Չլսեցին ու չհավատացին (ՀԱՄ առաջնորդին), եւ խորացավ հիվանդությունը –Իսկ գուցե պատվերն ա՞յլ էր այն ժամանակների – Համասաեռականությունը, առավել եւս դրանց ամուսնությունները տեղ չունեն հայության կյանում…

«Ի՞նչ եղավ համասեռամոլ պաշտոնյաների ցուցակը»,- գրեց «Ժողովուրդ»-ը Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ հարցազրույցից հետո: Նորից խոսվեց, որ սեռական սանձարձակությունները ավելի բացահայտ դրսեւորվեցին, երբ ստացան իշխանական վերնախավից ոմանց աջակցությունը:  Դեռ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք կառավարության կազմում միասեռականների առկայության մասին ցուցակներ են ուղարկվել ՀՀ նախագահին, վարչապետին եւ պաշտպանության նախարարին: Ըստ ՀԱՄ առաջնորդի, ժամանակին իր աղմկահարույց հայտարարությունը արդյունք է տվել. «Ես չուզեցի դա շոուի վերածել, որովհետեւ այն իսկապես շատ լուրջ Էր: Ես այն ժամանակ տեղեկացնում Էի, որ դա համատարած ձեր դռներն է ծեծելու, ինձ ասում էին, թե դու կատակում ես: Այն ժամանակ Կոմայգին նոր էր ձեւավորվել, ինչպես ասում են, դա Գոմայգու վերածվեց: Այդ ամենը զգուշացնում էի ու ասում, որ ես շոու չեմ ուզում: Ինձ պետք էր, որ հարցը լուծվեր: Իմ մտահոգությունն այն էր, որ դա աստիճանական չիջնի ներքեւ, եթե վերնախավում կա, ապա տրամաբանական Է, որ դա իջնում Է, եւ ամբողջ ազգը, լեզուս էլ չի պտտվում ասեմ, ապրելու է այդ կյանքով: Ու ես գոհ եմ, որ դա կասեցվեց»:

http://www.hayary.org/wph/?p=3512 – 

Ի՞նչ եղավ համասեռամոլ պաշտոնյաների ցուցակը.- Նրանք արտագաղթել են նախագահի նստավայրից

http://www.hayary.org/wph/?p=3511 

Նոր մանրամասներ՝ համասեռամոլ պաշտոնյաների ցուցակի մասին. Գառնիկ Իսագուլյանը բացում է փակագծերը

………………………………………………………………………..

Ըստ «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցի, նաեւ նշվել է, որ հիմա դա չի ծավալվում վերնախավերում, «Ռոբերտ Քոչարյանի ժամանակներն ուրիշ էին, իսկ Սերժ Սարգսյանի ժամանակներում այդ ծավալումներն այլեւս չկան: Ով կա՝ կա, չգիտեմ, դա իրենց գործն Է: Անգամ բանտում, գիտեք, կային միջոցներ, որ այդ ցուցակները տարածեի, ու ինձ բազմիցս ասել են՝ կարող ես տարածել, բայց իմ նպատակը դա չէր: Ես բավարարվեցի նրանով, որ մինչեւ իմ բանտարկվելն ուղարկեցի համապատասխան անձանց, որոնք այս երկրի ղեկավարներն էին, որոնք իրավասու էին ինչ-որ բան անել, ինձ պետք չէր նարդի խաղացողներին էլ այդ ցուցակը տալ»: Վերջում հավաստվում է, որ այս գործը հասել է մի սահմանի, որ պետք է առաջ շարժվել առանց նախկին տարիները մեջբերելու եւ այն կետից, որտեղ կա առաջընթաց եւ ավարտին հասցնելու պայմանավորվածություններ:

