Համընդհանուր գրոհ՝ հայության դեմ… Ազգային անվտանգությունը պե՛տք է «կարգի հրավիրի» հակահայ (հաճախ՝ օտարահպատակ) հայ «պատմաբաններին»…

Հայ գիտնականը թշնամի՞ է հային

Չգիտես թե ինչու այս ելույթները տեղի են ունենում ՀՀ նախագահի Վայոց ձոր պաշտոնական այցի հետ կապված: Սա լոկ պատահականությու՞ն է: Հարկավ, ոչ, խարդավանքը շատ լավ մտածված է: Սա ուղղակի մարտահրավեր է գործող նախագահին: Լավ է ընտրված նաեւ պահըծանր կեցություն, շրջափակման մեջ գտնվող երկիր եւ արտագաղթող հայեր: Ու՞մ են հետաքրքիր գիտական այս կարծիքները:

Թվում է, թե խնդիրը զուտ գիտական է, եւ մարդիկ հայտնում են իրենց «փաստարկված» տեսակետը:

Բայց իրականում այս ամենը այլ միտվածք ու նպատակ ունի:

Բանն այն է, որ հումանիտար գիտությունների բլոկը՝ հնագիտություն, պատմագիտություն, լեզվաբանություն, ազգագրություն եւ այլն գտնվում են մեզ թշնամի ուժերի ազդեցության ծիրում:

Կարծում եմ՝ սա ՀՀ ազգային անվտանգության ծառայության անմիջական գործն ու պարտականությունն է: Այս խնդրի զուտ գիտական լինելու պարագան սոսկ թվացյալ է:

………………………………………………………………………………………………………..

Վերջին ժամանակներս խիստ աշխուժացել են մութ եւ պղտոր ուժերի հարձակումները հայության եւ նրա քաղաքակրթական արժեքների վրա: Եվ դա բնավ էլ պատահական երեւույթ չէ, այլ հայեցակարգային լրջորեն մտածված եւ համակարգված ծրագիր: Հատկապես հեռուստաեթերից հնչում են հակազգային եւ հակապետական ելույթներ, տեսակետներ ու դիրքորոշումներ, որոնք օրինական զայրույթ եւ վրդովմունք են հարուցում հասարակության առողջ շրջաններում:

Այսպես, սույն թվականի հոկտեմբերի 6-ին, կիրակի օրը, ժամը 22.00-ին «Շանթ» հ/ը-ով («Հորիզոն» ծրագիր, հեղինակ՝ ոչ անհայտ լրագրող Արամ Աբրահամյան) հնչել է «սենսացիոն» կարծիք «Արենի-2» հնավայրի եւ հնագույն՝ մեծ աղմուկ հանած բնակավայրի մասին: Հանդես է եկել «հնագետ» ոմն Դիանա Զարդարյանը:

Վերջինս, գինու արտադրական վաղնջական համալիրի, վաղագույն կոշիկի եւ զգեստի մասին խոսելով, անսպասելի անցում է կատարել ու սկսել խոսել այստեղ իբր թե դիտված՝ մարդակերության մասին: Նա «համոզիչ տոնով» պնդում է, որ այստեղ տարածված է եղել մարդակերությունը: Ապացույցները հորերից մեկում գտնված ոսկորներն են ու դանակը: Կինը պատմում է այն մասին, որ ոսկորների վրա հայտնաբերվել են ատամների (իհարկե՛ մարդու) հետքեր: Այս «փաստերի» ընդհանրացումով էլ նա եզրակացնում է, որ մենք գործ ունենք մարդակերության հետ: Իսկ մենք ինչո՞վ ենք ուրիշներից պակաս:

«Լուսանցք» – Նայել նաեւ այս նյութերը, որ արծարծվել են «Լուսանցք»-ում.-

http://www.hayary.org/wph/?p=3357Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական խորհրդի ներկայացուցիչ՝ Քուրմ Արմոգի պատասխանը՝  «Հայ հեթանոսական աստվածները «վերադառնում են»» հոդվածում առկա խեղաթյուրումներին

http://www.hayary.org/wph/?p=3497 Հեթանոսությունը մարդակերություն չէՊատասխանում եւ ներկայացնում է հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանը

Առաջին հայացքից սա կարող է թվալ անմեղ ու սովորական մի բան: Բայց չմոռանանք, որ խոսքը ամբողջ աշխարհում մեծ հետաքրքրություն հարուցած բնակատեղիի մասին է, որը լրացուցիչ անգամ ապացուցում է Հայկական լեռնաշխարհի՝ մարդկության բնօրրան լինելու հանգամանքը: Իսկ մարդկանց ոսկորները կարող էին կրծել նաեւ գազանները եւ ոչ թե մարդը: Չէ՞ որ նախկինում տարածված ծիսակարգ էր մարդու մեռած մարմինը տալ  գազաններին կամ գիշանգղներին, եւ միայն դրանից հետո էին մասունքները հողին հանձնում: Դիանայի ասածից նաեւ պարզվում է, որ կերել են տղամարդկանց ոտքերը, իսկ երիտասարդ կանանց ամբողջովին: Ավելորդ չէ նաեւ նշումը, թե հորերից մեկում պահպանվել է մարդկային կղկղանք, որը եւս իբր պաշտամունքի առարկա է եղել:

Այս հարձակումները հստակ նպատակ ունեն՝ վարկաբեկել Հայ աստվածածին տեսակը եւ նրա կերտած քաղաքակրթությունը: Ծառայամիտ այս «գիտնականի» հաղորդած սահմռկելի մանրամասները լավագույնս հավաստում են այդ մասին: Այսպես է տրամաբանում գիտնական կոչված այս  կինը, ով, իհարկե, որոշակի պատվեր է կատարում:

Եվ սա այն դեպքում, երբ այլալեզու բազմաթիվ սկզբնաղբյուրները վկայում են առաջին մարդու մասին, ով եղել է մեր եւ մարդկության նախնին: Այժմ հարկավոր է նսեմացնել ու ստորացնել մեր վսեմ նախնիներին, որպեսզի իրենց համար տեղ լինի յուրացումների եւ սրբազան երկիրը զավթելու համար:

Սակայն միայն այս հանգամանքը չէ, որ հնչեցվում է եթերով: Հարձակումը տեղի է ունենում մի քանի ուղղություններով: Որոշ վայ գիտնականներ եւս ձայնակցում են հակահայկական այս «երգչախմբի համերգին»: Դրանց շարքում են կեղծարարության առաջամարտիկներ պատմաբան, ուրարտագետ Աշոտ Փիլիպոսյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն, հնագետ Պավել Ավետիսյանը: «Գիտական բարձր մակարդակ» ունեցող այս պարոնները անպատկառ ձեւով խոսում են Քարահունջի կամ Զորաց քարերի մասին: Նրանք փրփուրը բերանին ի լուր աշխարհի հայտնում են, որ դա բնավ էլ աստղադիտարան կամ պաշտամունքային-ծիսական կենտրոն չէ: Այս գիտնականների «հանճարեղ» պնդմամբ՝ քարերի անցքերը արված են ընդամենը անասունների օգնությամբ դրանք քարշ տալու համար եւ որ այդպիսի քարեր կան Հայաստանի գրեթե բոլոր վայրերում: Նրանց անմիջապես պատասխանենք մասնագետ մեխանիկոսի դիտարկմամբ: Վերջինս պնդում է, որ 5-6 տոննանոց քարերն այդ ձեւով հնարավոր չէ շարժել, որովհետեւ դրանք տեղափոխում են գլորելու եւ տախտակների միջոցով: Սա, եթե կուզեք, իմիջիայլոց:

Մի հետաքրքրական, բայց ոչ երկրորդական հանգամանքի մասին:

Չգիտես թե ինչու այս ելույթները տեղի են ունենում ՀՀ նախագահի Վայոց ձոր պաշտոնական այցի հետ կապված: Սա լոկ պատահականությու՞ն է: Հարկավ, ոչ, խարդավանքը շատ լավ մտածված է: Սա ուղղակի մարտահրավեր է գործող նախագահին: Լավ է ընտրված նաեւ պահը. ծանր կեցություն, շրջափակման մեջ գտնվող երկիր եւ արտագաղթող հայեր: Ու՞մ են հետաքրքիր գիտական այս կարծիքները:

Թվում է, թե խնդիրը զուտ գիտական է, եւ մարդիկ հայտնում են իրենց «փաստարկված» տեսակետը:

Բայց իրականում այս ամենը այլ միտվածք ու նպատակ ունի:

Բանն այն է, որ հումանիտար գիտությունների բլոկը՝ հնագիտություն, պատմագիտություն, լեզվաբանություն, ազգագրություն եւ այլն գտնվում են մեզ թշնամի ուժերի ազդեցության ծիրում:

Մեր խորին համոզմամբ՝ սա քաղաքական պատվեր է. հարկավոր է ամեն գնով ոչնչացնել Հայոց քաղաքակրթությունը եւ հայոց պատմության վաղնջական ժամանակաշրջանը: Այս մեթոդաբանությամբ կտրուկ հերքվում են անվանի գիտնականներ Պարիս Հերունու, Սուրեն Այվազյանի եւ այլոց գիտական ամուր հիմք ու նոր մեթոդաբանությամբ առաջնորդվող հայեցակարգերը:

Չի կարելի կասկածել նաեւ, որ այս գործունեությունը ֆինանսավորվում է դրսից. դրամաշնորհները բաշխում են ռազմավարական մեր թշնամիները՝ դրսի ուղեղային կենտրոնները: Վերջիններս ՀՀում կիրառում են նուրբ մտածված եւ լավ հաշվարկված քաղաքական եւ գիտական տեխնոլոգիաներ, որոնք, ցավոք, դեռեւս լուրջ հակահարված չեն ստանում:

Մինչդեռ խնդիրը վերաբերում է ոչ միայն քաղաքակրթության անվտանգությանը, մշակութաբանությանը, այլեւ՝ մեր ազգային անվտանգությանը եւ բուն գոյությանը:

Կարծում եմ՝ սա ՀՀ ազգային անվտանգության ծառայության անմիջական գործն ու պարտականությունն է: Այս խնդրի զուտ գիտական լինելու պարագան սոսկ թվացյալ է:

Իսկ  դանդաղկոտությունն ու անտարբերությունը ոչնչով պատճառաբանված ու փաստարկված չեն:

Տեղին է նշել, որ մեր հարեւան երկրներում այսպիսի անհոգություն եւ բարձիթողի վիճակ չկա ու չի եղել. նրանք շատ ուշադիր են իրենց անվտանգության եւ ազգային արժեքների պահպանության գործում:

Իսկ մեր իրականության մեջ տեր ու տիրական է «նորին մեծություն» տականքը, ով փողով պատրաստ է ծախել հայրենիքն ու մշակույթը մեր թշնամիներին:

Ժամն է լրջանալու եւ զգաստանալու. թշնամին Հայոց տանն է եւ գործում է:

Ռուբեն Զուրիկյան

«Լուսանցք» թիվ 41 (304), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»ի PDF տարբերակները www.hayary.orgի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.