Նժդեհի անվերջ վերադարձը (մաս 1-ին) – «Մենք հայ ենք»-ի քվեարկության արդյունքներով, հռչակվել է բոլոր ժամանակների թիվ 1 Հայ…

Նվիրում եմ Արցախ Բունիաթյանի մշտապայծառ հիշատակին

http://www.hayary.org/wph/?p=3500 – Մեծն հայորդու բաղձանքը՝ հայրենիք վերադարձն էր. Սրբազան վերաթաղում – Կգա՛ նաեւ Նժդեհի հոգու հանգստության օրը… Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին…

http://www.hayary.org/wph/?p=2879 – Գարեգին Նժդեհի գաղտնի զբոսանքը Երեւանում… Մեծ հայի 3 սրբավայրերը – Հիշեցնենք, որ Գարեգին Նժդեհի մասունքները վերաթաղվել են…

Թեեւ ամեն ժողովուրդ իր հայրենիքն ունի, մարդկությունը, սակայն, դեռ մնում է անհայրենիք։

Մարդկայնությունն է մարդկության հայրենիքը, որը մինչեւ հիմա գոյություն չունի։ (Նժդեհ)

Մեր հայրենիքի բախտի համար ես բռնել եմ Աստծո փեշից, իսկ դուք բռնեք ինձանից. առաջ գնանք դեպի ապագան…  (Զանգեզուրում՝ իր դավիթբեկյան ուխտակիրներին, գայլավաշտականներին, երմանիայում՝ հայ ռազմագերիներին): (Նժդեհ)

Եթե «մարդը չափանիշ է բոլոր իրերի՝ եւ՛ գոյություն ունեցողների, որ գոյություն ունեն, եւ՛ գոյություն չունեցողների, որ գոյություն չունեն» (Պրոտագորաս), ապա Նժդեհն* էլ չափանիշն է ամենայն մարդու:

Մի աշխարհ՝ մի Նժդեհ, մի Նժդեհ՝ բազմաշխարհ*… – Գարեգին Ղազարյան

Այս տարի լրանում է հայության եւ համայն մարդկության, հիրավի, Աստվածահաս զավակներից եւ միաժամանակ առաջնորդ-հայրերից մեկի՝ Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյանի (Նժդեհ. 1886-1955) ոգեկիր աճյունի հայրենադարձման պատմակշիռ գործարշավի 32-րդ տարեդարձը, իսկ հունիսի 17-ը (1989-ից) Նժդեհի Հիշատակի եւ ուխտագնացության օրն է:

Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ Բազմահանճար Առաջնորդը, Գաղափարախոսը, Զորավարը, Փիլիսոփան (Էություն իմաստության տաճարի առավել դիպուկ բնութագրմամբ՝ Իմաստունը), Ժանրաստեղծ րող-Հրապարակախոսը, Դիվանագետը, Ճարտասանը, Բարոյագետ Հերոսապետը, անչափազանցորեն Քաղաքակրթիչ Ֆենոմենը եւ Վերազանցական Նոումենը (Իմանուիլ Կանտի փիլիսոփայության մեջ՝ մտքով անհասանելի (անիմանալի) էություն), Մարգարեն, զուգարժեքորեն ինքնանվանադիր Համամարդը, դեռ բնավ էլ ոչ վերջապես Իմացյալ Նահատակը, «Մենք հայ ենք» հեռուստանախագծի 2009-2010 թթ. աշխարհատարած համացանցային քվեարկության արդյունքներով, հռչակվել է բոլոր ժամանակների թիվ 1 Հայ, հայության գլխավոր գաղթերկրի՝ Ռուսաստանի ամենահայտնի «Նոեւ կովչե­գ» ռուսերեն թերթի հարցմամբ, ճանաչվել «20-րդ դարի գլխավոր Հայ­ը» (2010թ. ապրիլ)։

