի­սի 27-ին: Այդ տո­նը նշ­­վում է նաեւ որ­պես Հա­յոց սի­րո Աստ­ղիկ Աստ­վա­ծու­հու տոն: Վարդ՝ Վ­-Արդ նշա­նա­կում է Գե­րա­գույն-Վե­րին Սե­րու­մի Խոր­­հուրդ, Գե­րա­գույն Սի­րո Խոր­հուրդ: Վար­դա­վա­ռը նա­խաշ­նում է Գե­­ր­­ա­գույն Սի­րո խոր­հր­­դով վառ­վել-խան­դա­վառ­վե­լը, օծ­վե­լը: Այդ օ­րը հա­յա­րի­նե­րը միմ­յանց նաեւ ջրում են՝ ջրո­ցի խա­ղա­լով, քա­ն­­զի ջու­րը նա­խան­շում է մաք­րութ­յուն, ջր­­վե­լը՝ մաքր­վել, իսկ Սի­րո Գե­րա­գույն Խոր­­­հր­­դի կրող եւ պա­հա­պան Աս­տ­­ղիկ Աս­տ­­վա­ծու­հուն (յու­րա­քանչ­յուրն իր սի­րուն) ըն­­դա­ռաջ գնա­լու հա­մար կա­տար­վում է ջրով մաքր­վե­լու-օծ­վե­լու ա­րա­րո­ղութ­յուն:

Մեր փա­ռա­հեղ նախ­նին՝ Հայկ Նա­հա­պե­տը այն­քան զո­րա­վոր եւ քա­ջա­սիրտ է ե­ղել, որ հա­յ­ ա­րի­նե­րը նրան աստ­վա­ծաց­րել են ու հա­ճախ նրան Հա­յոց Աստ­վա­ծա­յին դի­ցա­րա­նում են նե­րա­ռել: Հայ­կը ի­րա­պես Աստ­վա­ծա­մարդ է ե­ղել… Օ­գոս­տո­սի 11-ին Նա­­վա­­սար­դի տոն է, ո­րը նշվում է նաեւ որ­պես Հայկ Նա­հա­պե­տի՝ Բե­լի դեմ տա­րած հաղ­թա­նա­կի օր: Աշ­նա­նա­յին ա­րե­ւա­դար­ձից 40 օր ա­ռաջ մեր հզոր նախ­նին հաղ­թեց Ա­րա­րա­տը նեն­գո­րեն նվա­ճած Տի­տան­յան Բե­լին եւ վե­րա­տի­րեց Հա­յոց Աշ­խար­հն­ ու հա­յութ­յա­նը բե­րեց ա­զատ կյանք: Եվ ի­զուր չէ, որ ե­ղավ մի ժա­մա­նա­կա­հատ­ված, երբ օ­գոս­տո­սի 11-ը եւս նշվում էր որ­պես Նոր Տա­րի՝ Նոր Կյան­քի օր… Հայկ Նա­հա­պե­տը Հա­յոց Դի­ցա­կար­գի հա­մա­ձայն Մարդ-Աստ­ված է՝ Աս­տ­­վա­ծա­մարդ՝ Երկ­րա­յին Աս­տ­­ված, ով խո­­սել է Հայ Աստ­վա­­ծ­­նե­րի հետ, ան­­­գամ կա­տա­րել աստ­վա­ծա­յին ա­ռա­ջադ­րանք­ներ…

Օ­գոս­տո­սի 11-ը հին Նա­վա­սարդ ա­միսն է: Նավ-Աս-Արդ՝ ու­ժա­կա­նութ­յան-զո­րութ­յան խորհր­դի հաս­տա­տում: Նա­վա­սարդ­յան խա­ղերն էլ ա­ռա­վե­լա­պես զո­րա­խա­ղեր են ե­ղել, ո­րի ժա­մա­նակ Հայկ­յան զին­վո­րի պա­տ­­վա­վոր կո­չում է տրվել:

Հա­յ­ ա­րի­նե­րը հի­շում են նաեւ բո­լոր նա­խն­­յաց, եւ սեպ­տեմ­բե­րի 23-ին նշվում է Նա­խն­­յաց տո­նը՝ աշ­նա­նա­յին գի­շե­րա­հա­վա­սա­րին: Ա­րի­նե­րը հի­շում են են բո­լոր նախ­նի­­նե­րին՝ դրա­նով ի­րենց մեջ նո­րո­գե­լով հա­­վեր­ժութ­յան ըն­թաց­քը, հայ տե­սա­կի ա­ռա­քե­լութ­յունն ու շա­րու­նա­կա­կա­նութ­յու­նը նախն­յաց հետ փա­­ռա­բա­նե­լով: Այդ օ­րը մար­­դիկ շփվում են նախն­յաց բո­լոր հո­գի­նե­րի հետ:

Եվս մեկ տոն կնշվի հա­զա­րամ­յակ­ներ հե­տո ա­ռա­ջին ան­գամ: Հոկ­տեմ­բե­րի  2-րդ ­կե­սին հա­յ­ ա­րի­նե­րը կփա­ռա­բա­նեն Հա­յոց ի­մաս­տութ­յան Աստ­ված Տի­րին: Նախն­յաց նվիր­ված տո­նա­կա­տա­րութ­յու­նը եւ նախ­նի­նե­րի հո­գի­նե­րի հետ շփվե­լը վե­րաի­մաս­տա­վոր­վե­լու է մղում հա­յ­ ա­րի­նե­րին, ով­քեր դի­­մում ու փա­ռա­բա­նում են Տիր Աստ­ծուն՝ Նախն­յաց հո­գի­նե­րի հետ նո­րո­գած կապն ու կյան­քը Աստ­վա­ծա­յին Ի­մաստ­նութ­յամբ պա­տե­լու եւ պահ­պա­նե­լու հա­մար: Նաեւ մար­­դ­­կանց եւ հո­գի­նե­րի Հայ­կա­կան Աշ­խարհ­նե­րի կա­պը մշտառ­կա պա­հե­լու հա­մար:

Տիր Աստ­վա­ծը նաեւ գի­տութ­յան եւ դպ­­րութ­յան, գիր-գրա­կա­նութ­յան, ար­վես­տի ու ար­հեստ­նե­րի, հա­յոց մշա­կույ­թի եւ ա­վան­դույթ-սո­վո­րույթ­նե­րի պա­հա­պան Աստ­վածն է, ո­րի հա­մար այդ տո­նը նշում են բազ­մա­թիվ աս­պա­րեզ­նե­րի ազ­գա­յին շեր­տեր:

Ա­ռա­ջին ան­գամն է, որ հա­յ­ ա­րի­նե­րը ի­րենց տո­նե­րի շար­քում նո­յեմ­բե­րի ա­ռա­ջին շա­բաթ­վա մեջ կնշեն Հայ Տե­սա­կի Ա­րար­ման տո­նը: Այդ օ­րը հա­յ­ ա­րի­նե­րը փա­ռա­բա­նում են Տիե­զեր­քի Ա­րար­չին՝ Հայ տե­սա­կի Ա­րար­ման հա­մար եւ նվիր­վա­ծութ­յունն են հայ­տ­­նում Նրան: Տիե­զե­րաաշ­խարհ­նե­րում Հայ Աս­տ­­ված­նե­րի, Հայ Հո­գի-Ո­գի­նե­րի եւ Հայ Մարդ­կանց Ա­րա­րու­մը Ա­րար­չի Կամ­քի եւ Սի­րո Ար­գա­սիք է, եւ հա­յե­րը, փա­ռա­բա­նե­լով Տիե­զեր­քի Միակ Տի­րո­ջը՝ հա­վաս­տում են հա­վա­տա­րիմ մնալ Տիե­զե­րա­կար­գին եւ Հայ Տե­սա­կի Ա­ռա­քե­լու­թ­­յա­նը: Ա­րի հա­յե­րը փա­ռա­բա­նում են Ա­րար­չին՝ նա­եւ Հայ Աստ­ված­ներ եւ Հայ­կա­կան Տիե­զե­րա­աշ­խարհ­ներ պար­գե­ւե­լու, Ա­րար­չա­կան Գե­նով Օ­ծե­լու հա­մար:

Վա­ղուց՝ դեկ­տեմ­բե­րի 22-ին, տոն­վում է Հա­յոց ար­դա­րա­դա­տութ­յան Աստ­ված Միհ­րի տո­նը: Այն հա­մընկ­նում է ձմե­ռա­յին ա­րե­ւա­դար­ձի օր­վա հետ եւ այս բնա­կան կար­գի վե­րա­հաս­տա­տու­մից Միհ­րը պաշտ­վել է նաեւ որ­պես լույ­սի ու ջեր­մութ­յան Աս­տ­­ված (Ա­րե­գակ-Աստ­ված): Հայ Տե­սա­կի Ա­րար­ման տո­նից հե­տո հա­յ­ ա­րի­նե­րը ձմե­ռա­յին ա­րե­ւա­դար­ձի օ­րը փա­ռա­բա­նում են Միհր Աստ­ծուն՝ Տիե­զե­րա­կան ար­դա­րութ­յան եւ ի­րա­վուն­քի վե­րա­հա­­ս­­տատ­ման ակն­կա­լի­քով, Հայ Տե­սա­կի Ա­ռա­քե­լութ­յան վե­րաի­մաս­տա­վոր­ման հա­մար՝ Եր­կիր մո­լո­րա­կում եւ Տիե­զեա­րաաշ­խարհ­նե­րում:

(Հայ ա­րի­նե­րը դեկ­տեմ­բե­րի 15-ին նշում են Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յան ստեղծ­ման օ­րը (1993թ.), ո­րը հա­մա­րում են Հայ Տե­սա­կի Ա­րիա­կան (Ա­րար­չա­կան) Ո­րակ­նե­րի վե­րա­­կանգն­ման օր):

Իսկ հուն­վա­րի 1-ին, երբ քրիս­տոն­յա հա­­յե­րը նշում են ի­րենց Նոր տա­րին եւ Քրի­ս­­տո­սի ծնուն­դը, հա­յ­ ա­րի­նե­րն­ այդ օ­րը նշ­­ում են ­Մեծն հա­յոր­դի Գա­րե­գին Նժդե­հի ծն­­ուն­­դը (ծնվ. 1986թ. հուն­վա­րի 1-ին – ­մահ.՝ 1955թ. դեկ­տեմ­բե­րի 21-ին): Գա­րե­գին Տեր-Հա­րութ­յուն­յա­նին (Նժդեհ) ա­րիա­կան հա­յերն ըն­դու­նում են որ­պես հա­յոց ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սութ­յան եւ հա­վա­տի հա­մա­կար­գա­յին վե­րա­կանգ­նող, ռազ­մա­կան հմ­­ուտ զո­րա­վար ու նվիր­յալ ա­զ­­գա­յին գոր­ծիչ, ով Հա­յոց ռազ­մի ու զո­րութ­յան Աստ­ված Վա­հագ­նին ա­պա­վի­նե­լով, իր կյան­քով ու գոր­ծու­նեութ­յամբ նա­հա­տակ­վեց եւ ան­մա­հա­ցավ՝ հանգր­վա­նե­լով Հա­յոց Մե­ծե­րի շար­­­քում… Նժդե­հը հա­յ­ ա­րի­նե­րի հա­մար ոչ միայն Ա­րոր­դի է, ում հո­գին այ­սօր էլ պայ­քա­րում է վասն հա­յրեն­յաց, այ­լեւ, ըստ Հա­յոց Դի­ցա­կար­գի, Մարդ-Աստ­ված է՝ Աստ­վա­­­ծա­մարդ՝ Երկ­րա­յին Աստ­ված՝ ով երդ­վեց Վա­հագ­նի ա­­ջի վրա եւ ապ­րեց Վա­հագ­նա­կան­չով…

Հուն­վա­րի 14-ին ­Հայ ցե­ղակ­րո­նի եւ Ցե­ղա­կ­­րո­նութ­յան օ­րն­ է, Գա­րե­գին Նժդե­հի ստեղ­ծած Ցե­ղակ­րոն ուս­մուն­քը Հայ Ցե­ղա­մար­դու, ի­րա­պես Հայ Տե­սա­կի Ա­րար­ման տե­­սութ­յուն է՝ հիմն­ված Հա­յոց հա­վի­տե­նար­ժեք հաս­կա­ցութ­յուն­նե­րի վրա:

(Գա­րե­գին Նժդե­հի մա­սունք­նե­րը վե­րա­թաղ­ված են (1983թ.) Սյու­նի­քի Խուս­տուփ լե­ռան լան­ջին, Կա­պա­նի՝ Նժդե­հի ան­վան հու­շա­հա­մա­լի­րում եւ Ե­ղեգ­նա­ձո­րի Սպի­տա­կա­վոր վան­քի բա­կում: Այս սրբա­վայ­րեր ա­մե­նամ­յա ուխ­տագ­նա­ցութ­յուն­ներ են լի­նում՝ հու­նի­սի 17-ին դե­պի Սպի­տա­կա­վոր վանք, հոկ­տեմ­բե­րի 7-ին՝ դե­պի Խուս­տուփ եւ Կա­պան):

http://www.hayary.org/wph/?p=2309Հայ Արիական տոնացույց՝ նվեր ՀԱՄ 18-ամյակինԱռաջին անգամ նշված են բոլոր Հայ Աստվածների տոները

http://www.hayary.org/wph/?p=6388Հայ Արիական Տոնացույցը՝ Արարչակնիք Գաղտնիքների Բանալի – Սա այլեւս պարտադիր Տոնացույց է հայ արիականների Քրմական դասի համար, որ կիրառվում է տոնական ու ծիսական բոլոր միջոցառումները կազմակերպելիս… Մարդը պարտադիր ունի Ազգային պատկանելություն, ունի Աստվածներ, ունի իր Տեսակն Արարող Գերէություն, որ Տիեզերքի Արարիչն է…

Քուրմ Ար­մոգ
ՀԱՄ Հո­գե­ւոր հանձ­նախմ­բի ան­դամ

«Լու­սանցք» թիվ 14 (235), 2011թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

 

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.