Այս առումով hayeli.am-ն էլ հարցազրույց էր վերցրել «Ազգային անվտանգությու­ն» կուսակցության նախագահ, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազգային անվտանգության գծով խորհրդական Գառնիկ Իսագուլյանից: Ով հավաստել էր, որ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը իրեն է հանձնել նախագահին եւ պաշտպանության նախարարին ուղղված ծրարները, իսկ վարչապետին հայ արիների ղեկավարն ինքն է հանձնել: Չմանրամասնելով ծրարների պատմությունը՝ նախկին խորհրդականն ասել է. «Ես ընդամենը մի բան կարող եմ ասել, որ Արմեն Ավետիսյանը շատ կարեւոր գործ էր անում… Նա շատ ճիշտ է ասում, որ ժամանակին, այդ հարցի հետ կապված, խորհրդակցություններ եղան, ու որոշվեց, որ դա իսկապես մարդու անձնական կյանքին է վերաբերում, եւ սխալ է այն հրապարակել: Այդ կարգի հարցերը պետք է լուծվեն այլ մեխանիզմով շատ բարձր մակարդակներում: Ժամանակին երբ որեւէ մեկը բարձր պաշտոնի էր նշանակվում, նրա վերաբերյալ բոլոր, այդ թվում այդ կարգի անձնական տվյալները ճշտվում էին: Կարծում եմ, որ այդ մեխանիզմը գործում է նաեւ այսօր, եւ դա ԱԱԾ-ի խնդիրն ­է»:

Գառնիկ Իսագուլյանը նաեւ համոզված է, որ «միանշանակ դա ազգային անվտանգությանն ուղղված լուրջ խնդիր է. հատկապես մեր կարգի փոքր երկրի համար դա կարող է ուղղակի կործանարար լինել… Եթե ուզում եք հասկանալ՝ որեւէ խնդիր կամ երեւույթ որքանով է ազգային անվտանգությանը սպառնալիք, փորձեք այդ երեւույթը տարածել ողջ հանրության վրա եւ անմիջապես կհասկանաք՝ դա ազգային անվտանգության սպառնալի՞ք է, թե՞ ոչ: Հիմա պատկերացրեք, որ ամբողջ հասարակությունը, Աստված մի արասցե, համասեռամոլ է, փորձեք պատկերացնել դրա հետեւանքը եւ մոտավոր հաշվարկ անել, թե քանի տարի է պետք, որ Հայաստանը վերանա: Հետեւաբար, առավել եւս բարձրաստիճան պաշտոնյան իրավունք չունի համասեռամոլ լինելու, որովհետեւ դա կնշանակի որ ինքը, որ կոչված է նպաստելու պետության հզորացմանը, իր գոյությամբ ազգային անվտանգության խնդիր է հարուցում…»:

Այս հին ու նոր աղմկահարույց հարցազրույցները զգաստացրեցին իշխանական վերնախավի շատ պատասխանատուների եւ հետաքրքիր է, որ արձագանք գտավ նաեւ այնպիսի լրատվամիջոցներում, որոնք տարիներ շարունակ բոյկոտ են հայտարարել հայ արիների առաջնորդին: 

Մեկ այլ մեկնաբանություն էլ ուղղված էր նաեւ համասեռականության քարոզիչ միջազգային շահագրգիռ կողմին. «Սեռական փոքրամասնությունների ցուցակը կարող է եւ հայտնվել որեւէ լրատվամիջոցի մոտ,- նշել է «Իրատես դե ֆակտո»-ն,- ասում են՝ Արմեն Ավետիսյանի՝ սեռական փոքրամասնությունների հայտնի ցուցակի վերակենդանացումը «իշխողների» պատասխանն էր «չեմբեռլեններին», նրանց «պապաներին», որոնք միջազգային ասպարեզներում առաջնորդվում են բացառապես ժողովրդավարության վարքականոնով եւ նպատակ ուներ սույն «միջազգայնականներին» տեղը դնելու, ցույց տալու, որ այդպիսիք մեր հասարակության մեջ «պերսոնա նոն գրատա» են, եւ ինչ-ինչ զարգացումների դեպքում այդ ցուցակը կարող է եւ հայտնվել ինչ-որ լրատվամիջոցի «ձեռքում»…

Ահա թե ինչու են աղմկել դարձյալ եվրոպացիներն ու եվրախամաճիկները «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության եւ անհանդուրժողականության դե­մ» խորհրդաժողովում, եւ ահա թե ինչու են փորձում գենդերախաղերով ու գենդերասեռախառնակչությամբ Հայաստանում պետական մակարդակով հասնել իրենց նպատակներին:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 34 (297), հոկտեմբերի 25-31, 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։