*Այս իմաստներով, ըստ իս, կարելի է լինել միմիայն այդ մեն-միակ՝ «1 Նժդեհ» երրորդութենային՝ մարմնական-հոգեւոր-ոգեղեն չափանմուշ-միավորը ոչ թե անգամ չգերազանցող /<=/, այլ ուղղակի՝ քիչ կամ շատ պակաս /</:

Նժդեհը նաեւ մերազնյա միակ Անհատն է, Ում ծննդյան հոբելյաններն արդեն 2 անգամ տոնանշվել են պետական եւ համազգային մակարդակներով՝ ՀՀ-ում, ԼՂՀ-ում եւ Սփյուռքում (2001թ. եւ 2011թ.), իսկ արդեն համաշխարհային պատմության մեջ՝ միակ մահկանացու-անմահ աշխարհիկ ործիչը, Ում աճյունամասունքները, Սուրբ Երրորդության հանգույն, ամփոփված են 3 վայրերում, այն էլ՝ Իր իսկ գլխավորությամբ ազատագրված երկրամասերում, տարբեր դարերում եւ անգամ հազարամյակներում…

Մեծամեծն Հայորդին վախճանվել է Վլադիմիրի բանտում (տխրահռչակ «Ցենտրալ»), 1955թ. դեկտեմբերի 21-ին։ Դեռ 1955թ. մարտի 3-ին Տաշքենդի (Ուզբեկստան) բանտից հարազատներին հղած նամակում գրել է. «Հայաստանից մի բուռ հող եմ վերցրել։ Դա հայրենի հողն է՝ ինձ հետ բանտում։ Կուզեմ, եթե վիճակված չէ ապրել, գոնե մեռնել հարազատ հողի վրա»։

Ստանալով Եղբոր մահվան գույժը՝ Լեւոն Տեր-Հարությունյանը (ժամանակին ինքն էլ բռնադատված բժիշկ) շտապում է Վլադիմիր, վերցնում Նժդեհի զգեստը, ժամացույցը։ Ստալինախրուշչեւյան զնդաններում Նժդեհի հեղինակած բազում արժեքավոր ձեռագրերը (տասնյակ «փիլիսոփայական տետրե­ր» եւ այլն), սակայն, Լեւոնին չեն տալիս, ոչ էլ թույլատրում են մարմինը տեղափոխել Հայաստան (ըստ ՀՀ առաջին գումարման Խ պատգամավոր, կամրջաշինարար, լուսահոգի Սեմյոն Բաղդասարյանի՝ բանտային բժիշկն է հավաստի տեղեկություններ իմացել այդ ձեռագրերի տեղի մասին, որոնք այժմ, ցավոք, կորած են համարվում)։

Լեւոնը Նժդեհի մարմինը հողին է հանձնում «Ցենտրալ»­-ին կից քաղաքային գերեզմանատանը, շիրիմը ցանկապատել է տալիս։ 1957թ. հունիսին Լեւոնի որդի Հրանտ Տեր­Հարությունյանը իր քրոջ ամուսնու՝ Էդիկ Զաքարյանի հետ մեկնում են Վլադիմիր, Երեւանից բերած երկաթե տախտակի վրա ռուսերեն գրել տալիս «Տեր-Հարությունյան Գարեգին Եղիշի» (1886-1955) Նժդեհ N-825», տեղադրում շիրիմի վրա։ Վերջինիս այս ցուցանակով եւ ցանկապատով լուսանկարը զետեղվել է Նժդեհի երեւանյան բանտակից, նախկին կուսակից (ՀՅԴ անդամ) Արմեն Սեւանի (Հովհաննես Դեւեջյան. 1892-1976) «Բանտարկյալի մը հուշերը. տառապանքի տարիներ . Նժդեհի հե­տ» գրքում (Բուենոս Այրես, 1970թ., էջ 134, վերատպված եւ ծանոթագրված Երեւանում, 2008թ.):

Գարեգին Նժդեհի սրբազնացած նշխարները հայրենիք տեղափոխելու իղձն ու հույսը միշտ էլ տիրապետել են հայ ժողովրդի հավաքական գիտակցության ու անկախատենչ ոգու նվիրախոր ծալքերում։ Մինչեւ անգամ, այո, խորհրդային «չարակայսերական» (ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգան) ամբողջատիրության դժնեդաժան տարիներին։ Ժողովրդական իսկ բանահյուսության աստիճանի են գրեթե բարձրացել այն գրավոր ու բանավոր վկայությունները, որոնք այդ տեղափոխման մտահղացքի առաջնայնությունն ու մեծ պատիվը վերագրում են այս կամ այն, ավելի կամ պակաս հայտնի հայկազունին։

Նժդեհագետ Ռաֆայել Համբարձումյանի «Գարեգին Նժդեհ. ամբողջական կենսագրությու­ն» (Եր., «Նախիջեւան» հրատարակչություն, 2007թ.) երկում հիշյալ առումով հոլովվում են նաեւ պատմաբան Նիկոլ Կարապետյանի, ուրարտագետ Մարգո Իսրայելյանի անունները։ Ազգային Ինքնորոշում Միավորման գործուն անդամ Նորայր Խանզադյանն ինձ հանձնած անտիպ հոդվածում էր ակնարկաբար խոստացել «գաղտնազերծել» գաղափարատուրի անունը, որն, ավա՜ղ, իր հետ այն աշխարհ տարավ։ Նախաձեռնողներից է (ինքնա)համարվում եւ երեւելի ֆիդայի Սեւքարեցի Սաքոյի (Սարգիս Ծովանյան. 1870-1908) ազգանվանակիր զարմիկը…

Իրականում առավել ստուգապատում ճշմարտությունը հետեւյալն է։ Նժդեհի աճյունի հայրենադարձման վսեմ տեսլականը հանրային տարածությունում, պայծառամտորեն հղանալուց զատ, գործողության մեջ են դրել նշանավոր ազգային գործիչ, ԱԻՄ­ի երբեմնի պատվավոր նախագահ, հայագետ, լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարագ Դավթի Առաքելյանը [1910-2001. առավելապես հենց այս՝ նժդեհադարձիկ սխրանքի համար է նրա անունը տեղ գտել «Հայ կեան­ք» հայերեն-անգլերեն պարբերականի վարկածով՝ «2-րդ հազարամյակի 100 մեծագույն հայեր­ը» ցանկում (ԱՄՆ, 2000թ. ապրիլի 28)], ինչպես նաեւ խորհրդային շրջանի կարկառուն, երկարամյա քաղբանտարկյալ Գուրգեն Արմաղանյանը։ Դեռեւս բրեժնեւյան դարաշրջանի մայրամուտին վերջիններիս շուրջ սկսում է ձեւավորվել այսօր արդեն քաջ հայտնի ընդհատակյա գաղտնախմբակը (մաթեմատիկոս Գարեգին (Վլադիմիր) Մխիթարյան, բժիշկ Արցախ (Դալտոն) Բունիաթյան, գեղանկարիչ Գեւորգ (Ժորա) Բարսեղյան…)։

Իրադարձություններն արագացվում են այն պատճառով, որ Վլադիմիրից տագնապահարույց լուրեր էին ստացվում խնդրո առարկա գերեզմանատունը վերացնելու եւ դրա տեղում զբոսայգի հիմնելու՝ տեղական իշխանությունների մտադրության մասին։ Եվ ահա, 1982թ., Գուրգեն Արմաղանյանի կազմակերպչական նախաձեռնությամբ եւ անհայտ մնալ ցանկացած համբավաշատ արդյունաբերող ուրգեն որոյանի ֆինանսական աջակցությամբ, Վլադիմիր է ուղեւորվում մեծամեծն Նժդեհի թոռնուհի, դերասանուհի, բեմադրիչ ոհարինե Տրդատյանի ամուսինը՝ ռուսական բանասիրության եւ տեղեկագիտության մասնագետ Պավլիկ Անանյանը (ի դեպ՝ նաեւ ճանաչված գրող Վախթանգ Անանյանի (1905-1980) եղբոր թոռն է)՝ նախեւառաջ հայտնաբերելու Նժդեհի աճյունավայրը։ Ձեռքին ընդամենը ունենալով Արմեն Սեւանի գրքի վերոնշյալ բանալի լուսանկարի խունացած պատճենը։ Հասկանալի քրեավտանգալից պայմանները է՛լ ավելի են բարդանում նրանով, որ ենթադրվող շիրմատեղու վրա Նժդեհանուն ցուցանակն այլեւս չի լինում: Այսուամենայնիվ, ոչ առանց բարի, նրբանկատ ու խորընկալ ռուս եւ հրեա մարդկանց սատարման, բայց, որ, գործնականորեն էլ, խորհրդանշաբար էլ ամենակարեւորն է, Աստծո օգնությամբ՝ ուղղակի Աստվածատեսիլ հրաշքով, Անանյանն ի զորու է դառնում գտնելու Նժդեհյան մասնատեղին։

1983թ. օգոստոսին, արդեն երկրորդ անգամ մեկնած լինելով Վլադիմիր, նույն ինքը՝ մեր ժամանակների եւ ոչ միայն մեր ժողովրդի խոնարհ հերոս Պավլիկ Անանյանը, գնացքով, կասկածազերծ մարզապայուսակի մեջ մի քանի օր շարունակ գաղտնի անթեղած, Երեւան է հասցնում Նժդեհի նվիրական նշխարները… Հետագայում, վերանկախ Հայաստանի օրոք, երբ Նժդեհն արդեն իսկ ոգեպես էլ վերադարձել էր հարազատ Ցեղի հայրենագիրկը եւ, ինչպես ինքն էր դեռ արտերկրից խոստացել «սեւ» 1937-ին, նորագույն սերնդի հայ ռազմիկներին «աներեւութաբար առաջնորդե­լ» էր դեպի արցախյան ազատագրական հաղթանակներ, Պավլիկ Անանյանը գրի է առնում այս խորհրդաբանական երանգներով պարուրված ու գեղարվեստական արժանիքներով փայլող գողտրիկ պատումը, որը, նախ, լույս է տեսնում «Ուրարտու» ռուսատառ շաբաթաթերթում՝ «Այսպես են թաղում հերոսների­ն» խորագրով (Եր., 1998թ.), այնուհետեւ զետեղվում ոհարինե Տրդատյանի կազմած «Գարեգին Նժդեհ. Նամակներ» գրքում (Եր., 2002թ.)՝ «Առաջին աղոթք­ը» վերտառությամբ, հայերեն, ռուսերեն։

…Նախաձեռնող գաղտնախմբակի առաջարկությամբ՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանն անմիջական հանդիպում է ունենում այնժամյա Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի հետ՝ խնդրելով վերջինիս աջակցությունը Նժդեհի հայրենադարձված աճյունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, 19-րդ դարի հայ ազատագրական շարժման եւ ռուս­թուրքական պատերազմի հերոս Խենթի (Սամսոն Տեր­Պողոսյան. 1846-1911) կողքին գաղտնի ամփոփելու համար։ Կարճ ժամանակ անց, հասկանալի պայմաններում եւ պատճառներով (այս եւ մյուս բոլոր կարեւոր պատմադրվագների մանրամասները շարադրված են Արցախ Բունիաթյանի «Նժդեհի վերադարձ­ը» գրքում (Եր., 2002թ.)) մերժում են ստանում։ Ի վերջո, Նժդեհի մասունքները, տարբեր ժամանակահատվածներով տարբեր նվիրյալների, մասնավորապես լրագրող Լեւոն Մարգարյանի, ուրգեն Արմաղանյանի մոտ գաղտնի պահվելուց հետո, շուրջ 44 ամիս հանգրվանում են Վարագ Առաքելյանի ծննդավայր Եղլովան գյուղի (այժմ՝ Կոտայքի մարզի Կոտայք գյուղ) պապենական տան ներքնահարկի հատուկ գաղտնարանում՝ Ռազմիկ Չարխիֆալակյանի շինած ցինկե արկղի մեջ: Մինչ այդ, 1983թ. սեպտեմբերի սկզբին նույն նշխարարկղը փորձել էին թաղել Երեւանի «Թոխմախ» կոչված քաղաքային պանթեոնում, Հայաստանի Առաջին Հանրապետության ռահվիրա Արամ Մանուկյանի գերեզմանին դրված վեհաշուք խաչքարի մոտ, բայց պարտուպատշաճ տեղ չէր գտնվել…

Իմիջիայլոց, նշյալ գաղտնարանում թաքցրած Գեւորգ (Ժորա) Բարսեղյանի պատմելով, Երեւանում էլ խնդրել են աշխարհահռչակ մարդաբան, վիրաբույժ Անդրանիկ Ճաղարյանին (1916-1985) Նժդեհի գանգի նույնականացմամբ պատրաստել Հերոսաց Հերոսի դիմաքանդակը, սակայն այդ անգամ եւս դրական արդյունքի չեն հասել:

…1983թ. հոկտեմբերի 7, կիրակի, ԽՍՀՄ Սահմանադրության օր՝ պետական տոն։ Մառախլապատ, ամպամած եղանակ: Ու նորինորո, կարծես հենց վերջինիս առավել խտացրած ծպտածածկույթի ներքո, ըստ գաղտնագործության բոլոր կանոնների, տարանջատ կարգով՝ Վարագ Առաքելյանն ու Արցախ Բունիաթյանը ավտոմեքենայով, Գարեգին Մխիթարյանը գնացքով ճանապարհ են ընկնում Ղափան (այժմ՝ Սյունիքի մարզկենտրոն Կապան)՝ նպատակ ունենալով Նժդեհի գեթ հատուկենտ մասունքները (ողնաշարի հիմնաողի, աջ ճկույթի ոսկորները) անթեղելու Նրա՝ ամենալայն ու կրկնակի գերիմաստով զորապետած 1919-1921թթ. Լեռնահայաստանյան գոյապայքարի նյութեղեն հենարանն ու ոգեղեն հարացույցը մարմնացնող Խուստուփ լեռան լանջին։ Նրանց միացել էին նժդեհապաշտ մտավորական, հետագայում բանասիրական գիտությունների դոկտոր, երջանկահիշատակ Անդրանիկ Կարապետյանը (որիսից) եւ նժդեհափրկյալ զանգեզուրյան հողի ջանասեր շինական, նույնպես հոգելուսյալ Ստեփան Կարապետյանը (նույն լեռնալանջի Բաղաբուրջ գյուղից)։ Անդրանիկ Կարապետյանի առաջարկով՝ այդ անդրանիկ իսկ սրբազան նշխարները խորհրդանշաբար ամփոփվեցին Բաղաբուրջից վեր գտնվող Կոզնի աղբյուրի մերձակայքում, «հայոց եռագույնը հիշեցնող՝ միեւնույն արմատից բարձրացած երեք ծառաբների տակ, ժայռի մե­ջ»։ Նույն օրը ծնվեց նաեւ կյանքի ու մահվան գերագույն գինն ունեցող, արդարեւ նժդեհյան աննախադեպ ու անհետադեպ ուխտախոսքը. «Եթե չգամ, իմացիր, որ չկա­մ» (հեղինակ՝ դարձյալ Արցախ Բունիաթյան):

Շարունակելի

Գարեգին Ղազարյան

«Լուսանցք» թիվ 28 (333), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։